ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ՈՐՈՇՈՒՄ
25 դեկտեմբերի 1997 թվականի թիվ 19
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ԲՆԱԳԱՎԱՌԻ ՏՆՏԵՍԱՎԱՐՈՂ ՍՈՒԲՅԵԿՏՆԵՐԻՆ ՆԱԽԿԻՆՈՒՄ ՏՐՎԱԾ ԼԻՑԵՆԶԻԱՆԵՐԻ ԳՈՒՅՔԱԳՐՄԱՆ ԵՎ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության էներգետիկայի հանձնաժողովը, ղեկավարվելով «Էներգետիկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի հոդված 20-ի «բ» «գ» , «դ» կետերով, հոդված 39-ով, նախկինում տրված Լիցենզիաների գույքագրման և հաշվառման, ինչպես նաև ՀՀ «Էներգետիկայի մասին» օրենքի պահանջներին համապատասխան վերաձևակերպման անհրաժեշտությամբ առաջարկում է`
բոլոր հիմնարկ-ձեռնարկություններին (անկախ սեփականության ձևից), որոնք նախկինում ստացել էին Լիցենզիաներ Էներգետիկայի ոլորտում ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու համար, մինչև 1998 թ. մարտի 1-ը ՀՀ էներգետիկայի հանձնաժողով ներկայացնել համապատասխան փաստաթղթեր ըստ ներկայացված ցանկի`
1. ձեռնարկության հիմնադիր փաստաթղթեր (պատճենը)
2. ձեռնարկության պետական գրանցման վկայական (պատճենը)
3. ստացված Լիցենզիան (բնօրինակ)
4. հաշվետվություն լիցենզավորված գործունեության մասին: