Սեղմել Esc փակելու համար:
ՊԱՐԵՆԱՅԻՆ ՑՈՐԵՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՀՈՒՍՏԻ ՁԵՎ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

ՊԱՐԵՆԱՅԻՆ ՑՈՐԵՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՀՈՒՍՏԻ ՁԵՎԱՎՈՐՄԱՆ ԵՎ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՄԱՍԻՆ

 

040.0034.280198

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱԳԱՀ` Լ. ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆ

 

«28» հունվարի 1998 Թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

28 հունվարի 1998 թվականի թիվ 34

 

ՊԱՐԵՆԱՅԻՆ ՑՈՐԵՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՀՈՒՍՏԻ ՁԵՎԱՎՈՐՄԱՆ ԵՎ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՄԱՍԻՆ

 

Հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության շարունակվող մասնակի տնտեսական շրջափակումը և դրանով պայմանավորված` հանրապետության տնտեսական դժվարությունները, ինչպես նաև պարենային ցորենի` որպես ռազմավարական հումքի առանձնահատուկ նշանակությունը և դրա պահանջարկի բավարարման հարցում արտաքին շուկայից կախվածությունը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում  է.

i

1. Սահմանել, որ պարենային ցորենի պետական պահուստը կարող է օգտագործվել զինված ուժերի և բնակչության կայուն հացամատակարարումն արտակարգ իրավիճակներում ապահովելու նպատակով:

(1-ին կետ խմբ. 16.02.98 թիվ 87 որոշում)

2. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը`

ա) Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով պարենային ցորենի կուտակման ծավալները մինչև 2000 թվականը պետական պահուստում ամբարելու նպատակով յուրաքանչյուր տարի, համամասնորեն, սկսած 1999 թվականից Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի նախագծում նախատեսել անհրաժեշտ ֆինանսական միջոցների հատկացումներ.

բ) անվերապահորեն ապահովել պարենային ցորենի պետական պահուստի պահպանման, թարմացման, փոխադրման և այլ գործառնությունների հետ կապված ծախսերի փոխհատուցումը Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից` համաձայն սահմանված կարգով ներկայացվող հայտերի:

3. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությանը` պայմանագրային հիմունքներով ապահովել պարենային ցորենի պետական պահուստի պահպանումը և անձեռնմխելիությունը համակարգի ձեռնարկությունների պահեստային տարածքում (տարողություններում)` համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգի:

4. Հայաստանի Հանրապետության պետական ռեզերվների վարչությանը` յուրաքանչյուր եռամսյակ Հայաստանի Հանրապետության վարչապետին ներկայացնել ամբարված պարենային ցորենի առկայության վերաբերյալ տեղեկություններ:

5. Սահմանել, որ`

ա) սույն որոշման գործողությունը տարածվում է նաև ցանկացած հացահատիկային մշակաբույսերի վրա, Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից դրանց` պետական պահուստում ամբարելու վերաբերյալ համապատասխան որոշում ընդունվելու դեպքում.

բ) այն ձեռնարկությունները, հիմնարկները և կազմակերպությունները (անկախ սեփականության ձևից), որտեղ ամբարվում է պետական պահուստի պարենային ցորենը, հանդիսանում են պատասխանատու պահպանման կետեր և Հայաստանի Հանրապետության պետական պահուստի պահպանման համակարգի բաղկացուցիչ մաս.

գ) պարենային ցորենի պետական պահուստի պատասխանատու պահպանման կետերի կառավարումն իրականացնում է Հայաստանի Հանրապետության պետական ռեզերվների վարչությունը, որն իր իրավասության սահմաններում ապահովում է պարենային ցորենի ձեռքբերման, ամբարման, պահպանման, թարմացման, փոխարինման, փոխառման, փոխադրման, վերադարձման և բացթողման բոլոր գործառնությունները:

6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1998 թվականի հունվարի 28-ից:

 

 

pin
ՀՀ կառավարություն
28.01.1998
N 34
Որոշում