ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ
ՈՐՈՇՈՒՄ Ը
10 փետրվարի 1992 թ. թիվ 99
i
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ 1991 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 24-Ի ԹԻՎ 420 ՈՐՈՇՈՒՄԸ ԼՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ի լրացումն Հայաստանի Հանրապետության Նախարարների խորհրդի 1991 թվականի հունիսի 24-ի <Տնամերձ և այգեգործական (ամառանոցային) հողերի օգտագործումը կարգավորելու մասին> թիվ 420 որոշման, Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
i
1. Սահմանել, որ այգեգործության համար հողամասերը տրամադրվում են Հայաստանի Հանրապետության Նախարարների խորհրդի 1991 թվականի մարտի 5-ի թիվ 166 որոշմամբ հաստատված «Հողամասերի հատկացման վերաբերյալ միջնորդությունների հարուցման և քննարկման կարգի մասին» կանոնադրության համաձայն:
(1-ին կետն ուժը կորցրել է 31.03.00 թիվ 141 որոշում)
2. Սահմանել, որ համաձայն Հայաստանի Հանրապետության Նախարարների խորհրդի 1991 թվականի մարտի 5-ի թիվ 164 որոշման, այգեգործության (ամառանոցի) նպատակով տրամադրված հողամասերի սեփականատերերին տրվում է հողի սեփականության պետական ակտ` հողամասերը գտնվելու վայրի պատգամավորների շրջանային խորհրդի գործադիր կոմիտեի կողմից հողհատկացման մասին որոշման, այգեգործի վկայականի կամ օրենքով սահմանված սեփականության իրավունքը հաստատող այլ փաստաթղթերի հիման վրա:
(2-րդ կետն ուժը կորցրել է 31.03.00 թիվ 141 որոշում)
3. Սահմանել, որ մինչև հողի սեփականության պետական ակտի ստանալը, այգեգործության (ամառանոցի) նպատակով տրամադրված հողամասերի նկատմամբ սեփականության իրավունքը հաստատող փաստաթղթեր են հանդիսանում հողի հատկացման մասին պատգամավորների տեղական խորհրդի գործադիր կոմիտեի որոշումը և այգեգործի վկայականը:
(3-րդ կետն ուժը կորցրել է 31.03.00 թիվ 141 որոշում)
4. Տնամերձ և այգեգործական (ամառանոցային) հողամասերում կառուցված բնակելի շենքերն ու այլ օժանդակ շինությունները համարվում են հողատիրոջ սեփականությունը:
(4-րդ կետն ուժը կորցրել է 31.03.00 թիվ 141 որոշում)
i
5. Սահմանել, որ տնամերձի, այգեգործական (ամառանոցային) նպատակներով տրված հողամասերի և այգետնակների ու այդ հողամասերում գտնվող մյուս կառույցների օտարման (վաճառք, նվիրատվություն և այլն) կամ փոխանակման ու ժառանգման փաստաթղթերը վավերացվում են նոտարական կարգով և գրանցվում դրանց գտնվելու վայրի պատգամավորների շրջանային խորհրդի գործադիր կոմիտեում:
(5-րդ կետն ուժը կորցրել է 31.03.00 թիվ 141 որոշում)
6. Տնամերձի, այգեգործության (ամառանոցի) նպատակներով տրված հողամասերի վաճառքի դեպքում, հողամասի կադաստրային արժեքի չափի մասին տեղեկանքը տրվում է հողամասը գտնվելու վայրի շրջանի հողաշինարարի կողմից, այդ մասին սեփականատիրոջ դիմելու օրվանից ոչ ուշ, քան 3 օրվա ընթացքում:
(6-րդ կետն ուժը կորցրել է 31.03.00 թիվ 141 որոշում)
7. Տնամերձի և այգեգործության (ամառանոցի) նպատակներով տրված հողամասերում թույլատրվում է տիպային կամ անհատական նախագծերով կառուցապատումների (տուն, ավտոտնակ, ջերմոց, լողավազան, թռչնանոց և այլն) կատարում, որոնց ընդհանուր մակերեսը չի սահմանափակվում:
(7-րդ կետն ուժը կորցրել է 31.03.00 թիվ 141 որոշում)
i
8. Հայաստանի Հանրապետության Նախարարների խորհրդի 1991 թվականի հունիսի 24-ի «Տնամերձ և այգեգործական (ամառանոցային) հողերի օգտագործումը կարգավորելու մասին» թիվ 420 որոշման 5-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակության նոր պարբերությամբ` «Նշված հողակտորների դիմաց այգեգործների կողմից համապատասխան վճարները կատարելուց հետո, պատգամավորների շրջանային խորհրդի գործադիր կոմիտեի կողմից տրվում է հողի սեփականության պետական ակտ»: