ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆԻՍՏԻ
Ա Ր Ձ Ա Ն Ա Գ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն Ի Ց Ք Ա Ղ Վ Ա Ծ Ք
30 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 1997 ԹՎԱԿԱՆԻ ԹԻՎ 50
ՀՀ ԷՆԵՐԳԱՀԱՄԱԿԱՐԳԻ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՏՈՒՅԺԵՐԻ ԳԱՆՁՄԱՆ ԵՎ ԶԵՂՉՈՎ ՄԱՏԱԿԱՐԱՐՎԱԾ ԷԼԵԿՏՐԱԷՆԵՐԳԻԱՅԻ ՀԱՇՎԱՊԱՀԱԿԱՆ ՁԵՎԱԿԵՐՊՄԱՆ ՄԱՍԻՆ
Սահմանել, որ
ա) էներգակիրներ իրացնող ձեռնարկությունների կողմից Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից ֆինանսավորվող բյուջետային հիմնարկներին և Հայաստանի Հանրապետության կառավարության երաշխավորությամբ էներգակիրներ սպառած ձեռնարկություններին առաքված բնական գազի, էլեկտրական և ջերմային էներգիայի դիմաց վճարումներ չկատարելու համար 1997 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ հաշվարկված տույժեր և տուգանքներ չեն գանձվում և 1997 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ հաշվարկված, հաշվապահական հաշվառման մեջ արտացոլված և չգանձված տույժերի և տուգանքների մասով տրվում են հաշվապահական ձևակերպումներ.
բ) մինչև 1997 թվականի հուլիսի 1-ը զեղչով վճարելու արտոնությունից օգտված քաղաքացիներին էլեկտրական էներգիա իրացնող ձեռնարկությունների կողմից իրացված էլեկտրական էներգիայի դիմաց դուրս գրված ծախսերի և ապրանքային արտադրանքի վերահաշվարկ չի կատարվում: