Սեղմել Esc փակելու համար:
ՀՀՇՆ IV-11.07.01-2006 (ՄՍՆ 3.02-05-20...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀՇՆ IV-11.07.01-2006 (ՄՍՆ 3.02-05-2003) «ՇԵՆՔԵՐԻ ԵՎ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՏՉԵԼԻՈՒԹՅՈ ...

 

 

117.0253.281206

ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

                                      «28»         12           2006 Թ.

                                        ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 11706438

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ ՀՐԱՄԱՆ

 

10 նոյեմբերի 2006 թվականի N 253-Ն

 

ՀՀՇՆ IV-11.07.01-2006 (ՄՍՆ 3.02-05-2003) «ՇԵՆՔԵՐԻ ԵՎ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՏՉԵԼԻՈՒԹՅՈՒՆԸ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ՍԱԿԱՎԱՇԱՐԺՈՒՆ ԽՄԲԵՐԻ ՀԱՄԱՐ» ՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ՆՈՐՄԵՐԻ ՀԱՍՏԱՏՄԱՆ ՄԱՍԻՆ

 

«Քաղաքաշինության մասին» ՀՀ օրենքի 10.1 հոդվածի և ՀՀ կառավարության 2003թ. փետրվարի 20-ի «Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարությանը քաղաքաշինության բնագավառում կառավարման պետական լիազորված մարմնի իրավասություն վերապահելու մասին» N 156-Ն որոշման համաձայն.

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

 

Հաստատել ՀՀՇՆ IV-11.07.01-2006 (ՄՍՆ 3.02-05-2003) «Շենքերի և շինությունների մատչելիությունը բնակչության սակավաշարժուն խմբերի համար» շինարարական նորմերը` համաձայն հավելվածի:

 

Հավելված

 

Հաստատված է

ՀՀ քաղաքաշինության նախարարի

2006թ. նոյեմբերի 10-ի

N 253-Ն հրամանով

 

ՇԵՆՔԵՐԻ ԵՎ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՏՉԵԼԻՈՒԹՅՈՒՆԸ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ՍԱԿԱՎԱՇԱՐԺՈՒՆ ԽՄԲԵՐԻ ՀԱՄԱՐ ՀՀՇՆ IV -11.07.01-2006 _____________________________________________________________________

Գործարկման թվականը _____ ___________

 

1 Կիրառման ոլորտը

 

1.1 Սույն փաստաթղթի պահանջները տարածվում են բնակչության սակավաշարժուն խմբերի (այսուհետև` ԲՍԽ) համար մատչելի շենքերի և շինությունների ֆունկցիոնալ-հատակագծային տարրերի, դրանց տեղամասերի, մուտքային հանգույցների, հաղորդակցությունների, տարահանման ուղիների, բնակության, սպասարկման և աշխատատեղերի սենքերի (գոտիների), ինչպես նաև դրանց տեղեկատվական և ինժեներական սարքավորվածության վրա:

1.2 Սույն նորմերի պահանջները չեն տարածվում հաշմանդամների և ավագ տարիքային խմբերի մարդկանց` խնամակալության պայմանով, մշտական և ժամանակավոր բնակության համար նախատեսված մասնագիտացված կազմակերպությունների, բնակչության տվյալ կարգի սպասարկման և մշտական կացության համար նախատեսված բուժկազմակերպությունների ստացիոնարների և նմանատիպ կազմակերպությունների, ինչպես նաև մեկ ընտանիքի համար նախատեսված բնակելի տների վրա:

 

2 Նորմատիվ հղումներ

 

Սույն նորմերում վկայակոչված են հետևյալ փաստաթղթերը.

ՀՀՇՆ II-8.03-96 (ՄՍՆ 2.04-055-95) «Բնական և արհեստական լուսավորություն»

ՀՀՇՆ II-8.04.01-97 (ՄՍՆ 2.02.01-97) «Շենքերի և կառուցվածքների հրդեհային անվտանգություն»

ՀՀՇՆ IV-12.02.01-2004 «Ջեռուցում, օդափոխում և օդի լավորակում»

ՍՆիՊ 2.08.01-89 «Բնակելի շենքեր»

ՍՆիՊ 2.08.02-89 «Հասարակական շենքեր և կառուցվածքներ», բաժին 4 «Սակավաշարժուն հաճախորդների մատչելիությանը ներկայացվող պահանջներ»

ՀՀՇՆ IV-11.03.01-04 «Արտադրական շենքեր»

ՍՆիՊ 2.09.04-87 «Ադմինիստրատիվ և կենցաղային շենքեր»

 

3 Տերմիններ և սահմանումներ

 

Տվյալ փաստաթղթում կիրառվող տերմինների սահմանումները բերված են Ա Հավելվածում:

 

4 Ընդհանուր դրույթներ

 

4.1 Հասարակական, բնակելի և արտադրական շենքերի նախագծման և վերակառուցման դեպքում, հաշմանդամների և բնակչության սակավաշարժուն խմբերի համար հարկավոր է նախատեսել բնակչության մնացած խմբերին համահավասար կենսագործունեության պայմաններ:

4.2 Հաշմանդամների և բնակչության այլ սակավաշարժուն խմբերին /ԲՍԽ/ մատչելի օբյեկտների ցանկը, հաշմանդամների հաշվարկային թվաքանակը և կարգը, ինչպես նաև ԲՍԽ-երի շարժունակության խումբը (Հավելված Գ, աղյուսակ Գ1) սահմանվում են նախագծման և ճարտարապետահատակագծային առաջադրանքով:

4.3 Պատմական, գեղարվեստական կամ ճարտարապետական արժեք ներկայացնող շենքերի ԲՍԽ-երի պահանջներին հարմարեցնելու անհրաժեշտությունը և աստիճանը (ձևերը) հարկավոր է համաձայնեցնել պատմության և մշակույթի հուշարձանների պահպանման և օգտագործման համապատասխան մարմնի հետ:

4.4 ԲՍԽ-երին մատչելի օբյեկտների նախագծման դեպքում անհրաժեշտ է ապահովել.

ա/ նպատակային հաճախման վայրերի հասանելիությունը և շենքի կամ կառույցի ներսում տեղափոխման անարգելիությունը,

բ/ շարժման ուղիների (այդ թվում տարահանման), ինչպես նաև բնակվելու, սպասարկման և աշխատատեղերի անվտանգությունը,

գ/ ԲՍԽ-երին տարածության մեջ կողմնորոշվելու, սարքավորումներից (այդ թվում նաև ինքնասպասարկման), ծառայություններից օգտվելու, աշխատանքային և ուսումնական գործընթացներին մասնակցելու հնարավորություն ընձեռող լիարժեք և որակյալ տեղեկատվության ժամանակին տրամադրումը,

դ/ կենսագործունեության միջավայրի հարմարությունը և հարմարավետությունը (կոմֆորտը):

4.5 Հաշմանդամների համար մատչելի օբյեկտների նախագծային լուծումները չպետք է սահմանափակեն բնակչության այլ խմբերի կենսագործունեության պայմանները, ինչպես նաև շենքերի շահագործման արդյունավետությունը:

Այդ նպատակով առաջարկվում է բնակչության բոլոր խմբերի կողմից օգտագործվող շենքերը և շինությունները նախագծել հաշմանդամների պահանջմունքին հարմարեցվող ունիվերսալ տարրերով: Հաշմանդամների սպեցիֆիկ պահանջմունքները հաշվի առնող մասնագիտացված տարրերի կիրառման անհրաժեշտությունը սահմանվում է նախագծման առաջադրանքով:

4.6 ԲՍԽ-երի համար մատչելի շենքերի և շինությունների նախագծումը, սարքավորումը և կահավորումն անհրաժեշտ է կատարել գործող նորմատիվ փաստաթղթերի պահանջների համաձայն:

 

5 Շենքերին, շինություններին և դրանց հողամասերին ներկայացվող

ընդհանուր պահանջներ

 

5.1 Հողամասեր և տարածքներ

 

5.1.1 Նախագծերում պետք է նախատեսված լինեն ԲՍԽ-երի անարգելք և հարմար տեղաշարժման պայմաններ, շենքին մոտեցման հողամասով կամ կազմակերպության շինությունների համալիրների տարածքով, հաշվի առնելով քաղաքաշինական նորմերի պահանջները: ԲՍԽ-երի համար մատչելի շարժման բոլոր ուղիներում պետք է ապահովված լինի տեղեկատվական աջակցության միջոցների համակարգ:

5.1.2 Հաշմանդամների կողմից հաճախվող օբյեկտներ տանող ճանապարհին տրանսպորտային անցուղիները և հետիոտն ճանապարհները թույլատրվում է համատեղել` երթևեկության ուղիների հարաչափերին ներկայացվող քաղաքաշինական պահանջները պահպանելու պայմանով:

5.1.3 Հաշմանդամների թիկնաթոռ-սայլակներով հանդիպակաց շարժման դեպքում, երթևեկության ուղու լայնությունը պետք է լինի ոչ պակաս 1,8 մ, հաշվի առնելով թիկնաթոռ-սայլակների եզրաչափքերը` գործող նորմատիվ փաստաթղթերի համաձայն:

Հաշմանդամների թիկնաթոռ-սայլակներով երթևեկության ուղու երկայնական թեքությունը չպետք է գերազանցի 5%: Շենքի մոտ և ստվերապատ տեղերում մայթից իջատեղեր սարքելու դեպքում, թույլատրվում է ուղու երկայնական թեքությունը մեծացնել մինչև 10%` 10 մ-ից ոչ ավելի տարածության վրա:

Երթևեկության ուղու լայնական թեքությունը պետք է ընդունել 1-2%-ի սահմաններում:

5.1.4 Հետիոտն ուղիների եզրաքարերի բարձրությունը թույլատրվում է ընդունել 0,05 մ-ից ոչ պակաս:

Մայթերի երթևեկելի մասի հետ հատման տեղերում կողաքարի բարձրությունը, ինչպես նաև հետիոտն երթևեկության ուղիներին հարակից եզրաքարերի բարձրությունների, շահագործվող սիզամարգերի և կանաչապատված հարթակների երկայնությամբ տեղադրված կողաքարերի բարձրությունների անկման չափը չպետք է գերազանցի 0,04 մ:

5.1.5 Տեղամասում ստորգետնյա և վերգետնյա անցումների առկայության դեպքում, դրանք անհրաժեշտ է սարքավորել թեքահարթակներով կամ վերամբարձ սարքվածքներով, եթե ԲՍԽ-երի համար հնարավոր չէ կազմակերպել գետներես անցում:

5.1.6 Հետիոտնային ուղիների ծածկույթի վրա նախազգուշական ֆունկցիա կատարող շոշափողական /տակտիլ/ միջոցները պետք է տեղադրել տեղեկատվության օբյեկտից` վտանգավոր հատվածի սկզբից, շարժման ուղղության փոփոխումից, մուտքից և այլն, ոչ պակաս 0,8 մ հեռավորության վրա:

5.1.7 Հետիոտն ճանապարհների, մայթերի և թեքահարթակների համար որպես ծածկույթ չի թույլատրվում լցովի կամ խոշորկառուցվածքային նյութերի օգտագործումը, ինչը կխոչընդոտի ԲՍԽ-երի թիկնաթոռ-սայլակներով կամ հենակներով տեղաշարժվելուն: Բետոնե սալերից ծածկույթները պետք է լինեն հարթ, իսկ նրանց միջև կարանների լայնությունը` 0,015 մ-ից ոչ ավելի:

5.1.8 ԲՍԽ-երի շարժման ուղիների վրա չպետք է տեղադրվեն կախովի ծխնիներով երկկողմանի գործող անթափանցիկ դռնակներ, պտտվող փեղկերով դռնակներ, ինչպես նաև տուրնիկետներ:

5.1.9 Ռելիեֆի անկման տեղերում բաց սանդուղքների համար սանդղամատի լայնությունը ընդունվում է 0,4 մ-ից ոչ պակաս, աստիճանների բարձրությունը` ոչ ավելի 0,12 մ-ից: Արտաքին սանդուղքների բոլոր աստիճանները մեկ սանդղաբազկի սահմաններում պետք է լինեն միանման ըստ հատակագծի ձևի, սանդղամատի լայնության և աստիճանների բարձրության չափսերի: Արտաքին աստիճանների լայնական թեքությունը պետք է լինի 1-2%-ի սահմաններում:

Սանդուղքները պետք է կրկնակվեն թեքահարթակներով, իսկ անհրաժեշտության դեպքում նաև բարձրանալու այլ միջոցներով:

5.1.10 Շենքերի, շինությունների պատերին կամ առանձին կոնստրուկցիաների վրա տեղադրվող սարքավորանքները և սարքվածքները (փոստարկղերը, տաքսոֆոնների պատսպարանները, տեղեկատվական վահանները և այլն), ինչպես նաև շենքերի և շինությունների ելուստային մասերը և տարրերը չպետք է կրճատեն անցման, ինչպես նաև թիկնաթոռ-սայլակի մանևրման, և տեղաշարժման նորմավորվող տարածությունը:

Օբյեկտները, որոնց ստորին եզրաշերտը հետիոտնային ճանապարհի մակարդակից գտնվում է 0,7 մինչև 2,1 մ բարձրության վրա, չպետք է դուրս ելնեն ուղղաձիգ կոնստրուկցիայի հարթությունից 0,1 մ-ից ավելի, իսկ դրանց առանձին կանգնած հենարանի վրա տեղադրման դեպքում` 0,3 մ-ից ավելի: Ելուստային չափսերի մեծացման դեպքում, այդ օբյեկտների տակի տարածությունը անհրաժեշտ է անջատել 0,05 մ-ից ոչ պակաս բարձրությամբ եզրաքարերով, կամ 0,7 մ-ից ոչ պակաս բարձրությամբ ցանկապատով:

Տեսողական թերություններով մարդկանց համար նախատեսված տաքսոֆոնները և այլ հատուկ սարքավորումները պետք է տեղակայվեն հորիզոնական հարթության վրա ակոսավոր ծածկով կամ 0,4 մ ոչ պակաս բարձրությամբ առանձին սալերի վրա, որոնց եզրը պետք է գտնվի տեղադրված սարքավորանքից 0,7-0,8 մ հեռավորության վրա:

Կախովի սարքավորանքի ձևերը և եզրերը պետք է լինեն կլորացված:

5.1.11 Մուտքը տարածք կամ տեղամաս հարկավոր է սարքավորել օբյեկտի վերաբերյալ հաշմանդամների համար մատչելի տեղեկատվության տարրերով:

Մեկբնակարանային բնակելի տան հողամասի մուտքը պետք է սարքավորել թերի տեսողությամբ և լսողության արատներով մարդկանց համար տեղեկություններ փոխանցող հսկիչ-պաշտպանական սարքերով և ազդանշանման սարքվածքներով:

5.1.12 Սպասարկման կազմակերպությունների մոտ բաց անհատական ավտոկայանատեղերում հաշմանդամների ավտոտրանսպորտի համար հարկավոր է հատկացնել 10%-ից ոչ պակաս (առնվազն մեկ) տեղ: Այդ տեղերը պետք է նշանակվեն միջազգային պրակտիկայում ընդունված նշաններով:

Հաշմանդամի անձնական ավտոտրանսպորտի համար հատկացված տեղերը պետք է լինեն հաշմանդամի համար մատչելի` մուտքի մոտ, բայց ոչ հեռու 50 մ-ից, իսկ բնակելի շենքերի մոտ` ոչ հեռու 100 մ-ից: Հաշմանդամների ավտոմեքենաների կանգառման գոտու լայնությունը պետք է լինի 3,5 մ-ից ոչ պակաս:

Միայն հաշմանդամներ փոխադրող հասարակական տրանսպորտի հատուկ միջոցների կանգառման հարթակները պետք է նախատեսել ԲՍԽ-երին մատչելի հասարակական շենքերի մուտքերից ոչ հեռու 100 մ-ից:

 

5.2 Մուտքեր և երթևեկության ուղիներ

 

5.2.1 Շենքում պետք է լինի ԲՍԽ-երի համար հարմարեցված առնվազն մեկ մուտք հողի մակերևույթից և ԲՍԽ-երին մատչելի այդ շենքի հետ միացված յուրաքանչյուր ստորգետնյա կամ վերգետնյա անցումից:

5.2.2 Արտաքին սանդուղքները և թեքահարթակները պետք է ունենան բռնաձողեր` գործող նորմատիվային փաստաթղթերում հենարանային ստացիոնար սարքավորումներին ներկայացվող տեխնիկական պահանջներին համապատասխան:

Շենքի հիմնական մոտեցումներում սանդուղքների 2,5 մ և ավելի լայնության դեպքում, լրացուցիչ հարկավոր է նախատեսել բաժանիչ բռնաձողեր:

ԲՍԽ-երին մատչելի մուտքերի հարթակը պետք է ունենա շվաքարան, ջրահեռացում, կախված տեղական կլիմայական պայմաններից նաև ջեռուցում, ինչը սահմանվում է նախագծման առաջադրանքով:

Մուտքային հարթակների և նախամուտքերի ծածկերի մակերեսները պետք է լինեն պինդ, թրջվելու դեպքում չպետք է սահեն և պետք է ունենան լայնական թեքություն 1-2%-ի սահմաններում:

5.2.3 Նախամուտքերի և նախամուտք-անցախուցերի խորությունը պետք է լինի ոչ պակաս 1,8 մ, իսկ բնակելի շենքերում 1,5 մ-ից ոչ պակաս` - 2,2 մ-ից ոչ պակաս լայնության դեպքում:

Անցախուցերի կամ մուտքային հարթակների հատակում տեղադրված դրենաժային և ջրահավաք ցանցերը պետք է տեղադրվեն համահարթ հատակի ծածկի մակերեսի նկատմամբ: Դրանց անցքերի լուսանցքերի լայնությունը չպետք է գերազանցի 0,015 մ: Գերադասելի է շեղանկյունաձև կամ քառակուսի անցքերով ցանցերի կիրառումը:

5.2.4 Մուտքում հսկման առկայության դեպքում հարկավոր է նախատեսել հսկող սարքեր, հարմարեցված հաշմանդամների այն կարգերին, որոնց համար նախագծվող օբյեկտը պետք է մատչելի լինի:

5.2.5 Սենքերը, որտեղ կարող են գտնվել թիկնաթոռ-սայլակով հաշմանդամները, հարկավոր է տեղադրել հողի մակերևույթին ամենամոտ մուտքի մակարդակի վրա:

Սենքերի այլ տեղադրման դեպքում, շենքի բարձրությամբ բացի սանդուղքներից, հարկավոր է նախատեսել նաև թեքահարթակներ, ամբարձիչ հենահարթակներ, վերելակներ կամ հաշմանդամների տեղափոխման այլ հարմարանքներ:

5.2.6 Շենքի ներսում ԲՍԽ-երի տեղաշարժման ուղիները հարկավոր է նախագծել շենքից մարդկանց տարահանման ուղիներին ներկայացվող նորմատիվային պահանջներին համապատասխան:

Միջանցքներում, սենքերում, սրահներում երթևեկության ուղու բացարձակ լայնությունը պետք է լինի ոչ պակաս.

* թիկնաթոռ-սայլակի շարժման դեպքում մի ուղղությամբ ..... 1,5 մ,

* հանդիպակաց շարժման դեպքում .......................... 1,8 մ:

Սարքավորանքով և կահույքով սենքում անցման լայնությունը պետք է ընդունել 1,2 մ ոչ պակաս:

Պատշգամբների և խորշապատշգամբների լայնությունը պետք է լինի առլույս 1,4 մ ոչ պակաս:

Այլ շենք տանող միջանցքի կամ անցումի լայնությունը պետք է ընդունել 2,0 մ ոչ պակաս:

Մոտեցումները տարբեր սարքավորանքներին և կահույքին պետք է լինեն 0,9 մ ոչ պակաս, իսկ թիկնաթոռ-սայլակի 90օ շրջվելու անհրաժեշտության դեպքում` 1,2 մ ոչ պակաս:

5.2.7 Հաշմանդամի թիկնաթոռ-սայլակով 90-180օ ինքնուրույն շրջադարձի գոտու տրամագիծը պետք է ընդունել ոչ պակաս 1,4 մ:

Սեղանների, վաճառասեղանների և այլ սպասարկման տեղերի, պատի սարքերի, ապարատների և սարքավորումների մոտ հաշմանդամների համար պետք է նախատեսել ազատ տարածություն հատակագծում 0,9x1,5 մ ոչ պակաս չափերով:

Թիկնաթոռ-սայլակի մանևրելու համար տարածության խորությունը դռան առջև` դուռը «դեպի դուրս» բացվելու դեպքում, պետք է լինի ոչ պակաս 1,2 մ, իսկ «դեպի ներս» բացվելու դեպքում` 1,5 մ ոչ պակաս` 1,5 մ ոչ պակաս լայնության դեպքում:

5.2.8 Շենքի ներսում տեղադրվող կոնստրուկտիվ տարրերը և պատերի ու այլ ուղղաձիգ մակերևույթների վրա երթևեկության եզրաչափքային ուղիներում տեղադրվող սարքերը պետք է ունենան կլորացված եզրեր, ընդ որում, դրանք հատակի մակարդակից 0,7 մ մինչև 2,0 մ բարձրության վրա չպետք է դուրս ցցվեն 0,1 մ-ից ավելի: Առանձին կանգնած հենարանով սարքերի, ցուցանակների տեղակայման դեպքում, դրանք չպետք է դուրս ցցվեն 0,3 մ-ից ավելի:

Բաց սանդուղքի սանդղաբազուկի և շենքի ներսում այլ կախված տարրերի տակ, որոնց չափերը ըստ բարձրության առլույս 1,9 մ-ից պակաս են, հարկավոր է տեղադրել արգելապատեր, ցանկապատեր և այլն:

5.2.9 Երթևեկության ուղիներում դռների բացվածքներից և սանդուղքներից ու թեքահարթակներից առաջ հատակի հատվածները 0,6 մ հեռավորության վրա, ինչպես նաև հաղորդաուղիների շրջադարձումից առաջ պետք է ունենան նախազգուշացնող ակոսավոր և (կամ) հակադրական գույներով ներկված մակերևույթ: Թույլատրվում է նախատեսել լուսային փարոսիկներ:

5.2.10 ԲՍԽ-երին մատչելի սենքերում չի թույլատրվում օգտագործել 0,013 մ ավելի բարձրությամբ ծածկով (խավի բարձրության հաշվառումով) խավավոր գորգեր:

Գորգային ծածկերը երթևեկության ուղիներում պետք է կիպ ամրակցված լինեն, հատկապես պաստառների ծայրակցվանքներում և տարատեսակ ծածկերի սահմանի երկայնքով:

5.2.11 Պատերում դռների և բացվածքների, ինչպես նաև սենքերից ու միջանցքից սանդղավանդակ տանող ելքերի լայնությունը չպետք է լինի 0,9 մ-ից պակաս: Բացվածքի շեպի խորության 1,0 մ-ից ավելի դեպքում, բացվածքի լայնությունը պետք է ընդունել ըստ հաղորդակցուղի անցումի լայնության, բայց ոչ պակաս 1,2 մ-ից:

Դռների բացվածքները չպետք է ունենան շեմ և հատակի բարձրությունների անկում: Շեմեր սարքելու անհրաժեշտության դեպքում, դրանց բարձրությունը կամ բարձրությունների անկումը չպետք է գերազանցի 0.025 մ:

5.2.12 Հաշմանդամներին մատչելի արտաքին դռների փեղկերում հարկավոր է նախատեսել թափանցիկ և հարվածադիմացկուն նյութով լցված դիտարկային պանելներ, որոնց ստորին մասը պետք է գտնվի հատակի մակարդակից 0,3-0,9 մ սահմաններում: Դռների փեղկերի ստորին մասերը հատակի մակարդակից 0,3 մ ոչ պակաս բարձրությամբ պետք է պաշտպանված լինեն հակահարվածային շերտով:

5.2.13 Թափանցիկ դռները և ցանկապատերը հարկավոր է իրագործել հարվածադիմացկուն նյութից: Դռների թափանցիկ փեղկերի վրա հարկավոր է նախատեսել վառ հակադրական գույներով 0.1 մ ոչ պակաս բարձրությամբ և 0,2 մ ոչ պակաս լայնությամբ մակնշում, տեղադրված հետիոտնային ուղու մակերևույթից 1,2 մ ոչ ցածր և 1,5 մ ոչ բարձր մակարդակի վրա:

5.2.14 ԲՍԽ-երի երթևեկության ուղիներում չի թույլատրվում պտտվող դռների և տուրնիկետների տեղադրում:

ԲՍԽ-երի երթևեկության ուղիներում պետք է օգտագործել միակողմանի գործողությամբ ծխնիներով դռներ` «բաց»և և «փակ» դիրքերի ամրապնդիչներով: Հարկավոր է նաև օգտագործել դռներ, որոնք ապահովում են 5 վրկ-ից ոչ պակաս տևողությամբ դռների ավտոմատ փակման կասեցումը:

 

5.3 Սանդուղքներ և թեքահարթակներ

 

5.3.1 ԲՍԽ-երին մատչելի սանդղաբազուկների լայնությունը պետք է լինի 1,35 մ-ից ոչ պակաս: Սանդղաբազուկների 2,5 մ և ավելի հաշվարկային լայնության դեպքում հարկավոր է նախատեսել լրացուցիչ բաժանիչ բռնաձողեր:

Սանդղաբազկի սահմաններում գտնվող բոլոր աստիճանները ըստ սանդղամատի լայնության ու աստիճանի վերելքի բարձրության պետք է լինեն միևնույն երկրաչափության և չափերի: Թույլատրվում է փոխել բաց սանդուղքների առաջին սանդղաբազկի ներքևի աստիճանների սանդղամատի ուրվանկարը (նախշանկարը):

5.3.2 Սանդուղքների սանդղամատի լայնությունը, բացառությամբ ներբնակարանային սանդուղքների, պետք է լինի ոչ պակաս 0,3 մ, իսկ աստիճանների վերելքի բարձրությունը` 0,15 մ ոչ ավելի: Սանդուղքների թեքությունները պետք է լինեն ոչ ավելի 1:2:

Հաշմանդամների և բնակչության այլ սակավաշարժուն խմբերի երթևեկության ուղիներում սանդուղքների աստիճանները պետք է լինեն հոծ, հարթ, առանց ելուստների և խորդուբորդ մակերևույթով: Աստիճանի կողը պետք է ունենա 0,05 մ ոչ ավելի շառավղով կլորացում: Պատերին չհարվող աստիճանների կողեզրերը պետք է ունենան 0,02 մ ոչ պակաս բարձրությամբ կողիկներ:

5.3.3 Թեքահարթակի մեկ վերելքի (բազուկի) առավելագույն բարձրությունը նրա 8%-ից ոչ ավելի թեքության դեպքում չպետք է գերազանցի 0,8 մ: Երթևեկության ուղիներում հատակների բարձրությունների 0,2 մ և պակաս անկման դեպքում, թույլատրվում է թեքահարթակի թեքությունը ավելացնել մինչև 10%: Բացառիկ դեպքերում թույլատրվում է նախատեսել պտուտակային թեքահարթակներ:

Միակողմանի երթևեկությամբ թեքահարթակի լայնությունը պետք է լինի 1,0 մ ոչ պակաս, իսկ մնացած դեպքերում այն ընդունվում է ըստ երթևեկության գոտու լայնության, համաձայն 3.18 կետի:

Թեքահարթակի հորիզոնական հատվածի մասը ուղիղ գծով երթևեկության դեպքում կամ ոլորանի վրա պետք է լինի 1,5 մ ոչ պակաս խորությամբ:

5.3.4 Թեքահարթակների կրող կոնստրուկցիաները պետք է իրականացվեն R60 ոչ պակաս հրակայունության սահմանով չայրվող նյութերից, իսկ թեքահարթակների սենքերի պատող կոնստրուկցիաները` R120 ոչ պակաս հրակայունությամբ նյութերից:

5.3.5 Թեքահարթակների բազուկների երկայնական եզրերով, ինչպես նաև հորիզոնական մակերևույթների եզրաշերտի բարձրությունների 0,45 մ ավելի անկման դեպքում, հարկավոր է նախատեսել 0,05 մ ոչ պակաս բարձրությամբ կողիկներ, ոտքի կամ ձեռնափայտի սահումը կանխելու համար:

5.3.6 Բոլոր սանդուղքների և թեքահարթակների երկու կողմերի երկայնքով, ինչպես նաև բարձրությունների 0,45 մ ավելի անկման դեպքում, անհրաժեշտ է տեղադրել բռնաձողերով պատնեշներ: Թեքահարթակների բռնաձողերը հարկավոր է տեղադրել 0,7 և 0,9 մ բարձրության վրա, սանդուղքների մոտ - 0,9 մ բարձրության վրա, իսկ նախադպրոցական հիմնարկներում նաև 0,5 մ բարձրության վրա:

Բազրիքների բռնաձողերը սանդուղքի ներքին կողմից պետք է լինեն չընդհատվող ամբողջ բարձրությամբ: Բռնաձողերի ավարտվող մասերը պետք է լինեն սանդղաբազուկից կամ թեքահարթակի թեք մասից 0,3 մ երկար:

5.3.7 Բազրիքների բռնաձողերի վերին կամ բազուկի նկատմամբ արտաքին` կողային մակերևույթի վրա պետք է նախատեսվեն հարկերի ռելիեֆային նշանակումներ: Թվերի չափերը պետք է լինեն ոչ պակաս, մ` լայնությունը - 0,01, բարձրությունը - 0,015, թվանշանի ռելիեֆի բարձրությունը` 0,002 մ ոչ պակաս:

 

5.4 Վերելակներ և ամբարձիչներ

 

5.4.1 Թիկնաթոռ-սայլակով հաշմանդամների կողմից հաճախվող այն սենքերը, որոնք գտնվում են շենքի հիմնական մուտքի առաջին հարկից վերև կամ ներքև, հարկավոր է սարքավորել ուղետար վերելակներով կամ ամբարձիչ հենահարթակներով: Հաշմանդամների բարձրանալու միջոցի ընտրությունը և այդ միջոցների կրկնակման հնարավորությունը սահմանվում է նախագծման առաջադրանքով:

5.4.2 Թիկնաթոռ-սայլակով հաշմանդամների համար նախատեսված վերելակի խցիկի ներքին չափերը պետք է լինեն ոչ պակաս` լայնությունը 1,1 մ-ից, խորությունը - 1,4 մ-ից: Նոր կառուցվող հասարակական և արտադրական շենքերում վերելակների դռան բացվածքի լայնությունը պետք է լինի 0,9 մ-ից ոչ պակաս: Մնացած բոլոր դեպքերում դռան բացվածքի չափերը սահմանվում են նախագծման առաջադրանքով` ըստ գործող նորմատիվ փաստաթղթերի:

5.4.3 Նկուղային կամ ցոկոլային հարկում հաշմանդամների համար վերելակի դռան առաջ պետք է նախատեսել նախամուտք-անցախուց:

5.4.4 Գործող նորմատիվ փաստաթղթերի պահանջներին համապատասխանող տեղեկատվական լուսային և հնչունային ազդանշանումը պետք է նախատեսված լինի թիկնաթոռ-սայլակով հաշմանդամների համար յուրաքանչյուր վերելակի դռան մոտ:

5.4.5 Վերելակների թվաքանակը սահմանվում է համաձայն Բ Հավելվածի:

Հարկավոր է կիրառել վերելակներ, որոնք սարքավորված են գործող նորմատիվ փաստաթղթերի պահանջներին համապատասխանող կառավարման համակարգերով և հակածխային պաշտպանությամբ:

5.4.6 Ամբարձիչ հենահարթակների սարքավորումը հենաշարժային ապարատի խախտմամբ հաշմանդամների` այդ թվում` թիկնաթոռ-սայլակներով հաշմանդամների համար հարկավոր է նախատեսել գործող նորմատիվ փաստաթղթերի պահանջներին համապատասխան:

Ամբարձիչից ելքերը հարկավոր է նախատեսել այն հարկերի մակարդակներում, որտեղ կան հաշմանդամների բնակման կամ նրանց նպատակային հաճախման համար նախատեսված սենքեր:

 

5.5 Տարահանման ուղիներ

 

5.5.1 Շենքերի ու շինությունների նախագծային լուծումները պետք է ապահովեն ԲՍԽ-երի անվտանգությունը ՀՀՇՆ-8.04.01 պահանջներին համապատասխան, հաշվի առնելով հաշմանդամների տարբեր կարգերի շարժունակությունը /Գ հավելված/, նրանց թվաքանակը և գտնվելու վայրը (աշխատանքի, սպասարկման, հանգստի) շենքերում կամ շինություններում:

5.5.2 ԲՍԽ-երի սպասարկման և մշտապես գտնվելու վայրերը պետք է տեղաբաշխվեն սենքերից, հարկերից և շենքից տարահանման ելքերից հնարավորին նվազագույն հեռավորության վրա: Ընդ որում, հաշմանդամի գտնվելու սենքի փակուղի միջանցք ելնող դռան հեռավորությունը մինչև հարկից տարահանման ելքը չպետք է գերազանցի 15 մ:

Հաշմանդամների տեղերը հանդիսադահլիճներում պետք է տեղադրված լինեն ինքնուրույն տարահանման ուղի դուրս եկող առանձին շարքերում` հանդիսատեսների մնացած մասի տարահանման ուղիների հետ չհատվող:

Սպորտային կառույցների և մարզահանդիսային շենքերի տրիբունաներում հենաշարժական ապարատի վնասվածքով հանդիսատեսների նստատեղերը հարկավոր է նախատեսել անմիջապես տրիբունայի ելքի հարակից գոտում:

Հասարակական սննդի օբյեկտների դահլիճներում հաշմանդամների նստատեղերը (սեղանները) հարկավոր է տեղադրել տարահանման ելքին մոտ, բայց ոչ միջանցիկ գոտում:

5.5.3 ԲՍԽ-երի կողմից օգտագործվող տարահանման ուղիների լայնությունը /առլույս/ պետք է լինի ոչ պակաս, մ.

15 մարդուց ոչ ավելի տարողությամբ սենքերի դռների ........... 0,9

բացվածքների և դռների մնացած դեպքերում, սենքերի

ներսում անցումների ---------------------------------------- 1,2

միջանցիկ պատշգամբների և խորշապատշգամբների ............... 1,5

տարահանման համար օգտագործվող միջանցքների, թեքահարթակների .. 1,8:

5.5.4 Չի թույլատրվում նախատեսել տարահանման ուղիներ արտաքին բաց մետաղական սանդուղքներով:

Վերակառուցվող շենքում կամ շինությունում վերին հարկերից տարահանման ուղի հանդիսացող թեքահարթակը պետք է անմիջապես կապված լինի դեպի դուրս տանող ելքի հետ` նախամուտքի միջոցով:

5.5.5 Տարահանման ուղիների կոնստրուկցիաները պետք է լինեն ԿՕ դասի (հրդեհաանվտանգ), դրանց հրդեհակայունության սահմանը պետք է համապատասխանի ՀՀՇՆ II-8.04.01 4-րդ աղյուսակի, իսկ նրանց հարդարման և հատակի ծածկույթի նյութերը` նշված ՀՀՇՆ II-8.04.01-ի 6.25.1 կետի պահանջներին:

5.5.6 Այն դեպքում, երբ նախագծով հնարավոր չէ ապահովել ԲՍԽ-երի տարահանումը անհրաժեշտ ժամանակահատվածում, ապա նրանց փրկելու համար տարահանման ուղիներում հարկավոր է նախատեսել հրդեհաանվտանգ գոտի, որտեղից նրանք կարող են տարահանվել ավելի երկար ժամանակահատվածում կամ գտնվել այնտեղ մինչև հատուկ փրկարար ստորաբաժանումների գալը:

Սահմանային թույլատրելի հեռավորությունը սենքի առավել հեռու կետից մինչև հրդեհաանվտանգ գոտի տանող դուռը պետք է լինի տարահանման համար անհրաժեշտ ժամանակահատվածում հասանելիության սահմաններում:

5.5.7 Հրդեհաանվտանգ գոտու մակերեսը հարկում մնացած բոլոր հաշմանդամների համար պետք է նախատեսված լինի, ելնելով մեկ փրկվողի մանևրելու հնարավորության տեսակարար մակերեսից, մ2/մարդ.

թիկնաթոռ-սայլակով հաշմանդամ ........................ 2,40

ուղեկցողի հետ թիկնաթոռ-սայլակով հաշմանդամ .......... 2,65

ինքնուրույն տեղաշարժվող հաշմանդամ .................. 0,75

ուղեկցողի հետ տեղաշարժվող հաշմանդամ ................ 1,0

Հրդեհաանվտանգ գոտու կազմում կարող է ներառվել հարակից սյունասրահի կամ պատշգամբի մակերեսը, որոնք հարկի մնացած սենքերից անջատված են հակահրդեհային միջնորմերով:

5.5.8 Հրդեհաանվտանգ գոտիները հարկավոր է նախատեսել ուղղաձիգ հաղորդակցուղիների մոտ կամ դրանք նախագծել որպես ընդհանուր հանգույց` ելքով դեպի Չ1 տիպի չծխոտվող սանդղավանդակ կամ նույնանման պատող կոնստրուկցիաներով թեքահարթակի սենք:

5.5.9 Հրդեհաանվտանգ գոտին պետք է անջատված լինի այլ սենքերից և հարակից միջանցքներից հակահրդեհային միջնորմերով հրակայունության հետևյալ սահմաններով. պատերը REI- 90, ծածկերը - REI60, դռները և պատուհանները - 1-ին տիպի:

5.5.10 Հակահրդեհային գոտիների կոնստրուկցիաները պետք է լինեն ԿՕ դասի (հրդեհաանվտանգ), իսկ հարդարման և ծածկույթների նյութերը պետք է համապատասխանեն ՀՀՇՆ II-8.04.01-ի 6.251 կետի պահանջներին:

Հրդեհաանվտանգ գոտի տանող դռները պետք է լինեն հակահրդեհային ինքնափակվող փեղկերում` խտուցքով:

5.5.11 Հրդեհաանվտանգ գոտին պետք է լինի չծխոտվող: Հրդեհի ժամանակ տարահանման ելքի մեկ բաց դռան դեպքում այստեղ պետք է ստեղծվի ավելցուկային ճնշում - 20 Պա:

Հրդեհաանվտանգ գոտի ելքեր ունեցող վերելակների հորաններում պետք է ստեղծվի օդի ճնշում` ՀՀՇՆ II-8.03 պահանջներին համապատասխան:

 

5.6 Ներքին սարքավորանք

 

5.6.1 Վտանգի վերաբերյալ տեղեկատվության և ազդանշանման միջոցների համակարգերը պետք է լինեն համալիր և նախանշեն տեսողական, ձայնային և շոշափողական տեղեկատվություն բոլոր կարգի հաշմանդամների համար նախատեսված սենքերում (բացառությամբ թաց գործընթացներով սենքերից): Այդ համակարգերը պետք է համապատասխանեն գործող նորմատիվ փաստաթղթերի պահանջներին:

Տեղեկատվության միջոցները (այդ թվում նաև նշանները, խորհրդանիշերը) միևնույն շրջանում, կազմակերպությունում տեղաբաշխված շենքերի և կառուցվածքների կոմպլեքսի սահմաններում պետք է լինեն նույնական և համապատասխանեն գործող նորմատիվ փաստաթղթերով սահմանված նշաններին:

5.6.2 ԲՍԽ-երի հաճախելու կամ բնակվելու համար մատչելի գոտիների և սենքերի (հատկապես զանգվածային հաճախման տեղերում), ինչպես նաև մուտքի հանգույցների և երթևեկության ուղիների տեղեկատվական միջոցների համակարգը պետք է ապահովի տեղեկատվության անխափանությունը, ժամանակին կողմնորոշումը և հաճախվող օբյեկտների ու վայրերի միանշանակ ճանաչումը: Համակարգը պետք է նախատեսի հնարավորություն տեղեկատվություն ստանալու` տրամադրվող ծառայությունների տեսականու, գործառնային տարրերի տեղադրման և նշանակության, տարահանման ուղիների տեղադրման, արտակարգ իրավիճակներում վտանգի նախազգուշացնելու մասին:

5.6.3 Տեսողական տեղեկատվությունը պետք է տեղակայված լինի ցայտուն /կոնտրաստ/ ֆոնի վրա, տեսողական հեռավորությանը համապատասխանող նշանների չափերով, և պետք է կապակցված լինի ինտերիերի գեղարվեստական լուծումների հետ:

5.6.4 ԲՍԽ-երին մատչելի սենքերի և հաղորդակցուղիների լուսավորումը հարկավոր է բարձրացնել մեկ աստիճանով` ՀՀՇՆ II-8.03 պահանջների համեմատ:

Լուսավորման անկումը հարևան սենքերի և գոտիների միջև չպետք է լինի 1:4 ավելի:

5.6.5 ԲՍԽ-երի կողմից հաճախվող հասարակական շենքերի և շինությունների սենքերն ու գոտիները, ինչպես նաև հաշմանդամների աշխատատեղերով արտադրական սենքերը, հարկավոր է սարքավորել հրդեհի ազդարարման համակարգին միացված սինխրոն (ձայնային և լուսային) ազդանշանումով:

Վթարային ձայնային ազդանշանման համար հարկավոր է կիրառել 30 վրկ ընթացքում 15 դԲԱ ձայնի մակարդակ ապահովող սարքեր` սենքում ձայնի առավելագույն մակարդակը 5 դԲԱ-ով բարձրանալու դեպքում:

5.6.6 Հասարակական շենքերի նախասրահներում հարկավոր է նախատեսել ավտոմատ-հեռախոսի տիպի ձայնային տեղեկատվիչների տեղադրում, որոնցով կարող են օգտվել տեսողության թերություններով հաճախորդները, ինչպես նաև տեքստոֆոների տեղադրում` լսողության թերությունով հաճախորդների համար:

5.6.7 Շենքերի պարփակ տարածությունները (տարբեր գործառնական նշանակության սենքերը, զուգարանի խցիկը, վերելակը և այլն), ինչպես նաև վերելակային նախասրահները, ուր սակավաշարժուն, այդ թվում նաև լսողության թերությունով քաղաքացին, կարող է հայտնվել մենակ, պետք է սարքավորված լինեն երկկողմանի կապով դիսպետչերի կամ հերթապահի հետ: Այլ դեպքերում հարկավոր է նախատեսել զանգի կոճակ: Հասարակական զուգարանում էլեկտրական զանգը կամ տեղեկատուն պետք է միացվի հերթապահ սենյակին: Այդպիսի սենքերում (խցիկներում) պետք է նախատեսվի վթարային լուսավորում:

5.6.8 Դռները բացելու և փակելու սարքերը, հորիզոնական բռնաձողերը, ինչպես նաև տարբեր սարքերի բռնակները, լծակները, փականները և տարբեր ապարատների կոճակները, առևտրի և տոմսերի ավտոմատների անցքերը և այլ սարքավորումները, որոնցից կարող են օգտվել շենքի ներսում գտնվող ԲՍԽ-երը, հարկավոր է տեղադրել հատակից 1,1 մ ոչ ավելի և 0,85 մ ոչ պակաս բարձրության վրա և սենքի կողապատից կամ այլ ուղղաձիգ հարթությունից 0,4 մ ոչ պակաս հեռավորության վրա:

Սենքերում անջատիչները և վարդակները պետք է նախատեսել հատակի մակարդակից 0,8 մ բարձրության վրա:

5.6.9 Շենքերում անհրաժեշտ է կիրառել դռների այնպիսի բռնակներ, կողպեքներ, սողնակներ և դռները բացելու ու փակելու այլ սարքեր, որոնց ձևը թույլ կտա հաշմանդամին օգտվել դրանցից մեկ ձեռքով և չի պահանջի չափից դուրս ուժերի լարում կամ ձեռքի առավելագույն ոլորում դաստակում: Նպատակահարմար է նախատեսել դյուրակառավարվող սարքեր և մեխանիզմներ, ինչպես նաև Ո-աձև բռնակներ:

Շարժական դռների փեղկերի բռնակները պետք է տեղադրվեն այնպես, որպեսզի դռները լրիվ բացված լինելու դեպքում բռնակները դյուրամատչելի լինեն երկու կողմից:

Միջանցքի կամ սենքի անկյունում տեղակայված դռների բռնակները պետք է տեղադրվեն կողապատից 0,6 մ ոչ պակաս հեռավորության վրա:

5.6.10 Այն սենքերի մուտքի դռների վրա, ուր ԲՍխ-երի գտնվելը վտանգավոր է կամ կատեգորիկ չի թույլատրվում (բոյլերներում, օդափոխման խցերում, տրանսֆորմատորային հանգույցներում և այլն), հարկավոր է տեղադրել փականներ, որոնք կբացառեն ազատ մուտքը սենքի ներս: Նման սենքերի դռների բռնակները պետք է ունենան շոշափելով ընկալվող տարբերիչ նշաններով կամ անհարթություններով մակերևույթ:

5.6.11 Շենքի ներսում սենքերի տեղեկատվության նշանակումները պետք է կրկնօրինակվեն ռելիեֆային նշաններով և տեղադրվեն դռան մոտ, բռնակի կողմից և ամրացված լինեն 1,4-1,75 մ բարձրության վրա:

Հանդերձարաններում և զգեստապահարաններում համարակալումը պետք է լինի ռելիեֆային և կոնտրաստ ֆոնի վրա:

5.6.12 Նախագծում կիրառվող նյութերը, հանդերձանքը, սարքավորումը, շինվածքները, սարքերը, որոնք օգտագործվում են հաշմանդամների կողմից, պետք է ունենան պետական սանիտարահակահամաճարակային ծառայության մարմինների հիգիենիկ հավաստագրեր /սերտիֆիկատներ/:

 

5.7 Սանիտարահիգիենիկ սենքեր

 

5.7.1 Հասարակական զուգարաններում, այդ թվում` հասարակական և արտադրական շենքերում տեղադրված (բացառությամբ ՍՆիՊ 2.08.02-ի 3.5 կետում նշվածներից), անհրաժեշտ է նախատեսել առնվազն մեկ ունիվերսալ խցիկ` մատչելի բոլոր կարգերի քաղաքացիների համար:

Բոլոր տեսակի հասարակական շենքերում հաճախորդների 50 մարդ և ավելի հաշվարկային թվաքանակի, կամ շենքում 60 րոպե և ավելի հաշվարկային տևողությունից գտնվելու դեպքում, պետք է նախատեսել զուգարան ունիվերսալ խցիկով:

5.7.2 Շենքերում, որտեղ աշխատում են հաշմանդամներ, զուգարանները պետք է լինեն յուրաքանչյուր հարկում, անկախ աշխատողների թվաքանակից, ընդ որում, խցիկների ընդհանուր թվաքանակից առնվազն մեկը պետք է լինի ունիվերսալ:

Տեսողական թերություններով մարդկանց և թիկնաթոռ-սայլակով հաշմանդամների համար նախատեսված զուգարանները պետք է տեղադրվեն աշխատատեղից 60 մ ոչ ավելի հեռավորության վրա: Տեսողական թերությունով հաշմանդամ տղամարդկանց և կանանց զուգարանների հարևան տեղադրումը ցանկալի չէ:

5.7.3 Հասարակական ցնցուղարաններում հարկավոր է նախատեսել առնվազն մեկ խցիկ` սարքավորված թիկնաթոռ-սայլակով հաշմանդամի համար, որի առջև հարկավոր է նախատեսել թիկնաթոռ-սայլակի մոտեցումը ապահովող տարածություն:

5.7.4 Կազմակերպությունում աշխատող հենաշարժային ապարատի և տեսողական թերություններով հաշմանդամների համար անհրաժեշտ սանիտարահիգիենիկ սենքերում անկախ արտադրական պրոցեսների սանիտարական բնութագրումներից, խցիկների և սարքվածքների քանակը պետք է սահմանել, ելնելով 3 հաշմանդամին 1 ունիվերսալ ցնցուղախցիկ, 7 հաշմանդամին 1 լվացարան հաշվարկից:

Անհրաժեշտ է նախատեսել փակ ցնցուղախցիկներ դեպի դուրս բացվող դռներով մուտքով անմիջապես հանդերձարանից:

Նշված կարգերի հաշմանդամների համար նախատեսված լվացարանասենյակները պետք է տեղադրել անմիջապես հանդերձարանային բլոկում կամ նրան հարակից: Այդ դեպքում լվացարանների հաշվարկային քանակի 40%-ը պետք է տեղադրել աշխատատեղերին մոտ:

5.7.5 Ընդհանուր օգտագործման զուգարանի ունիվերսալ խցիկը հատակագծում պետք է ունենա չափեր. 1,65 մ-ից ոչ պակաս լայնություն և 1,8 մ-ից ոչ պակաս խորություն: Խցիկում զուգարանակոնքի մոտ հարկավոր է նախատեսել տարածություն թիկնաթոռ-սայլակը տեղադրելու համար, ինչպես նաև կախիչներ` հագուստի, հենակների և այլ պարագաների համար:

Բոլոր կարգի քաղաքացիների, այդ թվում` հաշմանդամների օգտվելու համար նախատեսված ունիվերսալ խցիկում կամ այլ սանիտարահիգիենիկ սենքերում, հարկավոր է նախատեսել անհրաժեշտության դեպքում բռնաձողերի, մետաղաձողերի, շրջվող կամ հետ ծալովի նստատեղի տեղադրման հնարավորություն:

5.7.6 Բնակելի շենքերում սանիտարահիգիենիկ սենքերի չափերը հատակագծում պետք է լինեն ոչ պակաս, մ.

լողասենյակի կամ համատեղված սանհանգույցի ............. 2,2x2,2,

զուգարանի և լվացարանասենյակի / ձեռքի լվացարան / .... 1,6x2,2,

զուգարան առանց լվացարանի ............................ 1,2x1,6:

5.7.7 Հասարակական և արտադրական շենքերի սանիտարակենցաղային սենքերից օգտվող հաշմանդամների, այդ թվում նաև թիկնաթոռ-սայլակով հաշմանդամների կողմից օգտագործվող գոտիների երկրաչափական հարաչափերը հարկավոր է ընդունել ըստ 1 աղյուսակի:

 

Աղյուսակ 1

 

._____________________________________________________.

|             Անվանումը           |Չափսերը հատակագծում|

|                                 |    /մաքուր/, մ    |

|_________________________________|___________________|

|Ցնցուղախցիկներ.                  |                   |

|փակ                              |     1,8x1,8       |

|բաց և  միջանցիկ անցումով         |     1,2x0,9       |

|կիսացնցուղային                   |                   |

|_________________________________|___________________|

|Կանանց անձնական հիգիենայի խցիկներ|     1,8x2,6       |

|_________________________________|___________________|

|Զուգարանների խցիկներ             |     1,8x1,65      |

|_________________________________|___________________|

|Նստարաններ հանդերձարաններում     |     0,6x0,8       |

|_________________________________|___________________|

|Պահարաններ հանդերձարաններում`    |     0,4x0,5       |

|փողոցի և  տնային հագուստի համար  |                   |

._____________________________________________________.

 

5.7.8 Սպորտային դահլիճների հանդերձարաններում թիկնաթոռ-սայլակով օգտվող հաշմանդամի հագուստի պահման անհատական պահարանները պետք է տեղադրել ներքին հարկաշարքում, հատակից 1,3 մ ոչ ավելի բարձրության վրա: Տնային հագուստը բաց եղանակով պահելու դեպքում կախիչները հանդերձարաններում պետք է տեղադրվեն նույն բարձրության վրա: Կազմակերպությունների կենցաղային սենքերում անհատական պահարանները պետք է լինեն համատեղված (փողոցի, տնային և աշխատանքային հագուստը պահելու համար):

5.7.9 Հանդերձարաններում շարքերի միջև անցումների լայնությունը պետք է ընդունել ոչ պակաս, մ.

փակ և բաց ցնցուղախցիկների, խմբային և առանձին լվացարանների,

զուգարանների, միզարանների /պիսուարների/ ......................... 1,8

նստարաններով հանդերձարանների պահարանների համար (հաշվի առնելով

նստարանները) .................................................... 2,4

նույնը առանց նստարանների ........................................ 1,8

5.7.10 Անհրաժեշտ է կիրառել լծակային կամ ճնշումային գործողությամբ ջրի փականներ, հնարավորության դեպքում` կառավարվող էլեկտրոնային համակարգերով:

Զուգարանակոնքում ջրի բաց թողման կարգավորիչը տեղադրվում է խցիկի կողապատի վրա:

 

6 Բնակչության սակավաշարժուն խմբերի կենսագործունեության միջավայրին

ներկայացվող հատուկ պահանջներ

 

6.1 Բնակելի շենքեր և սենքեր

 

6.1.1 Բնակելի տները և հասարակական շենքերի բնակելի սենքերը հարկավոր է նախագծել, ապահովելով հաշմանդամների պահանջները, ներառյալ.

ա/ բնակարանի կամ բնակելի սենքի մատչելիությունը շենքի մուտքից,

բ/ շենքի բոլոր հասարակական սենքերի մատչելիությունը բնակարանից կամ բնակելի սենքից,

գ/ հաշմանդամի պահանջներին բավարարող սարքավորանքների կիրառում,

դ/ սարքավորանքի և սարքերի օգտագործման անվտանգության և հարմարավետության ապահովում,

ե/ տնամերձ տարածքի և մասնավորապես շենքի սարքավորումը` անհրաժեշտ տեղեկատվական համակարգերով:

6.1.2 Հաշմանդամների և մեծահասակ մարդկանց համար նախատեսված բնակարաններով բազմաբնակարան բնակելի տները հարկավոր է նախագծել հրակայունության երկրորդ աստիճանից ոչ ցածր:

6.1.3 Բնակելի տներում բնակարանների քանակը և դրանց մասնագիտացումը ըստ հաշմանդամների առանձին կարգերի սահմանվում է նախագծման առաջադրանքով:

Բնակելի սենքերի նախագծման դեպքում պետք է ելնել հաշմանդամների և բնակչության այլ սակավաշարժուն խմբերի առանձին կարգերի պահանջարկներին համապատասխան դրանց վերասարքավորման պայմանից:

6.1.4 Առաջին հարկի մակարդակում, թիկնաթոռ-սայլակներից օգտվող հաշմանդամներով ընտանիքների բնակարանների տեղակայման դեպքում, հարկավոր է ապահովել ելքի հնարավորություն անմիջապես մերձտնային տարածք: Բնակարանին կից նախասրահով առանձին մուտքի և վերհանի սարքավորանքի համար պետք է ավելացնել բնակարանի մակերեսը 12 մ2-ով:

6.1.5 Բնակելի սենքի նվազագույն չափը պետք է կազմի.

ա/ թիկնաթոռ-սայլակով տեղաշարժվող հաշմանդամի համար - 12 մ2 ոչ պակաս,

բ/ անհատական աշխատանքային գործունեությամբ զբաղվող հաշմանդամի համար` մինչև 16 մ2:

6.1.6 Թիկնաթոռ-սայլակներով հաշմանդամների ընտանիքների սոցիալ-բնակելի ֆոնդի բնակելի տներում խոհանոցի մակերեսը հարկավոր է ընդունել 9 մ2 ոչ պակաս: Այդպիսի խոհանոցների լայնությունը պետք է լինի 2,3 մ ոչ պակաս` սարքավորանքների միակողմանի տեղադրման դեպքում և 2,9 մ - երկկողմանի կամ անկյունային տեղադրման դեպքում:

Խոհանոցները հարկավոր է կահավորել էլեկտրասալերով:

6.1.7 Սանիտարահիգիենիկ սենքերի չափսերը բնակարաններում պետք է համապատասխանեն 5.7.6 կետում նշված պահանջներին:

Թիկնաթոռ-սայլակից օգտվող հաշմանդամ ունեցող ընտանիքների բնակարաններում, զուգարանակոնքով սարքավորված սենք տանող մուտքը թույլատրվում է նախագծել խոհանոցից կամ բնակելի սենյակից:

6.1.8 Հաշմանդամներով (այդ թվում նաև թիկնաթոռ-սայլակով) ընտանիքների բնակարաններում օժանդակ սենքերի լայնությունը պետք է լինի ոչ պակաս, մ.

նախասրահի (սայլակը պահելու հնարավորությամբ) ........... 1,6,

ներբնակարանային միջանցքների ........................... 1,15:

6.1.9 Անհրաժեշտության դեպքում, բնակելի տներում, հարկավոր է բնակարանի կազմում նախատեսել հաշմանդամների կողմից օգտագործվող գործիքների, նյութերի և շինվածքների, ինչպես նաև տիֆլոտեխնիկայի և բռայլեվյան գրականության պահման համար պահեստարան սարքելու հնարավորություն, ոչ պակաս 4,0 մ2 մակերեսով:

6.1.10 Հյուրանոցներում, մոթելներում, պանսիոնատներում, քեմպինգներում և այլն, բնակելի տեղերի 10%-ը պետք է նախագծվեն ունիվերսալ, հաշվի առնելով ցանկացած կարգի հաճախորդների տարաբնակեցումը (եթե նախագծման առաջադրանքով որոշված չէ ունիվերսալ կամ մասնագիտացված սկզբունքով սարքավորված սենքերի քանակը):

6.1.11 Հրդեհային ազդանշանումը հարկավոր է նախագծել հաշվի առնելով հաշմանդամների բոլոր կարգերի կողմից այն ընկալելու անհրաժեշտությունը:

Հաշմանդամների բնակելի սենքերը պետք է սարքավորված լինեն ինքնուրույն հրդեհային ազդասարքերով:

Հարկավոր է օգտագործել ձայնային և լուսային ազդանշանմամբ դոմոֆոններ:

Ազդանշանիչների տեղադրման տեղերը և դրանց քանակը սահմանվում է նախագծման առաջադրանքով:

 

6.2 Հասարակական շենքերում հաճախորդների սպասարկման գոտիները

 

6.2.1 Տարբեր նշանակության հասարակական շենքերի ու շինությունների հաճախորդների սպասարկման գոտում հաշմանդամների և բնակչության այլ սակավաշարժուն խմբերի համար նստատեղերը հարկավոր է նախատեսել կազմակերպության ընդհանուր տարողության կամ հաճախորդների հաշվարկային թվաքանակի 5%-ից ոչ պակաս, այդ թվում նաև շենքում ԲՍԽ-երին տրամադրվող մասնագիտացված սպասարկման գոտիներում:

6.2.2 Հաճախորդների սպասարկման մի քանի նույնական տեղերի (սարքերի, սարքվածքների) առկայության դեպքում, դրանց ընդհանուր քանակի 5%-ը, բայց ոչ պակաս մեկից, պետք է նախագծվի այնպես, որ հաշմանդամը կարողանա դրանցից օգտվել:

6.2.3 ԲՍԽ-երի համար մատչելի յուրաքանչյուր հարկում պետք է նախատեսել 2-3 տեղանոց հանգստի գոտիներ, այդ թվում նաև թիկնաթոռ-սայլակով հաշմանդամների համար:

6.2.4 Ինտերիերների նախագծման, սարքերի և սարքվածքների, տեխնոլոգիական և այլ սարքավորանքի ընտրության և տեղադրման դեպքում հարկավոր է ելնել այն հանգամանքից, որ թիկնաթոռ-սայլակով հաճախորդի հասանելիության գոտին պետք է գտնվի հետևյալ սահմաններում.

ա/ հաճախորդից դեպի կողքանց տեղակայման դեպքում - հատակի նիշից 1,4 մ ոչ բարձր և 0,3 մ ոչ ցածր,

բ/ ճակատային մոտեցման դեպքում - հատակից 1,2 մ ոչ բարձր և 0,4 մ ոչ ցածր:

Անհատական օգտագործման սեղանների, վաճառասեղանների և սպասարկման այլ տեղերի մակերևույթը, որը օգտագործվում է թիկնաթոռ-սայլակով հաճախորդի կողմից, պետք է գտնվի հատակի մակարդակից 0,8 մ ոչ ավելի բարձրության վրա:

6.2.5 Դահլիճներում հաշմանդամների համար նախատեսված տեղերը հարկավոր է տեղակայել նրանց համար մատչելի գոտում, ապահովելով.

ա/ ցուցադրման, դիտահանդիսային, տեղեկատվական, երաժշտական ծրագրերի և նյութերի լիարժեք ընկալումը,

բ/ սննդի հարմարավետ ընդունումը (ճաշասրահներում կամ դահլիճներին կից կողասրահներում),

գ/ աշխատանքի համար օպտիմալ պայմանները (գրադարանների ընթերցասրահներում),

դ/ հանգիստը (սպասասրահներում):

Դահլիճային սենքերում երկուսից ոչ պակաս ապակենտրոնացված ելքեր պետք է հարմարեցված լինեն ԲՍԽ-երի անցնելու համար:

6.2.6 Հանդիսասրահներում հաշմանդամների նստատեղերը նախընտրելի է տեղակայել առանձին շարքերում, ինքնուրույն տարահանման ուղիով, որը չի հատվում հանդիսատեսների մնացած մասի տարահանման ուղիների հետ: 800 և ավելի նստատեղ ունեցող հանդիսասրահներում թիկնաթոռ-սայլակով հաշմանդամների նստատեղերը հարկավոր է տարակենտրոնացնել տարբեր գոտիներում` տեղադրելով դրանք տարահանման ելքերի մոտ, բայց մեկ տեղում երեքից ոչ ավելիի պայմանով:

Հանդիսասրահում հեռավորությունը հաշմանդամի գտնվելու ցանկացած վայրից մինչև միջանցք, նախասրահ, դուրս տանող տարահանման ելքեր կամ մարզահանդիսային դահլիճների տրիբունաների տարահանման ելանցքը /լյուկը/, չպետք է գերազանցի 40 մ: Անցումների լայնությունը պետք է մեծացվի թիկնաթոռ-սայլակի ազատ անցման լայնության չափով (0,9 մ):

6.2.7 Բեմահարթակի առջև կամ դահլիճի վերջում ելքատեղ-բացվածքի մոտ թիկնաթոռ-սայլակով հանդիսատեսների համար հարկավոր է նախատեսել ազատ հարթակներ` առլույս 1,8 մ ոչ պակաս լայնությամբ:

6.2.8 Ամֆիթատրոնով լսարաններում, հանդիսասրահներում և դասախոսությունների դահլիճներում թիկնաթոռ-սայլակով հանդիսատեսների նստատեղերի մոտ կամ այդ գոտիներում հարկավոր է նախատեսել անվտանգության միջոցներ (պարիսպ, բուֆերային գոտի, կողաշարվածք և այլն):

6.2.9 50 մարդուց ավելի տարողությամբ ֆիքսված նստատեղերով սարքավորված ամֆիթատրոնով լսարաններում, հանդիսասրահներում և դասախոսությունների սրահներում, անհրաժեշտ է թիկնաթոռների քանակի 4%-ից ոչ պակասը նախատեսել անհատական լսողության ներմոնտաժված համակարգերով:

6.2.10 Լսողության թերություններով անձանց համար նախատեսված նստատեղերը պետք է տեղադրել ձայնի աղբյուրից 10 մ ոչ ավելի հեռավորության վրա կամ սարքավորել ձայնի ուժեղացման անհատական հատուկ սարքերով:

Թույլատրվում է դահլիճներում կիրառել ինդուկցիոն ուրվագիծ կամ այլ անհատական անլարային սարքեր: Այդ տեղերը հարկավոր է տեղակայել բեմահարթակի, ինչպես նաև սուրդոթարգմանչի լավ տեսողության գոտում: Թարգմանչի համար լրացուցիչ գոտու տրամադրման անհրաժեշտությունը սահմանվում է նախագծման առաջադրանքով:

6.2.11 Սենքերում, որտեղ ինտերիերների գեղարվեստական լուծման նկատմամբ ներկայացվում են հատուկ պահանջներ, հաշմանդամների համար տեսողական /վիզուալ/ տեղեկատվություն օգտագործելու անհնարին լինելու դեպքում, պատկերասրահների, թանգարանների ցուցասրահներում թույլատրվում է օգտագործել այլ կոմպենսացնող միջոցառումներ:

6.2.12 Սպորտային կառույցների հանդերձարաններում հաշմանդամների համար հարկավոր է նախատեսել.

ա/ թիկնաթոռ-սայլակի պահելու տեղ,

բ/ անհատական խցիկներ (յուրաքանչյուրը ոչ պակաս 4 մ2 մակերեսով)` մեկ խցիկ միաժամանակ մարզվող թիկնաթոռ-սայլակից օգտվող երեք հաշմանդամի համար,

գ/ անհատական պահարաններ հագուստի համար (երկուսից ոչ պակաս) 1,7 մ ոչ ավելի բարձրությամբ, այդ թվում նաև հենակների և պրոտեզների պահման համար,

դ/ 3 մ ոչ պակաս երկարությամբ, 0,7 մ ոչ պակաս լայնությամբ և 0,5 մ ոչ ավելի բարձրությամբ նստարան:

Նստարանի շուրջը թիկնաթոռ-սայլակի անցնելու համար պետք է ապահովվի ազատ տարածություն: Կղզիացված նստարան տեղադրելու անհնարինության դեպքում հարկավոր է որևէ պատի երկարությամբ նախատեսել 0,6x2,5 մ ոչ պակաս չափսերով նստարան:

6.2.13 Հանդերձարաններին կից հանգստի սենյակում հարկավոր է նախատեսել յուրաքանչյուր միաժամանակ մարզվող թիկնաթոռ-սայլակով հաշմանդամին լրացուցիչ 0,4 մ2 ոչ պակաս մակերես, իսկ շոգեբաղնիքին կից հանգստի սենյակը պետք է լինի 20 մ2 ոչ պակաս մակերեսով:

6.2.14 Սննդի օբյեկտների դահլիճներում հաշմանդամների նստատեղերը (սեղանները) հարկավոր է տեղադրել ելքի մոտ, բայց ոչ անցումային գոտում:

 

6.3 Աշխատավայրերը

 

6.3.1 Կազմակերպություններ նախագծելիս հարկավոր է նախատեսել հաշմանդամների համար աշխատատեղեր` բնակչության սոցիալական պաշտպանության տեղական մարմինների կողմից մշակվող` հաշմանդամների մասնագիտական վերականգնման ծրագրերին համապատասխան:

Հաշմանդամների աշխատատեղերի քանակը և ձևերը (մասնագիտացված կամ սովորական), դրանց տեղաբաշխումը շենքի ծավալահատակագծային կառուցվածքում (ապակենտրոնացված կամ մասնագիտացված արտադրամասերում, արտադրական տեղամասերում և հատուկ սենքերում), ինչպես նաև անհրաժեշտ լրացուցիչ սենքերը սահմանվում են նախագծման առաջադրանքով:

6.3.2 Հաշմանդամների աշխատատեղերը պետք է լինեն առողջության համար անվտանգ և ռացիոնալ կազմակերպված: Դրանք պետք է ունենան պետական սանիտարահակահամաճարակային մարմինների համապատասխան եզրակացություն: Նախագծման առաջադրանքում հարկավոր է սահմանել հաշմանդամների մասնագիտացումը և, անհրաժեշտության դեպքում, ներառել հիվանդության կոնկրետ ձևի համար հատուկ հարմարեցված կահույքի, սարքավորանքների և օժանդակ սարքվածքների համակազմը:

6.3.3 Աշխատանքային գոտում (աշխատատեղի տարածությունում) կամ սենքում պետք է ապահովված լինի գործող նորմատիվ փաստաթղթերին համապատասխան միկրոկլիմային ներկայացված սանիտարահիգիենիկ պահանջների համալիր, ինչպես նաև հաշմանդամի հիվանդության տեսակից կախված լրացուցիչ պահանջների կատարումը:

6.3.4 Ծառայողական սենքերի մակերեսները հարկավոր է ընդունել մեկ աշխատող թիկնաթոռ-սայլակով հաշմանդամին տրամադրվող մակերեսի հաշվարկից, բայց ոչ պակաս, մ2.

ա/ գրասենյակային, ադմինիստրատիվ և օֆիսային սենքերում ........ 5,65,

բ/ կոնստրուկտորական բյուրոներում ............................. 7,65:

6.3.5 Հենաշարժային ապարատի վնասվածքով և տեսողության թերությունով հաշմանդամների համար նախատեսված աշխատատեղի հեռավորությունները զուգարաններից, ծխարաններից, տաքանալու կամ հովանալու, կիսացնցուղների և խմելու ջրի սարքվածքների տեղադրման սենքերից պետք է լինեն ոչ ավելի, մ.

ա/ շենքերի սահմաններում ................................ 60,

բ/ հիմնարկի, կազմակերպության տարածքի սահմաններում ...... 150:

6.3.6 Աշխատող հաշմանդամների սանիտարակենցաղային սպասարկումը պետք է ապահովվի ՍՆիՊ 2.09.04 և սույն փաստաթղթի պահանջներին համապատասխան:

6.3.7 Այն դեպքում, երբ թիկնաթոռ-սայլակով հաշմանդամների համար բարդություն է առաջացնում հասարակական սննդի վայրին մոտենալը, կազմակերպություններում հարկավոր է լրացուցիչ նախատեսել սննդի ընդունման սենյակ` յուրաքանչյուր հաշմանդամին հասնող 1,65 մ2, բայց 12 մ2 ոչ պակաս մակերեսով:

 

7 ՄԱՍՆԱԳԻՏԱՑՎԱԾ ՇԵՆՔԵՐ ԵՎ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

7.1 Մասնագիտացված բնակելի շենքեր

 

7.1.1 Մասնագիտացված բնակելի շենքերում բնակելի սենքերը հարկավոր է նախագծել ոչ միջանցիկ բնակելի բջիջների կազմում, որոնք պետք է միավորվեն 25 մարդուց ոչ ավելի տարողությամբ բնակելի խմբերի:

7.1.2 Հաշմանդամների և ծերերի համար մասնագիտացված բնակելի շենքերում պետք է նախատեսվեն մշակութակենցաղային և բժշկական սպասարկման սենքեր:

Մասնագիտացված բնակելի շենքերի համալիրում բժշկական, սոցիալական և մասնագիտական վերականգնողական մասնագիտացված կենտրոնների կազմակերպությունների, ինչպես նաև նշված կազմակերպությունների ուսումնաարտադրական նշանակության սենքերի նախագծման դեպքում, հարկավոր է բնակելի շենքերի կազմում ներառել փակ, իսկ անհրաժեշտության դեպքում` նաև տաքացվող անցումներ, կամ դրանք տեղաբաշխել շենքին ներկառուցված-կցակառուցված բլոկում կամ շենքի հետ կապված առանձին կանգնած բլոկում:

7.1.3 Յուրաքանչյուր բնակելի խմբի սպասարկման համար հաշմանդամների և ծերերի տուն-ինտերնատներում հարկավոր է նախատեսել սենքեր, ոչ պակաս մակերեսով, մ2.

    ա/ լողարան                       - 12,

    բ/ զուգարան                      - 4,5,

գ/ ցնցուղարաններ հագնվելու տեղով - 3,

    դ/ սանիտարական սենյակ            - 16,

ե/ կենցաղային պահանջների սենյակ  - 12,

զ/ պահոցներ մաքուր և աղտոտված սպիտակեղենի համար:

Բացի այդ, բնակելի բջջի կազմում ինքնասպասարկման հնարավորություն ունեցող հաշմանդամների կամ ծերերի համար պետք է նախատեսվի շփվելու, հաղորդակցվելու սենյակ, յուրաքանչյուր բնակչի համար 1,2 մ2 ոչ պակաս հաշվարկային մակերեսով և խոհանոց-բուֆետ` յուրաքանչյուր բնակչին 0,6 մ2 ոչ պակաս մակերեսով:

7.1.4 Հաշմանդամների և ծերերի ինտերնատ-տներում հարկավոր է բժշկական սայլակների և թիկնաթոռ-սայլակների պահման համար նախատեսել սենք կամ որևէ տեղամաս` 4 մ2 ոչ պակաս մակերեսով:

7.1.5 Նյարդահոգեբուժական ինտերնատների նախագծման դեպքում, հարկավոր է նախատեսել խնամառուների ազատ սպասարկման վերականգնողական պրոֆիլի, խնամառուների դիտողական սպասարկման վերականգնողական պրոֆիլի, մշտական խնամք պահանջող անկողնային հիվանդների սպասարկման բաժանմունքներ:

7.1.6 Նյարդահոգեբուժական ինտերնատի ճաշարանը առանձին կանգնած շենքում տեղադրելու դեպքում, հարկավոր է նախատեսել նախասրահ հանդերձարանով, որի հաշվարկային մակերեսը պետք է ընդունել 0,25 մ2 ոչ պակաս ճաշասրահի յուրաքանչյուր նստատեղի համար:

7.1.7 Հակահրդեհային միջնորմերում և պատերում, որոնք անջատում են բնակելի սենքերի խմբերը սպասարկման սենքերի բլոկներ տանող միջանցքներից և անցումներից, ինչպես նաև այրվող նյութերի պահման և վերամշակման հետ կապված պահեստարանների և արվեստանոցների սենքերում, հարկավոր է նախատեսել 2-րդ տիպի հակահրդեհային դռներ:

 

7.2 Սոցիալական սպասարկման տարածքային կենտրոններ

 

7.2.1 Սոցիալական սպասարկման տարածքային կենտրոնները հարկավոր է նախագծել երկու հիմնական տիպերի` տնային սպասարկման և ցերեկային խնամքի կենտրոններ, որոնց թույլատրվում է միավորել մեկ շենքում, որպես միասնական կենտրոնի բաժանմունքներ, ինչպես նաև ներառել հաշմանդամների և ծերերի տուն-ինտերնատների կազմում:

Տարածքային կենտրոնը բժշկական, սոցիալական և մասնագիտական վերականգնման մասնագիտացված կազմակերպության կամ նրա բաժանմունքների հետ միավորելու դեպքում, հարկավոր է համատեղել նմանատիպ սենքերը և ծառայությունները:

7.2.2 Սոցիալական սպասարկման տարածքային կենտրոնը կամ նրա բաժանմունքները բնակելի շենքի (որը նախատեսված է հաշմանդամների և ծերերի բնակման համար) կազմում ներառելու դեպքում, տարածքային կենտրոնի սենքերը պետք է նախագծվեն հաշվի առնելով շենքում բնակվող հաշմանդամների և ծերերի 30%-ից ոչ պակաս թվաքանակի լրացուցիչ սպասարկումը:

7.2.3 Սոցիալական սպասարկման տարածքային կենտրոնին կից պետք է նախատեսվեն մատենավարական - տեղեկատու և ընդհանուր բուժական միջոցառումների սենքեր, հետևյալ կազմով և մակերեսով, մ2, ոչ պակաս.

ա/ երկու բուժագործության սենյակներ,

    յուրաքանչյուրը                               - 12,

    բ/ վիրակապարան                               - 22,

    գ/ երեք առանձնասենյակ, յուրաքանչյուրը        - 18,

    դ/ լաբորատոր սենքեր                          -14 (ընդհանուր մակերեսը),

ե/ երկու սենք, յուրաքանչյուրը` 12, պրոթեզները փորձելու և դրանք հարմարեցնելու համար, ինչպես նաև մաքուր և աղտոտ սպիտակեղենի առանձին պահեստանոցներ:

7.2.4 ՈՒսումնաարտադրական դասարանները և արհեստանոցները պետք է տեղակայվեն ներկառուցված, ներկառույց-կցակառուցված կամ առանձին կանգնած բլոկերում, պահպանելով հաշմանդամների տարահանման պայմանները և դասարանների ու արհեստանոցների պրոֆիլին համապատասխանող հակահրդեհային պահանջները:

7.2.5 Ցերեկային խնամքի կենտրոնի կամ բաժանմունքի կազմում պետք է ներառել սենքեր, ոչ պակաս մակերեսով, մ2.

    ա/ հանդերձարան             - 15

բ/ սենյակներ, յուրաքանչյուրը 36` հաշմանդամների և ծերերի համար,

գ/ սենյակներ, յուրաքանչյուրը 16 մ` ցերեկային հանգստի համար,

    դ/ խոհանոց-բուֆետ          - 9,

ե/ ցնցուղարան` հագուստը փոխելու սենքով:

7.2.6 Հաշմանդամների և ծերերի կացության սենքերը պետք է միավորեն 25 մարդուց ոչ ավելի խմբերի և տեղակայվեն առաջին հարկում: Ցերեկային կացության սենքերը երկրորդ հարկից վեր տեղադրված լինելու դեպքում, հարկավոր է նախատեսել վերելակ:

7.2.7 Տնային սպասարկման կենտրոնի կամ բաժանմունքի կազմում պետք է նախատեսել դիսպետչերական կետ և անձնակազմի սենյակներ, մթերքի պահման, ինչպես նաև մաքուր ու աղտոտ սպիտակեղենի առանձին պահեստանոցներ:

 

 

pin
Քաղաքաշինության կոմիտե /նախկին նախ
10.11.2006
N 253-Ն
Հրաման