041.0032.190198
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
19 հունվարի 1998 թվականի թիվ 32
ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆԻ ՏՆՕՐԻՆՈՒԹՅԱՆՆ ՕԺԱՆԴԱԿ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՀԱՆՁՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
1. Հայաստանի Հանրապետության ներքին գործերի և ազգային անվտանգության նախարարության օժանդակ տնտեսության գույքը (Երևան, Իսակովի պող., 23) հանձնել Երևանի քաղաքապետարանի տնօրինությանը:
2. Հայաստանի Հանրապետության ներքին գործերի և ազգային անվտանգության նախարարությանն ու Երևանի քաղաքապետին` մեկամսյա ժամկետում ավարտել օժանդակ տնտեսության գույքի հաշվեկշռից հաշվեկշիռ սահմանված կարգով հանձնման-ընդունման աշխատանքները:
3. Երևանի քաղաքապետին` մեկամսյա ժամկետում ճշտել օժանդակ տնտեսության հողատարածքի սահմանները և կատարել համապատասխան ձևակերպում: