040.0620.291297
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Լ. ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆ
«29» դեկտեմբերի 1997 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
29 դեկտեմբերի 1997 թվականի թիվ 620
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԳԱՐԵԳԻՆ ՆԺԴԵՀԻ ՓՈՂՈՑԻ ՈՒՂԵԿԱՄՐՋԻ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՎԻՃԱԿԻ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՄԱՆ ՄԱՍԻՆ
Երևան քաղաքի Գարեգին Նժդեհի փողոցի 23 թռիչքից բաղկացած ուղեկամրջի հետագա անվտանգ շահագործման նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը` Գարեգին Նժդեհի փողոցի ուղեկամրջի տեխնիկական վիճակի ուսումնասիրման և հետազննման աշխատանքների իրականացման համար Երևանի քաղաքապետարանին հատկացնել 6,0 մլն. դրամ` Հայաստանի Հանրապետության 1997 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին` համաձայն ներկայացված նախահաշվի:
2. Սահմանել, որ նշված աշխատանքների պատվիրատուի գործառույթներն իրականացնում է Երևանի քաղաքապետը:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1997 թվականի դեկտեմբերի 29-ից: