Սեղմել Esc փակելու համար:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ԲԱՆԿԵՐԻ ԱՍՈՑԻԱՑԻԱՅԻ 3-ՐԴ ՀԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԲԱՆԿԵՐԻ ԱՍՈՑԻԱՑԻԱՅԻ 3-ՐԴ ՀԱՄԱԳՈՒՄԱՐԻ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻ ԴԻՄՈՒՄԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ Հ ...

 

 

050.0339.261297

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ

ՈՐՈՇՈՒՄ

 

26 դեկտեմբերի 1997 թվականի թիվ 339

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԲԱՆԿԵՐԻ ԱՍՈՑԻԱՑԻԱՅԻ 3-ՐԴ ՀԱՄԱԳՈՒՄԱՐԻ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻ ԴԻՄՈՒՄԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԴԻՐՔՈՐՈՇՄԱՆ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը, քննարկելով Հայաստանի բանկերի ասոցիացիայի 3-րդ համագումարի մասնակիցների դիմումը, ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի դրույթներով, որոշում է.

1. Ընդունել ի գիտություն Հայաստանի բանկերի ասոցիացիայի 3-րդ համագումարի մասնակիցների դիմումի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի վերահսկողության, կարգավորման և լիցենզավորման գլխավոր վարչության, դրամավարկային քաղաքականության և իրավաբանական վարչությունների կողմից ներկայացված Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի դիրքորոշումը (կցվում է):

2. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի վերահսկողության, կարգավորման և լիցենզավորման գլխավոր վարչությանը` մինչև 1998 թվականի հուլիսի 1-ը մշակել և Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի քննարկմանը ներկայացնել բանկային համակարգի զարգացման հայեցակարգը (հիմնադրույթները):

3. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի վերահսկողության, կարգավորման և լիցենզավորման գլխավոր վարչությանը` իրավաբանական վարչության հետ համատեղ.

ա) մինչև 1998 թվականի հունվարի 15-ը մշակել և Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի քննարկմանը ներկայացնել «Կանոնակարգ 1»-ում փոփոխություններ կատարելու վերաբերյալ որոշման նախագիծ` կապված բանկերի անվտանգության ապահովման կարգի հետ,

բ) մինչև 1998 թվականի փետրվարի 1-ը մշակել և Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի քննարկմանը ներկայացնել «Ավանդների ապահովագրման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը:

4. Առաջարկել Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերին մշակել և հաստատել բանկային գաղտնիք կազմող տեղեկությունների պահպանման, տրամադրման և օգտագործման կարգ:

5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից:

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԲԱՆԿԵՐԻ ԱՍՈՑԻԱՑԻԱՅԻ ԵՐՐՈՐԴ ՀԱՄԱԳՈՒՄԱՐԻ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻ ԴԻՄՈՒՄԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄԸ

 

Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը հայտնում է իր դիրքորոշումը վերոհիշյալ դիմումի առանձին կետերի կապակցությամբ.

1. Ֆիսկալ համակարգի կատարելագործման վերաբերյալ.

Շահագրգիռ նախարարությունների կողմից մշակվել են «Պետական տուրքի մասին», «Եկամտահարկի մասին», «Հողի հարկի մասին» և «Գույքահարկի մասին» ՀՀ օրենքների նախագծերը, որոնց վերաբերյալ ՀՀ կենտրոնական բանկը ներկայացրել է իր առաջարկությունները: Բանկային համակարգում ֆինանսական միջոցների ներգրավումը խթանելու նպատակով, մասնավորապես, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը առաջարկել է «Եկամտահարկի մասին օրենքի» նախագծում նախատեսել Հայաստանի Հանրապետության քաղաքացիների ավանդային ներդրումների դիմաց հաշվարկված տոկոսավճարները ազատել եկամտահարկով հարկումից:

Բացի այդ, ՀՀ Ազգային ժողովի կողմից ընդունվել են «Հարկերի մասին», «Ավելացված արժեքի հարկի մասին» և «Շահութահարկի մասին» ՀՀ նոր օրենքները, որոնք զգալիորեն տարբերվում են նախկին օրենքներից:

ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության կողմից պատրաստվում է «Պետական տուրքի հաշվարկման և վճարման կարգի» նախագիծը, որի վերաբերյալ ՀՀ կենտրոնական բանկը նույնպես ներկայացրել է իր դիրքորոշումը:

2. Տնտեսավարող սուբյեկտների փոխադարձ չվճարումների և ձեռնարկությունների սնանկացման (առողջացման) անկատար մեխանիզմների վերաբերյալ.

Կենտրոնական բանկում որոշակի աշխատանքներ են իրականացվում կանխիկ դրամաշրջանառության ոլորտի նեղացման ուղղությամբ օրենքով իրեն վերապահվող իրավասության շրջանակներում: Մասնավորապես, ներկայումս կենտրոնական բանկում մշակվում է «Չեկերի մասին» ՀՀ օրենքի նախագիծը: Հայաստանի Հանրապետության տարածքում դրամաշրջանառության անկանխիկ բնույթն ապահովելու համար իր որոշակի նշանակությունն ունի «Վճարման հանձնարարականով միջոցների փոխանցումների մասին» ՀՀ օրենքը: Ինչ վերաբերում է ձեռնարկությունների սնանկացման ընթացակարգի անկատար մեխանիզմներին, ապա հարկ ենք համարում նշել, որ 1997թ. հունվարի 9-ին ընդունված «Իրավաբանական անձանց, իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող ձեռնարկությունների և անհատ ձեռներեցների անվճարունակության (սնանկացման) և ֆինանսական առողջացման մասին» ՀՀ օրենքում կարգավորվել են այդ բնագավառում ծագող իրավահարաբերությունները, մշակվել են համապատասխան մեխանիզմներ, որոնց իրագործման ուղղությամբ հատուկ աշխատանքներ պետք է ձեռնարկեն համապատասխան իրավասու մարմինները:

3. Սեփականաշնորհման գործընթացում բանկերի մասնակցության վերաբերյալ.

Սեփականաշնորհման գործընթացում բանկերի մասնակցության վերաբերյալ սահմանափակումները նպատակաուղղված են բանկային համակարգի կայունության ապահովմանը, որը հնարավորություն է տալիս բանկերին իրենց ակտիվներն ավելի արդյունավետ և հուսալի օգտագործել: 1997թ. հունիսի 30-ի «Բանկերի և բանկային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի ընդունմամբ կարգավորվել է բանկերի կողմից այլ անձանց կանոնադրական հիմնադրամներում ներդրումները: Համաձայն բանկերի կողմից Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ ներկայացված ներդրումների վերաբերյալ տեղեկությունների վերլուծության` բանկերի ներդրումների եկամտաբերությունը խիստ ցածր է, ինչը հետևանք է հանրապետությունում դեռևս չկայացած արժեթղթերի երկրորդային շուկայի, բորսաներում արժեթղթերի գնանշման բացակայության և ներդրումներ կատարած արտադրական ձեռնարկությունների ոչ արդյունավետ գործունեության:

4. Օրենսդրության համակարգում գոյություն ունեցող անկատարությունների վերաբերյալ.

Օրենսդրական համակարգը գտնվում է ձևավորման փուլում: ՀՀ Ազգային ժողովի կողմից շարունակվում են օրենքների, օրենսգրքերի նախագծերի ներկայացումը, քննարկումները:

Տնտեսական դատարանների ձևավորումը երկարատև գործընթաց է, որի իրականացման համար անհրաժեշտ են տարիներ, ինչպես նաև համապատասխան փորձ: Համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության անցումային դրույթների, մինչև տնտեսական դատարանների ձևավորումը, պետական արբիտրաժն իրավասու է իրականացնել իր գործունեությունը նախկին լիազորությունների շրջանակում:

5. Պայմանագրային իրավունքի վերաբերյալ.

Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի ընդունումը կբացառի առկա թերությունները: Ապահովագրական հարաբերությունները ներկայումս կարգավորվում են «Ապահովագրության մասին» ՀՀ օրենքով: Սեփականության ձևերի զարգացման համար անհրաժեշտ երաշխիքներ են սահմանվում Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, «Սեփականության մասին» ՀՀ օրենքով, ՀՀ քաղաքացիական օրենսգրքով: Սակայն շուկայական հարաբերությունների զարգացման ընթացքում անհրաժեշտ են լրացուցիչ երաշխիքներ, ձևավորված հասարակական հարաբերություններին համապատասխանող նոր օրենքներ և այլ իրավական ակտեր:

6. Գրավային հարաբերություններում անկատարությունների շտկման վերաբերյալ.

Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից մշակվում են առաջարկություններ «Գրավի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի մեջ փոփոխություններ կատարելու վերաբերյալ:

7. Համալիր նպատակային ծրագրերի մշակման և իրագործման վերաբերյալ.

Պետության և Հայաստանի Հանրապետության բանկային համակարգի նկատմամբ վստահության աճի ուղղությամբ համալիր նպատակային ծրագրերի մշակման և իրագործման ուղղությամբ կենտրոնական բանկն իր իրավասության շրջանակներում ձեռնարկում և իրականացնում է համապատասխան միջոցառումներ, մասնավորապես, կենտրոնական բանկի առանձին լիազորությունների սահմաններում մշակվում և իրականացվում են որոշակի ծրագրեր` համագործակցելով իրավասու պետական մարմինների հետ:

8. Բանկային համակարգի զարգացման հիմնադրույթների վերաբերյալ.

Կենտրոնական բանկի վերահսկողության, կարգավորման և լիցենզավորման գլխավոր վարչությանը հանձնարարված է մշակել բանկային համակարգի զարգացման հայեցակարգը (վերջին 3 տարիների համար):

9. Պարտավորությունների չկատարման վերաբերյալ.

Համաձայն ՀՀ քաղաքացիական օրենսդրության պարտավորության, մի անձը (պարտապանը) պարտավորվում է մի ուրիշ անձի (պարտատիրոջ) օգտին կատարել որոշակի գործողություն, իսկ պարտատերն իրավունք ունի պարտապանից պահանջել, որ նա կատարի իր պարտականությունը: Պարտավորական իրավունքում որպես պարտավորությունների կատարման ապահովման միջոցներ աշխատում են երեք հասկացություններ` գրավ, երաշխիք և երաշխավորություն: Սակայն միայն դա չէ նպաստում պարտավորությունների փոխադարձ կատարմանը: Քաղաքացիական իրավունքում գործում են կողմերի հավասարության, կողմերի իրավունքների և շահերի պաշտպանվածության և այլ սկզբունքներ: Միաժամանակ, իրավական կանոնակարգման միջոցով հնարավոր չէ լիովին ապահովել պարտավորությունների կատարում, քանի որ անձանց իրավահարաբերություններում գործում են նաև սոցիալական այնպիսի նորմեր, ինչպիսիք են սովորութային, բարոյականության համակեցության նորմերը:

10. Պետական բաժնետիրական ընկերությունների վերաբերյալ.

Պետական բաժնետիրական ընկերությունների մասին օրենքի ընդունումն անհրաժեշտություն է, քանի որ միայն «Բաժնետիրական ընկերությունների մասին» ՀՀ օրենքում տեղ գտած առանձին դրույթները բավարար չեն այդ ընկերությունների իրավական վիճակը լիարժեք կանոնակարգելու համար: Այս առնչությամբ, բանկերի մասով, մշակվել են համապատասխան առաջարկություններ «Բանկերի և բանկային գործունեության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու վերաբերյալ:

11. Դրամավարկային քաղաքականության իրականացման և պարտադիր պահուստավորման ենթակա միջոցների վերաբերյալ.

Հայաստանի Հանրապետության տնտեսության շուկային անցման ներկայիս փուլում կարևորվում է տնտեսությունում փոխադարձ չվճարումների հիմնահարցը, որի առկայությունն էլ խոչընդոտում է դրամավարկային քաղաքականության արդյունավետ իրականացմանը: Չնայած չվճարումների նվազեցումը և վերջնականապես վերացումը կհանգեցնեն դրամավարկային քաղաքականության միջանկյալ նպատակ հանդիսացող դրամական զանգվածի աճին, այնուամենայնիվ, այդ խնդիրը պահանջում է հրատապ լուծումներ, որը նախադրյալներ կստեղծի հետագայում դրամավարկային քաղաքականության` ծրագրային շրջանակներում պահպանման առումով, և երաշխիք կհանդիսանա իրականացվող տնտեսական քաղաքականության նկատմամբ վստահելիության բարձրացման համար:

Պարտադիր պահուստավորման ներկա 8% մակարդակը չի կարելի բարձր համարել, քանի որ ընթացիկ տարվա ընթացքում առևտրային բանկերի կողմից իրականացված փաստացի պահուստավորումը գերազանցել է պահուստավորման ծավալները: Բնականաբար, եթե պարտադիր պահուստավորման ներկա մակարդակը բարձր լիներ, բանկերը չէին պահուստավորի ավելի շատ, քան պահանջվում է: Այս փաստը ներկայումս բանկային համակարգում ավելցուկային իրացվելիության առկայության վկայությունն է: ԿԲ-ի հիմնական նպատակի` գների կայունության ապահովման համար անհրաժեշտ է տնտեսությունից դուրս հանել այդ իրացվելի միջոցների ավելցուկը, որի գործիքներից մեկը, չնայած և ոչ հաճախակի կիրառելի, պարտադիր պահուստավորման նորմատիվի ավելացումն է: Հաշվի առնելով, որ ընթացիկ տարում սղաճը (19,7% հունվար-նոյեմբերին) արդեն գրեթե կրկնակի գերազանցում է նախօրոք ծրագրավորված 10,5% մակարդակը, հետևաբար վերոհիշյալ խնդիրը դառնում է առավել կարևոր:

Պահուստավորված միջոցների դիմաց բանկերին տոկոսադրույքների վճարումը, ավելցուկային իրացվելիության պայմաններում, նպատակահարմար չէ, քանի որ դա իրացվելիության հետագա աճի պատճառ կարող է դառնալ: Ըստ էության, ներկայումս առևտրային բանկերը հնարավորություն ունեն իրենց իրացվելի միջոցների ավելցուկը ավանդների տեսքով ներդնել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկում, որոնք տարեկան 30% և ավելի եկամտաբերություն են ապահովում:

12. Բանկային իրավախախտումների և պատժամիջոցների օրենսդրական կարգավորման վերաբերյալ.

Բանկային իրավախախտումները և դրանց նկատմամբ կիրառվող պատժամիջոցները ՀՀ կենտրոնական բանկի կողմից կարգավորվում են ըստ «Բանկերի և բանկային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի` «օրենսդրության խախտումները և դրանց համար կիրառվող պատժամիջոցները» դրույթի: Համաձայն վերոհիշյալ օրենքի և «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի «իբ» կետի, կենտրոնական բանկի կողմից ընդունվել է «Բանկային իրավախախտումների կանոնագիրքը»: Նախքան կանոնագրքի ընդունումը այն քննարկվել է Հայաստանի բանկերի ասոցիացիայի հետ և ամբողջապես ներառում է բանկային իրավախախտումներն ու դրանց նկատմամբ կիրառվող պատժամիջոցների կարգավորումը:

 

 

pin
Կենտրոնական բանկի խորհուրդ
26.12.1997
N 339
Որոշում