100.0236.220307
ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ
«22» 03 2007 Թ.
ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 10007149
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ ՀՐԱՄԱՆ
12 փետրվարի 2007 թվականի N 236-Ն
ՀՅՈՒՐԱՆՈՑԱՅԻՆ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ՏԵՂԱԿԱՅՄԱՆԸ, ԿԱՌՈՒՑՎԱԾՔԻՆ ԵՎ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՀԻԳԻԵՆԻԿ ՊԱՀԱՆՋՆԵՐ N 2-III-2.1. ՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԸ ԵՎ ՆՈՐՄԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետը`
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`
Հաստատել «Հյուրանոցային տնտեսության օբյեկտների տեղակայմանը, կառուցվածքին և շահագործմանը ներկայացվող հիգիենիկ պահանջներ» N 2-III-2.1. սանիտարական կանոնները և նորմերը (Հավելված 1):
(նախաբանը փոփ. 12.05.2021 թիվ 36-Ն հրաման)
Հավելված 1
Հաստատված է`
ՀՀ առողջապահության նախարարի
2007թ. փետրվարի 12-ի
N 236-Ն հրամանով
ՀՅՈՒՐԱՆՈՑԱՅԻՆ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ՏԵՂԱԿԱՅՄԱՆԸ, ԿԱՌՈՒՑՎԱԾՔԻՆ ԵՎ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՀԻԳԻԵՆԻԿ ՊԱՀԱՆՋՆԵՐ
Սանիտարական կանոններ և նորմեր N 2-III-2.1.
I. Ընդհանուր դրույթներ
1.1 Սույն սանիտարական կանոնները և նորմերը (այսուհետ` սանիտարական կանոններ) սահմանում են հյուրանոցային տնտեսության օբյեկտների (հյուրանոցների, մոթելների, հյուրանոցատիպ հանգրվանների, առողջարանների, հանգստյան և մասնագիտացված ճամբարների, պանսիոնների, զբոսաշրջային բնակատեղիների, ճամբարային բնակատեղիների, զբոսաշրջային տների) տեղակայմանը, կառուցվածքին, սարքավորումների, գույքի շահագործմանը, միկրոկլիմային, լուսավորությանը, աղմուկի մակարդակին, անձնակազմի աշխատանքային պայմաններին ներկայացվող հիգիենիկ պահանջները:
1.2 Սույն սանիտարական կանոնների և նորմերի պահանջների կատարումը պարտադիր է իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի համար, որոնք իրականացնում են հյուրանոցային տնտեսության օբյեկտների (բացառությամբ մանկապատանեկան բնակատեղիների և մանկապատանեկան առողջարանների) նախագծում, կառուցում, վերակառուցում և շահագործում:
1.3 Հասարակական շենքերում տեղակայված հյուրանոցային տնտեսության օբյեկտները ապահովվում են առանձին մուտքով:
II. Նոր կառուցվող, վերակառուցվող և շահագործվող հյուրանոցային
տնտեսության օբյեկտների տեղակայմանը և տարածքին ներկայացվող
պահանջներ
2.1 Արգելվում է հյուրանոցային տնտեսության օբյեկտների կառուցումը նախկինում որպես անասնագերեզմանոց, գերեզմանոց, ասենիզացիոն դաշտ, աղբավայր օգտագործված կամ օրգանական, քիմիական, ռադիոակտիվ աղտոտվածության ենթարկված հողամասերում:
2.2 Հյուրանոցային տնտեսության օբյեկտների տեղակայման տարածքները պետք է լինեն բարեկարգ` ապահովված ավտոմեքենաների և հետիոտնի համար կոշտ ծածկույթով պատված ճանապարհներով, մակերևութային հոսքերի հեռացումով, արհեստական լուսավորմամբ:
2.3 Նոր կառուցվող, վերակառուցվող հյուրանոցային տնտեսության օբյեկտների համարների նվազագույն բնակելի մակերեսը սահմանվում է համաձայն հավելված 1.1-ի:
2.4 Ճամբարային բնակատեղիները պետք է ապահովված լինեն ճամբարելու համար նախատեսված կետերով (ինչպես վրանների, այնպես էլ ավտոկցորդների համար)` 1 կետի համար 40 քմ նվազագույն մակերեսով:
2.5 Ճամբարելու կետից առավելագույնը 100 մ հեռավորության վրա տեղակայվում են սանհանգույցները և ցնցուղարանները. կանանց 20 և տղամարդկանց 25 հոգու համար` 1-ական զուգարանակոնքի հաշվարկով, 20-25 հոգուն 1 լվացարանի և մինչև 50 հոգուն` 1 ցնցուղի հաշվարկով:
III. Հյուրանոցային տնտեսության օբյեկտների ջրամատակարարմանը և
ջրահեռացմանը ներկայացվող պահանջներ
3.1 Հյուրանոցային տնտեսության օբյեկտների ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերի կառուցվածքը պետք է համապատասխանի ՀՀ քաղաքաշինության նախարարի 2014 թվականի մարտի 17-ի N 80-Ն հրամանով հաստատված «ՀՀՇՆ40-01.01-2014 «Շենքերի ներքին ջրամատակարարում և ջրահեռացում» շինարարական նորմերի ու, N 2.04.02-84 «Ջրամատակարարում. Արտաքին ցանցեր և կառույցներ» և N 2.04.03-85 «Կոյուղի. Արտաքին ցանցեր և կառուցվածքներ» ՍՆԻՊ-ների պահանջներին:
(3.1-ին կետը փոփ. 12.05.2021 թիվ 36-Ն հրաման)
3.2 Հյուրանոցային տնտեսության օբյեկտները պետք է ապահովված լինեն շուրջօրյա տաք և սառը ջրով, կենտրոնացված ջրամատակարարմամբ:
3.3 Հյուրանոցային տնտեսության օբյեկտների խմելու-տնտեսական ջրի (այդ թվում` պահուստային տարողությունների) որակը պետք է համապատասխանի ՀՀ առողջապահության նախարարի 2002 թվականի դեկտեմբերի 25-ի թիվ 876 հրամանի պահանջներին:
(3.3-րդ կետը փոփ. 12.05.2021 թիվ 36-Ն հրաման)
3.4 Կենտրոնացված ջրահեռացման համակարգի բացակայության դեպքում հյուրանոցային տնտեսության օբյեկտների կեղտաջրերի հեռացումը պետք է համապատասխանի ՀՀ քաղաքաշինության նախարարի 2014 թվականի մարտի 17-ի N 80-Ն հրամանով հաստատված «ՀՀՇՆ40-01.01-2014 «Շենքերի ներքին ջրամատակարարում և ջրահեռացում» շինարարական նորմերի պահանջներին:
(3.4-րդ կետը փոփ. 12.05.2021 թիվ 36-Ն հրաման)
IV. Հյուրանոցային տնտեսության օբյեկտների լուսավորությանը,
միկրոկլիմային, օդափոխանակությանը, աղմուկի մակարդակին ներկայացվող
հիգիենիկ պահանջներ
4.1 Հյուրանոցային տնտեսության օբյեկտների գործունեության ժամանակ առաջացող աղմուկի մակարդակը սենքերում (այդ թվում` և համարներում), ինչպես նաև բնակելի կառուցապատման տարածքներում պետք է համապատասխանի «Աղմուկն աշխատատեղերում բնակելի և հասարակական շենքերում և բնակելի կառուցապատման տարածքներում» N 2-III-11.3 սանիտարական նորմերի պահանջներին:
4.2 Հյուրանոցային տնտեսության օբյեկտների սենքերի լուսավորությունը պետք է համապատասխանի հավելված 1.2-ին:
(4.2-րդ կետը փոփ. 12.05.2021 թիվ 36-Ն հրաման)
4.3 Հյուրանոցային տնտեսության օբյեկտների սենքերի ջեռուցումը, օդի լավորակումը, օդափոխանակությունը պետք է ապահովեն օպտիմալ միկրոկլիմայական պայմանները` «Ջեռուցում, օդափոխանակում և օդի լավորակում» ՀՀՇՆ IV-12.01-2000-շինարարական նորմերի պահանջներին համապատասխան:
V. Հյուրանոցային տնտեսության օբյեկտների սենքերի ներքին հարդարմանը,
սարքավորումների, կահույքի, գույքի շահագործմանը և սանիտարական
ռեժիմին ներկայացվող պահանջներ
5.1 Հյուրանոցային տնտեսության օբյեկտների սենքերը պետք է ապահովված լինեն որակյալ մաքրման համար հարթ, ամբողջական մակերեսով պատերով, առաստաղով, հատակով, սարքավորումներով և գույքով:
5.2 Սարքավորումները պետք է լինեն ստուգաչափված, դրանց շահագործումը պետք է բացառի օդի աղտոտումը վնասակար նյութերով:
5.3 Հյուրանոցային տնտեսության օբյեկտների կողմից պետք է ապահովվի օդափոխիչ համակարգի, օդի լավորակման սարքերի անխափան աշխատանքը:
5.4 Հյուրանոցային տնտեսության օբյեկտների համարներում կենցաղային աղբը կուտակում են աղբարկղերում տեղադրված պոլիէթիլենային տոպրակներում:
(5.4-րդ կետը փոփ. 12.05.2021 թիվ 36-Ն հրաման)
5.5 Աղբի կուտակման համար նախատեսված կոնտեյներները պետք է ունենան կափարիչ, տեղակայվեն տարածքի տնտեսական հատվածում` առանձնացված հյուրերի համար հասանելի հատվածից: Աղբահանությունը իրականացվում է պայմանագրային կարգով` մասնագիտացված կազմակերպության կողմից, առնվազն 3 օրը 1 անգամ:
5.6 Աղբի տեղափոխումից հետո անհրաժեշտ է կոնտեյներները լվանալ և ախտահանել ախտահանիչ այն միջոցներով, որոնք ունեն կից մեթոդական ուղեցույց` հաստատված Առողջապահության նախարարի հրամանով` հիմք ընդունելով Առողջապահության նախարարի 2010 թվականի հուլիսի 16-ի թիվ 13-Ն հրամանով հաստատված հավելվածի 5-րդ և 24-րդ կետերը:
(5.6-րդ կետը փոփ. 12.05.2021 թիվ 36-Ն հրաման)
5.7 Ճանճերի և միջատների դեմ պայքարելու համար տնտեսական մասի պատուհանների բացվող բոլոր փեղկերը պետք է ցանցապատվեն:
5.8 Հյուրանոցային տնտեսության սեզոնային օբյեկտներում առնվազն տարին մեկ, իսկ մյուսներում` 2 անգամ պայմանագրային կարգով պետք է իրականացվեն դեզինսեկցիոն, դեռատիզացիոն աշխատանքներ:
5.9 Հյուրանոցային տնտեսության օբյեկտները պետք է ապահովված լինեն անհրաժեշտ փափուկ գույքով, այդ թվում` սպիտակեղենով, մաքրող, լվացող, ախտահանիչ նյութերով (հեղուկ օճառ և այլն), հիգիենիկ պարագաներով (զուգարանի թուղթ և այլն), մաքրման պարագաներով, սարքերով (փոշեկուլ և այլն):
5.10 Համարներում յուրաքանչյուր զուգարանակոնքին կից պետք է տեղադրվի մաքրման խոզանակ, որը ենթակա է ախտահանիչ լուծույթով ամենօրյա մաքրման:
(5.10-րդ կետը փոփ. 12.05.2021 թիվ 36-Ն հրաման)
5.11 Հյուրանոցային տնտեսության օբյեկտներում օգտագործվող մաքրման պարագաները պետք է պահվեն ըստ իրենց նշանակության` առանձին տարածքներում:
5.12 Հյուրանոցային տնտեսության օբյեկտների տեղակայման տարածքները և սենքերը ենթարկվում են ամենօրյա մաքրման, իսկ ամիսը 1 անգամ` հիմնական մաքրման:
5.13 Հյուրանոցային տնտեսության օբյեկտների սենքերի, այդ թվում` ցնցուղարանների, վաննաների, ավազանների, սանհանգույցների, հանդերձարանների, լվացքատան սենքերի, սպիտակեղենի տեղադրման դարակաշարերի ախտահանումը պետք է իրականացվի հավելված 1.3-ում նշված մեթոդներից որևէ մեկով կամ ախտահանիչ այն միջոցներով, որոնք ունեն կից մեթոդական ուղեցույց` հաստատված Առողջապահության նախարարի հրամանով` հիմք ընդունելով Առողջապահության նախարարի 2010 թվականի հուլիսի 16-ի թիվ 13-Ն հրամանով հաստատված հավելվածի 5-րդ և 24-րդ կետերը:
(5.13-րդ կետը փոփ. 12.05.2021 թիվ 36-Ն հրաման)
5.14 Օգտագործված սպիտակեղենը հավաքում են պիտակավորված պոլիէթիլենային պարկերում, որոնք կարճ ժամանակահատվածում (3 օրից ոչ ավելի) կարող են պահվել այդ նպատակով հատկացված սենքերում` կափարիչով հատուկ տարաներում կամ դարակաշարերին: Մաքուր սպիտակեղենը և մյուս փափուկ գույքը (սրբիչ, անկողնային պարագաներ և այլն) պահում են առանձին սենքում` դարակաշարերի վրա:
5.15 Անկողնային սպիտակեղենը փոխվում է ոչ պակաս, քան շաբաթը 2 անգամ, իսկ անհրաժեշտության դեպքում` ավելի հաճախ: Սրբիչները փոխում են ամեն օր:
5.16 Հյուրանոցային տնտեսության օբյեկտների կազմում գործող լվացքատունը պետք է ունենա կեղտոտ և մաքուր հոսքերի շփումը բացառող կառուցվածք, սենքեր, առանձին ներհոս-արտաձիգ օդափոխիչ համակարգ, դարակաշարեր` մաքուր և կեղտոտ սպիտակեղենի պահման համար: Հյուրանոցային տնտեսության օբյեկտների կազմում գործող լվացքատան բացակայության դեպքում սպիտակեղենի լվացումը պետք է իրականացվի պայմանագրային կարգով` սպիտակեղենի լվացման գործունեությամբ զբաղվող որևէ կազմակերպությունում:
5.17 Հյուրանոցային տնտեսության օբյեկտները ապահովվում են առաջին բուժօգնության արկղիկներով:
VI. Հյուրանոցային տնտեսության օբյեկտների անձնակազմի աշխատանքային
և կենցաղային պայմաններին ներկայացվող հիգիենիկ պահանջներ
6.1 Հյուրանոցային տնտեսության օբյեկտներում սարքավորումների տեղադրումը, շահագործումը իրականացվում են տեխնիկայի անվտանգության կանոնների խիստ պահպանմամբ, որի վերաբերյալ սարքավորումներին կից պետք է փակցվեն համապատասխան հրահանգներ:
6.2 Աշխատակիցների համար հատկացվում են սանիտարակենցաղային սենքեր` հանդերձարան` հագուստի պահարաններով, սանհանգույց, ցնցուղարան, հանգստի և սննդի ընդունման սենյակ, որոնց համար պետք է առանձնացվեն պիտակավորված մաքրման պարագաներ և գույք:
6.3 Բոլոր աշխատողները ապահովվում են արտահագուստի 2-ական լրակազմով և անձնական հիգիենայի պարագաներով:
6.4 Հյուրանոցային տնտեսության օբյեկտների աշխատող անձնակազմը առողջական վիճակի պարտադիր նախնական (աշխատանքի ընդունվելիս) և պարբերական բժշկական զննության է ենթարկվում` համաձայն ՀՀ կառավարության «Առողջական վիճակի պարտադիր նախնական (աշխատանքի ընդունվելիս) և պարբերական բժշկական զննության կարգը, գործունեության ոլորտների, որոնցում զբաղված անձինք ենթակա են առողջական վիճակի պարտադիր բժշկական զննության և բժշկական զննության ծավալի ու հաճախականությունների ցանկը և անձնական սանիտարական (բժշկական) գրքույկի ու բժշկական զննության ենթակա անձանց անվանացանկի ձևերը հաստատելու մասին» 27.03.03 թ. թիվ 347-Ն որոշման:
Հավելված 1.1
._________________________________________________________________________.
|Հյուրանոցային տնտեսության օբյեկտը |Համարում |Համարի բնակելի |
| |տեղերի քանակը|մակերեսը (նվազագույնը)|
|____________________________________|_____________|______________________|
|Հյուրանոցներ, մոթելներ, |1 տեղանոց |8 քմ |
|հյուրանոցատիպ հանգրվաններ և |_____________|______________________|
|առողջարաններ |2 տեղանոց |10 քմ |
| |_____________|______________________|
| |3 տեղանոց |14 քմ |
| |_____________|______________________|
| |4 տեղանոց |16 քմ |
|____________________________________|_____________|______________________|
|Հանգստյան և մասնագիտացված տներ, |1 տեղանոց |9 քմ |
|պանսիոններ, զբոսաշրջային տներ |_____________|______________________|
| |2 տեղանոց |12 քմ |
| |_____________|______________________|
| |3 տեղանոց |15 քմ |
| |_____________|______________________|
| |4 տեղանոց |18 քմ |
|____________________________________|_____________|______________________|
|Զբոսաշրջային բնակատեղի (համալիր) |1-2 տեղանոց |8 քմ |
|____________________________________|_____________|______________________|
|Հանգստյան և մասնագիտացված |1 անձի համար |2-5 քմ |
|ճամբարների ստացիոնար շինությունների | | |
|դեպքում | | |
._________________________________________________________________________.
Հավելված 1.2
._________________________________________________________________________.
|Սենքեր |Լուսավոր- |Արհեստական |Բնական |Համատեղված |
| |վածության |լուսավորում, |լուսավորում |լուսավորում |
| |նորմավորման|աշխատանքային |________________|________________|
| |հարթություն|մակերևույթ- |ԲԼԳ պն % | ԲԼԳ պն % |
| |(Հ-հորիզո- |ների լուսա- |________________|________________|
| |նական, ՈՒ- |վորությունը, |Վերին կամ|Կողմ- |Վերին կամ|Կողմ- |
| |ուղղաձիգ) |լք, ընդհանուր|վերին և |նային |վերին և |նային |
| |և ԲԼԳ, |լուսավորման |համակցված|լուսա-|համակցված|լուսա-|
| |հարթության |դեպքում |լուսավոր-|վորման|լուսավոր-|վորման|
| |բարձրու- | |ման |դեպ- |ման |դեպ- |
| |թյունը | |դեպքում |քում |դեպքում |քում |
| |հատակից, մ | | | | | |
|_____________|___________|_____________|_________|______|_________|______|
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 |
|_____________|___________|_____________|_________|______|_________|______|
|Սպասարկման | | | | | | |
|բյուրո |հ-0,8 |200 |- |- |1,5 |0,4 |
|_____________|___________|_____________|_________|______|_________|______|
|Հերթապահ | | | | | | |
|սպասարկող | | | | | | |
|անձնակազմի | | | | | | |
|սենքեր |հ-0,8 |200 |- |- |1,5 |0,4 |
|_____________|___________|_____________|_________|______|_________|______|
|Հյուրասենյակ-| | | | | | |
|ներ, համարներ|հ-0,0 |150 |2,0 |0,5 |- |- |
|_____________|___________|_____________|_________|______|_________|______|
|Նախասրահներ | | | | | | |
|և դրսի | | | | | | |
|հագուստի հան-| | | | | | |
|դերձարաններ |հատակ |150 |- |- |1,2 |0,3 |
|_____________|___________|_____________|_________|______|_________|______|
|Կոնֆերանսի | | | | | | |
|սրահներ, | | | | | | |
|նիստերի | | | | | | |
|դահլիճներ |հատակ հ-0,0|200 |2,5 |0,7 |- |- |
|_____________|___________|_____________|_________|______|_________|______|
|Կողասրահներ | | | | | | |
|(ճեմասրահներ)|հատակ |150 |- |- |- |- |
|_____________|___________|_____________|_________|______|_________|______|
|Վերելակային | | | | | | |
|սրահներ |Հ-0,8 |75 |- |- |- |- |
|_____________|___________|_____________|_________|______|_________|______|
|Սանդուղքներ, |հատակ | | | | | |
|գլխավոր սանդ-|(հարթակներ,| | | | | |
|ղավանդակներ |աստիճաններ)| | | | | |
| |հ-0,0 |100 |- |- |- |0,2 |
._________________________________________________________________________.
Հավելված 1.3
.________________________________________________________________________.
|Օբյեկտների անվանումը |Ախտահանող |Ախտահանման ռեժիմը |Մշակման |
| |ռեագենտ |_______________________|եղանակը |
| | |լուծույթի խտ.|ժամանակա-| |
| | |տոկոսներով |հատվածը` | |
| | | |րոպեներով| |
|_________________________|_____________|_____________|_________|________|
|Սանիտարատեխնիկական սարքեր|ա) լվացող- |0.5 գ 100(2) |5 |շփում 2 |
|(լվացարաններ, դռան |ախտահանող |սմ մակերեսի | |անգամ |
|բռնակներ, ջրի փականներ և |նյութեր |վրա | | |
|այլն) | | | | |
| |բ) քլորամին Բ|1 | | |
| | | | | |
|Սենքեր, կահավորման իրեր |գ) 0.5%-անոց |0.75 | | |
| |լվացող նյութի| | | |
| |և քլորամին | | | |
| |Բ-ի խառնուրդ | | | |
| | | | | |
| |դ) 0.5%-անոց |3 | | |
| |լվացող նյութի| | | |
| |և ջրածնի | | | |
| |պերօքսիդի | | | |
| |խառնուրդ | | | |
.________________________________________________________________________.
_