ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
13 հուլիսի 1992 թ. թիվ 400
ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ՁԵՌՆԱՐԿԱՏԻՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԸ ՓՈՓՈԽԵԼՈՒ ԵՎ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության <Ձեռնարկությունների եվ ձեռնարկատիրական գործունեության մասին> օրենքի ընդունման կապակցությամբ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության Կառավարության որոշումները, համաձայն թիվ 1 հավելվածի:
2. Հաստատել Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումներում մտցվող փոփոխությունները, համաձայն թիվ 2 հավելվածի:
ՀԱՎԵԼՎԱԾ թիվ 2
ՀՀ կառավարության 1992 թվականի
հուլիսի 13-ի թիվ 400 որոշման
ՑԱՆԿ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ՈՐՈՆՑՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՒՄ ԵՆ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ
i
1. Հայաստանի Հանրապետության Նախարարների խորհրդի 1991 թվականի մարտի 5-ի <Առևտրի, հասարակական սննդի, վճարովի ծառայությունների, փոքր օբյեկտների, ինչպես նաև անավարտ շինարարությամբ օբյեկտների սեփականաշնորհման մասին> թիվ 60 որոշմամբ հաստատված <Ընկերակցությունների մասին> կանոնադրության մեջ`
ա) 3-րդ կետից հանել 3-րդ պարբերությունը.
բ) 4-րդ կետում <քաղաքացիական իրավունքներից չիրազրկված> բառերը փոխարինել <գործունակ> բառով, իսկ <ֆիրմա> բառը` <ձեռնարկություն> բառով.
գ) հանել 6-րդ կետը.
դ) 7-րդ կետի 3-րդ պարբերության մեջ <խառնվել> բառը փոխարինել <միջամտել> բառով.
ե) 20-րդ կետը լրացնել <է> ենթակետով հետևյալ բովանդակությամբ`
զ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված այլ դեպքերում>.
է) 34-րդ կետում <շահույթ> բառը փոխարինել <եկամուտ> բառով:
i
2. Հայաստանի Հանրապետության նախարարների խորհրդի 1991 թվականի մարտի 5-ի <Բաժնետիրական ընկերությունների և սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների կանոնադրությունը հաստատելու մասին> թիվ 162 որոշմամբ հաստատված <բաժնետիրական ընկերությունների և սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների> կանոնադրության մեջ`
ա) 1-ին կետի առաջին պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ`
<Բաժնետիրական ընկերությունները և սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունները (հետագայում ընկերություններ) հանդիսանում են կոլեկտիվ կամ խառը սեփականության վրա հիմնված, իրավաբանական անձի կարգավիճակ ունեցող, սեփականատերերի պարտադիր գույքային մասնակցությամբ ձեռնարկություններ>.
բ) 3-րդ կետում`
առաջին պարբերությունից հանել <և կարող է ունենալ միայն մեկ հիմնադիր> բառերը.
2-րդ պարբերությունը լրացնել <ինչպես նաև հիմնադիր դուստր ձեռնարկություններ> բառերը.
գ) 7-րդ կետի 2-րդ պարբերությունից հանել վերջին նախադասությունը.
դ) 10-րդ կետի <բ> ենթակետից հանել < և կանոնադրությունը> բառերը.
ե) 12-րդ կետից հանել <պետական արբիտրաժ կամ > բառերը.
զ) 24-րդ կետից հանել <պետական արբիտրաժի կամ> բառերը.
է) 26-րդ կետից հանել <արբիտրաժի կամ> բառերը.
ը) 30-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությամբ`
<Մինչև Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ընկերության գրանցումը մասնակիցները պետք է կատարեն ընկերության կանոնադրական ֆոնդի 30 տոկոսից ոչ պակաս չափով դրամական ներդրումներ և մուծեն բանկային հիմնարկի հատուկ հաշվին>.
թ) 73-րդ կետի 2-րդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ`
<Մինչև Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ընկերության գրանցումը մասնակիցները պետք է կատարեն ընկերության կանոնադրական ֆոնդի 30 տոկոսից ոչ պակաս չափով դրամական ներդրումներ և մուծեն բանկային հիմնարկի հատուկ հաշվին>.
ժ) 75-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`
<75.Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության մասնակիցները կարող են իրենց փայը զիջել կամ օտարել միայն ընկերությանը>: