Սեղմել Esc փակելու համար:
«ՀՀ ՄԱՔՍԱՅԻՆ ՏԱՐԱԾՔ ՆԵՐՄՈՒԾՎՈՂ ԱԿՑԻԶԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

«ՀՀ ՄԱՔՍԱՅԻՆ ՏԱՐԱԾՔ ՆԵՐՄՈՒԾՎՈՂ ԱԿՑԻԶԱՅԻՆ ՀԱՐԿՈՎ ՀԱՐԿՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԱԿՑԻԶԱ ...

 

 

315.0107.121297

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ ՊԵՏ
ՀՐԱՄԱՆ

 

12 դեկտեմբերի 1997թ թիվ 107-ՄՎ

 

i

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՏԱՐԱԾՔ ՆԵՐՄՈՒԾՎՈՂ ԱԿՑԻԶԱՅԻՆ ՀԱՐԿՈՎ ՀԱՐԿՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԱԿՑԻԶԱՅԻՆ ՀԱՐԿԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ» ՀՐԱՀԱՆԳԻ ՀԱՍՏԱՏՄԱՆ ՄԱՍԻՆ

 

Ի կատարումն «Ակցիզային հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10 հոդվածի

Հ Ր Ա Մ Ա Յ ՈՒ Մ  Ե Մ

 

Հաստատել «Հայաստանի Հանրապետության մաքսային տարածք ներմուծվող ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանքների ակցիզային հարկի հաշվարկման կարգի մասին» հրահանգը (կցվում է):

 

        ՀԱՄԱՁԱՅՆ ԵՄ                                ՀԱՍՏԱՏՈՒՄ ԵՄ

 ՀՀ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ԵՎ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ                ՀՀ ՄԱՔՍԱՅԻՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ

ՆԱԽԱՐԱՐ`

 _________________ Ա. ԴԱՐԲԻՆՅԱՆ              _______________ Ռ. ԵՆԳԻԲԱՐՅԱՆ

 «_____» ___________ 1997Թ.              «10» 11  1997 Թ.

 

Հ Ր Ա Հ Ա Ն Գ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՏԱՐԱԾՔ ՆԵՐՄՈՒԾՎՈՂ ԱԿՑԻԶԱՅԻՆ ՀԱՐԿՈՎ ՀԱՐԿՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԱԿՑԻԶԱՅԻՆ ՀԱՐԿԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1.1. Սույն հրահանգը ընդունվում է ի կատարումն 1997թ. հունիսի 23-ի «Ակցիզային հարկի մասին» ՀՀ օրենքի 10-րդ հոդվածի, և կանոնակարգում է Հայաստանի Հանրապետություն ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանքների ներմուծման ժամանակ Հայաստանի Հանրապետության մաքսային մարմինների կողմից գանձվող ակցիզային հարկի հաշվարկման ընդհանուր դրույթները:

1.2. ՀՀ մաքսային մարմինների կողմից ակցիզային հարկով հարկվում են ֆիզիկական անձանց, իրավաբանական անձանց և իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող ձեռնարկությունների (այսուհետև` վճարողներ) կողմից Հայաստանի Հանրապետություն ներմուծվող ձկան խավիարը, գարեջուրը, խաղողի և այլ գինիները, սպիրտը և սպիրտային խմիչքները, սիգարները, սիգարելաները և սիգարետները` ծխախոտով կամ դրա փոխարինողներով, բենզինը, դիզելային վառելիքը, բնական կաշվից հագուստը և հագուստի պարագաները, բնական մորթին, դրանից պատրաստված իրերը (բացի ոչխարի մորթուց կարված բանվորական և զինվորական կիսավերարկուներից), բյուրեղապակյա և ճենապակյա արտադրանքը, ոսկերչական իրերը, զարդեղենը (բիժուտերիա), մարդատար ավտոմեքենաները:

1.3. Ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանքների համար սահմանված են ակցիզային հարկի հետևյալ դրույքաչափերը.

 

._________________________________________________________________________.

|._______________________________________________________________________.|

||     Արտադրանքի      |                                |   Դրույքաչափը  ||

||  ծածկագիրն ըստ ԱՏԳ  |      Ապրանքախմբի անվանումը     |      ( % )     ||

||       ԱԱ-ի          |                                |                ||

||_____________________|________________________________|________________||

||1604 30 100          |ձկան խավիար                     |      200       ||

||_____________________|________________________________|________________||

||2203                 |գարեջուր                        |       50       ||

||_____________________|________________________________|________________||

||2204, 2205, 2206     |խաղողի և  այլ գինիներ, գինենյութ|       50       ||

||_____________________|________________________________|________________||

||2207, 2208           |սպիրտ և  սպիրտային խմիչքներ     |      125       ||

||_____________________|________________________________|________________||

||2402                 |սիգարներ, սիգարելաներ և         |      100       ||

||                     |սիգարետներ` ծխախոտով կամ դրա    |                ||

||                     |փոխարինողներ                    |                ||

||_____________________|________________________________|________________||

||2710 00 270          |բենզին                          |       35       ||

||2710 00 290          |                                |                ||

||2710 00 320          |                                |                ||

||2710 00 340          |                                |                ||

||2710 00 360          |                                |                ||

||_____________________|________________________________|________________||

||2710 00 690          |դիզելային վառելիք               |       10       ||

||_____________________|________________________________|________________||

||4203                 |հագուստ և  հագուստի պարագաներ   |       25       ||

||                     |բնական կաշվից                   |                ||

||_____________________|________________________________|________________||

||4301, 4302, 4303,    |բնական մորթի, դրանից պատրաստված |       25       ||

||                     |իրեր այդ թվում` ոչխարի մորթուց  |                ||

||                     |կարված բանվորական և  զինվորական |                ||

||4303 10 300          |կիսավերարկուներ                 |        0       ||

||_____________________|________________________________|________________||

||6900, 7013 31        |բյուրեղապակյա և  ճենապակյա      |       25       ||

||                     |արտադրանք                       |                ||

||_____________________|________________________________|________________||

||7113, 7114, 7115,    |ոսկերչական իրեր, զարդեղեն       |       15       ||

||7116, 7117           |(բիժուտերիա)                    |                ||

||_____________________|________________________________|________________||

||8703                 |մարդատար ավտոմեքենաներ          |       15       ||

|._______________________________________________________________________.|

._________________________________________________________________________.

 

II. ԱԿՑԻԶԱՅԻՆ ՀԱՐԿԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԿԱՐԳԸ

 

2.1. Հայաստանի Հանրապետություն ներմուծվող ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանքների համար հարկվող օբյեկտ է հանդիսանում այդ ապրանքները ներմուծողի (հայտարարատուի) կողմից ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով հաշվարկված և հայտարարագրված մաքսային արժեքը (առանց ավելացված արժեքի հարկի և մաքսատուրքի):

2.2. Հայաստանի Հանրապետություն ներմուծվող ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանքների համար ակցիզային հարկի գումարը ( Ագ) հաշվարկվում է հետևյալ բանաձևերով.

 

ա) ԱՏԳ ԱԱ 16 04 30 100 ծածկագրին դասվող արտադրանքի համար

Ագ = 2 x Մա

 

բ) ԱՏԳ ԱԱ 22 03 ծածկագրին դասվող արտադրանքի համար

 

0,5 x Մա

0,5,x Մա, եթե _________ > 0,35 ԱՄՆ դոլար

   Ագ =                    Ք

                       0,5 x Մա

         0,35 x Ք, եթե _________  < 0,35 ԱՄՆ դոլար

                          Ք

 

գ) ԱՏԳ ԱԱ 22 04, 2205, 2206 ծածկագրերին դասվող արտադրանքի համար

 

0,5 x Մա

0,5 x Մա, եթե _________ > 0,5, ԱՄՆ դոլար

   Ագ =                    Ք

                       0,5 x Մա

         0,5 x Ք, եթե __________  < 0,5 ԱՄՆ դոլար

                           Ք

 

դ) ԱՏԳ ԱԱ 22 07 ծածկագրին դասվող արտադրանքի համար

 

1,25 x Մա

1,25 x Մա, եթե __________ > 1,2 ԱՄՆ դոլար

   Ագ =                     Ք

                        1,25 x Մա

         1,2 x Ք, եթե  ___________  > 1,2 ԱՄՆ դոլար

                            Ք

 

ե) ԱՏԳ ԱԱ 2208 ծածկագրին դասվող արտադրանքի համար

 

1,25 x Մա

1,25 x Մա, եթե __________ > 3,75 ԱՄՆ դոլար

   Ագ =                     Ք

                        1,25 x Մա

         3,75 x Ք, եթե  ___________  < 3,75 ԱՄՆ դոլար

                            Ք

 

զ) ԱՏԳ ԱԱ 2204 ծածկագրին դասվող արտադրանքի համար

Ագ = 0,5 x Մա

 

է) ԱՏԳ ԱԱ 2710 00 270, 2710 00 290, 2710 00 320, 2710 00 340, 2710 00 360 ծածկագրերին դասվող արտադրանքի համար

 

0,35 x Մա

0,35 x Մա, եթե __________ > 60 ԱՄՆ դոլար

   Ագ =                     Ք

                        0,35 x Մա

         0,35 x Ք, եթե  ___________  < 60 ԱՄՆ դոլար

                            Ք

 

ը) ԱՏԳ ԱԱ 2710 00 690 ծածկագրին դասվող արտադրանքի համար

 

0,1 x Մա

0,1 x Մա, եթե __________ > 15 ԱՄՆ դոլար

   Ագ =                     Ք

                         0,1 x Մա

         0,1 x Ք, եթե  ___________  < 15 ԱՄՆ դոլար

                            Ք

 

թ) ԱՏԳ ԱԱ 4203 ծածկագրին դասվող արտադրանքի համար

Ագ = 0,25 x Մա

 

ժ) ԱՏԳ ԱԱ 4301, 4302, 4303 (բացի 4303 10 300) ծածկագրերին դասվող արտադրանքի համար

Ագ = 0,25 x Մա

 

ի) ԱՏԳ ԱԱ 6911, 7013 31 ծածկագրերին դասվող արտադրանքի համար

Ագ = 0,25 x Մա

 

իա) ԱՏԳ ԱԱ 7113, 7114, 7115, 7117 ծածկագրերին դասվող արտադրանքի համար

Ագ = 0,15 x Մա

 

իբ) ԱՏԳ ԱԱ 8703 ծածկագրին դասվող արտադրանքի համար

Ագ = 0,15 x Մա

 

Որտեղ`

Ագ  ակցիզային հարկի գումարն է

Մա  ապրանքների մաքսային արժեքն է

   Ք    ապրանքի քանակն է, արտահայտված

   -    ԱՏԳ ԱԱ 2203, 2204, 2205, 2206 ծածկագրերին դասվող արտադրանքի

        համար` լիտրով,

   -    ԱՏԳ ԱԱ 2207, 2208 ծածկագրերին դասվող արտադրանքի համար` 100

        տոկոսանոց սպիրտի լիտրով,

   -    ԱՏԳ ԱԱ 2710 00 270, 2710 00 20, 2710 00 320, 2710 00 340,

        2710 00 360, 2710 00 690 ծածկագրերին դասվող արտադրանքի

        համար` տոննայով:

 

Ընդ որում, քաղաքացիների կողմից ներմուծվող ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանքների համար ակցիզային հարկի գումարը հաշվարկվում է օրենքով սահմանված գումարային կամ բնաիրային չափերը գերազանցող մասի համար. սույն կետի ա), է), ը), թ), ժ), ի), իա), իբ) ենթակետերում նշված դեպքերում` 500 ԱՄՆ դոլարը գերազանցող մասի համար բ), գ), դ) և ե) ենթակետերում նշված դեպքերում` 2 լիտրը գերազանցող մասի համար, իսկ զ) ենթակետում նշված դեպքերում` 50 տուփը գերազանցող մասի համար»:

2.3. Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով պարտադիր դրոշմավորման ենթակա ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանքների ներմուծման ժամանակ վճարման ենթակա ակցիզային հարկի գումարը պակասեցվում է դրոշմանիշների ձեռքբերման համար, որպես կանխավճար, վճարված գումարի չափով:

 

III. ԱԿՑԻԶԱՅԻՆ ՀԱՐԿԻ ՎՃԱՐՄԱՆ ԿԱՐԳԸ

 

3.1. ՀՀ ներմուծվող ենթաակցիզային ապրանքների համար ակցիզային հարկի վճարումը կատարվում է ՀՀ Կառավարության 26.08.97թ. թիվ 354 որոշմամբ սահմանված կարգով:

3.2. Ակցիզային հարկը վճարում է հայկական դրամով և (կամ) արտարժույթով: Արտարժույթով վճարվող գումարները վերահաշվարկվում են հայկական դրամով` ելնելով վճարման օրը ՀՀ կենտրոնական բանկի սահմանված արժութային փոխարժեքից:

3.3. Մաքսային մարմինների կողմից ակցիզային հարկի հաշվարկումը և գանձումը հիմնավորող փաստաթուղթ է հանդիսանում մաքսային հայտարարագիրը և վճարման փաստաթուղթը (վճարման հանձնարարագիր, անդորրագիր):

3.4. Ակցիզային հարկի գումարները փոխանցվում են մաքսատան դեպոզիտային հաշվին: Այդ գումարների մուտքագրումը հաստատող փաստաթուղթ է հանդիսանում բանկերի բանկերի կողմից տրված քաղվածքը:

3.5. ՀՀ մաքսային վարչության դեպոզիտային հաշվին մուտքագրված ակցիզային հարկի գումարները, մինչև 3 բանկային օրվա ընթացքում, փոխանցվում են Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ` պետական բյուջեի համապատասխան հաշիվներին:

3.6. Ակցիզային հարկի բյուջեի հետ հաշվարկների հաշվառումը իրականացվում է հաշվային պլանի 68 «հաշվարկներ բյուջեի հետ» հաշվի առանձին ենթահաշվով («հաշվարկներ ակցիզային հարկի գծով»):

Ապրանքների արժեքը հաշվապահական հաշվառման մեջ արտացոլվում է 05 «հիմք և նյութեր» , 41 «ապրանքներ» և այլ հաշիվների դեբետով և 60 «հաշվարկներ մատակարարների և կապալառուների հետ» հաշվի կրեդիտով, միաժամանակ ակցիզային հարկի գումարը արտացոլելով նույն 05, 41 այլ հաշիվների դեբետով և 68 հաշվի կրեդիտով:

Ակցիզային հարկի գումարների բյուջե փոխանցումը հաշվառման մեջ արտացոլվում է 68 հաշվի դեբետով և 50 «դրամարկղ» , 51, 52 հաշվարկային հաշիվ» հաշիվների կրեդիտով:

 

Գ Ր Ա Ն Ց Վ Ա Ծ  Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ «12» ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 1997 Թ. ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 48970066

 

 

pin
Մաքսային պետական կոմիտե
10.11.1997
N 107-ՄՎ
Հրաման