Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՔՐԵԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

ՀՀ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ` ԿԱԼԱՆԱՎՈՐՎԱԾՆԵՐԻՆ ...

 

 

040.1543.091106

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«9» նոյեմբերի 2006 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

3 օգոստոսի 2006 թվականի N 1543-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ` ԿԱԼԱՆԱՎՈՐՎԱԾՆԵՐԻՆ ՊԱՀԵԼՈՒ ՎԱՅՐԵՐԻ ԵՎ ՈՒՂՂԻՉ ՀԻՄՆԱՐԿՆԵՐԻ ՆԵՐՔԻՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(3-րդ մաս)

 

XXVI. ԿԱԼԱՆԱՎՈՐՎԱԾ ԱՆՁԱՆՑ ԵՎ ԴԱՏԱՊԱՐՏՅԱԼՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԿԻՐԱՌՎՈՂ ՏՈՒՅԺԻ ՄԻՋՈՑՆԵՐԸ ԵՎ ԴՐԱՆՔ ԿԻՐԱՌԵԼՈՒ ԿԱՐԳԸ

 

214. Կալանավորված անձի և դատապարտյալի նկատմամբ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված տույժի միջոցները կիրառվում են համապատասխանաբար կալանավորվածներին պահելու վայրի և ուղղիչ հիմնարկի պետի որոշմամբ: Կալանավորված անձանց և դատապարտյալների նկատմամբ տույժի միջոցներ կիրառելու մասին որոշումները հաշվառելու նպատակով կալանավորվածներին պահելու վայրի կամ ուղղիչ հիմնարկի վարչակազմը վարում է համապատասխան մատյան: Պատժախուց տեղափոխելը որպես տույժի միջոց կիրառելու դեպքում տվյալ մատյանում գրանցվում են նաև կալանավորված անձին կամ դատապարտյալին այնտեղ պահելու սկիզբը և ավարտը:

215. Կատարված խախտման կապակցությամբ կալանավորված անձից կամ դատապարտյալից պահանջվում է գրավոր բացատրություն, իսկ այն տալուց հրաժարվելու դեպքում կազմվում է համապատասխան արձանագրություն:

216. Կատարված կարգապահական խախտումը քննելիս և կարգապահական տույժ նշանակելիս կալանավորվածներին պահելու վայրի կամ ուղղիչ հիմնարկի պետը ծանոթանում է կատարվածի վերաբերյալ կալանավորվածներին պահելու վայրի կամ ուղղիչ հիմնարկի ծառայողի ներկայացրած գրավոր նյութերին, ընդունում համապատասխան որոշում, որը կցվում է կալանավորված անձի կամ դատապարտյալի անձնական գործին:

217. Կարգապահական տույժի տեսակն ընտրելիս հաշվի են առնվում կատարված խախտման պայմանները, տույժի միջոցի կիրառմամբ հետապնդվող իրավաչափ նպատակին հասնելու ողջամիտ անհրաժեշտությունը, կալանավորված անձի կամ դատապարտյալի անձը, վարքը մինչև խախտում կատարելը և ընդհանուր բնութագիրը: Տրվող տույժը պետք է համապատասխանի կատարված խախտման ծանրությանը և բնույթին: Տույժը պետք է լինի արդարացի և պետք է կիրառվի միայն համապատասխան ուսումնասիրությունների արդյունքում ընդունված պատճառաբանված որոշման հիման վրա:

(217-րդ կետը փոփ. 12.09.2019 թիվ 1215-Ն որոշում)

218. Տույժի միջոցը կիրառվում է բացառապես խախտումը կատարած անձի նկատմամբ, խախտումը հայտնաբերելուց հետո անհապաղ կամ ոչ ուշ, քան 10 օրվա ընթացքում` կալանավորված անձանց կամ 15 օրվա ընթացքում` դատապարտյալների դեպքում:

219. Կալանավորված անձի կամ դատապարտյալի նկատմամբ տույժ կիրառելու որոշման մեջ նշվում են կալանավորված անձի կամ դատապարտյալի անվանական տվյալները, խախտման բնույթն ու հետևանքները, կատարված ուսումնասիրությունների արդյունքները և տույժի տեսակը:

220. Կալանավորված անձի կամ դատապարտյալի կողմից կատարված խախտման կապակցությամբ կազմված բոլոր փաստաթղթերը կցվում են նրա անձնական գործին:

221. Տույժի կիրառման մասին որոշմանը ծանոթացնում է կալանավորված անձը կամ դատապարտյալը` ստորագրություն վերցնելով հետո 3 օրվա ընթացքում:

222. Կալանավորված անձի կամ դատապարտյալի կողմից տույժի միջոցի բողոքարկումը չի կասեցնում տույժի կիրառումը:

223. Կալանավորված անձինք կամ դատապարտյալները պատժախուց կարող են տեղափոխվել հետևյալ դեպքերում`

ա) այլ կալանավորված անձանց կամ դատապարտյալների նկատմամբ ճնշում գործադրելու, նրանց վիրավորելու կալանավորվածներին պահելու վայրի կամ ուղղիչ հիմնարկի վարչակազմի ներկայացուցչի կամ այլ անձանց վրա հարձակում գործելու,

բ) կալանավորվածներին պահելու վայրի կամ ուղղիչ հիմնարկի վարչակազմի ներկայացուցչի օրինական պահանջներին չենթարկվելու,

գ) արգելված առարկաներ, իրեր և սննդամթերք պահելու, օգտագործելու և պատրաստելու,

դ) կալանավորվածներին պահելու վայրի կամ ուղղիչ հիմնարկի գույքը փչացնելու համար:

Պատժախուց տեղափոխելը որպես տույժի միջոց կիրառվում է նաև այն կալանավորված անձանց կամ դատապարտյալների նկատմամբ, որոնց նկատմամբ նախկինում կիրառվել են երկուսից ավելի կարգապահական տույժեր:

224. Բժշկական սպասարկման համապատասխան ծառայողը և պատասխանատու հերթապահն ամեն օր այցելում են պատժախցում պահվող կալանավորված անձանց կամ դատապարտյալներին` դրա մասին գրառում կատարելով համապատասխան մատյանում:

225. Կալանավորվածներին պահելու վայրի կամ ուղղիչ հիմնարկի պետն իրավունք ունի հետաձգելու պատժախուց տեղափոխելու ձևով տույժի կիրառումը, կրճատելու պատժախցում գտնվելու ժամանակահատվածը կամ ժամկետից շուտ կալանավորված անձին կամ դատապարտյալին ազատելու տույժը կրելուց` հաշվի առնելով հիվանդության հետ կապված պատժախցում գտնվելու անթույլատրելիության վերաբերյալ բժշկի եզրակացությունը:

226. Տույժի կիրառումը հետաձգելու ընթացքում նոր խախտում չկատարելու և դրական վարքագիծ դրսևորելու դեպքում կալանավորված անձինք կամ դատապարտյալները կարող են ազատվել տույժը կրելուց:

227. Կալանավորվածներին պահելու վայրի կամ ուղղիչ հիմնարկի մանկատանը երեխա ունեցող, կերակրող մայր, հղի, նախածննդյան կամ հետծննդյան ժամանակահատվածում գտնվող կալանավորված անձը կամ դատապարտյալը պատժախուց չի տեղափոխվում:

228. Կալանավորվածներին պահելու վայրի կամ ուղղիչ հիմնարկի պատժախցից բուժական ուղղիչ հիմնարկ տեղափոխված կալանավորված անձանց կամ դատապարտյալներին նշված բուժական հիմնարկում պահելու ժամանակը հաշվվում է տույժը կրելու ժամանակի մեջ:

229. Կալանավորված անձի կամ դատապարտյալի նկատմամբ տույժի միջոցի կիրառումը կարող է բողոքարկվել կալանավորվածներին պահելու վայրի կամ ուղղիչ հիմնարկի նկատմամբ հսկողություն և վերահսկողություն իրականացնող մարմիններին: Բողոքարկումը տույժի միջոցի կիրառումը չի կասեցնում:

230. Կալանավորված անձը կամ դատապարտյալը պատժախցում կարող է պահվել միայնակ:

231. Պատժախցում գտնվելու ընթացքում կալանավորված անձը կամ դատապարտյալն անհատական քնելու տեղով ապահովվում է միայն քնի համար սահմանված ժամերին: Պատժախցում գտնվելու ժամանակահատվածում կալանավորված անձին կամ դատապարտյալին կարող են արգելվել`

1) դրամական փոխանցումներ ստանալը և կատարելը` բացառությամբ առաջին անհրաժեշտության առարկաներ ձեռք բերելու դեպքերի.

2) հանձնուքներ, ծանրոցներ ու փաթեթներ ստանալը և ուղարկելը` բացառությամբ առաջին անհրաժեշտության առարկաներ ձեռք բերելու դեպքերի.

3) քաղաքացիաիրավական գործարքներին մասնակցելը.

4) տեսակցությունները` բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի.

5) հեռախոսակապից օգտվելը:

Պատժախցում պահվող կալանավորված անձինք և դատապարտյալներն օգտվում են ամենօրյա` մեկ ժամ տևողությամբ զբոսանքի իրավունքից:

Պատժախցում պահվող դատապարտյալն ապահովվում է իր սեռին, տարվա եղանակի կլիմայական պայմաններին համապատասխանող նախատեսված միասնական նմուշի հանդերձանքով:

(231-րդ կետը փոփ. 04.02.16 թիվ 87-Ն, 12.09.2019 թիվ 1215-Ն որոշումներ)

231.1. Պատժախցում գտնվելու ժամանակամիջոցում կալանավորված անձին կամ դատապարտյալին արգելվում է աշխատելը:

(231.1-ին կետը լրաց. 12.09.2019 թիվ 1215-Ն որոշում)

231.2. Սույն կանոնակարգի 231-րդ կետով նախատեսված սահմանափակումները կիրառվում են տույժի միջոց կիրառելու մասին կալանավորվածներին պահելու վայրի կամ ուղղիչ հիմնարկի պետի կամ նրանց պարտականությունները կատարող անձի պատճառաբանված որոշմամբ: Պատժախցում գտնվելու ժամանակամիջոցում կարող է կիրառվել սույն կանոնակարգի 231-րդ կետով նախատեսված մեկից ավելի սահմանափակում:

(231.2-րդ կետը լրաց. 12.09.2019 թիվ 1215-Ն որոշում)

231.3. Սույն կանոնակարգի 231-րդ կետով նախատեսված յուրաքանչյուր սահմանափակումը կիրառելիս` պետք է հիմնավորվի պատճառական կապը կատարած խախտման ու կիրառվող սահմանափակման միջև և սահմանափակման կիրառմամբ հետապնդվող իրավաչափ նպատակին հասնելու ողջամիտ անհրաժեշտությունը:

(231.3-րդ կետը լրաց. 12.09.2019 թիվ 1215-Ն որոշում)

231.4. Պատժախուց տեղափոխելու մասին որոշմամբ սույն կանոնակարգի 231-րդ կետով նախատեսված սահմանափակումը կարող է կիրառվել, եթե կիրառվող սահմանափակումն ուղղակիորեն կապված է սահմանափակման ենթակա իրավունքի իրացման ժամանակ թույլ տրված խախտման հետ:

(231.4-րդ կետը լրաց. 12.09.2019 թիվ 1215-Ն որոշում)

232. Մինչև պատժախուց տեղափոխվելը` կալանավորված անձի կամ դատապարտյալի մոտ եղած սնունդը հանձնվում է պահպանության և վերադարձվում տույժը կրելուց հետո: Կալանավորվածներին պահելու վայրի կամ ուղղիչ հիմնարկի վարչակազմը միջոցներ է ձեռնարկում սնունդը պահպանելու համար, սակայն դրանց բնական փչացման համար պատասխանատվություն չի կրում: Սննդամթերքի փչացման դեպքերում այն ոչնչացվում է, ինչի մասին կազմվում է համապատասխան արձանագրություն և կցվում կալանավորված անձի կամ դատապարտյալի անձնական գործին:

233. (233-րդ կետն ուժը կորցրել է 12.09.2019 թիվ 1215-Ն որոշում)

234. Պատժախցում պահվող կալանավորված անձի կամ դատապարտյալի սննդի ընդունումն իրականացվում է պատժախցում:

235. Պատժախուցը մաքրվում է այնտեղ գտնվող կալանավորված անձի կամ դատապարտյալի կողմից:

236. Արգելվում է պատժախցում գտնվող անձանց նկատմամբ օրենքով սահմանված սահմանափակումներից բացի այլ սահմանափակումներ կիրառելը:

 

XXVII. ԿԱԼԱՆԱՎՈՐՎԱԾՆԵՐԻՆ ՊԱՀԵԼՈՒ ՎԱՅՐՈՒՄ ԵՎ ՈՒՂՂԻՉ ՀԻՄՆԱՐԿՈՒՄ ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿ ՀԱՅՏԱՐԱՐԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ԿԱԼԱՆԱՎՈՐՎԱԾՆԵՐԻՆ ՊԱՀԵԼՈՒ ՎԱՅՐԻ ԵՎ ՈՒՂՂԻՉ ՀԻՄՆԱՐԿԻ ՆԵՐՔԻՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԸ

 

237. Կալանավորվածներին պահելու վայրերում և ուղղիչ հիմնարկներում արտակարգ իրավիճակ հայտարարում և դադարեցնում է պետական կառավարման լիազորված մարմնի ղեկավարը` տարերային աղետների, կալանավորվածներին պահելու վայրերի և ուղղիչ հիմնարկների տեղակայման շրջանում արտակարգ իրավիճակի, ռազմական դրության, կալանավորված անձանց կամ դատապարտյալների զանգվածային անհնազանդության, կալանավորվածներին պահելու վայրի կամ ուղղիչ հիմնարկի վրա հարձակման իրական վտանգի դեպքում:

238. Կալանավորվածներին պահելու վայրերում և ուղղիչ հիմնարկներում արտակարգ իրավիճակ հայտարարվելու բոլոր դեպքերում և ցանկացած իրավիճակներում կալանավորվածներին պահելու վայրի կամ ուղղիչ հիմնարկի վարչակազմի հիմնական խնդիրները կալանավորված անձանց ու դատապարտյալների կյանքի և առողջության պաշտպանությունը, փախուստի և խմբակային անկարգությունների կանխումն են:

(238-րդ կետը փոփ. 10.01.08 թիվ 25-Ն որոշում)

239. Կալանավորվածներին պահելու վայրում կամ ուղղիչ հիմնարկում արտակարգ իրավիճակ հայտարարվելու դեպքում դրա մասին անհապաղ հաղորդվում է կալանավորված անձանց կամ դատապարտյալներին` ներքին ռադիոցանցի կամ բարձրախոսի միջոցով:

Անհրաժեշտության դեպքում կարող են հաղորդվել նաև կալանավորվածներին պահելու վայրում կամ ուղղիչ հիմնարկում արտակարգ իրավիճակներում գործելու համար սահմանված կարգով հաստատված պլանով նախատեսված առանձին գործողությունների մասին:

240. Կալանավորվածներին պահելու վայրում կամ ուղղիչ հիմնարկում արտակարգ իրավիճակում գործելու համար սահմանված կարգով հաստատված պլանով նախատեսված կալանավորված անձանց կամ դատապարտյալների իրավունքների սահմանափակման վերաբերյալ նրանց հաղորդվում է պարտադիր կերպով:

241. Կալանավորվածներին պահելու վայրում կամ ուղղիչ հիմնարկում արտակարգ իրավիճակ հայտարարվելու դեպքում կարող են սահմանափակվել կալանավորված անձանց կամ դատապարտյալների հետևյալ իրավունքները`

ա) կրոնական ծեսերին մասնակցելու,

բ) քաղաքացիաիրավական գործարքներին մասնակցելու,

գ) կրթություն ստանալու,

դ) աշխատանքով զբաղվելու,

ե) կալանավորվածներին պահելու վայրի կամ ուղղիչ հիմնարկի խանութից կամ կրպակից կամ վարչակազմի միջոցով լրացուցիչ սնունդ և առաջին անհրաժեշտության և այլ առարկաներ ձեռք բերելու,

զ) լրացուցիչ վճարովի ծառայություններից օգտվելու,

է) դրամական փոխանցումներ, ծանրոցներ, հանձնուքներ և փաթեթներ ուղարկելու և ստանալու,

ը) նամակագրության,

թ) զբոսանքի,

ժ) տեսակցություններ ունենալու,

ժա) հեռախոսակապից օգտվելու,

ժբ) կարճաժամկետ մեկնումների,

ժգ) առանց պահախմբի կամ ուղեկցորդման ուղղիչ հիմնարկի սահմաններից դուրս տեղաշարժվելու:

 

-------------------------------------------------------------------

ԻՐՏԵԿ - (241-րդ կետը փոփոխվելու է 01.11.18 թվականից` 14.12.17

թիվ 1599-Ն որոշում)

-------------------------------------------------------------------

 

242. Կալանավորվածներին պահելու վայրում կամ ուղղիչ հիմնարկում արտակարգ իրավիճակ հայտարարվելու դեպքում դադարեցվում է կալանավորված անձանց կամ դատապարտյալների տեղաշարժը, նրանք մնում են այնտեղ, որտեղ գտնվել են արտակարգ իրավիճակ հայտարարվելու պահին` մինչև վարչակազմի ներկայացուցչի նոր հրահանգը:

243. Կալանավորվածներին պահելու վայրի կամ ուղղիչ հիմնարկի գույքը փրկելու անհրաժեշտության դեպքում փրկարարական աշխատանքներում կարող են համապատասխան հսկողությամբ ընդգրկվել տնտեսական սպասարկման աշխատանքներ կատարող դատապարտյալները:

 

XXVIII. ԿԱԼԱՆԱՎՈՐՎԱԾ ԱՆՁԱՆՑ ԵՎ ԴԱՏԱՊԱՐՏՅԱԼՆԵՐԻՆ ՓՈԽԱԴՐԵԼԸ

 

244. Կալանավորված անձինք և դատապարտյալները փոխադրվում են հատուկ սարքավորված տրանսպորտային միջոցով:

245. Փոխադրման ժամանակ կալանավորված անձը կամ դատապարտյալը պետք է հնարավորություն ունենա նստել:

246. Կալանավորված անձին կամ դատապարտյալին ձեռնաշղթաներով կամ ոտնաշղթաներով փոխադրելը թույլատրվում է այն դեպքերում, երբ հիմնավոր կասկածներ կան ենթադրելու, որ կալանավորված անձը կամ դատապարտյալը կարող է դիմել փախուստի, վնասել իրեն կամ իրեն ուղեկցող անձանց կամ այլ կալանավորված անձանց կամ դատապարտյալների:

Ելնելով անհրաժեշտությունից` կալանավորված անձը կամ դատապարտյալը փոխադրամիջոցից մինչև փոխադրման վայր կարող է տեղափոխվել ձեռնաշղթայով կամ ոտնաշղթայով կամ ուղեկցող անձին ձեռնաշղթայով ամրակցված վիճակում:

247. Չորս և ավելի ժամ տևողությամբ փոխադրման դեպքում կալանավորված անձը կամ դատապարտյալը պետք է ապահովվի սննդով:

248. Երկարատև փոխադրումների ժամանակ կալանավորված անձի կամ դատապարտյալի խնդրանքի դեպքում նրան ուղեկցող անձը կարող է կանգնեցնել փոխադրամիջոցը, որպեսզի կալանավորված անձը կամ դատապարտյալը կարողանա հոգալ իր բնական կարիքները:

 

XXIX. ԿԱԼԱՆԱՎՈՐՎԱԾ ԱՆՁԱՆՑ ԿԱԼԱՆՔԻՑ ԵՎ ԴԱՏԱՊԱՐՏՅԱԼՆԵՐԻՆ ՊԱՏԺԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ԿԱՐԳԸ ԵՎ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ

 

249. Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կալանավորված անձին կալանքից ազատելը կատարվում է կալանավորվածներին պահելու վայրի պետի կողմից` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով` օրենքով նախատեսված հիմքերի առկայության դեպքում:

Դատապարտյալը պատժից ազատվում է ուղղիչ հիմնարկի պետի որոշմամբ` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով` օրենքով նախատեսված հիմքերի առկայության դեպքում:

250. Կալանավորումից կամ պատժից ազատված անձանց հանձնվում են անձնական փաստաթղթերը, իրերը, անձնական հաշվում առկա դրամը, ինչպես նաև նրանց անազատության մեջ պահելու ժամկետի և ազատման հիմքերի մասին տեղեկանք` համաձայն օրինակելի ձևի (ձև N 12)` կատարելով գրանցում համապատասխան մատյանում:

Ձև N 1

 

Տ Ե Ղ Ե Կ Ա Ն Ք ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ ԾԱՆՈՒՑՎԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ինձ` ____________________________________________________________-իս,

(կալանավորված անձի (դատապարտյալի) անունը, ազգանունը)

 

տեղեկացվել է իմ իրավունքների և պարտականությունների, կալանավորվածներին պահելու վայրերի և ուղղիչ հիմնարկների ներքին կանոնակարգի, կալանքի տակ գտնվելու կամ պատիժը կրելու կարգի և պայմանների, ինչպես նաև կալանքի տակ գտնվելու կամ պատիժը կրելու սահմանված կարգի խախտման համար նախատեսված պատասխանատվության, իմ նկատմամբ հսկողություն իրականացնելու համար առկա տեխնիկական միջոցների, ֆիզիկական ուժ, հատուկ միջոցներ և հրազեն գործադրելու հնարավոր դեպքերի մասին, որի փաստը հաստատում եմ ստորագրությամբ:

 

    ___________________            _______________________

    (անունը, ազգանունը)               (ստորագրությունը)

 

____ ______________ 200 թ.

 

Ձև N 2

 

ՑԱՆԿ

ԻՐԵՐԻ, ԱՌԱՐԿԱՆԵՐԻ ԵՎ ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ, ՈՐՈՆՔ ԱՐԳԵԼՎՈՒՄ ԵՆ ՈՒՆԵՆԱԼ ԿԱԼԱՆԱՎՈՐՎԱԾ ԱՆՁԱՆՑ ԵՎ ԴԱՏԱՊԱՐՏՅԱԼՆԵՐԻՆ ԻՐԵՆՑ ՄՈՏ, ՍՏԱՆԱԼ ԿԱՄ ՁԵՌՔ ԲԵՐԵԼ ՀԱՆՁՆՈՒՔՆԵՐՈՎ, ԾԱՆՐՈՑՆԵՐՈՎ ԵՎ ՓԱԹԵԹՆԵՐՈՎ

 

1. Քաղաքացիական շրջանառությունից հանված առարկաներ, նյութեր և արտադրատեսակներ

2. Ցանկացած տեսակի հրազեն և սառը զենք

3. Ցանկացած տեսակի հեռահաղորդակցության կապի միջոց (բջջային հեռախոս, բջջային հեռախոսի լիցքավորման սարք, բաժանորդային քարտ և այլ մասեր ու պարագաներ, ռացիա և այլն), բացառությամբ բաց ուղղիչ հիմնարկի դատապարտյալների

4. Դրամ, արժեթղթեր, թանկարժեք իրեր, բացառությամբ բաց ուղղիչ հիմնարկի դատապարտյալների

5. Ապակյա կամ մետաղյա տարաներ, ինչպես նաև այդ տարաներով հեղուկներ կամ սննդամթերք, բացառությամբ բաց ուղղիչ հիմնարկի դատապարտյալների

6. Օպտիկական սարքեր (բացառությամբ ակնոցների), բացառությամբ բաց ուղղիչ հիմնարկի դատապարտյալների

7. Ցանկացած տեսակի փաստաթուղթ (բացառությամբ քրեական գործին վերաբերող կամ իրենց իրավունքներին և օրինական շահերին առնչվող փաստաթղթերի և գրառումների, եթե դրանք չեն պարունակում պետական կամ օրենքով պահպանվող այլ գաղտնիք), բացառությամբ բաց ուղղիչ հիմնարկի դատապարտյալների

8. Կացին, մուրճ և այլ գործիքներ, բացառությամբ բաց ուղղիչ հիմնարկի դատապարտյալների

9. Դանակ, ածելու շեղբ կամ կտրող-ծակող այլ առարկաներ, որոնք իրենց կառուցվածքով նման են սառը զենքի, բացառությամբ բաց ուղղիչ հիմնարկի դատապարտյալների

10. Ֆոտոխցիկ, տեսախցիկ, համակարգիչ, վիդեո-, աուդիո ձայնագրող սարքեր և նկարահանող այլ տեխնիկա, բացառությամբ բաց ուղղիչ հիմնարկի դատապարտյալների

11. Տոպոգրաֆիկ քարտեզներ, կողմնացույցներ, բացառությամբ բաց ուղղիչ հիմնարկի դատապարտյալների

12. Երաժշտական գործիքներ, բացառությամբ բաց ուղղիչ հիմնարկի դատապարտյալների

13. Խմորիչ, տնային պայմաններում պատրաստված պահածոներ, բացառությամբ բաց ուղղիչ հիմնարկի դատապարտյալների

14. Էլեկտրակենցաղային իրեր (բացառությամբ էլեկտրական ածելիների), բացառությամբ բաց ուղղիչ հիմնարկի դատապարտյալների

15. Անկողնային ծրարներ, բացառությամբ բաց ուղղիչ հիմնարկի դատապարտյալների

15.1. Ցանկացած տեսակի դեղ, եթե առկա չէ բժշկի ցուցումը

16. Ցանկացած տեսակի այլ առարկա, իր կամ սննդամթերք, բացառությամբ հետևյալ առարկաների, իրերի կամ սննդամթերքի`

ա) ծխախոտ, լուցկի, կրակայրիչ,

բ) դատապարտյալների համար սահմանված տեսակի հագուստ, գլխարկ, կոշիկ և անկողնային պարագաներ, քաղաքացիական հագուստ` կալանավորված անձանց և բաց ուղղիչ հիմնարկում պատիժը կրող դատապարտյալների համար,

գ) ներքնազգեստ, թաշկինակ, գոտի, գուլպաներ, վզնոց, զուգագուլպաներ, ձեռնոցներ, թաթմաններ, սենյակային հողաթափեր, սպորտային կոշիկ, սպորտային համազգեստ, թելեր, սրբիչ,

դ) հիգիենայի պարագաներ (տնտեսական և ձեռքի օճառ, ատամի խոզանակ, ատամի փոշի կամ մածուկ, քսուքներ, շամպուն, սանր), եղունգներ կտրելու աքցան,

ե) գլխաշոր, ռեյտուզ, կրծկալ, մառլյա, բամբակ, հիգիենիկ փաթեթ, ծամկալներ, վազելին և կոսմետիկ պարագաներ (կանանց համար),

զ) հայելի, էլեկտրական կամ միանգամյա օգտագործման անվտանգ ածելի,

է) կոշիկի և հագուստի խոզանակներ, կոշիկի քսուք,

ը) պլաստմասսայից պատրաստված տուփեր` ակնոցների, օճառի և ատամի խոզանակների համար,

թ) սպասք` ալյումինե, պլաստմասսայե կամ էմալապատ,

ժ) սեղանի խաղեր (բացառությամբ խաղաթղթերի, զառի),

ժա) գրականություն, թերթեր, ամսագրեր (բացառությամբ պոռնոգրաֆիկ նյութերի), դասագրքեր, տետրեր, փոստային ծրարներ, բացիկներ, դրոշմանիշեր, հասարակ մատիտներ, գրիչներ,

ժբ) լուսանկարներ, լուսանկարների ալբոմ, օրացույց,

ժգ) գործարանային արտադրության կենցաղային էլեկտրական ջեռուցիչներ (կենտրոնացված ջեռուցման համակարգի բացակայության դեպքում), էլեկտրական թեյնիկ, էլեկտրական սրճեփ,

ժդ) ոչ թանկարժեք մետաղներից պատրաստված խաչեր և պաշտամունքի այլ առարկաներ,

ժե) հենակներ, ձեռնափայտեր, պրոթեզներ, հաշմանդամների սայլակներ (բժշկի թույլտվությամբ),

ժզ) ոչ թանկարժեք մետաղներից պատրաստված ձեռքի կամ գրպանի ժամացույց,

ժէ) հեռուստացույց, ռադիոընդունիչ, մագնիտոֆոն (առանց ձայնագրման հնարավորության), սառնարան (125 x 66 x 60 չափսերից ոչ մեծ կամ տեխնիկական անձնագրի համաձայն` 280 լիտր ընդհանուր ծավալը չգերազանցող),

ժը) թզբեհ,

ժթ) գործելու շյուղեր, ասեղնագործության պարագաներ,

ի) մանկական խաղալիքներ, սայլակ (իրենց մոտ երեխա ունեցող անձանց համար),

իա) հանքային ջուր, հյութեր` գործարանային արտադրության և պլաստմասսայե տարաներով,

իբ) բանջարեղեն, մրգեր,

իգ) շաքարավազ, կոնֆետ, շոկոլադե սալիկներ, կաթնամթերք (կարագ, պանիր, թթվասեր, մածուն, կաթնաշոռ), երշիկեղեն, աղ, սուրճ, թեյ, կակաո, բանջարեղեն, միրգ, մաստակ,

իդ) սննդամթերք, որը չի պահանջում ջերմային մշակում, բացառությամբ դատապարտյալի հետ երկարատև տեսակցության ժամանակ որպես ծանրոց, հանձնուք կամ փաթեթ ընդունված ջերմային մշակում պահանջող սննդամթերքի, որը կարող է պատրաստվել և օգտագործվել միայն երկարատև տեսակցության ընթացքում:

    (2-րդ ձևը  փոփ.     28.07.11 թիվ 1032-Ն, 19.12.13 թիվ 1435-Ն,

18.06.15 թիվ 646-Ն, 25.02.16 թիվ 167-Ն, 18.08.16 թիվ 846-Ն, 19.03.2020 թիվ 319-Ն որոշումներ)

 

Ձև N 2.1

 

ՀԱՅՏ

._____________________________________________________________________.

|1 |      «  » քրեակատարողական հիմնարկ                              |

|__.                                                                  |

|   (կալանավորված անձի, դատապարտյալի անունը, ազգանունը, հայրանունը)   |

|                                                                     |

|   Անձնական հաշվում կա ______________  դրամ                          |

|                                                                     |

|                                          Հաշվապահ ____________      |

|                                                                     |

|                                      «___» «____________»  20  թ.   |

|                                                                     |

|_____________________________________________________________________|

|2 |                          ԴԻՄՈՒՄ                                  |

|__.                                                                  |

|   Խնդրում եմ ձեռք բերել հետևյալ  սննդամթերքը և  առաջին              |

|   անհրաժեշտության առարկաները                                        |

|                                                                     |

|_____________________________________________________________________|

|NN |Սննդամթերքի և  առարկաների անվանումը|Պահանջվող | Բաց է թողնվել    |

|ը/կ|                                   |քանակը    |__________________|

|   |                                   |          |քանակը |գումարը   |

|___|___________________________________|__________|_______|__________|

| 1 |                    2              |     3    |    4  |     5    |

|___|___________________________________|__________|_______|__________|

|___|___________________________________|__________|_______|__________|

|___|___________________________________|__________|_______|__________|

|___|___________________________________|__________|_______|__________|

|___|___________________________________|__________|_______|__________|

|_______________________________________|__________|_______|__________|

|Ընդամենը                               |          |       |          |

|_____________________________________________________________________|

|                                                                     |

|   Կալանավորված անձը, դատապարտյալը լրացնում է միայն երկրորդ և  երրորդ|

|սյունակները                                                          |

|                                                                     |

|   Կալանավորված անձի, դատապարտյալի ստորագրությունը ________________  |

|                                                                     |

|_____________________________________________________________________|

|3 |                        Ստացական                                  |

|__.                                                                  |

|   Առաջին անհրաժեշտության առարկաները և  սննդամթերքը ____________ դրամ|

|                                                      (տառերով)      |

|                                                                     |

|   գումարով (ստացել եմ, չեմ ստացել, հրաժարվում եմ): Խնդրում եմ նշված |

|                           գումարը դուրս գրել իմ անձնական հաշվից     |

|                                                                     |

|        ընդգծել                                                      |

|                                                                     |

|   Կալանավորված անձի, դատապարտյալի ստորագրությունը                   |

|                                                                     |

|   «»____________ 20  թ.                                            |

|                                                                     |

._____________________________________________________________________.

___________________________

                                              (կրպակավարի ստորագրությունը)

 

(2.1-րդ ձևը լրաց. 20.05.10 թիվ599-Ն որոշում)

 

Ձև N 3

 

ԱՆՑԱԳԻՐ N____ ԱՌԱՆՑ ՊԱՀԱԽՄԲԻ ԿԱՄ ՈՒՂԵԿՑՈՐԴՄԱՆ ՏԵՂԱՇԱՐԺՎԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՍՏԱՑԱԾ ԴԱՏԱՊԱՐՏՅԱԼԻ

 

դատապարտյալի

նկարի տեղը

(3X4սմ չափսի)

 

Ազգանունը ___________________________________________________________

Անունը ______________________________________________________________

Հայրանունը __________________________________________________________

Աշխատանքի վայրը, բնույթը ____________________________________________

Տեղաշարժման ուղին ___________________________________________________

Տեղաշարժման ժամանակը ______ ժամից ______ ժամը:

Տրված է մինչև ____ ______________ 200 թ.

 

ՀՀ ԱՆ ______________________ քրեակատարողական հիմնարկի պետ

 

    ___________________              _________________

    (անունը, ազգանունը)              (ստորագրությունը)

 

Կ.Տ.

 

ՈՒժի մեջ է մինչև ____ ______________ 200 թ.

 

_______________________

                            (ստորագրությունը)

 

Կ.Տ.

 

Երկարացված է մինչև ____ ______________ 200 թ.

 

________________________

                            (ստորագրությունը)

Կ.Տ.

 

Ձև N 4

 

ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ ԾԱՆՈՒՑՎԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ինձ` ______________________________________ -իս, բացատրվել են ուղղիչ

(անունը, ազգանունը)

 

հիմնարկի կամ կալանավորված անձանց պահելու վայրի սահմաններից դուրս գտնվելու ժամանակ իմ վարքագծի կանոնները և, որ դրանք խախտելու դեպքում ենթակա եմ օրենքով սահմանված պատասխանատվության:

_________________

                                          (ստորագրությունը)

 

____ ______________ 200 թ.

 

Ձև N 5

 

ՕՐՎԱ ԿԱՐԳԱՑՈՒՑԱԿ ԿԱԼԱՆԱՎՈՐՎԱԾՆԵՐԻՆ ՊԱՀԵԼՈՒ ՎԱՅՐԻ ԵՎ ՈՒՂՂԻՉ ՀԻՄՆԱՐԿԻ

(օրինակելի տարբերակ)

 

1. Վերկաց` ոչ ուշ առավոտյան ժամը` 7.00-8.00

2. Մարմնամարզություն` տևողությունը` 15 րոպե

3. Հարդարում` տևողությունը` 10 րոպե

4. Առավոտյան ստուգում, առավոտյան և երեկոյան հաշվառում` տևողությունը` մեկ ժամ

5. Նախաճաշ` տևողությունը` մեկ ժամ

6. Աշխատանքի բաշխում` առկայության դեպքում` տևողությունը` 40 րոպե

7. Աշխատանքային ժամ` տևողությունը` համաձայն Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի

8. Ճաշ` տևողությունը` մեկ ժամ

9. Երեկոյան հարդարանք` տևողությունը` 25 րոպե

10. Ընթրիք` տևողությունը` մեկ ժամ

11. Հանգստի ժամ` տևողությունը` մեկ ժամ

12. Քնելու նախապատրաստություն` տևողությունը` 10 րոպե

13. Քուն անընդմեջ` տևողությունը` 8 ժամ

14. ՈՒսուցման ծրագրեր` իրականացվում են առանձին ժամանակացույցով

 

Ձև N 6

 

ՄԱՏՅԱՆ ՊԱՏԺԱԽՈՒՑ ՏԵՂԱՓՈԽՎԱԾ ԿԱԼԱՆԱՎՈՐՎԱԾ ԱՆՁԱՆՑ (ԴԱՏԱՊԱՐՏՅԱԼՆԵՐԻ) ՀԱՇՎԱՌՄԱՆ

 

Սկսված է ____ ________________ 200 թ.

 

Ավարտված է ____ ________________ 200 թ.

 

.______________________________________________________________.

|NN |Դատապարտյալի |Զբոսանքի|Զբոսանքից|Զբոսանքի|Զբոսանք|Նշումներ|

|ը/կ|(կալանավորված|դուրս-  |վերա-    |դուրս   |տրամադ-|        |

|   |անձի) անունը,|բերման  |դարձնելու|բերվող  |րողի   |        |

|   |ազգանունը    |օրը և   |ժամը     |անձի    |ստորա- |        |

|   |             |ժամը    |         |ստորա-  |գրու-  |        |

|   |             |        |         |գրու-   |թյունը |        |

|   |             |        |         |թյունը  |       |        |

|___|_____________|________|_________|________|_______|________|

|1  |    2        |   3    |   4     |   5    |   6   |   7    |

|___|_____________|________|_________|________|_______|________|

|___|_____________|________|_________|________|_______|________|

|___|_____________|________|_________|________|_______|________|

|___|_____________|________|_________|________|_______|________|

|___|_____________|________|_________|________|_______|________|

|___|_____________|________|_________|________|_______|________|

|___|_____________|________|_________|________|_______|________|

|___|_____________|________|_________|________|_______|________|

.______________________________________________________________.

 

Ձև N 7

 

ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ ԾԱՆՈՒՑՎԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ինձ` ___________________________________-իս տեղեկացվել է բաց ուղղիչ

(անունը, ազգանունը)

 

հիմնարկի սահմանների վերաբերյալ:

 

_________________

                                       (ստորագրությունը)

 

____ ______________ 200 թ.

 

Ձև N 8

 

ԴԻՄՈՒՄ (օրինակելի ձև)

 

(կալանավորված անձանց (դատապարտյալներին) ծանրոցներ, հանձնուքներ,

փաթեթներ հանձնելու)

 

Քաղաքացի ___________________________________________________

(անունը, ազգանունը, հայրանունը)

բնակվող ____________________________________________________

(հասցեն)

 

Խնդրում եմ ընդունել ծանրոցը, հանձնուքը, փաթեթը` կալանավորված անձ կամ

 

դատապարտյալ (ընդգծել)___________________________________________ -ին

(անունը, ազգանունը, հայրանունը)

հանձնելու համար:

 

Ծանրոցի, հանձնուքի, փաթեթի պարունակությունը

 

._____________________________________________________________.

| NN  | Առարկաների (սննդամթերքի)|  Քաշը   | Քանակը | Նշումներ |

| ը/կ | անվանումները            |_________|        |          |

|     |                         |կգ | գ   |        |          |

|_____|_________________________|___|_____|________|__________|

|     |                         |   |     |        |          |

|     |                         |   |     |        |          |

._____________________________________________________________.

 

Դիմումատուի ստորագրությունը __________ ____ ________________ 20 թ.

Թույլատրել ծանրոցի, հանձնուքի կամ փաթեթի ընդունումը _______________

_______________________________________________________________________

(քրեակատարողական հիմնարկի պետի (անունը, ազգանունը, ստորագրությունը)

 

Ծանրոցը, հանձնուքը, փաթեթն ընդունեց _______________________________

(ծառայողի անունը, ազգանունը, ստորագրությունը)

 

Ծանրոցը, հանձնուքը, փաթեթն ստուգեց ________________________________

(ծառայողի անունը, ազգանունը, ստորագրությունը)

 

Ծանրոցը, հանձնուքը, փաթեթն ստացավ _________________________________

(անունը, ազգանունը, ստորագրությունը)

____ ________________ 200 թ.

 

Ձև N 9

 

ՄԱՏՅԱՆ ԿԱԼԱՆԱՎՈՐՎԱԾ ԱՆՁԱՆՑԻՑ ԿԱՄ ԴԱՏԱՊԱՐՏՅԱԼՆԵՐԻՑ ՎԵՐՑՎԱԾ (ԱՅԴ ԹՎՈՒՄ` ՆԱԵՎ ՈՒՂԱՐԿՄԱՆ ԵՆԹԱԿԱ) ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ԴԻՄՈՒՄՆԵՐԻ ԵՎ ԲՈՂՈՔՆԵՐԻ

 

.______________________________________________________________________.

|NN |Վարչակազմի    |Կալանավորված  |Առաջար-  |Կալանավորված|Վարչակազմի   |

|ը/կ|ներկայացուցչին|անձից կամ     |կությունը|անձի կամ    |ներկայացուցչի|

|   |առաջարկություն|դատապարտյալից |(դիմումի,|դատապարտյալի|ստորա-       |

|   |(դիմում,      |առաջարկություն|բողոքի)  |ստորա-      |գրությունը   |

|   |բողոք) հանձնող|(դիմում,      |ներկա-   |գրությունը  |             |

|   |կալանավորված  |բողոք) վերցնող|յացնելու |            |             |

|   |անձի կամ      |վարչակազմի    |ամսաթիվը |            |             |

|   |դատապարտյալի  |ներկայացուցչի |         |            |             |

|   |անունը,       |ազգանունը,    |         |            |             |

|   |ազգանունը,    |պաշտոնը       |         |            |             |

|   |հայրանունը    |              |         |            |             |

|___|______________|______________|_________|____________|_____________|

|___|______________|______________|_________|____________|_____________|

|___|______________|______________|_________|____________|_____________|

|___|______________|______________|_________|____________|_____________|

|___|______________|______________|_________|____________|_____________|

.______________________________________________________________________.

 

Ձև N 10

 

ՎԿԱՅԱԿԱՆ N ___ (օրինակելի ձև)

 

Տրվում է ___________________________________________________________,

(կալանավորված անձի կամ դատապարտյալի ազգանունը, անունը, հայրանունը)

 

    ծնված` ___ _________     թ., մեղադրվում է կամ դատապարտված է ՀՀ քրեական

 

օրենսգրքի _____________________ հոդվածով (հոդվածներով), կալանավորման

 

կամ պատժի սկիզբը _______________, պատժի ավարտը ________________,

 

այն մասին, որ հիմք ընդունելով «Ձերբակալված և կալանավորված անձանց

պահելու մասին» ՀՀ օրենքի 17-րդ հոդվածը կամ ՀՀ քրեակատարողական

օրենսգրքի 80-րդ հոդվածը նրան թույլ է տրվում կարճաժամկետ մեկնում ՀՀ ԱՆ

 

«__________________________» քրեակատարողական հիմնարկից`

 

__________________________,  ___________ օրով, որից`

    (ժամանման վայրի անվանումը)     (տառերով)

 

_________ օրը ճանապարհի համար:

(տառերով)

_____ ______________200 թ. նա պարտավոր է վերադառնալ ՀՀ ԱՆ

 

«___________________» քրեակատարողական հիմնարկ:

(անվանումը)

 

Հասցեն _____________________________

Հեռախոսահամարը ________________

Ֆաքսի համարը ________________

 

.__________.

|          |

|Լուսանկարի|

|   տեղը   |

|          |

.__________.

Հիմնարկի ղեկավար ______________

(ազգանունը)

_________________

                                                   (ստորագրությունը)

 

(քրեակատարողական հիմնարկի

զինանշանով կնիքի տեղը)

 

____ ____________ 200 թ.

 

ՎԿԱՅԱԿԱՆԻ ԿԱԶՄԸ N

(օրինակելի ձև)

 

________________»________________» քրեակատարողական հիմնարկի ղեկավարի

_______________ ___ _____________ 200 թ. հրամանի հիման վրա

 

կալանավորված անձ / դատապարտյալ _____________________________________

________________________________________________________________________

(ազգանունը, անունը, հայրանունը, ծննդյան օրը, ամիսը, տարեթիվը, ________________________________________________________________________,

ՀՀ քրեական օրենսգրքի հոդվածը, կալանավորման կամ պատիժը կրելու սկիզբը և ավարտը)

 

այն մասին, որ իրեն թույլատրված է կարճաժամկետ մեկնում «____________________» քրեակատարողական հիմնարկից` հիմք ընդունելով «Ձերբակալված և կալանավորված անձանց պահելու մասին» ՀՀ օրենքի 17-րդ հոդվածը կամ ՀՀ քրեակատարողական օրենսգրքի 80-րդ հոդվածը, _________________________________, __________ օրով, որից` _________ օրը

    (ժամանման վայրի անվանումը)      (տառերով)               (տառերով)

 

ճանապարհի համար:

_____________________________________________________________________

 

Վկայականը տրված է ___ ______________200 թ.

________________________________________

                      (կալանավորված անձի կամ դատապարտյալի ստորագրությունը)

 

Մեկնել է ___ ______________200 թ.

Ժամանել է ___ ______________200 թ.

 

Հատուկ հաշվառման բաժնի պետ ___________________

(ազգանունը)

_____________________

                                               (ստորագրությունը)

 

Ձև N 11

 

Ստորագրություն

(օրինակելի ձև)

 

Ես`__________________________________________________ ՀՀ քրեական

(կալանավորված անձի կամ դատապարտյալի անունը, ազգանունը, հայրանունը)

 

օրենսգրքի _________ հոդվածով նախատեսված հանցագործության մեջ մեղադրվող կամ համաձայն ՀՀ քրեական օրենսգրքի ________ հոդվածի ___ __________ _____ դատապարտված __________ ժամկետով ազատազրկման, պարտավորվում եմ ինձ թույլատրված կարճաժամկետ մեկնումից վերադառնալ ժամանակին:

Ինձ նախազգուշացված է այն մասին, որ ՀՀ օրենսդրության համաձայն սահմանված ժամկետում կալանավորվածներին պահելու վայր կամ ուղղիչ հիմնարկ վերադառնալուց խուսափող կալանավորված անձը կամ դատապարտյալը ենթակա է քրեական պատասխանատվության` ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով:

 

Մեկնում ___ ______________200 թ.

Ժամանում ___ ______________200 թ.

 

Ստորագրությունը վերցրեց ____________________________________________

(կալանավորվածներին պահելու վայրի կամ ուղղիչ հիմնարկի անվանումը)

______________________________________________________________________

(ստորագրություն վերցնող ծառայողի պաշտոնը, կոչումը, ազգանունը)

 

_________________________

                                            (ծառայողի ստորագրությունը)

___ ______________200 թ.

 

Ձև N 12

 

ՏԵՂԵԿԱՆՔ (օրինակելի ձև)

(կալանավորված անձի (դատապարտյալի) ազատման)

 

________________________________________________________________________

(կալանավորված անձի (դատապարտյալի) անունը, ազգանունը, հայրանունը)

 

200 թ. ___________ -ի ____ -ից մինչև 200 թ. __________ -ի ___ -ը

 

պահվել է _______________________ կալանավորվածներին պահելու վայրում

(նշել հիմնարկի անվանումը)

 

(ուղղիչ հիմնարկում):

 

Ազատման հիմքերը ___________________________________________

 

Պետ ____________________________________

(ստորագրությունը, անունը, ազգանունը)

 

___ _________________ 200 թ.

 

 

pin
ՀՀ կառավարություն
03.08.2006
N 1543-Ն
Որոշում