Սեղմել Esc փակելու համար:
ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ՀԱՄԱՐ ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ՀԱՄԱՐ ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ԳԱՆՁՄԱՆ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆԸ ՊԱՏՎԻ ...

 

040.0042.300198

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱԳԱՀ Լ. ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆ

«30» հունվարի 1998 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

30 հունվարի 1998 թվականի թիվ 42

 

ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ՀԱՄԱՐ ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ԳԱՆՁՄԱՆ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆԸ ՊԱՏՎԻՐԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 32 հոդվածին համապատասխան Հայաստանի Հանրապետության կառավարությունը  որոշում է.

1. Անշարժ գույքի պետական գրանցման համար պետական տուրքի գանձման լիազորությունը պատվիրակել Հայաստանի Հանրապետության անշարժ գույքի պետական միասնական կադաստրի վարչության ձեռնարկություններին:

i

2. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը` Հայաստանի Հանրապետության անշարժ գույքի պետական միասնական կադաստրի վարչության հետ համատեղ անշարժ գույքի պետական գրանցման համար պետական տուրքի գանձումն իրականացնելու հետ կապված ծախսերի փոխհատուցման նպատակով սահմանել Հայաստանի Հանրապետության անշարժ գույքի պետական միասնական կադաստրի վարչության ձեռնարկությունների կողմից գանձվող վճարների չափը:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման պահից:

 

 

pin
ՀՀ կառավարություն
30.01.1998
N 42
Որոշում