Սեղմել Esc փակելու համար:
ԼՐԱՑՈՒՑԻՉ ՓԱՍՏԱԹՈՒՂԹ ՆՈՐ ԵՎՐՈՊԱՅԻ ՀԱՄ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

ԼՐԱՑՈՒՑԻՉ ՓԱՍՏԱԹՈՒՂԹ ՆՈՐ ԵՎՐՈՊԱՅԻ ՀԱՄԱՐ ՓԱՐԻԶԻ ՀՌՉԱԿԱԳՐԻ ՈՐՈՇ ԴՐՈՒՅԹՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱ ...

 

005.

ոչ պաշտոնական թարգմանություն

 

ԼՐԱՑՈՒՑԻՉ ՓԱՍՏԱԹՈՒՂԹ ՆՈՐ ԵՎՐՈՊԱՅԻ ՀԱՄԱՐ
ՓԱՐԻԶԻ ՀՌՉԱԿԱԳՐԻ ՈՐՈՇ ԴՐՈՒՅԹՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ

 

ՓԱՐԻԶ, 1990

 

Ստորև շարադրվում են 1990 թվականի նոյեմբերի 21-ին Փարիզում ստորագրված Նոր Եվրոպայի համար Փարիզի հռչակագրի բովանդակած որոշ դրույթների վերաբերող ընթացակարգերն ու կազմակերպական պայմանները:

 

ԿԱԶՄԱԿԵՐՊԱԿԱՆ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

Ա. Խորհուրդ

 

1. Մասնակից պետությունների արտաքին գործերի նախարարներից բաղկացած խորհուրդը ԵԱՀԽ-ի գործընթացի շրջանակներում քաղաքական կանոնավոր խորհրդակցությունների անցկացման կենտրոնական համաժողովն է:

2. Խորհուրդը

. քննարկելու է Եվրոպայի անվտանգության ու համագործակցության խորհրդակցությանն առնչվող հարցերը և ընդունելու է համապատասխան որոշումներ.

. նախապատրաստելու է մասնակից երկրների պետությունների և կառավարությունների ղեկավարների հանդիպումները և կատարելու է այդ հանդիպումներում նախանշված որոշ խնդիրներ և դրանցում ընդունված որոշումները:

3. Խորհուրդն իր նիստերը վարելու է կանոնավոր կերպով, առնվազն տարեկան մեկ անգամ:

4. Մասնակից պետությունները կարող են պայմանավորվել Խորհրդի լրացուցիչ նիստեր անցկացնելու մասին:

5. Խորհրդի յուրաքանչյուր նիստի ընթացքում նախագահելու է ընդունող երկրի ներկայացուցիչը:

6. Խորհրդի նիստերի օրակարգը, ներառյալ հաջորդ նիստի անցկացման վայրի (հերթագայության հիման վրա) ու ժամանակի վերաբերյալ առաջարկությունները, նախապատրաստելու է Ավագ պաշտոնատար անձանց կոմիտեն:

 

Բ. Ավագ պաշտոնատար անձանց կոմիտե

 

1. Ավագ պաշտոնատար անձանց կոմիտեն նախապատրաստելու է Խորհրդի նիստերը, կատարելու է նրա որոշումները, ընթացիկ խնդիրների ամփոփում է կատարելու և քննարկելու է ԵԱՀԽ-ի ապագա աշխատանքի հարցերը, այդ թվում նրա հարաբերությունները մյուս միջազգային համաժողովների հետ:

2. Խորհրդի նիստերի օրակարգը նախապատրաստելու համար կոմիտեն որոշելու է քննարկման դրվելիք հարցերը մասնակից պետությունների ներկայացրած առաջարկությունների հիման վրա: Կոմիտեն օրակարգի վերջնական նախագիծը կազմելու է Խորհրդի նիստից քիչ առաջ:

3. Յուրաքանչյուր մասնակից պետություն կապի կետ է ստեղծելու, որն օգտագործվելու է կոմիտեի աշխատանքի վերաբերյալ առաջարկությունները քարտուղարություն հանձնելու նպատակով` ժողովման և տարածման համար, ինչպես նաև քարտուղարության և յուրաքանչյուր մասնակից պետության փոխադարձ կապին օժանդակելու նպատակով:

4. Կոմիտեի յուրաքանչյուր նիստին նախագահելու է այն պետության ներկայացուցիչը, որի արտաքին գործերի նախարարը եղել է Խորհրդի նախորդ նիստի նախագահը: Նիստերը հրավիրվելու են Կոմիտեի նախագահի կողմից մասնակից պետությունների հետ խորհրդակցելուց հետո:

Կոմիտեի նիստերն անցկացվելու են քարտուղարության գտնվելու վայրում, և դրանց տևողությունը չպետք է անցնի երկու օրից, եթե այլ պայմանավորվածություն չկայացվի: Կոմիտեի նիստերը, որոնք անմիջականորեն նախորդում են Խորհրդի նիստին, գումարվելու են Խորհրդի նիստերի անցկացման վայրում:

5. Գործնական նկատառումներով Կոմիտեի առաջին նիստը կայանալու է Վիեննայում, 1991 թվականի հունվարի 28-29-ը, ուր նախագահելու է Հարավսլավիայի ներկայացուցիչը:

 

Գ. Արտակարգ իրավիճակներում

օգտագործվող մեխանիզմ

 

Խորհուրդը կքննարկի արտակարգ իրավիճակներում Ավագ պաշտոնատար անձանց կոմիտեի նիստերի գումարման մեխանիզմ ստեղծելու հնարավորությունը:

 

Դ. Հանդիպումներ հետագա քայլերի

շրջանակներում

 

Հետագա քայլերի շրջանակներում մասնակից պետությունների հանդիպումներն անցկացվելու են, որպես կանոն, երկու տարին մեկ: Դրանց տևողությունը երեք ամսից չի անցնի, եթե այլ պայմանավորվածություն չկայացվի:

 

Ե. ԵԱՀԽ-ի Քարտուղարությունը

 

1. Քարտուղարությունը

. ապահովելու է Խորհրդի և Ավագ պաշտոնատար անձանց կոմիտեի նիստերի վարչական սպասարկումը:

. վարելու է ԵԱՀԽ-ի փաստաթղթերի արխիվը և տարածելու է փաստաթղթեր` մասնակից պետությունների խնդրանքով.

. ԵԱՀԽ-ի վերաբերյալ հասարակայնության համար բաց տեղեկատվություն է տրամադրելու առանձին անձանց, ոչ կառավարական կազմակերպությունների, միջազգային կազմակերպությունների և ոչ մասնակից պետությունների.

. անհրաժեշտության դեպքում օգնություն է տրամադրելու ԵԱՀԽ-ի գերաստիճան հանդիպումների գործադիր քարտուղարներին` ԵԱՀԽ-ի հետագա ձեռնարկումների և միջնստաշրջանային հանդիպումների շրջանակներում:

2. Քարտուղարությունը կատարելու է նաև այլ խնդիրներ, որոնք նրանք կհանձնարարվեն Խորհրդի կամ Ավագ պաշտոնատար անձանց կոմիտեի կողմից:

3. Վերը թվարկված խնդիրների կատարման նպատակով Քարտուղարության կազմի մեջ մտնելու են հետևյալ աշխատակիցները.

. տնօրենը, որը Խորհրդի առջև պատասխանատվություն է կրում Ավագ պաշտոնատար անձանց կոմիտեի միջոցով.

. երեք աշխատակից, որոնք պատասխանատու են լինելու նիստերի կազմակերպման (ներառյալ ընթացակարգային հարցերը և անվտանգության հարցերը), փաստաթղթերի և տեղեկատվության, ֆինանսական ու վարչական հարցերի համար: Ի լրումն այդ գործառույթների` տնօրենը կարող է նրանց վրա այլ պարտականություններ դնել Քարտուղարության առջև կանգնած խնդիրների կատարման շրջանակներում.

. տնօրենի կողմից վարձվող վարչական և տեխնիկական անձնակազմը:

 

Զ. Հակամարտությունների կանխման

կենտրոն (ՀԿԿ)

 

1. Հակամարտությունների կանխման կենտրոնը (ՀԿԿ) Խորհրդին օժանդակելու է հակամարտությունների ծագման վտանգը նվազեցնելու գործում: Կենտրոնի գործառույթներն ու կառուցվածքը շարադրված են ստորև:

2. Կենտրոնի գործունեության սկզբնական փուլում նրա դերը հանգելու է վստահության և անվտանգության միջոցառումների նպաստմանը, ինչպիսիք են`

. ոչ սովորական ռազմական գործունեության առնչությամբ խորհրդակցելու և համագործակցելու մեխանիզմը.

. ռազմական տեղեկատվության ամենամյա փոխանակումը.

. կապի ցանցը.

. կատարման գնահատման ամենամյա խորհրդակցությունները.

. ռազմական բնույթի վտանգավոր միջադեպերի առնչությամբ համագործակցությունը:

3. Կենտրոնը կարող է ստանձնել այլ գործառույթների կատարում, և վերը թվարկված անելիքները վնաս չեն հասցնի վեճերում հաշտեցման արարողություններին վերաբերող ինչ-ինչ լրացուցիչ խնդիրների, ինչպես նաև վեճերի կարգավորմանը վերաբերող ավելի լայն խնդիրներին, որոնք կարող են ապագայում նրան հանձնարարվել արտաքին գործերի նախարարների խորհրդի կողմից:

 

Խորհրդակցական կոմիտե

 

4. Խորհրդակցական կոմիտեն, որը կազմված է մասնակից բոլոր պետությունների ներկայացուցիչներից, պատասխանատվություն է կրելու Խորհրդի առջև: Որպես կանոն, այդ ներկայացուցիչները լինելու են հետագա քայլերի շրջանակներում Հելսինկիի հանդիպման ժամանակ վստահության ու անվտանգության ամրապնդման միջոցառումների շուրջն անցկացվող բանակցությունների պատվիրակությունների ղեկավարները:

Խորհրդակցական կոմիտեն

. անցկացնելու է մասնակից պետությունների հանդիպումներ, որոնք կարող են հրավիրվել ոչ սովորական ռազմական գործունեությանը վերաբերող մեխանիզմի շրջանակներում.

. ամենամյա խորհրդակցություններ անցկացնել իրականացման գործընթացի գնահատման շուրջ.

. նախապատրաստել սեմինարներ ռազմական դոկտրինաների շուրջ և այլ սեմինարներ, որոնց անցկացման մասին կարող են պայմանավորվել մասնակից պետությունները.

. վերահսկել Կենտրոնի քարտուղարության աշխատանքը.

. վստահության ու անվտանգության ամրապնդման համաձայնեցված միջոցառումների շրջանակներում փոխանակման առարկա հանդիսացող տեղեկատվության քննարկման ու պարզաբանման համար ժողովատեղի լինել անհրաժեշտության դեպքում.

. ընդհանուր պատասխանատվություն կրել կապի ցանցի համար` Հակամարտությունների կանխման կենտրոնի մանդատի շրջանակներում:

5. Խորհրդակցական կոմիտեն իր աշխատանքը կառուցելու է ԵԱՀԽ-ի ընթացակարգերին համապատասխան: Նա ինքն է որոշելու իր աշխատանքային ծրագիրը և կարող է լրացուցիչ նիստեր անցկացնելու որոշումներ ընդունել: Ոչ սովորական ռազմական գործունեությանը վերաբերող ընթացակարգերին համապատասխան, մեկ կամ մի քանի մասնակից պետությունների խնդրանքով հրավիրվող մասնակից պետությունների հանդիպումները կկազմակերպվեն հակամարտությունների կանխման կենտրոնի քարտուղարության տնօրենի կողմից: Մինչև տնօրենին նշանակելը այդ գործառույթները կկատարի վստահության ու անվտանգության ամրապնդման միջոցառումներին նվիրված բանակցությունների գործադիր քարտուղարը:

 

Քարտուղարություն

 

6. Քարտուղարությունը կատարելու է Խորհրդակցական կոմիտեի կողմից իրեն հանձնարարված խնդիրները, որի առջև նա պատասխանատվություն է կրելու: Մասնավորապես, նա ստեղծելու և պահպանելու է տվյալների բանկ, որը բաց կլինի մասնակից բոլոր պետությունների կողմից օգտագործման համար և ժողովված կլինի ռազմական տեղեկատվության հիման վրա, որը ենթակա է փոխանակման` վստահության ու անվտանգության ամրապնդման համաձայնեցված միջոցառումների շրջանակներում, ինչպես նաև այդ հիմքի վրա տարեգիրք է լույս ընծայելու:

7. Քարտուղարության կազմի մեջ մտնելու են հետևյալ աշխատակիցները.

. տնօրենը.

. երկու աշխատակից, որոնք պատասխանատու են նիստերի կազմակերպման (ներառյալ ընթացակարգային և անվտանգության հարցերը), կապի, փաստաթղթերի և տեղեկատվության, ֆինանսական ու վարչական հարցերի համար.

. տնօրենի կողմից վարձվող վարչական ու տեխնիկական անձնակազմը:

 

*  *  *

 

8. Հակամարտությունների կանխման կենտրոնի Խորհրդակցական կոմիտեի առաջին նիստը հրավիրվելու է 1990 թվականի դեկտեմբերի 3-ին, նիստին նախագահելու է Հարավսլավիան:

 

Է. Ազատ ընտրությունների բյուրո

 

1. Ազատ ընտրությունների բյուրոյի գործառույթները հանգելու են մասնակից պետությունների շփումներին և ընտրությունների տեղեկատվության փոխանակմանը օժանդակելուն: Այդպիսով Բյուրոն կնպաստի ԵԱՀԽ-ի Մարդկային չափանիշի խորհրդաժողովի Կոպենհագենի խորհրդակցության փաստաթղթի 6, 7 և 8 կետերի կատարմանը (համապատասխան դրույթները պարունակում է 1 հավելվածը):

2. Այդ նպատակով Բյուրոն

. տեղեկություններ է ժողովելու, այդ թվում` մասնակից պետությունների իրավասու մարմինների կողմից տրամադրվող տեղեկություններ, մասնակից պետություններում նախատեսված ազգային ընտրությունների անցկացման ժամանակի, ընթացակարգի և պաշտոնական արդյունքների մասին, ինչպես նաև ընտրությունների դիտորդների խմբերի հաղորդումները, և համապատասխան խնդրանքի դեպքում դրանք տրամադրելու է կառավարություններին, խորհրդարաններին և շահագրգիռ մասնավոր կազմակերպություններին.

. օժանդակելու է կառավարությունների, խորհրդարանների կամ ընտրությունների դիտարկմանը մասնակցել ցանկացող մասնավոր կազմակերպությունների և այն պետությունների իրավասու մարմինների շփումներին, որոնցում տեղի են ունենալու ընտրությունները.

. մասնակից պետությունների խնդրանքով կազմակերպելու է սեմինարներ և այլ հանդիպումներ` առնչված ընտրությունների ընթացակարգին ու ժողովրդավարական հաստատություններին, և դրանց անցկացման վայր հանդիսանալ:

3. Բյուրոն ուշադրության է առնելու այդ բնագավառի մյուս հիմնարկների գործունեությունը և համագործակցելու է նրանց հետ:

4. Բյուրոն կատարելու է նաև Խորհրդի կողմից իրեն հանձնարարված այլ խնդիրներ:

5. Բյուրոյի կազմի մեջ կմտնեն հետևյալ աշխատակիցները.

. տնօրենը, որը Խորհրդի առջև պատասխանատվություն է կրելու Ավագ պաշտոնատար անձանց կոմիտեի միջոցով.

. մեկ աշխատակից.

. տնօրենի կողմից վարձվող վարչական և տեխնիկական անձնակազմը:

 

Ը. ԵԱՀԽ-ի հաստատություններին վերաբերող

արարողակարգերն ու պայմանները

 

Կոմպլեկտավորման պայմանները

 

1. Յուրաքանչյուր հաստատության տնօրեն է լինելու բարձրաստիճան աշխատակից, որը գործուղվել է իր կառավարության կողմից և Խորհրդի կողմից նշանակվել եռամյա ժամկետով, որը ենթակա չէ երկարաձգման` հերթագայության հիման վրա:

2. Այն դեպքում, երբ տնօրենը չի կարող այլևս կատարել իր գործառույթները, Խորհրդի նախագահը, մասնակից պետությունների հետ խորհրդակցելուց հետո, նշանակում է ժամանակավոր տնօրեն մինչև Խորհրդի հաջորդ նիստը:

3. Աշխատակիցները գործուղվելու են իրենց կառավարությունների կողմից: Նրանց լիազորությունների ժամկետը սովորաբար կազմելու է երկու տարի: Տնօրենի և աշխատակցին գործուղած մասնակից պետության միջև կարող է պայմանավորվածություն ձեռք բերվել նրա լիազորությունների ժամկետը մեկ տարով երկարաձգելու մասին:

4. Աշխատակիցները նշանակվելու են հերթագայության համակարգի հիման վրա` ֆրանսերենի այբբենական կարգով: Այն հարցը, թե որ պետությունից է սկսվում հերթագայությունը, որոշվելու է վիճակահանությամբ, հաստատության յուրաքանչյուր պաշտոնի վերաբերմամբ: Թափուր պաշտոնները մասնակից պետություններին կառաջնորդվեն այդ կարգին համապատասխան այնքան ժամանակ, մինչև որ այդ պաշտոնը չզբաղեցվի:

5. Ոչ մի մասնակից պետություն իր քաղաքացիները չի ունենա ԵԱՀԽ-ի հաստատություններում մեկից ավելի պաշտոնում, որը զբաղեցվում է գործուղման հիման վրա, բացառությամբ այն դեպքերի, երբ ոչ մի այլ մասնակից պետություն չի ցանկանա իր քաղաքացուն գործուղել թափուր տեղի համար:

6. Յուրաքանչյուր աշխատակցի թեկնածությունը համապատասխան մասնակից պետության կողմից կառաջադրվի տնօրենի հետ խորհրդակցելուց հետո, որն այնուհետև կատարելու է նշանակումը:

7. Հաստատության տնօրենը վարչական և տեխնիկական անձնակազմին վարձելու է պայմանագրերի հիման վրա: Անհրաժեշտության դեպքում միջոցներ կձեռնարկվեն ապահովելու բանավոր և գրավոր թարգմանությունը:

8. Յուրաքանչյուր հաստատության աշխատակարգը սահմանելու է նրա տնօրենը:

9. Աշխատակիցները գործուղող պետության կողմից հավատարմագրվելու են ընդունող երկրում, որտեղ նրանք լրիվ դիվանագիտական կարգավիճակ կունենան:

 

Ծախսերը

 

10. Ծախսերը

. գործուղվող աշխատակիցների համար կրելու է գործուղող երկիրը.

. ԵԱՀԽ-ի հաստատությունների ստեղծման ծախսերը բաշխվելու են ԵԱՀԽ-ի ընթացակարգերին համապատասխան.

. օպերատիվ գործունեության ծախսերը, ներառյալ նշանակված աշխատակիցների պաշտոնական ուղևորությունների հետ կապված ճանապարհածախսերը, բաշխվելու են ԵԱՀԽ-ի ընթացակարգերին համապատասխան.

. հաստատության շենքերը պահելու և անվտանգության անհրաժեշտ միջոցներ ձեռնարկելու, այդ թվում հաստատության գտնվելու վայրերում հանդիպումներ անցկացնելու ծախսերը կրելու է ընդունող երկիրը:

 

*  *  *

 

11. Ընդունող երկրները պարտավորվում են հաստատություններին հնարավորություն ընձեռել իրենց գործունեությունն իրականացնելու լրիվ ծավալով և ստանձնել պայմանագրային ու ֆինանսական պարտավորություններ, ինչպես նաև համապատասխան դիվանագիտական կարգավիճակ տալ նրանց:

 

*  *  *

 

12. Գերաստիճան խորհրդակցությունում ստեղծված ԵԱՀԽ-ի կազմակերպական կառույցները, արդյունավետ գործունեության համար, կարիք կունենան վարչական, ֆինանսական ու կադրային հարցերի վերաբերող համաձայնեցված դրույթների:

13. Այդ նպատակով նախապատրաստական կոմիտեի գործադիր քարտուղարի գլխավորած և Փարիզի գերաստիճան խորհրդակցության և արտաքին գործերի նախարարների Նյու Յորքի հանդիպման գործադիր քարտուղարներից, ինչպես նաև ԵԱՀԽ-ի նոր հաստատությունները ճանաչող երկրների ներկայացուցիչներից բաղկացած խումբը 1990 թվականի դեկտեմբերի վերջերին մասնակից պետություններին կներկայացնի իր զեկուցագիրն ու առաջարկությունները: Այդ զեկուցագիրն ու այդ առաջարկությունները կքննարկվեն մասնակից պետությունների փորձագետների հատուկ խմբի կողմից, որն իր հանդիպումն անցկացնելու է ավագ պաշտոնատար անձանց հովանավորության ներքո, Վիեննայում, 1991 թվականի հունվարի 14-18-ը, և նախապատրաստելու է վերջնական հանձնարարականներ վերոհիշյալ հարցի վերաբերյալ: Հանդիպումը հրավիրվելու է Ավագ պաշտոնատար անձանց կոմիտեի նախագահ հանդիսացող պետության ներկայացուցչի կողմից, և նա էլ նախագահելու է այդ հանդիպմանը:

14. Ավագ պաշտոնատար անձանց կոմիտեն կքննարկի այդ հանձնարարականները և անհրաժեշտ որոշումներ կընդունի իր առաջին նիստում:

Յուրաքանչյուր հաստատության առաջին տնօրենի թեկնածությունը կառաջադրվի Ավագ պաշտոնատար անձանց կոմիտեի առաջին նիստում և Խորհրդի կողմից կհաստատվի մեկշաբաթյա լռության ընթացակարգի միջոցով: Վստահության ու անվտանգության ամրապնդման միջոցառումներին նվիրված բանակցությունների գործադիր քարտուղարությունը կապահովի Հակամարտությունների կանխման կենտրոնի Խորհրդակցական կոմիտեի առաջին նիստի և Ավագ պաշտոնատար անձանց կոմիտեի առաջին նիստի սպասարկումը:

15. ԵԱՀԽ-ի քարտուղարությունը, Հակամարտությունների կանխման կենտրոնը և Ազատ ընտրությունների բյուրոն հաշվետու են Խորհրդին, որն իրավունք ունի սահմանելու նրանց խնդիրներն ու գործունեության եղանակները: Հետագա քայլերի շրջանակներում Հելսինկիի հանդիպման ժամանակ կարող է այդ հաստատությունների գործունեության ընթացակարգերին, պայմաններին և գտնվելու վայրերին վերաբերող դրույթների ընդհանուր ամփոփում անցկացվել:

 

Թ. Կապ

 

Խորհուրդը` գործելով Խորհրդակցական կոմիտեի և Ավագ պաշտոնատար անձանց կոմիտեի հանձնարարականների նպատակահարմարության համեմատ, կարող է որոշում ընդունել վստահության և անվտանգության ամրապնդման լրացուցիչ միջոցառումների վերաբերյալ պայմանավորվածության շրջանակներում ստեղծված կապի ցանցն օգտագործելու և ԵԱՀԽ-ի հետ առնչություն ունեցող այլ նպատակներով:

 

Ժ. ԵԱՀԽ-ի ընթացակարգերի

կանոնների կիրառումը

 

Կկիրառվեն mutatis mutandis ընթացակարգի կանոնները, աշխատաեղանակները, ծախսերի բաշխման սանդղակը և ԵԱՀԽ-ի գործունեության այլ պայմաններ, եթե այդ մասին որոշում չլինի:

 

 

pin
ԵԱՀԽ
21.09.1990
Միջազգային պայմանագիր