Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԷՆԵՐԳԱՀԱՄԱԿԱՐԳԻ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

ՀՀ ԷՆԵՐԳԱՀԱՄԱԿԱՐԳԻ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՍՊԱՌՎԱԾ ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ԷՆԵՐԳԻԱՅԻ ...

 

 

040.0612.301297

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱԳԱՀ Լ. ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆ

«30» դեկտեմբերի 1997 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

30 դեկտեմբերի 1997 թվականի թիվ 612

 

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷՆԵՐԳԱՀԱՄԱԿԱՐԳԻ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՍՊԱՌՎԱԾ ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ԷՆԵՐԳԻԱՅԻ ԴԻՄԱՑ ԶԵՂՉՈՎ ՎՃԱՐԵԼՈՒ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆԻՑ ՕԳՏՎԱԾ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՀԱՐԿԱՅԻՆ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 1997 թվականի դեկտեմբերի 2-ի «Հայաստանի Հանրապետության էներգահամակարգի ֆինանսական կենսունակության վերականգնման միջոցառումների մասին» թիվ 551 որոշման 7-րդ կետի «ա» և «բ» ենթակետերի, ինչպես նաև հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի ֆինանսավարկային, բյուջետային և տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի համաձայնությունը, Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում  է.

1. Հայաստանի Հանրապետության էներգահամակարգի ձեռնարկությունները (ցանկը կցվում է) ազատել`

ա) 1997 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ շահութահարկի և եկամտահարկի գծով հաշվարկված ու չվճարված (չգանձված) տույժերից.

բ) մինչև 1997 թվականի հուլիսի 1-ը սպառված էլեկտրական էներգիայի դիմաց զեղչով վճարելու արտոնությունից օգտված քաղաքացիներին էլեկտրական էներգիա իրացնող ձեռնարկությունները (ցանկը կցվում է) նշված զեղչի հետ կապված` 1997 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ հաշվարկված և չվճարված (չգանձված) շահութահարկից, ինչպես նաև տուգանքներից:

2. Սահմանել, որ մինչև 1997 թվականի հուլիսի 1-ը սպառված էլեկտրական էներգիայի դիմաց զեղչով վճարելու արտոնությունից օգտված քաղաքացիներին տրամադրված զեղչի գումարները եկամտահարկով հարկվող եկամուտների մեջ չեն մտցվում:

Մինչև 1997 թվականի դեկտեմբերի 31-ը այդ մասով հաշվարկված և գանձված եկամտահարկի գումարները վերադարձման ենթակա չեն:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1997 թվականի դեկտեմբերի 30-ից:

 

Ց Ա Ն Կ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷՆԵՐԳԱՀԱՄԱԿԱՐԳԻ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ

 

I. Էլեկտրական և ջերմային էներգիա արտադրող ձեռնարկություններ`

 

1. «Հայկական ատոմային էլեկտրակայան» ՓԲԸ

2. «Երևանի ՋԷԿ» ՊՁ

3. «Հրազդանի ՋԷԿ» ՊՁ

4. «Վանաձորի ՋԷԿ» ՊՁ

5. Հիդրոկայանների «Սևան-Հրազդանյան կասկադ» ՊՁ

5.1. «Սևան-Հրազդանյան ՀԷԿ-երի շահագործման» ԴՁ

6. «Որոտանի ՀԷԿ-երի համակարգ» ՊՁ

7. Էլեկտրական էներգիա արտադրող փոքր ՀԷԿ-եր`

            Այրումի ՀԷԿ            (սեփականաշնորհված)

            Գյումրիի ՀԷԿ           (սեփականաշնորհված)

            «Ողջի-2» ՀԷԿ         (սեփականաշնորհված)

            «Ողջի-3» ՀԷԿ         (սեփականաշնորհված)

            Արենիի ՀԷԿ             (սեփականաշնորհված)

            Ջերմուկի ՀԷԿ           (վարձակալված)

            Արմավիրի ՀԷԿ           (վարձակալված)

            Ագարակի ՀԷԿ            (վարձակալված)

            Մարտունու ՀԷԿ          (սեփականաշնորհված)

 

II. Էլեկտրական և ջերմային էներգիա տեղափոխող ձեռնարկություններ`

 

1. «Հայէներգո» ՊՁ

1.1. «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ԴՁ

2. «Ջերմային ցանցեր» ՊՁ

2.1. «Գյումրիի շրջանային ջերմային կայան N 2» ԴՁ

 

III. Էլեկտրական էներգիա իրացնող ձեռնարկություններ`

 

1. «Երևանի էլեկտրացանց» ՊՁ և դրա դուստր ձեռնարկություններ

2. «Շիրակի մարզային էլեկտրացանց» ՊՁ և դրա դուստր

ձեռնարկություններ

3. «Արագածոտնի մարզային էլեկտրացանց» ՊՁ և դրա դուստր

ձեռնարկություններ

4. «Լոռու մարզային էլեկտրացանց» ՊՁ և դրա դուստր

ձեռնարկություններ

5. «Արարատյան մարզային էլեկտրացանց» ՊՁ և դրա դուստր

ձեռնարկություններ

6. «Արմավիրի մարզային էլեկտրացանց» ՊՁ և դրա դուստր

ձեռնարկություններ

7. «Արմավիրի քաղաքային էլեկտրացանց» ՊՁ

8. «Հայկական ատոմային էլեկտրակայան» ՓԲԸ-ի Մեծամորի

էլեկտրացանց» ԴՁ

9. «Կոտայքի մարզային էլեկտրացանց» ՊՁ և դրա դուստր

ձեռնարկություններ

10. «Գեղարքունիքի մարզային էլեկտրացանց» ՊՁ և դրա դուստր

ձեռնարկություններ

11. «Սյունիքի մարզային էլեկտրացանց» ՊՁ և դրա դուստր

ձեռնարկություններ

12. «Վայոց ձորի մարզային էլեկտրացանց» ՊՁ և դրա դուստր

ձեռնարկություններ

13. «Տավուշի մարզային էլեկտրացանց» ՊՁ և դրա դուստր

ձեռնարկություններ

 

IY. Բնական գազ ներկրող, տեղափոխող և իրացնող ձեռնարկություններ`

 

1. «Հայգազարդ» ՊԿ և դրա գազիֆիկացման և գազամատակարարման

դուստր ձեռնարկություններ

2. «Հայգազ» ՊՁ

3. «Հայտրանսգազ» ՊՁ

4. «Հայթուրթրեյդ» ՊՁ

 

Y. Էներգահամակարգն սպասարկող ձեռնարկություններ`

 

1. «Հիդրոմասնագետշին» ՓԲԸ-ի «Որոտան» ԴՁ

2. «Հայէներգացանցշին» ՊՁ

3. «Հրազդան ՋԷԿ-ի կառուցվող էներգաբլոկների տնօրինություն» ՊՁ

4. «Արփա-Սևան» ՓԲԸ

5. «Հայատոմէներգամոնտաժ» ՓԲԸ

6. «Հայատոմջերմաէներգամոնտաժ» ՓԲԸ

7. «Էներգաբետոն» ՎՁ

8. «Հայէներգանորոգում» ՊՁ

9. «Շինվերանորոգում» ՊՁ

10. «Ռազմականացված պահպանություն» ՊՁ

11. «Մարմարիկ» ՊՁ

12. «Հիդրոկայանների Սևան-Հրազդանյան կասկադ» ՊՁ-ի

«Նյութատեխնիկական մատակարարման» ԴՁ

13. «Հայէներգո» ՊՁ-ի դուստր ձեռնարկություններ`

13.1. «Հայէներգակապ» ԴՁ

13.2. «Հայէներգամատ» ԴՁ

14. «Հայգազ» ՊՁ-ի դուստր ձեռնարկություններ`

14.1. «Հայգազշին» ԴՁ

14.2. «Հակակոր» ԴՁ

14.3. «Ավտոգազ» ԴՁ

14.4. «Գազասարքավորումների փորձարարական արտադրություն» ԴՁ

15. «Հայտրանսգազ» ՊՁ-ի դուստր ձեռնարկություններ`

15.1. «Տրանսգազշին» ԴՁ

15.2. «Շինանյութերի արտադրության և շինարարական

աշխատանքների» ԴՁ

15.3. «Հեղուկ գազի ռեգազիֆիկացման և իրացման» ԴՁ

15.4. «Նյութատեխնիկական մատակարարման և կոմպլեկտավորման» ԴՁ

 

 

pin
ՀՀ կառավարություն
30.12.1997
N 612
Որոշում