Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻՆ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻՆ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

040.0015.190107

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«19» հունվարի 2007 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

11 հունվարի 2007 թվականի N 15-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻՆ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. «Անվճարունակության (սնանկության) մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 32-րդ հոդվածի 5-րդ մասի պահանջներին համապատասխան` անվճարունակության գործերով կառավարիչներ Գրիշա Հասրաթյանին` 30.0 հազ. դրամ, Արամայիս Իսպիրյանին` 30.0 հազ. դրամ, Խաչիկ Նազարյանին` 30.0 հազ. դրամ, Համլետ Նաջարյանին` 120.0 հազ. դրամ, Ջանիբեկ Դավթյանին` 120.0 հազ. դրամ, Հովհաննես Եղյանին` 120.0 հազ. դրամ, Ռուբեն Մովսիսյանին` 90.0 հազ. դրամ, Արսեն Չիտչյանին` 60.0 հազ. դրամ, Հասմիկ Խաչատրյանին` 60.0 հազ. դրամ, Ժիրայր Արաբյանին` 120.0 հազ. դրամ, Սաղաթել Ալեքսանյանին` 150.0 հազ. դրամ, Լևոն Ամիրխանյանին` 30.0 հազ. դրամ, Հարութ Ղարիբյանին` 90.0 հազ. դրամ, Գարեգին Սարգսյանին` 90.0 հազ. դրամ և Արտակ Արսենյանին` 30.0 հազ. դրամ վճարելու նպատակով Հայաստանի Հանրապետության տնտեսական դատարանին հատկացնել 1170.0 հազ. դրամ` Հայաստանի Հանրապետության 2007 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Այլ ծառայությունների ձեռքբերման ծախսեր» հոդվածով):

2. Սահմանել, որ սույն որոշման 1-ին կետում նշված գումարը Հայաստանի Հանրապետության տնտեսական դատարանին հատկացվում է 2007 թվականի առաջին եռամսյակում:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2007 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 12-ԻՆ

 

 

pin
ՀՀ կառավարություն
11.01.2007
N 15-Ա
Որոշում