Սեղմել Esc փակելու համար:
ՀԱՅԿԱԿԱՆ ՈՍԿՈՒ ԱՐԴՅՈՒՆԱՀԱՆՄԱՆ ՀԱՄԱՏԵՂ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀԱՅԿԱԿԱՆ ՈՍԿՈՒ ԱՐԴՅՈՒՆԱՀԱՆՄԱՆ ՀԱՄԱՏԵՂ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՌԱԴԻՈԱԿՏԻՎ Ա ...

 

 

040.0611.301297

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱԳԱՀ` Լ. ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆ

«30» ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 1997 Թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

30 դեկտեմբերի 1997 թվականի թիվ 611

 

ՀԱՅԿԱԿԱՆ ՈՍԿՈՒ ԱՐԴՅՈՒՆԱՀԱՆՄԱՆ ՀԱՄԱՏԵՂ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՌԱԴԻՈԱԿՏԻՎ ԱՂԲՅՈՒՐՈՎ ՉԱՓԻՉ ՍԱՐՔԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅԱՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

 

1. Թույլատրել Հայկական ոսկու արդյունահանման համատեղ ձեռնարկության կողմից Արարատում կառուցվող թափոնների վերամշակման գործարանի շահագործման համար անհրաժեշտ փոքր հզորության (մինչև 100 մ Կյուրի) ռադիոակտիվ ճառագայթման չափիչ սարքի ներմուծումը Հայաստանի Հանրապետությունում:

2. Հայաստանի Հանրապետության արդյունաբերության և առևտրի նախարարությանը, Հայաստանի Հանրապետության ներքին զորքերի և ազգային անվտանգության նախարարությանը, Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարությանը, Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությանը և Հայպետատոմհսկողությանը` սահմանված կարգով ապահովել ռադիոակտիվ աղբյուրով չափիչ սարքի ստացումը, փոխադրումը, տեղադրումը, գրանցումը և պահպանության անվտանգության պայմանների վերահսկողությունը:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1997 թվականի դեկտեմբերի 30-ից:

 

 

pin
ՀՀ կառավարություն
30.12.1997
N 611
Որոշում