ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ
Ընդունված է Ազգային Ժողովի կողմից
«5» դեկտեմբերի 1997 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԱՆԱՎԱՐՏ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ՍԵՓԱԿԱՆԱՇՆՈՐՀՄԱՆ ԵՎ ԱՊԱՊԵՏԱԿԱՆԱՑՄԱՆ 1996-1997 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ԾՐԱԳՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
Հաստատել «Հայաստանի Հանրապետության պետական ձեռնարկությունների և անավարտ շինարարության օբյեկտների սեփականաշնորհման և ապապետականացման 1996-1997 թվականների ծրագրի կատարման մասին» Հայաստանի Հանրապետության հաշվետվությունը (կցվում է):
Հայաստանի Հանրապետության Նախագահ |
Ռ. Քոչարյան |
Երևան 16 հունվարի 1998 թ. ՀՕ-191
|
Հաստատված է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի
1997 թվականի դեկտեմբերի 5-ի «Հայաստանի Հանրապետության
պետական ձեռնարկությունների և անավարտ շինարարության
օբյեկտների սեփականաշնորհման և ապապետականացման
1996-1997 թվականների ծրագրի կատարման հաշվետվության մասին»
Հայաստանի Հանրապետության օրենքով
ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ և ԱՆԱՎԱՐՏ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ՍԵՓԱԿԱՆԱՇՆՈՐՀՄԱՆ և ԱՊԱՊԵՏԱԿԱՆԱՑՄԱՆ 1996-1997 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ԾՐԱԳՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ
1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1.1. Ծրագրի ընդունման ժամանակագրությունը
«Հայաստանի Հանրապետության պետական ձեռնարկությունների և անավարտ շինարարության օբյեկտների սեփականաշնորհման և ապապետականացման 1996-1997 թվականների ծրագրի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը (այսուհետ` ծրագիր) Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովն ընդունել է 1996 թվականի մարտի 20-ին:
Ծրագրի գործողության ժամկետ է սահմանվել 1996 թվականի հուլիսի 1-ից մինչև 1997 թվականի հուլիսի 1-ը:
Ծրագրում լրացումներ և փոփոխություններ են կատարվել «Պետական ձեռնարկությունների և անավարտ շինարարության օբյեկտների սեփականաշնորհման և ապապետականացման մասին» և «Հայաստանի Հանրապետության պետական ձեռնարկությունների և անավարտ շինարարության օբյեկտների սեփականաշնորհման և ապապետականացման 1996-1997 թվականների ծրագրի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների համաձայն (Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովն ընդունել է 1996 թվականի նոյեմբերի 19-ին):
Հայաստանի Հանրապետության կառավարության և Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորների նախաձեռնությամբ` ծրագրով հաստատված` սեփականաշնորհման ենթակա ձեռնարկությունների և անավարտ շինարարության օբյեկտների ցանկերում լրացումներ և փոփոխություններ են կատարվել հետևյալ օրենքների համաձայն.
- «Հայաստանի Հանրապետության պետական ձեռնարկությունների և անավարտ շինարարության օբյեկտների սեփականաշնորհման և ապապետականացման 1996-1997 թվականների ծրագրի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին (Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովն ընդունել է 1996 թվականի սեպտեմբերի 9-ին).
- «Հայաստանի Հանրապետության պետական ձեռնարկությունների և անավարտ շինարարության օբյեկտների սեփականաշնորհման և ապապետականացման 1996-1997 թվականների ծրագրի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին (Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովն ընդունել է 1997 թվականի ապրիլի 30-ին).
- «Հայաստանի Հանրապետության պետական ձեռնարկությունների և անավարտ շինարարության օբյեկտների սեփականաշնորհման և ապապետականացման 1996-1997 թվականների ծրագրի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին (Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովն ընդունել է 1997 թվականի հունիսի 9-ին).
- «Հայաստանի Հանրապետության պետական ձեռնարկությունների և անավարտ շինարարության օբյեկտների սեփականաշնորհման և ապապետականացման 1996-1997 թվականների ծրագրի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին (Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովն ընդունել է 1997 թվականի հունիսի 23-ին):
1.2. Սեփականաշնորհման և ապապետականացման նախապատրաստական հարցերով զբաղվող` Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմինը
Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման և ապապետականացման պետական հանձնաժողովը մինչև «Պետական ձեռնարկությունների և անավարտ շինարարության օբյեկտների սեփականաշնորհման և ապապետականացման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքն ընդունելը (1995 թվականի դեկտեմբերի 27-ը), Հայաստանի Հանրապետությունում պետական ձեռնարկությունների սեփականաշնորհումը և ապապետականացումն իրականացնող իրավասու պետական մարմին էր: «Պետական ձեռնարկությունների և անավարտ շինարարության օբյեկտների սեփականաշնորհման և ապապետականացման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (այսուհետ` սեփականաշնորհման օրենք) փոփոխությունից հետո Հայաստանի Հանրապետության կառավարության 1996 թվականի փետրվարի 14-ի «Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման և ապապետականացման պետական հանձնաժողովի վերակազմավորման մասին» N 39 որոշմամբ սեփականաշնորհման և ապապետականացման հարցերով զբաղվող` Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմին ճանաչեց Հայաստանի Հանրապետության պետական ձեռնարկությունների և անավարտ շինարարության օբյեկտների սեփականաշնորհման և ապապետականացման միջգերատեսչական պետական հանձնաժողովը:
Հայաստանի Հանրապետության կառավարության 1997 թվականի հունվարի 31-ի «Հայաստանի Հանրապետությունում սեփականաշնորհման և ապապետականացման նախապատրաստական աշխատանքներն իրականացնող` Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից լիազորված պետական կառավարման մարմնի մասին» N 13 որոշմամբ սեփականաշնորհման և ապապետականացման նախապատրաստական աշխատանքներն իրականացնող` Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմին ճանաչվեց Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման և օտարերկրյա ներդրումների նախարարությունը:
Հայաստանի Հանրապետության նախագահի 1997 թվականի հունիսի 10-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության կառուցվածքում փոփոխություններ կատարելու մասին» հրամանագրով Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման և օտարերկրյա ներդրումների նախարարությունը վերակազմավորվեց Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման նախարարության, և վերջինիս փոխանցվեցին սեփականաշնորհման և ապապետականացման նախապատրաստական աշխատանքներն իրականացնող` Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմնի գործառույթները:
1.3. Հաշվետու ժամանակահատվածը
Ծրագրի կատարման վերաբերյալ հաշվետվությունն ընդգրկում է 1996 թվականի հուլիսի 1-ից մինչև 1997 թվականի օգոստոսի 25-ն ընկած ժամանակահատվածը:
2. ՄԻՋԻՆ ԵՎ ԽՈՇՈՐ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՍԵՓԱԿԱՆԱՇՆՈՐՀՈՒՄԸ
2.1. Մասնակի անհատույց սեփականաշնորհումը
i
2.1.1. Մասնակի անհատույց սեփականաշնորհման իրավական և մեթոդական դաշտը
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը 1996 թվականի ապրիլի 12-ին ընդունել է «Պետական ձեռնարկությունների և անավարտ շինարարության օբյեկտների սեփականաշնորհման և ապապետականացման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում, Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի 1993 թվականի նոյեմբերի 1-ի «Պետական ձեռնարկությունների և անավարտ շինարարության օբյեկտների սեփականաշնորհման և ապապետականացման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկման կարգի մասին», Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի նախագահության 1994 թվականի մայիսի 6-ի «Պետական ձեռնարկությունների գույքի մասնակի անհատույց սեփականաշնորհման և այդ ձեռնարկություններն ընկերությունների վերակազմավորելու կարգի» և «Մասնակի անհատույց սեփականաշնորհման հիման վրա վերակազմավորված բաժնետիրական ընկերություններում շահույթից ինվեստիցիոն սեփականաշնորհման ֆոնդերին կատարվող մասհանումների, այդ միջոցներից հիմնական ֆոնդերի ձեռքբերման և կանոնադրական հիմնադրամի փոփոխման կարգի» հաստատման մասին» որոշումների մեջ փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը:
Հայաստանի Հանրապետության կառավարությունը 1996 թվականի սեպտեմբերի 17-ին ընդունել է «Պետական ձեռնարկությունների գույքի մասնակի անհատույց սեփականաշնորհման հիման վրա վերակազմավորված բաժնետիրական ընկերություններում ինվեստիցիոն սեփականաշնորհման ֆոնդին կատարվող մասհանումների, այդ ֆոնդի հաշվին ինվեստիցիոն սերտիֆիկատների թողարկման ու բաշխման և դրա հետևանքով կանոնադրական կապիտալի փոփոխման կարգը հաստատելու մասին» N 304 որոշումը:
1996 թվականի փետրվարի 23-ին ընդունվել է նորմատիվ-մեթոդական բնույթի` մասնակի անհատույց սեփականաշնորհման հիման վրա վերակազմավորված բաժնետիրական ընկերություններում ներդրումային սեփականաշնորհման հիմնադրամի հաշվին ձեռք բերված հիմնական միջոցների արժեքների համադրելիության գործակցի որոշման կարգը:
2.1.2. Մասնակի անհատույց սեփականաշնորհման արդյունքները
Ներդրումային սեփականաշնորհում իրականացրած ձեռնարկությունների ցանկը, դրանց պետական և ոչ պետական բաժնեմասերի հարաբերակցությունը ներկայացված է N 1 աղյուսակում:
Աղյուսակ N 1
ՑԱՆԿ
1996-1997 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ԾՐԱԳՐՈՒՄ ԸՆԴԳՐԿՎԱԾ` ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆԱՇՆՈՐՀՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՐԱԾ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ
(1997 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 25-Ի ԴՐՈՒԹՅԱՄԲ)
N |
Ձեռնարկության անվանումը |
Ձեռնարկության հիմնադիրը |
Ներդրումային սեփականա- շնորհումից պետական բաժնեմասը (հազար դրամ) |
Ներդրումային սեփականա- շնորհումից ոչ պետական բաժնեմասը (հազար դրամ) |
Պետական բաժնեմասի տեսակարար կշիռն ընդհանուրի մեջ (տոկոս) |
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
1. |
«Արփա-Սևան» ՓԲԸ |
ՀՀ էներգանախ |
48184,2 |
12046,0 |
79,0 |
2. |
«Հայռելե» ՓԲԸ |
ՀՀ արդառնախ |
70290,0 |
77710,0 |
47,0 |
3. |
«Ուրան» ՓԲԸ |
ՀՀ էներգանախ |
1487,4 |
371,8 |
79.0 |
4. |
«Դվին» կոնցեռն» ՓԲԸ |
ՀՀ արդառնախ |
6854,0 |
15819,0 |
30,3 |
5. |
«Ավտոագրեգատ- ների գործարան» ՓԲԸ |
ՀՀ արդառնախ |
12450,0 |
7892,0 |
61,0 |
6. |
«Հայմեքենա» ՓԲԸ |
ՀՀ արդառնախ |
782,4 |
591,1 |
57,0 |
7. |
«Հայկաբել»ՓԲԸ |
ՀՀ արդառնախ |
43040,0 |
35805,2 |
55,0 |
8. |
«Հակոբ Մեղապարտի անվան տպարան» ՓԲԸ |
Տեղեկագրա- հրատ. վարչ. |
10915,2 |
11658,3 |
48,0 |
9. |
«Նաիրի» հրատարակչություն» ՓԲԸ |
Տեղեկագրա- հրատ. վարչ. |
482,2 |
790,1 |
38,0 |
10. |
«Արմենմոտոր» ՓԲԸ |
ՀՀ արդառնախ |
82184,0 |
35689,6 |
70,0 |
11. |
«Արաքս» ՓԲԸ |
ՀՀ արդառնախ |
95260,0 |
9166,0 |
51,0 |
12. |
«Ոսկան Երևանցի» ՓԲԸ |
Տեղեկագրա- հրատ. վարչ. |
1979,0 |
2095,0 |
49,0 |
13. |
«Ավտոգենմաշ» ՓԲԸ |
ՀՀ արդառնախ |
136,8 |
48,7 |
74,0 |
14. |
«էլսարք» ՓԲԸ |
ՀՀ արդառնախ |
113883,0 |
53999,0 |
68,0 |
15. |
«Կոտայքկոշ» ՓԲԸ |
ՀՀ արդառնախ |
2674,4 |
1755,8 |
60,0 |
16. |
«Չափիչ» ՓԲԸ |
ՀՀ արդառնախ |
32427,1 |
10044,6 |
76,0 |
17. |
«Արտաշատի տպարան» ՓԲԸ |
Տեղեկագրա- հրատ. վարչ. |
564,1 |
588,6 |
49,0 |
18. |
«Եղեգնաձորի «Ռելե» ՓԲԸ |
ՀՀ արդառնախ |
3352,0 |
2160,3 |
61,0 |
19. |
«ԲՖՑ»ՓԲԸ |
ՀՀ արդառնախ |
447,2 |
299,0 |
60,0 |
20. |
«Բյուրեղ» հանքային ջրերի ՓԲԸ |
ՀՀ գյուղնախ |
342,4 |
347,6 |
50,0 |
21. |
«Գործիքաշինական գործարան» ՓԲԸ |
ՀՀ արդառնախ |
177,2 |
44,3 |
79,0 |
22. |
«ԲՀԷՍ-Պլազմա»ՓԲԸ |
ՀՀ արդառնախ |
6223,0 |
3101,0 |
67,0 |
|
Ընդամենը |
|
534135,6 |
424394 |
59,5 |
2.2. Միջին և խոշոր ձեռնարկությունների սեփականաշնորհման ժամանակագրությունը
1996-1997 թվականների ծրագրում ընդգրկված` առաջին ձեռնարկության սեփականաշնորհման մասին Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումն ընդունվել է 1997 թվականի հունվարի 13-ին N 7 որոշմամբ:
2.3. Միջին և խոշոր ձեռնարկությունների սեփականաշնորհման կատարողականը
1997 թվականի օգոստոսի 25-ի դրությամբ սեփականաշնորհել է 243 ձեռնարկություն (առանձնացումների հետևանքով 167 ձեռնարկություն վերակազմավորվել է 211 բաց և փակ բաժնետիրական ընկերության) ընդ որում, 137-ը` բաժնետոմսերի ազատ բաժանորդագրությամբ, 20-ը` փակ բաժնետիրական ընկերության, 86-ը` վարձակալների կողմից գույքի գնման միջոցով: Այս խմբի ձեռնարկությունների սեփականաշնորհման հիմնական ձևը (կիրառվել է սեփականաշնորհված ձեռնարկությունների 56,3 տոկոսի համար) բաժնետոմսերի ազատ բաժանորդագրության միջոցով բաց բաժնետիրական ընկերությունների ստեղծումն է:
Չի կայացել 48 ձեռնարկության սեփականաշնորհումը` հիմնականում դրանց բարձր արժեքի և խոշոր պարտքերի պատճառով: Այդ ձեռնարկություններից 44-ի սեփականաշնորհման ձևը եղել է բաժնետոմսերի ազատ բաժանորդագրությունը, 4-ինը` փակ բաժնետիրական ընկերության ստեղծումը:
Սեփականաշնորհված ձեռնարկությունների մեծ մասը Հայաստանի Հանրապետության արդյունաբերության և առևտրի նախարարության (35 տոկոս) և Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության (18 տոկոս) ձեռնարկություններ են:
Միջին և խոշոր ձեռնարկությունների սեփականաշնորհման գործընթացը բնութագրող տվյալները ներկայացված են NN 2, 3, 4, 5 աղյուսակներում:
Աղյուսակ N 2
1996-1997 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ԾՐԱԳՐՈՒՄ ԸՆԴԳՐԿՎԱԾ` ՄԻՋԻՆ և ԽՈՇՈՐ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՍԵՓԱԿԱՆԱՇՆՈՐՀՄԱՆ ԸՆԹԱՑՔՆ ԸՍՏ ՍԵՓԱԿԱՆԱՇՆՈՐՀՄԱՆ ՁԵՎԵՐԻ
(1997 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 25-Ի ԴՐՈՒԹՅԱՄԲ)
N |
Սեփականա- շնորհման ձևը |
Հաստատված է ՀՀ կառավարության որոշումներով |
Բաժնետոմսերի թողարկման ազդագիրը (տեղեկագիրը) հրապարակված է |
Սեփականա- շնորհումն ընթացքում է |
Սեփականա- շնորհումը չի կայացել |
Սեփականա- շնորհումն ավարտվել է |
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
7 |
1. |
ԲԲԸ (բաժնետոմսերի ազատ բաժանորդա- գրություն) |
398 |
387 |
192 |
44 |
137 |
2. |
ԲԲԸ (լոտային աճուրդ) |
- |
- |
- |
- |
- |
3. |
ՓԲԸ |
39 |
- |
15 |
4 |
20 |
4. |
Վարձակալի կողմից գույքի գնում |
96 |
- |
10 |
- |
86 |
5. |
Աճուրդ |
- |
- |
- |
- |
- |
6. |
Միջազգային մրցույթ |
17 |
17 |
17 |
- |
- |
|
Ընդամենը |
550 |
315 |
234 |
48 |
243 |
Աղյուսակ N 3
1996-1997 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ԾՐԱԳՐՈՒՄ ԸՆԴԳՐԿՎԱԾ` ՄԻՋԻՆ և ԽՈՇՈՐ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՍԵՓԱԿԱՆԱՇՆՈՐՀՄԱՆ ԸՆԹԱՑՔՆ ԸՍՏ ՀԻՄՆԱԿԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ և ՍԵՓԱԿԱՆԱՇՆՈՐՀՄԱՆ ՁևԵՐԻ
(1997 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 25-Ի ԴՐՈՒԹՅԱՄԲ)
N |
Սեփականա- շնորհման ձևը |
Արդյունա- բերության և առևտրի |
Գյուղատնտե- սության |
Քաղաքա- շինության |
Մշակույթի, երիտասար- դության հարցերի և սպորտի |
Տրանսպորտի |
Այլ ճյուղեր |
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
7 |
8 |
1. |
ԲԲԸ (բաժնետոմսերի ազատ բաժանորդա- գրություն) |
66 |
31 |
33 |
2 |
7 |
- |
2. |
ԲԲԸ (լոտային աճուրդ) |
- |
- |
- |
- |
- |
- |
3. |
ՓԲԸ |
4 |
3 |
2 |
3 |
5 |
3 |
4. |
Միջազգային մրցույթ |
14 |
1 |
1 |
- |
- |
1 |
|
Ընդամենը |
84 |
35 |
36 |
5 |
12 |
4 |
Աղյուսակ N 4
1996-1997 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ԾՐԱԳՐՈՒՄ ԸՆԴԳՐԿՎԱԾ` ՄԻՋԻՆ և ԽՈՇՈՐ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՍԵՓԱԿԱՆԱՇՆՈՐՀՄԱՆ ՁևԵՐԻ ՀԱՐԱԲԵՐԱԿՑՈՒԹՅՈՒՆՆ ԸՍՏ ՏԱՐԲԵՐ ՉԱՓԱՆԻՇՆԵՐԻ
(1997 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 25-Ի ԴՐՈՒԹՅԱՄԲ)
N |
Սեփականա- շնորհման ձևը |
Ձեռնար- կություն- ների թիվը (հատ) |
Առանձին խումբ ձեռնար- կություն- ների բաժինն ընդհանուրի մեջ (տոկոս) |
Պետական բաժնեմասի մեկնարկային արժեքը (մլն դրամ) |
Պետական բաժնեմասի մեկնարկային արժեքի բաժինն ընդհանուրի մեջ (տոկոս) |
Պետական բաժնեմասի վերջնական արժեքը (մլն դրամ) |
Պետական բաժնեմասի վերջնական արժեքի բաժինն ընդհանուրի մեջ (տոկոս) |
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
7 |
8 |
1. |
ԲԲԸ (բաժնետոմ- սերի ազատ բաժանորդա- գրություն) |
137 |
56,3 |
8697,6 |
71,3 |
4530,68 |
55,0 |
2. |
ԲԲԸ (լոտային աճուրդ) |
- |
- |
- |
- |
- |
- |
3. |
ՓԲԸ |
20 |
8,2 |
1380 |
11,3 |
1380 |
18,0 |
4. |
Վարձակալի կողմից գույքի գնում |
86 |
35,5 |
2129,5 |
17,4 |
2129,5 |
27,0 |
|
Ընդամենը |
243 |
100 |
12207,1 |
100 |
8040,18 |
100 |
Աղյուսակ N 5
ԲԱԺՆԵՏԻՐԱՑՎՈՂ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԽՄԲԱՎՈՐՈՒՄՆ ԸՍՏ ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՈՒԹՅԱՆ ՓԱՍՏԱՑԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ (1997 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 25-Ի ԴՐՈՒԹՅԱՄԲ)
Ձեռնարկություն- ների խմբերը |
Ազատ բաժանորդա- գրության կատարման տոկոսը |
Բաժանորդա- գրության կատարման միջին չափը (տոկոս) |
Բաժանորդա- գրության դրված ձեռնարկություն- ների թիվը (հատ) |
Ազատ բաժանորդա- գրության դրված նախնական կանոնադրա- կան հիմնադրամի ընդհանուր մեծությունը (մլն դրամ) |
Բաժանորդա- գրության հետևանքով ձևավորված ընդհանուր արժեքը (մլն դրամ) |
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
I |
25,1—75,0 |
40,64 |
118 |
8293,61 |
3859,35 |
II |
75,1—125,0 |
96,47 |
12 |
308,27 |
453,75 |
III |
125,1—225,0 |
178,7 |
5 |
86,05 |
172,8 |
IV |
225,1 և բարձր |
375 |
2 |
9,69 |
44,78 |
Ընդամենը |
|
50,3 |
137 |
8697,62 |
4875,16 |
Ծանոթագրություն. Աղյուսակում չեն ընդգրկված բաժանորդագրությունը չկայացած 44 ձեռնարկության վերաբերյալ տվյալները:
2.4. Բաժնետոմսերի ազատ բաժանորդագրությամբ սեփականաշնորհման առանձնահատկությունները և կատարողականը
Պետական և պետական մասնակցությամբ ձեռնարկությունների սեփականաշնորհման հիմնական ձևը բաժնետոմսերի ազատ բաժանորդագրությունն է: Բավական է նշել, որ 1997 թվականի օգոստոսի 25-ի դրությամբ Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից ծրագրում ընդգրկված 494 ձեռնարկության սեփականաշնորհման մասին ընդունված որոշումներից 398-ը (80,5 տոկոս) վերաբերում է բաժնետոմսերի ազատ բաժանորդագրությամբ սեփականաշնորհմանը: Նշված քանակությունից հրապարակվել է 387 ձեռնարկության ազդագիր:
1997 թվականի օգոստոսի 25-ի դրությամբ բաժնետոմսերի ազատ բաժանորդագրության ձևով սեփականաշնորհման գործընթացում է գտնվում 192 ձեռնարկություն, 44 ձեռնարկությունում սեփականաշնորհումը չի կայացել, իսկ 137-ում` ավարտվել է:
Բաժնետոմսերի ազատ բաժանորդագրությամբ սեփականաշնորհման չկայացման հիմնական պատճառներն են` ձեռնարկությունների խոշոր պարտքերը, ձեռնարկությունների մասին տեղեկատվության պակասը, ձեռնարկությունների հետագա գործունեության անհեռանկարային լինելը, առկա սարքավորումների մաշվածությունը, խոշոր ներդրումների պահանջը: Սեփականաշնորհման չկայացման պատճառ կարելի է համարել նաև ձեռնարկության սեփականաշնորհման նախապատրաստական աշխատանքների անկատարությունը, սեփականաշնորհման ծրագրում ընդգրկված ձեռնարկություններից միջոցներ օտարելը, դրանք գրավադրելը և այլն:
Այստեղ կարևոր է հիշատակել նաև ծրագրում ընդգրկված ձեռնարկությունների նկատմամբ սնանկացման հայցեր հարուցելը դատարանների կողմից` ընդհուպ ձեռնարկությունը սնանկ ճանաչելը: 1997 թվականի օգոստոսի 25-ի դրությամբ սնանկ Է ճանաչվել ծրագրում ընդգրկված 10 ձեռնարկություն: Տվյալները ներկայացված են N 6 աղյուսակում:
Բաժնետոմսերի ազատ բաժանորդագրությամբ սեփականաշնորհված 128 ձեռնարկությունում նկատվել Է թերբաժանորդագրություն (այս խմբի բոլոր ձեռնարկությունների համար բաժանորդագրությունը կազմել Է 45,1 տոկոս), իսկ 9-ում` գերբաժանորդագրություն (այս խմբի բոլոր ձեռնարկությունների համար գերբաժանորդագրությունը կազմել Է 208,6 տոկոս): Միջին հաշվով, բոլոր ձեռնարկությունների համար նկատվել Է թերբաժանորդագրություն: Բաժանորդագրությունը կատարվել Է 50,3 տոկոսով:
2.5. Փակ բաժնետիրական ընկերությունների ձևով սեփականաշնորհումը և արդյունքների վերլուծությունը
Փակ բաժնետիրական ընկերությունների ձևով հաշվետու ժամանակաշրջանում սեփականաշնորհվել Է 20 միջին և խոշոր ձեռնարկություն (սեփականաշնորհված ձեռնարկությունների 18,2 տոկոսը):
1997 թվականի օգոստոսի 25-ի դրությամբ Հայաստանի Հանրապետության կառավարությունն ընդունել Է որոշում` ծրագրում ընդգրկված 39 միջին և խոշոր ձեռնարկության փակ բաժնետիրական ընկերությունների ձևով սեփականաշնորհման մասին:
Սեփականաշնորհումը չի կայացել 4 ձեռնարկությունում:
2.6. Մրցույթներով սեփականաշնորհման արդյունքները
Հաշվետու ժամանակահատվածում ծրագրում ընդգրկված` մրցույթով սեփականաշնորհման ենթակա ձեռնարկություններից ոչ մեկը չի սեփականաշնորհվել: Մրցույթով սեփականաշնորհման ներկայացված օբյեկտներից 19-ը պետք Է սեփականաշնորհվի միջազգային մրցույթով: Այդ ձեռնարկություններից երկուսի գնահատման փաթեթը չի ստացվել, 17-ի համար Հայաստանի Հանրապետության կառավարությունն ընդունել Է համապատասխան որոշումներ, որոնցից 13-ի սեփականաշնորհման նախապատրաստական աշխատանքներն իրականացնում Է «Մերիլ Լինչ Ինտերնեյշնլ» խորհրդատվական ընկերությունը, իսկ չորսինը` Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման նախարարությունը:
«Մերիլ Լինչ Ինտերնեյշնլ» խորհրդատվական ընկերության միջոցով միջազգային մրցույթով սեփականաշնորհման ենթակա ձեռնարկությունների մասին տեղեկությունները ներկայացված են N 7 աղյուսակում:
Նախկինում սահմանված մրցույթի անցկացման օրերը փոփոխվել (երկարաձգվել) են Հայաստանի Հանրապետության կառավարության 1997 թվականի հուլիսի 30-ի N 312 որոշմամբ:
Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման նախարարության կողմից նախապատրաստվող միջազգային մրցույթով սեփականաշնորհման ենթակա ձեռնարկությունների մասին տեղեկությունները ներկայացված են N 8 աղյուսակում:
Աղյուսակ N 6
ՑԱՆԿ
1996-1997 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ԾՐԱԳՐՈՒՄ ԸՆԴԳՐԿՎԱԾ` ՍՆԱՆԿ ՃԱՆԱՉՎԱԾ ՄԻՋԻՆ և ԽՈՇՈՐ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ
(1997 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 25-Ի ԴՐՈՒԹՅԱՄԲ)
N |
Ծածկագիրն ըստ ծրագրի |
Ձեռնարկության անվանումը |
Ձեռնարկության հիմնադիրը |
Սնանկ ճանաչած դատարանը |
1 |
2 |
3 |
4 |
5 |
1. |
20653 |
«Մատակարար» ՊՁ |
ՀՀ քաղշիննախ |
Երևան քաղաքի Մյասնիկյանի ժողդատարան |
2. |
20807 |
«Երևանշին» N 2 ՀՊՁ («Հայք» ՓԲԸ-ի պետական բաժնեմաս) |
ՀՀ քաղշիննախ |
Երևան քաղաքի Մյասնիկյանի ժողդատարան |
3. |
21628 |
Երևանի «Մետաքս» ՓԲԸ |
ՀՀ արդառնախ |
Երևան քաղաքի Մյասնիկյանի ժողդատարան |
4. |
21641 |
Երևանի «Տրիկոտաժե ձեռնոցների գործարան» ՓԲԸ |
ՀՀ արդառնախ |
Երևան քաղաքի Մյասնիկյանի ժողդատարան |
5. |
20201 |
«Արեգ» ՊՁ |
ՀՀ գյուղնախ |
Երևան քաղաքի Մյասնիկյանի ժողդատարան |
6. |
20371 |
Տափերականի գինու գործարան |
ՀՀ գյուղնախ |
Երևան քաղաքի էրեբունու ժողդատարան |
7. |
21624 |
Երևանի «Հայգորգ» ՓԲԸ |
ՀՀ արդառնախ |
Երևան քաղաքի Մյասնիկյանի ժողդատարան |
8. |
20006 |
«Հայհիդրոէներգաշին» ՊՁ-ի Երևանի ԱՇՄԴՁ |
ՀՀ էներգանախ |
Երևան քաղաքի Մյասնիկյանի ժողդատարան |
9. |
20379 |
«Հայձուկ» կոնցեռնի «Մասիս» ՓԲԸ |
ՀՀ գյուղնախ |
Երևան քաղաքի էրեբունու ժողդատարան |
10. |
21640 |
Երևանի «Արագած» ՓԲԸ |
ՀՀ արդառնախ |
Երևան քաղաքի Մյասնիկյանի ժողդատարան |
Աղյուսակ N 7
ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՄՐՑՈՒՅԹՈՎ ՍԵՓԱԿԱՆԱՇՆՈՐՀՎՈՂ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ
(1997 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 25-Ի ԴՐՈՒԹՅԱՄԲ)
N |
Ծածկագիրն ըստ ծրագրի |
Ձեռնարկության անվանումը |
Հասցեն |
Նախարա- րությունը |
ՀՀ կառավարության որոշումը |
Մրցույթը |
|
|
|
|
|
N |
ամսաթիվը |
ամսա- թիվը |
ժամը |
վայրը |
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
7 |
8 |
9 |
10 |
1. |
21637 |
Երևանի կոշիկի «Արաքս» ԱՄ |
Երևան, Միկոյան 13 |
ՀՀ արդառնախ |
193 |
24.06.1997 |
15.08.1997 |
1500 |
Երևան |
2. |
20133 |
«Արմենտել» ՀՁ հայկական կողմի փայաբաժհն |
Երևան, Սարյան 22 |
ՀՀ կապնախ |
218 |
25.06.1997 |
15.08.1997 |
1500 |
Երևան |
3. |
21878 |
«Մարս» ՊՁ |
Երևան, Րաֆֆու 111 |
ՀՀ արդառնախ |
203 |
24.06.1997 |
15.09.1997 |
1500 |
Երևան |
4. |
21816 |
«Լույս» կոնցեռն |
Երևան, Թբիլիսյան խճ,1 |
ՀՀ արդառնախ |
202 |
24.06.1997 |
30.09.1997 |
1500 |
Երևան |
5. |
3751 |
«Արմենիա-1», «Արմենիա-2» հյուրանոցներ |
Երևան, Ամիրյան 1 |
ՀՀ արդառնախ |
203 |
24.06.1997 |
30.09.1997 |
1500 |
Երևան |
6. |
20369 |
Երևանի կոնյակի գործարան |
Երևան, Ծովակալ Իսակովի, 2 |
ՀՀ գյուղնախ |
199 |
24.06.1997 |
15.10.1997 |
1500 |
Երևան |
7. |
21622 |
Գյումրիի տեքստիլ ֆաբրիկա1 |
Գյումրի |
ՀՀ արդառնախ |
261 |
10.07.1997 |
15.10.1997 |
1500 |
Երևան |
8. |
21801 |
«Պոլիվինիլա- ցետատ» գործարան |
Երևան, Արշա- կունյաց 127 |
ՀՀ արդառնախ |
194 |
24.06.1997 |
15.10.1997 |
1500 |
Երևան |
9. |
21802 |
Վանաձորի «Ռուբին» գործարան |
Վանաձոր |
ՀՀ արդառնախ |
195 |
24.06.1997 |
15.10.1997 |
1500 |
Երևան |
10. |
21804 |
Վանաձորի մանրաթելերի քիմիական գործարան |
Վանաձոր, Թևոսյան 1 |
ՀՀ արդառնախ |
196 |
24.06.1997 |
15.10.1997 |
1500 |
Երևան |
11. |
21875 |
«Նաիրիտ» ԳԱՁ |
Երևան, Թամանցի- ների, 70 |
ՀՀ արդառնախ |
197 |
24.06.1997 |
15.10.1997 |
1500 |
Երևան |
12. |
5752 |
«Անի» հյուրանոց |
Երևան, Սայաթ- Նովայի, 9 |
ՀՀ արդառնախ |
204 |
24.06.1997 |
30.10.1997 |
1500 |
Երևան |
13. |
5753 |
«Դվին» հյուրանոց |
Երևան, Պռոշյան փող. |
ՀՀ արդառնախ |
198 |
24.05.1997 |
30.10.1997 |
1500 |
Երևան |
1. Գյումրի Բ/Մ ֆաբրիկայի փոխարեն
Աղյուսակ N 8
ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՄՐՑՈՒՅԹՈՎ ՍԵՓԱԿԱՆԱՇՆՈՐՀՎՈՂ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ
(1997 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 25-Ի ԴՐՈՒԹՅԱՄԲ)
N |
Ձեռնար- կության անվանումը |
Նախարա- րությունը |
ՀՀ կառավա- րության որոշումը |
Տեղեկագրի հրապարակ- ման օրը |
Մրցույթը |
Ծանոթա- գրություն |
N |
ամսաթիվը |
օրը |
Ժամը |
վայրը |
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
7 |
8 |
9 |
10 |
1. |
«Երքիմշին» ՓԲԸ |
ՀՀ քաղշիննախ |
269 |
11.07.1997 |
17.07.1997 |
24.09.97 |
1430 |
Երևան ՀՀ սեփնախ |
|
2. |
«Իջևանյան գորգեր» ՓԲԸ |
ՀՀ արդառնախ |
268 |
11.07.1997 |
17.07.1997 |
01.10.97 |
1430 |
Երևան ՀՀ սեփնախ |
ներկայաց- վում է երկրորդ անգամ |
3. |
Ձուլման սարքավորում- ների գործարան |
ՀՀ արդառնախ |
273 |
14.07.1997 |
|
08.10.97 |
1430 |
Երևան ՀՀ սեփնախ |
պատրաստ- վում Է տեղեկա- գիր |
4. |
Երևանի պետական հանրախանութ |
ՀՀ արդառնախ |
279 |
24.07.1997 |
|
15.10.97 |
1430 |
Երևան ՀՀ սեփնախ |
պատրաստ- վում Է տեղեկագիր |
5. |
Սիսիանի տրիկոտաժի ԱՄ |
ՀՀ արդառնախ |
|
|
|
|
|
|
գնահատ- ման փաթեթ չի ներկայաց- վել |
5. |
«Բյուրեղ» հանքային ջրերի գործարան |
ՀՀ գյուղնախ |
|
|
|
|
|
|
գնահատ- ման փաթեթ չի ներկայաց- վել |
i
2.7. Միջին և խոշոր ձեռնարկությունների սեփականաշնորհման իրավական և մեթոդական հիմքերը
Հաշվետու ժամանակահատվածում Հայաստանի Հանրապետության կառավարությունն ընդունել է հետևյալ հիմնական որոշումները (չեն թվարկվում Հայաստանի Հանրապետության կառավարության այն որոշումները, որոնք վերաբերում են առանձին պետական ձեռնարկությունները սեփականաշնորհելուն` (այդ թվում` նաև միջազգային մրցույթներով), վարձակալած գույքը գնելու թույլտվություն տալուն, ինչպես նաև դրանցում փոփոխություններ և լրացումներ կատարելուն).
- 1996 թվականի հուլիսի 4-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 1996 թվականի փետրվարի 9-ի N 35 որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» N 204 որոշումը.
- 1996 թվականի սեպտեմբերի 13-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 1995 թվականի հունիսի 30-ի N 392 որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» N 295 որոշումը.
- 1996 թվականի սեպտեմբերի 13-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 1994 թվականի ապրիլի 22-ի N 196 որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» N 297 որոշումը.
- 1997 թվականի մարտի 11-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 1994 թվականի ապրիլի 21-ի N 183 որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» N 38 որոշումը.
- 1997 թվականի մայիսի 6-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 1995 թվականի հունվարի 31-ի N 47 որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» N 123 որոշումը:
3. «ՓՈՔՐ» ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ՍԵՓԱԿԱՆԱՇՆՈՐՀՈՒՄԸ
3.1. «Փոքր» օբյեկտների սեփականաշնորհման կատարողականը
Ծրագրում ընդգրկված է 2681 «փոքր» օբյեկտ: Համաձայն ծրագրի 4 հոդվածի` ծրագրի ցանկերում չընդգրկված «փոքր» օբյեկտները համարվում են ծրագրի մաս և սեփականաշնորհվում են` Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած մարմին հայտ ներկայացնելով:
Հաշվետու ժամանակահատվածում ծրագրի ցանկերում ընդգրկված «փոքր» օբյեկտների սեփականաշնորհման վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարությունն ընդունել է 3 որոշում: Ծրագրում ընդգրկված «փոքր» օբյեկտների առաջին (ամենախոշոր) խմբաքանակի (2128 օբյեկտ) սեփականաշնորհման մասին Հայաստանի Հանրապետության կառավարությունն ընդունել է որոշում 1997 թվականի մարտի 13-ին (N 40 որոշում): Որոշմամբ հաստատված ցանկում ընդգրկված են առևտրի, հանրային սննդի, կենցաղսպասարկման «փոքր» օբյեկտներ, որոնք տրոհված են ըստ ճյուղերի, մարզերի և ժամանակագրական կարգի: Այսպես, օբյեկտների նշված խմբաքանակից 999-ը մանրածախ առևտրի օբյեկտ է, 390-ը` հանրային սննդի, 739-ը` կենցաղսպասարկման: 1997 թվականի օգոստոսի 25-ի դրությամբ` նշված խմբաքանակից սեփականաշնորհվել է մանրածախ առևտրի 265, հանրային սննդի` 95 և կենցաղսպասարկման 139 օբյեկտ:
Ծրագրում ընդգրկված «փոքր» օբյեկտների սեփականաշնորհման մասին երկրորդ որոշումը Հայաստանի Հանրապետության կառավարությունն ընդունել է 1997 թվականի մայիսի 13-ին (N 134 որոշում): Որոշմամբ հաստատված ցանկում ընդգրկված է 303 «փոքր» օբյեկտ, որից 223-ը հացի խանութ, իսկ 80-ը` դեղատուն է:
Ծրագրում ընդգրկված «փոքր» օբյեկտների սեփականաշնորհման մասին երրորդ որոշումը Հայաստանի Հանրապետության կառավարությունն ընդունել է 1997 թվականի օգոստոսի 7-ին (N 323 որոշում): Որոշմամբ հաստատված ցանկում ընդգրկված է 54 «փոքր» օբյեկտ, որից 12-ը մանրածախ առևտրի օբյեկտ է, իսկ 42-ը` գրախանութ:
1997 թվականի օգոստոսի 25-ի դրությամբ սեփականաշնորհվել է 499 «փոքր» օբյեկտ: Աճուրդով վաճառքի ենթակա է 103-ը:
Ծրագրով սեփականաշնորհվել է 499 «փոքր» օբյեկտ, որից 139-ը (27,9 տոկոս)` կենցաղսպասարկման, 265-ը (53,1 տոկոս)` առևտրի, 95-ը (19,0 տոկոս)` հանրային սննդի օբյեկտ են: Սեփականաշնորհման գործընթացում է 1986 «փոքր» օբյեկտ:
Հաշվետու ժամանակահատվածի վերջին օրվա դրությամբ գնահատվել է 7048 «փոքր» օբյեկտ` մոտավորապես 37.0 միլիարդ դրամ ընդհանուր արժողությամբ:
Սեփականաշնորհված «փոքր» օբյեկտների կազմում զգալի բաժին (37,2 տոկոս) ունեն վարձակալական ձեռնարկությունները, որոնք սեփականաշնորհման օրենքի 33 հոդվածի համաձայն, սեփականաշնորհվում են առանց ծրագրում ընդգրկվելու:
Ծրագրում ընդգրկված «փոքր» օբյեկտների սեփականաշնորհման ցուցանիշները և դրանց կատարողականը ներկայացված են N 9 աղյուսակում:
Աղյուսակ N 9
«ՓՈՔՐ» ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ԾՐԱԳՐԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆԱՇՆՈՐՀՄԱՆ ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐԸ և ԴՐԱՆՑ ԿԱՏԱՐՈՂԱԿԱՆԸ
Տնտեսության ճյուղերը |
«Փոքր» օբյեկտները |
ծրագրով սահմանված սեփականա- շնորհվող «փոքր» օբյեկտների թիվը (հատ) |
սեփականա- շնորհման մասին որոշում է ընդունվել (հատ) |
կատարո- ղականը (տոկոս) |
փաստացի սեփականա- շնորհվել է (հատ) |
տոկոսը փաստացի սեփականա- շնորհվածների մեջ |
մնացորդը (որոշում չի ընդունվել) (հատ) |
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
7 |
Պարենի և մթերումների |
223 |
223 |
100 |
- |
- |
- |
Առողջապահություն (դեղատներ) |
80 |
80 |
100 |
- |
- |
- |
Մամուլ |
56 |
42 |
75 |
- |
- |
14 |
Երևանի քաղաքապետարան |
10 |
- |
- |
- |
- |
10 |
Տուրիզմ |
2 |
- |
- |
- |
- |
2 |
Մանրածախ առևտուր |
1101 |
1011 |
91,8 |
265 |
53,1 |
90 |
Հանրային սնունդ |
408 |
390 |
95,5 |
95 |
19,0 |
18 |
Կենցաղսպասարկում |
801 |
739 |
92,2 |
139 |
27,9 |
62 |
Ընդամենը |
2681 |
2485 |
92,7 |
499 |
100 |
196 |
3.2. «Փոքր» օբյեկտների սեփականաշնորհման իրավական և մեթոդական հիմքերը
Հայաստանի Հանրապետության կառավարությունն ընդունել է 1996 թվականի սեպտեմբերի 3-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 1995 թվականի ապրիլի 12-ի N 197 որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» N 280 և 1997 թվականի մարտի 11-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 1994 թվականի ապրիլի 20-ի N 182 որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» N 39 որոշումները:
4. ԱՆԱՎԱՐՏ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ՍԵՓԱԿԱՆԱՇՆՈՐՀՈՒՄԸ
Հաշվետվությունը ներկայացնելու վերջին օրվա դրությամբ ծրագրում ընդգրկված անավարտ շինարարության ոչ մի օբյեկտ չի սեփականաշնորհվել, որը հիմնականում պայմանավորված է կազմակերպական բնույթի թերություններով:
5. ՍԵՓԱԿԱՆԱՇՆՈՐՀՄԱՆ ՍԵՐՏԻՖԻԿԱՏՆԵՐԸ
1997 թվականի օգոստոսի 25-ի դրությամբ սեփականաշնորհված ձեռնարկությունների, անավարտ շինարարության օբյեկտների և «փոքր» օբյեկտների համար վճարվել է 52721173.8 հազար դրամ, որից 3383469 հազար դրամը (64 տոկոս)` ձեռնարկությունների, 18796907 հազար դրամը (36 տոկոս)` «փոքր» օբյեկտների համար: Սեփականաշնորհման սերտիֆիկատներով վճարվել է 52338280 հազար դրամ (ընդհանուր վճարումների 99,3 տոկոսը), իսկ դրամով 382893.3 հազար դրամ (0,7 տոկոս): Սեփականաշնորհման սերտիֆիկատներով վճարումներում ձեռնարկությունների բաժինը կազմել է 33645420 հազար դրամ (63,8 տոկոս), «փոքր» օբյեկտներինը` 18604060 հազար դրամ (35,3 տոկոս), իսկ դրամով վճարումներում` համապատասխանաբար 189278 հազար դրամ (49,4 տոկոս) և 192847 հազար դրամ (50,4 տոկոս):
Վճարված սերտիֆիկատների ընդհանուր թիվը 1997 թվականի օգոստոսի 25-ի դրությամբ կազմել է 2654393 հատ, որից 1682271 (63,4 տոկոս) վճարվել է ձեռնարկությունների, իսկ 967682 (36,5 տոկոս)` «փոքր» օբյեկտների համար:
Այսպիսով, սեփականաշնորհման սերտիֆիկատները ներկայումս սեփականաշնորհված գույքի ձեռքբերման հիմնական միջոց են:
6. ԾՐԱԳՐԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԿԱՏԱՐՈՂԱԿԱՆԸ
Ընդհանուր առմամբ, հաշվետու ժամանակաշրջանում ծրագիրը` քանակական ցուցանիշների առումով, կատարվել է 18,4 տոկոսով (սեփականաշնորհված օբյեկտների թվաքանակի տեսակարար կշիռը ծրագրով նախատեսված սեփականաշնորհման օբյեկտների թվաքանակում):
Ըստ տնտեսության տարբեր ոլորտների` ծրագրի կատարման պատկերը ներկայացված է N 10 աղյուսակում:
Աղյուսակ N 10
ՊԵՏԱԿԱՆ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ և ԱՆԱՎԱՐՏ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ՍԵՓԱԿԱՆԱՇՆՈՐՀՄԱՆ և ԱՊԱՊԵՏԱԿԱՆԱՑՄԱՆ 1996-1997 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ԾՐԱԳՐԻ ԱՌԱՋԱԴՐԱՆՔՆԵՐԸ և ԴՐԱՆՑ ԿԱՏԱՐՈՂԱԿԱՆԸ 1997 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 25-Ի ԴՐՈՒԹՅԱՄԲ
Տնտեսության ճյուղերը |
1996-1997 թթ. ծրագրով հաստատված ձեռնարկությունները և անավարտ շինարարության օբյեկտները |
ընդհանուր թիվը (հատ) |
1996-1997թթ. սեփականաշնորհման ենթակա պետական ձեռնարկությունների և անավարտ շինարարության օբյեկտների թիվը |
Սեփականա- շնորհվել Է (հատ) |
Կատարման տոկոսը |
1 |
2 |
3 |
4 |
5 |
1. Արդունաբերություն այդ թվում` |
362 |
210 |
60 |
27.6 |
Էներգետիկա |
28 |
13 |
4 |
30.8 |
քիմիա և կենսատեխնոլոգիա |
21 |
10 |
- |
- |
հաստոցագործիքաշինություն և ավտոմոբիլաշինություն |
14 |
8 |
7 |
87.5 |
էլեկտրատեխնիկա և սարքաշինություն |
19 |
16 |
7 |
43.8 |
ռադիոԷլեկտրոնային արտադրություն |
77 |
30 |
2 |
6.7 |
լեռնամետալուրգիա |
35 |
6 |
1 |
16.7 |
այլ ճյուղեր |
23 |
9 |
3 |
33.3 |
թեթև արդյունաբերություն |
54* |
54* |
25 |
46.3 |
սննդի արդյունաբերություն |
91* |
64* |
11 |
14.5 |
2. Տրանսպորտ և հաղորդակցություն այդ թվում` |
183 |
22 |
16 |
72.7 |
ավտոմոբիլային տրանսպորտ |
81 |
1 |
1 |
100 |
ճանապարհաշինություն և շահագործում |
45 |
19 |
15 |
78.9 |
ՀՀ երկաթուղի |
45 |
1 |
- |
- |
ՀՀ ավիացիա |
11 |
1 |
- |
- |
Երևանի մետրոպոլիտեն |
1 |
- |
- |
- |
3. Շինարարություն և շինանյութերի արդյունաբերություն այդ թվում` |
112 |
82 |
42 |
51.2 |
շինարարական ձեռնարկություններ |
65 |
60 |
27 |
45.0 |
շինանյութերի արդյունաբերություն |
37 |
20 |
14 |
70.0 |
նախագծային ինստիտուտներ |
10 |
2 |
1 |
50.0 |
4. Կապ |
16 |
3 |
2 |
66.0 |
5. Գյուղատնտեսություն |
432 |
70 |
30 |
42.80 |
6. Նյութատեխնիկական մատակարարում |
7 |
3 |
1 |
33.3 |
7. Պետական առևտուր և հանրային սնունդ |
1820 |
1509 |
360 |
23.8 |
8. Կենցաղսպասարկում |
763 |
801 |
139 |
17.3 |
9. Կոմունալ տնտեսություն |
194 |
191 |
4 |
2.1 |
10. Սոցիալական ոլորտ այդ թվում` |
485 |
238 |
11 |
4.6 |
առողջապահություն |
282 |
116 |
4 |
3.5 |
մամուլ |
120 |
116 |
3 |
2.6 |
տուրիզմ |
4 |
2 |
- |
- |
մշակույթ |
79 |
4 |
4 |
100 |
11. Ավտոտեխսպասարկում |
5 |
5 |
- |
- |
12. Ընդերք |
46 |
16 |
- |
- |
13. Երևանի քաղաքապետարանի ձեռնարկություններ |
122 |
66 |
- |
- |
14. Անավարտ բնակելի շինարարություն |
395 |
395 |
- |
- |
Ընդամենը |
4942 |
3611 |
665 |
18.4 |
Ծանոթագրություն. - * Հաշվի են առնված Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի 1996 թվականի սեպտեմբերի 9-ին, 1997 թվականի ապրիլի 30-ին և հունիսի 9-ին ընդունած` «Հայաստանի Հանրապետության պետական ձեռնարկությունների և անավարտ շինարարության օբյեկտների սեփականաշնորհման և ապապետականացման 1996-1997 թվականների ծրագրի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին Հայաստանի Հանրապետության օրենքները:
Ձեռնարկությունների սեփականաշնորհման կատարողականի համեմատաբար ցածր մակարդակը պայմանավորված է նաև այն հանգամանքով, որ սեփականաշնորհման օրենքի համաձայն` ձեռնարկությունը սեփականաշնորհված է համարվում սեփականաշնորհման պայմանագրի կնքման պահից: Այդ հարցում բազմաթիվ միջին ու խոշոր ձեռնարկություններ և «փոքր» օբյեկտներ թերացել են:
Ծրագրի կատարման գնահատականը` արժեքային արտահայտությամբ, հաշվետվություն ներկայացնելու վերջին օրվա դրությամբ, կարելի է տալ միայն նախորդ ծրագրերի հետ բացարձակ մեծությամբ, որը կազմել է 52844.3 միլիոն դրամ: Նկատի ունենալով սեփականաշնորհվող պետական գույքի գնահատման ժամկետայնությունը և ազատ ձևավորվող գների հանգամանքը` հարաբերական ցուցանիշները տվյալ դեպքում չեն կարող ներկայացուցչական լինել: