Սեղմել Esc փակելու համար:
ԱՌԱՆՁԻՆ ՍՈՎՈՐՈՂՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

ԱՌԱՆՁԻՆ ՍՈՎՈՐՈՂՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ՅՈՒՐԱՑՄԱՆ ՆՈՐՄԱՏԻՎ ԺԱՄԿԵՏՆԵՐԻ ՓՈ ...

 

 

110.0005.220198

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ՀՐԱՄԱՆ

 

14 հունվարի 1998 թ. թիվ 5-Մ

 

i

ԱՌԱՆՁԻՆ ՍՈՎՈՐՈՂՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ՅՈՒՐԱՑՄԱՆ ՆՈՐՄԱՏԻՎ ԺԱՄԿԵՏՆԵՐԻ ՓՈՓՈԽՄԱՆ ՄԱՍԻՆ

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

 

1. Հաստատել «Առանձին սովորողների համար հանրակրթական ծրագրերի յուրացման նորմատիվ ժամկետների փոփոխման մասին» կարգը:

2. Նշված կարգը ներկայացնել ՀՀ արդարադատության նախարարություն պետական գրանցման համար:

 

ՀԱՍՏԱՏՈՒՄ ԵՄ`

ՀՀ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

 

______________ Ա. ՊԵՏՐՈՍՅԱՆ

 

«07» ՀՈՒՆՎԱՐԻ 1998 Թ.

 

ԿԱՐԳ

ԱՌԱՆՁԻՆ ՍՈՎՈՐՈՂՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ՅՈՒՐԱՑՄԱՆ ՆՈՐՄԱՏԻՎ ԺԱՄԿԵՏՆԵՐԻ ՓՈՓՈԽՄԱՆ

 

1. Աշակերտի համար հանրակրթական ծրագրի յուրացման նորմատիվ ժամկետը կարելի է փոփոխել ելնելով նրա կողմից հանրակրթական ծրագրի յուրացման փաստական մակարդակից:

Հանրակրթական ծրագրի նորմատիվ ժամկետը փոփոխվում է կրթական պետական չափորոշիչներին համապատասխան գիտելիքների ստուգման հիման վրա: Ուսումնական տարվա ընթացքում դասարանից դասարան փոխադրվել թույլատրվում է այն աշակերտներին, ովքեր նախորդ դասարանն ավարտել և ընթացիկ ուստարում սովորում են գերազանց առաջադիմությամբ:

2. Աշակերտների կրթական ծրագրի յուրացման նորմատիվ ժամկետների փոփոխությունը /ուստարվա ընթացքում դասարանից դասարան վաղաժամկետ փոխադրվելը/ կատարվում է հետևյալ ընթացակարգով.

- մինչև 1998 թվականի փետրվարի 10-ը ծնողը, դասղեկը և 3-ից ոչ պակաս դասավանդող ուսուցիչներ միասին գրավոր դիմում են դպրոցի տնօրենին` սովորողին դասարանից դասարան վաղաժամկետ փոխադրելու խնդրանքով:

- մինչև փետրվարի 20-ը դիմումը քննարկվում է մանկավարժական խորհրդի նիստում, որին հրավիրվում է ներկայացուցիչ մարզպետարանի կրթության բաժնից /Երևան քաղաքի կրթության վարչությունից/:

Մանկավարժական խորհուրդը քննարկման հիման վրա ընդունում է որոշում` երաշխավորելու և կրթության և գիտության նախարարությանը միջնորդելու մասին: Մանկավարժական խորհրդի որոշումը /կցված նիստի արձանագրությունը/ ներկայացվում է նախարարություն:

- փետրվարի 20-ից մինչև մարտի 1-ը ժամանակահատվածում մանկխորհրդի կողմից երաշխավորված աշակերտների դասարանից դասարան վաղաժամկետ փոխադրվելու հարցը քննարկվում է ՀՀ կրթության և գիտության նախարարությունում` նախարարի հրամանով ստեղծված հանձնաժողովի կողմից աշակերտի հետ վարվող հարցազրույցի միջոցով: Հարցազրույցին ներկա է գտնվում աշակերտի դասղեկը:

- Հանձնաժողովի դրական եզրակացության դեպքում աշակերտը իրավունք է ստանում մասնակցելու վաղաժամկետ փոխադրման քննություններին, որն անցկացնում է դպրոցը մինչև մարտի 15-ը: Քննություններն անց են կացվում տվյալ դասարանի երկրորդ կիսամյակի և հաջորդ դասարանի առաջին կիսամյակի բոլոր ուսումնական առարկաներից /բացի ֆիզկուլտուրա, աշխատանքի ուսուցում և ՆԶՊ առարկաներից /գրավոր քննությունների միջոցով/:

- Փոխադրական բոլոր քննություններից միայն գերազանց գնահատական ստանալու դեպքում դպրոցի մանկավարժական խորհուրդը որոշում է կայացնում` աշակերտին դասարանից դասարան վաղաժամկետ փոխադրելու մասին և պաշտոնապես տեղեկացնում նախարարությանը:

- Դասարանից դասարան վաղաժամկետ փոխադրված աշակերտների հանձնած գնահատականները համարվում են հաջորդ դասարանի առաջին կիսամյակի ամփոփիչ գնահատականներ, որոնք նշանակվում են դասամատյանում:

Սույն կարգը հաստատվում է ՀՀ կրթության և գիտության նախարարության կանոնադրության 2-րդ գլխի 5-րդ կետի «Ը» ենթակետի հիման վրա:

Սույն կարգը գործում է միայն 1997-98 ուսումնական տարում:

 

ԳՐԱՆՑՎԱԾ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ «22» 01 1998 Թ. ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 12980076

 

 

pin
Կրթության եւ գիտության նախարարություն
14.01.1998
N 5-Մ
Հրաման