Սեղմել Esc փակելու համար:
ԻՏԱԼԻԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲԱՐԻ ՔԱՂԱՔՈՒՄ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԻՏԱԼԻԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲԱՐԻ ՔԱՂԱՔՈՒՄ ԿԱՅԱՆԱԼԻՔ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆԸ, Ա ...

 

 

040.0001.060198

 

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱԳԱՀ` Լ. ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆ

«6» ՀՈՒՆՎԱՐԻ 1998 Թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

6 հունվարի 1998 թվականի թիվ 1

 

ԻՏԱԼԻԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲԱՐԻ ՔԱՂԱՔՈՒՄ ԿԱՅԱՆԱԼԻՔ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆԸ, ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՇԻՆԱՆՅՈՒԹԸ» ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԵՎ ԱՆՑԿԱՑՄԱՆ ՀԱՄԱՐ ՄԻՋՈՑՆԵՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

 

1. Իտալիայի Հանրապետության Բարի քաղաքում կայանալիք «Հայաստանի ճարտարապետությունը, արդյունաբերությունը և շինանյութը» միջազգային ցուցահանդեսին մասնակցելու մասնակցելու նպատակով 1998 թվականի հունվարի 17-22 Իտալիայի Հանրապետություն գործուղվող Հայաստանի Հանրապետության կառավարության պատվիրակության գործուղման ծախսերն իրականացնել Հայաստանի Հանրապետության արդյունաբերության և առևտրի նախարարության պահպանման ծախսերի ֆինանսավորման գծով Հայաստանի Հանրապետության 1997 թվականի պետական բյուջեով նախատեսված հատկացումների ընդհանուր ծավալի հաշվին:

Ցուցահանդեսի կազմակերպման և անցկացման հետ կապված ծախսերը կատարելու համար Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարությանը հատկացնել 11650,0 հազ. դրամ` Հայաստանի Հանրապետության 1997 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին:

2. Սույն որոշումն ուժ մեջ է մտնում 1998 թվականի հունվարի 6-ից:

 

 

pin
ՀՀ կառավարություն
06.01.1998
N 1
Որոշում