Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ ՀՀ ԴԱՏԱՐԱՆՆԵ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ ՀՀ ԴԱՏԱՐԱՆՆԵՐՈՒՄ ՀԱՆԴԵՍ ԳԱԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ ՎԵՐԱՊԱՀԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

040.0372.120407

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«12» ապրիլի 2007 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

7 մարտի 2007 թվականի N 372-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆՆԵՐՈՒՄ ՀԱՆԴԵՍ ԳԱԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ ՎԵՐԱՊԱՀԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

i

1. Իրավունք վերապահել Հայաստանի Հանրապետության նախարարներին, պետական կառավարման համակարգի այլ մարմինների ղեկավարներին, Հայաստանի Հանրապետության մարզպետներին` Հայաստանի Հանրապետության վարչապետի հանձնարարությամբ լիազորել իրենց համակարգի աշխատողներին կամ այլ անձանց հանդես գալու Հայաստանի Հանրապետության կառավարության անունից` Հայաստանի Հանրապետության դատարաններում:

(1-ին կետը փոփ. 01.10.09 թիվ 1117-Ն, 20.09.18 թիվ 1037-Ն որոշումներ)

i

1.1. Այն դեպքերում, երբ Հայաստանի Հանրապետության դատարաններում քննվող քաղաքացիական գործերով վեճի առարկա են հանդիսանում գույք և (կամ) գույքային, անձնական ոչ գույքային իրավունքները, ինչպես նաև այն դեպքերում, երբ վարչական դատարանում վիճարկվում է պետական մարմնի և (կամ) պետական պաշտոնատար անձի գործողությունը, անգործությունը և (կամ) կայացված վարչական ակտը, և եթե դատական գործերով վերջնական դատական ակտերը կարող են շոշափել Երևանի համայնքի շահերը և համապատասխանաբար վերջինի համար առաջացնել, փոփոխել կամ դադարեցնել իրավունքներ և (կամ) պարտականություններ, ապա սույն որոշման 1-ին կետով նախատեսված իրավունքը կարող է վերապահվել նաև Երևանի քաղաքապետին, որի դեպքում կիրառելի են նաև սույն որոշման 2-րդ, 3-րդ և 4-րդ կետերը:

(1.1-րդ կետը լրաց. 01.10.09 թիվ 1117-Ն որոշում)

i

1.2. Սահմանել, որ սույն որոշման 1-ին կետի համաձայն լիազորված անձինք օրենքով սահմանված կարգով դիմում են ներկայացնում գործը քննող դատարան` տվյալ գործի վերաբերյալ բոլոր ծանուցագրերը և այլ փաստաթղթերն անմիջապես իրենց (տվյալ մարմնի) նշած հասցեով ուղարկելու համար:

(1.2-րդ կետը լրաց. 16.03.17 թիվ 252-Ն որոշում)

i

2. Սահմանել, որ, եթե Հայաստանի Հանրապետության դեմ ներկայացված է դրամական պահանջով, ինչպես նաև այնպիսի ոչ դրամական պահանջով հայցադիմում, որն ամբողջությամբ կամ մասնակի բավարարվելու դեպքում Հայաստանի Հանրապետության համար հետագայում կառաջացնի դրամական պարտավորություններ, ապա Հայաստանի Հանրապետության դատարաններում Հայաստանի Հանրապետության կառավարության անունից հանդես գալու լիազորությունները տրվում են սույն որոշման 1-ին կետում նշված մարմինների համակարգի աշխատողներին կամ այլ անձանց` Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության աշխատողի հետ համատեղ:

(2-րդ կետը փոփ. 16.03.17 թիվ 252-Ն որոշում)

3. Սահմանել, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի 42-րդ հոդվածով նախատեսված լիազորությունների սահմանները յուրաքանչյուր կոնկրետ դեպքում որոշում են սույն որոշման 1-ին կետում նշված պաշտոնատար անձինք:

i

4. Սահմանել, որ Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության հետ պետք է նախապես համաձայնեցվեն լիազորված անձի կողմից հետևյալ գործողություններից որևէ մեկի կատարումը`

1) դրամական պահանջով հայցն ամբողջությամբ կամ մասամբ ընդունելը.

2) դրամական պահանջներով հայցերի դատական քննության ընթացքում այնպիսի հաշտության համաձայնություն կնքելը, որով դրամական պարտավորություն կդրվի Հայաստանի Հանրապետության վրա.

3) ոչ դրամական պահանջով հայցն ամբողջությամբ կամ մասամբ ընդունելը կամ այնպիսի հաշտության համաձայնություն կնքելը, որը Հայաստանի Հանրապետության համար հետագայում կառաջացնի դրամական պարտավորություններ:

(4-րդ կետը փոփ. 16.03.17 թիվ 252-Ն որոշում)

5. Սույն որոշման դրույթները չեն տարածվում սույն որոշման 1-ին կետով նախատեսված անձանց դեմ դատական պահանջներ ներկայացնելու դեպքերի վրա:

6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2007 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 6-ԻՆ

 

 

pin
ՀՀ կառավարություն
07.03.2007
N 372-Ն
Որոշում