Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ԱՆՏՈԿՈՍ ՓՈԽԱՌՈ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

ՀՀ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ԱՆՏՈԿՈՍ ՓՈԽԱՌՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԻ ԿԱՆՈՆԱԿԱՐԳ ...

 

 

041.0059.210198

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

21 հունվարի 1998 թվականի թիվ 59

 

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ԱՆՏՈԿՈՍ ՓՈԽԱՌՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԻ ԿԱՆՈՆԱԿԱՐԳՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հաստատել Համաշխարհային բանկի կողմից Հայաստանի Հանրապետության կառավարությանը տրամադրված` ձեռնարկությունների զարգացման ծրագրի մաս հանդիսացող ձեռնարկությունների աջակցման հիմնադրամի շրջանակներում ձեռնարկություններին անտոկոս փոխառությունների տրամադրման գործընթացի կանոնակարգման հանձնաժողովի կանոնադրությունը (կցվում է):

 

Հաստատված է

ՀՀ վարչապետի 1998 թ.

հունվարի 21-ի թիվ 59

որոշմամբ

 

Կ Ա Ն Ո Ն Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

 

ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԲԱՆԿԻ ԿՈՂՄԻՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆԸ ՏՐԱՄԱԴՐՎԱԾ` ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԾՐԱԳՐԻ ՄԱՍ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՋԱԿՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ԱՆՏՈԿՈՍ ՓՈԽԱՌՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԻ ԿԱՆՈՆԱԿԱՐԳՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Համաշխարհային բանկի կողմից Հայաստանի Հանրապետության կառավարությանը տրամադրված ձեռնարկությունների զարգացման ծրագրի մաս հանդիսացող ձեռնարկությունների աջակցման հիմնադրամի շրջանակներում ձեռնարկություններին անտոկոս փոխառությունների տրամադրման գործընթացի կանոնակարգման հանձնաժողովը (այսուհետև` հանձնաժողով) գործում է Համաշխարհային բանկի կողմից Հայաստանի Հանրապետության կառավարությանը տրամադրված` ձեռնարկությունների զարգացման ծրագրի մաս հանդիսացող «Ձեռնարկությունների աջակցման հիմնադրամ» ծրագրի սահմաններում և իր գործունեության ընթացքում ղեկավարվում է այդ ծրագրում սահմանված դրույթներով, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և սույն կանոնադրությամբ:

2. Հանձնաժողովը հաշվետու է Հայաստանի Հանրապետության վարչապետին:

i

3. Հանձնաժողովի կազմը հաստատվում է Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշմամբ: Հանձնաժողովի կազմակերպատեխնիկական սպասարկումն իրականացնում է «Զարգացման հայկական գործակալություն» փակ բաժնետիրական ընկերությունը (այսուհետև` գործակալություն):

(3-րդ կետը խմբ. 03.04.00 թիվ 154 որոշում)

4. Գործակալությունը ձեռնարկություններին անտոկոս փոխառությունների տրամադրման հարցերով հաշվետու է հանձնաժողովին:

 

II. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԽՆԴԻՐՆԵՐՆ ՈՒ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ

 

5. Հանձնաժողովը`

ա) հաստատում է ձեռնարկությունների աջակցման հիմնադրամի քաղաքականությունը.

բ) վերահսկում է ձեռնարկություններին անտոկոս փոխառությունների տրամադրման գործընթացը.

i

գ) ընդունում է որոշումներ 2000 ԱՄՆ-ի դոլարից մինչև 50000 ԱՄՆ-ի դոլարի չափով բոլոր անտոկոս փոխառությունների տրամադրման մասին.

դ) գործակալության տնօրենի ներկայացմամբ որոշումներ է կայացնում հանձնաժողովի հաստատած անտոկոս փոխառությունների ոչ նպատակային, անարդյունավետ օգտագործման, փոխհատուցման հետ առնչվող հարցերի վերաբերյալ.

ե) հաստատում է ձեռնարկություններին անտոկոս փոխառությունների տրամադրման վերաբերյալ ընթացիկ և տարեկան հաշվետվությունները.

զ) գործակալությունից կարող է պահանջել և ստանալ նրա գործունեության վերահսկման համար անհրաժեշտ տեղեկատվություն.

է) հաստատում է ձեռնարկությունների աջակցման հիմնադրամի գործունեության վերաբերյալ ընթացիկ և տարեկան հաշվետվությունները.

ը) հաստատում է ձեռնարկությունների աջակցման հիմնադրամի տարեկան ծախսերի նախահաշիվները.

թ) իրականացնում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ իրեն վերապահված այլ լիազորություններ:

(5-րդ կետը փոփ. 03.04.00 թիվ 154 որոշում)

 

III. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀԸ, ՆՐԱ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐՆ ՈՒ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

6. Հանձնաժողովի նախագահը կազմակերպում և ղեկավարում է հանձնաժողովի գործունեությունը:

7. Հանձնաժողովի նախագահը`

ա) հրավիրում և նախագահում է հանձնաժողովի նիստերը.

բ) հանձնաժողովի նիստերին խորհրդակցական ձայնի իրավունքով մասնակցելու համար, անհրաժեշտության դեպքում, իր նախաձեռնությամբ կամ հանձնաժողովի անդամների առաջարկությամբ հրավիրում է Հայաստանի Հանրապետության նախարարությունների, գերատեսչությունների, մարզպետարանների, ձեռնարկությունների, գիտահետազոտական հիմնարկների, բանկերի և այլ կազմակերպությունների ներկայացուցիչներին.

գ) ներկայացնում է հանձնաժողովը Հայաստանի Հանրապետության պետական և ոչ պետական մարմիններում, ձեռնարկություններում.

դ) ստորագրում է հանձնաժողովի ընդունած որոշումները.

ե) հանձնաժողովի նիստերում քննարկվելիք հարցերի նախապատրաստման վերաբերյալ հանձնարարականներ է տալիս գործակալությանը:

8. Հանձնաժողովի նախագահի ժամանակավոր բացակայության դեպքում նրա պարտականությունները, հանձնաժողովի նախագահի հանձնարարությամբ, կատարում է հանձնաժողովի անդամներից մեկը:

 

IY. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԱՆԴԱՄՆԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐՆ ՈՒ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

9. Հանձնաժողովի անդամը`

ա) մասնակցում է հանձնաժողովի աշխատանքների պլանավորմանը, նիստերի օրակարգերի ձևավորմանը, հարցերի քննարկումներին և ներկայացնում առաջարկություններ.

բ) մասնակցում է հանձնաժողովի նիստերին և քվեարկությանը:

 

Y. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԻՍՏԵՐ ՀՐԱՎԻՐԵԼՈՒ ԵՎ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ

 

10. Հանձնաժողովի նիստերը հրավիրվում են առնվազն ամիսը մեկ անգամ:

11. Հանձնաժողովի նիստերը կարող են հրավիրվել`

ա) հանձնաժողովի նախագահի նախաձեռնությամբ.

բ) գործակալության տնօրենի առաջարկությամբ.

գ) հանձնաժողովի անդամների առնվազն 1/3-ի պահանջով` այն դեպքում, եթե հանձնաժողովի նախագահին նիստից հինգ օր առաջ ներկայացված է հանձնաժողովի որոշման նախագիծը:

12. Հանձնաժողովի նիստերի օրակարգերը ձևավորում է նախագահը` գործակալության տնօրենի ներկայացմամբ:

13. Հերթական նիստերի օրակարգերը և քննարկվող հարցերին առնչվող փաստաթղթերը հանձնաժողովի անդամներին տրվում են նիստից առնվազն մեկ օր առաջ:

14. Հանձնաժողովի նիստերը համարվում են իրավազոր, եթե նիստին մասնակցում են հանձնաժողովի անդամների առնվազն երկու երրորդը: Որոշումներն ընդունվում են նիստին հանձնաժողովի ներկա անդամների ձայների պարզ մեծամասնությամբ: Ձայների հավասարության դեպքում հանձնաժողովի նախագահի ձայնը վճռորոշ է:

 

 

pin
ՀՀ Վարչապետ
21.01.1998
N 59
Որոշում