040.0004.070198
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ
Լ. ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆ
«7» ՀՈՒՆՎԱՐԻ 1998 Թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
7 հունվարի 1998 թ. թիվ 4
ԹԱՆԿԱՐԺԵՔ ՄԵՏԱՂՆԵՐԻ ԵՎ ԹԱՆԿԱՐԺԵՔ ՔԱՐԵՐԻ ՀԱՆՁՆՄԱՆ, ԳՆՄԱՆ, ԲԱՑԹՈՂՄԱՆ ԵՎ ՎԱՃԱՌՔԻ ԳՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության թանկարժեք մետաղների, քարերի և դրանցից պատրաստված իրերի պահպանության պետական գանձարանին թանկարժեք մետաղներ ու թանկարժեք քարեր (ցանկացած տեսքով և վիճակում) վաճառելու, հանձնելու և նշված պետական գանձարանից թանկարժեք մետաղներ ու թանկարժեք քարեր (ցանկացած տեսքով և վիճակում) գնելու, բաց թողնելու գները սահմանում է Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությունը:
i
2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 1992 թվականի սեպտեմբերի 1-ի «Թանկարժեք մետաղների և քարերի հանձնման ու բացթողման գների սահմանման մասին» թիվ 458 որոշումը: