041.0077.290198
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
29 հունվարի 1998 թվականի թիվ 77
1998 ԹՎԱԿԱՆԻ ՆԱԳԱՆՈՅԻ (ՃԱՊՈՆԻԱ) 18-ՐԴ ՁՄԵՌԱՅԻՆ ՕԼԻՄՊԻԱԿԱՆ ԽԱՂԵՐԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
1998 թվականի փետրվարի 7-22-ը Նագանոյում կայանալիք 18-րդ ձմեռային օլիմպիական խաղերին Հայաստանի Հանրապետության պատվիրակության նախապատրաստությունը և մասնակցությունն ապահովելու նպատակով`
1. Հաստատել 1998 թվականի Նագանոյի 18-րդ ձմեռային օլիմպիական խաղերին մասնակցող Հայաստանի Հանրապետության պատվիրակության կազմը` համաձայն հավելվածի:
2. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը` 1998 թվականի Նագանոյի 18-րդ ձմեռային օլիմպիական խաղերին Հայաստանի Հանրապետության պատվիրակության նախապատրաստության և մասնակցության նպատակով հատկացնել գումար` համաձայն Հայաստանի Հանրապետության մշակույթի, երիտասարդության հարցերի և սպորտի նախարարության ներկայացրած նախահաշվի:
ՀԱՍՏԱՏՎԱԾ Է
ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ 1998 Թ.
ՀՈՒՆՎԱՐԻ 29-Ի ԹԻՎ 77
ՈՐՈՇՄԱՄԲ
Կ Ա Զ Մ
1998 ԹՎԱԿԱՆԻ ՆԱԳԱՆՈՅԻ 18-ՐԴ ՁՄԵՌԱՅԻՆ ՕԼԻՄՊԻԱԿԱՆ ԽԱՂԵՐԻՆ ՄԱՍՆԱԿՑՈՂ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ
Ալեքսան Ավետիսյան - ՀԱՕԿ-ի նախագահ (պատվիրակության ղեկավար)
Հարություն Յավրյան - ՀԱՕԿ-ի գլխավոր քարտուղար
Գագիկ Ներսիսյան - ՀԱՕԿ-ի գործկոմի անդամ, ՀԱՕԿ-ի նախագահին
ուղեկցող
Արթուր Գևորգյան - մարզական պատվիրակության ղեկավար
Փոլ Վարադյան - ՀՀ գեղասահքի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար,
ՀԱՕԿ-ի գլխավոր քարտուղարին ուղեկցող
Սամվել Խաչատրյան - ՀՀ գեղասահքի ֆեդերացիայի նախագահ,
ՀԱՕԿ-ի անդամ
Յուրի Մամիկոնյան - ՀԱՕԿ-ի պատասխանատու, օլիմպիական կցորդ
Դավիթ Հարությունյան - լեռնադահուկային մարզաձևի մարզիչ
Ռուբեն Դավթյան - ՀՀ մշակույթի, երիտասարդության հարցերի և
սպորտի նախարարության սպորտվարչության
ձմեռային մարզաձևերի պատասխանատու, մարզիչ,
ՀԱՕԿ-ի անդամ
Նաթելլա Հովասափյան - ՀԱՕԿ-ի լրատվական ծառայության ղեկավար
Գրիգոր Գրիգորյան - բժիշկ
Քսենյա Ստեմանենկո - գեղասահորդ (պարային զույգ)
Սամվել Գյոզալյան - գեղասահորդ (պարային զույգ)
Մարիա Կրասիլցևա - գեղասահորդ (սպորտային զույգ)
Ալեքսանդր Չեստնիխ - գեղասահորդ (սպորտային զույգ)
Արսեն Հարությունյան - լեռնադահուկորդ (ոլորավայրէջք)
Ալլա Միքայելյան - դահուկավազորդ (ազատ ոճ)
Արմեն Ռաֆայելյան - Ֆրիստայլ (մոգուլ)
Վահե Վարդանյան - ուսանող (միջազգային երիտասարդական
ճամբար)
Արևիկ Ղարիբյան - ուսանող (միջազգային երիտասարդական
ճամբար)