Սեղմել Esc փակելու համար:
«ԱՐՄԵՆՄՈՏՈՐ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ԱՐՄԵՆՄՈՏՈՐ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՐԿԱՅԻՆ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

040.0625.301297

 

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱԳԱՀ` Լ. ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆ

«30» ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 1997 Թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

30 դեկտեմբերի 1997 թվականի թիվ 625

 

«ԱՐՄԵՆՄՈՏՈՐ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՐԿԱՅԻՆ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ելնելով «Արմենմոտոր» փակ բաժնետիրական ընկերության ֆինանսատնտեսական վիճակի բարելավման, արտադրական հզորությունների վերագործարկման, արտադրանքի թողարկման գործընթացի կայունացման անհրաժեշտությունից ու հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի ֆինանսավարկային, բյուջետային և տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի համաձայնությունը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է

 

1. Ազատել «Արմենմոտոր» փակ բաժնետիրական ընկերությանը հարկային պարտավորությունները ժամանակին չկատարելու համար սույն որոշման ուժի մեջ մտնելու օրվա դրությամբ շահութահարկի գծով հաշվարկված և չվճարված տույժերից:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1997 թվականի դեկտեմբերի 31-ից:

 

 

pin
ՀՀ կառավարություն
30.12.1997
N 625
Որոշում