Սեղմել Esc փակելու համար:
1998 Թ. ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ԵՎ ՋԵՐՄԱՅԻՆ ԷՆԵՐԳԻ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

1998 Թ. ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ԵՎ ՋԵՐՄԱՅԻՆ ԷՆԵՐԳԻԱՅԻ, ԲՆԱԿԱՆ ԳԱԶԻ ՍԱԿԱԳՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ՈՐՈՇՈՒՄ

 

19 դեկտեմբերի 1997 թվականի թիվ 18

 

i

1998 Թ. ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ԵՎ ՋԵՐՄԱՅԻՆ ԷՆԵՐԳԻԱՅԻ, ԲՆԱԿԱՆ ԳԱԶԻ ՍԱԿԱԳՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Էներգետիկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ և 48-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովում հրապարակված Հայաստանի Հանրապետության էներգետիկայի հանձնաժողովի 1998 թ. գործունեության ծրագրով և ընդունելով ի գիտություն, որ ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությունը և ՀՀ էներգետիկայի նախարարությունը Հայաստանի Հանրապետության կառավարության 1997 թ. դեկտեմբերի 2-ի «Հայաստանի Հանրապետության էներգահամակարգի ֆինանսական կենսունակության վերականգնման միջոցառումների մասին» թիվ 551 որոշման պահանջներին համապատասխան համատեղ նպատակամետ միջոցառումներ են իրականացնում էներգահամակարգի ֆինանսական կենսունակության վերականգնման, 1997 թ. ապրիլի 1-ի դրությամբ էներգահամակարգի պարտքերի հստակեցմամբ ի հայտ եկած պարտքերի վերակառուցումից հետո դեռևս չծածկված 8.25 մլրդ դրամ ճեղքվածքի ծածկման նպատակով աղբյուրների հայթայթման ուղղությամբ, Հայաստանի Հանրապետության էներգետիկայի հանձնաժողովը որոշում է`

1998 թվականի ապրիլի 1-ից վերանայել էլեկտրական և ջերմային էներգիայի, բնական գազի վաճառքի սակագները` նկատի ունենալով դրանց փոփոխությունը, պայմանավորված 1998 թ. սղաճի կանխատեսվող մակարդակով (մոտ 1,84 դրամ/կՎտժ) և այլ աղբյուրների հաշվին չծածկված ֆինանսական ճեղքվածքի մարման անհրաժեշտությամբ (մինչև 2.41 դրամ/կՎտժ):

 

 

pin
Հանրային ծառայ. կարգ. հանձնաժողով
19.12.1997
N 18
Որոշում