041.0073.280198
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
28 հունվարի 1998 թվականի թիվ 73
ԴՊՐՈՑԱԿԱՆՆԵՐԻ ՀԱՆԳԻՍՏԸ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Դպրոցականների հանգստի կազմակերպման գործընթացը կանոնակարգելու, հանգստին զուգընթաց դաստիարակչական և առողջարարական միջոցառումների անցկացումն ապահովելու նպատակով`
1. Ստեղծել դպրոցականների հանգստի կազմակերպման միջգերատեսչական հանձնաժողով և հաստատել նրա կազմը (կցվում է):
2. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարությանը` քննարկել նշված հանձնաժողովի 1998 թվականին դպրոցականների հանգիստը կազմակերպելու վերաբերյալ առաջարկությունները և մինչև 1998 թվականի մարտի 1-ը դրանք ներկայացնել Հայաստանի Հանրապետության կառավարություն:
Հաստատված է
ՀՀ վարչապետի 1998 թ.
հունվարի 28-ի թիվ 73
որոշմամբ
Կ Ա Զ Մ
ԴՊՐՈՑԱԿԱՆՆԵՐԻ ՀԱՆԳՍՏԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ
Ա. Պետրոսյան - ՀՀ կրթության և գիտության նախարար
(հանձնաժողովի նախագահ)
Պ. Սաֆարյան - ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի
տեղակալ
Մ. Մանրիկյան - ՀՀ գլխավոր սանիտարական բժիշկ
Ռ. Գասպարյան - ՀՀ սոցիալական ապահովության նախարարության
երեխաների հարցերի բաժնի պետ
Կ. Հայրապետյան - ՀՀ կառավարության աշխատակազմի սոցիալական
հարցերի վարչության պետ (հանձնաժողովի
քարտուղար)