Սեղմել Esc փակելու համար:
ԱՐԺԵԹՂԹԵՐԻ ՇՈՒԿԱՅՈՒՄ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՈՐԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԱՐԺԵԹՂԹԵՐԻ ՇՈՒԿԱՅՈՒՄ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՔՆՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԱՇԱՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

050.0725.210207

ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

                                      «21»         02           2007 Թ.

                                        ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 05007083

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ

ՈՐՈՇՈՒՄ

 

19 դեկտեմբերի 2006 թվականի N 725-Ն

 

ԱՐԺԵԹՂԹԵՐԻ ՇՈՒԿԱՅՈՒՄ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՔՆՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԱՇԱՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Արժեթղթերի շուկայի կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 58-րդ հոդվածի 2-րդ մասը և ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.

1. Հաստատել «Արժեթղթերի շուկայում մասնագիտական որակավորման քննության հարցաշարը»` համաձայն հավելվածի (կցվում է):

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ՆԱԽԱԳԱՀԻ ԿՈՂՄԻՑ

2006 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 26-ԻՆ

 

Հավելված

 

Հաստատված է

ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի

2006 թվականի դեկտեմբերի 19-ի

թիվ 725-Ն որոշմամբ

 

ԱՐԺԵԹՂԹԵՐԻ ՇՈՒԿԱՅՈՒՄ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՔՆՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԱՇԱՐ

 

(քննական թեստերում բերված հարցերի հնարավոր պատասխանները

կարող են մասամբ ճիշտ լինել, սակայն ճիշտ է համարվում այն

պատասխանը, որն ամբողջական է)

 

ԳԼՈՒԽ 1. Տեսություն

 

Թեմա 1.1. Մակրոէկոնոմիկա

 

1. Ի՞նչ է համախառն ներքին արդյունքը (ՀՆԱ):

2. Մասնավոր սպառողական ծախսերը.

1. տնային տնտեսությունների կողմից ընթացիկ օգտագործման ապրանքների

ձեռքբերման համար կատարված ծախսերն են.

2. տնային տնտեսությունների կողմից երկարաժամկետ օգտագործման

ապրանքների ձեռքբերման համար կատարված ծախսերն են.

3. տնային տնտեսությունների կողմից սպառողական ծառայությունների

ձեռքբերման համար կատարված ծախսերն են.

4. պետության կողմից ռեսուրսների ձեռքբերման համար կատարված ծախսերն

են.

5. ձեռնարկությունների կողմից ներդրումների իրականացման նպատակով

կատարված ծախսերն են:

3. Ներքոհիշյալներից որո՞նք են համարվում ամորտիզացիոն մասհանումներ (ծախսեր).

1. սպառված կապիտալի փոխհատուցման համար ընկերության կողմից կատարված

մասհանումները (ծախսերը).

2. արտադրության ընդլայնման նպատակով լրացուցիչ կապիտալ ձեռք բերելու

համար ընկերության կողմից կատարված մասհանումները (ծախսերը).

3. իրացման ծավալի մեծացման նպատակով ընկերության կողմից կատարված

մարքետինգային մասհանումները (ծախսերը).

4. արտադրանքի ինքնարժեքի հաշվարկից դուրս ընկերության կողմից կատարված

մասհանումները (ծախսերը).

5. փոխառու միջոցների վերադարձման նպատակով ընկերության կողմից

կատարված մասհանումները (ծախսերը):

4. Ներքոհիշյալ ո՞ր մասերից է կազմված համախառն ազգային արդյունքը` ծախսային դասակարգմամբ (ՀԱԱ):

1. մասնավոր սպառողական ծախսերից.

2. ամորտիզացիոն մասհանումներից.

3. համախառն ներդրումներից.

4. ապրանքների և ծառայությունների պետական գնումներից.

5. զուտ արտահանումից:

5. Ո՞րն է համախառն ներքին արդյունքի (ՀՆԱ) դեֆլյատորը:

6. Ինչպե՞ս է հաշվարկվում համախառն ներքին արդյունքի (ՀՆԱ) դեֆլյատորը:

7. Ի՞նչ չափով է տարբերվում համախառն ազգային արդյունքի (ՀԱԱ) մեծությունը զուտ ազգային արդյունքի (ԶԱԱ) մեծությունից:

8. Ո՞ր մակրոտնտեսական ցուցանիշն է չափում ազգային արդյունքի ստեղծման համար օգտագործված ռեսուրսների (հող, աշխատուժ, կապիտալ) դիմաց տվյալ ռեսուրսների մատակարարների կողմից ստացված համախառն եկամուտը:

9. Ի՞նչ չափով է տարբերվում զուտ ազգային արդյունքի մեծությունը ազգային եկամտի մեծությունից:

10. Ի՞նչ չափով է տարբերվում ազգային եկամտի մեծությունը անձնական եկամտի մեծությունից:

11. Որո՞նք են անձնական եկամտի մաս կազմող տրանսֆերտային վճարումները:

12. Ներքոհիշյալներից ո՞ր ցուցանիշն է արտահայտում անհատների և ընտանիքների սպառման ծախսերի և նրանց խնայողությունների հանրագումարը.

1. ազգային եկամուտը.

2. տնօրինվող եկամուտը.

3. զուտ ազգային արդյունքը.

4. համախառն ազգային արդյունքը` ամորտիզացիոն մասհանումները

կատարելուց հետո:

13. Ներքոհիշյալներից ո՞ր պնդումը չի համապատասխանում տնտեսագիտության տեսության դրույթներին.

1. տնօրինվող եկամուտը հավասար է սպառման համար նախատեսված ծախսերի և

խնայողությունների հանրագումարին.

2. խնայողությունների չափը կախված է ստացված եկամտի մեծությունից.

3. խնայողությունների կախվածությունը եկամտի մեծությունից գծային է.

4. զուտ ազգային արդյունքը հավասար է համախառն ազգային արդյունքի և

ամորտիզացիոն մասհանումների տարբերությանը:

14. Ի՞նչ եզրակացության կարելի է հանգել, եթե որևէ ժամանակահատվածում հաշվարկված համախառն ներքին արդյունքի (ՀՆԱ) անվանական և իրական արժեքների հարաբերությունը գերազանցում է 1-ը:

15. Ի՞նչ է գնաճը:

16. Ի՞նչ է ստագֆլյացիան:

17. Ի՞նչ մեծությունների միջև է կապ հաստատում Լաֆերի կորը:

18. Մակրոտնտեսական ի՞նչ ցուցանիշների միջև և ինչպիսի՞ կապ է հաստատում Ֆիլիպսի կորը:

19. Ի՞նչ է հիպերինֆլյացիան:

20. Նշել գնաճի այն տեսակը, որը կարող է ծագել ամբողջական պահանջարկի աճի հետևանքով:

21. Նշել գնաճի այն տեսակը, որը կարող է ծագել օգտագործվող ռեսուրսների դիմաց վճարների (ռենտա, աշխատավարձ, տոկոս) բարձրացման հետևանքով:

22. Ի՞նչ է գնաճային (ինֆլյացիոն) հարկը:

23. Ինչպիսի՞ գործառնությունների միջոցով Կենտրոնական բանկը կարող է մեծացնել փողի առաջարկը:

24. Ինչպիսի՞ գործառնությունների միջոցով Կենտրոնական բանկը կարող է փոքրացնել փողի առաջարկը:

25. Կենտրոնական բանկի կողմից սահմանվող հաշվեդրույքի (վերաֆինանսավորման տոկոսադրույքի) իջեցումն ինչպե՞ս կազդի փողի առաջարկի վրա (այլ հավասար պայմաններում):

26. Կենտրոնական բանկը որոշում է ընդունում բաց շուկայում պետական արժեթղթերի գնման ծավալի մեծացման վերաբերյալ: Արժեթղթերի գնման ծավալի մեծացումն ինչպե՞ս կազդի փողի առաջարկի վրա (այլ հավասար պայմաններում):

27. Կենտրոնական բանկը որոշում է ընդունում բաց շուկայում պետական արժեթղթերի վաճառքի ծավալի մեծացման վերաբերյալ: Արժեթղթերի վաճառքի ծավալի մեծացումն ինչպե՞ս կազդի փողի առաջարկի վրա (այլ հավասար պայմաններում):

28. Կենտրոնական բանկի կողմից ընդունված ինչպիսի՞ որոշումը կամ որոշումների համախումբն է կոչված ապահովելու «էժան փողերի քաղաքականություն»:

29. Կենտրոնական բանկի կողմից ինչպիսի՞ որոշումը կամ որոշումների համախումբն է կոչված ապահովելու «թանկ փողերի քաղաքականություն»:

30. Ներքոհիշյալներից ո՞ր շուկային են հատկանշական ֆինանսական հարաբերությունները.

1. բանկային կապիտալի շուկա.

2. արժեթղթերի շուկա.

3. արժութային շուկա.

4. ապահովագրական շուկա:

31. Ներքոհիշյալներից ո՞ր շուկային հատկանշական չեն ֆինանսական հարաբերությունները.

1. արժեթղթերի շուկա.

2. արժութային շուկա.

3. բարտերային շուկա.

4. բանկային կապիտալի շուկա:

 

Թեմա 1.2. Արժեթղթերի շուկայի ընդհանուր տեսություն

 

32. Ո՞րն է արժեթղթերի սփոթ շուկան:

33. Ո՞րն է արժեթղթերի առաջնային շուկան:

34. Ո՞րն է արժեթղթերի երկրորդային շուկան:

35. Ո՞րն է արժեթղթերի երրորդային շուկան:

36. Ո՞րն է արժեթղթերի չորրորդային շուկան:

37. Ո՞ր արժեթղթերն են շրջանառվում դրամական շուկայում:

38. Ինչպե՞ս կարելի է բնութագրել արժեթղթերի շուկայի «թույլ ձևը» (տեղեկատվության արդյունավետության տեսանկյունից):

39. Ինչպե՞ս կարելի է բնութագրել արժեթղթերի շուկայի «ուժեղ ձևը» (տեղեկատվության արդյունավետության տեսանկյունից):

40. Ինչպե՞ս կարելի է բնութագրել արժեթղթերի շուկայի «միջին ձևը» (տեղեկատվության արդյունավետության տեսանկյունից):

41. Ինչպե՞ս կարելի է բնութագրել արժեթղթերի այն շուկան, որտեղ ներդրողները տեղեկատվության ապահովման տեսանկյունից միմյանց նկատմամբ հավասար մրցակցային պայմաններում են:

42. Ինչպիսի՞ առանձնահատուկ գործառույթներ են բնորոշ արժեթղթերի շուկային (որոնք բնորոշ չեն այլ շուկաներին):

43. Ներքոհիշյալներից նշել արժեթղթերի շուկայի գործառույթները`

1. վերաբաշխման գործառույթ, այսինքն` խնայողությունների ձևափոխում

ներդրումների.

2. արժեթղթերի գնագոյացում.

3. արժեթղթերով գործառնություններից շահույթի ապահովում.

4. արժեթղթերի և շուկայի մասնակիցների վերաբերյալ տեղեկատվության

ապահովում:

44. Ներքոհիշյալներից ո՞ր գործոններն են հիմնականում ազդում կապիտալ ներդրումների տեղաշարժի վրա` ֆինանսական շուկայի մեկ հատվածից դեպի մեկ այլ հատված.

1. շուկայի եկամտաբերության մակարդակը և հարկային պայմանները.

2. կապիտալի կորստի կամ սպասվող եկամտի չստացման ռիսկի մակարդակը և

տեղեկացվածության աստիճանը.

3. ներդրողի համար շուկայի կազմակերպվածությունն ու

հարմարավետությունը, ինչպես նաև շուկա արագ մուտքի և ելքի

հնարավորությունը:

45. Ներքոհիշյալներից նշել արժեթղթերի շուկայի կարգավորման նպատակների վերաբերյալ ճիշտ պնդումները.

1. արժեթղթերի շուկայի մասնակիցների պաշտպանում առանձին անձանց կամ

կազմակերպությունների անբարեխիղճ գործողություններից կամ

չարաշահումներից.

2. արժեթղթերի շուկայի մասնակիցների գործունեության օպտիմալ

պայմանների ապահովում.

3. գործազրկության մակարդակի նվազեցման համար արժեթղթերի շուկայի

գործունեության վրա ներազդում.

4. առաջարկի և պահանջարկի հիման վրա արժեթղթերի գնագոյացման ազատ և

թափանցիկ համակարգի ձևավորում:

46. Արժեթղթերի շուկայի պետական կարգավորման շրջանակներում ներքոհիշյալներից ո՞ր միջոցառումներն են կիրառվում պետության կողմից.

1. արժեթղթերի շուկան կարգավորող օրենսդրական ակտերի ընդունում.

2. պետական բյուջեի դեֆիցիտի ֆինանսավորման նպատակով պետական

պարտատոմսերի թողարկում.

3. արժեթղթերի գրանցում.

4. արժեթղթերի շուկայում մասնագիտացված գործունեության լիցենզավորում:

47. Ներքոհիշյալներից ո՞ր պնդումներն են առավել ճշգրիտ` ներդրումների ընտրության տեսանկյունից.

1. որքան մեծ է ներդրումներից սպասվող ռիսկը, այդքան ավելի մեծ

փոխհատուցում է ակնկալում ներդրողը.

2. որքան փոքր է ներդրումներից սպասվող ռիսկը, այդքան ավելի մեծ

փոխհատուցում է ակնկալում ներդրողը.

3. որքան փոքր է ներդրման ժամկետը, այդքան ավելի մեծ փոխհատուցում է

ակնկալում ներդրողը.

4. որքան մեծ է ներդրման ժամկետը, այդքան ավելի մեծ փոխհատուցում է

ակնկալում ներդրողը:

48. Նշել այն օրինաչափությունները, որոնք պետք է հաշվի առնվեն փոխառուների և փոխատուների կողմից` տոկոսադրույքը որոշելու համար.

1. որքան բարձր է փոխառուի վարկանիշը, այնքան բարձր է փոխառության

օգտագործման դիմաց վճարվող տոկոսադրույքը.

2. որքան բարձր է փոխառուի վարկանիշը, այնքան ցածր է փոխառության

օգտագործման դիմաց վճարվող տոկոսադրույքը.

3. որքան կայուն է պետական քաղաքականությունը, այնքան բարձր է

փոխառության օգտագործման դիմաց վճարվող տոկոսադրույքը.

4. որքան կայուն է պետական քաղաքականությունը, այնքան ցածր է

փոխառության օգտագործման դիմաց վճարվող տոկոսադրույքը.

5. որքան բարձր է գնաճի մեծությունը, այնքան բարձր է փոխառության

օգտագործման դիմաց վճարվող տոկոսադրույքը.

6. որքան բարձր է գնաճի մեծությունը, այնքան ցածր է փոխառության

օգտագործման դիմաց վճարվող տոկոսադրույքը:

49. Արժեթղթերին վերագրվող ներքոհիշյալ «արժեքներից» ո՞րը գոյություն չունի.

1. անվանական.

2. շուկայական.

3. էմիսիոն.

4. ժամկետանց:

50. Ի՞նչ է արժեթղթի իրացվելիությունը:

51. Ի՞նչ է նշանակում «արժեթղթավորում» արժեթղթերի շուկայի իմաստով:

52. Ներքոհիշյալներից նշել այն արժեթղթերը, որոնք շրջանառվում են դրամական շուկայում.

1. գանձապետական մուրհակ.

2. առևտրային մուրհակ.

3. արտոնյալ բաժնետոմսեր.

4. դեպոզիտային հավաստագրեր:

53. Ո՞ր արժեթուղթն է հավաստում բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալում այն ձեռք բերող անձի մասնակցությունը, ինչպես նաև իրավունք է վերապահում տվյալ անձին մասնակցել բաժնետիրական ընկերության կառավարմանը և շահույթի բաշխմանը:

54. Ո՞րն է ընկերության կապիտալիզացիան:

55. Նշել այն ֆինանսական ցուցանիշը, որն արտահայտում է թողարկողի տեղաբաշխված բաժնային արժեթղթերի անվանական արժեքների հանրագումարը:

56. Ներդրումային ծրագրերի ֆինանսավորման ինչպիսի՞ աղբյուրներ կարող է օգտագործել բաժնետիրական ընկերությունը:

57. Հետ գնված բաժնետոմսերի վերաբերյալ ներքոհիշյալ դրույթներից որո՞նք են սխալ.

1. հետ գնված բաժնետոմսերը գրանցվում են ընկերության հաշվեկշռում.

2. հետ գնված բաժնետոմսերը քվեարկության ձայնի իրավունք ունեն.

3. հետ գնված բաժնետոմսերը տեղաբաշխված բաժնետոմսեր են.

4. հետ գնված բաժնետոմսերով չեն վճարվում շահութաբաժիններ:

58. Ընկերությունը կարող է տրոհել (split) իր բաժնետոմսերը, որպեսզի`

1. մեծացնի չբաշխված շահույթը.

2. նվազեցնի չբաշխված շահույթը.

3. մեծացնի իր բաժնետոմսերի շուկայական գինը` մեծացնելով բաժնետոմսերի

գրավչությունը.

4. նվազեցնի իր բաժնետոմսերի շուկայական գինը` դրանք ավելի իրացվելի

դարձնելու նպատակով.

5. նվազեցնի իր կանոնադրական կապիտալը:

59. Ընկերությունը հայտարարում է բաժնետոմսերի տրոհում (split): Բաժնետոմսերի տրոհումն ինչպիսի՞ ազդեցություն կունենա բաժնետոմսերի անվանական արժեքի և քանակի վրա:

60. Ընկերությունը հայտարարում է բաժնետոմսերի համախմբում (consolidation): Բաժնետոմսերի համախմբումն ինչպիսի՞ ազդեցություն կունենա բաժնետոմսերի անվանական արժեքի և քանակի վրա:

61. Կարո՞ղ է արդյոք իջնել հաստատագրված շահութաբաժնով արտոնյալ բաժնետոմսերի ընթացիկ եկամտաբերությունը:

62. Ի՞նչ է շահութաբաժնային պարգևավճարը:

63. Ի՞նչ է բաժնետոմսի ներքին արժեքը:

64. Հասարակ բաժնետոմսերի սեփականատերերի նկատմամբ արտոնյալ բաժնետոմսերի սեփականատերերին վերապահված առավելություններին վերաբերող ո՞ր պնդումներն են ճիշտ.

1. թողարկողի լուծարման դեպքում արտոնյալ բաժնետոմսերի սեփականատերերի

նկատմամբ առկա պարտավորությունները բավարարվում են

առաջնահերթորեն, քան սովորական բաժնետոմսերի սեփականատերերի

նկատմամբ.

2. թողարկողի կողմից ստացված շահույթի բաշխման ժամանակ արտոնյալ

բաժնետոմսի սեփականատերերն ունեն առաջնահերթ շահութաբաժին

ստանալու իրավունք.

3. արտոնյալ բաժնետոմսի դիմաց վճարվող շահութաբաժնի չափը, որպես

կանոն, գերազանցում է սովորական բաժնետոմսի դիմաց վճարվող

շահութաբաժնի չափը.

4. արտոնյալ բաժնետոմսի սեփականատիրոջ ձայնը քվեարկությունների

ժամանակ վճռորոշ է:

65. Ո՞րն է գումարային (կումուլյատիվ) քվեարկության էությունը` տնօրենների խորհրդի անդամի ընտրության ժամանակ:

66. Արժեթղթերի շուկայում շրջանառվող ո՞ր ներդրումային արժեթուղթն է իրենից ներկայացնում թողարկողի պարտքային պարտավորությունը և թողարկվում որոշակի ժամկետով:

67. Ո՞րն է եվրոպարտատոմսը (eurobond):

68. Ներքոհիշյալներից ո՞ր պնդումն է սխալ երկարաժամկետ և կարճաժամկետ պարտատոմսերը միմյանց հետ համեմատելու դեպքում.

1. ընդհանրապես երկարաժամկետ պարտատոմսերն ունեն ավելի բարձր

եկամտաբերություն, քան կարճաժամկետ պարտատոմսերը.

2. տոկոսադրույքների ընդհանուր մակարդակի փոփոխման դեպքում

երկարաժամկետ պարտատոմսերի գների տատանումները սովորաբար ավելի

մեծ են, քան կարճաժամկետ պարտատոմսերինը.

3. երկարաժամկետ պարտատոմսերն ընդհանրապես ապահովում են ավելի մեծ

իրացվելիություն, քան կարճաժամկետ պարտատոմսերը.

4. երկարաժամկետ պարտատոմսերը ենթարկվում են ավելի մեծ վարկային

ռիսկի, քան կարճաժամկետ պարտատոմսերը:

69. Ներքոհիշյալներից ո՞ր պնդումը չի բավարարում արժեկտրոնային պարտատոմսը զեղչով վաճառելու պայմանին.

1. մարման եկամտաբերությունն ավելի մեծ է, քան արժեկտրոնային

եկամտաբերությունը.

2. շուկայական արժեքը փոքր է անվանական արժեքից.

3. շուկայում տոկոսադրույքը նվազել է պարտատոմսի թողարկման

պայմաններով նախատեսված տոկոսադրույքի մեծությունից.

4. արժեկտրոնային եկամտաբերությունն ավելի փոքր է, քան ընթացիկ

եկամտաբերությունը:

70. Ներքոհիշյալներից ո՞ր պնդումը չի բավարարում արժեկտրոնային պարտատոմսը հավելավճարով վաճառելու պայմանին.

1. մարման եկամտաբերությունն ավելի քիչ է, քան արժեկտրոնային

եկամտաբերությունը.

2. շուկայական արժեքը գերազանցում է անվանական արժեքը.

3. շուկայում տոկոսադրույքն աճել է պարտատոմսի թողարկման պայմաններով

նախատեսվող` դրա դիմաց վճարվող եկամտաբերության մեծությունից.

4. արժեկտրոնային եկամտաբերությունն ավելի մեծ է, քան ընթացիկ

եկամտաբերությունը:

71. Ինչպե՞ս է հաշվարկվում պարտատոմսի կուրսը:

72. Ի՞նչ է արժեկտրոնը (ֆիքսված կուրսով արժեկտրոնային պարտատոմսի դեպքում):

73. Արժեկտրոնային վճարումների հաճախականությունը ի՞նչպես է ազդում պարտատոմսի հայտարարված արժեկտրոնային տոկոսադրույքի վրա (այլ հավասար պայմաններում):

74. Արժեկտրոնային վճարումների հաճախականությունը ի՞նչպես է ազդում պարտատոմսի տեղաբաշխման գնի վրա (այլ հավասար պայմաններում):

75. Ի՞նչ միջոցներով է երաշխավորվում գրավով ապահովված պարտատոմսի հիմնական գումարի և տոկոսների վճարումը թողարկող ընկերության անվճարունակության դեպքում:

76. Ի՞նչ միջոցներով է երաշխավորվում գրավով չապահովված պարտատոմսի հիմնական գումարի և տոկոսների վճարումը թողարկող ընկերության անվճարունակության դեպքում:

77. Ինչպե՞ս կփոփոխվի պարտատոմսի գինը բանկային տոկոսադրույքի փոփոխման դեպքում.

78. Ինչպե՞ս կանդրադառնա տոկոսադրույքի անկումը պարտատոմսի գնի վրա:

79. Ինչպե՞ս կանդրադառնա տոկոսադրույքի աճը պարտատոմսի գնի վրա:

80. Ի՞նչ է աժիոն (agio):

81. Ի՞նչ է դիսաժիոն (disagio):

82. Ո՞ր արժեթուղթն է բավարարում հետևյալ պայմաններին`

1. թողարկվում է միայն բանկերի կողմից.

2. ունի տոկոսադրույք.

3. հաճախ թողարկվում է «ըստ ներկայացնողի» փաստաթղթային ձևով.

4. ունի երկրորդային շուկայում ազատ շրջանառվելու հնարավորություն:

83. Ո՞ր գործարքն է իրենից ներկայացնում արժեթղթերի գրավադրմամբ կարճաժամկետ փոխառություն, որի տոկոսադրույքը հանդիսանում է արժեթղթի վաճառքի և գնման գների տարբերությունը:

84. Ի՞նչ է սվոպը (swapping):

85. Ի՞նչ է հարկային սվոպը:

86. Ո՞րն է ռեպո համաձայնագիրը:

87. Ո՞րն է ֆորվարդային պայմանագիրը:

88. Ո՞րն է ֆյուչերսը:

89. Ներքոհիշյալներից ո՞ր արժեթուղթն է թողարկվում բաժնետիրական ընկերության կողմից` թողարկվող բաժնետոմսերի գրավչությունը բարձրացնելու նպատակով:

1. վարանտ.

2. ֆյուչերս.

3. ռեպո.

4. սվոպ:

90. Վարանտներին վերաբերող ներքոնշյալ դրույթներից ո՞րոնք են սխալ.

1. բաժնետոմսերի կամ պարտատոմսերի նոր թողարկումները հաճախ

ուղեկցվում են վարանտներով.

2. վարանտները կարող են առուվաճառքի ենթարկվել բորսայում կամ

արտաբորսայական շուկայում.

3. վարանտներով հնարավոր է ստանալ շահութաբաժիններ.

4. որոշ վարանտներ կարող են թողարկվել առանց մարման ժամկետի:

91. Ռայթերի (right) վաճառքին վերաբերող ներքոհիշյալ դրույթներից ո՞րոնք են ճշմարիտ.

1. հասարակ բաժնետոմսերի սեփականատերերն իրավունք չունեն

բաժանորդագրվել «ռայթերի» վաճառքին.

2. «ռայթն» ունի արժեք, և այն կարող է վաճառվել բաց շուկայում.

3. չօգտագործված «ռայթերը» շրջանառության ժամկետը լրանալիս ենթակա են

թողարկողի կողմից անմիջապես հետգնման:

92. Ներքոհիշյալներից ո՞ր պնդումներն են ճշմարիտ ռայթերի (right) թողարկման առանձնահատկությունների վերաբերյալ.

1. ռայթերի (right) թողարկումը կախված է բաժնետոմսի անվանական

արժեքից.

2. ռայթերի (right) թողարկումը նախատեսում է բաժնետերերին

բաժնետոմսերի ձեռքբերման նախապատվության իրավունքի տրամադրում.

3. ռայթերի (right) թողարկման ժամանակ բաժնետոմսերը տեղաբաշխվում են

առկա բաժնետերերի միջև շուկայականից ցածր գնով.

4. ռայթերի (right) թողարկման արդյունքում թողարկողը ներգրավում է նոր

միջոցներ:

93. Ներքոհիշյալներից ո՞ր կորպորատիվ գործողությունն է ուղեկցվում լրացուցիչ միջոցների ներգրավմամբ:

1. ռայթերի (right) թողարկում.

2. բաժնետոմսերի համախմբում (consolidation).

3. բաժնետոմսերի տրոհում (split).

4. շահութաբաժինների վճարում:

94. Ներքոհիշյալներից ո՞ր կորպորատիվ գործողության արդյունքում կարող է բաժնետիրական ընկերության կապիտալում առկա բաժնետերերի մասնաբաժինը փոփոխվել.

1. բաժնետոմսերի տրոհում (split).

2. բաժնետոմսերի համախմբում (consolidation).

3. ռայթերի (right) թողարկում.

4. շահութաբաժինների վճարում:

95. Կարո՞ղ են հասարակ մուրհակները փոխանցվել երրորդ անձանց:

96. Արժեթղթերի շուկայում մասնակիցների ինչպիսի՞ հիմնական խմբերն են գործունեություն ծավալում (կախված դրանց ֆունկցիոնալ նշանակությունից):

97. Ներքոհիշյալներից ինստիտուցիոնալ ներդրող չի համարվում.

1. ներդրումային հիմնադրամը.

2. ոչ պետական կենսաթոշակային հիմնադրամը.

3. ապահովագրական ընկերությունը.

4. արժեթղթերի շուկայի դիլերը.

5. բանկը:

98. Ո՞վ է ինդոսանտը (endosser):

99. Ո՞վ է տրասանտը (drawer):

100. Ո՞վ է տրասատը:

101. Ո՞վ է ռեմիտենտը:

102. Ո՞վ է հեջերը (hedger):

103. Նշել արժեթղթերի շուկայի այն մասնակցին, որը գործում է արժեթղթի գնի բարձրացման ուղղությամբ:

104. Նշել արժեթղթերի շուկայի այն մասնակցին, որը գործում է արժեթղթի գնի անկման ուղղությամբ:

105. Ո՞վ է սպեկուլյանտը արժեթղթերի շուկայում:

106. Ո՞վ է արբիտրաժորն արժեթղթերի շուկայում:

107. Ի՞նչ է ինդոսամենտը (endossament):

108. Ո՞րն է իրացված կապիտալի աճը:

109. Ո՞րն է չիրացված կապիտալի աճը:

 

Թեմա 1.3. Բրոքերային (դիլերային) գործարքներ

 

110. Ֆոնդային բորսայում ձևավորված գներից ո՞րն է վաճառքի լավագույն գինը:

111. Ֆոնդային բորսայում ձևավորված գներից ո՞րն է գնման լավագույն գինը:

112. Ո՞րն է շուկայական պատվերը:

113. Ներքոհիշյալներից ո՞ր պնդումներն են ճիշտ շուկայական պատվերի համար.

1. շուկայական պատվերն արժեթուղթն ընթացիկ վաճառքի լավագույն գնով

գնելու կամ ընթացիկ գնման լավագույն գնով վաճառելու բրոքերին

տրվող պատվեր է.

2. շուկայական պատվերն առևտրային համակարգում ունի բավարարման

ամենաբարձր առաջնահերթությունը և շուկայական պատվերի թերություն

է հանդիսանում գնի անորոշությունը, որով այն պետք է բավարարվի.

3. հաճախորդը, տալով շուկայական պատվեր, կարող է լիովին վստահ լինել

դրա պարտադիր կատարման համար:

114. Ի՞նչ վավերապայման չի նշվում արժեթղթերի գնման (վաճառքի) շուկայական պատվերում:

115. Ո՞րն է սահմանափակ (լիմիտային) պատվերը:

116. Ո՞րն է գնման «ստոպ» պատվերը:

117. Ի՞նչ նպատակ կարող է ունենալ հաճախորդը բրոքերին գնման «ստոպ» պատվեր տալու դեպքում:

118. Ո՞րն է վաճառքի «ստոպ» պատվերը:

119. Ի՞նչ նպատակ կարող է ունենալ հաճախորդը բրոքերին վաճառքի «ստոպ» պատվեր տալու դեպքում:

120. Ներքոհիշյալներից ո՞ր պնդումներն են ճիշտ «ստոպ» պատվերի համար.

1. «Ստոպ» պատվերը հաճախորդի կողմից բրոքերին տրվող պատվերն է, որը

դառնում է շուկայական պատվեր` շուկայական գինը պատվերում նշված

«ստոպ» գնին հասնելու դեպքում.

2. «Ստոպ» պատվերը առևտրային համակարգում ունի բավարարման

ամենաբարձր առաջնահերթությունը.

3. «Ստոպ» պատվերի ներկայացման ժամանակ «ստոպ» գինը բարձր է

շուկայական գնից, եթե այն վաճառքի պատվեր է և, հակառակը,

«ստոպ» գինը ցածր է շուկայական գնից, եթե այն գնման պատվեր է:

121. Ո՞րն է վաճառքի «ստոպ» սահմանափակ (լիմիտային) պատվերը:

122. Ո՞րն է գնման «ստոպ» սահմանափակ (լիմիտային) պատվերը:

123. Հաճախորդի կողմից բրոքերին տրվող ո՞ր պատվերում են միաժամանակ սահմանվում կատարման գնի ներքին և վերին սահմանները:

124. Հաճախորդի կողմից բրոքերին տրվող ո՞ր պատվերում է սահմանվում կատարման գնի վերին սահմանը:

125. Հաճախորդի կողմից բրոքերին տրվող ո՞ր պատվերում է սահմանվում կատարման գնի ներքին սահմանը:

126. Կգործի՞ հետագայում հաճախորդի կողմից բրոքերին տրված այն պատվերը, որում չի նշվել պատվերի ուժի մեջ մնալու ժամանակահատվածը:

127. Ո՞ր պատվերի դեպքում կարելի է ենթադրել, որ բրոքերի և հաճախորդի միջև գոյացել են վստահելի հարաբերություններ:

128. Ո՞րն է հաճախորդի կողմից տրված բաց պատվերը:

129. Նշել շուկայական գնի որոշման եղանակը, որի դեպքում իրականացվում է հայտերի նախնական հավաքագրում, համեմատում և, ըստ այդմ, լավագույն գնի ընտրություն:

130. Նշել աճուրդի այն տեսակը, որի ընթացքում արժեթղթի սկզբնական սահմանված գինը նվազեցվում է մինչև դրա գնման հայտի ներկայացումը:

131. Ովքե՞ր են, որպես կանոն, ֆոնդային բորսաներում կնքում արժեթղթերով գործարքներ:

132. Ինչպիսի՞ պարտավորություն է ստանձնում մարքեթ մեյքերը (market-maker):

133. Ո՞րն է արժեթղթով գործարքի իրավական բովանդակությունը:

134. Ո՞րն է արժեթղթով գործարքի տնտեսական բովանդակությունը:

135. Ո՞րն է արժեթղթով գործարքի էթիկական բովանդակությունը:

136. Ո՞րն է արժեթղթով գործարքի կազմակերպչական բովանդակությունը:

137. Ներքոհիշյալներից որո՞նք են արժեթղթով գործարքի կնքման կարևորագույն տարրերը.

1. գործարքի առարկա հանդիսացող արժեթուղթը.

2. գործարքի ծավալը և գինը, որով կնքվում է գործարքը.

3. գործարքի կնքման արդյունքում փոխադարձ պարտավորությունների

կատարման ժամկետները և պայմանները:

138. Ի՞նչ է ցուցակումը (լիստինգը):

139. Ի՞նչ է կրկնակի ցուցակումը:

140. Բրոքերային ընկերության ո՞ր ստորաբաժանման աշխատակիցներն են հաճախորդների հանձնարարականների հիման վրա կնքում արժեթղթերով գործարքներ:

141. Ի՞նչ տարբերություններ կան բրոքերային ընկերության «բեք օֆիսի» (back office) և հաշվապահության գործառույթների միջև` արժեթղթերով գործառնությունների պարագայում:

142. Ի՞նչպես է ձևավորվում բրոքերային ընկերության հիմնական եկամուտը:

143. Հաճախորդների հանձնարարականների հիման վրա արժեթղթերով, այդ թվում` ածանցյալ արժեթղթերով առուվաճառքի գործարքներ իրականացնելու համար ինչպիսի՞ հաշիվներ կարող են բացվել բրոքերային ընկերությունում:

144. Ներքոհիշյալներից ո՞ր պնդումներն են բնորոշ բրոքերային ընկերությունում հաճախորդի համար բացվող մարժային հաշվի համար.

1. մարժային հաշիվը հաճախորդին հնարավորություն է տալիս գնել արժեթղթեր

փոխառության օգտագործմամբ, որը տրամադրում է բրոքերային

ընկերությունը` որպես գրավ վերցնելով փոխառությամբ ձեռք բերված

արժեթղթերը.

2. մարժային հաշվի բացման դեպքում հաճախորդը պարտավոր է փոխանցել այդ

հաշվին նախնական մարժայի չափով դրամական միջոց.

3. եթե նախնական մարժան կազմում է գնման նախատեսվող արժեթղթի շուկայական

արժեքի 40%-ը, ապա հաճախորդը կարող է ստանալ 40%-ի չափով

փոխառություն` գնված արժեթղթերը թողնելով որպես գրավ:

145. Մարժային հաշիվների օգտագործմամբ արժեթղթերով գործարքի կատարման դեպքում ի՞նչ նպատակ ունի հաճախորդից լրացուցիչ դրամական միջոցների մուտքագրման պահանջի սահմանումը:

146. Ո՞րն է ֆիկտիվ վաճառքը:

147. Ի՞նչ է «կարճ վաճառքը»:

148. Բաժնետոմսի գնի ինչպիսի՞ փոփոխություն է ակնկալում ներդրողը բաժնետոմսերով «կարճ վաճառք» իրականացնելիս:

149. «Կարճ վաճառք» իրականացնելու դեպքում ներդրողն ապահովագրման (հեջավորման) ինչպիսի՞ ռազմավարություն կարող է կիրառել հնարավոր կորուստներից պաշտպանվելու համար:

150. Ներքոհիշյալներից ո՞ր պնդումներն են ճիշտ արբիտրաժային գործարքների համար.

1. արբիտրաժորը իրեն միշտ ենթարկում է շուկայական ռիսկի.

2. արբիտրաժորը շահույթ է ստանում տարբեր շուկաներում միևնույն

գործիքի գների տարբերության հաշվին, և որպես կանոն, իրեն չի

ենթարկում շուկայական ռիսկի.

3. արբիտրաժային գործարքների մեծամասնությունը դասվում է հեջավորման

ձևերին.

4. արբիտրաժային գործարքների մեծամասնությունն իրականացվում է

դիվերսիֆիկացման նպատակով:

151. Ո՞րն է ֆոնդային բորսայի արբիտրաժի հիմնական գործառույթը:

 

Թեմա 1.4. Պորտֆելի կառավարում և ռիսկերի գնահատում

 

152. Ի՞նչ է արտահայտում արժեթղթի բետա (?) գործակիցը:

153. Ինչպե՞ս կարելի է բնութագրել այն արժեթուղթը, որի բետա (?) գործակիցը զրո է:

154. Ի՞նչ է բնութագրում արժեթղթի բետա (?) գործակցի դրական մեծությունը:

155. Ի՞նչ է բնութագրում արժեթղթի բետա (?) գործակցի բացասական մեծությունը:

156. Ո՞րն է արժեթղթի գնահատման ալֆա (?) գործակիցը:

157. Ո՞րն է արժեթղթերի շուկայական պորտֆելը:

158. Նշել պորտֆելի ձևավորման այն սկզբունքը, որը ենթադրում է ռիսկի նվազեցման նպատակով միջոցների ներդրում տարբեր ակտիվներում:

159. Ի՞նչ նպատակով է կատարվում պորտֆելի դիվերսիֆիկացիան:

160. Ո՞ր գործառնության նպատակն է գնային ռիսկի ապահովագրումը:

161. Պորտֆելում ներառված արժեթղթերի կոռելյացիան ո՞ր գործոնի չափման հնարավորություն է տալիս:

162. Ի՞նչ է բնութագրում պորտֆելում ներառված արժեթղթերի կովարիացիան:

163. Ինչի՞ է հավասար այդ արժեթղթերի կոռելյացիան, եթե այդ արժեթղթերի կովարիացիան հավասար է զրոյի:

164. Ներքոհիշյալներից ո՞ր պնդումն է ճիշտ արժեթղթերի պորտֆելի դիվերսիֆիկացիայի համար.

1. որքան մեծ է պորտֆելում ընդգրկված արժեթղթերի միջև բացասական

կախվածությունը (կոռելյացիան), այնքան փոքր է պորտֆելի ռիսկը.

2. պորտֆելի դիվերսիֆիկացիայի միջոցով ռիսկի նվազեցումը բերում է

պորտֆելի եկամտաբերության նվազեցման.

3. 10 արժեթղթով դիվերսիֆիկացված պորտֆելը 2 անգամ անհուսալի է, քան

5 արժեթղթերից բաղկացած պորտֆելը.

4. պորտֆելի ռիսկի չեզոքացման համար բավարար է պորտֆելի միջոցները

ներդնել ցանկացած 10 տեսակի արժեթղթերում:

165. Ինչպե՞ս կարող է ներդրողը բացառել պորտֆելի շուկայական (համակարգային) ռիսկը:

166. Ո՞ր ռիսկը հնարավոր չէ չեզոքացնել պորտֆելի միջոցներն արժեթղթերում դիվերսիֆիկացված ներդրում կատարելու միջոցով:

167. Ո՞ր ռիսկերին է դասվում ֆոնդային շուկայում ընդհանուր գների տատանումներով պայմանավորված ռիսկը:

168. Ինչպե՞ս է կոչվում այն ռիսկը, որը պայմանավորված է թողարկողի հետ կապված որևէ իրադարձությամբ (միացում, կառավարում, կլանում և այլն):

169. Ո՞ր ռիսկը կարելի է չեզոքացնել արժեթղթերի պորտֆելի դիվերսիֆիկացիայի միջոցով:

170. Ածանցյալ արժեթղթերի շուկայի ո՞ր մասնակիցն է եկամուտ ստանալու նպատակով իրեն ենթարկում լրացուցիչ ռիսկի:

171. Ֆորվարդային պայմանագրերով գործառնություններից ո՞ր գործառնություններն են ոչ ռիսկային (ըստ ածանցյալ արժեթղթերի առանձին տեսակի մասնակիցների տեսանկյունից):

172. Բաժնետոմսի գնի անկումից ապահովագրվելու համար ի՞նչ միջոցառումներ կարող է իրականացնել ներդրողն արժեթղթերի շուկայում:

173. Բաժնետոմսի գնի բարձրացումից ապահովագրվելու համար ի՞նչ միջոցառումներ կարող է իրականացնել ներդրողն արժեթղթերի շուկայում:

174. Ո՞ր արժեթուղթն է պարունակում նվազագույն կապիտալի ռիսկը (ելնելով այն սկզբունքից` որքան մեծ է եկամտաբերությունը, այնքան մեծ է ռիսկը, և որքան մեծ է արժեթղթի երաշխիքը, այնքան փոքր է ռիսկը):

175. Ներքոհիշյալներից ո՞ր արժեթղթերն ունեն ռիսկի ամենաբարձր մակարդակը.

1. պետական արժեթղթերը.

2. կորպորատիվ պարտատոմսերը.

3. ածանցյալ արժեթղթերը.

4. բաժնետոմսերը.

5. արժեթղթերի վարանտները:

176. Նկարագրեք ռիսկի և եկամտի միջև գոյություն ունեցող փոխկախվածությունը:

177. Ներքոհիշյալներից ո՞ր իրադարձությամբ է պայմանավորվում բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի շուկայական (համակարգային) ռիսկը.

1. ազգային արժույթի դեվալվացիայով.

2. տոկոսադրույքների փոփոխությամբ.

3. տնտեսական մեխանիզմների փոփոխություն պարունակող պետական

որոշումներով.

4. բաժնետիրական ընկերության կառավարման համակարգի արդյունավետության

աստիճանով:

178. Ներքոհիշյալներից ո՞ր իրադարձությամբ է պայմանավորվում վարկային ռիսկը.

1. պարտապանի սնանկացման հնարավորությամբ.

2. պարտապանի երկրում ազգային դրամի արժեզրկման հնարավորությամբ, եթե

վերջինիս պարտավորություններն արտահայտված են օտարերկրյա

արժույթով.

3. շուկայական տոկոսադրույքների փոփոխության հնարավորությամբ.

4. պարտապանի ֆինանսական վիճակը թուլացնող քաղաքական որոշումների

ընդունման հնարավորությամբ:

179. Ինչպե՞ս կարելի է բնութագրել այն պորտֆելը, որը միևնույն ռիսկայնություն ունեցող պորտֆելների համեմատ ապահովում է առավելագույն եկամտաբերություն:

180. Ինչպե՞ս կարելի է բնութագրել այն պորտֆելը, որը միևնույն եկամտաբերություն ապահովող պորտֆելների համեմատ ունի նվազագույն ռիսկայնություն:

181. Ինչպե՞ս կարելի է բնութագրել այն պորտֆելը, որում ներառված ակտիվների կոռելյացիայի գործակիցը (-1) է:

182. Ո՞րն է պորտֆելների արդյունավետ համախումբը:

183. Ի՞նչ է դյուրացիան:

184. Ի՞նչի է հավասար զրոյական արժեկտրոնով պարտատոմսի դյուրացիան:

185. Ինչպե՞ս է որոշվում պորտֆելի դյուրացիան:

 

Թեմա 1.5. Արժեթղթերի պահառություն

 

186. Ի՞նչ է անվանական արժեթղթերի սեփականատերերի ռեեստրը:

187. Արժեթղթերի պահառուի կողմից արժեթղթերի հավաստագրերի պահպանման ինչպիսի՞ եղանակներ կարող են կիրառվել:

188. Ի՞նչ առանձնահատկություն ունի արժեթղթերի պահառուի կողմից արժեթղթերի հավաստագրերի պահպանման «բաց» եղանակը:

189. Ի՞նչ առանձնահատկություն ունի արժեթղթերի պահառուի կողմից արժեթղթերի հավաստագրերի պահպանման «փակ» եղանակը:

190. Արժեթղթերի պահառուի կողմից արժեթղթերի հավաստագրերի պահպանման ո՞ր եղանակն է առավել արդյունավետ կիրառել նույն թողարկման արժեթղթերի համար, որոնք ապահովում են տարբեր հատկանիշներ (իրավունքներ):

191. Արժեթղթերի պահառուի կողմից արժեթղթերի հավաստագրերի պահպանման ո՞ր եղանակն է առավել արդյունավետ կիրառել նույն թողարկման արժեթղթերի համար, որոնք ապահովում են միևնույն հատկանիշներ (իրավունքներ):

192. Ո՞րն է դեպո հաշիվը:

193. Ո՞րն է պասիվային դեպո հաշիվը:

194. Ո՞րն է ակտիվային դեպո հաշիվը:

195. Պահառուի կողմից արժեթղթերով իրականացվող ո՞ր գործառնություններն են համարվում հաշվապահական գործառնություններ:

196. Պահառուի կողմից արժեթղթերով իրականացվող ո՞ր գործառնություններն են համարվում կառավարչական գործառնություններ:

197. Պահառուի կողմից արժեթղթերով իրականացվող ո՞ր գործառնություններն են համարվում տեղեկատվական գործառնություններ:

198. Ինչպիսի՞ պնդումներ են բնորոշ ամերիկյան դեպոզիտար ստացականների (ADR) թողարկման և շրջանառության համար:

199. Ինչպիսի՞ գործառույթներ է իրականացնում բանկ-դեպոզիտարիան (bank depository) ամերիկյան դեպոզիտար ստացականների (ADR) թողարկման դեպքում:

200. Ինչպիսի՞ գործառույթներ է իրականացնում բանկ-պահառուն (bank custodian) ամերիկյան դեպոզիտար ստացականների (ADR) թողարկման դեպքում:

201. Ի՞նչ իրավունք է տալիս ամերիկյան դեպոզիտար ստացականը (ADR) դրա սեփականատիրոջը:

202. Ո՞ր դեպքում է ավելանում թողարկողի բաժնետոմսերի հիման վրա թողարկված և ամերիկյան շուկաներում շրջանառվող ամերիկյան դեպոզիտար ստացականների (ADR) ընդհանուր քանակը:

203. Ո՞ր դեպքում է նվազում թողարկողի բաժնետոմսերի հիման վրա թողարկված և ամերիկյան շուկաներում շրջանառվող ամերիկյան դեպոզիտար ստացականների (ADR) ընդհանուր քանակը:

204. Ներդրողի կողմից ամերիկյան դեպոզիտար ստացականների (ADR) ձեռքբերումն ի՞նչ առավելություն է տալիս օտարերկրյա բաժնետոմսի ձեռքբերման համեմատությամբ:

205. Թողարկողին ի՞նչ առավելություններ է տալիս իր բաժնետոմսի հիման վրա ամերիկյան դեպոզիտար ստացականների (ADR) շրջանառությունը:

206. Ամերիկյան դեպոզիտար ստացականների (ADR) ո՞ր տեսակն է թողարկվում թողարկողի նախաձեռնությամբ և կարող է բանկ-դեպոզիտարիայի կողմից թողարկվել միայն բաժնետոմսերի նոր թողարկումների հիման վրա:

207. Ամերիկյան դեպոզիտար ստացականների (ADR) ո՞ր տեսակի թողարկման համար չի պահանջվում թողարկողի համաձայնությունը և կարող է թողարկվել բանկ-դեպոզիտարիայի կողմից թողարկողի նախկինում թողարկված բաժնետոմսերի հիման վրա:

208. Ե՞րբ է բաժնետոմսի գնորդը տվյալ բաժնետոմսով շահութաբաժին ստանալու իրավունք ձեռք բերում:

 

Թեմա 1.6. Քլիրինգ, վերջնահաշվարկ

 

209. Ի՞նչ է բորսայական քլիրինգը:

210. Ի՞նչ է վերջնահաշվարկը:

211. Ի՞նչ հնարավորություններ է տալիս արժեթղթերով գործարքների վերջնահաշվարկի կազմակերպման ընթացքում նեթինգի (netting) կիրառումը:

212. Արժեթղթերով գործարքի իրականացման ո՞ր փուլում է կատարվում արժեթղթի սեփականության իրավունքի փոխանցումը:

213. Առևտրի կազմակերպման ներքոհիշյալ ո՞ր եղանակն է առավելագույնս նվազեցնում արժեթղթերով գործարքների չկատարման ռիսկը.

1. արժեթղթերի և դրամական միջոցների նախնական դեպոնացում.

2. մատակարարում ընդդեմ վճարման.

3. մասնակիցների կապիտալի նվազագույն չափի սահմանում.

4. պարբերական քլիրինգի կազմակերպում:

214. Ո՞ր համակարգի գործառույթն է հանդիսանում առևտրային համակարգում կնքված գործարքների էական պայմանների հաստատումը:

215. Ո՞ր համակարգում է ձևավորվում արժեթղթերի շուկայական գինը:

216. Ո՞ր համակարգի գործառույթն է հանդիսանում արժեթղթերով գործարքի կատարման հետ կապված դրամական փոխանցումների ապահովումը:

217. Ո՞ր համակարգն է երաշխավորում գնվող/վաճառվող անվանական արժեթղթերի առկայությունն ու իսկությունը:

218. Նշել քլիրինգի այն ձևը, որի ընթացքում հաշվարկվում են առևտրի մասնակիցներից յուրաքանչյուրի «զուտ» դիրքերը` գործարքի մյուս կողմի նկատմամբ:

219. Ներքոհիշյալներից ո՞ր ռիսկերը կարող են վերահսկվել քլիրինգային համակարգի կողմից.

1. վճարունակության ռիսկ.

2. շուկայական ռիսկ.

3. գործառնական ռիսկ:

220. Ներքոհիշյալներից ո՞ր միջոցառումներն են նպաստում արժեթղթերով գործարքների չկատարման ռիսկերի նվազեցմանը.

1. քլիրինգի մասնակիցների կապիտալի նվազագույն մեծությունը ապահովող

պահանջների սահմանումը.

2. երաշխիքային ֆոնդի ստեղծում.

3. քլիրինգի մասնակիցների կողմից արժեթղթերով գործարքների կնքման

արդյունքում ստանձնած պարտավորությունների չկատարման դեպքում

նրանց նկատմամբ պատժամիջոցների կիրառումն ապահովող պահանջների

սահմանումը.

4. քլիրինգի մասնակիցների կողմից պարտադիր անդամավճարների

սահմանումը.

5. քլիրինգի մասնակիցների կողմից պարտավորությունների չկատարման

ապահովագրումը:

221. Ներքոհիշյալներից ո՞ր իրադարձություններով է պայմանավորված արժեթղթերով գործարքների քլիրինգի և վերջնահաշվարկի գործառնական ռիսկը.

1. քլիրինգի մասնակցի` արժեթղթերի շուկայում բրոքերային

գործունեության լիցենզիայի դադարեցմամբ.

2. դեպոզիտարիայի կողմից պահպանվող արժեթղթերի հավաստագրերի

փչացմամբ.

3. արժեթղթերով գործարքների հետ կապված տվյալների մշակման ժամանակ

անձնակազմի կողմից թույլ տրված չկանխամտածված սխալներով:

222. Կարո՞ղ է արդյոք «Մատակարարում ընդդեմ վճարման» (DVP) սկզբունքը վերացնել քլիրինգի մասնակիցների կողմից պարտավորությունների չկատարման ռիսկը:

223. Ի՞նչ է նշանակում «Մատակարարում ընդդեմ վճարման» (DVP) սկզբունքը:

224. Երկկողմանի և բազմակողմանի քլիրինգին վերաբերող ներքոնշյալ դրույթներից որո՞նք են ճշմարիտ.

1. բազմակողմանի քլիրինգը ենթադրում է ժամանակահատվածի (ժամ,

առևտրային նստաշրջան, առևտրային օր) վերջում կուտակված

բազմաթիվ գործարքների մշակում, իսկ երկկողմանի քլիրինգը

ենթադրում է յուրաքանչյուր գործարքի մշակում` նրա կնքման պահից

անմիջապես հետո.

2. բազմակողմանի քլիրինգը ենթադրում է միայն արժեթղթերով գործարքների

մշակում, իսկ երկկողմանի քլիրինգը` արժեթղթերով և դրամական

միջոցներով գործարքների մշակում.

3. բազմակողմանի քլիրինգի դեպքում հաշվարկվում են յուրաքանչյուր

գործարքի արդյունքում կողմերի փոխադարձ նետտո-դիրքերը, իսկ

երկկողմանի քլիրինգի դեպքում` առևտրի յուրաքանչյուր մասնակցի

նետտո դիրքերը` արժեթղթերի յուրաքանչյուր դասի համար.

4. բազմակողմանի քլիրինգի դեպքում որոշվում են առևտրի յուրաքանչյուր

մասնակցի նետտո դիրքերը` արժեթղթերի յուրաքանչյուր դասի համար,

իսկ երկկողմանի քլիրինգի դեպքում` յուրաքանչյուր գործարքի

արդյունքում կողմերի փոխադարձ նետտո-դիրքերը:

225. Ո՞ր գործարքներն են համարվում «արագ գործարքներ»:

 

Թեմա 1.7. Կոլեկտիվ ներդրումային համակարգ

 

226. Ֆինանսական միջնորդների ո՞ր տեսակին է պատկանում կյանքի ապահովագրությամբ զբաղվող ապահովագրական ընկերությունը:

227. Նշել ներդրումային այն համակարգը, որի միջոցով հրապարակայնորեն հավաքագրվում են մանր ներդրողների դրամական միջոցները հիմնականում արժեթղթերում ներդրմամբ և կառավարմամբ շահույթ ստանալու նպատակով:

228. Ինչպիսի՞ բաժնետոմսերում է ներդրում կատարում մասնագիտացված ներդրումային հիմնադրամը:

229. Ո՞րն է դրամական շուկայի ներդրումային հիմնադրամը:

230. Ո՞վ է պատասխանատու բաց ներդրումային հիմնադրամին պատկանող արժեթղթերի պահպանման համար:

231. Ո՞ր ներդրումային հիմնադրամներն են իրենց գոյության ողջ ընթացքում տիրապետում ֆիքսված չափի և կառուցվածքի արժեթղթերի պորտֆելի և հազվադեպ են փոփոխություններ կատարում այդ պորտֆելում:

232. Ո՞ր ներդրումային հիմնադրամն է համապատասխանում հետևյալ չափանիշներին.

1. լրացուցիչ բաժնետոմսերի թողարկման կամ թողարկված բաժնետոմսերի

մարման համար չի պահանջվում բաժնետերերի համաձայնությունը.

2. բաժնետոմսերի գինը որոշվում է մեկ բաժնետոմսին ընկնող զուտ

ակտիվների արժեքով:

233. Ո՞ր ներդրումային հիմնադրամն է համապատասխանում հետևյալ չափանիշներին.

1. լրացուցիչ բաժնետոմսերի թողարկման կամ թողարկված բաժնետոմսերի

մարման համար պահանջվում է բաժնետերերի համաձայնությունը.

2. բաժնետոմսերը գնվում և վաճառվում են ֆոնդային բորսայում.

3. բաժնետոմսի գինը որոշվում է առաջարկի և պահանջարկի հիման վրա:

234. Նշել ներդրումային այն հիմնադրամը, որի բաժնետոմսերը շրջանառվում են միայն երկրորդային շուկայում:

235. Ո՞ր ներդրումային հիմնադրամը հետ չի գնում իր կողմից թողարկված արժեթղթերը:

236. Ճի՞շտ է արդյոք այն պնդումը, որ փակ ներդրումային հիմնադրամի կառավարիչը կրում է ներդրումային հիմնադրամի ակտիվների իրացվելիության ապահովման հետ կապված ավելի բարձր ռիսկ, քան բաց ներդրումային հիմնադրամինը:

237. ՈՒ՞մ կողմից պետք է հավանություն ստանա բաց ներդրումային հիմնադրամը` իր ներդրումային նպատակը փոխելու համար:

238. Ինչպե՞ս է տեղաբաշխում իր ներդրումները հավասարակշռված բաց ներդրումային հիմնադրամը:

239. Հավասարակշռված ներդրումային հիմնադրամը կարո՞ղ է հետ գնել իր կողմից թողարկված բաժնետոմսերը:

240. Մասնագիտացված ներդրումային հիմնադրամի կողմից թողարկվող բաժնետոմսերի շուկայական արժեքը կարո՞ղ է տարբերվել իր մեկ բաժնետոմսին ընկնող զուտ ակտիվների արժեքից:

241. Ինչպե՞ս են բնութագրվում փակ ներդրումային հիմնադրամի այն բաժնետոմսերը, որոնք երկրորդային շուկայում վաճառվում են մեկ բաժնետոմսին ընկնող զուտ ակտիվների արժեքից բարձր գնով:

242. Ինչպե՞ս են բնութագրվում փակ ներդրումային հիմնադրամի այն բաժնետոմսերը, որոնք երկրորդային շուկայում վաճառվում են մեկ բաժնետոմսին ընկնող զուտ ակտիվների արժեքից ցածր գնով:

243. Ինչպե՞ս կարելի է մեկնաբանել փակ ներդրումային հիմնադրամի բաժնետոմսը շուկայում 5% դիսկոնտով վաճառվելու փաստը:

244. Ի՞նչն է պատճառը, որ փակ ներդրումային հիմնադրամի բաժնետոմսի շուկայական արժեքը և մեկ բաժնետոմսին ընկնող զուտ ակտիվների արժեքն իրարից տարբերվում են:

 

Թեմա 1.8. Ածանցյալ գործիքներ և հեջավորում

 

245. Ո՞րն է ժամկետային պայմանագիրը:

246. Ներքոհիշյալներից ո՞րոնք են ածանցյալ արժեթղթեր.

1. ֆյուչերսներ.

2. օպցիոններ.

3. սվոպներ.

4. վարանտներ:

247. Ներքոհիշյալներից ո՞ր ածանցյալ արժեթուղթն է թողարկվում ամենաերկար մարման ժամկետով:

248. Նշել ֆոնդային բորսայում կնքված այն պայմանագիրը, որը պարտավորեցնում է նրա երկու կողմերին գնելու կամ վաճառելու բազիսային ակտիվ` պայմանագրում սահմանված գնով և ապագայում սահմանված ժամկետում մատակարարման պայմաններով:

249. Նշել ֆյուչերսին համարժեք արտաբորսայական ածանցյալ արժեթուղթը:

250. Ի՞նչից են ապահովագրվում գնորդը և վաճառողը` ֆորվարդային պայմանագիր կնքելու միջոցով:

251. Ֆորվարդային պայմանագրի կնքման դեպքում ի՞նչ է ակնկալում պայմանագրի վաճառողը, եթե վերջինս հետապնդում է սպեկուլյատիվ նպատակ:

252. Ֆորվարդային պայմանագրի կնքման դեպքում ի՞նչ է ակնկալում պայմանագրի գնորդը, եթե վերջինս սպեկուլյատիվ նպատակ է հետապնդում:

253. Ներքոհիշյալներից ո՞ր պնդումներն են բնորոշ ֆյուչերսային և/կամ ֆորվարդային պայմանագրերին.

1. ֆյուչերսի մատակարարման ժամկետը սահմանված է ֆոնդային բորսայի

կողմից.

2. ֆորվարդային պայմանագրի իրացվելիությունն ավելի բարձր է, քան

ֆյուչերսինը.

3. ֆորվարդային պայմանագրի գծով ռիսկը չնչին է կամ ընդհանրապես

բացակայում է.

4. ֆյուչերսով մատակարարվող ակտիվի քանակությունը փոփոխվում է ի

պատասխան սպառողի կոնկրետ պահանջների.

5. ֆյուչերսով մատակարարումը թույլատրված է կամայական ամսաթվին:

254. Ներքոհիշյալներից ո՞ր պնդումներն են բնորոշ ֆյուչերսին.

1. ֆյուչերսը շրջանառվում է ֆոնդային բորսայում.

2. ֆյուչերսը միշտ պահանջում է ֆիզիկական ակտիվի մատակարարում.

3. ֆյուչերսի ձեռքբերումն ունի գնման օպցիոնի («call» option)

ձեռքբերման նույն ռիսկը.

4. երկարաժամկետ ֆյուչերսը իրավունք է, այլ ոչ պարտավորություն.

5. ֆյուչերսի վաճառքն ունի վաճառքի օպցիոնի («put» option)

ձեռքբերման նույն ռիսկը:

255. Ներքոհիշյալներից ո՞ր պնդումներն են բնորոշ ֆյուչերսներով առևտրին.

1. ֆյուչերս վաճառողը միշտ խաղում է բազիսային ակտիվի ապագա սփոթ գնի

անկման վրա.

2. ֆյուչերս վաճառողը միշտ խաղում է բազիսային ակտիվի ապագա սփոթ գնի

բարձրացման վրա.

3. ֆյուչերսի գնորդը միշտ խաղում է բազիսային ակտիվի ապագա սփոթ գնի

անկման վրա.

4. երբ շահում է ֆյուչերսի գնորդը, ապա շահում է նաև ֆյուչերս

վաճառողը.

5. ֆյուչերսի գնորդը միշտ խաղում է ինչպես ֆյուչերսի բազիսային

ակտիվի ապագա սփոթ գնի անկման, այնպես էլ բարձրացման վրա:

256. Ի՞նչ գնով է իրականացվում ֆյուչերսի հիման վրա արժեթղթի մատակարարումը:

257. Նշել ֆյուչերսի գնորդի (վաճառողի) բաց դիրքը փակող հակադարձ գործարքը:

258. Ի՞նչ է վարիացիոն մարժան:

259. Ի՞նչ գործառնություններ կձեռնարկի արբիտրաժորը, եթե ֆյուչերսի կատարման պահին ակնկալում է, որ ֆյուչերսային գինը կլինի բազիսային ակտիվի սփոթ գնից ավելի բարձր:

260. Ի՞նչ գործառնություններ կձեռնարկի արբիտրաժորը, եթե ֆյուչերսի կատարման պահին ակնկալում է, որ ֆյուչերսային գինը կլինի բազիսային ակտիվի սփոթ գնից ավելի ցածր:

261. Ի՞նչ գործարք է իրականացնում ներդրողը` կարճ հեջ (short hedge) իրականացնելու ժամանակ:

262. Ի՞նչ գործարք է իրականացնում ներդրողը` երկար հեջ (long hedge) իրականացնելու ժամանակ:

263. Ի՞նչ նպատակով է իրականացվում ֆյուչերսների շուկայում «կարճ» հեջավորումը:

264. Ի՞նչ նպատակով է իրականացվում ֆյուչերսների շուկայում «երկար» հեջավորումը:

265. Ի՞նչ է կոնտանգոն (contango):

266. Ի՞նչ է բեքուորդեյշնը (backwardation):

267. Ի՞նչ է օպցիոնը:

268. Նշել այն պայմանագիրը, որն իրավունք է տալիս իր գնորդին պայմանագրում սահմանված ժամկետում և սահմանված գնով գնել բազիսային ակտիվ` պայմանագրի վաճառողին վճարելով պայմանագրի ձեռքբերման համար պարգևավճարի տեսքով որոշակի գումար:

269. Նշել այն պայմանագիրը, որն իրավունք է տալիս իր գնորդին պայմանագրում սահմանված ժամկետում և սահմանված գնով վաճառել բազիսային ակտիվ` պայմանագրի վաճառողին վճարելով պայմանագրի ձեռքբերման համար պարգևավճարի տեսքով որոշակի գումար:

270. Ո՞վ է պարգևավճար գանձող կողմը արժեթղթերի գնման իրավունքով օպցիոնի («call» option) դեպքում:

271. Ո՞վ է պարգևավճար վճարող կողմը արժեթղթերի գնման իրավունքով օպցիոնի («call» option) դեպքում:

272. Ո՞վ է պարգևավճար գանձող կողմը արժեթղթերի վաճառքի իրավունքով օպցիոնի («put» option) դեպքում:

273. Ո՞վ է պարգևավճար վճարող կողմը արժեթղթերի վաճառքի իրավունքով օպցիոնի («put» option) դեպքում:

274. Կրկնակի պարգևավճարով` ստելաժ (straddle) գործարքի դեպքում վճարող կողմն ի՞նչ իրավունք է ձեռք բերում:

275. Առավելագույնը որքա՞ն կարող է կազմել արժեթղթերի գնման իրավունքով օպցիոնի («call» option) վաճառքից վաճառողի ստացվող եկամուտը:

276. Առավելագույնը որքա՞ն կարող է կազմել արժեթղթերի գնման իրավունքով օպցիոնի («call» option) վաճառքից վաճառողի կրած վնասը:

277. Առավելագույնը որքա՞ն կարող է կազմել արժեթղթերի գնման իրավունքով օպցիոնի («call» option) ձեռքբերումից գնորդի կրած վնասը:

278. Առավելագույնը որքա՞ն կարող է կազմել արժեթղթերի գնման իրավունքով օպցիոնի («call» option) ձեռքբերումից գնորդի ստացվող եկամուտը:

279. Առավելագույնը որքա՞ն կարող է կազմել արժեթղթերի վաճառքի իրավունքով օպցիոնի («put» option) վաճառքից վաճառողի ստացվող եկամուտը:

280. Առավելագույնը որքա՞ն կարող է կազմել արժեթղթերի վաճառքի իրավունքով օպցիոնի («put» option) վաճառքից վաճառողի կրած վնասը:

281. Առավելագույնը որքա՞ն կարող է կազմել արժեթղթերի վաճառքի իրավունքով օպցիոնի («put» option) ձեռքբերումից գնորդի կրած վնասը:

282. Առավելագույնը որքա՞ն կարող է կազմել արժեթղթերի վաճառքի իրավունքով օպցիոնի («put» option) ձեռքբերումից գնորդի ստացվող եկամուտը:

283. Ո՞րն է օպցիոնի գինը:

284. Ո՞րն է օպցիոնի իրականացման գինը:

285. Ներքոհիշյալներից ո՞ր պնդումներն են բնորոշ օպցիոնին.

1. օպցիոնը պետք է իրականացվի միայն նրա ժամկետի ավարտման պահին.

2. օպցիոն վաճառողը պարգևավճար է գանձում օպցիոնի գնորդից.

3. օպցիոնի գնումն ունի ֆյուչերսային պայմանագրի ձեռքբերման նույն

ռիսկը:

286. Ներքոհիշյալներից ո՞ր պնդումները բնորոշ չեն օպցիոնին.

1. օպցիոնն իր գնորդին տալիս է բազիսային ակտիվի գնման կամ վաճառելու

իրավունքը, բայց ոչ պարտականությունը.

2. օպցիոնի վաճառողը պարտականություններ է կրում օպցիոնի պայմանների

կատարման համար, եթե այն պահանջում է օպցիոնի գնորդը.

3. օպցիոնի գնի վրա չի ազդում բազիսային ակտիվի գնի անկայունության

գործոնը:

287. Ներքոհիշյալներից ո՞ր գործողությունները կարող են իրականացվել օպցիոնի գնորդի կողմից.

1. իրականացնել օպցիոնը.

2. օպցիոնի ձեռքբերման կապակցությամբ վաճառողից ստանալ որոշակի

գումար` պարգևավճարի տեսքով.

3. փակել իր նախկինում բացած դիրքը հակադարձ գործարքի կատարման

միջոցով:

288. Ի՞նչ է օպցիոնի դիմաց վճարվող պարգևավճարը:

289. Օպցիոնով ինչպիսի՞ գործարք պետք է կատարի պայմանագրի կնքման պահին բազիսային ակտիվ չտիրապետող ներդրողը, որը ցանկանում է իրեն ապահովագրել բազիսային ակտիվի հետագա գնի բարձրացումից:

290. Օպցիոնով ինչպիսի՞ գործարք պետք է կատարի ներդրողը, որը ցանկանում է սահմանափակել իր պոտենցիալ վնասը գների անկումից:

291. Ի՞նչ առանձնահատկություն ունի ամերիկյան օպցիոնը:

292. Ի՞նչ առանձնահատկություն ունի եվրոպական օպցիոնը:

293. Ո՞ր դեպքում կարող է իրականացվել եվրոպական գնման օպցիոն:

294. Ո՞ր դեպքերում շահավետ չէ իրականացնել եվրոպական վաճառքի օպցիոնը:

295. Նշել օպցիոնային այն ռազմավարությունը, որը բաղկացած է բաժնետոմսի և վաճառքի օպցիոնի («put» option) ձեռքբերումից:

296. Նշել օպցիոնային այն ռազմավարությունը, որը բաղկացած է բաժնետոմսի և վաճառքի օպցիոնի («put» option) վաճառքից:

297. Նշել օպցիոնային այն ռազմավարությունը, որը բաղկացած է բաժնետոմսի վաճառքից և գնման օպցիոնի («call» option) ձեռքբերումից:

298. Նշել օպցիոնային այն ռազմավարությունը, որը բաղկացած է բաժնետոմսի ձեռքբերումից և գնման օպցիոնի («call» option) վաճառքից:

299. Ի՞նչ նպատակով կարող է օգտագործվել վաճառքի օպցիոնի («put» option) միջոցով հեջավորումը:

300. Ի՞նչ նպատակով կարող է օգտագործվել գնման օպցիոնի («call» option) միջոցով հեջավորումը:

301. Ինչի՞ է հավասար վաճառքի օպցիոնի («put» option) պարգևավճարի առավելագույն (վերին) սահմանը:

302. Զգայունության ո՞ր ցուցանիշն է բնութագրում օպցիոնի գնի փոփոխությունը` բազիսային ակտիվի գնի փոփոխության դեպքում:

303. Զգայունության ո՞ր ցուցանիշն է բնութագրում օպցիոնի գնի նվազման արագության աստիճանը` մինչև նրա իրականացման ժամկետը ընկած ժամանակահատվածի նվազմանը համընթաց (այլ հավասար պայմաններում):

304. Զգայունության ո՞ր ցուցանիշն է բնութագրում օպցիոնի պարգևավճարի զգայունությունը` տոկոսադրույքի փոփոխության նկատմամբ:

305. Ո՞ր գործոնները կարող են նպաստել գնման օպցիոնի («call» option) պարգևավճարի չափի ավելացմանը:

306. Ո՞ր գործոնները կարող են նպաստել վաճառքի օպցիոնի («put» option) պարգևավճարի չափի ավելացմանը:

307. Գնման օպցիոնի («call» option) առարկա արժեթղթի գնի ինչպիսի՞ փոփոխությունն առավել շահութաբեր կլինի գնման օպցիոնի գնորդի համար:

308. Վաճառքի օպցիոնի («put» option) առարկա արժեթղթերի գնի ինչպիսի՞ փոփոխությունն առավել շահութավետ կլինի վաճառքի օպցիոնի գնորդի համար:

309. «Չապահովված» ներդրողի համար օպցիոնի կնքման արդյունքում բացված դիրքերից ո՞րն է ամենառիսկայինը:

310. Օպցիոնով գործարքներից ո՞ր գործարքի միջոցով կարող է պաշտպանվել «կարճ վաճառք» իրականացնող ներդրողը:

311. Ակնկալելով, որ իր հաճախորդի կողմից վճարումը կիրականացվի ՀՀ դրամով, բրիտանական ընկերությունը մտավախություն ունի ՀՀ դրամի արժեզրկման կապակցությամբ: Դրամի արժեզրկումից իրեն ապահովագրելու համար ինչպիսի՞ գործարքներ կիրականացնի ընկերությունը օպցիոնով:

 

Թեմա 1.9. Վերլուծության հիմունքներ

 

312. Ի՞նչ նպատակով են օգտագործվում ընկերության իրացվելիության ցուցանիշները:

313. Ի՞նչ նպատակով են օգտագործվում ընկերության գործարար ակտիվության ցուցանիշները:

314. Ի՞նչ նպատակով են օգտագործվում ընկերության ֆինանսական կախվածության ցուցանիշները:

315. Ի՞նչ նպատակով են օգտագործվում ընկերության շահութաբերության ցուցանիշները:

316. Ինչպե՞ս է որոշվում մեկ բաժնետոմսին բաժին ընկնող շահույթի հարաբերական ցուցանիշը:

317. Ներդրումներ կատարելիս ներդրողը ներքոհիշյալներից ո՞ր գործոններն է հիմնականում կարևորում բարձր ռիսկայնության պայմաններում.

1. մեծ է պահանջվող շահույթը.

2. ընկերության ակտիվների մեծ լինելը.

3. ներդրման արժեքը մեծ է.

4. ընդհանուր գների մակարդակի փոքր լինելը:

318. Ներքոհիշյալներից ո՞ր ցուցանիշն է բնութագրում ընկերության կարճաժամկետ պարտավորությունների ապահովվածությունը.

1. ընթացիկ իրացվելիության ցուցանիշ.

2. պարտավորությունները սեփական կապիտալի նկատմամբ արտացոլող

հարաբերական ցուցանիշ.

3. շահութաբերության հարաբերական ցուցանիշ.

4. դեբիտորական պարտքի շրջանառելիության ցուցանիշ:

319. Ներքոհիշյալներից ո՞ր ցուցանիշն է բնութագրում ընկերության կապիտալի կառուցվածքը.

1. արագ իրացվելիության հարաբերական ցուցանիշ.

2. բաժնետոմսի «Գին/շահույթ» հարաբերական ցուցանիշ.

3. պարտավորությունները սեփական կապիտալի նկատմամբ արտացոլող

հարաբերական ցուցանիշ.

4. դեբիտորական պարտքի շրջանառելիության ցուցանիշ:

320. Ո՞րն է P/E ցուցանիշի հիմնական էությունը:

321. Ի՞նչ նպատակներով կարող է օգտագործվել P/E ցուցանիշը:

322. Ներքոհիշյալներից ո՞ր ընկերություններին է, որպես կանոն, բնորոշ P/E ցուցանիշի փոքր մեծությունը.

1. այն ընկերությունների համար, որոնք գտնվում են ցիկլի անկման

փուլում.

2. այն կայուն և խոշոր ընկերությունների համար, որոնք պարբերաբար

վճարում են շահութաբաժիններ.

3. նոր ընկերությունների համար, որոնք ունեն աճի բարձր տեմպ:

323. Ո՞ր ցուցանիշը կարող է նախանշել բաժնետոմսի գերագնահատվածությունը` միջին ճյուղային ցուցանիշների համադրման ժամանակ:

324. Ո՞ր ցուցանիշի միջոցով կարելի է մեկնաբանել բաժնետոմսի գնահատվածությունը` այն համադրելով անցյալի համապատասխան միջին ցուցանիշների հետ:

325. Ի՞նչ կարելի է գնահատել պարտատոմսի դյուրացիայի ցուցանիշի միջոցով:

326. Ի՞նչ է անուիտետը:

327. Ընկերությունը ձեռք է բերում իր բաժնետոմսերը`

1. շուկայում բաժնետոմսերի իրացվելիությունը բարձրացնելու նպատակով.

2. լրացուցիչ բաժնետոմսերի տեղաբաշխման նպատակով.

3. անցանկալի միաձուլումից խուսափելու նպատակով:

328. Նշել FV=PV(1+r)n բանաձևում (1+r)n բաղադրիչի անվանումը:

329. Ի՞նչ հաշվարկների նպատակով է օգտագործվում FV=PV(1+r)n բանաձևը:

330. Նշել FV=PV(1+r)n բանաձևում PV փոփոխականը:

331. Նշել FV=PV(1+r)n բանաձևում FV մեծությունը:

332. Նշել PV=FV/(1+r)n բանաձևում 1/(1+r)n բաղադրիչը:

333. Ի՞նչ է արտացոլում պետական և կորպորատիվ պարտատոմսերի եկամտաբերությունների միջև տարբերությունը:

334. Ֆունդամենտալ վերլուծության շրջանակներում թողարկողին առնչվող ներքոհիշյալ ո՞ր գործոններն են մեծ հետաքրքրություն ներկայացնում.

1. թողարկողի մրցունակությունը.

2. իրացման միտումները.

3. թողարկողի շահույթը.

4. թողարկողի ակտիվների կառուցվածքը:

335. «Standart and Poor's» ընկերության գնահատման համաձայն` ինչպիսի՞ վարկանիշ պետք է ունենան «ներդրումային միջին որակ» ունեցող պարտատոմսերը, որոնք զգայուն են տնտեսությունում տեղի ունեցող անբարենպաստ իրադարձությունների նկատմամբ:

336. «Standart and Poor's» ընկերության գնահատման համաձայն` ինչպիսի՞ վարկանիշ ունեցող պարտատոմսերն են համարվում «սպեկուլյատիվ թողարկումներ», և որոնք չունեն լավագույն ներդրումային հատկանիշներ:

337. «Standart and Poor's» ընկերության գնահատման համաձայն` ինչպիսի՞ վարկանիշ ունեցող պարտատոմսերն են համարվում բարձր ռիսկային պարտատոմսեր, և որոնց դիմաց ստանձնված պարտավորությունները շատ հաճախ չեն կատարվում:

338. Ո՞ր ցուցանիշներն են հանդիսանում տեխնիկական վերլուծության ուսումնասիրության առարկան:

339. Ո՞ր դեպքում է ներդրողին հասարակ սահող միջինն ազդարարում արժեթղթերի վաճառքի վերաբերյալ:

340. Ո՞ր դեպքում է ներդրողին հասարակ սահող միջինն ազդարարում արժեթղթերի գնման վերաբերյալ:

341. Ֆոնդային ինդեքսների հաշվարկման ո՞ր մեթոդն է հնարավորություն տալիս հաշվի առնել ինդեքսի կազմում ընդգրկված թողարկողի կապիտալիզացիայի ազդեցությունը ֆոնդային ինդեքսի մեծության փոփոխության վրա:

342. Ինչու՞ է միջին կշռված ֆոնդային ինդեքսը համարվում առավել ներկայացուցչական:

 

ԳԼՈՒԽ 2. Օրենսդրություն

 

Թեմա 2.1. Արժեթղթերի շուկան կարգավորող օրենսդրություն

 

Բաժին 2.1.1. Ընդհանուր օրենսդրություն

 

343. Համաձայն ՀՀ քաղաքացիական օրենսգրքի` պարտավո՞ր է արդյոք բաց բաժնետիրական ընկերությունը, ի գիտություն բոլորի, հրապարակել իր հաշվապահական հաշվեկշիռը:

344. Համաձայն ՀՀ քաղաքացիական օրենսգրքի` պարտավո՞ր է արդյոք փակ բաժնետիրական ընկերությունը, ի գիտություն բոլորի, հրապարակել իր հաշվապահական հաշվեկշիռը:

345. Համաձայն ՀՀ քաղաքացիական օրենսգրքի` կանոնադրական կապիտալի ո՞ր մասն են պարտավոր վճարել բաժնետիրական ընկերության հիմնադիրները մինչև ընկերության գրանցումը:

346. Համաձայն ՀՀ քաղաքացիական օրենսգրքի` առնվազն որքա՞ն բաժնետեր ունեցող բաժնետիրական ընկերությունն է պարտավոր ստեղծել տնօրենների խորհուրդ:

347. Համաձայն ՀՀ քաղաքացիական օրենսգրքի` կարո՞ղ են արդյոք արժեթղթերով հավաստվող իրավունքները պատկանել արժեթուղթը ներկայացնող ցանկացած անձի:

348. Համաձայն ՀՀ քաղաքացիական օրենսգրքի` ու՞մ են պատկանում անվանական արժեթղթերով հավաստվող իրավունքները:

349. Համաձայն ՀՀ քաղաքացիական օրենսգրքի` ու՞մ են պատկանում օրդերային արժեթղթերով հավաստվող իրավունքները:

350. Համաձայն ՀՀ քաղաքացիական օրենսգրքի` ո՞րն է անվանական արժեթղթով հավաստվող իրավունքները փոխանցող անձի պատասխանատվության առանձնահատկությունը:

351. Համաձայն ՀՀ քաղաքացիական օրենսգրքի` ո՞րն է օրդերային արժեթղթով հավաստվող իրավունքները փոխանցող անձի պատասխանատվության առանձնահատկությունը:

352. Համաձայն ՀՀ քաղաքացիական օրենսգրքի` ո՞րն է հանձնարարական փոխանցագիրը:

353. Համաձայն ՀՀ քաղաքացիական օրենսգրքի` որո՞նք են ինվեստիցիոն (ներդրումային) արժեթղթերը:

354. Համաձայն ՀՀ քաղաքացիական օրենսգրքի` որո՞նք են վճարային արժեթղթերը:

355. Համաձայն ՀՀ քաղաքացիական օրենսգրքի` որո՞նք են տիտղոսային արժեթղթերը:

356. Համաձայն ՀՀ քաղաքացիական օրենսգրքի` մուրհակների ինչպիսի՞ տեսակներ գոյություն ունեն:

357. Համաձայն ՀՀ քաղաքացիական օրենսգրքի` կազմակերպական-իրավական կարգավիճակի ինչպիսի՞ սահմանափակումներ գոյություն ունեն հասարակ մուրհակի մուրհակատուի համար:

358. Համաձայն ՀՀ քաղաքացիական օրենսգրքի` կազմակերպական-իրավական կարգավիճակի ինչպիսի՞ սահմանափակումներ գոյություն ունեն փոխանցելի մուրհակի մուրհակատուի համար:

359. Համաձայն ՀՀ քաղաքացիական օրենսգրքի` ի՞նչ է կոնոսամենտը:

360. Համաձայն ՀՀ քաղաքացիական օրենսգրքի` ո՞րն է երկակի պահեստային վկայագիրը:

361. Համաձայն ՀՀ քաղաքացիական օրենսգրքի` ո՞րն է հասարակ պահեստային վկայագիրը:

362. Համաձայն ՀՀ քաղաքացիական օրենսգրքի` ո՞րն է գույքի տիրապետման իրավունքի էությունը:

363. Համաձայն ՀՀ քաղաքացիական օրենսգրքի` ո՞րն է գույքի օգտագործման իրավունքի էությունը:

364. Համաձայն ՀՀ քաղաքացիական օրենսգրքի` ո՞րն է գույքի տնօրինման իրավունքի էությունը:

365. Համաձայն ՀՀ քաղաքացիական օրենսգրքի` կարո՞ղ են արժեթղթերը գրավի առարկա լինել:

366. Համաձայն ՀՀ քաղաքացիական օրենսգրքի` ի՞նչ է պայմանագիրը:

367. Համաձայն ՀՀ քաղաքացիական օրենսգրքի` ո՞րն է անհատույց պայմանագիրը:

368. Համաձայն ՀՀ քաղաքացիական օրենսգրքի` հրապարակային պայմանագիր կնքելու դեպքում առևտրային կազմակերպությունն իրավունք ունի՞ արդյոք որևէ անձի նախապատվություն տալ այլ անձի հանդեպ:

369. Համաձայն ՀՀ քաղաքացիական օրենսգրքի` ինչպե՞ս է կոչվում օֆերտա հասցեագրված անձի կողմից առաջարկն ընդունելու մասին պատասխանը:

370. Համաձայն ՀՀ քաղաքացիական օրենսգրքի` որտե՞ղ է համարվում պայմանագիրը կնքված, եթե պայմանագրում նշված չէ դրա կնքելու վայրը:

371. Համաձայն «Արժեթղթերի շուկայի կարգավորման մասին» ՀՀ օրենքի` ազդագիր է համարվում`

1. արժեթուղթ վաճառելու կամ գնելու առաջարկ անելու հրավեր պարունակող

ցանկացած հայտարարությունը, ծանուցումը և գրությունը, որը տրվել է

արժեթղթի գրանցման հայտարարագիրը գրանցելուց և «Արժեթղթերի շուկայի

կարգավորման մասին» ՀՀ օրենքով սահմանված պահանջները բավարարող գրավոր

ազդագիրն այն ստացող անձին հանձնելուց հետո.

2. արժեթուղթ վաճառելու կամ գնելու առաջարկ անելու հրավեր պարունակող

ցանկացած հրապարակումը, շրջաբերականը, գովազդը կամ հաղորդումը, որը

տրվել է արժեթղթի գրանցման հայտարարագիրը գրանցելուց առաջ.

3. ցանկացած հաղորդակցություն, որը սահմանում է, թե ումից կարելի է ձեռք

բերել «Արժեթղթերի շուկայի կարգավորման մասին» ՀՀ օրենքով սահմանված

պահանջները բավարարող գրավոր ազդագիրը` ներառելով արժեթղթի տեսակի և

գնի վերաբերյալ տեղեկություններ:

372. Համաձայն «Արժեթղթերի շուկայի կարգավորման մասին» ՀՀ օրենքի` ո՞րն է ածանցյալ արժեթուղթը:

373. Համաձայն «Արժեթղթերի շուկայի կարգավորման մասին» ՀՀ օրենքի` ո՞վ է արժեթղթի անվանատերը:

374. Համաձայն «Արժեթղթերի շուկայի կարգավորման մասին» ՀՀ օրենքի` ովքե՞ր կարող են լինել արժեթղթի անվանատեր:

375. Համաձայն «Արժեթղթերի շուկայի կարգավորման մասին» ՀՀ օրենքի` ո՞ր արժեթղթերն են համարվում նույն դասի արժեթղթեր:

376. Համաձայն «Արժեթղթերի շուկայի կարգավորման մասին» ՀՀ օրենքի` ինչպե՞ս է կոչվում թողարկողի կողմից արժեթուղթն ուղղակիորեն կամ անուղղակիորեն առաջին ներդրողին վաճառելը:

377. Համաձայն «Արժեթղթերի շուկայի կարգավորման մասին» ՀՀ օրենքի` ո՞րն է բաժնային արժեթուղթը:

378. Համաձայն «Արժեթղթերի շուկայի կարգավորման մասին» ՀՀ օրենքի` կարո՞ղ է որևէ բաժնետիրական ընկերություն թողարկել ըստ ներկայացնողի բաժնետոմսեր:

379. Համաձայն «Արժեթղթերի շուկայի կարգավորման մասին» ՀՀ օրենքի` ո՞վ է համարվում ինստիտուցիոնալ ներդրող:

380. Համաձայն «Արժեթղթերի շուկայի կարգավորման մասին» ՀՀ օրենքի` ո՞ր թողարկողն է համարվում հաշվետու թողարկող:

381. Համաձայն «Արժեթղթերի շուկայի կարգավորման մասին» ՀՀ օրենքի` փոխկապակցված են համարվում երկու և ավելի անձինք.

1. որոնցից մեկն ուղղակիորեն կամ անուղղակիորեն քվեարկելու

իրավունքով տիրապետում է մյուսի (մյուսների) ձայնի իրավունք տվող

բաժնային արժեթղթերի 20 և ավելի տոկոսին.

2. որոնցից որևէ մեկը մյուսի որոշումների վրա էականորեն ազդելու

փաստացի հնարավորություն ունի.

3. որոնք ընդհանուր հսկողության տակ են.

4. որոնք միևնույն ընտանիքի անդամներ չեն, բայց գործել են

համաձայնեցված` ելնելով ընդհանուր տնտեսական շահերից:

382. Համաձայն «Արժեթղթերի շուկայի կարգավորման մասին» ՀՀ օրենքի` ո՞ր դեպքում կարող է գնորդի պահանջով արժեթղթի վաճառքի գործարքը անվավեր ճանաչվել:

383. Համաձայն «Արժեթղթերի շուկայի կարգավորման մասին» ՀՀ օրենքի` ո՞վ է համարվում բաժնային արժեթղթերի նշանակալից սեփականատեր:

384. Համաձայն «Արժեթղթերի շուկայի կարգավորման մասին» ՀՀ օրենքի` ո՞վ է համարվում բաժնային արժեթղթերի խոշոր սեփականատեր:

385. Համաձայն «Արժեթղթերի շուկայի կարգավորման մասին» ՀՀ օրենքի` ումի՞ց է իրավասու արժեթղթերի գնորդը դատական կարգով վնասների հատուցում պահանջել, եթե արժեթղթերի գրանցման հայտարարագրի որևէ մասը գրանցման պահին էական փաստ է խեղաթյուրում:

386. Համաձայն «Արժեթղթերի շուկայի կարգավորման մասին» ՀՀ օրենքի` իրավասու՞ է արդյոք արժեթղթերի գնորդը դատական կարգով վնասների հատուցում պահանջել արժեթղթերի տեղաբաշխողից, եթե արժեթղթերի գրանցման հայտարարագրի որևէ մասը գրանցման պահին էական փաստ է խեղաթյուրում:

387. Համաձայն «Արժեթղթերի շուկայի կարգավորման մասին» ՀՀ օրենքի` ե՞րբ կարող է կամավոր, հաշվետու թողարկողի ներկայացրած միջնորդության հիման վրա, դադարեցվել ՀՀ կենտրոնական բանկում արժեթղթի գրանցումը.

388. Համաձայն «Արժեթղթերի շուկայի կարգավորման մասին» ՀՀ օրենքի` ՀՀ կենտրոնական բանկն առավելագույնն ի՞նչ ժամկետով կարող է կասեցնել արժեթղթի գրանցումը (ներառյալ երկարաձգումները):

389. Համաձայն «Արժեթղթերի շուկայի կարգավորման մասին» ՀՀ օրենքի` ու՞մ պետք է հանձնվի անվանական արժեթղթերի սեփականատերերի ռեեստրի վարումը մինչև հաշվետու թողարկողի արժեթղթերի գրանցումը:

390. Համաձայն «Արժեթղթերի շուկայի կարգավորման մասին» ՀՀ օրենքի` ելնելով ներդրողների պաշտպանության ծայրահեղ անհրաժեշտությունից, ՀՀ կենտրոնական բանկն առավելագույնը ի՞նչ ժամկետով իրավունք ունի պարզեցված կարգով (առանց նախնական ծանուցման և լսման հնարավորության ընձեռնման) իր որոշմամբ կասեցնել ցանկացած արժեթղթով կատարվող գործարքները:

391. Համաձայն «Արժեթղթերի շուկայի կարգավորման մասին» ՀՀ օրենքի` կարո՞ղ է արդյոք ՀՀ կենտրոնական բանկը պարզեցված կարգով իր որոշմամբ փոփոխել կամ լրացնել գործող պահանջները, եթե արժեթղթերի շուկայում տեղի են ունեցել արժեթղթերի սովորական գների համատարած և շուկայի կանոնավոր գործունեությունը վտանգող կտրուկ և նշանակալից տատանումներ:

392. Համաձայն «Արժեթղթերի շուկայի կարգավորման մասին» ՀՀ օրենքի` ինչպիսի՞ գործողություն կարող է ձեռնարկել ՀՀ կենտրոնական բանկը, երբ արժեթղթերի շուկայում լիովին խափանվել է արժեթղթերով կատարվող գործարքների վճարահաշվարկային համակարգի անվտանգ և արդյունավետ գործունեությունը:

393. Համաձայն «Արժեթղթերի շուկայի կարգավորման մասին» ՀՀ օրենքի` ո՞ր իրադարձություններն են բնորոշում արժեթղթերի շուկայում արտակարգ իրավիճակի ի հայտ գալը:

394. Համաձայն «Արժեթղթերի շուկայի կարգավորման մասին» ՀՀ օրենքի` բաժնային արժեթղթերի սեփականատերը` նշանակալից սեփականատեր դառնալու պահից, ի՞նչ ժամկետում է պարտավոր ՀՀ կենտրոնական բանկ ներկայացնել նշանակալից ձեռքբերումների հայտարարագիրը:

395. Համաձայն «Արժեթղթերի շուկայի կարգավորման մասին» ՀՀ օրենքի` ո՞ր արժեթուղթն է համարվում հրապարակայնորեն վաճառվող արժեթուղթ:

396. Համաձայն «Արժեթղթերի շուկայի կարգավորման մասին» ՀՀ օրենքի` արժեթղթերը հանձնելու (տենդերի) առաջարկ կարող է համարվել.

1. հրապարակային վաճառվող նույն դասի բաժնային արժեթղթերի որևէ մասի

գնման հրապարակային առաջարկը, ըստ որի` առաջարկվել է տվյալ

արժեթղթերի սեփականատերերին այդ դասի արժեթղթերի 15 տոկոսն

օտարել (հանձնել) գնորդին` շուկայական արժեքից բարձր գնով.

2. հրապարակային վաճառվող նույն դասի բաժնային արժեթղթերի որևէ մասի

գնման հրապարակային առաջարկը, ըստ որի` առաջարկվել է տվյալ

արժեթղթերի սեփականատերերին այդ դասի արժեթղթերի 12 տոկոսն

օտարել (հանձնել) գնորդին` շուկայական արժեքից բարձր գնով.

3. հրապարակային վաճառվող արժեթղթերի որևէ մասի գնման հրապարակային

առաջարկը, ըստ որի` առաջարկվել է տվյալ արժեթղթերի

սեփականատերերին այդ թողարկողի արժեթղթերի 10 և ավելի տոկոսն

օտարել (հանձնել) գնորդին` շուկայական արժեքից բարձր գնով:

397. Համաձայն «Արժեթղթերի շուկայի կարգավորման մասին» ՀՀ օրենքի` ու՞մ կողմից է որոշվում արժեթղթերը հանձնելու առաջարկի առարկա հանդիսացող արժեթղթերի շուկայական արժեքը, եթե տվյալ արժեթուղթը ցուցակված չէ ֆոնդային բորսայում կամ չի վաճառվում ֆոնդային բորսայում չցուցակված վաճառքի արտոնությունների համաձայն:

398. Համաձայն «Արժեթղթերի շուկայի կարգավորման մասին» ՀՀ օրենքի` ինչպե՞ս պետք է ընդունվեն արժեթղթերի սեփականատերերի կողմից հանձնված արժեթղթերը, եթե փաստացի թվով ավելի շատ արժեթղթեր են հանձնվել, քան նախատեսված էր արժեթղթերը հանձնելու առաջարկով:

399. Համաձայն «Արժեթղթերի շուկայի կարգավորման մասին» ՀՀ օրենքի` ովքե՞ր են համարվում արժեթղթերի շուկայի մասնագիտացված գործունեություն իրականացնող անձինք:

400. Համաձայն «Արժեթղթերի շուկայի կարգավորման մասին» ՀՀ օրենքի` տնտեսական նորմատիվը խստացնող ՀՀ կենտրոնական բանկի որոշումը դրա հաստատման պահից ի՞նչ ժամկետում է ուժի մեջ մտնում:

401. Համաձայն «Արժեթղթերի շուկայի կարգավորման մասին» ՀՀ օրենքի` ծառայողական տեղեկատվություն է համարվում.

1. հաճախորդին սպասարկելու կապակցությամբ մասնագիտացված անձին

հաճախորդի հայտնի դարձած հաշիվների վերաբերյալ որևէ

տեղեկությունը.

2. հաճախորդին սպասարկելու կապակցությամբ Կենտրոնական դեպոզիտարիային

հաճախորդի հայտնի դարձած հաշիվների վերաբերյալ որևէ

տեղեկությունը.

3. հաճախորդի գործունեության այն ծրագրի վերաբերյալ տեղեկությունը,

որը հաճախորդը մտադիր չի եղել հրապարակել, և մասնագիտացված անձը

տեղյակ է եղել այդ մտադրության մասին:

402. Եթե որևէ անձ դառնում է երկու բրոքերային (դիլերային) ընկերությունների մասնակից, ապա «Արժեթղթերի շուկայի կարգավորման մասին» ՀՀ օրենքի համաձայն` տվյալ անձը`

1. պարտավոր է այդ մասին անմիջապես գրավոր տեղեկացնել ՀՀ կենտրոնական

բանկին և միջոցներ ձեռնարկել մեկից ավելի ընկերություններում իր

մասնակցությունը դադարեցնելու համար.

2. պարտավոր չէ այդ մասին տեղեկացնել ՀՀ կենտրոնական բանկին.

3. պարտավոր է այդ մասին անմիջապես գրավոր տեղեկացնել ՀՀ կենտրոնական

բանկին, եթե նշված բրոքերային ընկերություններից առնվազն մեկը

հաշվետու թողարկող է և ունի բաժնային արժեթղթերի 500-ից ավելի

սեփականատեր.

4. պարտավոր է այդ մասին անմիջապես գրավոր տեղեկացնել ՀՀ կենտրոնական

բանկին և միջոցներ ձեռնարկել մեկից ավելի ընկերություններում իր

մասնակցությունը դադարեցնելու համար, եթե նշված բրոքերային

ընկերությունները հաշվետու թողարկողներ են և ունեն բաժնային

արժեթղթերի ոչ ավելի, քան 500 սեփականատեր:

403. Եթե որևէ անձ դառնում է երկու բրոքերային (դիլերային) ընկերությունների մասնակից, ապա «Արժեթղթերի շուկայի կարգավորման մասին» ՀՀ օրենքի համաձայն` տվյալ անձը պարտավոր է`

1. միջոցներ ձեռնարկել մեկից ավելի ընկերություններում իր

մասնակցությունը դադարեցնելու համար, եթե նշված բրոքերային

ընկերություններից առնվազն մեկը հաշվետու թողարկող է և ունի

բաժնային արժեթղթերի 500-ից ավելի սեփականատեր.

2. այդ մասին անմիջապես գրավոր տեղեկացնել ՀՀ կենտրոնական բանկին,

եթե նշված բրոքերային ընկերություններից առնվազն մեկը հաշվետու

թողարկող է և ունի բաժնային արժեթղթերի 500-ից ավելի

սեփականատեր.

3. այդ մասին անմիջապես գրավոր տեղեկացնել ՀՀ կենտրոնական բանկին,

եթե նշված բրոքերային ընկերությունները հաշվետու թողարկողներ են

և ունեն բաժնային արժեթղթերի 500-ից ավելի սեփականատեր:

404. Համաձայն «Արժեթղթերի շուկայի կարգավորման մասին» ՀՀ օրենքի` ո՞րն է ինքնակարգավորվող կազմակերպության (ԻԿԿ) գործունեության նպատակը.

405. Համաձայն «Արժեթղթերի շուկայի կարգավորման մասին» ՀՀ օրենքի` ներքոհիշյալներից որո՞նք են ինքնակարգավորվող կազմակերպության (ԻԿԿ) կանոնները.

1. ԻԿԿ կանոնադրությունը.

2. ԻԿԿ անդամների կանոնադրությունները.

3. ԻԿԿ ներքին կանոնակարգերը և կարգերը.

4. ՀՀ կենտրոնական բանկի որոշմամբ պահանջվող այլ ակտերը, որոնք

ընդունվում են ԻԿԿ ընդհանուր ժողովի կամ դիտորդ խորհրդի կողմից:

406. Համաձայն «Արժեթղթերի շուկայի կարգավորման մասին» ՀՀ օրենքի` ե՞րբ են ուժի մեջ մտնում ինքնակարգավորվող կազմակերպության (ԻԿԿ) կանոնները:

407. Համաձայն «Արժեթղթերի շուկայի կարգավորման մասին» ՀՀ օրենքի` ինքնակարգավորվող կազմակերպության (ԻԿԿ) պատասխանատվության ի՞նչ միջոցներ կարող է կիրառել իր անդամների և նրանց կազմում կամ անունից մասնագիտական որակավորման հիման վրա գործող անձանց նկատմամբ «Արժեթղթերի շուկայի կարգավորման մասին» ՀՀ օրենքի, ՀՀ կենտրոնական բանկի որոշումների, ԻԿԿ կանոնների և որոշումների խախտման համար:

408. Համաձայն «Արժեթղթերի շուկայի կարգավորման մասին» ՀՀ օրենքի` ինքնակարգավորող կազմակերպության (ԻԿԿ) յուրաքանչյուր անդամ ի՞նչ գործողություններ պետք է ձեռնարկի, եթե տեղեկանում է ԻԿԿ մեկ այլ անդամի կողմից ԻԿԿ կանոնների խախտման մասին:

409. Համաձայն «Արժեթղթերի շուկայի կարգավորման մասին» ՀՀ օրենքի` որո՞նք են ֆոնդային բորսայի հիմնական գործառույթները:

410. Համաձայն «Արժեթղթերի շուկայի կարգավորման մասին» ՀՀ օրենքի` ո՞ր կազմակերպությունները կարող են դառնալ ֆոնդային բորսայի անդամ:

411. Համաձայն «Արժեթղթերի շուկայի կարգավորման մասին» ՀՀ օրենքի` ինչպիսի՞ սահմանափակումներ կան ֆոնդային բորսայի աշխատակիցների համար:

412. Համաձայն «Արժեթղթերի շուկայի կարգավորման մասին» ՀՀ օրենքի` ո՞ր կազմակերպությունները կարող են դառնալ Կենտրոնական դեպոզիտարիայի անդամ:

413. Համաձայն «Արժեթղթերի շուկայի կարգավորման մասին» ՀՀ օրենքի` ինչպիսի՞ գործառույթներ է իրականացնում Կենտրոնական դեպոզիտարիան:

414. Համաձայն «Արժեթղթերի շուկայի կարգավորման կանոնագրքի»` ինչպե՞ս է կոչվում արժեթղթերի այն փաթեթը, որը ընդգրկում է նույն դասի արժեթղթերի 20 և ավելի տոկոսը:

415. Համաձայն «Արժեթղթերի շուկայի կարգավորման կանոնագրքի»` ե՞րբ է ուժի մեջ մտնում ներդրողի հավատարմագրման հայտարարագրի գրանցումը:

416. Համաձայն «Արժեթղթերի շուկայի կարգավորման կանոնագրքի»` ինչպե՞ս է կոչվում մասնագիտացված անձի վերահսկող ծառայության կողմից իրականացվող պարբերական գործառույթը` ներքին վերահսկողության կանոններով սահմանված պարբերականությամբ և ժամանակացույցին համապատասխան:

417. Համաձայն «Արժեթղթերի շուկայի կարգավորման կանոնագրքի»` ու՞մ կողմից են հաստատվում մասնագիտացված անձի ներքին վերահսկողության կանոնները:

418. Համաձայն «Արժեթղթերի շուկայի կարգավորման կանոնագրքի»` քանի՞ օրում պետք է ՀՀ կենտրոնական բանկ ներկայացվեն մասնագիտացված անձի ներքին վերահսկողության կանոններում կատարված փոփոխությունները:

419. Համաձայն «Արժեթղթերի շուկայի կարգավորման կանոնագրքի»` ու՞մ կողմից են նշանակվում մասնագիտացված անձի վերահսկող ծառայության անդամները:

420. Համաձայն «Արժեթղթերի շուկայի կարգավորման կանոնագրքի»` որևէ ֆիզիկական անձ ո՞ր պարտադիր պայմանի ապահովման դեպքում կարող է ընդգրկվել մասնագիտացված անձի վերահսկող ծառայության կազմում:

421. Համաձայն «Արժեթղթերի շուկայի կարգավորման կանոնագրքի»` վերահսկող ծառայության անդամները ներքոհիշյալ ո՞ր դեպքերում կարող են ազատվել իրենց զբաղեցրած պաշտոններից.

1. երբ մասնագիտացված անձի գործադիր տնօրենի հրամանով հիմնավորված է

վերահսկող ծառայության տվյալ անդամի` իր պաշտոնական

պարտականությունների կատարման թերացումը.

2. երբ առկա է պաշտոնից ազատվելու մասին վերահսկող ծառայության

անդամի դիմումը.

3. երբ լրացել է վերահսկող ծառայության անդամի հետ կնքված

աշխատանքային պայմանագրի գործողության ժամկետը:

422. Համաձայն «Արժեթղթերի շուկայի կարգավորման կանոնագրքի»` ե՞րբ է պարտավոր վերահսկող ծառայությունը ՀՀ կենտրոնական բանկին ծանուցել ծառայողական քննության հարուցման մասին:

423. Համաձայն «Արժեթղթերի շուկայի կարգավորման կանոնագրքի»` ի՞նչ ժամկետներում է իրականացվում համալիր ստուգումը:

424. Համաձայն «Արժեթղթերի շուկայի կարգավորման կանոնագրքի»` առավելագույնը քանի՞ օրվա ընթացքում է մասնագիտացված անձի ներքին վերահսկող ծառայությունը պարտավոր քննարկել մասնագիտացված անձի գործունեության վերաբերյալ ստացված բողոքները:

425. Համաձայն «Արժեթղթերի շուկայի կարգավորման կանոնագրքի»` մասնագիտացված անձի ներքին վերահսկող ծառայությունը քանի՞ օրում է պարտավոր ՀՀ կենտրոնական բանկին գրավոր ծանուցել բացահայտված ցանկացած խախտման մասին:

426. Համաձայն «Արժեթղթերի շուկայի կարգավորման կանոնագրքի»` ի՞նչ է նկարագրվում բացահայտված ցանկացած խախտման մասին մասնագիտացված անձի ներքին վերահսկող ծառայության կողմից ՀՀ կենտրոնական բանկ ուղարկված գրավոր ծանուցման մեջ:

427. Համաձայն «Արժեթղթերի շուկայի կարգավորման կանոնագրքի»` ինչպե՞ս է կոչվում թողարկողի տվյալ դասի արժեթղթերի փոխարկումը նույն դասի ավելի մեծ քանակի արժեթղթերի` առանց դրանց ընդհանուր անվանական արժեքի փոփոխման:

428. Համաձայն «Արժեթղթերի շուկայի կարգավորման կանոնագրքի»` ինչպե՞ս է կոչվում թողարկողի տվյալ դասի արժեթղթերի փոխարկումը նույն դասի ավելի փոքր քանակի արժեթղթերի` առանց դրանց ընդհանուր անվանական արժեքի փոփոխման:

429. Համաձայն «Արժեթղթերի շուկայի կարգավորման կանոնագրքի»` ինչպե՞ս է կոչվում թողարկողի տվյալ դասի արժեթղթերի շրջանառությունից հանումը և չեղյալ համարումը` նույն թողարկողի կամ այլ թողարկողի արժեթղթերով փոխանակելու միջոցով:

430. Համաձայն «Արժեթղթերի շուկայի կարգավորման կանոնագրքի»` «կորպորատիվ գործողություն» հասկացությունը ենթադրու՞մ է արդյոք արժեթղթերի փոխանակում:

431. Համաձայն «Արժեթղթերի շուկայի կարգավորման կանոնագրքի»` ի՞նչ է հավաստում Կենտրոնական դեպոզիտարիայի կողմից տրվող` ռեեստրից քաղվածքը:

432. Համաձայն «Արժեթղթերի շուկայի կարգավորման կանոնագրքի»` ո՞վ կարող է հանդես գալ ընդհանուր լիազորված ներկայացուցիչ երկու կամ ավելի անձանց սեփականության իրավունքով պատկանող որևէ արժեթղթի համար:

433. Համաձայն «Արժեթղթերի շուկայի կարգավորման կանոնագրքի»` ու՞մ են պատկանում կնքված որևէ գործարքի առարկա արժեթղթերով հավաստվող իրավունքները մինչև տվյալ արժեթղթերի փոխանցումը (եթե օրենքով այլ բան նախատեսված չէ):

434. Համաձայն «Արժեթղթերի շուկայի կարգավորման կանոնագրքի»` ու՞մ կողմից են իրականացվում արժեթղթերով հավաստված իրավունքները, եթե տվյալ արժեթղթերի նոր սեփականատիրոջ (անվանատիրոջ) մասին տեղեկությունները Կենտրոնական դեպոզիտարիայից անկախ պատճառներով ներառված չեն եղել ռեեստրում հաշվառման ամսաթվի դրությամբ:

435. Համաձայն «Արժեթղթերի շուկայի կարգավորման կանոնագրքի»` ու՞մ կողմից է ստորագրվում արժեթղթերի փոխանցման հանձնարարագիրը, եթե գրանցված սեփականատերը գործունակ ֆիզիկական անձ է:

436. Համաձայն «Արժեթղթերի շուկայի կարգավորման կանոնագրքի»` ու՞մ կողմից է ստորագրվում արժեթղթերի փոխանցման հանձնարարագիրը, եթե գրանցված սեփականատերը 14 տարին չլրացած ֆիզիկական անձ է, ընդ որում, արժեթղթերը փոխանցվում են ոչ անհատույց գործարքի արդյունքում:

437. Համաձայն «Արժեթղթերի շուկայի կարգավորման կանոնագրքի»` ու՞մ կողմից է ստորագրվում արժեթղթերի փոխանցման հանձնարարագիրը, եթե գրանցված սեփականատերը 16 տարին լրացած ֆիզիկական անձ է:

438. Համաձայն «Արժեթղթերի շուկայի կարգավորման կանոնագրքի»` ու՞մ կողմից է ստորագրվում արժեթղթերի փոխանցման հանձնարարագիրը, եթե գրանցված սեփականատերը 22 տարին լրացած և դատարանի վճռով սահմանափակ գործունակ ճանաչված ֆիզիկական անձ է:

439. Համաձայն «Արժեթղթերի շուկայի կարգավորման կանոնագրքի»` գործարքի արդյունքում արժեթղթերի փոխանցման վերաբերյալ ռեեստրում գրառումներ կատարելու համար Կենտրոնական դեպոզիտարիա պե՞տք է արդյոք փոխանցվի լիազորված ներկայացուցչի լիազորությունը հավաստող փաստաթղթի բնօրինակը, եթե փոխանցման հանձնարարագիրը ստորագրված է լիազորված ներկայացուցչի կողմից:

440. Համաձայն «Արժեթղթերի շուկայի կարգավորման կանոնագրքի»` ինչպիսի՞ պահանջների բավարարման դեպքում (գործարքի արդյունքում արժեթղթերի փոխանցման վերաբերյալ ռեեստրում գրառումներ կատարելու համար) Կենտրոնական դեպոզիտարիա չի ներկայացվում լիազորված ներկայացուցչի լիազորությունը հավաստող փաստաթղթի բնօրինակը, եթե փոխանցման հանձնարարագիրը ստորագրված է լիազորված ներկայացուցչի կողմից:

441. Համաձայն «Արժեթղթերի շուկայի կարգավորման կանոնագրքի»` ո՞ր գործարքների արդյունքում է Կենտրոնական դեպոզիտարիան մինչև տասնչորս տարեկան անչափահասին փոխանցում արժեթղթերն առանց տվյալ անչափահասի ծնողների, որդեգրողների կամ խնամակալի գրավոր համաձայնության:

442. Համաձայն «Արժեթղթերի շուկայի կարգավորման կանոնագրքի»` ու՞մ գրավոր համաձայնությունն է անհրաժեշտ ռեեստրում գրառումներ կատարելու համար, եթե արժեթղթեր փոխանցող գրանցված սեփականատերը դատարանի կողմից ճանաչվել է սահմանափակ գործունակ:

443. Համաձայն «Արժեթղթերի շուկայի կարգավորման կանոնագրքի»` ի՞նչ փաստաթղթեր են փոխանցվում Կենտրոնական դեպոզիտարիա` ժառանգության արդյունքում ոչ փաստաթղթային արժեթղթերի փոխանցման վերաբերյալ ռեեստրում գրառումներ կատարելու համար, եթե փոխանցման հանձնարարագիրը ստորագրվել է ժառանգի կողմից:

444. Եթե փոխանցման հանձնարարագիրը ստորագրված է ժառանգի լիազորված ներկայացուցչի կողմից, ապա համաձայն «Արժեթղթերի շուկայի կարգավորման կանոնագրքի»` ժառանգության արդյունքում արժեթղթերի փոխանցման վերաբերյալ ռեեստրում գրառումներ կատարելու համար Կենտրոնական դեպոզիտարիա պե՞տք է արդյոք փոխանցվի ժառանգի լիազորված ներկայացուցչի այդ իրավունքը հավաստող փաստաթղթի բնօրինակը:

445. Եթե փոխանցման հանձնարարագիրը ստորագրված է ժառանգի լիազորված ներկայացուցչի կողմից, ապա համաձայն «Արժեթղթերի շուկայի կարգավորման կանոնագրքի»` ինչպիսի՞ պահանջների բավարարման դեպքում (ժառանգության արդյունքում արժեթղթերի փոխանցման վերաբերյալ ռեեստրում գրառումներ կատարելու համար) Կենտրոնական դեպոզիտարիա չի փոխանցվում ժառանգի լիազորված ներկայացուցչի այդ իրավունքը հավաստող փաստաթղթի բնօրինակը:

446. Համաձայն «Արժեթղթերի շուկայի կարգավորման կանոնագրքի»` ի՞նչ փաստաթղթեր են փոխանցվում Կենտրոնական դեպոզիտարիա` գրանցված սեփականատիրոջ վերակազմակերպման դեպքում ոչ փաստաթղթային արժեթղթերի փոխանցման վերաբերյալ ռեեստրում գրառումներ կատարելու համար:

447. Եթե փոխանցման հանձնարարագիրը ստորագրված է լիազորված ներկայացուցչի կողմից, ապա համաձայն «Արժեթղթերի շուկայի կարգավորման կանոնագրքի»` գրանցված սեփականատիրոջ վերակազմակերպման դեպքում արժեթղթերի փոխանցման վերաբերյալ ռեեստրում գրառումներ կատարելու համար Կենտրոնական դեպոզիտարիա պե՞տք է արդյոք փոխանցվի լիազորված ներկայացուցչի լիազորությունը հավաստող փաստաթղթի բնօրինակը:

448. Եթե փոխանցման հանձնարարագիրը ստորագրված է լիազորված ներկայացուցչի կողմից, ապա համաձայն «Արժեթղթերի շուկայի կարգավորման կանոնագրքի»` ինչպիսի՞ պահանջների բավարարման դեպքում (գրանցված սեփականատիրոջ վերակազմակերպման դեպքում արժեթղթերի փոխանցման վերաբերյալ ռեեստրում գրառումներ կատարելու համար) Կենտրոնական դեպոզիտարիա չի փոխանցվում ժառանգի լիազորված ներկայացուցչի այդ իրավունքը հավաստող փաստաթղթի բնօրինակը:

449. Համաձայն «Արժեթղթերի շուկայի կարգավորման կանոնագրքի»` ի՞նչ փաստաթղթեր են փոխանցվում Կենտրոնական դեպոզիտարիա` դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռի հիման վրա ոչ փաստաթղթային արժեթղթերի փոխանցման վերաբերյալ ռեեստրում գրառումներ կատարելու համար:

450. Համաձայն «Արժեթղթերի շուկայի կարգավորման կանոնագրքի»` ի՞նչ փաստաթղթեր են փոխանցվում Կենտրոնական դեպոզիտարիա` մասնավորեցման դեպքում ոչ փաստաթղթային արժեթղթերի փոխանցման վերաբերյալ ռեեստրում գրառումներ կատարելու համար:

451. Համաձայն «Արժեթղթերի շուկայի կարգավորման կանոնագրքի»` ի՞նչ հնարավորություն պետք է ընձեռեն Կենտրոնական դեպոզիտարիա փոխանցվող արժեթղթեր ձեռք բերող անձանց ցուցակում ներառվող տեղեկությունները (կամ դրանց մի մասը)` մասնավորեցման դեպքում արժեթղթերի փոխանցման վերաբերյալ ռեեստրում գրառումներ կատարելու համար:

452. Համաձայն «Արժեթղթերի շուկայի կարգավորման կանոնագրքի»` մասնավորեցման դեպքում արժեթղթերի փոխանցման վերաբերյալ ռեեստրում գրառումներ կատարելու համար Կենտրոնական դեպոզիտարիա պե՞տք է արդյոք փոխանցվեն արժեթղթեր ստացող անձի անձնական հաշվի բացման համար անհրաժեշտ փաստաթղթերը:

453. Համաձայն «Արժեթղթերի շուկայի կարգավորման կանոնագրքի»` ու՞մ կողմից կարող է Կենտրոնական դեպոզիտարիա ներկայացվել փոխանցման հանձնարարագիրը:

454. Համաձայն «Արժեթղթերի շուկայի կարգավորման կանոնագրքի»` ի՞նչ քայլեր պետք է ձեռնարկի թողարկողը, եթե վերջինիս կորպորատիվ գործողության արդյունքում առաջացել են կոտորակային (ոչ ամբողջական) արժեթղթեր:

 

Բաժին 2.1.2. Բրոքերային (դիլերային) գործունեության օրենսդրություն

 

455. Համաձայն ՀՀ քաղաքացիական օրենսգրքի` ինչպե՞ս է գործում հանձնակատարը հանձնարարության պայմանագիր կնքելու դեպքում:

456. Համաձայն ՀՀ քաղաքացիական օրենսգրքի` ու՞մ համար են ծագում հանձնակատարի կողմից երրորդ անձի հետ կատարված գործարքից առաջացող իրավունքներն ու պարտականությունները:

457. Համաձայն ՀՀ քաղաքացիական օրենսգրքի` հանձնակատարն իրավունք ունի՞ արդյոք իրեն տրված հանձնարարության կատարման ընթացքում շեղվել հանձնարարողի ցուցումներից:

458. Համաձայն ՀՀ քաղաքացիական օրենսգրքի` ինչպե՞ս է գործում կոմիսիոները կոմիսիայի պայմանագրի կնքման դեպքում:

459. Համաձայն ՀՀ քաղաքացիական օրենսգրքի` ու՞մ համար են ծագում կոմիսիոների կողմից երրորդ անձի հետ կատարված գործարքից առաջացող իրավունքներն ու պարտականությունները:

460. Համաձայն ՀՀ քաղաքացիական օրենսգրքի` կոմիտենտի նշած պայմաններից ավելի ձեռնտու պայմաններով գործարք կնքվելու դեպքում ինչպե՞ս է բաշխվում լրացուցիչ օգուտը կոմիտենտի և կոմիսիոների միջև:

461. Համաձայն ՀՀ քաղաքացիական օրենսգրքի` ինչպե՞ս է գործում գործակալը գործակալության պայմանագիր կնքելու դեպքում:

462. Համաձայն ՀՀ քաղաքացիական օրենսգրքի` ու՞մ համար են ծագում գործակալի կողմից երրորդ անձի հետ կատարված գործարքից առաջացող իրավունքներն ու պարտականությունները, եթե գործակալը գործել է իր անունից, սակայն պրինցիպալի հաշվին:

463. Համաձայն ՀՀ քաղաքացիական օրենսգրքի` ու՞մ համար են ծագում գործակալի կողմից երրորդ անձի հետ կատարված գործարքից առաջացող իրավունքներն ու պարտականությունները, եթե գործակալը գործել է պրինցիպալի անունից և նրա հաշվին:

464. Համաձայն ՀՀ քաղաքացիական օրենսգրքի` ինչպե՞ս է որոշվում գործակալական վարձատրության չափը, եթե այն նախատեսված չէ գործակալության պայմանագրում:

465. Համաձայն «Արժեթղթերի շուկայի կարգավորման մասին» ՀՀ օրենքի` ինչպե՞ս է կոչվում թողարկողի կամ տեղաբաշխողի կողմից հրապարակային առաջարկի միջոցով արժեթղթերի վաճառքը:

466. Համաձայն «Արժեթղթերի շուկայի կարգավորման մասին» ՀՀ օրենքի` ո՞վ է համարվում տեղաբաշխող:

467. Համաձայն «Արժեթղթերի շուկայի կարգավորման մասին» ՀՀ օրենքի` ո՞րն է հրապարակային առաջարկը:

468. Համաձայն «Արժեթղթերի շուկայի կարգավորման մասին» ՀՀ օրենքի` ո՞րն է արժեթղթերի փակ տեղաբաշխումը:

469. Համաձայն «Արժեթղթերի շուկայի կարգավորման մասին» ՀՀ օրենքի` ե՞րբ է արգելվում ազդագիր հրապարակելը կամ գնորդին տրամադրելը:

470. Համաձայն «Արժեթղթերի շուկայի կարգավորման մասին» ՀՀ օրենքի` ու՞մ կողմից է ստորագրվում ՀՀ կենտրոնական բանկ ներկայացված արժեթղթերի գրանցման հայտարարագիրը, եթե թողարկողը օտարերկրյա պետություն է:

471. Համաձայն «Արժեթղթերի շուկայի կարգավորման մասին» ՀՀ օրենքի` ու՞մ կողմից է ստորագրվում ՀՀ կենտրոնական բանկ ներկայացված ազդագիրը ներառող արժեթղթերի գրանցման հայտարարագիրը:

472. Համաձայն «Արժեթղթերի շուկայի կարգավորման մասին» ՀՀ օրենքի` ու՞մ կողմից նաև պետք է ստորագրվի ՀՀ կենտրոնական բանկ ներկայացված ազդագիրը ներառող արժեթղթերի գրանցման հայտարարագիրը, եթե թողարկողն օտարերկրյա անձ է:

473. Համաձայն «Արժեթղթերի շուկայի կարգավորման մասին» ՀՀ օրենքի` թողարկմանն առնչվող առավելագույնը ի՞նչ վաղեմության ժամկետ ունեցող որոշումները և պայմանագրերը պետք է ներառվեն արժեթղթերի գրանցման հայտարարագրում:

474. Համաձայն «Արժեթղթերի շուկայի կարգավորման մասին» ՀՀ օրենքի` ներքոհիշյալներից ո՞ր տեղեկությունները չեն ներառվում ազդագրում.

1. թողարկողի և նրա հետ փոխկապակցված անձանց վերաբերյալ

տեղեկություններ.

2. թողարկողի հետ փոխկապակցված անձանց նախկինում թողարկված արժեթղթերի

վերաբերյալ տեղեկություններ.

3. թողարկողի ֆինանսական վիճակի վերաբերյալ տեղեկություններ.

4. թողարկողի գործունեության վերաբերյալ տեղեկություններ:

475. Համաձայն «Արժեթղթերի շուկայի կարգավորման մասին» ՀՀ օրենքի` արժեթղթերի գրանցման հայտարարագիրը դրա ներկայացման պահից առավելագույնը ի՞նչ ժամկետում է համարվում գրանցված ՀՀ կենտրոնական բանկում, եթե դրա գրանցումը ՀՀ կենտրոնական բանկի որոշմամբ չի մերժվում:

476. Համաձայն «Արժեթղթերի շուկայի կարգավորման մասին» ՀՀ օրենքի` ի՞նչ չափով է սահմանափակվում տեղաբաշխողի պատասխանատվությունը, եթե արժեթղթի գնորդը վնասի հատուցում է պահանջում արժեթղթերի գրանցման հայտարարագրի որևէ մասում էական փաստի խեղաթյուրման համար:

477. Համաձայն «Արժեթղթերի շուկայի կարգավորման մասին» ՀՀ օրենքի` ներքոհիշյալներից ի՞նչ տեղեկություններ է ներառում արժեթղթերի հրապարակային տեղաբաշխման արդյունքների մասին հաշվետվությունը.

1. արժեթղթերի հրապարակային տեղաբաշխման գնի և վաճառված արժեթղթերի

միջին գնի վերաբերյալ.

2. վաճառված արժեթղթերի քանակի վերաբերյալ.

3. չտեղաբաշխված արժեթղթերի քանակի վերաբերյալ.

4. տեղաբաշխման արդյունքում բաժնային արժեթղթերի սեփականատեր դարձած

անձանց քանակի վերաբերյալ:

478. Համաձայն «Արժեթղթերի շուկայի կարգավորման մասին» ՀՀ օրենքի` կարո՞ղ է արդյոք բրոքերը ֆոնդային բորսայում ցուցակված որևէ պարտատոմսով ֆոնդային բորսայից դուրս գործարք կատարել:

479. Համաձայն «Արժեթղթերի շուկայի կարգավորման մասին» ՀՀ օրենքի` կարելի՞ է արդյոք որևէ ֆոնդային բորսայում ցուցակված արժեթղթով մեկ այլ ֆոնդային բորսայում գործարք կատարել:

480. Համաձայն «Արժեթղթերի շուկայի կարգավորման մասին» ՀՀ օրենքի` անձը համարվում է ինսայդեր, եթե.

1. հաշվետու թողարկողի կապիտալում իր մասնակցության կապակցությամբ

տիրապետում է ներքին տեղեկությունների.

2. հաշվետու թողարկողին ծառայությունների մատուցման կապակցությամբ

տիրապետում է ներքին տեղեկությունների.

3. ծանոթանում է ներքին տեղեկությանը, որի աղբյուրն ինսայդեր է

հանդիսացել:

481. Համաձայն «Արժեթղթերի շուկայի կարգավորման մասին» ՀՀ օրենքի` ներքին (ինսայդերական) տեղեկություն է համարվում.

1. էական փաստ պարունակող հրապարակային տեղեկությունը, որը

վերաբերում է հաշվետու թողարկողին.

2. էական փաստ պարունակող ոչ հրապարակային տեղեկատվությունը, որը

վերաբերում է հաշվետու թողարկողի հրապարակային վաճառվող

արժեթղթերին.

3. հրապարակային այն տեղեկությունը, որը ողջամիտ ներդրողը կկարևորեր

հաշվետու թողարկողի արժեթուղթը գնելու որոշումը կայացնելիս:

482. Համաձայն «Արժեթղթերի շուկայի կարգավորման մասին» ՀՀ օրենքի` բրոքերը (դիլերը) բրոքերային ընկերության կազմում կամ դրա անունից իրավունք ունի.

1. հաճախորդի հաշվին արժեթղթերով գործարքներ կատարել.

2. կառավարել իր հաճախորդների արժեթղթերի փաթեթը և իրականացնել

հավատարմագրային կառավարման գործունեություն` առանց նման

գործունեության լիցենզիայի.

3. կազմակերպել և (կամ) իրականացնել թողարկողի արժեթղթերի

չերաշխավորված տեղաբաշխումը.

4. իր հաճախորդներին արժեթղթեր գնելու կամ վաճառելու վերաբերյալ

խորհրդատվություն տրամադրել` օգտագործելով այդ արժեթղթերի

վերաբերյալ ներքին ինսայդերական տեղեկատվություն:

483. Համաձայն «Արժեթղթերի շուկայի կարգավորման մասին» ՀՀ օրենքի` ի՞նչ գործառնություններ կարող է իրականացնել դիլերը` դիլերային ընկերության կազմում կամ դրա անունից:

484. Եթե բրոքերային (դիլերային) ընկերությունը թույլատրել է համապատասխան մասնագիտական որակավորում չունեցող անձանց իրականացնել հաճախորդի բրոքերային (դիլերային) մասնագիտական սպասարկումը, ապա «Արժեթղթերի շուկայի կարգավորման մասին» ՀՀ օրենքի համաձայն` ՀՀ կենտրոնական բանկն իրավունք ունի`

1. ուժը կորցրած ճանաչել բրոքերային (դիլերային) ընկերության

լիցենզիան.

2. լուծարել բրոքերային (դիլերային) ընկերությունը` օրենքով

սահմանված կարգով.

3. նշանակել տուգանք` նվազագույն աշխատավարձի տասհազարապատիկի չափով:

485. Համաձայն «Արժեթղթերի շուկայի կարգավորման մասին» ՀՀ օրենքի` բրոքերային (դիլերային) ծառայությունների պայմանագիրը հաճախորդի կողմից միակողմանիորեն լուծելուց առնվազն քանի՞ օր առաջ հաճախորդը պետք է այդ մասին տեղեկացնի բրոքերային ընկերությանը:

486. Համաձայն «Արժեթղթերի շուկայի կարգավորման մասին» ՀՀ օրենքի` կարո՞ղ է արդյոք բրոքերային (դիլերային) ծառայությունների պայմանագրով սահմանափակվել նշված պայմանագիրը միակողմանիորեն լուծելու հաճախորդի իրավունքը:

487. Համաձայն «Արժեթղթերի շուկայի կարգավորման մասին» ՀՀ օրենքի` ո՞ր դեպքում կարող է բրոքերային ընկերության մոտ գտնվող հաճախորդի արժեթղթերն ու դրամական միջոցները, ինչպես նաև դրանց օգտագործման հետևանքով ստացված շահույթը գրավ դրվել կամ բռնագանձվել բրոքերի պարտքերի դիմաց:

488. Համաձայն «Արժեթղթերի շուկայի կարգավորման մասին» ՀՀ օրենքի` ո՞րն է համարվում բրոքերային գործունեություն:

489. Համաձայն «Արժեթղթերի շուկայի կարգավորման մասին» ՀՀ օրենքի` ո՞րն է համարվում դիլերային գործունեություն:

490. Համաձայն «Արժեթղթերի շուկայի կարգավորման մասին» ՀՀ օրենքի` ներքոհիշյալներից ո՞ր արժեթղթերով է բանկերին թույլատրվում իրականացնել բրոքերային գործունեություն` առանց բրոքերային գործունեության լիցենզիայի.

1. Հայաստանի Հանրապետության կողմից օրենքով սահմանված կարգով

թողարկվող (թողարկված) արժեթղթերով.

2. բաժնետիրական ընկերությունների կողմից թողարկված արժեթղթերով.

3. Հայաստանի Հանրապետությունում գրանցված և գործող առևտրային

բանկերի կողմից թողարկված բաժնային արժեթղթերով:

491. Համաձայն «Արժեթղթերի շուկայի կարգավորման մասին» ՀՀ օրենքի` բրոքերային գործունեությունը ենթակա՞ է արդյոք լիցենզավորման:

492. Համաձայն «Արժեթղթերի շուկայի կարգավորման մասին» ՀՀ օրենքի` թույլատրվու՞մ է արդյոք բրոքերին իրականացնել բրոքերային գործունեություն բրոքերային ընկերություն չհանդիսացող որևէ այլ անձի կազմում կամ անունից:

493. Համաձայն «Արժեթղթերի շուկայի կարգավորման մասին» ՀՀ օրենքի` կարո՞ղ է բրոքերը բրոքերային գործարքներ կնքել ՀՀ տարածքում գործող որևէ առևտրային բանկի կողմից թողարկված բաժնետոմսերով, եթե տվյալ բրոքերը չի գործում որևէ բրոքերային (դիլերային) ընկերության կազմում կամ անունից:

494. Համաձայն «Արժեթղթերի շուկայի կարգավորման մասին» ՀՀ օրենքի` կարո՞ղ է դիլերը դիլերային գործարքներ կնքել հաշվետու թողարկողի (սահմանված կարգով գրանցված) բաժնետոմսերով, եթե տվյալ դիլերը չի գործում որևէ բրոքերային (դիլերային) ընկերության կազմում կամ անունից:

495. Բաժնետիրական ընկերությունը վերջին տարվա ֆինանսական արդյունքներով շահույթ չի ստացել, վնասները կազմել են 5 մլն դրամ, և նման պայմաններում բաժնետիրական ընկերության բաժնետերերի ընդհանուր ժողովը ընդունել է որոշում բաժնետոմսերի երկրորդ թողարկման մասին: Ի՞նչ որոշում կկայացնի լիազորված պետական մարմինը բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի թողարկման ազդագիրը ներառող արժեթղթի գրանցման հայտարարագրի գրանցման վերաբերյալ:

496. Համաձայն «Արժեթղթերի շուկայի կարգավորման կանոնագրքի»` անձը չի համարվում տվյալ արժեթղթերի տեղաբաշխող, եթե`

1. արժեթղթերը ձեռք է բերել ներդրման նպատակով.

2. արժեթղթերը ձեռք բերելուց հետո անընդհատ հանդիսացել է դրանց

սեփականատեր առնվազն 720 օրվա ընթացքում.

3. ցանկացած տասներկու ամիսների ընթացքում մեկ կամ ավելի գործարքների

արդյունքում չի օտարում տվյալ դասի արժեթղթերի նշանակալից փաթեթը:

497. Համաձայն «Արժեթղթերի շուկայի կարգավորման կանոնագրքի»` հաշվետու թողարկողի կողմից ե՞րբ են ՀՀ կենտրոնական բանկ ներկայացվում եռամսյակային հաշվետվությունները:

498. Համաձայն «Արժեթղթերի շուկայի կարգավորման կանոնագրքի»` հաշվետու թողարկողի կողմից ե՞րբ է ՀՀ կենտրոնական բանկ ներկայացվում տարեկան հաշվետվությունը:

499. Համաձայն «Արժեթղթերի շուկայի կարգավորման կանոնագրքի»` ինչպե՞ս է կոչվում հաճախորդի կողմից բրոքերային ընկերությանը տրվող հաճախորդի արժեթղթերով և/կամ դրամական միջոցներով բրոքերային ընկերության կողմից գործարքների կնքման համար հիմք հանդիսացող փաստաթուղթը:

500. Համաձայն «Արժեթղթերի շուկայի կարգավորման կանոնագրքի»` բրոքերային (դիլերային) ընկերության ո՞ր ստորաբաժանումն է իրականացնում գործարքների, հաճախորդների հանձնարարականների, գործարքների վավերագրերի, ինչպես նաև հաճախորդների արժեթղթերի և/կամ դրամական միջոցների հաշվառում:

501. Համաձայն «Արժեթղթերի շուկայի կարգավորման կանոնագրքի»` ու՞մ կողմից է հաստատվում բրոքերային (դիլերային) ընկերության գործարքները կարգավորող կանոնները:

502. Համաձայն «Արժեթղթերի շուկայի կարգավորման կանոնագրքի»` ե՞րբ են ՀՀ կենտրոնական բանկ ներկայացվում բրոքերային (դիլերային) ընկերության իրավասու մարմնի կողմից հաստատված գործարքները կարգավորող կանոնները:

503. Համաձայն «Արժեթղթերի շուկայի կարգավորման կանոնագրքի»` պարտավո՞ր է արդյոք բրոքերային (դիլերային) ընկերությունը անդամակցել ՀՀ կենտրոնական բանկում գրանցված որևէ ֆոնդային բորսայի:

504. Համաձայն «Արժեթղթերի շուկայի կարգավորման կանոնագրքի»` բրոքերային ընկերությունը պարտավո՞ր է պահպանել հաճախորդի հետ կնքված պայմանագիրը և դրա հիման վրա արժեթղթերով կատարված գործարքների վերաբերյալ բոլոր փաստաթղթերը:

505. Համաձայն «Արժեթղթերի շուկայի կարգավորման կանոնագրքի»` ո՞ր նպատակների համար կարող են օգտագործվել բրոքերային ընկերությանը հաճախորդի կողմից փոխառությամբ տրամադրված արժեթղթերը և/կամ դրամական միջոցները:

506. Համաձայն «Արժեթղթերի շուկայի կարգավորման կանոնագրքի»` բրոքերային ընկերության կողմից առավելագույնը ի՞նչ ժամկետում է հաճախորդին ներկայացվում հանձնարարականի հիման վրա արժեթղթերի գնման կամ վաճառքի յուրաքանչյուր գործարքի կնքման վերաբերյալ ընթացիկ հաշվետվությունը:

507. Համաձայն «Արժեթղթերի շուկայի կարգավորման կանոնագրքի»` ե՞րբ է բրոքերային ընկերության կողմից հաճախորդին գործարքների և հաշիվների շարժի վերաբերյալ հուլիս ամսվա պարբերական հաշվետվությունների ներկայացման վերջին ժամկետը:

 

Բաժին 2.1.3. Արժեթղթերի հավատարմագրային կառավարման գործունեության օրենսդրություն

 

508. Համաձայն ՀՀ քաղաքացիական օրենսգրքի` ո՞վ է հավատարմագրային կառավարման հիմնադիրը:

509. Համաձայն ՀՀ քաղաքացիական օրենսգրքի` ո՞վ է հավատարմագրային կառավարիչը:

510. Համաձայն ՀՀ քաղաքացիական օրենսգրքի` ո՞վ է շահառուն (ըստ հավատարմագրային կառավարման պայմանագրի):

511. Համաձայն ՀՀ քաղաքացիական օրենսգրքի` գույքի հավատարմագրային կառավարման հանձնումը հանգեցնու՞մ է արդյոք գույքի սեփականության իրավունքի փոխանցման:

512. Համաձայն ՀՀ քաղաքացիական օրենսգրքի` ինչպե՞ս է գործում հավատարմագրային կառավարիչը հավատարմագրային կառավարման հանձնված գույքով գործարք կատարելիս:

513. Համաձայն ՀՀ քաղաքացիական օրենսգրքի` հավատարմագրային կառավարիչն ի՞նչ շրջանակներում է պատասխանատվություն կրում հավատարմագրային կառավարման հանձնված արժեթղթերով առուվաճառքի գործարքի արդյունքում ստանձնված պարտավորությունների կատարման համար, եթե իր կողմից չի նշվել, որ նա հանդես է եկել որպես հավատարմագրային կառավարիչ:

514. Համաձայն ՀՀ քաղաքացիական օրենսգրքի` կարո՞ղ է հավատարմագրային կառավարիչը, հավատարմագրային կառավարման պայմանագրով, հանդես գալ որպես շահառու:

515. Համաձայն ՀՀ քաղաքացիական օրենսգրքի` առավելագույնը ի՞նչ ժամկետով կարող է կնքվել արժեթղթերի հավատարմագրային կառավարման պայմանագիրը:

516. Համաձայն ՀՀ քաղաքացիական օրենսգրքի` հավատարմագրային կառավարման պայմանագիրը ենթակա՞ է արդյոք դադարեցման դրա ժամկետը լրանալուց հետո:

517. Համաձայն ՀՀ քաղաքացիական օրենսգրքի` գրավառուն զրկվու՞մ է արդյոք գրավադրված արժեթղթի վրա բռնագանձում տարածելու իր իրավունքից, եթե տվյալ արժեթուղթը հանձնվել է հավատարմագրային կառավարման:

518. Համաձայն ՀՀ քաղաքացիական օրենսգրքի` գրավադրված արժեթղթերը հավատարմագրային կառավարման հանձնելու դեպքում ներքոհիշյալներից ի՞նչ իրավունքներ է ձեռք բերում հավատարմագրային կառավարիչը, եթե գրավադրման մասին վերջինս նախազգուշացված չէ.

1. հավատարմագրային կառավարման պայմանագրի լուծման իրավունք`

նախնական ծանուցմամբ.

2. իրական վնասները հատուցելու դատարանի միջոցով պահանջելու

իրավունք.

3. համաչափ վարձատրության վճար պահանջելու իրավունք` հաշվարկված

անկախ գնահատողի կողմից:

519. Համաձայն ՀՀ քաղաքացիական օրենսգրքի` ո՞վ է հավատարմագրային կառավարչի կողմից ընտրված հանձնակատարը:

520. Համաձայն ՀՀ քաղաքացիական օրենսգրքի` հավատարմագրային կառավարիչը պատասխանատվություն կրու՞մ է արդյոք իր կողմից ընտրված հանձնակատարի գործողությունների համար:

521. Համաձայն ՀՀ քաղաքացիական օրենսգրքի` հավատարմագրային կառավարիչը ինչպե՞ս է պատասխանատվություն կրում հավատարմագրային կառավարման հանձնված արժեթղթերով գործարքների կատարման շրջանակում իր կողմից ընտրված բրոքերային ընկերության գործողությունների համար:

522. Համաձայն ՀՀ քաղաքացիական օրենսգրքի` ներքոհիշյալներից որպես հետևանք որո՞նք են հանդիսանում հավատարմագրային կառավարման պայմանագրի դադարեցման հիմք.

1. շահառու քաղաքացու մահը, եթե այլ բան նախատեսված չէ պայմանագրով.

2. շահառու իրավաբանական անձի անվճարունակ ճանաչվելը, եթե այլ բան

նախատեսված չէ պայմանագրով.

3. շահառու իրավաբանական անձի լուծարվելը, եթե այլ բան նախատեսված չէ

պայմանագրով.

4. շահառու քաղաքացու սնանկ ճանաչվելը, եթե այլ բան նախատեսված չէ

պայմանագրով:

523. Համաձայն «Արժեթղթերի շուկայի կարգավորման մասին» ՀՀ օրենքի` ու՞մ միջոցով է թույլատրվում հրապարակայնորեն վաճառվող արժեթղթերի վաճառքը:

524. Համաձայն «Արժեթղթերի շուկայի կարգավորման մասին» ՀՀ օրենքի` ներքոհիշյալ ո՞ր դեպքերում է թույլատրվում հրապարակայնորեն վաճառվող արժեթղթերի վաճառքը առանց բրոքերի (դիլերի).

1. Հայաստանի Հանրապետության տարածքում կատարվող գործարքների.

2. մասնավոր գործարքների,

3. թողարկողի կողմից իր արժեթղթերն այլ արժեթղթերով փոխանակելու կամ

լրացուցիչ արժեթղթեր տրամադրելու գործարքների դեպքում, եթե դրանց

համար նախատեսվում է լրացուցիչ վճար գանձել.

4. մասնավորեցման մասին օրենսդրությամբ սահմանված կարգով պետությանը

սեփականության իրավունքով պատկանող բաժնետոմսերի մասնավորեցման

գործարքների դեպքում, բացառությամբ ֆոնդային բորսայում կատարվող

գործարքների:

525. Համաձայն «Արժեթղթերի շուկայի կարգավորման մասին» ՀՀ օրենքի` ո՞րն է արժեթղթերի հավատարմագրային կառավարման գործունեությունը:

526. Եթե որևէ անձ հավատարմագրային կառավարման է ընդունում դրամական միջոցներ, որոնք, ըստ հավատարմագրային կառավարման պայմանագրի, միայն նախատեսված են անշարժ գույքում ներդրման և կառավարման համար, ապա «Արժեթղթերի շուկայի կարգավորման մասին» ՀՀ օրենքի համաձայն` նման գործունեությունը ենթակա՞ է լիցենզավորման:

527. Եթե որևէ անձ հավատարմագրային կառավարման է ընդունում դրամական միջոցներ, որոնք, ըստ հավատարմագրային պայմանագրի, միայն նախատեսված են ՀՀ կենտրոնական բանկի կողմից թողարկված արժեթղթերում ներդրման և կառավարման համար, ապա «Արժեթղթերի շուկայի կարգավորման մասին» ՀՀ օրենքի համաձայն` նման գործունեությունը ենթակա՞ է լիցենզավորման:

528. Համաձայն «Արժեթղթերի շուկայի կարգավորման մասին» ՀՀ օրենքի` հավատարմագրային կառավարման ծառայությունների մատուցման հետ չառնչվող ինչպիսի՞ գործունեություններ կարող է իրականացնել արժեթղթերի հավատարմագրային կառավարիչը:

529. Համաձայն «Արժեթղթերի շուկայի կարգավորման մասին» ՀՀ օրենքի` հավատարմագրային կառավարման պայմանագիրը հաճախորդի կողմից միակողմանիորեն լուծելուց առնվազն քանի՞ օր առաջ այդ մասին պետք է հաճախորդը տեղեկացնի հավատարմագրային կառավարչին:

530. Համաձայն «Արժեթղթերի շուկայի կարգավորման մասին» ՀՀ օրենքի` հավատարմագրային կառավարման պայմանագիրը լուծելուց հետո ի՞նչ ժամկետում է պարտավոր հավատարմագրային կառավարիչը հաճախորդին կամ նրա ներկայացուցչին փոխանցել հաճախորդին պատկանող արժեթղթերը և դրամական միջոցները:

531. Համաձայն «Արժեթղթերի շուկայի կարգավորման մասին» ՀՀ օրենքի` հավատարմագրային կառավարիչն իրավունք ունի՞ արդյոք այլ անձանց փոխանցել (պատվիրակել) արժեթղթերի հավատարմագրային կառավարման պայմանագրով հաճախորդի նկատմամբ ստանձնած իր պարտականությունների կատարումը:

532. Համաձայն «Արժեթղթերի շուկայի կարգավորման մասին» ՀՀ օրենքի` կարո՞ղ են հավատարմագրային կառավարմանը հանձնված արժեթղթերը գրավադրվել կամ բռնագանձվել հավատարմագրային կառավարչի պարտքերի դիմաց:

533. Համաձայն «Արժեթղթերի շուկայի կարգավորման մասին» ՀՀ օրենքի` արժեթղթերի հավատարմագրային կառավարման գործունեությունը ենթակա՞ է արդյոք լիցենզավորման:

534. Համաձայն «Արժեթղթերի շուկայի կարգավորման մասին» ՀՀ օրենքի` ներքոհիշյալներից ո՞ր արժեթղթերով է բանկերին թույլատրվում իրականացնել արժեթղթերի հավատարմագրային կառավարման գործունեություն` առանց համապատասխան գործունեության լիցենզիայի.

1. Հայաստանի Հանրապետության կողմից օրենքով սահմանված կարգով

թողարկվող (թողարկված) արժեթղթերով.

2. բաժնետիրական ընկերությունների կողմից թողարկված արժեթղթերով.

3. Հայաստանի Հանրապետությունում գրանցված և գործող առևտրային

բանկերի կողմից թողարկված բաժնային արժեթղթերով:

 

Բաժին 2.1.4. Արժեթղթերի պահառության գործունեության օրենսդրություն

 

535. Համաձայն «Արժեթղթերի շուկայի կարգավորման մասին» ՀՀ օրենքի` ու՞մ կողմից է իրականացվում հրապարակայնորեն վաճառվող արժեթղթերի ապանյութականացումը:

536. Համաձայն «Արժեթղթերի շուկայի կարգավորման մասին» ՀՀ օրենքի` ե՞րբ է պետք վերածել հրապարակայնորեն վաճառվող արժեթղթերը ոչ փաստաթղթային ձևի:

537. Համաձայն «Արժեթղթերի շուկայի կարգավորման մասին» ՀՀ օրենքի` ո՞րն է արժեթղթերի պահառության գործունեությունը:

538. Համաձայն «Արժեթղթերի շուկայի կարգավորման մասին» ՀՀ օրենքի` արժեթղթերի պահառուն ներքոհիշյալներից ո՞ր ծառայություններն է պարտավոր պայմանագրով առաջարկել իր հաճախորդներին.

1. հաճախորդի արժեթղթերի նկատմամբ իրավունքների և

պարտավորությունների գրանցում.

2. հաճախորդի արժեթղթերի անվանատեր հանդես գալը.

3. հաճախորդին արժեթղթերի վերաբերյալ թողարկողից ստացված ամբողջական

տեղեկատվության տրամադրում.

4. հրապարակայնորեն վաճառվող բաժնային արժեթղթերի սեփականատերերին

քվեաթերթիկով քվեարկություն առաջարկող անձին (այդ

գործողությունների կապակցությամբ) արժեթղթերի սեփականատերերի

ցուցակի տրամադրում:

539. Համաձայն «Արժեթղթերի շուկայի կարգավորման մասին» ՀՀ օրենքի` ինչպիսի՞ պահանջի բավարարման դեպքում կարող է անձը զբաղեցնել արժեթղթերի պահառուի գործադիր տնօրենի պաշտոնը:

540. Համաձայն «Արժեթղթերի շուկայի կարգավորման մասին» ՀՀ օրենքի` պահառության պայմանագիրը հաճախորդի կողմից միակողմանիորեն լուծելուց առնվազն քանի՞ օր առաջ պետք է հաճախորդը այդ մասին տեղեկացնի արժեթղթերի պահառուին:

541. Համաձայն «Արժեթղթերի շուկայի կարգավորման մասին» ՀՀ օրենքի` արժեթղթերի պահառության գործունեությունը ենթակա՞ է արդյոք լիցենզավորման:

542. Համաձայն «Արժեթղթերի շուկայի կարգավորման մասին» ՀՀ օրենքի` ներքոհիշյալներից ո՞ր արժեթղթերով է բանկերին թույլատրվում իրականացնել արժեթղթերի պահառության գործունեություն` առանց համապատասխան լիցենզիայի.

1. Հայաստանի Հանրապետության կողմից օրենքով սահմանված կարգով

թողարկվող (թողարկված) արժեթղթերով.

2. բաժնետիրական ընկերությունների կողմից թողարկված արժեթղթերով.

3. Հայաստանի Հանրապետությունում գրանցված և գործող առևտրային

բանկերի կողմից թողարկված բաժնային արժեթղթերով:

543. Համաձայն «Արժեթղթերի շուկայի կարգավորման կանոնագրքի»` ինչպե՞ս է կոչվում գրանցված անվանատիրոջ, նրա անվամբ գրանցված արժեթղթերի և դրանցով կատարված գործառնությունների մասին ռեեստրում առկա տեղեկությունների ամբողջությունը:

544. Համաձայն «Արժեթղթերի շուկայի կարգավորման կանոնագրքի»` ինչպե՞ս է կոչվում գրանցված սեփականատիրոջ կարգադրությունը, որը որոշակի ժամանակահատվածում կամ մինչև որոշակի փաստի կամ իրադարձության տեղի ունենալն արգելում է տվյալ կարգադրությունում նշված արժեթղթերի փոխանցումն այլ անձանց:

545. Համաձայն «Արժեթղթերի շուկայի կարգավորման կանոնագրքի»` ո՞րն է արժեթղթերի արգելադրումը:

546. Համաձայն «Արժեթղթերի շուկայի կարգավորման կանոնագրքի»` ո՞րն է թողարկողի անձնական հաշիվը:

547. Համաձայն «Արժեթղթերի շուկայի կարգավորման կանոնագրքի»` ո՞րն է ռեեստրից տեղեկությունների տրամադրման համար հիմք հանդիսացող փաստաթուղթը:

548. Համաձայն «Արժեթղթերի շուկայի կարգավորման կանոնագրքի»` Կենտրոնական դեպոզիտարիային ու՞մ կողմից է տրվում կարգադրություն փոխարկման հանձնարարագրի միջոցով:

549. Համաձայն «Արժեթղթերի շուկայի կարգավորման կանոնագրքի»` Կենտրոնական դեպոզիտարիային ի՞նչ կարգադրություն է տրվում փոխարկման հանձնարարագրի միջոցով:

550. Համաձայն «Արժեթղթերի շուկայի կարգավորման կանոնագրքի»` ներքոհիշյալներից ո՞ր փաստաթղթերն են պահանջվում Կենտրոնական դեպոզիտարիայի կողմից անվանական արժեթղթերի սեփականատերերի ռեեստրի վարման համար.

1. թողարկողի պետական գրանցման վկայականի պատճենը.

2. ռեեստրի թղթային գրանցամատյանները կամ էլեկտրոնային

գրանցամատյանների թղթային կրկնօրինակները.

3. արժեթղթի թողարկման մասին որոշումը (որոշումները).

4. արժեթղթի տեղաբաշխման արդյունքների մասին հաշվետվությունը:

551. Համաձայն «Արժեթղթերի շուկայի կարգավորման կանոնագրքի»` ներքոհիշյալներից ո՞ր տեղեկություններն են ներառվում ռեեստրում.

1. թողարկողի մասին տեղեկությունները.

2. թողարկողի արժեթղթերի մասին տեղեկությունները.

3. թողարկողի փոխկապակցված անձանց մասին տեղեկությունները.

4. թողարկողի արժեթղթերի տեղաբաշխողի մասին տեղեկությունները:

552. Համաձայն «Արժեթղթերի շուկայի կարգավորման կանոնագրքի»` ինչպիսի՞ մատյաններ են օգտագործվում ռեեստրի վարման համար:

553. Համաձայն «Արժեթղթերի շուկայի կարգավորման կանոնագրքի»` առնվազն ինչքա՞ն ժամանակահատվածով պետք է Կենտրոնական դեպոզիտարիայի կողմից պահպանվեն փոխանցման հանձնարարագրերը:

554. Համաձայն «Արժեթղթերի շուկայի կարգավորման կանոնագրքի»` թողարկողի մասին ներքոհիշյալ ո՞ր տեղեկությունները չեն ներառվում ռեեստրում.

1. թողարկողին սպասարկող բանկի անվանումը և բանկային հաշվի համարը.

2. թողարկողի հարկային հաշվի համարը.

3. թողարկողի գտնվելու վայրը:

555. Համաձայն «Արժեթղթերի շուկայի կարգավորման կանոնագրքի»` պարտավո՞ր է Կենտրոնական դեպոզիտարիան ունենալ թողարկողի լիազորված ներկայացուցիչների ստորագրությունների նմուշները:

556. Համաձայն «Արժեթղթերի շուկայի կարգավորման կանոնագրքի»` թողարկողի յուրաքանչյուր դասի արժեթղթերի վերաբերյալ ներքոհիշյալ ո՞ր տեղեկությունները չեն ներառվում ռեեստրում.

1. արժեթղթերի գրանցման համարի և տարբերակիչ ծածկագրի վերաբերյալ.

2. թողարկվող և նախկինում թողարկված արժեթղթերի քանակի վերաբերյալ.

3. նախկինում թողարկված արժեթղթերով կատարված գործարքների և դրա

արդյունքում տրամադրված արժեթղթերի հավաստագրերի քանակի

վերաբերյալ.

4. արժեթղթերի ձեռքբերման և փոխանցման սահմանափակումների

վերաբերյալ:

557. Համաձայն «Արժեթղթերի շուկայի կարգավորման կանոնագրքի»` քանի՞ անձնական հաշիվ է բացվում այն անձի համար, որը միաժամանակ արժեթղթերի գրանցված սեփականատեր է և գրանցված անվանատեր:

558. Համաձայն «Արժեթղթերի շուկայի կարգավորման կանոնագրքի»` ներքոհիշյալներից ո՞ր տեղեկությունները չեն ներառվում արժեթղթերի սեփականատիրոջ անձնական հաշվում.

1. սեփականատիրոջ քարտում ներառված տեղեկությունները.

2. լիազորված ներկայացուցչի քարտում ներառված տեղեկությունները`

լիազորված ներկայացուցչի առկայության դեպքում.

3. արժեթղթերի թողարկողների քարտերում ներառված տեղեկությունները,

իսկ պետական արժեթղթերի համար լրացվում է ՀՀ ֆինանսների և

էկոնոմիկայի նախարարության համար բացված քարտում ներառված

տեղեկությունները:

559. Համաձայն «Արժեթղթերի շուկայի կարգավորման կանոնագրքի»` ներքոհիշյալներից ո՞ր տեղեկություններն են ներառվում Կենտրոնական դեպոզիտարիայի կողմից վարվող «Փաստաթղթերի հաշվառման մատյանում».

1. ուղարկողի կողմից փաստաթղթին տրված հերթական համարը (առկայության

դեպքում).

2. Կենտրոնական դեպոզիտարիայի կողմից փաստաթղթին տրված մուտքագրման

տարբերակիչ համարը.

3. փաստաթուղթ ուղարկողի անունը (անվանումը) և փոստային հասցեն

(առկայության դեպքում).

4. թողարկողի անվանումը և հարցման պատասխանի ելքի տարբերակիչ

համարը:

560. Համաձայն «Արժեթղթերի շուկայի կարգավորման կանոնագրքի»` ի՞նչ է իրենից ներկայացնում Կենտրոնական դեպոզիտարիայի կողմից վարվող «Գործառնությունների գրանցամատյանը»:

561. Համաձայն «Արժեթղթերի շուկայի կարգավորման կանոնագրքի»` ներքոհիշյալներից ո՞ր տեղեկություններն են ներառվում Կենտրոնական դեպոզիտարիայի կողմից վարվող «Գործառնությունների գրանցամատյանում».

1. անձնական հաշվի բացման գործառնության տարբերակիչ համարը.

2. անձնական հաշվում ներառված տեղեկությունների փոփոխության

գործառնության կատարման ամսաթիվը.

3. գործառնության տեսակը` նշելով դրանում արժեթղթերի հավաստագրերի

մասնակցությունը (հավաստագրերի առկայության դեպքում):

562. Համաձայն «Արժեթղթերի շուկայի կարգավորման կանոնագրքի»` ներքոհիշյալներից ո՞ր տեղեկություններն են ներառվում Կենտրոնական դեպոզիտարիայի կողմից վարվող «Արժեթղթերի հավաստագրերի հաշվառման մատյանում».

1. արժեթղթերի հավաստագրի սերիան և համարը.

2. արժեթղթերի հավաստագրով հավաստված արժեթղթերի թողարկողի

անվանումը և արժեթղթերի հավաստագրի տրման ամսաթիվը.

3. թողարկողի կողմից տեղաբաշխված այն դասի արժեթղթերի ընդհանուր

քանակը, որը հավաստված է արժեթղթերի հավաստագրերով:

563. Համաձայն «Արժեթղթերի շուկայի կարգավորման կանոնագրքի»` ներքոհիշյալներից ո՞ր տեղեկություններն են ներառվում ֆիզիկական անձ հանդիսացող գրանցված սեփականատիրոջ քարտում.

1. գրանցված սեփականատիրոջ ստորագրության նմուշը.

2. լիազորված ներկայացուցչի ստորագրության նմուշը.

3. Կենտրոնական դեպոզիտարիայի կողմից ստորագրության վավերացման

դեպքում նշում գրանցված սեփականատիրոջ ստորագրությունը

վավերացնողի մասին.

4. գրանցված սեփականատիրոջ լիազորությունների շրջանակը:

564. Համաձայն «Արժեթղթերի շուկայի կարգավորման կանոնագրքի»` ներքոհիշյալներից ո՞ր տեղեկություններն են ներառվում ֆիզիկական անձ հանդիսացող լիազորված ներկայացուցչի քարտում.

1. վավերացումը ֆիզիկական անձ հանդիսացող գրանցված սեփականատիրոջ

ստորագրությամբ.

2. լիազորված ներկայացուցչի ստորագրության նմուշը.

3. լիազորված ներկայացուցչի լիազորությունների շրջանակը:

565. Համաձայն «Արժեթղթերի շուկայի կարգավորման կանոնագրքի»` ներքոհիշյալներից ո՞ր տեղեկություններն են ներառվում իրավաբանական անձ հանդիսացող գրանցված սեփականատիրոջ քարտում.

1. գրանցված սեփականատիրոջ մասնագիտացված գործունեության լիցենզիայի

համարը և տրման ամսաթիվը.

2. բանկային հաշվի համարը և սպասարկող բանկի վավերապայմանները.

3. գրանցված սեփականատիրոջ լիազորությունների շրջանակը:

566. Համաձայն «Արժեթղթերի շուկայի կարգավորման կանոնագրքի»` ներքոհիշյալներից ո՞ր տեղեկություններն են ներառվում իրավաբանական անձ հանդիսացող լիազորված ներկայացուցչի քարտում.

1. մասնագիտացված գործունեության լիցենզիայի համարը և տրման

ամսաթիվը (առկայության դեպքում).

2. այն գրանցված սեփականատիրոջ (անվանատիրոջ) անձնական հաշվի

համարը, որի անունից գործում է լիազորված ներկայացուցիչը.

3. բանկային հաշվի համարը և սպասարկող բանկի վավերապայմանները.

4. լիազորված ներկայացուցչի լիազորությունների շրջանակը:

567. Համաձայն «Արժեթղթերի շուկայի կարգավորման կանոնագրքի»` ներքոհիշյալներից ո՞ր անձինք իրավունք ունեն ռեեստրից տեղեկություններ ստանալ.

1. թողարկողը.

2. գրանցված սեփականատերը (անվանատերը) և նրա լիազորված

ներկայացուցիչը.

3. ՀՀ կենտրոնական բանկում սահմանված կարգով գրանցված ֆոնդային

բորսան` Կենտրոնական դեպոզիտարիայի կանոններով սահմանված

դեպքերում:

568. Համաձայն «Արժեթղթերի շուկայի կարգավորման կանոնագրքի»` որքա՞ն ժամկետում է Կենտրոնական դեպոզիտարիան պարտավորվում պատասխանել ռեեստրից տեղեկություններ ստանալու համար թողարկողի կողմից արված հարցումներին:

569. Համաձայն «Արժեթղթերի շուկայի կարգավորման կանոնագրքի»` ե՞րբ է Կենտրոնական դեպոզիտարիան պարտավորվում պատասխանել ռեեստրից տեղեկություններ ստանալու համար գրանցված սեփականատիրոջ (անվանատիրոջ) կողմից արված հարցումներին:

570. Համաձայն «Արժեթղթերի շուկայի կարգավորման կանոնագրքի»` ռեեստրի մասնակի կորստի և այն անհապաղ վերականգնելու անհնարինության դեպքում ի՞նչ քայլեր է պարտավոր ձեռնարկել Կենտրոնական դեպոզիտարիան:

571. Համաձայն «Արժեթղթերի շուկայի կարգավորման կանոնագրքի»` Կենտրոնական դեպոզիտարիան ռեեստրում ի՞նչ տեսակի գործառնություններ կարող է իրականացնել:

572. Համաձայն «Արժեթղթերի շուկայի կարգավորման կանոնագրքի»` գրանցված սեփականատիրոջ հանձնարարագրերի հիման վրա ներքոհիշյալներից ո՞ր գործառնությունները կարող են ռեեստրում իրականացվել Կենտրոնական դեպոզիտարիայի կողմից.

1. անձնական հաշվի բացում և անձնական հաշվի տեղեկությունների

փոփոխություն.

2. արժեթղթերի արգելադրում և արժեթղթերի արգելադրման դադարեցում.

3. արժեթղթերի գրանցված սեփականատերերի ցուցակի տրամադրում.

4. ռեեստրից քաղվածքների և գործառնությունների մասին տեղեկանքների

տրամադրում:

573. Համաձայն «Արժեթղթերի շուկայի կարգավորման կանոնագրքի»` թողարկողի հանձնարարագրերի հիման վրա ներքոհիշյալ ո՞ր պարբերական գործառնությունները կարող են ռեեստրում իրականացվել Կենտրոնական դեպոզիտարիայի կողմից.

1. արժեթղթերի տեղաբաշխմամբ պայմանավորված գործառնություններ.

2. արժեթղթերի արգելադրում և արժեթղթերի արգելադրման դադարեցում.

3. արժեթղթերի գրանցված սեփականատերերի ցուցակի տրամադրում.

4. արժեթղթերի հավաստագրերով կատարվող գործառություններ

(փաստաթղթային արժեթղթերի դեպքում):

574. Համաձայն «Արժեթղթերի շուկայի կարգավորման կանոնագրքի»` Կենտրոնական դեպոզիտարիան կարո՞ղ է ընդունել արժեթղթերի փոխանցման հանձնարարագիրը` առանց անձնական հաշվի բացման համար անհրաժեշտ փաստաթղթերի ներկայացման:

575. Համաձայն «Արժեթղթերի շուկայի կարգավորման կանոնագրքի»` ի՞նչ հաշիվ է պարտավոր բացել Կենտրոնական դեպոզիտարիան, եթե պարզում է, որ գրանցված սեփականատերերի (անվանատերերի) հաշիվների վրա հաշվառված արժեթղթերի քանակն ավելի քիչ է, քան թողարկողի տվյալ դասի թողարկված և տեղաբաշխված արժեթղթերի ընդհանուր քանակը:

576. Համաձայն «Արժեթղթերի շուկայի կարգավորման կանոնագրքի»` ո՞ր դեպքում է գրանցված սեփականատիրոջ (անվանատիրոջ) անձնական հաշվին շնորհվում «ինքնությունը չպարզված անձի արժեթղթեր» կարգավիճակը:

577. Համաձայն «Արժեթղթերի շուկայի կարգավորման կանոնագրքի»` որո՞նք են իրավաբանական անձ հանդիսացող գրանցված սեփականատիրոջ (անվանատիրոջ) անձնական հաշվին «ինքնությունը չպարզված անձի արժեթղթեր» կարգավիճակի տրման հիմքերը:

578. Համաձայն «Արժեթղթերի շուկայի կարգավորման կանոնագրքի»` ու՞մ կողմից տրված հանձնարարագրի հիման վրա և ի՞նչ նպատակով է բացվում «Թողարկողի թողարկման հաշիվը»:

579. Համաձայն «Արժեթղթերի շուկայի կարգավորման կանոնագրքի»` ու՞մ կողմից տրված հանձնարարագրի հիման վրա և ի՞նչ նպատակով է բացվում Կենտրոնական դեպոզիտարիայի «Թողարկողի անձնական հաշիվը»:

580. Համաձայն «Արժեթղթերի շուկայի կարգավորման կանոնագրքի»` թողարկողի և արժեթղթերի դասի մասին ռեեստրում առկա տեղեկությունների փոփոխությունների դեպքում ու՞մ կողմից տրված հանձնարարագրի հիման վրա և ի՞նչ ժամկետում է պարտավոր Կենտրոնական դեպոզիտարիան համապատասխան գրառումներ կատարել տվյալ թողարկողի արժեթղթերի բոլոր գրանցված սեփականատերերի (անվանատերերի) անձնական հաշիվներում:

581. Համաձայն «Արժեթղթերի շուկայի կարգավորման կանոնագրքի»` ո՞ր գործառնությունները չեն արգելվում իրականացնել «ինքնությունը չպարզած անձի արժեթղթեր» կարգավիճակն ունեցող անձնական հաշվով:

582. Համաձայն «Արժեթղթերի շուկայի կարգավորման կանոնագրքի»` ու՞մ կողմից է սահմանվում փոխանցման հանձնարարագրի ձևը:

583. Համաձայն «Արժեթղթերի շուկայի կարգավորման կանոնագրքի»` ու՞մ կողմից է ստորագրվում արժեթղթերի փոխանցման հանձնարարագիրը, եթե գրանցված սեփականատերը դատարանի վճռով անգործունակ ճանաչված ֆիզիկական անձ է:

584. Համաձայն «Արժեթղթերի շուկայի կարգավորման կանոնագրքի»` ու՞մ կողմից է վավերացվում արժեթղթերի փոխանցման հանձնարարագիրը ստորագրող անձի ստորագրությունը, եթե ֆիզիկական անձը ֆիզիկական արատների պատճառով չի կարող անձամբ ստորագրել արժեթղթերի փոխանցման հանձնարարագիրը:

585. Համաձայն «Արժեթղթերի շուկայի կարգավորման կանոնագրքի»` ու՞մ կողմից պետք է ստորագրվի արժեթղթերի փոխանցման հանձնարարագիրը, եթե փոխանցվող արժեթղթերը մի քանի անձանց սեփականությունն են:

586. Համաձայն «Արժեթղթերի շուկայի կարգավորման կանոնագրքի»` ու՞մ կողմից կարող է ստորագրվել արժեթղթերի փոխանցման հանձնարարագիրը, եթե արժեթղթերը փոխանցվում են նվիրատվության պայմանագրի հիման վրա:

587. Համաձայն «Արժեթղթերի շուկայի կարգավորման կանոնագրքի»` ու՞մ կողմից է ստորագրվում արժեթղթերի փոխանցման հանձնարարագիրը, եթե արժեթղթերի սեփականության իրավունքը փոխանցվում է ժառանգության արդյունքում:

588. Համաձայն «Արժեթղթերի շուկայի կարգավորման կանոնագրքի»` ու՞մ կողմից է վավերացվում ֆիզիկական անձ հանդիսացող գրանցված սեփականատիրոջ քարտի ստորագրությունը:

589. Համաձայն «Արժեթղթերի շուկայի կարգավորման կանոնագրքի»` ու՞մ կողմից է վավերացվում գրանցված սեփականատիրոջ լիազորված ներկայացուցչի քարտի ստորագրությունը:

590. Համաձայն «Արժեթղթերի շուկայի կարգավորման կանոնագրքի»` արժեթղթերի փոխանցման հանձնարարագրի ստորագրության վավերացումը նշանակու՞մ է արդյոք արժեթղթերի փոխանցման հաստատում:

591. Համաձայն «Արժեթղթերի շուկայի կարգավորման կանոնագրքի»` արժեթղթերի փոխանցման գրանցման համար անհրաժեշտ փաստաթղթերը ստանալիս Կենտրոնական դեպոզիտարիան պարտավոր է.

1. պարզել փաստաթղթեր ներկայացնողի ինքնությունը.

2. ստուգել փաստաթղթերը ներկայացնող անձի լիազորությունները,

բացառությամբ` արժեթղթերը փոխանցող կամ ստացող անձի լիազորված

ներկայացուցչի.

3. համեմատել գրանցված սեփականատիրոջ (անվանատիրոջ) կամ նրա լիազոր

ներկայացուցչի ստորագրությունը:

592. Համաձայն «Արժեթղթերի շուկայի կարգավորման կանոնագրքի»` ի՞նչ փաստաթղթերով կարող է հաստատվել ֆիզիկական անձի լիազորված ներկայացուցչի լիազորությունները:

593. Համաձայն «Արժեթղթերի շուկայի կարգավորման կանոնագրքի»` ի՞նչ փաստաթղթով կարող են հավաստվել 13 տարին լրացած անչափահասի լիազորված ներկայացուցչի լիազորությունները:

594. Համաձայն «Արժեթղթերի շուկայի կարգավորման կանոնագրքի»` ի՞նչ փաստաթղթով են հավաստվում 17 տարին լրացած անչափահասի լիազորված ներկայացուցչի լիազորությունները:

595. Համաձայն «Արժեթղթերի շուկայի կարգավորման կանոնագրքի»` ի՞նչ փաստաթղթով են հավաստվում դատարանով անգործունակ ճանաչված անձի լիազորված ներկայացուցչի լիազորությունները:

596. Համաձայն «Արժեթղթերի շուկայի կարգավորման կանոնագրքի»` ի՞նչ փաստաթղթով են հավաստվում դատարանով սահմանափակ գործունակ ճանաչված անձի լիազորված ներկայացուցչի լիազորությունները:

597. Համաձայն «Արժեթղթերի շուկայի կարգավորման կանոնագրքի»` ի՞նչ փաստաթղթով են հավաստվում իրավաբանական անձի լիազորված ներկայացուցչի լիազորությունները:

598. Համաձայն «Արժեթղթերի շուկայի կարգավորման կանոնագրքի»` ֆիզիկական անձի կողմից արժեթղթերի փոխանցման դեպքում կարո՞ղ է արդյոք գրանցված սեփականատիրոջ կողմից արժեթղթերի փոխանցման հանձնարարագիրը չստորագրելու պայմանը հանգեցնել արժեթղթերի փոխանցման վերաբերյալ ռեեստրում Կենտրոնական դեպոզիտարիայի կողմից համապատասխան գրառումների չկատարմանը:

599. Համաձայն «Արժեթղթերի շուկայի կարգավորման կանոնագրքի»` ի՞նչ ժամանակահատվածում է Կենտրոնական դեպոզիտարիան պարտավոր ստուգել արժեթղթերի փոխանցման համար ներկայացված փաստաթղթերը:

600. Համաձայն «Արժեթղթերի շուկայի կարգավորման կանոնագրքի»` ի՞նչ ժամանակահատվածում է Կենտրոնական դեպոզիտարիան պարտավոր գրանցել արժեթղթերի փոխանցումը կամ մերժել դրա գրանցումը:

601. Համաձայն «Արժեթղթերի շուկայի կարգավորման կանոնագրքի»` ո՞ր դեպքում է Կենտրոնական դեպոզիտարիան պարտավորվում ապահովել սահմանված կարգով թողարկված արժեթղթերի քանակը գերազանցող արժեթղթերի հետգնումը և դրանց չեղյալ համարումը:

602. Համաձայն «Արժեթղթերի շուկայի կարգավորման կանոնագրքի»` ներքոհիշյալներից ո՞ր հիմքով է իրականացվում արժեթղթերի արգելադրումը.

1. գրանցված սեփականատիրոջ (անվանատիրոջ) կամ նրա լիազորված

ներկայացուցչի կողմից տրված արգելադրման հանձնարարագրի հիման

վրա.

2. գրանցված սեփականատիրոջ մասնագիտացված գործունեության լիցենզիայի

գործողությունը կասեցնելու, ուժը կորցրած ճանաչելու կամ

դադարելու դեպքում.

3. դատարանի, դատական ակտերի հարկադիր կատարողի կամ քննիչի

համապատասխան որոշման հիման վրա:

603. Համաձայն «Արժեթղթերի շուկայի կարգավորման կանոնագրքի»` ի՞նչ ժամկետով են արգելադրվում անվանատիրոջ անվամբ գրանցված արժեթղթերը, եթե կասեցվել է անվանատիրոջ մասնագիտացված գործունեության լիցենզիան:

604. Համաձայն «Արժեթղթերի շուկայի կարգավորման կանոնագրքի»` ինչպիսի՞ գործառնություններ են նախատեսվում անվանատիրոջ անվամբ գրանցված արժեթղթերի հետ, եթե ուժը կորցրած է ճանաչվել անվանատիրոջ մասնագիտացված գործունեության լիցենզիան:

605. Համաձայն «Արժեթղթերի շուկայի կարգավորման կանոնագրքի»` դատարանի որոշման հիման վրա արգելադրման մասին ռեեստրում գրառումներ կատարելու դեպքում Կենտրոնական դեպոզիտարիան ի՞նչ ժամկետում է պարտավոր ծանուցել գրանցված սեփականատիրոջը, որի անձնական հաշվում կատարվել է նշված գրառումը:

606. Համաձայն «Արժեթղթերի շուկայի կարգավորման կանոնագրքի»` արգելադրման մասին ռեեստրում գրառումներ կատարելու դեպքում Կենտրոնական դեպոզիտարիան ի՞նչ ժամկետում է պարտավոր ծանուցել գրանցված սեփականատիրոջը, եթե արգելադրումը կատարվել է տվյալ սեփականատիրոջ կամ նրա լիազորված ներկայացուցչի հանձնարարագրի հիման վրա:

607. Համաձայն «Արժեթղթերի շուկայի կարգավորման կանոնագրքի»` ներքոհիշյալներից ո՞ր հիմքն է ծառայում արժեթղթերի արգելադրման դադարեցման համար.

1. գրանցված սեփականատիրոջ (անվանատիրոջ) կամ նրա լիազորված

ներկայացուցչի կողմից տրված արգելադրման դադարեցման

հանձնարարագրի հիման վրա.

2. արժեթղթերի արգելադրման ժամկետը լրանալու հիման վրա.

3. արժեթղթերի արգելադրման դադարեցման մասին դատարանի որոշման հիման

վրա:

608. Համաձայն «Արժեթղթերի շուկայի կարգավորման կանոնագրքի»` դատարանի որոշման հիման վրա արգելադրման դադարեցման դեպքում Կենտրոնական դեպոզիտարիան ի՞նչ ժամկետում է պարտավոր ծանուցել գրանցված սեփականատիրոջը, որի անձնական հաշվից հանվել է արգելադրման մասին գրառումը:

609. Համաձայն «Արժեթղթերի շուկայի կարգավորման կանոնագրքի»` արգելադրման դադարեցման դեպքում Կենտրոնական դեպոզիտարիան ի՞նչ ժամկետում է պարտավոր ծանուցել գրանցված սեփականատիրոջը, եթե արգելադրման դադարեցումը կատարվել է տվյալ սեփականատիրոջ կամ նրա լիազորված ներկայացուցչի հանձնարարագրի հիման վրա:

610. Համաձայն «Արժեթղթերի շուկայի կարգավորման կանոնագրքի»` ի՞նչ քայլեր պետք է ձեռնարկի Կենտրոնական դեպոզիտարիան, եթե որևէ թողարկողի կորպորատիվ գործողության արդյունքում առաջացել են կոտորակային (ոչ ամբողջական) արժեթղթեր:

611. Համաձայն «Արժեթղթերի շուկայի կարգավորման կանոնագրքի»` Կենտրոնական դեպոզիտարիան ի՞նչ գործառույթներ իրավունք ունի վերապահել փոխանցող գործակալին:

612. Համաձայն «Արժեթղթերի շուկայի կարգավորման կանոնագրքի»` Կենտրոնական դեպոզիտարիան ե՞րբ է պարտավոր ֆոնդային բորսայում ցուցակված արժեթղթերով ֆոնդային բորսայից դուրս կատարված առուվաճառքի մասնավոր գործարքների վերաբերյալ հաշվետվություն ներկայացնել ֆոնդային բորսային:

613. Համաձայն «Արժեթղթերի շուկայի կարգավորման կանոնագրքի»` ներքոհիշյալներից ո՞ր տեղեկություններն են ներառվում ֆոնդային բորսայում ցուցակված արժեթղթերով ֆոնդային բորսայից դուրս կատարված առուվաճառքի մասնավոր գործարքների վերաբերյալ Կենտրոնական դեպոզիտարիայի հաշվետվությունում.

1. մեկ արժեթղթի գինը.

2. գործարքի առարկա արժեթղթերի քանակը.

3. գործարքի ընդհանուր գումարը:

614. Համաձայն «Արժեթղթերի շուկայի կարգավորման կանոնագրքի»` ներքին ի՞նչ հաշվետվություններ է պարտավոր կազմել Կենտրոնական դեպոզիտարիան իր գործունեության վերաբերյալ:

615. Համաձայն «Արժեթղթերի շուկայի կարգավորման կանոնագրքի»` առավելագույնը ի՞նչ պարբերականությամբ է պարտավոր Կենտրոնական դեպոզիտարիան կազմել արժեթղթերի հավաստագրերի տրամադրման և չեղյալ համարելու վերաբերյալ իր ներքին հաշվետվությունը:

 

Բաժին 2.1.5. Գործադիր մարմնի գործունեության օրենսդրություն

 

616. Համաձայն ՀՀ քաղաքացիական օրենսգրքի` ի՞նչ գույքով է պատասխանատու իրավաբանական անձն իր պարտավորությունների համար:

617. Համաձայն ՀՀ քաղաքացիական օրենսգրքի` ի՞նչ ձևերով կարող են ստեղծվել առևտրային կազմակերպություն հանդիսացող իրավաբանական անձինք:

618. Համաձայն ՀՀ քաղաքացիական օրենսգրքի` որ՞ն է իրավաբանական անձի ներկայացուցչությունը:

619. Համաձայն ՀՀ քաղաքացիական օրենսգրքի` ո՞րն է իրավաբանական անձի մասնաճյուղը:

620. Համաձայն ՀՀ քաղաքացիական օրենսգրքի` հանդիսանու՞մ են ընկերության ներկայացուցչությունները և մասնաճյուղերը իրավաբանական անձինք:

621. Համաձայն ՀՀ քաղաքացիական օրենսգրքի` ինչի՞ հիման վրա են գործում իրավաբանական անձի ներկայացուցչությունները և մասնաճյուղերը:

622. Համաձայն ՀՀ քաղաքացիական օրենսգրքի` բաժնետիրական ընկերության լուծարման դեպքում նրա ո՞ր պարտատերերի պահանջներն են ենթակա բավարարման առաջին հերթին:

623. Համաձայն ՀՀ քաղաքացիական օրենսգրքի, ինչպիսի՞ կազմակերպական-իրավական տեսակներով կարող են ստեղծվել տնտեսական ընկերակցությունները:

624. Համաձայն ՀՀ քաղաքացիական օրենսգրքի` ինչպիսի՞ կազմակերպական-իրավական տեսակներով կարող են ստեղծվել տնտեսական ընկերությունները:

625. Համաձայն ՀՀ քաղաքացիական օրենսգրքի` ներքոհիշյալներից ո՞ր իրավաբանական անձինք կարող են լինել լիակատար ընկերակցության մասնակից.

1. իրավաբանական անձանց միությունը.

2. բաժնետիրական ընկերությունը.

3. վստահության վրա հիմնված ընկերակցությունը.

4. շահույթ ստանալու նպատակ չհետապնդող կոոպերատիվը:

626. Համաձայն ՀՀ քաղաքացիական օրենսգրքի` ներքոհիշյալներից ո՞ր իրավաբանական անձինք կարող են լինել վստահության հիման վրա ստեղծված ընկերակցության լիակատար ընկեր.

1. սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը.

2. լիակատար ընկերակցությունը.

3. հասարակական միավորումը.

4. շահույթ ստանալու նպատակ հետապնդող կոոպերատիվը:

627. Համաձայն ՀՀ քաղաքացիական օրենսգրքի` ինչպե՞ս է կատարվում տնտեսական ընկերության մասնակցի ավանդի դրամական գնահատումը:

628. Համաձայն ՀՀ քաղաքացիական օրենսգրքի` ներքոհիշյալներից ո՞ր անձինք կարող են հանդիսանալ վստահության վրա հիմնված ընկերակցության ավանդատու.

1. որևէ բաժնետիրական ընկերության գործադիր տնօրենի պաշտոն

զբաղեցնող ֆիզիկական անձը.

2. լիակատար ընկերակցությունը.

3. հասարակական միավորումը.

4. շահույթ ստանալու նպատակ չհետապնդող կոոպերատիվը:

629. Համաձայն ՀՀ քաղաքացիական օրենսգրքի` ներքոհիշյալներից ո՞ր անձինք կարող են հանդիսանալ տնտեսական ընկերության մասնակից.

1. անհատ ձեռնարկատերը.

2. վստահության վրա հիմնված ընկերակցությունը.

3. իրավաբանական անձանց միությունը.

4. շահույթ ստանալու նպատակ հետապնդող կոոպերատիվը:

630. Համաձայն ՀՀ քաղաքացիական օրենսգրքի` ովքե՞ր չեն կարող հանդես գալ որպես տնտեսական ընկերության մասնակիցներ:

631. Համաձայն ՀՀ քաղաքացիական օրենսգրքի` ո՞րն է դուստր տնտեսական ընկերությունը:

632. Համաձայն ՀՀ քաղաքացիական օրենսգրքի` ո՞րն է կախյալ տնտեսական ընկերությունը:

633. Համաձայն ՀՀ քաղաքացիական օրենսգրքի` կանոնադրական կապիտալի ո՞ր մասն են պարտավոր վճարել սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հիմնադիրները մինչև ընկերության գրանցումը:

634. Համաձայն ՀՀ քաղաքացիական օրենսգրքի` հնարավո՞ր է արդյոք սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության մասնակցին ազատել ընկերության կանոնադրական կապիտալում ավանդ ներդնելու պարտականությունից` ընկերության նկատմամբ պահանջների հաշվանցով:

635. Համաձայն ՀՀ քաղաքացիական օրենսգրքի` կարո՞ղ է արդյոք սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կառավարման միանձնյա մարմնի կազմում ընտրվել տվյալ ընկերությանը չմասնակցող որևէ անձ:

636. Համաձայն ՀՀ քաղաքացիական օրենսգրքի` ինչպե՞ս է ընդունվում սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության վերակազմակերպման մասին որոշումը:

637. Համաձայն ՀՀ քաղաքացիական օրենսգրքի` կարո՞ղ է սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը վերակազմավորվել այլ առևտրային կազմակերպության:

638. Համաձայն ՀՀ քաղաքացիական օրենսգրքի` ինչպե՞ս է որոշվում սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունից դուրս եկող մասնակցին հասանելիք գույքի մասը կամ դրա արժեքը:

639. Համաձայն ՀՀ քաղաքացիական օրենսգրքի` կարո՞ղ է արդյոք բաժնետիրական ընկերությունը ստեղծվել մեկ անձի կողմից:

640. Համաձայն ՀՀ քաղաքացիական օրենսգրքի` կարո՞ղ է բաժնետիրական ընկերությունը վերակազմավորվել այլ առևտրային կազմակերպության:

641. Համաձայն ՀՀ քաղաքացիական օրենսգրքի` բանկային ավանդի պայմանագիր կնքելու դեպքում բանկը կարո՞ղ է որևէ անձի նախապատվություն տալ այլ անձի հանդեպ, եթե ավանդատուները քաղաքացիներ են:

642. Համաձայն ՀՀ քաղաքացիական օրենսգրքի` առաջին իսկ պահանջով բանկային ավանդը հետ ստանալու ավանդատուի իրավունքը կարո՞ղ է սահմանափակվել բանկային ավանդի պայմանագրով:

643. Համաձայն ՀՀ քաղաքացիական օրենսգրքի` առաջին իսկ պահանջով բանկային ավանդը հետ ստանալու իրավաբանական անձ հանդիսացող ավանդատուի իրավունքը կարո՞ղ է սահմանափակվել բանկային ավանդի պայմանագրով:

644. Համաձայն ՀՀ քաղաքացիական օրենսգրքի` ի՞նչ չափով է պարտավոր բանկը վճարել տոկոսներ, եթե բանկային ավանդի պայմանագրում չի ներառվել վճարվելիք տոկոսների չափի մասին որևէ պայման:

645. Համաձայն ՀՀ քաղաքացիական օրենսգրքի` ինչպիսի՞ պարտավորություն է կրում չեկ վճարողը փոխանցագրված չեկ վճարելիս:

646. Համաձայն ՀՀ քաղաքացիական օրենսգրքի` կարո՞ղ են չեկով հավաստված իրավունքները փոխանցվել երրորդ անձի:

647. Համաձայն ՀՀ քաղաքացիական օրենսգրքի` ինչպե՞ս է երաշխավորվում չեկով վճարը:

648. Համաձայն ՀՀ քաղաքացիական օրենսգրքի` ու՞մ կողմից կարող է տրվել չեկով վճարի երաշխիքը:

649. Համաձայն ՀՀ քաղաքացիական օրենսգրքի` չեկով վճարի երաշխիք տվող անձն ու՞մ հանդեպ է ձեռք բերում չեկից բխող իրավունքները, եթե նրա կողմից վճարվել է չեկը:

650. Համաձայն ՀՀ քաղաքացիական օրենսգրքի` չեկի յուրաքանչյուր փոխանցագրող ու՞մ և ե՞րբ պետք է ծանուցի չեկի չվճարման վերաբերյալ ծանուցում ստանալու մասին:

651. Համաձայն ՀՀ քաղաքացիական օրենսգրքի, ինչպիսի՞ սահմանափակումներ կան ձեռնարկատիրական գործունեության համար կնքված համատեղ գործունեության պայմանագրի կողմերի համար:

652. Համաձայն ՀՀ քաղաքացիական օրենսգրքի, ձեռնարկատիրական գործունեության համար կնքված համատեղ գործունեության պայմանագրի կողմերը (մասնակիցներ) կարո՞ղ են արդյոք որևէ մասնակցին զրկել համատեղ գործունեության արդյունքում ստացված շահույթին մասնակցելու իրավունքից:

653. Համաձայն «Արժեթղթերի շուկայի կարգավորման մասին» ՀՀ օրենքի` կարո՞ղ է արդյոք ֆիզիկական անձը ստանալ մասնագիտացված գործունեության լիցենզիա:

654. Համաձայն «Արժեթղթերի շուկայի կարգավորման մասին» ՀՀ օրենքի` ի՞նչ ժամկետով է տրվում արժեթղթերի շուկայի մասնագիտացված գործունեության լիցենզիան:

655. Համաձայն «Արժեթղթերի շուկայի կարգավորման մասին» ՀՀ օրենքի` ի՞նչ իրավական կարգավիճակով է ստեղծվում ինքնակարգավորվող կազմակերպությունը:

656. Համաձայն «Արժեթղթերի շուկայի կարգավորման մասին» ՀՀ օրենքի` ի՞նչ սկզբունքով են ինքնակարգավորվող կազմակերպության (ԻԿԿ) անդամները մասնակցում նրա կառավարմանը:

657. Համաձայն «Արժեթղթերի շուկայի կարգավորման մասին» ՀՀ օրենքի` ներքոհիշյալ իրավաբանական անձանցից որո՞նք կարող են լինել որևէ ինքնակարգավորվող կազմակերպության անդամ`

1. մասնագիտացված անձինք.

2. մասնագիտական որակավորում ունեցող անձինք.

3. մասնագիտացված անձանց կազմում կամ նրանց անունից հանդես եկող

բրոքերները:

658. Համաձայն «Արժեթղթերի շուկայի կարգավորման մասին» ՀՀ օրենքի` առնվազն քանի՞ անդամ պետք է ունենա ոչ առևտրային կազմակերպությունը, որպեսզի գրանցվի որպես ինքնակարգավորվող կազմակերպություն:

659. Համաձայն «Արժեթղթերի շուկայի կարգավորման մասին» ՀՀ օրենքի` անդամների միջև փոխկապակցվածության հիմքերի բացահայտման պահից 30 օրվա ընթացքում ինքնակարգավորվող կազմակերպությունը (ԻԿԿ) պարտավոր է`

1. միավորել փոխկապակցված անդամների ձայները` նրանց վերապահելով

միայն մեկ ձայնի իրավունք.

2. կասեցնել փոխկապակցված անդամների ձայնի իրավունքը.

3. կասեցնել փոխկապակցված անդամների ԻԿԿ անդամությունը` մինչև նշված

հանգամանքի վերացումը:

660. Համաձայն «Արժեթղթերի շուկայի կարգավորման մասին» ՀՀ օրենքի` ինքնակարգավորվող կազմակերպության (ԻԿԿ) անդամությունից զրկված անձը ի՞նչ ժամկետում կարող է դառնալ որևէ ԻԿԿ-ի անդամ:

661. Համաձայն «Արժեթղթերի շուկայի կարգավորման մասին» ՀՀ օրենքի` ինքնակարգավորվող կազմակերպության շահույթը չի կարող`

1. օգտագործվել կանոնադրական նպատակների իրականացման համար.

2. բաշխվել շահութաբաժինների ձևով իր անդամների միջև.

3. այլ կերպ ուղղակիորեն կամ անուղղակիորեն բաշխվել այլ անձանց

միջև` նրանց մասնակցության դիմաց:

662. Համաձայն «Արժեթղթերի շուկայի կարգավորման մասին» ՀՀ օրենքի` ե՞րբ է իրավազոր ինքնակարգավորվող կազմակերպության (ԻԿԿ) անդամների ընդհանուր ժողովը:

663. Համաձայն «Արժեթղթերի շուկայի կարգավորման մասին» ՀՀ օրենքի` ինչպե՞ս են ինքնակարգավորվող կազմակերպության (ԻԿԿ) անդամների ընդհանուր ժողովի կողմից ընդունվում ժողովի բացառիկ իրավասությանը պատկանող հարցերի վերաբերյալ որոշումները:

664. Համաձայն «Արժեթղթերի շուկայի կարգավորման մասին» ՀՀ օրենքի` ու՞մ և ի՞նչ ժամկետում են պարտավոր ծանուցել ինքնակարգավորվող կազմակերպության (ԻԿԿ) վերահսկիչ ծառայության անդամները, եթե ԻԿԿ անդամների գործունեության մեջ խախտումներ են հայտնաբերել:

665. Համաձայն «Արժեթղթերի շուկայի կարգավորման մասին» ՀՀ օրենքի` ներքոհիշյալներից ո՞ր հիմքերի առկայության դեպքում է ՀՀ կենտրոնական բանկն իրավասու (նախնական ծանուցման և լսման հնարավորության ընձեռմամբ) իր որոշմամբ կարգադրել ինքնակարգավորվող կազմակերպությանը (ԻԿԿ) որոշակի կանոն կամ դրա իրավասության շրջանակներում որոշակի որոշում ընդունել կամ այլ գործողություն ձեռնարկել.

1. ԻԿԿ-ն չի կարգավորում իր անդամների կողմից իրականացվող

գործունեությունը.

2. Նման կանոնները կամ գործողությունները անհրաժեշտ են իր անդամների

պաշտպանության համար.

3. ԻԿԿ-ն չի կատարում իր կանոններով սահմանված գործառույթները կամ

պահանջները.

4. ԻԿԿ-ն չի վերահսկում իր անդամների գործունեության

համապատասխանությունը ԻԿԿ կանոններին:

666. Համաձայն «Արժեթղթերի շուկայի կարգավորման մասին» ՀՀ օրենքի` ու՞մ կողմից կարող են նախատեսվել ֆոնդային բորսայի անդամների կողմից իրականացվող գործարքների դիմաց հաճախորդից գանձվող վարձատրության չափի սահմանափակումներ:

667. Համաձայն «Արժեթղթերի շուկայի կարգավորման կանոնագրքի»` ո՞րն է մասնագիտացված անձի տարեկան ընթացիկ հաշվետվության ներկայացման վերջին ժամկետը:

668. Համաձայն «Արժեթղթերի շուկայի կարգավորման կանոնագրքի»` ի՞նչ հիմքերով կարող են մասնագիտացված անձինք ՀՀ կենտրոնական բանկ չներկայացնել ընթացիկ հաշվետվության որևէ ձև (բացառությամբ այն ձևերի, որոնք ենթակա են պարտադիր ներկայացման):

669. Համաձայն «Արժեթղթերի շուկայի կարգավորման կանոնագրքի»` ընթացիկ հաշվետվության ո՞ր ձևերն են հաշվետու ժամանակաշրջանի համար մասնագիտացված անձի կողմից պարտադիր ներկայացվում ՀՀ կենտրոնական բանկ:

670. Համաձայն «Արժեթղթերի շուկայի կարգավորման կանոնագրքի»` ե՞րբ է մասնագիտացված անձի պաշտոնատար անձը պարտավոր ՀՀ կենտրոնական բանկ ներկայացնել վերջինիս կողմից հաշվետվական վերահսկողություն իրականացնելու շրջանակում պահանջվող բացատրագրերը կամ տեղեկանքները:

671. Համաձայն «Արժեթղթերի շուկայի կարգավորման կանոնագրքի»` ե՞րբ են մասնագիտացված անձի կողմից ՀՀ կենտրոնական բանկ ներկայացվում եռամսյակային ֆինանսական հաշվետվությունները:

672. Համաձայն «Արժեթղթերի շուկայի կարգավորման կանոնագրքի»` ո՞ր ժամանակաշրջանի համար է մասնագիտացված անձը պարտավորվում ՀՀ կենտրոնական բանկ ներկայացնել ընթացիկ հաշվետվությունները` մասնագիտացված գործունեության լիցենզիան ուժը կորցրած ճանաչվելու դեպքում:

673. Համաձայն «Արժեթղթերի շուկայի կարգավորման կանոնագրքի»` ե՞րբ է մասնագիտացված անձը պարտավոր ՀՀ կենտրոնական բանկ ներկայացնել ընթացիկ հաշվետվությունները` մասնագիտացված գործունեության լիցենզիան ուժը կորցրած ճանաչվելու դեպքում:

674. Համաձայն «Արժեթղթերի շուկայի կարգավորման կանոնագրքի»` ե՞րբ է բրոքերային (դիլերային) ընկերությունն արտարժույթի առք ու վաճառքի գործառնություններ իրականացնելու լիցենզիան ներկայացնում ՀՀ կենտրոնական բանկ:

675. Համաձայն «Արժեթղթերի շուկայի կարգավորման կանոնագրքի»` ինքնակարգավորվող կազմակերպության գրանցման դիմումում ներառված ո՞ր ձևերում պարունակվող տեղեկությունների փոփոխման արդյունքում չի պահանջվում դիմումի լրացման ներկայացում:

 

Թեմա 2.2. Հարակից օրենսդրություն

 

Բաժին 2.2.1. Բաժնետիրական ընկերությունների վերաբերյալ օրենսդրություն

 

676. Բաժնետիրական ընկերության բաժնետերը վարկ ստանալու նպատակով իր բաժնետոմսը գրավ է դնում բանկում: Վարկի վերադարձման պահին բաժնետերն անվճարունակ է: Բաժնետիրական ընկերությունն այդ դեպքում բանկի առջև պատասխանատվություն կրու՞մ է արդյոք իր բաժնետիրոջ պարտավորությունների համար:

677. Համաձայն «Բաժնետիրական ընկերությունների մասին» ՀՀ օրենքի` նվազագույնը քանի՞ բաժնետեր պետք է ունենա բաց բաժնետիրական ընկերությունը:

678. Համաձայն «Բաժնետիրական ընկերությունների մասին» ՀՀ օրենքի` առավելագույնը քանի՞ բաժնետեր կարող է ունենալ փակ բաժնետիրական ընկերությունը:

679. Համաձայն «Բաժնետիրական ընկերությունների մասին» ՀՀ օրենքի` ե՞րբ է իրավազոր բաց բաժնետիրական ընկերության բաժնետերերի հիմնադիր ժողովը:

680. Համաձայն «Բաժնետիրական ընկերությունների մասին» ՀՀ օրենքի` ինչպե՞ս է ընդունվում կանոնադրության մեջ փոփոխություններ կատարելու մասին բաժնետիրական ընկերության բաժնետերերի ընդհանուր ժողովի որոշումը:

681. Համաձայն «Բաժնետիրական ընկերությունների մասին» ՀՀ օրենքի` ինչպե՞ս է ընդունվում կանոնադրության մեջ փոփոխություններ կատարելու մասին բաժնետիրական ընկերության բաժնետերերի ընդհանուր ժողովի որոշումը, եթե տվյալ փոփոխությունը կատարվում է ընկերության կանոնադրական կապիտալի ավելացման նպատակով:

682. Համաձայն «Բաժնետիրական ընկերությունների մասին» ՀՀ օրենքի` բաժնետիրական ընկերությունները ե՞րբ են համարվում վերակազմակերպված, եթե վերակազմակերպումը կատարվում է միաձուլման ձևով:

683. Համաձայն «Բաժնետիրական ընկերությունների մասին» ՀՀ օրենքի` բաժնետիրական ընկերությունները ե՞րբ են համարվում վերակազմակերպված, եթե վերակազմակերպումը կատարվում է միացման ձևով:

684. Համաձայն «Բաժնետիրական ընկերությունների մասին» ՀՀ օրենքի` ո՞րն է միաձուլմամբ և միացմամբ բաժնետիրական ընկերությունների վերակազմակերպման առանձնահատկությունը:

685. Համաձայն «Բաժնետիրական ընկերությունների մասին» ՀՀ օրենքի` ո՞րն է բաժանմամբ և առանձնացմամբ բաժնետիրական ընկերությունների վերակազմակերպման առանձնահատկությունը:

686. Համաձայն «Բաժնետիրական ընկերությունների մասին» ՀՀ օրենքի` ինչպե՞ս է ընդունվում բաժնետիրական ընկերության լուծարման մասին ընկերության բաժնետերերի ընդհանուր ժողովի որոշումը:

687. Համաձայն «Բաժնետիրական ընկերությունների մասին» ՀՀ օրենքի` լուծարման հանձնաժողովի ստեղծման պահի դրությամբ ընկերության տեղաբաշխված քվեարկող բաժնետոմսերի ո՞ր մասի սեփականատեր հանդիսացող բաժնետերերն իրավունք ունեն ընդգրկվել լուծարման հանձնաժողովի կազմում:

688. Համաձայն «Բաժնետիրական ընկերությունների մասին» ՀՀ օրենքի` բաժնետիրական ընկերության լուծարման դեպքում նվազագույնը որքա՞ն կարող է կազմել տվյալ ընկերության պարտատերերի կողմից պահանջների ներկայացման ժամկետը:

689. Համաձայն «Բաժնետիրական ընկերությունների մասին» ՀՀ օրենքի` բաժնետոմսերի ո՞ր սեփականատերերի պահանջներն են ենթակա առաջնահերթ բավարարման (պարտատերերի հանդեպ լուծարվող ընկերության պարտավորությունները բավարարելուց հետո մնացած գույքից):

690. Համաձայն «Բաժնետիրական ընկերությունների մասին» ՀՀ օրենքի` ինչպե՞ս է իրականացվում լուծարվող բաժնետիրական ընկերության տրամադրության տակ գտնվող գույքի բաշխումը բաժնետերերի միջև, եթե տվյալ գույքը չի բավարարում արտոնյալ բաժնետոմսերի համար հաշվարկված, բայց չվճարված շահութաբաժինների վճարման համար:

691. Համաձայն «Բաժնետիրական ընկերությունների մասին» ՀՀ օրենքի` ինչի՞ց է կազմվում բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալը:

692. Համաձայն «Բաժնետիրական ընկերությունների մասին» ՀՀ օրենքի` ինչ՞ տեսակի արժեթղթեր կարող է տեղաբաշխել ընկերությունը:

693. Համաձայն «Բաժնետիրական ընկերությունների մասին» ՀՀ օրենքի` կարո՞ղ են ընկերության կողմից թողարկված միևնույն տեսակի արտոնյալ բաժնետոմսերի անվանական արժեքները տարբեր լինել:

694. Համաձայն «Բաժնետիրական ընկերությունների մասին» ՀՀ օրենքի` որքա՞ն կարող է լինել սովորական բաժնետոմսերի տեսակարար կշռի նվազագույն չափը ընկերության կանոնադրական կապիտալում:

695. Համաձայն «Բաժնետիրական ընկերությունների մասին» ՀՀ օրենքի` որքա՞ն կարող է լինել արտոնյալ բաժնետոմսերի տեսակարար կշռի առավելագույն չափը ընկերության կանոնադրական կապիտալում:

696. Համաձայն «Բաժնետիրական ընկերությունների մասին» ՀՀ օրենքի` որո՞նք են հայտարարված բաժնետոմսերը:

697. Համաձայն «Բաժնետիրական ընկերությունների մասին» ՀՀ օրենքի` ո՞ր դեպքում և ինչպե՞ս կարող է ընկերությունը մեծացնել կանոնադրական կապիտալի չափը:

698. Համաձայն «Բաժնետիրական ընկերությունների մասին» ՀՀ օրենքի` ներքոհիշյալներից ո՞ր տեղեկությունները պետք է սահմանվեն լրացուցիչ բաժնետոմսերի տեղաբաշխման մասին որոշմամբ.

1. լրացուցիչ տեղաբաշխվող հասարակ (սովորական) և յուրաքանչյուր

տեսակի արտոնյալ բաժնետոմսերի քանակը` այդ բաժնետոմսերի

հայտարարված քանակի սահմաններում.

2. լրացուցիչ բաժնետոմսերի տեղաբաշխման ժամկետները և պայմանները.

3. լրացուցիչ բաժնետոմսերի ձեռքբերման նախապատվություն ունեցող

բաժնետերերի և այլ արժեթղթերի սեփականատերերի միջև տեղաբաշխվող

բաժնետոմսերի արժեքը:

699. Համաձայն «Բաժնետիրական ընկերությունների մասին» ՀՀ օրենքի` որքա՞ն բաժնետոմսեր կարող է ընկերությունը թողարկել իր տնտեսական գործունեությամբ առաջացած վնասները ծածկելու համար:

700. Համաձայն «Բաժնետիրական ընկերությունների մասին» ՀՀ օրենքի` ինչպե՞ս է ընդունվում ընկերության կանոնադրական կապիտալի նվազեցման մասին որոշումը:

701. Համաձայն «Բաժնետիրական ընկերությունների մասին» ՀՀ օրենքի` բաժնետիրական ընկերությունը ի՞նչ ժամկետում է պարտավոր կանոնադրական կապիտալի չափի նվազեցման մասին գրավոր ծանուցել իր պարտատերերին:

702. Համաձայն «Բաժնետիրական ընկերությունների մասին» ՀՀ օրենքի` ե՞րբ և ի՞նչ պայմանի դեպքում է կատարվում կանոնադրական կապիտալի նվազեցման հետ կապված բաժնետիրական ընկերության կանոնադրության փոփոխությունների գրանցումը:

703. Համաձայն «Բաժնետիրական ընկերությունների մասին» ՀՀ օրենքի` կանոնադրական կապիտալի նվազեցման կապակցությամբ ե՞րբ է կատարվում բաժնետերերին նախատեսվող վճարումները:

704. Համաձայն «Բաժնետիրական ընկերությունների մասին» ՀՀ օրենքի` բաժնետերերի շահերի ծայրահեղ պաշտպանության նպատակով կարո՞ղ է արդյոք հասարակ (սովորական) բաժնետոմսերի սեփականատիրոջը տրամադրվել նրան պատկանող բաժնետոմսերի անվանական արժեքից և քանակից չբխող լրացուցիչ ձայնի իրավունք:

705. Համաձայն «Բաժնետիրական ընկերությունների մասին» ՀՀ օրենքի` բաժնետիրական ընկերությունն ի՞նչ տեսակի արտոնյալ բաժնետոմսեր կարող է տեղաբաշխել:

706. Համաձայն «Բաժնետիրական ընկերությունների մասին» ՀՀ օրենքի` բաժնետիրական ընկերությունը կարո՞ղ է արդյոք թողարկել փոխարկելի արտոնյալ բաժնետոմսեր:

707. Համաձայն «Բաժնետիրական ընկերությունների մասին» ՀՀ օրենքի` ի՞նչ իրավունք են ստանում արտոնյալ բաժնետոմսերի սեփականատերերը, եթե ընկերության կանոնադրությամբ արտոնյալ բաժնետոմսերի դիմաց վճարվող շահութաբաժնի չափը նախատեսված չէ:

708. Համաձայն «Բաժնետիրական ընկերությունների մասին» ՀՀ օրենքի` ի՞նչ հետևանք կարող է առաջացնել բաժնետիրական ընկերության կողմից երեք հաջորդական տարիների ընթացքում արտոնյալ բաժնետոմսերին հասանելիք շահութաբաժինները չվճարելը:

709. Համաձայն «Բաժնետիրական ընկերությունների մասին» ՀՀ օրենքի` ի՞նչ է բաժնետոմսերի հավաստագիրը:

710. Համաձայն «Բաժնետիրական ընկերությունների մասին» ՀՀ օրենքի` մի քանի տեսակի բաժնետոմսերի համար կարո՞ղ է արդյոք բաժնետիրոջը տրվել մեկ բաժնետոմսերի հավաստագիր:

711. Համաձայն «Բաժնետիրական ընկերությունների մասին» ՀՀ օրենքի` ինչպիսի՞ պարտատոմսեր կարող է թողարկել բաժնետիրական ընկերությունը (ըստ ապահովվածության ձևի):

712. Համաձայն «Բաժնետիրական ընկերությունների մասին» ՀՀ օրենքի` առավելագույնը որքա՞ն կարող է կազմել բաժնետիրական ընկերության թողարկած բոլոր ապահովված պարտատոմսերի անվանական արժեքների գումարը:

713. Համաձայն «Բաժնետիրական ընկերությունների մասին» ՀՀ օրենքի` ե՞րբ և ի՞նչ պայմանի առկայության դեպքում է բաժնետիրական ընկերությանը թույլատրվում թողարկել առանց ապահովման պարտատոմսեր:

714. Համաձայն «Բաժնետիրական ընկերությունների մասին» ՀՀ օրենքի` բաժնետիրական ընկերության կողմից ի՞նչ պարբերականությամբ պետք է վճարվի թողարկված պարտատոմսերի տոկոսը, եթե պարտատոմսերը տեղաբաշխվել են անվանական արժեքով:

715. Համաձայն «Բաժնետիրական ընկերությունների մասին» ՀՀ օրենքի` ի՞նչ հետևանք կարող է առաջացնել բաժնետիրական ընկերության կողմից թողարկված պարտատոմսերի դիմաց վճարման ենթակա տոկոսները չվճարելը:

716. Համաձայն «Բաժնետիրական ընկերությունների մասին» ՀՀ օրենքի` առավելագույնը ի՞նչ ժամկետով կարող է սահմանափակվել աշխատակիցների բաժնետոմսերի շրջանառությունը:

717. Համաձայն «Բաժնետիրական ընկերությունների մասին» ՀՀ օրենքի` որքա՞ն է ընկերության բաժնետոմսերի անվանական արժեքի նկատմամբ ընկերության աշխատակցի բաժնետոմսերի դիմաց վճարվող գումարի նվազագույն չափը:

718. Համաձայն «Բաժնետիրական ընկերությունների մասին» ՀՀ օրենքի` աշխատակցի հետ աշխատանքային հարաբերությունները դադարեցնելու դեպքում բաժնետիրական ընկերությունն ի՞նչ արժեքով կարող է հետ գնել տվյալ աշխատակցի բաժնետոմսերը:

719. Համաձայն «Բաժնետիրական ընկերությունների մասին» ՀՀ օրենքի` ի՞նչը կարող է հանդես գալ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի դիմաց որպես վճարման միջոց:

720. Համաձայն «Բաժնետիրական ընկերությունների մասին» ՀՀ օրենքի` լրացուցիչ տեղաբաշխվող բաժնետոմսերի ձեռքբերման ժամանակ դրանց անվանական արժեքի առնվազն ո՞ր մասը պետք է վճարվի ձեռքբերողի կողմից, եթե դրանց դիմաց վճարումը նախատեսված է միայն դրամական միջոցներով:

721. Համաձայն «Բաժնետիրական ընկերությունների մասին» ՀՀ օրենքի` ինչպե՞ս է սահմանվում լրացուցիչ տեղաբաշխվող բաժնետոմսերի ոչ դրամական միջոցներով ձեռքբերման ժամանակ բաժնետոմսերի դիմաց վճարվող գույքի դրամական գնահատականը, եթե ձեռք բերվող բաժնետոմսերի անվանական արժեքը գերազանցում է նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկը:

722. Համաձայն «Բաժնետիրական ընկերությունների մասին» ՀՀ օրենքի` բաժնետիրական ընկերության կողմից լրացուցիչ տեղաբաշխվող բաժնետոմսեր ձեռք բերող անձը (բաժնետերը) ո՞ր դեպքում կարող է զրկվել տվյալ բաժնետոմսերի կամ դրա մի մասի սեփականության իրավունքից:

723. Համաձայն «Բաժնետիրական ընկերությունների մասին» ՀՀ օրենքի` որտեղի՞ց են կատարվում հատկացումները բաժնետիրական ընկերության պահուստային հիմնադրամին, եթե վերջինս փոքր է տվյալ ընկերության կանոնադրությամբ սահմանված չափից:

724. Համաձայն «Բաժնետիրական ընկերությունների մասին» ՀՀ օրենքի` ի՞նչ նպատակներով կարող է օգտագործվել պահուստային հիմնադրամը:

725. Համաձայն «Բաժնետիրական ընկերությունների մասին» ՀՀ օրենքի` ի՞նչ միջոցներ պետք է ձեռնարկի բաժնետիրական ընկերությունը, եթե հինգերորդ ֆինանսական տարվա ավարտից հետո պարզվի, որ տվյալ ընկերության զուտ ակտիվների արժեքը պակաս է օրենքով սահմանված կանոնադրական կապիտալի նվազագույն չափից:

726. Համաձայն «Բաժնետիրական ընկերությունների մասին» ՀՀ օրենքի` հիմնադրի կողմից ի՞նչ չափով պետք է վճարվի բաժնետիրական ընկերության հիմնադրման ժամանակ յուրաքանչյուր բաժնետոմսի ձեռքբերման համար:

727. Համաձայն «Բաժնետիրական ընկերությունների մասին» ՀՀ օրենքի` բաժնետիրական ընկերության կողմից լրացուցիչ բաժնետոմսերի տեղաբաշխման ընթացքում կարո՞ղ է արդյոք հասարակ (սովորական) բաժնետոմսերի սեփականատերը (բաժնետերը) ձեռք բերել բաժնետոմսը դրա շուկայական արժեքից ցածր գնով:

728. Համաձայն «Բաժնետիրական ընկերությունների մասին» ՀՀ օրենքի` կարո՞ղ է արդյոք բաժնետիրական ընկերությունն անցկացնել իր որևէ դասի արժեթղթերի տեղաբաշխումը փակ բաժանորդագրության միջոցով:

729. Համաձայն «Բաժնետիրական ընկերությունների մասին» ՀՀ օրենքի` կարո՞ղ է արդյոք բաժնետիրական ընկերությունն անցկացնել իր լրացուցիչ տեղաբաշխվող բաժնետոմսերի տեղաբաշխումը բաց բաժանորդագրության միջոցով:

730. Համաձայն «Բաժնետիրական ընկերությունների մասին» ՀՀ օրենքի` կարո՞ղ է արդյոք փակ բաժնետիրական ընկերությունն անցկացնել իր լրացուցիչ տեղաբաշխվող որևէ դասի արժեթղթերի տեղաբաշխումը բաց բաժանորդագրության միջոցով:

731. Համաձայն «Բաժնետիրական ընկերությունների մասին» ՀՀ օրենքի` բաժնետիրական ընկերության կողմից բաց բաժանորդագրության միջոցով քվեարկող բաժնետոմսերի տեղաբաշխման դեպքում կարո՞ղ է արդյոք տվյալ ընկերության բաժնետերն ունենալ քվեարկող բաժնետոմսերի ձեռքբերման նախապատվության իրավունք, եթե բաժնետոմսերի դիմաց վճարումը կատարվում է գույքով:

732. Համաձայն «Բաժնետիրական ընկերությունների մասին» ՀՀ օրենքի` առավելագույնը ի՞նչ ժամկետով կարող է բաժնետիրական ընկերության բաժնետերերի ընդհանուր ժողովը սահմանափակել քվեարկող բաժնետոմսերի սեփականատերերի նախապատվության իրավունքի կիրառումը:

733. Համաձայն «Բաժնետիրական ընկերությունների մասին» ՀՀ օրենքի` բաժնետիրական ընկերության բաժնետերը կարո՞ղ է արդյոք իր նախապատվության իրավունքն իրականացնել մասնակիորեն:

734. Համաձայն «Բաժնետիրական ընկերությունների մասին» ՀՀ օրենքի` բաժնետիրական ընկերությունը պարտավո՞ր է արդյոք յուրաքանչյուր դասի բաժնետոմսերի համար հայտարարված շահութաբաժինները վճարել միայն դրամով:

735. Համաձայն «Բաժնետիրական ընկերությունների մասին» ՀՀ օրենքի` գոյություն ունի՞ արդյոք որևէ սահմանափակում միջանկյալ շահութաբաժինների չափի նկատմամբ:

736. Համաձայն «Բաժնետիրական ընկերությունների մասին» ՀՀ օրենքի` կարո՞ղ է արդյոք տարեկան շահութաբաժինների չափը արդեն վճարված միջանկյալ շահութաբաժինների չափից պակաս լինել:

737. Համաձայն «Բաժնետիրական ընկերությունների մասին» ՀՀ օրենքի` բաժնետիրական ընկերության ո՞ր բաժնետերերն իրավունք ունեն ստանալ միջանկյալ շահութաբաժիններ:

738. Համաձայն «Բաժնետիրական ընկերությունների մասին» ՀՀ օրենքի` բաժնետիրական ընկերության ո՞ր բաժնետերերն իրավունք ունեն ստանալ տարեկան շահութաբաժիններ:

739. Համաձայն «Բաժնետիրական ընկերությունների մասին» ՀՀ օրենքի` ներքոհիշյալներից ո՞ր դեպքում ընկերությունը չի կարող հայտարարել տեղաբաշխված բաժնետոմսերի շահութաբաժինների վճարման մասին.

1. լրիվ չի վճարվել բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալը.

2. բաժնետիրական ընկերության սեփական կապիտալի արժեքը պակաս է զուտ

ակտիվների արժեքից.

3. բաժնետիրական ընկերությունը ձեռք չի բերել տեղաբաշխված բոլոր

բաժնետոմսերը, որոնց ձեռքբերումը նախատեսվել էր տվյալ

ընկերության տնօրենների խորհրդի որոշմամբ:

740. Համաձայն «Բաժնետիրական ընկերությունների մասին» ՀՀ օրենքի` բաժնետիրական ընկերությունը կարո՞ղ է հասարակ (սովորական) բաժնտոմսերի դիմաց շահութաբաժինների վճարման մասին որոշում ընդունել, եթե շահութաբաժիններն ամբողջությամբ վճարելու մասին որոշում չի ընդունվել արտոնյալ բաժնետոմսերի այն դասերի դիմաց, որոնց համար շահութաբաժնի չափը սահմանված է կանոնադրությամբ:

741. Համաձայն «Բաժնետիրական ընկերությունների մասին» ՀՀ օրենքի` բաժնետիրական ընկերությունը պետական գրանցման պահից ի՞նչ ժամանակահատվածում է պարտավոր ապահովել ՀՀ իրավական ակտերով սահմանված կարգով բաժնետերերի ռեեստրի վարումը և պահպանումը:

742. Համաձայն «Բաժնետիրական ընկերությունների մասին» ՀՀ օրենքի` ո՞վ է պատասխանատվություն կրում բաժնետիրական ընկերության բաժնետերերի ռեեստրի վարման և պահպանման համար:

743. Համաձայն «Բաժնետիրական ընկերությունների մասին» ՀՀ օրենքի` բաժնետիրական ընկերությունն իրավունք ունի՞ արդյոք ձեռք բերել իր կողմից տեղաբաշխված բաժնետոմսերը տնօրենների խորհրդի որոշմամբ:

744. Համաձայն «Բաժնետիրական ընկերությունների մասին» ՀՀ օրենքի` կարո՞ղ են ձայնի իրավունք ունենալ ընկերության տնօրենների խորհրդի որոշմամբ ձեռք բերված տեղաբաշխված բաժնետոմսերը:

745. Համաձայն «Բաժնետիրական ընկերությունների մասին» ՀՀ օրենքի` որքա՞ն է բաժնետոմսերի ձեռքբերումն իրականացնելու նվազագույն ժամկետը:

746. Համաձայն «Բաժնետիրական ընկերությունների մասին» ՀՀ օրենքի` բաժնետիրական ընկերության կողմից կատարված ներքոհիշյալ գործարքներից որո՞նք են համարվում խոշոր գործարքներ.

1. այն գործարքը, որն ուղղակի կամ անուղղակի կապված է գույքի

ձեռքբերման հետ, և որի արժեքը գործարքը կնքելու մասին որոշում

ընդունելու պահի դրությամբ կազմում է ընկերության ակտիվների

հաշվեկշռային արժեքի 25 և ավելի տոկոսը, բացառությամբ տվյալ

ընկերության բնականոն տնտեսական գործունեության շրջանակներում

կատարվող գործարքի.

2. այն փոխկապակցված գործարքները, որոնք կատարվել են տվյալ

ընկերության բնականոն տնտեսական գործունեության շրջանակներում,

և որոնց արժեքը գործարքը կնքնելու մասին որոշում ընդունելու

պահի դրությամբ կազմում է ընկերության ակտիվների հաշվեկշռային

արժեքի 25 և ավելի տոկոսը.

3. մեկ կամ մի քանի փոխկապակցված գործարքները, որոնց առարկա է

հանդիսանում տվյալ ընկերության հասարակ (սովորական) լրացուցիչ

բաժնետոմսերի տեղաբաշխումը, որը կազմում է ընկերության կողմից

արդեն տեղաբաշխված հասարակ (սովորական) բաժնետոմսերի 25 և ավելի

տոկոսը:

747. Համաձայն «Բաժնետիրական ընկերությունների մասին» ՀՀ օրենքի` ինչպե՞ս պետք է ընդունվի բաժնետիրական ընկերության բնականոն տնտեսական գործունեության շրջանակներից դուրս կատարվող գործարքի կնքման մասին որոշումը, եթե գործարքի արժեքը կազմում է ընկերության ակտիվների հաշվեկշռային արժեքի 35 %-ը, և դրանում առկա չէ շահագրգռվածություն:

748. Համաձայն «Բաժնետիրական ընկերությունների մասին» ՀՀ օրենքի` ինչպե՞ս է ընդունվում 500 և ավելի բաժնետեր (քվեարկող բաժնետոմսերի սեփականատեր) ունեցող ընկերությունում գործարքի կատարման մասին որոշումը, որը կազմում է ընկերության ակտիվների 2%-ը, և գործարքում առկա է շահագրգռվածություն:

749. Համաձայն «Բաժնետիրական ընկերությունների մասին» ՀՀ օրենքի` առավելագույնը որքա՞ն կարող է լինել ընկերության տարեկան ժողովների միջև ընկած ժամանակահատվածը:

750. Համաձայն «Բաժնետիրական ընկերությունների մասին» ՀՀ օրենքի` բաժնետերերի ընդհանուր ժողովի կողմից ընդունված որոշումների մասին տեղեկությունները առավելագույնը ի՞նչ ժամանակահատվածում պետք է ներկայացվեն բաժնետերերին:

751. Համաձայն «Բաժնետիրական ընկերությունների մասին» ՀՀ օրենքի` հեռակա կարգով քվեարկությամբ ընդունված` բաժնետերերի ընդհանուր ժողովի որոշումը ե՞րբ օրինական ուժ ունի:

752. Համաձայն «Բաժնետիրական ընկերությունների մասին» ՀՀ օրենքի` կարո՞ղ է արդյոք բաժնետիրական ընկերության արտահերթ ընդհանուր ժողովը գումարվել ընկերության աուդիտն իրականացնող անձի պահանջով:

753. Համաձայն «Բաժնետիրական ընկերությունների մասին» ՀՀ օրենքի` ընկերության վերահսկիչ հանձնաժողովի անդամը կարո՞ղ է լինել հաշվիչ հանձնաժողովի անդամ:

754. Համաձայն «Բաժնետիրական ընկերությունների մասին» ՀՀ օրենքի` ե՞րբ է իրավասու (քվորում ունի) ընկերության բաժնետերերի ընդհանուր ժողովը:

755. Համաձայն «Բաժնետիրական ընկերությունների մասին» ՀՀ օրենքի` բաժնետիրական ընկերության բաժնետերերի ընդհանուր ժողովում ի՞նչ սկզբունքով է իրականացվում քվեարկությունը:

756. Համաձայն «Բաժնետիրական ընկերությունների մասին» ՀՀ օրենքի` ի՞նչ կարգով է իրականացվում արտոնյալ բաժնետոմսերի տված ձայների հաշվարկը, եթե բաժնետերերի ընդհանուր ժողովում կիրառվում է «Ընկերության մեկ քվեարկող բաժնետոմս` մեկ ձայն» քվեարկության սկզբունք:

757. Համաձայն «Բաժնետիրական ընկերությունների մասին» ՀՀ օրենքի` ու՞մ կողմից և ի՞նչ ժամկետով են ընտրվում ընկերության տնօրենների խորհրդի անդամները:

758. Համաձայն «Բաժնետիրական ընկերությունների մասին» ՀՀ օրենքի` որքա՞ն է կազմում ընկերության տնօրենների խորհրդի անդամի լիազորությունների ընդհանուր տևողությունը:

759. Համաձայն «Բաժնետիրական ընկերությունների մասին» ՀՀ օրենքի` ովքե՞ր են իրավասու առանց ընտրության ընդգրկվելու ընկերության տնօրենների խորհրդի կազմում կամ այնտեղ նշանակելու իրենց ներկայացուցչին:

760. Համաձայն «Բաժնետիրական ընկերությունների մասին» ՀՀ օրենքի` քվեարկության ի՞նչ սկզբունքով են իրականացվում 500-ից ավելի բաժնետեր (քվեարկող բաժնետոմսերի սեփականատեր) ունեցող բաժնետիրական ընկերության տնօրենների խորհրդի անդամների ընտրությունները:

761. Համաձայն «Բաժնետիրական ընկերությունների մասին» ՀՀ օրենքի` քվեարկության ի՞նչ սկզբունքով են իրականացվում մինչև 500 բաժնետեր (քվեարկող բաժնետոմսերի սեփականատեր) ունեցող բաժնետիրական ընկերության տնօրենների խորհրդի անդամների ընտրությունները:

762. Համաձայն «Բաժնետիրական ընկերությունների մասին» ՀՀ օրենքի` նվազագույնը ի՞նչ քանակությամբ և ինչպե՞ս է ընտրվում յոթ հարյուր բաժնետեր (քվեարկող բաժնետոմսերի սեփականատեր) ունեցող ընկերության տնօրենների խորհուրդը:

763. Համաձայն «Բաժնետիրական ընկերությունների մասին» ՀՀ օրենքի` նվազագույնը քանի՞ անդամ պետք է ունենա 100 բաժնետեր (քվեարկող բաժնետոմսերի սեփականատեր) ունեցող ընկերության տնօրենների խորհուրդը:

764. Համաձայն «Բաժնետիրական ընկերությունների մասին» ՀՀ օրենքի` ի՞նչ ժամկետով են ընտրվում վերստուգող հանձնաժողովի անդամները:

765. Համաձայն «Բաժնետիրական ընկերությունների մասին» ՀՀ օրենքի` առնվազն քանի՞ տոկոսի սեփականատեր բաժնետերերի պահանջով կարող է իրականացվել ընկերության ֆինանսատնտեսական գործունեության ստուգումն աուդիտորի կողմից:

766. Համաձայն «Բաժնետիրական ընկերությունների մասին» ՀՀ օրենքի` ընկերության քվեարկող բաժնետոմսերի 11%-ի սեփականատեր բաժնետերերն իրավասու՞ են պահանջել, որ աուդիտորը ստուգի ընկերության ֆինանսատնտեսական գործունեությունը:

767. Համաձայն «Բաժնետիրական ընկերությունների մասին» ՀՀ օրենքի` ու՞մ կողմից պետք է ստուգվի և դրա հավաստիությունը հաստատվի բաց բաժնետիրական ընկերության տարեկան հաշվապահական հաշվեկշիռը` այն հրապարակելուց առաջ:

 

Բաժին 2.2.2. Բանկերի վերաբերյալ օրենսդրություն

 

768. Համաձայն «Բանկերի և բանկային գործունեության մասին» ՀՀ օրենքի` ո՞րն է բանկային գործունեությունը:

769. Համաձայն «Բանկերի և բանկային գործունեության մասին» ՀՀ օրենքի` կարո՞ղ է արդյոք բանկային ավանդը տրամադրվել բանկին այն օգտագործելու ռիսկը ավանդատուի կողմից ստանձնելու համաձայնությամբ:

770. Համաձայն «Բանկերի և բանկային գործունեության մասին» ՀՀ օրենքի` ո՞րն է համարվում բանկի (բաժնետիրական ընկերություն) կանոնադրական կապիտալում նշանակալից մասնակցություն:

771. Համաձայն «Բանկերի և բանկային գործունեության մասին» ՀՀ օրենքի` որևէ բանկի կանոնադրական կապիտալում ձայնի իրավունք չտվող մասնակցությունը համարվու՞մ է արդյոք նշանակալից:

772. Համաձայն «Բանկերի և բանկային գործունեության մասին» ՀՀ օրենքի` կարո՞ղ է բանկը տրամադրել վարկ` գրավ ընդունելով իր կողմից թողարկված բաժնետոմսերը:

773. Համաձայն «Բանկերի և բանկային գործունեության մասին» ՀՀ օրենքի` առնվազն քանի՞ մասնակից պետք է ունենա կոոպերատիվ բանկը:

774. Համաձայն «Բանկերի և բանկային գործունեության մասին» ՀՀ օրենքի` որևէ առևտրային բանկի մասնաճյուղերը և ներկայացուցչությունները կարո՞ղ են ՀՀ տարածքում իրականացնել բանկային գործունեություն:

775. Համաձայն «Բանկերի և բանկային գործունեության մասին» ՀՀ օրենքի` որևէ առևտրային բանկի մասնաճյուղը կարո՞ղ է ՀՀ տարածքում բանկային գործունեություն իրականացնել առանց ՀՀ կենտրոնական բանկի կողմից տվյալ մասնաճյուղին տրված բանկային գործունեության համապատասխան լիցենզիայի:

776. Համաձայն «Բանկերի և բանկային գործունեության մասին» ՀՀ օրենքի` կարո՞ղ է բանկը տեղաբաշխել որևէ անձի արժեթղթերը և, միաժամանակ, այդ անձին տվյալ արժեթղթերից բխող պարտավորությունները կատարելու համար վարկեր տրամադրել:

777. Համաձայն «Բանկերի և բանկային գործունեության մասին» ՀՀ օրենքի` ի՞նչ ձևով են իրականացվում այն գործարքները, որոնց արդյունքում բանկի մասնակցությունը մեկ անձի կանոնադրական կապիտալում կգերազանցի բանկի ընդհանուր կապիտալի 15 տոկոսը:

778. Համաձայն «Բանկերի և բանկային գործունեության մասին» ՀՀ օրենքի` կարո՞ղ է արդյոք որևէ բանկ առանց ՀՀ կենտրոնական բանկի նախնական համաձայնության ձեռք բերել այլ բանկի կանոնադրական կապիտալում դրա 5 տոկոսի չափով մասնակցություն:

779. Համաձայն «Բանկերի և բանկային գործունեության մասին» ՀՀ օրենքի` կարո՞ղ է բանկը վճարել միջանկյալ շահութաբաժիններ:

780. Համաձայն «Բանկերի և բանկային գործունեության մասին» ՀՀ օրենքի` բանկի բաժնետերերի կողմից ի՞նչ միջոցներով կարող է համալրվել բանկի կանոնադրական կապիտալը, եթե տվյալ բանկը բաժնետիրական ընկերություն է:

781. Համաձայն «Բանկերի և բանկային գործունեության մասին» ՀՀ օրենքի` անձը կարո՞ղ է բանկի կանոնադրական կապիտալում նշանակալից մասնակցություն ձեռք բերել առանց ՀՀ կենտրոնական բանկի նախնական համաձայնության:

782. Համաձայն «Բանկերի և բանկային գործունեության մասին» ՀՀ օրենքի` ՀՀ տարածքում գործող բանկերը ՀՀ տարածքից դուրս մասնաճյուղեր և ներկայացուցչություններ ստեղծելիս պե՞տք է արդյոք ստանան ՀՀ կենտրոնական բանկի համաձայնությունը:

783. Համաձայն «Բանկերի և բանկային գործունեության մասին» ՀՀ օրենքի` ի՞նչ միջոցներ պետք է ձեռնարկի ՀՀ կենտրոնական բանկը, եթե որևէ բանկ իր գործունեության ընթացքում շահութաբաժիններ բաշխելու հաշվին նվազեցրել է փաստացի համալրված կանոնադրական կապիտալը:

784. Համաձայն «Բանկերի և բանկային գործունեության մասին» ՀՀ օրենքի` նվազագույնը ի՞նչ պարբերականությամբ են բանկերը պարտավոր հրապարակել տեղեկություններ` իրենց գործունեության վերաբերյալ:

785. Համաձայն «Բանկերի և բանկային գործունեության մասին» ՀՀ օրենքի` կարո՞ղ է արդյոք ՀՀ կենտրոնական բանկը առանձին բանկի համար սահմանել ավելի խիստ հիմնական տնտեսական նորմատիվներ, քան սահմանված են այլ բանկերի համար:

786. Համաձայն «Բանկերի և բանկային գործունեության մասին» ՀՀ օրենքի` կարո՞ղ է արդյոք ՀՀ կենտրոնական բանկը որևէ բանկի համար սահմանել ավելի մեղմ տնտեսական նորմատիվ, քան սահմանված է այլ բանկերի համար:

787. Համաձայն «Բանկերի և բանկային գործունեության մասին» ՀՀ օրենքի` ի՞նչ ձևերով է իրականացվում բանկի վերակազմակերպումը:

788. Համաձայն «ՀՀ կենտրոնական բանկի մասին» ՀՀ օրենքի` կարո՞ղ է ՀՀ կենտրոնական բանկի կանոնադրական կապիտալը օտարվել Հայաստանի Հանրապետության պարտավորությունների համար:

 

Բաժին 2.2.3. Հաշվապահական հաշվառման վերաբերյալ օրենսդրություն

 

789. Համաձայն Հայաստանի Հանրապետության հաշվապահական հաշվառման թիվ 1 ստանդարտի` ո՞րն է ֆինանսական հաշվետվությունների անընդհատության սկզբունքի էությունը:

790. Համաձայն Հայաստանի Հանրապետության հաշվապահական հաշվառման թիվ 1 ստանդարտի` ո՞րն է հաշվապահական հաշվառման հաշվեգրման սկզբունքի էությունը:

791. Համաձայն Հայաստանի Հանրապետության հաշվապահական հաշվառման թիվ 1 ստանդարտի` ո՞րն է համարվում նոր ստեղծված կազմակերպությունների համար առաջին հաշվետու տարին:

792. Համաձայն Հայաստանի Հանրապետության հաշվապահական հաշվառման թիվ 1 ստանդարտի` ո՞րն է հրապարակման ենթակա ֆինանսական հաշվետվությունների հրապարակման վերջին ժամկետը:

793. Համաձայն Հայաստանի Հանրապետության հաշվապահական հաշվառման թիվ 7 ստանդարտի` ինչպե՞ս է կոչվում այն գործունեությունը, որի հետևանքով տեղի են ունենում սեփական կապիտալի և փոխառու միջոցների ծավալի ու կառուցվածքի փոփոխություններ:

794. Համաձայն Հայաստանի Հանրապետության հաշվապահական հաշվառման թիվ 17 ստանդարտի` ինչպե՞ս պետք է վարձատուն իր հաշվեկշռում ճանաչի ֆինանսական վարձակալության տրված ակտիվները:

795. Համաձայն Հայաստանի Հանրապետության հաշվապահական հաշվառման թիվ 17 ստանդարտի` ո՞ր իրավիճակներն են հանգեցնում վարձակալության դասակարգմանը որպես ֆինանսականի:

796. Համաձայն Հայաստանի Հանրապետության հաշվապահական հաշվառման թիվ 23 ստանդարտի` որո՞նք են վերաբերում որակավորվող ակտիվներին:

797. Համաձայն Հայաստանի Հանրապետության հաշվապահական հաշվառման թիվ 32 ստանդարտի` ո՞րն է ֆինանսական ակտիվը:

798. Համաձայն Հայաստանի Հանրապետության հաշվապահական հաշվառման թիվ 32 ստանդարտի` ո՞րն է ֆինանսական պարտավորությունը:

799. Համաձայն Հայաստանի Հանրապետության հաշվապահական հաշվառման թիվ 32 ստանդարտի` որ՞ն է ֆինանսական գործիքը:

800. Համաձայն Հայաստանի Հանրապետության հաշվապահական հաշվառման թիվ 36 ստանդարտի` ո՞րն է ակտիվի օգտագործման արժեքը:

801. Համաձայն Հայաստանի Հանրապետության հաշվապահական հաշվառման թիվ 39 ստանդարտի` ո՞րն է ֆինանսական ակտիվի ապաճանաչումը:

802. Համաձայն Հայաստանի Հանրապետության հաշվապահական հաշվառման թիվ 39 ստանդարտի` որո՞նք են առևտրական նպատակներով պահվող պարտավորությունները:

803. Համաձայն Հայաստանի Հանրապետության հաշվապահական հաշվառման թիվ 39 ստանդարտի` ո՞րն է սեփական կապիտալի գործիքը:

804. Համաձայն Հայաստանի Հանրապետության հաշվապահական հաշվառման թիվ 39 ստանդարտի` ինչպե՞ս պետք է դասակարգվեն այն ֆինանսական ակտիվները, որոնք ձեռք են բերվել գների կամ դիլերային հավելագների (մարժաների) կարճաժամկետ տատանումներից շահույթ ստանալու նպատակով:

805. Համաձայն Հայաստանի Հանրապետության հաշվապահական հաշվառման թիվ 39 ստանդարտի` ինչպե՞ս պետք է չափվի ֆինանսական պարտավորությունը սկզբնական չափման ժամանակ:

806. Համաձայն Հայաստանի Հանրապետության հաշվապահական հաշվառման թիվ 39 ստանդարտի` ե՞րբ է ֆինանսական ակտիվը որոշվում որպես արժեզրկված:

807. Համաձայն Հայաստանի Հանրապետության հաշվապահական հաշվառման թիվ 39 ստանդարտի` որտե՞ղ է ճանաչվում առևտրական նպատակներով պահվող ֆինանսական ակտիվի իրական արժեքի փոփոխության հետևանքով առաջացող վնասը:

808. Համաձայն Հայաստանի Հանրապետության հաշվապահական հաշվառման թիվ 39 ստանդարտի` ո՞րն է կայուն պարտավորվածությունը:

809. Համաձայն Հայաստանի Հանրապետության հաշվապահական հաշվառման թիվ 39 ստանդարտի` ե՞րբ է համարվում ֆինանսական գործիքի իրական արժեքն արժանահավատորեն չափելի:

810. Համաձայն ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության 29.12.2000 թ. թիվ 319 հրամանով հաստատված «Կազմակերպությունների ֆինանսատնտեսական գործունեության հաշվապահական հաշվառման հաշվային պլանի»` ներքոհիշյալներից ո՞ր հաշիվներն են պատկանում բաժնետիրական ընկերության ընթացիկ ակտիվներին.

1. «Դրամարկղ».

2. «Հաշվետու տարվա զուտ շահույթ (վնաս)».

3. «Ֆինանսական ներդրումներից եկամուտներ».

4. «Երկարաժամկետ բանկային վարկերի գծով վճարվելիք համախառն

գումարներ».

5. «Առևտրական նպատակով պահվող ֆինանսական ակտիվներ»:

811. Համաձայն ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության 29.12.2000 թ. թիվ 319 հրամանով հաստատված «Կազմակերպությունների ֆինանսատնտեսական գործունեության հաշվապահական հաշվառման հաշվային պլանի»` ներքոհիշյալներից ո՞ր հաշիվները չեն պատկանում բաժնետիրական ընկերության ընթացիկ ակտիվներին.

1. «Հաշվարկային հաշիվ».

2. «Դրամական միջոցների համարժեքներ».

3. «Ֆինանսական ներդրումներից եկամուտներ».

4. «Պահուստային կապիտալ».

5. «Առևտրական նպատակով պահվող ֆինանսական ակտիվներ»:

812. Համաձայն ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության 29.12.2000 թ. թիվ 319 հրամանով հաստատված «Կազմակերպությունների ֆինանսատնտեսական գործունեության հաշվապահական հաշվառման հաշվային պլանի»` ներքոհիշյալներից ո՞ր հաշիվներն են ընդգրկվում բաժնետիրական ընկերության սեփական կապիտալի մեջ.

1. «Դրամարկղ».

2. «Հաշվետու տարվա զուտ շահույթ (վնաս)».

3. «Առևտրական նպատակով պահվող ֆինանսական ակտիվներ».

4. «Տրված ընթացիկ կանխավճարներ».

5. «Կանոնադրական (բաժնեհավաք) կապիտալ»:

813. Համաձայն ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության 29.12.2000 թ. թիվ 319 հրամանով հաստատված «Կազմակերպությունների ֆինանսատնտեսական գործունեության հաշվապահական հաշվառման հաշվային պլանի»` ներքոհիշյալներից ո՞ր հաշիվները չեն ընդգրկվում բաժնետիրական ընկերության սեփական կապիտալի մեջ.

1. «Լիցենզիաներ և վստահագրեր».

2. «Հաշվետու տարվա զուտ շահույթ (վնաս)».

3. «Դեբիտորական պարտքեր վաճառքների գծով».

4. «Պահուստային կապիտալ».

5. «Կանոնադրական (բաժնեհավաք) կապիտալ»:

814. Համաձայն ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության 29.12.2000 թ. թիվ 319 հրամանով հաստատված «Կազմակերպությունների ֆինանսատնտեսական գործունեության հաշվապահական հաշվառման հաշվային պլանի»` ներքոհիշյալներից ո՞ր հաշիվներն են պատկանում բաժնետիրական ընկերության ընթացիկ պարտավորություններին.

1. «Լիցենզիաներ և վստահագրեր».

2. «Հաշվետու տարվա զուտ շահույթ (վնաս)».

3. «Դեբիտորական պարտքեր վաճառքների գծով».

4. «Առևտրական նպատակով պահվող ֆինանսական պարտավորություններ».

5. «Առևտրական նպատակով պահվող ֆինանսական ակտիվներ»:

815. Համաձայն ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության 29.12.2000 թ. թիվ 319 հրամանով հաստատված «Կազմակերպությունների ֆինանսատնտեսական գործունեության հաշվապահական հաշվառման հաշվային պլանի»` ներքոհիշյալներից ո՞ր հաշիվները չեն պատկանում բաժնետիրական ընկերության ընթացիկ պարտավորություններին.

1. «Կրեդիտորական պարտքեր գնումների գծով».

2. «Երկարաժամկետ բանկային վարկերի գծով վճարվելիք գումարների

կարճաժամկետ մաս».

3. «Դեբիտորական պարտքեր վաճառքների գծով».

4. «Առևտրական նպատակով պահվող ֆինանսական պարտավորություններ».

5. «Առևտրական նպատակով պահվող ֆինանսական ակտիվներ»:

816. Համաձայն ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության 29.12.2000 թ. թիվ 319 հրամանով հաստատված «Կազմակերպությունների ֆինանսատնտեսական գործունեության հաշվապահական հաշվառման հաշվային պլանի»` ներքոհիշյալներից ո՞ր հաշիվներն են պատկանում մասնագիտացված անձանց արտահաշվեկշռային հաշիվներին.

1. «Կոմիսիայի և կոնսիգնացիայի պայմանագրերի համաձայն ստացված

արժեթղթեր».

2. «Հավատարմագրային կառավարման պայմանագրի համաձայն կառավարվող

արժեթղթեր».

3. «Դիլերային գործունեության նպատակով թողարկված և չտեղաբաշխված

կապիտալ».

4. «Տեղաբաշխված երկարաժամկետ պարտատոմսերի գծով վճարվելիք համախառն

գումարներ».

5. «Որպես սեփական կապիտալի գործիքներ դասակարգված ածանցյալ

գործիքներ»:

817. Համաձայն ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության 29.12.2000 թ. թիվ 319 հրամանով հաստատված «Կազմակերպությունների ֆինանսատնտեսական գործունեության հաշվապահական հաշվառման հաշվային պլանի»` ներքոհիշյալներից ո՞ր հաշիվները չեն պատկանում մասնագիտացված անձանց արտահաշվեկշռային հաշիվներին.

1. «Հիմնադրի (հաճախորդի) ֆինանսական արդյունք».

2. «Հավատարմագրային կառավարման պայմանագրի համաձայն կառավարվող

արժեթղթեր».

3. «Հավատարմագրային կառավարմամբ և բրոքերային գործունեությամբ

առաջացած դեբիտորական պարտքեր և փոխառություններ».

4. «Դիլերային գործունեությամբ առաջացած դեբիտորական պարտքեր և

փոխառություններ».

5. «Որպես սեփական կապիտալի գործիքներ դասակարգված ածանցյալ

գործիքներ»:

 

ԳԼՈՒԽ 3. Խնդիրներ

 

Թեմա 3.1. Ֆինանսական հաշվարկների հիմունքների վերաբերյալ խնդիրներ

 

818. Բանկում հաճախորդի հաշվին երկրորդ տարվա վերջում գոյացել է 13 200 դրամի չափով գումար: Որոշել ավանդի նախնական գումարի մեծությունը, եթե ավանդի տարեկան տոկոսադրույքը 16% է, իսկ տոկոսները հաշվեգրվել են պարզ տոկոսի հաշվարկով:

819. Ներդրողը բանկում ավանդադրել է 10 000 դրամ, որի դիմաց վճարվել է առաջին տարվա համար` 100%, երկրորդ տարվա համար` 60%, երրորդ տարվա համար` 30%: Տոկոսները հաշվեգրվել են յուրաքանչյուր տարվա ավարտին` պարզ տոկոսի հաշվարկով: Հաշվել երրորդ տարվա սկզբին ներդրողի հաշվի վրա գոյացած գումարը (ներառյալ` ավանդի մայր գումարը), եթե ենթադրվում է, որ ներդրողը այդ ժամանակամիջոցում իր հաշվից որևէ գումար չի հանել:

820. Ներդրողը բանկում ավանդադրել է որոշակի գումար, որի դիմաց վճարվել է առաջին տարվա համար` 80%, երկրորդ տարվա համար` 60%, երրորդ տարվա համար` 30%: Տոկոսները հաշվեգրվել են պարզ տոկոսի հաշվարկով: Հաշվել ավանդի նախնական չափը, եթե երրորդ տարվա վերջին ներդրողի հաշվի վրա գոյացած գումարը կազմել է 81 000 դրամ և ենթադրվում է, որ ներդրողը այդ ժամանակամիջոցում իր հաշվից որևէ գումար չի հանել:

821. Ներդրողը բանկում ավանդադրել է 20 000 դրամ: Որոշել ավանդի տարեկան տոկոսադրույքը, եթե 2 տարի հետո ներդրողի հաշվում գոյացել է 50 000 դրամ (ներառյալ` ավանդի մայր գումարը), իսկ տոկոսները հաշվեգրվել են պարզ տոկոսի հաշվարկով:

822. Ներդրողը բանկում ավանդադրել է 20 000 դրամ: Որոշել ավանդի տարեկան տոկոսադրույքը, եթե 2 տարի հետո ներդրողի հաշվում գոյացել է ավանդի նախնական գումարից 3 անգամ ավելի մեծ գումար (ներառյալ` ավանդի մայր գումարը), իսկ տոկոսները հաշվեգրվել են պարզ տոկոսի հաշվարկով:

823. Ներդրողը բանկում ավանդադրել է որոշակի գումար` 3 տարի ժամկետով: Որոշել առաջին տարվա համար վճարվող տոկոսադրույքը, եթե երկրորդ տարվա համար վճարվող տոկոսադրույքը 1.5 անգամ ավելի բարձր է, քան առաջին տարվա համար, իսկ երրորդ տարվա համար այն կազմել է երկրորդ տարվա համար վճարվող տոկոսադրույքի 80%-ը: Երրորդ տարվա վերջին ներդրողի հաշվում գոյացել է ավանդի նախնական գումարից 3 անգամ մեծ գումար (ներառյալ` ավանդի մայր գումարը): Տոկոսները հաշվեգրվել են պարզ տոկոսի հաշվարկով:

824. Երրորդ տարվա վերջի դրությամբ ներդրողի հաշվին առկա է 21 074 դրամի չափով գումար: Տարեկան տոկոսադրույքը 12% է, իսկ տոկոսները հաշվեգրվել են բարդ տոկոսի հաշվարկով: Հաշվարկել ներդրված գումարի սկզբնական մեծությունը:

825. Ներդրողը բանկում ավանդադրել է 20 000 դրամի չափով գումար: Ավանդի տարեկան տոկոսադրույքը 9% է, իսկ տոկոսները հաշվեգրվում են բարդ տոկոսի հաշվարկով: Որքա՞ն գումար կլինի ներդրողի հաշվին երկու տարի անց:

826. Վարկը տրամադրվում է 3.5 տարի ժամկետով: Վարկի տոկոսադրույքն առաջին տարվա համար կազմում է 30%, իսկ յուրաքանչյուր հաջորդ կիսամյակի համար այն նվազեցվում է 1%-ով: Որոշել աճի (հավելաճի) բազմապատկիչի մեծությունը, եթե տոկոսները հաշվեգրվում են բարդ տոկոսի հաշվարկով:

827. Ներդրողը բանկում ավանդադրել է 10 000 դրամի չափով գումար: Որքա՞ն գումար կլինի ներդրողի հաշվին երեք տարի անց, եթե տոկոսադրույքն առաջին տարվա համար 20% է, երկրորդ տարվա համար` 30%, իսկ երրորդ տարվա համար` 25%: Տոկոսները հաշվեգրվում են բարդ տոկոսի հաշվարկով:

828. Ավանդի տարեկան տոկոսադրույքը 12% է, իսկ տոկոսները հաշվեգրվում են բարդ տոկոսի հաշվարկով: Ներդրողին որքա՞ն գումար անհրաժեշտ կլինի ավանդադնել բանկում, որպեսզի երկու տարի անց նրա հաշվին գոյանա առնվազն 10 000 դրամի չափով գումար:

829. Ոչ բանկ ֆինանսական կազմակերպությունն առաջին տարում վճարել է բանկի կողմից առաջարկվող տոկոսադրույքի չափով, իսկ երկրորդ տարում` բանկի կողմից առաջարկվող տոկոսադրույքից 10%-ով քիչ: Ներդրողը նվազագույն որքա՞ն գումար պետք է ներդնի այդ կազմակերպությունում, որպեսզի երկու տարի անց նրա հաշվին գոյանա 10 000 դրամից ոչ պակաս գումար, եթե բանկի կողմից առաջարկվող տոկոսադրույքը երկու տարիների համար տարեկան 12% է, իսկ տոկոսները հաշվեգրվում են բարդ տոկոսի հաշվարկով:

830. Ոչ բանկ ֆինանսական կազմակերպությունն առաջին տարում վճարել է բանկի կողմից առաջարկվող տոկոսադրույքի չափով, իսկ երկրորդ տարում` բանկի կողմից առաջարկվող տոկոսադրույքից 10%-ով ավելին: Ներդրողը նվազագույն որքա՞ն գումար պետք է ներդնի տվյալ կազմակերպությունում, որպեսզի երկու տարի անց նրա հաշվին գոյանա 20 000 դրամից ոչ պակաս գումար, եթե «Խնայբանկի» կողմից առաջարկվող տոկոսադրույքը երկու տարիների համար տարեկան 12% է, իսկ տոկոսները հաշվեգրվում են բարդ տոկոսի հաշվարկով:

831. Վարկը տրամադրվում է 26% տարեկան տոկոսադրույքով, 250 օր ժամկետով: Որոշել վարկի սկզբնական գումարի մեծությունը, եթե վարկառուն պարտավորվում է վերադարձնել 400 000 դրամ (1 տարին հավասար է 365 օր):

832. 50 000 դրամի չափով վարկը տրամադրվել է 3.5 տարի ժամկետով: Որոշել վարկի մարման դրությամբ վճարման ենթակա գումարի մեծությունը, եթե տարեկան տոկոսադրույքը 25% է, և տոկոսները հաշվեգրվում են բարդ տոկոսի հաշվարկով:

833. Հաշվել էֆեկտիվ տոկոսադրույքը, եթե տարեկան տոկոսադրույքը կազմում է 24%, և տոկոսները հաշվեգրվում են ամեն ամիս:

834. Տարեկան տոկոսադրույքի նվազագույն ի՞նչ մեծության դեպքում բանկում ներդրված ավանդը երկու տարում առնվազն կեռապատկվի, եթե տոկոսները հաշվեգրվում են տարեկան պարբերականությամբ և բարդ տոկոսի հաշվարկով:

835. Հաճախորդը բանկում ավանդադրել է 10 000 դրամ: Տոկոսադրույքի ի՞նչ մեծության դեպքում ավանդի գումարը երկու տարում կդառնա 25 000 դրամ, եթե տոկոսները հաշվեգրվում են տարեկան պարբերականությամբ և բարդ տոկոսի հաշվարկով:

836. Հաճախորդը բանկում ավանդադրել է 15 000 դրամ: Որքա՞ն ժամանակ հետո ավանդի գումարը կդառնա 21 600 դրամ, եթե տարեկան տոկոսադրույքը 20% է, իսկ տոկոսները հաշվեգրվում են տարեկան պարբերականությամբ և բարդ տոկոսի հաշվարկով:

837. Բանկը տոկոսները հաշվեգրում է ամսական պարբերականությամբ: Ամսական տոկոսադրույքը 1% է: Հաշվարկել բարդ տոկոսով և պարզ տոկոսով հաշվեգրված տարեկան տոկոսադրույքների հարաբերակցության գործակիցը:

838. «Ա» բանկը տոկոսները հաշվեգրում է կիսամյակային պարբերականությամբ և բարդ տոկոսի հաշվարկով, իսկ «Բ» բանկը` տարեկան պարբերականությամբ և պարզ տոկոսի հաշվարկով: Ներդրողը 10 000-ական դրամ ավանդադրել է «Ա» և «Բ» բանկերում` 2 տարի ժամկետով: «Ա» բանկի կողմից հաշվարկվող ի՞նչ կիսամյակային տոկոսադրույքի պայմանում ավանդների ժամկետի ավարտի դրությամբ արդյունքները ներդրողի համար միևնույնը կլինեն, եթե «Բ» բանկի կողմից վճարող տարեկան տոկոսադրույքը 12% է:

839. «Ա» բանկը տոկոսները հաշվեգրում է կիսամյակային պարբերականությամբ և բարդ տոկոսի հաշվարկով, իսկ «Բ» բանկը` տարեկան պարբերականությամբ և պարզ տոկոսի հաշվարկով: Ներդրողը 10 000-ական դրամ ավանդադրել է «Ա» և «Բ» բանկերում` 2 տարի ժամկետով: «Ա» բանկի կողմից հաշվարկվող ի՞նչ կիսամյակային տոկոսադրույքի պայմանում ավանդների ժամկետի ավարտի դրությամբ «Ա» բանկի ավանդի գումարը 10%-ով կգերազանցի «Բ» բանկի գումարը, եթե «Բ» բանկի կողմից վճարող տարեկան տոկոսադրույքը 15% է:

840. «Ա» բանկը տոկոսները հաշվեգրում է կիսամյակային պարբերականությամբ և բարդ տոկոսի հաշվարկով, իսկ «Բ» բանկը` տարեկան պարբերականությամբ և պարզ տոկոսի հաշվարկով: Ներդրողը 10 000-ական դրամ ավանդի տեսքով ներդրել է «Ա» և «Բ» բանկերում` 3 տարի ժամկետով: «Բ» բանկի կողմից հաշվարկվող ի՞նչ տոկոսադրույքի դեպքում ավանդների ժամկետի ավարտի դրությամբ արդյունքները ներդրողի համար միևնույնը կլինեն, եթե «Ա» բանկի կողմից վճարող տարեկան տոկոսադրույքը 15% է:

841. Ներդրողը բանկում ավանդադրել է 1 000 դրամ` 5 տարի ժամանակահատվածով: Տարեկան տոկոսադրույքը 20% է, իսկ տոկոսները հաշվեգրվում են բարդ տոկոսի հաշվարկով: Ներդրողը կուտակված տոկոսներն առաջին անգամ հանում է 3-րդ տարվա ավարտին, իսկ այնուհետև` յուրաքանչյուր տարվա ավարտին: Որքա՞ն է կազմում ներդրողի կողմից ստացված տոկոսների ընդհանուր գումարը:

842. Ներդրողը բանկում 5 տարի ժամկետով ավանդագրել է 15 000 դրամի չափով գումար` 12% տարեկան տոկոսադրույքով: Յուրաքանչյուր տարվա վերջին ներդրողը հանում է հաշվեգրված տոկոսները: Որոշել ավանդի և 5 տարիների ընթացքում հաշվեգրված տոկոսների ընդհանուր գումարը, եթե տոկոսները հաշվեգրվում են բարդ տոկոսի հաշվարկով:

843. Բանկը տոկոսները հաշվեգրում է կիսամյակային պարբերականությամբ և բարդ տոկոսի հաշվարկով: Հաճախորդը բանկում ավանդադրել է 2 000 000 դրամ: Որոշել կիսամյակային տոկոսադրույքի մեծությունը, եթե 2 տարի հետո հաճախորդի հաշվին գոյացել է 2 525 000 դրամի չափով գումար:

844. Որոշել 10 000 դրամ անվանական արժեքով պարտատոմսի դիմաց վճարվող գումարի մեծությունը, եթե պահանջվում է գործարքից ապահովել 10% իրական եկամտաբերություն, իսկ սպասվելիք ինֆլյացիայի մակարդակը կազմում է տարեկան 15%: Շրջանառության ժամկետը 2 տարի է: Տոկոսները հաշվեգրվում են բարդ տոկոսի հաշվարկով:

845. Ընկերությունը ձեռք է բերել 20 000 դրամ անվանական արժեքով մեկ պարտատոմս, 3 տարի շրջանառության ժամկետով: Տոկոսները հաշվեգրվում են եռամսյակային պարբերականությամբ և բարդ տոկոսի հաշվարկով: Հաշվել ընկերության կողմից ստացվելիք եկամտի մեծությունը, եթե պահանջվում է ապահովել տարեկան 8% իրական եկամուտ, իսկ ինֆլյացիայի մակարդակը տարեկան 12% է:

846. 50 000 դրամ անվանական արժեքով 91-օրյա պետական կարճաժամկետ պարտատոմսի տարեկան տոկոսադրույքը 25% է: Հաշվել իրական տոկոսադրույքը, եթե ինֆլյացիայի մակարդակը տարեկան 8% է (1 տարին հավասար է 365 օր):

847. Որոշել ֆինանսական գործարքի եկամտաբերությունը, եթե 0.9% ամսական ինֆլյացիայի պայմաններում ձեռք է բերվել պարտատոմս, որի շրջանառության ժամկետը 2 տարի է, իսկ անվանական տարեկան տոկոսադրույքը 15% է: Տոկոսները հաշվեգրվում են եռամսյակային պարբերականությամբ և բարդ տոկոսի հաշվարկով:

848. Որոշել գործարքից ստացված վնասի չափը, եթե տարեկան 14% ինֆլյացիայի դեպքում ֆինանսական միջոցները ներդրվում են պարտատոմսում, որի տարեկան տոկոսադրույքը 8% է, իսկ տոկոսները հաշվեգրվում են եռամսյակային պարբերականությամբ և բարդ տոկոսի հաշվարկով:

849. Որոշել եռամյա ֆինանսական հոսքերի ներկա արժեքը, եթե առաջին տարում վճարվում է 10 000 դրամ, երկրորդ տարում` 8 000 դրամ, երրորդ տարում` 2 000 դրամ, իսկ դիսկոնտավորման տոկոսադրույքը 6% է:

850. Ներդրողը երեք տարիների ընթացքում ստանում է տարեկան 10 000 դրամի չափով վճարումներ և տեղաբաշխում է դրանք 20% տարեկան տոկոսադրույքով: Որոշել եռամյա անուիտետի ապագա արժեքը:

851. Որոշել 20 000 դրամ անվանական արժեքով և 1 տարի շրջանառության ժամկետ ունեցող պարտատոմսի մարման արժեքը, եթե պարտատոմսի եկամտաբերությունն առաջին եռամսյակի համար 25%, հաջորդ 200 օրվա համար` 20%, իսկ մնացած ժամանակահատվածի համար 30% է: Տոկոսների հաշվեգրումները կատարվում են պարզ տոկոսի հաշվարկով (1 տարին հավասար է 365 օր, իսկ 1 եռամսյակը` 91 օր):

852. 10 000 դրամ անվանական արժեքով պարտատոմսի մարումը կատարվում է 5 տարվա ընթացքում և ժամկետային վճարումների հետևյալ ժամանակացույցով` առաջին տարվա համար` 2 000 դրամ, երկրորդ տարում` 2 000 դրամ, երրորդ տարում` 4 000 դրամ և չորրորդ տարում` 1 500 դրամ: Որոշել վերջին վճարման գումարի մեծությունը, եթե տարեկան տոկոսադրույքը 5% է:

853. 5 000 դրամ անվանական արժեքով և 4 տարի մարման ժամկետով պարտատոմսը ձեռք է բերվել 130 կուրսով: Հաշվել պարտատոմսի գնման եկամտաբերությունը, եթե տարեկան տոկոսադրույքը 18% է, իսկ տոկոսները հաշվեգրվում են բարդ տոկոսի հաշվարկով:

854. Որոշել 10 000 դրամ անվանական արժեքով պարտատոմսի մարման արժեքը, եթե դրա շրջանառության ժամկետը 5 տարի է: Տարեկան տոկոսադրույքը 20% է, և տոկոսները հաշվեգրվում են անընդհատ:

855. 1 000 դրամ անվանական պարտատոմսի տարեկան արժեկտրոնը կազմում է 80 դրամ: Որոշել պարտատոմսի դյուրացիայի մեծությունը, եթե պարտատոմսի շրջանառության ժամկետը 3 տարի է, իսկ եկամտաբերությունը նշված ժամանակահատվածի համար կազմում է 10%:

856. Պարտատոմսի դյուրացիան կազմում է 3.5 տարի: Որոշել պարտատոմսի գնի փոփոխությունը, եթե եկամտաբերությունը փոփոխվել է 8%-ից 8.3%:

857. Մեկ տարի մարման ժամկետ ունեցող պարտատոմսը կարող է մարվել անվանական արժեքով, իսկ տարեկան արժեկտրոնը վճարվում է անվանական արժեքի 5%-ի չափով: Պարտատոմսի շուկայական գինը կազմում է նրա անվանական արժեքի 91.3%-ը: Որոշել պարտատոմսի ներքին եկամտաբերությունը:

858. 18 000 դրամ անվանական արժեքով պարտատոմսի տարեկան արժեկտրոնային դրույքաչափը 12% է, իսկ մարման ժամկետը երեք տարի է: Որոշել պարտատոմսի շուկայական արժեքը, եթե այլընտրանքային տարեկան տոկոսադրույքը 14% է:

859. 5 տարի մարման ժամկետ ունեցող «Ա» և 10 տարի մարման ժամկետ ունեցող «Բ» ոչ արժեկտրոնային պարտատոմսերն ունեն միևնույն անվանական արժեքը: «Ա» պարտատոմսի շուկայական արժեքը 2 անգամ գերազանցում է «Բ» պարտատոմսի շուկայական արժեքը, երբ «Ա» պարտատոմսի մարմանը մնացել էր 2 տարի, իսկ «Բ» պարտատոմսինը` 3 տարի: Որոշել այլընտրանքային տարեկան տոկոսադրույքը:

860. 91 օր մարման ժամկետով, 10 000 դրամ անվանական արժեքով արժեկտրոնային պարտատոմսի եկամտաբերությունը նշված ժամանակահատվածի համար 8% է: Այլ հավասար պայմաններում ի՞նչ գնով այն ձեռք կբերի ներդրումային ընկերությունը, եթե պահանջվում է ապահովել 40% եկամտաբերություն, իսկ գործող շահութահարկի դրույքաչափը 25% է (1 տարին հավասար է 365 oր):

861. Արտադրական ձեռնարկությունը 1 000 դրամ անվանական արժեքով պետական պարտատոմսը գնել է 1 050 դրամով և մեկ տարի հետո վաճառել 1 190 դրամով: Այդ տարվա ընթացքում ձեռնարկությունը ստացել է նաև 250 դրամի չափով արժեկտրոնային եկամուտ: Այլ հավասար պայմաններում որոշել նշված գործառնությունների արդյունքում ձեռնարկության շահութահարկի գծով հարկային պարտավորությունների չափը, եթե գործող շահութահարկի դրույքաչափը 25% է:

862. Ինչի՞ է հավասար 91 օր մարման ժամկետով, 50 000 դրամ անվանական արժեքով պետական պարտատոմսի շուկայական արժեքը, եթե պարտատոմսի մարմանը մնացել է 61 օր, իսկ տարեկան ակնկալվող եկամտաբերությունը 12% է (1 տարին հավասար է 365 օր):

863. Պարտատոմսի տարեկան արժեկտրոնը 8 դրամ է, իսկ մարման գինը` 100 դրամ: Ինչի՞ է հավասար պարտատոմսի շուկայական արժեքը, եթե պարտատոմսի շրջանառության ժամկետը 2 տարի է, իսկ տարեկան ակնկալվող եկամտաբերությունը 7%:

864. Ընկերությունը թողարկել է պարտատոմսեր` տարեկան 12% եկամտաբերությամբ և տեղաբաշխում է դրանք անվանական արժեքով: Մեկ տարի առաջ նույն ընկերությունը թողարկել է պարտատոմսեր` տարեկան 10% եկամտաբերությամբ: Ներքոհիշյալներից ո՞ր պնդումն է ճիշտ 10% եկամտաբերություն ունեցող պարտատոմսի համար.

1. տվյալ պարտատոմսերի ընթացիկ գինը բարձր է անվանական արժեքից.

2. տվյալ պարտատոմսերի ընթացիկ գինը ցածր է անվանական արժեքից.

3. տվյալ պարտատոմսերի ընթացիկ գինը հավասար է անվանական արժեքին.

4. տվյալ պարտատոմսերի նկատմամբ պահանջարկը կտրուկ աճելու է:

865. Ընկերությունը թողարկել է պարտատոմս` տարեկան 12% եկամտաբերությամբ և տեղաբաշխում է դրանք անվանական արժեքով: Մեկ տարի առաջ նույն ընկերությունը թողարկել էր պարտատոմս` տարեկան 15% եկամտաբերությամբ: Ներքոհիշյալներից ո՞ր պնդումն է ճիշտ 15% եկամտաբերություն ունեցող պարտատոմսերի համար:

1. տվյալ պարտատոմսերի ընթացիկ գինը բարձր է անվանական արժեքից.

2. տվյալ պարտատոմսերի ընթացիկ գինը ցածր է անվանական արժեքից.

3. տվյալ պարտատոմսերի ընթացիկ գինը հավասար է անվանական արժեքին.

4. տվյալ պարտատոմսերի նկատմամբ պահանջարկը կտրուկ կնվազի:

866. Շուկայում միաժամանակ շրջանառվում են նույն անվանական արժեքով և շրջանառության ժամկետով «Ա» և «Բ» արժեկտրոնային պարտատոմսերը: «Ա» պարտատոմսի արժեկտրոնը վճարվում է տարեկան պարբերականությամբ` անվանական արժեքի 10%-ի չափով, իսկ «Բ» պարտատոմսինը` կիսամյակային պարբերականությամբ և 5%-ի չափով: Նշել տվյալ պարտատոմսերի շուկայական արժեքների կամ ընթացիկ եկամտաբերությունների վերաբերյալ ճիշտ պնդումները:

867. Շուկայում միաժամանակ շրջանառվում են նույն անվանական արժեքով «Ա» և «Բ» արժեկտրոնային պարտատոմսերը: «Ա» պարտատոմսի համար տարեկան պարբերականությամբ վճարվում է անվանական արժեքի 5%-ի չափով արժեկտրոն, իսկ «Բ» պարտատոմսի համար` 5,5%-ի չափով: Եթե «Ա» պարտատոմսի շուկայական արժեքը հավասար է նրա անվանական արժեքին, ապա նշել «Բ» պարտատոմսի շուկայական արժեքի կամ ընթացիկ եկամտաբերության վերաբերյալ ճիշտ պնդումները (առանց հաշվի առնելու պարտատոմսի գնի վրա ազդող այլ գործոնները):

868. Ներդրողը վաճառում է 10 հատ 1 000 դրամ անվանական արժեքով և 5% արժեկտրոնով պարտատոմսեր և միևնույն գնով գնում է 10 այլ պարտատոմսեր` նույն անվանական արժեք ունեցող և 5,25% արժեկտրոնով: Որքա՞ն կավելանա ներդրողի տարեկան տոկոսային եկամուտը, եթե տոկոսները վճարվում են տարեկան պարբերականությամբ:

869. Փոխարկելի պարտատոմսը փոխարկվում է 20 հատ 50 դրամ անվանական արժեք ունեցող բաժնետոմսերի: Ներկայումս պարտատոմսը շուկայում վաճառվում է 960 դրամով: Ի՞նչ գնով պետք է վաճառվի բաժնետոմսը, որպեսզի շուկայում բացառվի արբիտրաժային գործունեություն իրականացնելու հնարավորությունը (այլ հավասար պայմաններում):

870. Հաշվել բանկում ներդրված ավանդի էֆեկտիվ տոկոսադրույքը, եթե տոկոսները հաշվեգրվում են ամեն եռամսյակ` 3%-ի չափով:

871. 1998 թվականի սկզբի դրությամբ ներդրողն ունի 100 000 դրամ: Այն ցանկանում է ներդնել այնպես, որ 2003 թվականի սկզբին ունենա 300 000 դրամից ոչ պակաս գումար: Ա բանկը ավանդների դիմաց առաջարկում է 10% կիսամյակային տոկոսադրույք, իսկ Բ բանկը` 25% տարեկան տոկոսադրույք: Այլ հավասար պայմաններում ո՞ր բանկում է նպատակահարմար ներդնել գումարը, եթե երկու բանկերի կողմից էլ տոկոսները հաշվեգրվում են բարդ տոկոսի հաշվարկով:

872. Բաժնետիրական ընկերությունը վճարում է տարեկան շահութաբաժիններ` 100 դրամի չափով: Նախատեսվում է, որ առաջիկա 4 տարիների ընթացքում ընկերության կողմից վճարվող շահութաբաժինների չափը ավելանալու է ամեն տարի 5%-ով: Հաշվել բաժնետոմսի ընթացիկ արժեքը, եթե պահանջվող եկամտաբերությունը 11% է, իսկ ժամկետի վերջում ներդրողն այն ակնկալում է վաճառել 1000 դրամով:

873. Ընկերության բաժնետոմսերի դիմաց վճարվում են շահութաբաժիններ` հետևյալ պարբերականությամբ. առաջին տարվա համար` 100 դրամ, երկրորդ տարվա համար` 200 դրամ, երրորդ տարվա համար` 300 դրամ, որից հետո շահութաբաժիններն աճելու են տարեկան 6%-ով: Որոշել բաժնետոմսի ընթացիկ շուկայական արժեքը, եթե պահանջվող եկամտաբերությունը` 12% է և ներդրողն ակնկալում է այն վաճառել 5 տարի հետո` 1300 դրամով:

874. 5 000 դրամ անվանական արժեքով բաժնետոմսի համար վճարվում է տարեկան 15% շահութաբաժին, իսկ բաժնետոմսերի գինը, ըստ գնահատականների, ամեն տարի աճելու է 4%-ի չափով: Հաշվել 100 նման բաժնետոմսեր անվանական արժեքով ձեռք բերելու և դրանք 5 տարի հետո վաճառելու գործարքից ստացվող եկամտի չափը:

875. Բաժնետոմսի շուկայական արժեքը կազմում է 1 200 դրամ: Ընկերության կողմից վճարվում է տարեկան շահութաբաժին` 700 դրամի չափով: Որոշել եկամտաբերության ներքին նորմը, եթե ներդրողն ակնկալում է այն վաճառել 2 տարի հետո` 800 դրամով:

876. 10 000 դրամ անվանական արժեքով և 5% արժեկտրոնով պարտատոմսի ընթացիկ շուկայական գինը 8 000 դրամ է, որը հետգնման ենթակա է միայն 10 տարի հետո: Որքա՞ն է պարտատոմսի տարեկան արժեկտրոնային եկամուտը:

877. Պարտատոմսի շուկայական արժեքը արժեկտրոնի վճարման պահին կազմում է նրա անվանական արժեքի 85%-ը: Որքա՞ն կլինի պարտատոմսի շուկայական արժեքը (անվանական արժեքի նկատմամբ տոկոսներով արտահայտված) արժեկտրոնի վճարման պահից 3 ամիս անց, եթե տարեկան արժեկտրոնը կազմում է 10%:

878. Պարտատոմսի շուկայական «զուտ» արժեքը կազմում է նրա անվանական արժեքի 85%-ը, իսկ նրա «տոկոսները ներառած» շուկայական արժեքը` 92.5%, տարեկան արժեկտրոնը` 15%: Հաշվարկել այն ժամանակահատվածը, որը անցել է վերջին արժեկտրոնը վճարելուց հետո:

879. Պարտատոմսի տարեկան արժեկտրոնը 10% է, մարման ժամկետը` 1 տարի, իսկ շուկայական արժեքը կազմում է նրա անվանական արժեքի 75%-ը: Որոշել պարտատոմսի եկամտաբերությունը:

880. Որոշել պարտատոմսի ընթացիկ եկամտաբերությունը, եթե պարտատոմսի տարեկան արժեկտրոնը 10% է, իսկ շուկայական արժեքը կազմում է անվանական արժեքի 75%-ը:

881. Պարտատոմսի շուկայական արժեքը կազմում է 120 դրամ, շուկայական տոկոսադրույքը` 12%: Շուկայական տոկոսադրույքի 0.2% փոփոխությունը բերում է պարտատոմսի շուկայական արժեքի 1/8-ի չափով փոփոխության: Որոշել պարտատոմսի շուկայական արժեքը, եթե շուկայական տոկոսադրույքը նվազի մինչև 11%:

882. Պարտատոմսի շուկայական արժեքը կազմում է 100 դրամ, շուկայական տոկոսադրույքը` 8%: Շուկայական տոկոսադրույքի 0.2% փոփոխությունը բերում է պարտատոմսի շուկայական արժեքի 1/8-ի չափով փոփոխության: Որոշել շուկայական տոկոսադրույքի մեծությունը, եթե նրա փոփոխության արդյունքում պարտատոմսի շուկայական արժեքը նվազել է մինչև 98.5 դրամի:

883. Ընկերությունը մեկ բաժնետոմսի դիմաց յուրաքանչյուր եռամսյակ վճարում է 50 դրամ շահութաբաժին: Բաժնետոմսի շուկայական արժեքը 3 000 դրամ է: Որոշել բաժնետոմսի տարեկան ընթացիկ եկամտաբերությունը:

884. Որոշել 90 օր մարման ժամկետ և 60 000 դրամ անվանական արժեք ունեցող մուրհակի մարման արժեքը, եթե դրա անվանական արժեքի նկատմամբ հաշվարկվում է նաև 10% տարեկան տոկոսադրույք (1 տարին հավասար է 360 օր):

 

Թեմա 3.2. Ֆինանսական վերլուծության և կորպորատիվ ֆինանսների վերաբերյալ

խնդիրներ

 

885. Ընկերության պարտավորությունները կազմում են 2 000 000 դրամ, իսկ սեփական կապիտալը` 10 000 000 դրամ: Որքա՞ն են կազմում նրա ակտիվները:

886. Որոշել ընկերության ակտիվների շահութաբերության գործակիցը, եթե նրա զուտ շահույթը կազմում է 8 200 000 դրամ, սեփական կապիտալի միջին տարեկան արժեքը` 56 800 000 դրամ, իսկ ֆինանսական անկախության գործակիցը 0.5 է:

887. Որոշել ընկերության ակտիվների շրջանառության գործակիցը, եթե նրա սեփական կապիտալի շրջանառելիության գործակիցը կազմում է 3, իսկ ֆինանսական անկախության գործակիցը` 0.5:

888. Բաժնետիրական ընկերության ընդհանուր ակտիվները կազմում են 1 200 000 դրամ, իսկ սեփական կապիտալը` 720 000 դրամ: Ընկերությունը որոշում է կայացնում գործունեությունը ընդլայնելու նպատակով 800 000 դրամ լրացուցիչ ֆինանսական միջոցներ ներգրավել, որից 280 000 դրամը` լրացուցիչ բաժնետոմսեր տեղաբաշխելու միջոցով, իսկ մնացածը` բանկից երկարաժամկետ վարկ ստանալու միջոցով: Ի՞նչ չափով կփոփոխվի ընկերության «անկախության» գործակցի մեծությունը որոշման կայացման հետևանքով:

889. Բաժնետիրական ընկերության ընդհանուր ակտիվները կազմում են 1 500 000 դրամ, իսկ սեփական կապիտալը` 800 000 դրամ: Ընկերությունը որոշում է կայացնում` գործունեությունը ընդլայնելու նպատակով 1.000.000 դրամ լրացուցիչ ֆինանսական միջոցներ ներգրավել, որից 400 000 դրամը` լրացուցիչ բաժնետոմսեր տեղաբաշխելու միջոցով, իսկ մնացածը` բանկից երկարաժամկետ վարկ ստանալու միջոցով: Ի՞նչ չափով կփոփոխվի ընկերության «պարտավորությունների և սեփական կապիտալի հարաբերակցության» գործակցի մեծությունը որոշման կայացման հետևանքով:

890. Որոշել ընկերության սեփական կապիտալի մանևրայնության գործակիցը, եթե նրա սեփական կապիտալը կազմում է 9 200 000 դրամ, ընթացիկ ակտիվները` 8 300 000 դրամ, ընթացիկ պարտավորությունները` 3 700 000 դրամ:

891. Որոշել ընկերության գործող կապիտալի (սեփական շրջանառու կապիտալի) մեծությունը, եթե նրա ընթացիկ ակտիվները կազմում են 2 100 000 դրամ, ընթացիկ պարտավորությունները` 1 300 000 դրամ, իսկ կանոնադրական կապիտալը` 4 500 000 դրամ:

892. Առևտրային կազմակերպությունն ունի 10 000 000 դրամ հասույթ ապահովող ապրանքների պաշար, որոնց ինքնարժեքը 6 000 000 դրամ է: Տարեվերջին պաշարների մնացորդը կազմում է 1 000 000 դրամ: Որքա՞ն է վաճառված ապրանքների ինքնարժեքը:

893. Ընկերությունը ձեռք է բերել սարքավորում` 30 000 000 սկզբնական արժեքով և 6 տարի ծառայության ընդհանուր ժամկետով: Ծառայության ժամկետի վերջում նրա վաճառքի ակնկալվող գինը 6 000 000 դրամ է: Սարքավորման մաշվածությունը երկու տարի համամասնական մեթոդով դուրս գրելուց հետո վերանայվել է նրա ծառայության ընդհանուր ժամկետը` նվազեցվելով 2 տարով: Որքա՞ն կլինի մաշվածության ծախսը սարքավորման օգտագործման երրորդ տարվա համար:

894. Անավարտ արտադրության տվյալ ամսվա վերջնական մնացորդը 132 500 դրամ է, տվյալ ամսվա արտադրական ծախսերը կազմել են 892 200 դրամ և անավարտ արտադրության տվյալ ամսվա սկզբնական մնացորդը եղել է 118 400: Հաշվել արտադրված ապրանքների ինքնարժեքը:

895. Բաց բաժնետիրական ընկերությունը թողարկել է 1 000 000 դրամի պարտատոմս` 1 000 դրամ անվանական արժեքով: Ի՞նչ փոփոխություն կլինի տվյալ ընկերության հաշվապահական հաշվեկշռում պարտատոմսերի թողարկման արդյունքում:

896. Հետևյալ ընկերություններից ո՞ր ընկերությունն է աճման փուլում:

 

ԸՆԿ. Ա  ԸՆԿ. Բ  ԸՆԿ. Գ. ԸՆԿ. Դ.

    Մեկ բաժնետոմսին           1000 դր. 4000 դր. 3000 դր. 4500 դր.

ընկնող զուտ շահույթ

 

    Շահաբաժիններ                50 դր. 1520 դր. 1500 դր. 3015 դր.

Չբաշխված

    շահույթի տոկոսը             95%      62%      50%      23%

 

897. Ընկերության կանոնադրական կապիտալը բաղկացած է 500 000 հատ հասարակ բաժնետոմսերից և 100 000 արտոնյալ բաժնետոմսերից: Ընկերության շահույթը (մինչև հարկերի վճարումը) կազմում է 10 000 000 դրամ, իսկ շահութահարկը` 3 000 000 դրամ: Արտոնյալ բաժնետոմսերի դիմաց վճարվող շահութաբաժինը 4 դրամ է: Որոշել մեկ հասարակ բաժնետոմսին ընկնող եկամուտի (EPS) մեծությունը:

898. Ընկերության սեփական կապիտալի շահութաբերության ցուցանիշը հաշվետու ժամանակահատվածում 15% է, իսկ երկարաժամկետ պարտավորությունները կազմում են 30 000 000 դրամ: Ընկերության սեփական կապիտալը 120 000 000 դրամ է, ընդ որում, ընկերությունը չունի կարճաժամկետ պարտավորություններ: Որոշել ընկերության ակտիվների շահութաբերության գործակիցը:

899. Ընկերության ակտիվների շրջանառելիության գործակիցը 3 է, հաշվետու ժամանակահատվածում իրացման ծավալը 70 000 000 դրամ է, իսկ ակտիվների շահութաբերության գործակիցը` 18%: Որոշել հաշվետու ժամանակահատվածում ընկերության կողմից ստացված զուտ շահույթի մեծությունը:

900. Ընկերության կանոնադրական կապիտալը կազմված է 1000 բաժնետոմսերից, որոնք պատկանում են երեք բաժնետերերի: Ա բաժնետիրոջը պատկանում է 200, Բ-ին` 500, Գ-ին` 300 բաժնետոմս: Որքա՞ն ձայների քանակություն կունենա վերոնշյալ բաժնետերերից յուրաքանչյուրը բաժնետերերի տարեկան ժողովում` տնօրենների խորհրդի ընտրության ժամանակ, եթե 3 թափուր տեղերի համար թեկնածություն են դրել 5 հոգի (քվեարկությունը իրականացվում է կումուլյատիվ եղանակով):

901. Ընկերությունը տեղաբաշխել է 20 000 000 դրամի 5%-անոց արտոնյալ բաժնետոմսեր (1 000 դրամ անվանական արժեքով), 80 000 000 դրամի սովորական բաժնետոմսեր (100 դրամ անվանական արժեքով) և 50 000 000 դրամի 10%-անոց պարտատոմսեր: Ընկերությունն ունի 50 000 000 դրամ շահույթ` տոկոսներն ու շահութահարկը վճարելուց առաջ: Շահութահարկի դրույքաչափը 30% է: Որքա՞ն է մեկ սովորական բաժնետոմսին ընկնող շահույթը:

902. Ընկերությունը տեղաբաշխել է 20 000 000 դրամի 5%-անոց արտոնյալ բաժնետոմսեր (1 000 դրամ անվանական արժեքով), 80 000 000 դրամի սովորական բաժնետոմսեր (100 դրամ անվանական արժեքով) և 50 000 000 դրամի 10%-անոց պարտատոմսեր: Ընկերությունն ունի 50 000 000 դրամ շահույթ` տոկոսներն ու շահութահարկը վճարելուց առաջ: Շահութահարկի դրույքաչափը 30% է: Որքա՞ն է սովորական բաժնետոմսերի շահութաբերությունը:

903. «Ա» ընկերությունն ունի 6 000 հայտարարված հասարակ բաժնետոմս (2 դրամ անվանական արժեքով), որոնցից 5000 հատն է տեղաբաշխվել: Ընկերության հաշվեկշռում առկա են 500 հատ հետ գնված բաժնետոմսեր: «Ա» ընկերության բաժնետոմսերի ընթացիկ շուկայական գինը 20 դրամ է: Ի՞նչի է հավասար ընկերության շուկայական կապիտալիզացիան:

904. Ընկերությունը մարման նպատակով հետ է գնում 1 000 000 փոխարկելի արտոնյալ բաժնետոմս` հայտարարելով, որ փոխարկելի արտոնյալ բաժնետոմսերը կմարվեն 20 դրամ գնով` գումարած 12 լումա կուտակված շահութաբաժինը: Յուրաքանչյուր արտոնյալ բաժնետոմս կարելի է փոխարկել 1/2 հասարակ բաժնետոմսի: Շուկայում արտոնյալ բաժնետոմսը վաճառվում է 19 դրամով, իսկ հասարակ բաժնետոմսը` 35 3/4 դրամով: Ներքոհիշյալներից ո՞ր այլընտրանքն է առավել նվազ գրավիչ արտոնյալ բաժնետոմսի սեփականատիրոջ համար.

1. մարել փոխարկելի արտոնյալ բաժնետոմսերը.

2. վաճառել փոխարկելի արտոնյալ բաժնետոմսերը.

3. փոխարկել արտոնյալ բաժնետոմսերը հասարակի:

905. Ընկերությունը տեղաբաշխել է 1 000 000 հատ փոխարկելի արտոնյալ բաժնետոմս և 2 000 000 հատ հասարակ բաժնետոմս: Յուրաքանչյուր արտոնյալ բաժնետոմս կարելի է փոխարկել 1/2 հասարակ բաժնետոմսի: Որքա՞ն տեղաբաշխված հասարակ բաժնետոմսեր կունենա ընկերությունը բոլոր փոխարկելի բաժնետոմսերի փոխարկման դեպքում:

906. Ընկերությունը տեղաշխել է 1000 հատ փոխարկելի արտոնյալ բաժնետոմս, որոնցից յուրաքանչյուրը կարելի է փոխարկել 1/2 հասարակ բաժնետոմսի: Ընկերությունը տեղաբաշխել է 2000 հասարակ բաժնետոմսեր, ընդ որում, մեկ հասարակ բաժնետոմսին բաժին ընկնող շահույթը կազմում է 2.5 դրամ: Ենթադրելով, որ բոլոր բաժնետոմսերը փոխարկվել են, իսկ ընկերության շահույթը նույնն է մնացել` ինչի՞ կհավասարվի մեկ բաժնետոմսին ընկնող շահույթը փոխարկումից հետո:

907. «Ա» ընկերության զուտ շահույթը հարկերի վճարումից հետո կազմում է 2 547 600 դրամ: Արտոնյալ բաժնետոմսերի համար վճարվող շահութաբաժինների չափը 500 000 դրամ է: Առկա է 1 000 000 հատ տեղաբաշխված հասարակ բաժնետոմս: Որոշել մեկ հասարակ բաժնետոմսին բաժին ընկնող շահույթի չափը, եթե տեղի է ունեցել յուրաքանչյուր հինգ բաժնետոմսը մեկ նոր բաժնետոմսի հարաբերակցությամբ բաժնետոմսերի համախմբում:

908. 5 000 դրամ անվանական արժեքով և 18% շահութաբաժին ունեցող կումուլյատիվ արտոնյալ բաժնետոմսի սեփականատերերին նախորդ տարի վճարվել է 6%-ի չափով շահութաբաժին: Որոշել ընթացիկ տարում վճարվող շահութաբաժնի չափը, եթե բաժնետիրական ընկերությունը ստացել է բավարար շահույթ:

909. Ներդրողը ձեռք է բերել միևնույն շուկայական արժեքով 90 բաժնետոմս (30 բաժնետոմս Ա ընկերության, 20` Բ, 40` Գ): Որոշել բաժնետոմսերի փաթեթի համախառն արժեքի փոփոխությունը (%), եթե Ա և Բ ընկերության բաժնետոմսերի շուկայական արժեքները համապատասխանաբար բարձրացել են 10%-ով և 20%-ով, իսկ Գ ընկերության բաժնետոմսերի շուկայական արժեքը նվազել է 35%-ով:

910. Ներդրողն ունի 100 փաստաթղթային բաժնետոմսեր պարունակող բաժնետոմսերի հավաստագիր: «Մեկը` երեքի» բաժնետոմսերի բաժանման մասին հայտարարման դեպքում.

1. ներդրողը պետք է վերադարձնի բաժնետոմսերի իր հին հավաստագիրը և

ստանա նոր հավաստագիր` 300 բաժնետոմսի համար.

2. ներդրողը կստանա լրացուցիչ բաժնետոմսերի հավաստագիր` 200

բաժնետոմսի համար.

3. ներդրողի հին հավաստագրի վրա կկատարվի համապատասխան նշում`

վերոհիշյալ տրոհման վերաբերյալ:

911. Հաճախորդը տնօրինում է «Ա» ընկերության 50 բաժնետոմս: «Ա» ընկերությունը պատրաստվում է իրականացնել «ռայթերի» վաճառք: Վաճառքի պայմանները հետևյալն են. մեկ բաժնետոմս գնելու համար անհրաժեշտ է 10 «ռայթ»` գումարած 35 դրամ: Եթե հաճախորդը ցանկանում է գնել 100 բաժնետոմս, ապա նրան այդ նպատակով քանի՞ լրացուցիչ «ռայթ» է անհրաժեշտ ձեռք բերել, եթե յուրաքանչյուր նախկինում տեղաբաշխված բաժնետոմսի համար տրամադրվում է 1 «ռայթ»:

912. Ներդրողն ունի «Ա» ընկերության 280 բաժնետոմս: Ընկերությունն ամեն եռամսյակ յուրաքանչյուր բաժնետոմսի դիմաց վճարում է 15 լումա շահութաբաժին: «Ա» ընկերությունը հայտարարում է 4-ը` 5-ի բաժնետոմսերի տրոհում: Որոշել ամեն եռամսյակ ներդրողի ստացած շահութաբաժնի չափը` տրոհումից հետո, եթե մեկ բաժնետոմսի դիմաց վճարվող շահութաբաժնի չափը փոփոխվում է նույն հարաբերակցությամբ:

913. Բաժնետիրական ընկերության սովորական բաժնետոմսի շուկայական գինը 56 000 դրամ է, իսկ անվանական արժեքը` 20 000 դրամ: Մեկ բաժնետոմսի դիմաց վճարվող տարեկան շահութաբաժինը 3 000 դրամ է: Որոշել բաժնետոմսի ընթացիկ շահութաբերությունը:

914. Բաժնետիրական ընկերության զուտ շահույթը կազմում է 10 500 000 դրամ: Ընկերությունը տեղաբաշխել է 30 000 հատ սովորական բաժնետոմս: Ընկերության փոխարկելի պարտատոմսերը կարելի է փոխարկել 20 000 սովորական բաժնետոմսերի: Որոշել մեկ բաժնետոմսին ընկնող շահույթը փոխարկելի պարտատոմսերի փոխարկումից առաջ:

915. Որոշել մեկ բաժնետոմսին ընկնող շահույթը, եթե բաժնետիրական ընկերությունը տեղաբաշխել է տարեկան 9% արժեկտրոնով պարտատոմսեր` 700 000 000 դրամ ծավալով և սովորական բաժնետոմսեր (500 դրամ անվանական արժեքով)` 500 000 000 դրամ ծավալով: Ընկերության շահույթը տոկոսները և հարկերը վճարելուց առաջ 300 000 000 դրամ է: Շահութահարկի դրույքաչափը 30% է: Սովորական բաժնետոմսի շուկայական գինը` 500 դրամ:

916. Որոշել մեկ բաժնետոմսի դիմաց վճարվող շահութաբաժնի չափը, եթե բաժնետիրական ընկերությունն ունի 10 000 000 դրամ շահույթ և 5 000 հատ տեղաբաշխված սովորական բաժնետոմսեր: Ընկերությունը տարեկան վճարում է 1 000 000 դրամի շահութաբաժիններ:

917. Որոշել ընկերության շահութաբաժինների վճարման հարաբերական ցուցանիշը, եթե բաժնետիրական ընկերությունն ունի 10 000 000 դրամ շահույթ և 5 000 հատ տեղաբաշխված սովորական բաժնետոմսեր: Ընկերությունը տարեկան վճարում է 1 000 000 դրամի շահութաբաժիններ:

918. Բաժնետոմսի շուկայական արժեքը 600 դրամ է: Բաժնետոմսի «գինը/շահույթ» հարաբերական ցուցանիշը հավասար է 10-ի: Ներքոհիշյալներից ո՞ր պնդումներն են ճիշտ բաժնետոմսի 1/2 հարաբերությամբ տրոհումից հետո:

1. «Գին/շահույթ» հարաբերական ցուցանիշը կնվազի մինչև 5, իսկ

շահույթը մեկ բաժնետոմսի հաշվով կմնա անփոփոխ.

2. «Գին/շահույթ» հարաբերական ցուցանիշը կմնա նույնը, իսկ շահույթը

մեկ բաժնետոմսի հաշվով կնվազի մինչև 30 դրամ.

3. «Գին/շահույթ» հարաբերական ցուցանիշը կնվազի մինչև 5, իսկ

շահույթը մեկ բաժնետոմսի հաշվով կնվազի մինչև 30 դրամ:

919. Բաժնետիրական ընկերությունը 5 000 000 դրամ արտոնյալ բաժնետոմսերի շահութաբաժինները վճարելուց հետո ունի 70 000 000 դրամ շահույթ: Ընկերությունը տեղաբաշխել է նաև 1 000 000 հատ սովորական բաժնետոմս: Սովորական բաժնետոմսի շուկայական արժեքը 560 դրամ է: Որոշել սովորական բաժնետոմսի «գին/շահույթ» հարաբերական ցուցանիշը:

920. Բաց բաժնետիրական ընկերությունը տեղաբաշխել է 250 000 000 դրամի փոխարկելի պարտատոմսեր: Մեկ բաժնետոմսի փոխարկման գինը 50 դրամ է: Ընկերությունը 150 000 000 դրամի փոխարկելի պարտատոմսերը վերաֆինանսավորում է ոչ փոխարկելի պարտատոմսերով: Որքա՞ն լրացուցիչ սովորական բաժնետոմսեր կտեղաբաշխվեն մնացած փոխարկելի պարտատոմսերը սովորական բաժնետոմսերով փոխարկելու արդյունքում:

921. Բաժնետիրական ընկերությունը տեղաբաշխել է 2 000 000 դրամի փոխարկելի պարտատոմսեր` յուրաքանչյուրը` 1 000 դրամ անվանական արժեքով: Յուրաքանչյուր պարտատոմս կարող է փոխարկվել 40 սովորական բաժնետոմսերի: Հաշվել փոխարկման գինը:

922. Բաժնետիրական ընկերությունը տեղաբաշխել է 30 000 000 դրամի 1 000 դրամ անվանական արժեք ունեցող փոխարկելի պարտատոմսեր: Յուրաքանչյուր պարտատոմս կարող է փոխարկվել 20 սովորական բաժնետոմսերի: Բոլոր փոխարկելի պարտատոմսերի փոխարկման արդյունքում քանի՞ լրացուցիչ սովորական բաժնետոմսեր կտեղաբաշխվեն:

923. Բաց ներդրումային հիմնադրամի մեկ բաժնետոմսին ընկնող զուտ ակտիվների արժեքը 11.72 դրամ է, իսկ հիմնադրամի կողմից այն վաճառվում է 12.67 դրամով: Որոշել հիմնադրամի կողմից սահմանված հավելավճարի տոկոսային արժեքը:

924. Փակ ներդրումային հիմնադրամի բաժնետոմսերը վաճառվում են 2% զեղչով: Որոշել 1 բաժնետոմսի շուկայական գինը, եթե մեկ բաժնետոմսին ընկնող զուտ ակտիվների արժեքը կազմում է 1 500 դրամ:

925. Բաց ներդրումային հիմնադրամի զուտ ակտիվների արժեքը 2500 դրամ է, բաժնետոմսերի քանակը` 500 հատ, իսկ բաժնետոմսի տեղաբաշխման դեպքում հավելավճարը կազմում է մեկ բաժնետոմսին ընկնող զուտ ակտիվների արժեքի 5%-ը: Որոշել բաժնետոմսերի տեղաբաշխման գինը:

926. Բաց ներդրումային հիմնադրամի զուտ ակտիվների արժեքը 2500 դրամ է, բաժնետոմսերի քանակը` 500 հատ, իսկ բաժնետոմսի հետգնման դեպքում զեղչը կազմում է մեկ բաժնետոմսին ընկնող զուտ ակտիվների արժեքի 5%-ը: Որքա՞ն է կազմում բաժնետոմսերի հետգնման գինը:

927. Որոշել բաց ներդրումային հիմնադրամի բաժնետոմսերի հետգնման գինը, եթե ակտիվները 2 000 000 դրամ են, պարտավորությունները` 500 000 դրամ, բաժնետոմսերի քանակը` 5000 հատ, իսկ զեղչը` 5%:

928. Փայատիրական ներդրումային հիմնադրամի փայը տեղաբաշխվում է 2.1 դրամով` ներառյալ 5% հավելավճարը: Որոշել հիմնադրամի ակտիվները, եթե պարտավորությունները 13 000 դրամ են, իսկ տեղաբաշխված փայերի քանակը` 10 000 հատ:

929. Որոշել փայատիրական հիմնադրամի պարտավորությունները, եթե ակտիվները 25 000 դրամ են, մեկ փայի արժեքը` 1.2 դրամ, իսկ տեղաբաշխված փայերի քանակը` 10 000 հատ:

930. Ընկերությունն իրականացրել է բաժնետոմսերի տրոհում` 1:4 հարաբերությամբ: Որոշել բաժնետիրոջ փաթեթում բաժնետոմսերի քանակը և համախառն անվանական արժեքը, եթե մինչև տրոհումը բաժնետիրոջ փաթեթը կազմված էր 100 բաժնետոմսից, որոնց համախառն անվանական արժեքը կազմում էր 500 դրամ:

931. Ընկերությունն իրականացրել է բաժնետոմսերի համախմբում` 4:1 հարաբերությամբ: Որոշել բաժնետիրոջ փաթեթում բաժնետոմսերի քանակը և համախառն անվանական արժեքը, եթե մինչև համախմբումը բաժնետիրոջ փաթեթը կազմված էր 100 բաժնետոմսից, որոնց համախառն անվանական արժեքը կազմում էր 500 դրամ:

932. Բաժնետիրական ընկերությունն իր 50 000 դրամ անվանական արժեքով արտոնյալ բաժնետոմսերի սեփականատերերին վճարում է տարեկան 10 000 դրամ շահութաբաժին: Արտոնյալ բաժնետոմսի շուկայական արժեքը 80 000 դրամ է: Հաշվել արտոնյալ բաժնետոմսի ընթացիկ եկամտաբերությունը:

933. Բաժնետիրական ընկերության մեկ բաժնետոմսին ընկնող զուտ շահույթը 5 000 դրամ է: Մեկ բաժնետոմսի դիմաց վճարվել է 1 000 դրամ շահութաբաժին: Ընկերության բաժնետոմսի շուկայական գինը 55 000 դրամ է: Հաշվել բաժնետոմսի «գին/շահույթ» (P/E) հարաբերական ցուցանիշի մեծությունը:

934. Բաժնետիրական ընկերությունն ընթացիկ տարում ստացել է 19 000 000 դրամ զուտ շահույթ: Ընկերությունն ունի տեղաբաշխված 2 000 000 հատ սովորական և 1 000 000 հատ արտոնյալ բաժնետոմսեր: Յուրաքանչյուր արտոնյալ բաժնետոմսերի համար վճարվում է տարեկան 1 դրամ շահութաբաժին: Հաշվել մեկ սովորական բաժնետոմսի դիմաց վճարվող շահութաբաժնի մեծությունը:

935. Բաժնետիրական ընկերության մեկ սովորական բաժնետոմսին ընկնող շահույթը կազմում է 600 դրամ` յուրաքանչյուր արտոնյալ բաժնետոմսին 400 դրամ շահութաբաժին վճարելուց հետո: Ընկերությունը նաև վճարել է 180 դրամ շահութաբաժին` յուրաքանչյուր սովորական բաժնետոմսի դիմաց: Հաշվել շահութաբաժնի վճարման հարաբերական ցուցանիշը:

936. Բաժնետոմսի անվանական արժեքը 20 դրամ է, մեկ բաժնետոմսին ընկնող շահույթը և շահութաբաժինը կազմում են, համապատասխանաբար, 80 դրամ և 50 դրամ: Բաժնետոմսի շուկայական և հաշվեկշռային արժեքները կազմում են, համապատասխանաբար, 150 դրամ և 500 դրամ, իսկ մեկ բաժնետոմսին ընկնող դրամական հոսքերը կազմում են 100 դրամ: Որոշել ընկերության բաժնետոմսի P/E և շահութաբաժնային եկամտաբերության ցուցանիշները:

937. Բաժնետոմսի շուկայական գինը 400 դրամ է: Նախկին բաժնետոմսերի սեփականատերերի համար նոր բաժնետոմսի բաժանորդագրման գինը 360 դրամ է, իսկ մեկ բաժնետոմս բաժանորդագրվելու համար անհրաժեշտ իրավունքների (right) քանակը` 4: Որոշել մեկ իրավունքի արժեքը:

 

Թեմա 3.3. Բրոքերային գործարքների վերաբերյալ խնդիրներ

 

938. Հաճախորդը բացել է բրոքերի մոտ մարժային հաշիվ` 100 բաժնետոմսեր ձեռք բերելու նպատակով` յուրաքանչյուրը` 40 դրամ գնով: Նվազագույն մարժայի մեծությունը կազմում է 25%: Բաժնետոմսի ինչպիսի՞ շուկայական արժեքի դեպքում պարտադիր մարժայի պահանջվող մեծությունը ապահովելու համար հաճախորդը ստիպված կլինի լրացուցիչ դրամական միջոցներ փոխանցել բացված հաշվին, եթե նախնական մարժան կազմում է 50%:

939. Հաճախորդը հանձնարարել է բրոքերին` վաճառել 100 բաժնետոմս` շուկայում ձևավորված լավագույն գնով: Ինչպիսի՞ պատվեր է տվել հաճախորդը:

940. Հաճախորդը հանձնարարել է բրոքերին վաճառել 100 բաժնետոմս` մեկ բաժնետոմսը ոչ պակաս 100 դրամից: Ինչպիսի՞ պատվեր է տվել հաճախորդը:

941. Հաճախորդը հանձնարարել է բրոքերին` վաճառել 100 բաժնետոմս, միայն այն պայմանով, երբ առևտրային համակարգում կգրանցվի տվյալ բաժնետոմսով գործարքի կնքում` 50 դրամ գնով: Ինչպիսի՞ պատվեր է տվել հաճախորդը:

942. Հաճախորդը հանձնարարել է բրոքերին` վաճառել 100 բաժնետոմս` ոչ պակաս 50 դրամ գնով, եթե առևտրային համակարգում գրանցվի տվյալ բաժնետոմսով գործարքի կնքում` 80 դրամ գնով: Ինչպիսի՞ պատվեր է տվել հաճախորդը:

943. Բաժնետոմսի ի՞նչ ընթացիկ գնի դեպքում կարող է բավարարվել գնման «ստոպ» պատվերը, եթե պատվերի «ստոպ» գինը 98.5 դրամ է:

944. Բաժնետոմսի ի՞նչ ընթացիկ գնի դեպքում կարող է բավարարվել վաճառքի «ստոպ» պատվերը, եթե պատվերի «ստոպ» գինը 98.5 դրամ է:

945. Բաժնետոմսի ի՞նչ ընթացիկ գնի դեպքում կարող է բավարարվել գնման սահմանափակ պատվերը, եթե պատվերի սահմանային գինը 98.5 դրամ է:

946. Բաժնետոմսի ի՞նչ ընթացիկ գնի դեպքում կարող է բավարարվել վաճառքի սահմանափակ պատվերը, եթե պատվերի սահմանային գինը 98.5 դրամ է:

947. Բաժնետոմսի ի՞նչ ընթացիկ գնի դեպքում կարող է բավարարվել գնման «ստոպ-սահմանափակ» պատվերը, եթե պատվերի գինը 92 դրամ է, իսկ սահմանային գինը` 94.5 դրամ:

948. Բաժնետոմսի ի՞նչ ընթացիկ գնի դեպքում կարող է բավարարվել վաճառքի «ստոպ-սահմանափակ» պատվերը, եթե պատվերի գինը 94 դրամ է, իսկ սահմանային գինը` 91.5 դրամ:

949. 100 բաժնետոմս ձեռք բերելու նպատակով հաճախորդը բրոքերի մոտ բացել է մարժային հաշիվ: Մեկ բաժնետոմսի գինը 50 դրամ է, իսկ հաճախորդի կողմից վճարվող նախնական մարժայի մեծությունը կազմում է 50%: Բաժնետոմսի շուկայական ի՞նչ գնի դեպքում հաճախորդի հաշվում մարժային հաշիվը կկազմի 40%:

950. 400 բաժնետոմս ձեռք բերելու նպատակով հաճախորդը բրոքերի մոտ բացում է մարժային հաշիվ: Մեկ բաժնետոմսի գինը 35 դրամ է, իսկ նախնական մարժայի մեծությունը կազմում է 50%: Որոշել հաճախորդի հաշվում փաստացի մարժայի մեծությունը, եթե բաժնետոմսի շուկայական գինը բարձրանա մինչև 45 դրամ:

951. «Ա» ներդրողը, օգտագործելով կանխիկ հաշիվ, իսկ «Բ» ներդրողը, օգտագործելով մարժային հաշիվ` 50% նախնական մարժայի պայմանով, բրոքերին հանձնարարում են գնել բաժնետոմսեր` մեկ բաժնետոմսը 2000 դրամ շուկայական գնով: Հաճախորդներն ունեն նույն քանակությամբ դրամական միջոցներ: Ինչպիսի՞ն կլինի ներդրողների համար բաժնետոմսերի տիրապետման ֆինանսական արդյունքը, եթե նրանք նշված բաժնետոմսերը վաճառեն 2400 դրամ շուկայական գնով (առանց հաշվի առնելու բրոքերի կոմիսիոն վճարները և վարկի դիմաց վճարվող տոկոսները):

952. Ներդրողը, ունենալով 50 բաժնետոմս, բրոքերից փոխառությամբ վերցնում է լրացուցիչ 50 բաժնետոմս և վաճառում է 100 բաժնետոմսը` յուրաքանչյուրը 100 դրամ: Պարտադիր մարժայի նվազագույն չափը 50% է: Ի՞նչ գործողություններ կարող է ձեռնարկել ներդրողը, եթե բաժնետոմսերի շուկայական արժեքը նվազել է մինչև 80 դրամ:

953. Ներդրողը փոխանցում է բրոքերի մոտ բացված իր մարժային հաշվին 15 000 դրամ: Առավելագույն ի՞նչ ծավալի բաժնետոմս կարող է ձեռք բերել ներդրողը փոխառության օգտագործմամբ, եթե նախնական մարժայի չափը 40% է:

954. Ներդրողը փոխառության օգտագործմամբ ձեռք է բերում 500 բաժնետոմս` յուրաքանչյուրը` 350 դրամով: Նախնական մարժայի մեծությունը 50% է, իսկ բրոքերը փոխառությունը տրամադրել է 12%-ով: Բաժնետոմսի գինը հաջորդ տարվա ընթացքում բարձրանում է մինչև 400 դրամ: Որքա՞ն է ներդրողի կողմից կատարված ներդրման եկամտաբերությունը:

955. Ներդրողն իրականացնում է 500 բաժնետոմսերի կարճ վաճառք` վաճառելով յուրաքանչյուրը 250 դրամով: Գործարքի կատարման համար որքա՞ն գումար պետք է ներդրողը փոխանցի բրոքերին այդ նպատակով բացված իր հաշվին, եթե նախնական մարժան 40% է:

956. Ներդրողն իրականացնում է 300 բաժնետոմսերի կարճ վաճառք` վաճառելով յուրաքանչյուրը 500 դրամով: Նախնական մարժան 50% է, իսկ պարտադիր մարժան` 40%: Բաժնետոմսի ի՞նչ գնի դեպքում փաստացի մարժան կհավասարվի պարտադիր մարժային:

957. Ներդրողն իրականացնում է 1000 բաժնետոմսերի կարճ վաճառք` վաճառելով յուրաքանչյուրը 700 դրամով: Նախնական մարժան 50% է: Յուրաքանչյուր բաժնետոմսի դիմաց վճարվում է 25 դրամ շահութաբաժին, իսկ մեկ տարի հետո բաժնետոմսի գինն իջնում է մինչև 550 դրամ: Որքա՞ն է ներդրողի կատարած ներդրման եկամտաբերությունը:

958. Ներդրողն իրականացնում է «Ա» ընկերության 100 բաժնետոմսերի կարճ վաճառք` վաճառելով յուրաքանչյուրը 700 դրամով: Միաժամանակ փոխառության օգտագործմամբ ձեռք է բերում «Բ» ընկերության 200 բաժնետոմս` յուրաքանչյուրը` 1000 դրամ գնով: Նախնական մարժայի մեծությունը 60% է: Որքա՞ն գումար ներդրողը պետք է փոխանցի բրոքերի մոտ բացված իր մարժային հաշվին` նշված 2 գործարքների կատարման համար:

959. Ներդրողն իրականացնում է «Ա» ընկերության 200 բաժնետոմսերի կարճ վաճառք` վաճառելով յուրաքանչյուրը 600 դրամով: Միաժամանակ փոխառության օգտագործմամբ ձեռք է բերում «Բ» ընկերության 400 բաժնետոմս` յուրաքանչյուրը` 800 դրամով: Նախնական մարժայի մեծությունը 60% է: Մեկ տարի հետո «Ա» և «Բ» ընկերությունների բաժնետոմսերի գները կազմում են, համապատասխանաբար, 400 և 900 դրամ, իսկ դրանց դիմաց վճարված շահութաբաժինները` 35 դրամ և 20 դրամ: Որոշել ներդրման եկամտաբերությունը, եթե բրոքերը տրամադրել է փոխառությունը 12%-ով:

960. Ներդրողը փոխառության օգտագործմամբ ձեռք է բերում 1000 բաժնետոմս` յուրաքանչյուր բաժնետոմսը` 500 դրամով: Նախնական մարժայի մեծությունը 60% է, իսկ բրոքերի կողմից տրամադրված փոխառությունը անտոկոս է: Առավելագույնը ի՞նչ չափով վնաս կարող է կրել բրոքերը, եթե ներդրողը չի կատարում իր պարտավորությունը բրոքերի նկատմամբ:

961. Վերջին 7 օրերի ընթացքում ֆոնդային ինդեքսի մեծությունը կազմել է, համապատասխանաբար, 13, 12, 10, 13, 14, 16 և 17: Որոշել 5-օրյա հասարակ սահող միջինի մեծությունը` վերջին օրվա դրությամբ:

962. Վերջին 6 օրերի ընթացքում «Ա» ընկերության բաժնետոմսի գինը կազմել է, համապատասխանաբար, 9, 8, 7, 5, 8 և 10: Որոշել 4-օրյա գծայնորեն կշռված սահող միջինի մեծությունը` վերջին օրվա դրությամբ:

 

Թեմա 3.4. Ածանցյալ գործիքների և հեջավորման վերաբերյալ խնդիրներ

 

963. Ներդրողը 100 դրամ պարգևավճար վճարելով` ձեռք է բերել գնման օպցիոն («call» option)` 1050 իրականացման գնով: Իրականացման պահին բազիսային ակտիվի սփոթ գինը 1075 դրամ է: Ինչպիսի՞ն է գործարքի ֆինանսական արդյունքը:

964. Բրոքերը ձեռք է բերել 100 դրամ իրականացման գնով վաճառքի օպցիոն («put» option)` վճարելով 10 դրամ պարգևավճար և նույն գործողության ժամկետով, նույն ծավալով ու 80 դրամ իրականացման գնով գնման օպցիոն (»call» option)` վճարելով 8 դրամ պարգևավճար: Որոշել օպցիոնների իրականացման ժամանակ այդ գործարքների հնարավոր ամենաանշահավետ ֆինանսական արդյունքը:

965. Առևտրի մասնակիցը բացում է ֆյուչերսով երկար դիրք` 1500 դրամ գնով և նույն օրը փակում այն 1700 դրամ գնով: Ինչպիսի՞ արդյունք կունենա մասնակիցը նշված գործարքների հետևանքով:

966. Առևտրի մասնակիցը բացում է ֆյուչերսով կարճ դիրք` 1500 դրամ գնով և նույն օրը փակում այն 1700 դրամ գնով: Ինչպիսի՞ն է մասնակցի ֆինանսական արդյունքը նշված գործարքների հետևանքով:

967. Որքա՞ն է գնման օպցիոնի («call» option) վաճառողի առավելագույն շահույթը, եթե գնման օպցիոնը վաճառվել է 100 դրամ իրականացման գնով, իսկ դրա դիմաց վճարվել է 5 դրամ պարգևավճար:

968. Որոշել բաժնետոմսի 230 դրամ իրականացման գնով գնման օպցիոնի («call» option) ներքին արժեքը, եթե բաժնետոմսի ընթացիկ գինը 250 դրամ է:

969. Բազիսային ակտիվի ի՞նչ սփոթ գնի դեպքում 102 դրամ գնով եռամսյա ֆյուչերսի ձեռքբերումը համարժեք կլինի սփոթ շուկայում բազիսային ակտիվի ձեռքբերմանը, եթե տարեկան տոկոսադրույքը 16% է:

970. Որոշել վեցամսյա ֆյուչերսի արժեքը, եթե բազիսային ակտիվի սփոթ գինը 100 դրամ է, դրամական միջոցների հավաքագրման տարեկան տոկոսադրույքը` 20%, իսկ բազիսային ակտիվի ձեռքբերման հետ կապված այլ ծախսեր չեն նախատեսվում:

971. Ֆոնդային ինդեքսի հիման վրա եռամսյա ֆյուչերսային պայմանագրի ի՞նչ գնի դեպքում կբացառվի ինդեքսային արբիտրաժի հնարավորությունը, եթե անռիսկ տոկոսադրույքը տարեկան 12% է, բաժնետոմսերի համախառն շահութաբաժինը` 10%, ֆոնդային ինդեքսի ընթացիկ արժեքը` 1000:

972. Որոշել չորսամսյա ապրանքային ֆյուչերսի գինը, եթե բազիսային ակտիվի սփոթ գինը 100 դրամ է, տարեկան տոկոսադրույքը` 12%, իսկ պահպանման, տեղափոխման և ապահովագրման տարեկան ծախսերը` 6%:

973. Բազիսային ակտիվի սփոթ գինը 200 դրամ է, իսկ 60-օրյա ֆյուչերսի գինը` 220.5 դրամ: Որքա՞ն կկազմի 30-օրյա ֆյուչերսի գինը (այլ հավասար պայմաններում):

974. Բաժնետոմսի սփոթ գինը 500 դրամ է, իսկ տարեկան տոկոսադրույքը` 30%: Որոշել բաժնետոմսի ֆորվարդային գինը, եթե եռամսյա ֆյուչերսի կնքման 60-րդ օրը բաժնետոմսի դիմաց վճարվում է շահութաբաժին` 50 դրամի չափով (1 տարին հավասար է 360 օր):

975. Բաժնետոմսի սփոթ գինը 1000 դրամ է, իսկ տարեկան տոկոսադրույքը` 23%: Որոշել բաժնետոմսի ֆորվարդային գինը, եթե 90-օրյա ֆյուչերսի գործողության վերջին օրը բաժնետոմսի դիմաց վճարվում է շահութաբաժին` 50 դրամի չափով (1 տարին հավասար է 360 օր):

976. Բաժնետոմսի սփոթ գինը 1000 դրամ է, իսկ տարեկան տոկոսադրույքը` 25%: Որքա՞ն վնաս կկրի ներդրողը` գնելով եռամսյա ֆյուչերս, սփոթ շուկայում բաժնետոմս գնելու փոխարեն, եթե պայմանագրի կնքման 30-րդ օրը բաժնետոմսի դիմաց վճարվում է շահութաբաժին` 50 դրամի չափով (1 տարին հավասար է 360 օր):

977. ԱՄՆ դոլարի փոխարժեքը հավասար է 1$=24.42 դրամ: Որոշել ֆորվարդային փոխարժեքը 6 ամսվա համար, եթե ավանդի տարեկան տոկոսադրույքը դրամի համար 12% է, իսկ ԱՄՆ դոլարի համար` 4%:

978. Պղնձի մեկ տոննայի սփոթ գինը 120 000 դրամ է, նրա պահպանման և ապահովագրման ծախսերը մեկ տարվա համար կազմում են սփոթ գնի 2%-ը, իսկ բանկային ավանդի տարեկան տոկոսադրույքը 15%: Որոշել պղնձի մեկ տոննայի ֆորվարդային գինը 90 օրվա համար:

979. Որոշել իրականացման պահին 175 դրամ իրականացման գնով գնման օպցիոնի («call» option) գինը (պարգևավճարը), եթե բաժնետոմսի սփոթ գինը 200 դրամ է, իսկ շուկայում արբիտրաժի հնարավորությունը բացակայում է:

980. Որոշել արբիտրաժորի շահույթը, եթե բաժնետոմսի սփոթ գինը 107.5 դրամ է, իսկ բաժնետոմսի եռամսյա պայմանագրի փաստացի ֆորվարդային գինը` 110 դրամ: Տարեկան տոկոսադրույքը 30% է (բաժնետոմսերի դիմաց շահութաբաժիններ չեն վճարվում):

981. Ներդրողը, ունենալով բաժնետոմսեր, ֆյուչերսի միջոցով բացում է կարճ դիրք` X գնով: Պայմանագրի կատարման պահին բաժնետոմսի սփոթ գինը 120 դրամ է: Որոշել ֆյուչերսի կատարման գինը, եթե պայմանագրի կնքման արդյունքում ստացվելիք շահույթը կազմել է 30 դրամ (նախատեսվում է փոխադարձ պարտավորությունների հաշվանցումը կատարել միայն դրամական ձևով):

982. Ներդրողը ֆյուչերսի միջոցով բացում է բաժնետոմսերի կարճ դիրք` 150 դրամ գնով: Որոշել ֆյուչերսի կատարման պահին բաժնետոմսի սփոթ գինը, եթե ֆյուչերսի կնքման արդյունքում շահույթը կազմել է 30 դրամ (նախատեսվում է փոխադարձ պարտավորությունների հաշվանցումը կատարել միայն դրամական ձևով):

983. Ներդրողը, ունենալով բաժնետոմսեր, ֆյուչերսի միջոցով բացում է կարճ դիրք` 150 դրամ գնով: Ֆյուչերսի կատարման պահին բաժնետոմսի սփոթ գինը 120 դրամ է: Որոշել ֆյուչերսի կնքման արդյունքում ստացվելիք շահույթի չափը (նախատեսվում է փոխադարձ պարտավորությունների հաշվանցումը կատարել միայն դրամական ձևով):

984. Ներդրողը, ունենալով բաժնետոմսեր, ֆյուչերսի միջոցով բացում է կարճ դիրք` 150 դրամ գնով: Ֆյուչերսի կատարման պահին բաժնետոմսի սփոթ գինը 180 դրամ է: Նշել ներդրողի կողմից ստացվող եկամտի վերաբերյալ ճիշտ պնդումը, եթե փոխադարձ պարտավորությունների հաշվանցումը կատարվում է միայն դրամական ձևով:

985. Ներդրողը նպատակ ունի ձեռք բերել բաժնետոմս և ապահովագրելով դրա հետագա գնի բարձրացումից` ձեռք է բերում ֆյուչերս` 150 դրամ գնով: Ֆյուչերսի կատարման պահին բաժնետոմսի սփոթ գինը 90 դրամ է: Որոշել ներդրողի կողմից կատարված ծախսերի չափը, եթե նախատեսվում է փոխադարձ պարտավորությունների հաշվանցումը կատարել միայն դրամական ձևով:

986. Որոշել բաժնետոմսի վրա կնքված ֆյուչերսի կատարման գինը, եթե ներդրողի շահույթը երկար և կարճ հեջի դեպքում հավասար է 30 դրամ, իսկ բաժնետոմսի սփոթ գինը 120 դրամ է:

987. Ի՞նչ սփոթ գնի դեպքում ներդրողի շահույթը կկազմի 30 դրամ, եթե ներդրողը ֆյուչերսի միջոցով իրականացրել է երկար հեջ` 160 դրամ կատարման գնով (նախատեսվում է փոխադարձ պարտավորությունների հաշվանցումը կատարել դրամական ձևով միայն ֆյուչերսի ավարտի պահին):

988. Որոշել երկար հեջ իրականացնող «Ա» ներդրողի և կարճ հեջ իրականացնող «Բ» ներդրողի` 200 դրամ իրականացման գնով ֆյուչերսից ստացվող ֆինանսական արդյունքը (շահույթը կամ վնասը), եթե ֆյուչերսի կատարման պահին բաժնետոմսի սփոթ գինը 250 դրամ է (նախատեսվում է փոխադարձ պարտավորությունների հաշվանցումը կատարել դրամական ձևով միայն ֆյուչերսի ավարտի պահին):

989. Հաշվարկել արբիտրաժորի հնարավոր շահույթը, եթե 105 դրամ իրականացման գնով բաժնետոմսի գնման օպցիոնի («call» option) գինը 10 դրամ է (օպցիոնի ժամկետի ավարտի դրությամբ), իսկ բաժնետոմսի ընթացիկ գինը` 120 դրամ:

990. Որո՞նք են արբիտրաժորի հնարավոր գործողությունները, և որքա՞ն կլինի նրա հնարավոր շահույթը, եթե 105 դրամ իրականացման գնով բաժնետոմսի գնման օպցիոնի («call» option) գինը 20 դրամ է (օպցիոնի ժամկետի ավարտի դրությամբ), իսկ բաժնետոմսի ընթացիկ գինը` 120 դրամ:

991. Բաժնետոմսի սփոթ գինը 107.5 դրամ է: Որո՞նք են արբիտրաժորի հնարավոր գործողությունները, եթե միավոր բաժնետոմսի համար եռամսյա ֆորվարդային պայմանագրի փաստացի ֆորվարդային գինը 110 դրամ է, իսկ տարեկան տոկոսադրույքը` 30% (բաժնետոմսերի դիմաց շահութաբաժիններ չեն բաշխվում):

992. Բաժնետոմսի սփոթ գինը 107.5 դրամ է: Որո՞նք են արբիտրաժորի հնարավոր գործողությունները, եթե մեկ բաժնետոմսի համար եռամսյա ֆորվարդային պայմանագրի փաստացի ֆորվարդային գինը 120 դրամ է, իսկ տարեկան տոկոսադրույքը` 30% (բաժնետոմսերի դիմաց շահութաբաժիններ չեն բաշխվում):

993. Որոշել 90-օրյա 320 դրամ իրականացման գնով եվրոպական վաճառքի օպցիոնի («put» option) դիմաց վճարվող պարգևավճարի նվազագույն սահմանը, եթե տարեկան տոկոսադրույքը 12% է, իսկ բազիսային ակտիվի սփոթ գինը` 280 դրամ:

994. Ներդրողը գնում է 100 բաժնետոմս` յուրաքանչյուրը` 116 դրամով և վաճառում է բաժնետոմսերի նույն քանակի համար գնման օպցիոն («call» option)` 115 դրամ իրականացման գնով: Պարգևավճարը մեկ բաժնետոմսի համար 5 դրամ է: Օպցիոնի իրականացման դեպքում որոշել ներդրողի շահույթը կամ վնասը, եթե այդ պահին բաժնետոմսի շուկայական գինը 122 դրամ է:

995. Ներդրողը գնել է «Ա» ընկերության 200 բաժնետոմս` յուրաքանչյուրը 50 դրամով: Միաժամանակ, նույն քանակությամբ և նույն իրականացման գնով ներդրողը գնել է «Ա» ընկերության բաժնետոմսերի վաճառքի օպցիոն («put» option)` վճարելով 2 դրամ պարգևավճար` յուրաքանչյուր բաժնետոմսի համար: Որոշել նշված գործարքներից ներդրողի ստացած շահույթի մեծությունը, եթե բաժնետոմսերի գինը աճում է մինչև 60 դրամ:

996. Ներդրողը գնել է 10 հատ 100 բաժնետոմս պարունակող վաճառքի օպցիոններ («put» option)` 90 դրամ իրականացման գնով և վճարել է յուրաքանչյուր բաժնետոմսի համար 4 դրամ պարգևավճար: Միաժամանակ, ներդրողը վաճառել է նույն քանակությամբ և իրականացման գնով 100 բաժնետոմս պարունակող գնման օպցիոններ (»call» option)` գանձելով պարգևավճար յուրաքանչյուր բաժնետոմսի համար` 2 դրամ: Իրականացված գործարքների արդյունքում որոշել ներդրողի առավելագույն շահույթը:

997. Որոշել ներդրողի առավելագույն վնասը, եթե վաճառվել է 100 բաժնետոմսեր պարունակող վաճառքի օպցիոն («put» option)` 90 դրամ իրականացման գնով: Յուրաքանչյուր բաժնետոմսի համար վճարվել է 3 դրամ պարգևավճար:

998. Ներդրողը գնել է 100-ական բաժնետոմս պարունակող 3 գնման օպցիոն («call» option)` 1000 դրամ իրականացման գնով և վճարել է պարգևավճար` յուրաքանչյուր բաժնետոմսի համար` 30 դրամ: Բաժնետոմսի շուկայական գինը 800 դրամ է: Մեկ օպցիոն գնելու համար կոմիսիոն վճարը կազմում է 300 դրամ: Հետագայում բաժնետոմսի գինն աճել է մինչև 1 700 դրամ, և ներդրողն իրականացրել է օպցիոնը: Որոշել գործարքից ստացված շահույթը կամ վնասը:

999. Որոշել եռամսյա արժութային ֆյուչերսի հիման վրա ձեռք բերվող արժույթի (ԱՄՆ դոլար) փոխարժեքը, եթե տվյալ օրվա սփոթ-շուկայում արձանագրվել է 1$ հավասար է 503 դրամ փոխարժեքը, իսկ տարեկան տոկոսադրույքը դրամի համար 36% է, ԱՄՆ դոլարի համար` 24%:

1000. Որոշել ֆյուչերսի արժեքը, եթե հայտնի է, որ բազիսային ակտիվի գինը սփոթ շուկայում 5 000 դրամ է, ֆինանսական շուկայում գործող տարեկան տոկոսադրույքը 34%, տվյալ ակտիվի տարեկան եկամտաբերությունը 20% է, իսկ ֆյուչերային պայմանագրի ժամկետը` 60 օր (մեկ տարին հավասար է 365 օր):

1001. 100 դրամով բաժնետոմս ձեռք բերելու օպցիոնի պարգևավճարը 0.1 դրամ է: Որոշել օպցիոնի իրականացման շահութաբերությունը, եթե բաժնետոմսի գինը աճի 1 դրամով:

 

ՕԳՏԱԳՈՐԾՎԱԾ ԳՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՑԱՆԿ

(գրականության ցանկում նշված իրավական ակտերը ներկայացված են այն

բոլոր լրացումներով և փոփոխություններով, որոնք կատարվել են մինչև

սույն հարցաշարի հաստատումը)

 

1. Կ. Ռ. Մակկոննելլ, Ս. Լ. Բրյու. «Էկոնոմիկս», Մ, 1992գ.

2. Լ. Գիտման, Մ. Ջոնկ. «Օսնօվի ինվեստիրօվանիյա», Մ. 1999գ.

3. «Ռինօկ ցեննիխ բումագ» պօդ րեդակցիեյ Վ. Ա. Գալանօվա, Ա.Ի. Բասօվա, Մ. 1998գ.

4. Ա. Ն. Բուրենին. «Ռինօկ ցեննիխ բումագ ի պրօիզվօդնիխ ֆինանսօվիխ ինստրումենտօվ», Մ. 1998գ.

5. ՈՒ. Շարի, Գ. Ալեքսանդեր, Ջ. Բեյլի. «Ինվեստիցիի», Մ. 1999գ.

6. Ռ. Բրեյլի, Ս. Մայերս. «Պրինցիպի կորպօրօտիվնիխ ֆինանսօվ», Մ. 1997գ.

7. «Ցեննիե բումագի» պօդ րեդակցիեյ Վ. Ի. Կօլեսնիկօվա, Վ. Ս. Տօրկանօվսկօգօ, Մ. 2001գ.

8. «Բիրժեվօե դելօ» պօդ րեդակցիեյ Վ. Ա. Գալանօվա, Ա.Ի. Բասօվա, Մ. 2000գ.

9. Ռ. Տյուլզ, Բրեդլի է., Տյուլզ Տ. «Ֆօնդօվիյ ռինօկ», Մ. 1997գ.

10. Ֆ. Ջ. Ֆաբօցցի. «ՈՒպրավլենիե ինվեստիցիյամի», Մ. 2000գ.

11. Ա. Ն. Բուրենին. «Ռինկի պրօիզվօդնիխ ֆինանսօվիխ ռինկօվ», Մ. 1996գ.

12. Ա. Դ. Շերեմետ, Ռ. Ս. Սեյֆուլին, Ե. Վ. Նեգաշեվ. «Մետօդիկա ֆինանսօվօգօ անալիզա», 3-ե իզդանիե, Մ. 2000գ.

13. Ա. Մերտենս. «Ինվեստիցիի», Կիեվ, 1997գ.

14. ՀՀ քաղաքացիական օրենսգիրքը

15. «Արժեթղթերի շուկայի կարգավորման մասին» ՀՀ օրենքը

16. Արժեթղթերի շուկայի կարգավորման կանոնագիրքը

17. «Բաժնետիրական ընկերությունների մասին» ՀՀ օրենքը

18. «Բանկերի և բանկային գործունեության մասին» ՀՀ օրենքը

19. «ՀՀ կենտրոնական բանկի մասին» ՀՀ օրենքը

20. «Կազմակերպությունների ֆինանսատնտեսական գործունեության հաշվապահական հաշվառման հաշվային պլանը»` հաստատված ՀՀ ֆինանսների նախարարության 29.12.2000 թ. թիվ 319 հրամանով

21. Հայաստանի Հանրապետության հաշվապահական հաշվառման ստանդարտները (NN 1, 7, 17, 23, 32, 36 և 39)

 

ՏԵՂԵԿԱՆՔ

Մասնագիտական որակավորման քննության հարցաշարի բովանդակության և

քննական թեստերի կառուցվածքի վերաբերյալ

 

(մասնագիտական որակավորման քննության հարցաշարը բաղկացած է.

ա) 1001 հարցից` ընդհանուր մասնագիտական որակավորման համար, և

բ) 710 հարցից` բրոքերի (դիլերի) որակավորման համար,

գ) 619 հարցից` հավատարմագրային կառավարչի որակավորման համար,

դ) 403 հարցից` պահառուի մասնագետի որակավորման համար)

 

.________________________________________________________________________.

|N |Հարցաշարի բաժինները          |Հարցերի |Ընդհա- |Բրոքերի |Հավա- |Պահա- |

|  |                             |ընդհա-  |նուր   |(դիլերի)|տարմա-|ռուի  |

|  |                             |նուր    |մասնա- |որակա-  |գրային|մասնա-|

|  |                             |քանակը  |գիտական|վորում  |կառա- |գետի  |

|  |                             |        |որակա- |        |վարչի |որակա-|

|  |                             |        |վորում |        |որակա-|վորում|

|  |                             |        |       |        |վորում|      |

|_________________________________________|_______|________|______|______|

|         ԳԼՈՒԽ 1. ՏԵՍՈՒԹՅՈՒՆ             |  342  |  269   | 229  | 118  |

|_________________________________________|_______|________|______|______|

|1.|Մակրոէկոնոմիկա               | 31 հարց|   V   |   -    |  -   |  -   |

|2.|Արժեթղթերի շուկայի ընդհանուր | 78 հարց|   V   |   V    |  V   |  V   |

|  |տեսություն                   |        |       |        |      |      |

|3.|Բրոքերային (դիլերային)       | 42 հարց|   V   |   V    |  -   |  -   |

|  |գործարքներ                   |        |       |        |      |      |

|4.|Պորտֆելի կառավարում և        | 34 հարց|   V   |   V    |  V   |  -   |

|  |ռիսկերի գնահատում            |        |       |        |      |      |

|5.|Արժեթղթերի պահառություն      | 23 հարց|   V   |   -    |  -   |  V   |

|6.|Քլիրինգ, վերջնահաշվարկ       | 17 հարց|   V   |   V    |  -   |  V   |

|7.|Կոլեկտիվ ներդրումային        | 19 հարց|   V   |   -    |  V   |  -   |

|  |համակարգ                     |        |       |        |      |      |

|8.|Ածանցյալ գործիքներ և         | 67 հարց|   V   |   V    |  V   |  -   |

|  |հեջավորում                   |        |       |        |      |      |

|9.|Վերլուծության հիմունքներ     | 31 հարց|   V   |   V    |  V   |  -   |

|_________________________________________|_______|________|______|______|

|         ԳԼՈՒԽ 2. ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅՈՒՆ         |  475  |  257   | 231  | 285  |

|________________________________________________________________________|

|2.1. Արժեթղթերի շուկան կարգավորող օրենսդրություն                        |

|________________________________________________________________________|

|1.|Ընդհանուր օրենսդրություն     |112 հարց|   V   |   V    |  V   |  V   |

|2.|Բրոքերային (դիլերային)       | 53 հարց|   V   |   V    |  -   |  -   |

|  |գործունեության օրենսդրություն|        |       |        |      |      |

|3.|Արժեթղթերի հավատարմագրային   | 27 հարց|   V   |   -    |  V   |  -   |

|  |կառավարման գործունեության    |        |       |        |      |      |

|  |օրենսդրություն               |        |       |        |      |      |

|4.|Արժեթղթերի պահառության       | 81 հարց|   V   |   -    |  -   |  V   |

|  |գործունեության օրենսդրություն|        |       |        |      |      |

|5.|Գործադիր մարմնի              | 60 հարց|   V   |   -    |  -   |  V   |

|  |գործունեության օրենսդրություն|        |       |        |      |      |

|________________________________________________________________________|

|2.2. Հարակից օրենսդրություն                                             |

|________________________________________________________________________|

|1.|Բաժնետիրական ընկերությունների| 92 հարց|   V   |   V    |  V   |  V   |

|  |վերաբերյալ օրենսդրություն    |        |       |        |      |      |

|2.|Բանկերի վերաբերյալ           | 21 հարց|   V   |   -    |  -   |  -   |

|  |օրենսդրություն               |        |       |        |      |      |

|3.|Հաշվապահական հաշվառման       | 29 հարց|   V   |   -    |  -   |  -   |

|  |վերաբերյալ օրենսդրություն    |        |       |        |      |      |

|_________________________________________|_______|________|______|______|

|         ԳԼՈՒԽ 3. ԽՆԴԻՐՆԵՐ               |  184  |  184   | 159  |  -   |

|_________________________________________|_______|________|______|______|

|1.|Ֆինանսական հաշվարկների       | 67 հարց|   V   |   V    |  V   |  -   |

|  |հիմունքների վերաբերյալ       |        |       |        |      |      |

|  |խնդիրներ                     |        |       |        |      |      |

|2.|Ֆինանսական վերլուծության     | 53 հարց|   V   |   V    |  V   |  -   |

|  |և  կորպորատիվ ֆինանսների     |        |       |        |      |      |

|  |վերաբերյալ խնդիրներ          |        |       |        |      |      |

|3.|Բրոքերային գործարքների       | 25 հարց|   V   |   V    |  -   |  -   |

|  |վերաբերյալ խնդիրներ          |        |       |        |      |      |

|4.|Ածանցյալ գործիքների և        | 53 հարց|   V   |   V    |  V   |  -   |

|  |հեջավորման վերաբերյալ        |        |       |        |      |      |

|  |խնդիրներ                     |        |       |        |      |      |

|_________________________________________|_______|________|______|______|

|   ԸՆԴԱՄԵՆԸ                              | 1001  |  710   | 619  | 403  |

.________________________________________________________________________.

 

 

pin
Կենտրոնական բանկի խորհուրդ
19.12.2006
N 725-Ն
Որոշում