Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ «ՌԱԶ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

ՀՀ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ «ՌԱԶՄԱԿԱՆԱՑՎԱԾ ԼԵՌՆԱՓՐԿԱՐԱՐԱԿԱՆ ՋՈԿԱՏ» ՊԵՏԱԿԱՆ ...

 

 

041.0037.200198

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

20 հունվարի 1998 թ. թիվ 37

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ «ՌԱԶՄԱԿԱՆԱՑՎԱԾ ԼԵՌՆԱՓՐԿԱՐԱՐԱԿԱՆ ՋՈԿԱՏ» ՊԵՏԱԿԱՆ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ԵՆԹԱԿԱՅՈՒԹՅԱՆԸ ՀԱՆՁՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

1. Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարության «Ռազմականացված լեռնափրկարարական ջոկատ» պետական ձեռնարկությունը հանձնել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր արտակարգ իրավիճակների վարչության ենթակայությանը:

2. Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարությանն ու Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր արտակարգ իրավիճակների վարչությանը` 20-օրյա ժամկետում ավարտել նշված ձեռնարկության գույքի հաշվեկշռից հաշվեկշիռ սահմանված կարգով հանձնման-ընդունման աշխատանքները:

3. Երևանի քաղաքապետին` Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր արտակարգ իրավիճակների վարչության հետ համատեղ ճշտել նշված ձեռնարկության տարածքի սահմանները և սահմանված կարգով կատարել համապատասխան ձևակերպում:

 

 

pin
ՀՀ Վարչապետ
20.01.1998
N 37
Որոշում