Սեղմել Esc փակելու համար:
ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՀՀ ԱՌԵՎՏՐԱԿ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՀՀ ԱՌԵՎՏՐԱԿԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉՈՒԹՅՈՒՆԸ ԼՈՒԾԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

040.0622.301297

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱԳԱՀ Լ. ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆ

«30» դեկտեմբերի 1997 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

30 դեկտեմբերի 1997 թվականի թիվ 622

 

i

ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌԵՎՏՐԱԿԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉՈՒԹՅՈՒՆԸ ԼՈՒԾԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում  է.

1. Լուծարել Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության առևտրական ներկայացուցչությունը:

2. Հայաստանի Հանրապետության արդյունաբերության և առևտրի նախարարությանն ու Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությանը` Հայաստանի Հանրապետության կառավարության 1993 թվականի սեպտեմբերի 10-ի «Արտասահմանում Հայաստանի Հանրապետության առևտրական ներկայացուցչությունների մասին» թիվ 457 որոշմամբ հաստատված կանոնադրության 37-րդ կետին համապատասխան ստեղծել լուծարքային հանձնաժողով և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով երկամսյա ժամկետում ավարտել Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության առևտրական ներկայացուցչության լուծարման գործընթացը, ինչպես նաև ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ նշված ներկայացուցչության` աշխատանքից արձակման ենթակա աշխատողների աշխատանքային իրավունքներն ու երաշխիքներն ապահովելու համար:

3. Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության լուծարված առևտրական ներկայացուցչության գույքը հանձնել Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության տնօրինությանը:

4. Հայաստանի Հանրապետության արդյունաբերության և առևտրի նախարարությանը` համաձայնեցնելով Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության հետ, երկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություն Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության առևտրական ներկայացուցչության կազմակերպական տեսակի վերաբերյալ:

i

5. Հայաստանի Հանրապետության կառավարության 1993 թվականի նոյեմբերի 17-ի «Արտասահմանում Հայաստանի Հանրապետության առևտրական ներկայացուցչությունների ցանկերի մասին» թիվ 578 որոշման թիվ 1 հավելվածի ցանկից հանել «Ռուսաստանի Դաշնությունում» բառերը:

6. Ուժը կորցրած ճանաչել`

i

ա) Հայաստանի Հանրապետության կառավարության 1994 թվականի օգոստոսի 3-ի «Հայաստանի Հանրապետության նախագահի 1994 թվականի հունիսի 1-ի «Ռուսաստանյան Դաշնությունում Հայաստանի Հանրապետության կառավարության մշտական ներկայացուցչության մասին» հրամանագրի կատարման միջոցառումների մասին» թիվ 361 որոշման 2-րդ կետը.

i

բ) Հայաստանի Հանրապետության կառավարության 1994 թվականի նոյեմբերի 3-ի «Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության առևտրական ներկայացուցչության մասին» թիվ 518 որոշումը:

7. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1997 թվականի դեկտեմբերի 30-ից:

 

 

pin
ՀՀ կառավարություն
30.12.1997
N 622
Որոշում