Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԱՐՏԱՍԱՀՄԱՆ ՄԵԿՆՈՂ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՀԱՄ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

ՀՀ ԱՐՏԱՍԱՀՄԱՆ ՄԵԿՆՈՂ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՀԱՄԱՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԱՐՏԱՍԱՀՄԱՆՅԱՆ ԱՆՁՆԱԳՐԵՐԻ ՁԵՎԱ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

24 հուլիսի 1992 թ. թիվ 416

 

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՏԱՍԱՀՄԱՆ ՄԵԿՆՈՂ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՀԱՄԱՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԱՐՏԱՍԱՀՄԱՆՅԱՆ ԱՆՁՆԱԳՐԵՐԻ ՁԵՎԱԿԵՐՊՄԱՆ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

i

1. Մինչև Հայաստանի Հանրապետության քաղաքացիության մասին օրենսդրական ակտերի ընդունումը և Հայաստանի Հանրապետությունում անձնագրային նոր համակարգի անցնելը սահմանել Հայաստանի Հանրապետությունում համաքաղաքացիական արտասահմանյան անձնագրերի ձևակերպման հետևյալ ժամանակավոր կարգը`

i

ա) Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը ստացված հրավերների և ձեռնարկությունների, հիմնարկների, կազմակերպությունների գրավոր դիմումների հիման վրա գործուղումներ ձևակերպելիս համաքաղաքացիական արտասահմանյան անձնագրերում, մինչև նոր անձնագրային համակարգին անցնելը, կատարում է <բազմակի> ելքի թույլտվության նշում` չգրանցելով երկրի անունը այցելության նպատակը և ժամկետը.

բ) Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարությունը զբոսաշրջության (տուրիստական) և անհատական այցերի ձևակերպման ժամանակ համաքաղաքացիական արտասահմանյան անձնագրերում, մինչև նոր անձնագրային համակարգին անցնելը, կատարում է <բազմակի> ելքի թույլտվության նշում` չգրանցելով երկրի անունը, այցելության նպատակը և ժամկետը:

(փոփ. 4.10.93թ թիվ 501 որոշմամբ)

(1-ին կետն ուժը կորցրել է 11.01.00 թիվ 4 որոշում)

2. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությանը` սույն որոշման մասին տեղյակ պահել նախկին ԽՍՀՄ հանրապետություններում գտնվող օտարերկրյա պետությունների դիվանագիտական և հյուպատոսական ներկայացուցչություններին, սահմանային ծառայություններին:

i

(2-րդ կետն ուժը կորցրել է 11.01.00 թիվ 4 որոշում)

(3 և 4 կետերը ուժը կորցրել են 26.05.93թ թիվ 280 որոշմամբ)

5. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության նախարարների խորհրդի 1991 թվականի օգոստոսի 20-ի <ԽՍՀՄ նախարարների խորհրդի 1991 թվականի հունվարի 2-ի <Աշխատողների արտասահմանյան գործուղումների փաստաթղթերի ձևակերպման հետ կապված ծառայությունների վճարման կարգի մասին. թիվ-7 որոշումը> թիվ 524 որոշման 5-րդ կետը:

 

(հավելվածն ուժը կորցրել է 26.05.93թ թիվ 280 որոշմամբ)

 

ՀԱՎԵԼՎԱԾ

ՀՀ կառավարության 1992 թ.

հուլիսի 24-ի թիվ-416 որոշման

 

Ս Ա Կ Ա Գ Ն Ե Ր

ԱՐՏԱՍԱՀՄԱՆ ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ՄԵԿՆՈՂ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐ ՀԱՄԱՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԱՐՏԱՍԱՀՄԱՆՅԱՆ ԱՆՁՆԱԳՐԵՐԻ ԵՎ ԱՅԼ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՁԵՎԱԿԵՐՊՄԱՆ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ

 

______________________________________________________________________

            Ծառայության տեսակը                      Վճարումը (դրամ)

______________________________________________________________________

 

Անձնագրի և վիզայի հարցաթերթիկների լրացման

կարգի պարզաբանում և  այլ խորհրդատվություն                     100

 

Անձնագրի ձևակերպում` <բազմակի> ելքի

թույլտվության նշումով                                        2000

 

Անձնագրում միայն <բազմակի> ելքի թույլտվության

նշում                                                        1500

 

Անձնագրի ժամկետի երկարաձգում                                  500

 

Անձնագրում երեխաների վերաբերյալ համապատասխան

նշումների կատարում                                            300

 

Դեսպանատների մուտքի վիզաներ ստանալու համար նոտայի կազմում և մեքենագրում, փաստաթղթերի ստուգում, ծրարում, առաքում դեսպանատներ, մուտքի վիզաների լրացում, մուտքի (տարանցիկ) վիզաների

ժամկետի երկարաձգում                                           500

 

Օտարերկրյա պետությունների դեսպանությունների

հարցաթերթիկների թարգմանություն                                100

 

Օտարերկրյա պետությունների դեսպանությունների

հարցաթերթիկների լրացում                                       200

 

Բոլոր գործերի շտապ ձևակերպում (գործերը

ներկայացնելու համար սահմանված ժամկետների                վճարման ենթակա

խախտումով)                                              գումարն ավելանում

                                                        է 100 տոկոսով

                                                        (նոտայի արժեքը)

 

Կազմակերպությունների դիմումներով օտարերկրյա քաղաքացիների համար Հայաստանի Հանրապետություն

մուտքի-ելքի միանգամյա վիզայի ձևակերպում                       300

 

Կազմակերպությունների դիմումներով օտարերկրյա քաղաքացիների համար Հայաստանի Հանրապետություն մուտքի-ելքի բազմակի վիզայի ձևակերպում`

 

     6 ամիս ժամկետով                                          500

 

     1 տարի ժամկետով                                         1000

 

Փաստաթղթերի վավերացում                                         50

 

 

pin
ՀՀ կառավարություն
24.07.1992
N 416
Որոշում