Սեղմել Esc փակելու համար:
ԴԱՏԱԿԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱՐ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

ԴԱՏԱԿԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱՐԱՐ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԻ ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԸՆԹ ...

 

 

005.

ոչ պաշտոնական թարգմանություն

 

ԴԱՏԱԿԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱՐԱՐ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԻ
ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԵՐ

 

ՀԱՍՏԱՏՎԵԼ ԵՎ ՄԱԿ-Ի ՏՆՏԵՍԱԿԱՆ ՈՒ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ԲԱՆԱՁԵՎՈՎ

 

Տնտեսական ու սոցիալական խորհուրդը

 

հիշեցնելով Դատական մարմինների անկախության հիմնարար սկզբունքների մասին, որոնք ընդունվել են հանցագործությունների կանխման ու իրավախախտների վարվեցողությանը նվիրված Միավորված ազգերի կազմակերպության 7-րդ կոնգրեսի կողմից և հաստատվել Գլխավոր ասամբլեայի 1985 թվականի նոյեմբերի 29-ի 40/32 և 1985 թվականի դեկտեմբերի 13-ի 40/146 բանաձևերով,

հիշեցնելով նաև, որ Կոնգրեսը Հիմնարար սկզբունքների մասին իր բանաձևով, դրանք հանձնարարել էր ազգային, տարածաշրջանային ու միջտարածաշրջանային մակարդակներով միջոցներ ձեռնարկող և հանցագործությունների կանխման ու դրանց դեմ պայքարի Կոմիտեին` կոչ անելով առաջնահերթ կարգով քննության առնել այդ բանաձևի արդյունավետ իրականացման հարցը,

ուշադրության առնելով Տնտեսական ու սոցիալական խորհրդի 1986 թվականի մայիսի 21-ի 1986/10 բանաձևի Y բաժինը, որով Խորհուրդը անդամ պետություններին առաջարկել էր 1988 թվականից սկսած հինգ տարին մեկ Գլխավոր քարտուղարին իրազեկ պահել Հիմնարար սկզբունքների իրականացման բնագավառում ձեռք բերված արդյունքների մասին, այդ թվում` դրանց տարածման, ազգային օրենսդրության մեջ ընդգրկման, ազգային մակարդակով դրանք իրականացնելիս ծագող խնդիրների և այն օգնության մասին, որը հավանաբար, պահանջվում է միջազգային հանրության կողմից,

ուշադրության առնելով նաև Գլխավոր ասամբլեայի 1986 թվականի դեկտեմբերի 4-ի 41/149 բանաձևը, որով Ասամբլեան ողջունում էր խորհրդի հանձնարարականները,

քննության առնելով հանցագործությունների կանխման ու դրանց դեմ պայքարի կոմիտեի զեկուցագիրը իր տասներորդ նստաշրջանի աշխատանքի մասին,

առաջնորդվելով դատական մարմինների անկախությանն ու անաչառությանը սատարելու ձգտումով,

1. հաստատում է Դատական մարմինների անկախության հիմնարար սկզբունքների արդյունավետ իրականացման ընթացակարգերը, որոնք հանձնարարվել են հանցագործությունների կանխման ու դրանց դեմ պայքարի կոմիտեի կողմից և որոնք բովանդակում է սույն բանաձևի հավելվածը.

2. հանցագործությունների կանխմանը և իրավախախտների հետ վարվեցողությանը նվիրված Միավորված ազգերի կազմակերպության ութերորդ կոնգրեսին և նրա նախապատրաստական մարմնին առաջարկում է առաջնահերթ ուշադրություն դարձնել ընթացակարգերի կիրառմանը օժանդակելու ուղիներին ու միջոցներին:

 

Հ ա վ ե լ վ ա ծ

 

Դատական մարմինների անկախության հիմնարար սկզբունքների

արդյունավետ իրականացման ընթացակարգեր

 

ԸՆԹԱՑԱԿԱՐԳ 1

 

Բոլոր պետություններն ընդունում են և իրենց դատական համակարգերում իրականացնում Դատական մարմինների անկախության հիմնարար սկզբունքները` իրենց սահմանադրական գործընթացին և ներպետական գործելակերպին համապատասխան:

 

ԸՆԹԱՑԱԿԱՐԳ 2

 

Ոչ մի դատավոր չի նշանակվում և չի ընտրվում Հիմնարար սկզբունքների հետ անհամատեղելի նպատակների համար, և ոչ մի դատավորից չի պահանջվում կատարել այդ սկզբունքների հետ անհամատեղելի գործառույթներ: Ոչ մի դատավոր չի համաձայնվում դատական մարմիններում պաշտոն ստանձնել Հիմնարար սկզբունքների հետ անհամատեղելի նշանակման հետ ընտրման հիման վրա և չի կատարում դրանց հետ անհամատեղելի գործառույթներ:

 

ԸՆԹԱՑԱԿԱՐԳ 3

 

Հիմնարար սկզբունքները գործում են բոլոր դատավորների վերաբերմամբ, այդ թվում` համապատասխան դեպքերում` դատական ատենակալների նկատմամբ, որտեղ այդպիսիք գոյություն ունեն:

 

ԸՆԹԱՑԱԿԱՐԳ 4

 

Պետություններն ապահովում են Հիմնարար սկզբունքների լայն հրապարակումը համապատասխան երկրի առնվազն հիմնական կամ պաշտոնական լեզվով կամ լեզուներով: Դատավորները, իրավաբանները, գործադիր և օրենսդիր մարմինների անդամներն ու լայն հասարակայնությունը առավել մատչելի ձևով տեղեկություն են ստանում Հիմնարար սկզբունքների բովանդակության ու նշանակության մասին, որպեսզի կարողանան օժանդակել դրանց կիրառմանը դատական համակարգի շրջանակներում: Մասնավորապես, պետությունները Հիմնարար սկզբունքների տեքստը տարածում են դատական մարմինների բոլոր աշխատողների շրջանում:

 

ԸՆԹԱՑԱԿԱՐԳ 5

 

Հիմնարար սկզբունքների 8 և 12 սկզբունքներն իրականացնելիս պետությունները առանձնակի ուշադրություն են դարձնում համարժեք ռեսուրսներ տրամադրելու անհրաժեշտությանը` դատական համակարգի գործունեության համար, ներառյալ բավարար թվով դատավորների ապահովումը անհրաժեշտ տեխնիկական անձնակազմով ու սարքավորումներով և համապատասխան անձնական անվտանգության, վարձատրության ու ռոճիկի ապահովումը դատավորների համար:

 

ԸՆԹԱՑԱԿԱՐԳ 6

 

Պետություններն աջակցում են կամ խրախուսում և տարածաշրջանային մակարդակներով սեմինար ու դասընթացներ անցկացնելը` հասարակության մեջ դատական մարմինների և դրանց անկախության անհրաժեշտության հարցի շուրջ:

 

ԸՆԹԱՑԱԿԱՐԳ 7

 

Տնտեսական ու սոցիալական խորհրդի Y բաժնին համապատասխան` անդամ պետությունները, 1988 թվականից սկսած, յուրաքանչյուր հինգ տարին մեկ Գլխավոր քարտուղարին իրազեկ են պահում Հիմնարար սկզբունքների իրականացման բնագավառում ձեռք բերված առաջընթացի, այդ թվում` դրանց տարածման, ազգային օրենսդրության մեջ ընդգրկման, ազգային մակարդակով դրանք իրականացնելիս ծագող խնդիրների և այն օգնության մասին, որը, հավանաբար, պահանջվում է միջազգային հանրության կողմից:

 

ԸՆԹԱՑԱԿԱՐԳ 8

 

Գլխավոր քարտուղարը, հինգ տարին մեկ, հանցագործությունների կանխման ու դրանց դեմ պայքարի կոմիտեի համար անկախ զեկուցագրեր է նախապատրաստում Հիմնարար սկզբունքների իրականացման ընթացքի մասին` 7-րդ ընթացակարգին համապատասխան կառավարություններից ստացվող տեղեկությունների, ինչպես նաև Միավորված ազգերի կազմակերպության համակարգի շրջանակներում եղած այլ տեղեկությունների հիման վրա, ներառյալ տեխնիկական համագործակցության և կադրերի պատրաստման մասին հաստատությունների կողմից տրամադրվող տեղեկությունները: Այդ զեկուցագրերը պատրաստելիս Գլխավոր քարտուղարը կանխապահովում է նաև մասնագիտացված հիմնարկների և համապատասխան միջկառավարական և ոչ կառավարական կազմակերպությունների, մասնավորապես դատավորների ու փաստաբանների մասնագիտական ընկերությունների համագործակցությունը, որոնք կոնսուլտատիվ կարգավիճակ ունեն Տնտեսական ու սոցիալական խորհրդում, և հաշվի է առնում նման հիմնարկների ու կազմակերպությունների կողմից տրամադրվող տեղեկությունները:

 

ԸՆԹԱՑԱԿԱՐԳ 9

 

Գլխավոր քարտուղարը Հիմնարար սկզբունքները, դրանց իրականացման սույն ընթացակարգերն ու դրանց իրականացման վերաբերյալ պարբերական զեկուցագրերը, որոնք հիշատակված են 7 և 8 ընթացակարգերում, տարածում է առավելագույնս հնարավոր թվով լեզուներով և դրանց տրամադրում բոլոր պետություններին ու համապատասխան միջկառավարական ու ոչ կառավարական կազմակերպություններին` այդ փաստաթղթերի ամենալայն տարածումն ապահովելու նպատակով:

 

ԸՆԹԱՑԱԿԱՐԳ 10

 

Գլխավոր քարտուղարի ապահովում է հիմնարար սկզբունքների և դրանց իրականացման սույն արարողակարգերի շարադրանքի հնարավորին չափ լայն մեջբերումն ու օգտագործումը` Միավորված ազգերի կազմակերպության կողմից նրա բոլոր համապատասխան ծրագրերում, և պետք է ապահովի Հիմնարար սկզբունքները հնարավորին չափ կարճ ժամկետում Միավորված ազգերի կազմակերպության «Մարդու իրավունքները. Միջազգային պայմանագրերի ժողովածու» վերտառությամբ հրատարակության մեջ զետեղելը` Տնտեսական ու սոցիալական խորհրդի 1986/10 բանաձևի Y բաժնին համապատասխան:

 

ԸՆԹԱՑԱԿԱՐԳ 11

 

Որպես տեխնիկական համագործակցության իրենց ծրագրի բաղկացուցիչ մաս` Միավորված ազգերի կազմակերպությունները, մասնավորապես զարգացման նպատակով տեխնիկական համագործակցության դեպարտամենտը և Միավորված ազգերի կազմակերպության զարգացման ծրագիրը`

ա) կառավարություններին, նրանց խնդրանքով, օգնում են ստեղծելու և ամրապնդելու անկախ ու արդյունավետ դատական համակարգեր.

բ) կառավարություններին, նրանց խնդրանքով, դատավարության փորձագետների և տարածաշրջանային ու միջտարածաշրջանային խորհրդականների սպասարկումներ են տրամադրում` Հիմնարար սկզբունքների իրականացման խնդրում նրանց օգնություն ցույց տալու նպատակով.

գ) խորացնում են հետազոտությունները Հիմնարար սկզբունքների իրականացման նպատակով արդյունավետ միջոցներ ձեռնարկելու բնագավառում` շեշտը դնելով այդ ոլորտի նոր երևույթների վրա.

դ) օժանդակում են ազգային ու տարածաշրջանային սեմինարներին, ինչպես նաև մասնագիտական և ոչ մասնագիտական մակարդակներով այլ խորհրդակցությունների անցկացմանը հասարակության մեջ դատական համակարգի դերի, նրա անկախությունն ապահովելու անհրաժեշտության և այդ նպատակներին հասնելու համար Հիմնարար սկզբունքների իրականացման կարևորության հարցի շուրջ.

ե) ամրապնդում են Միավորված ազգերի կազմակերպության հանցագործությունների կանխման և քրեական արդարադատության տարածաշրջանային գիտահետազոտական և ուսումնական հաստատությունների, ինչպես նաև Միավորված ազգերի կազմակերպության համակարգի շրջանակներում այլ կազմակերպությունների հիմնական գործունեությունը, որոնք զբաղվում են հիմնարար սկզբունքների իրականացման հարցերով:

 

ԸՆԹԱՑԱԿԱՐԳ 12

 

Միավորված ազգերի կազմակերպության հանցագործությունների կանխման և քրեական արդարադատության տարածաշրջանային ու միջտարածաշրջանային գիտահետազոտական և ուսումնական հաստատությունները, ինչպես նաև Միավորված ազգերի կազմակերպության համակարգի մյուս համապատասխան կազմակերպությունները օգնում են իրականացնելու Հիմնարար սկզբունքները:

Նրանք առանձնակի ուշադրություն են դարձնում իրենց ծրագրային հետազոտություններում և կադրերի պատրաստման գործում Հիմնարար սկզբունքների կիրառումն ընդլայնելու ուղիներին ու միջոցներին, ինչպես նաև տեխնիկական օգնության տրամադրմանը` անդամ պետությունները խնդրանքով: Այդ նպատակով Միավորված ազգերի կազմակերպության հաստատությունները ազգային հիմնարկների և համապատասխան միջկառավարական ու ոչ կառավարական կազմակերպությունների հետ համագործակցելով, Հիմնարար սկզբունքների և դրանց իրականացման սույն ընթացակարգերի հիման վրա մշակում են ուսումնական ծրագրեր և նյութեր, որոնք պիտանի են բոլոր մակարդակներով իրավաբանական ուսուցման ծրագրերում, ինչպես նաև մարդու իրավունքների և հարակից թեմաների հատուկ դասընթացներում օգտագործելու մասին:

 

ԸՆԹԱՑԱԿԱՐԳ 13

 

Միավորված ազգերի կազմակերպության համակարգի տարածաշրջանային հանձնաժողովները, մասնագիտացված հիմնարկներն ու մյուս կազմակերպությունները, ինչպես նաև համապատասխան միջկառավարական կազմակերպությունների եռանդագին մասնակցում են Հիմնարար սկզբունքների իրականացման գործընթացին:

Նրանք գլխավոր քարտուղարին իրազեկում են դրանց տարածման համար ձեռնարկվող ջանքերի, դրանց իրագործման համար կիրառվող միջոցների և հանդիպող բոլոր դժվարությունների ու թերությունների մասին: Գլխավոր քարտուղարը նաև միջոցներ է ձեռնարկում ապահովելու, որպեսզի Տնտեսական ու սոցիալական խորհրդին առընթեր խորհրդակցական կարգավիճակ ունեցող ոչ կառավարական կազմակերպությունները եռանդուն մասնակցեն Հիմնարար սկզբունքների և հաշվետվության համապատասխան ընթացակարգերի իրականացման գործընթացին:

 

ԸՆԹԱՑԱԿԱՐԳ 14

 

Հանցագործությունների կանխման ու դրանց դեմ պայքարի կոմիտեն Գլխավոր ասամբլեային և Տնտեսական ու սոցիալական խորհրդին օգնում է հետագա գործունեություն իրականացնելու հիմնարար սկզբունքների կենսագործման սույն ընթացակարգերի կատարման կապակցությամբ, ներառյալ պարբերաբար զեկուցագրեր ներկայացնելը` վերը շարադրված 6 և 7 ընթացակարգերին համապատասխան: Այդ նպատակով Կոմիտեն ի հայտ է բերում Հիմնարար սկզբունքների իրականացման բնագավառի առկա դժվարություններն ու թերությունները և դրանց պատճառները, իսկ անհրաժեշտության դեպքում` կոնկրետ հանձնարարականներ է ներկայացնում Ասամբլեային ու Խորհրդին և Միավորված ազգերի կազմակերպության համակարգի մարդու իրավունքների հարցերով զբաղվող ցանկացած այլ համապատասխան մարմինների այն հետագա միջոցների վերաբերյալ, որոնք անհրաժեշտ է ձեռնարկել Հիմնարար սկզբունքների արդյունավետ իրականացման համար:

 

ԸՆԹԱՑԱԿԱՐԳ 15

 

Հանցագործությունների կանխման ու դրա դեմ պայքարի կոմիտեն, անհրաժեշտության դեպքում, օգնություն է ցույց տալիս Գլխավոր ասամբլեային, Տնտեսական խորհրդին և Միավորված ազգերի կազմակերպության համակարգի մարդու իրավունքների հարցերով զբաղվող մյուս համապատասխան մարմիններին` հանձնարարականներ ներկայացնելով Հիմնարար սկզբունքների կիրառման և իրականացման հարցերի առնչությամբ հատուկ հանձնաժողովների կամ հետաքննության մարմինների զեկուցագրերի հիման վրա:

 

 

pin
ՄԱԿ
Միջազգային պայմանագիր