041.0063.260198
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
26 հունվարի 1998 թվականի թիվ 63
ԵՎՐՈՊԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՊԱՐԵՆԱՅԻՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության և Եվրոպական Միության միջև կնքված պարենային ապահովման համաձայնագրի շրջանակներում Եվրոպական Միության պարենային ապահովման ծրագրով Հայաստանի Հանրապետության կառավարությանը տրամադրվող միջոցների ստացման նպատակով`
Հայաստանի Հանրապետության մաքսային վարչությանը` 3-օրյա ժամկետում ապահովել Եվրոպական Միության պարենային ապահովման ծրագրի իրականացման գրասենյակին անհրաժեշտ տեղեկատվության տրամադրումը` համաձայն նշված գրասենյակի կողմից ներկայացված 1997 թվականին ներմուծված պարենային ապրանքների վերաբերյալ անհրաժեշտ տեղեկությունների ցանկի (կցվում է), որի 2-րդ կետում նշված տեղեկությունն օգտագործվելու է միայն Եվրոպական հանձնաժողովի ստորաբաժանումների կողմից և, բացառապես, նշված ծրագրի իրականացման նպատակով:
Ց Ա Ն Կ
1997 ԹՎԱԿԱՆԻՆ ՆԵՐՄՈՒԾՎԱԾ ՊԱՐԵՆԱՅԻՆ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ
1. Մաքսային դեկլարացիայի համարը
2. Ապրանք ներմուծողի անվանումը
3. Արտահանող երկրի անվանումը
4. Ներմուծվող ապրանքատեսակի անվանումը (ապրանքի ծածկագիրը)
5. Ներմուծվող ապրանքի քանակը
6. Ներմուծվող ապրանքի արժեքը` դրամով և ԱՄՆ-ի դոլարով
7. Ապրանքի ներմուծման ամսաթիվը