Սեղմել Esc փակելու համար:
ՀԱՅ ԿԱԹՈՂԻԿԵ ԵԿԵՂԵՑՈՒ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՄԱՅ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀԱՅ ԿԱԹՈՂԻԿԵ ԵԿԵՂԵՑՈՒ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԻՆ ԵԿԵՂԵՑԻՆԵՐ ՀԱՆՁՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

040.0054.050298

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«5» փետրվարի 1998 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

5 փետրվարի 1998 թվականի թիվ 54

 

ՀԱՅ ԿԱԹՈՂԻԿԵ ԵԿԵՂԵՑՈՒ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԻՆ ԵԿԵՂԵՑԻՆԵՐ ՀԱՆՁՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության կրոնի գործերի պետական խորհրդի առաջարկությունը` համաձայնեցված Հայաստանի Հանրապետության մշակույթի, երիտասարդության հարցերի և սպորտի նախարարության հետ, Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում  է`

1. Պետական սեփականություն հանդիսացող պատմության և մշակույթի տեղական նշանակության հուշարձաններ` Շիրակի մարզի Լանջիկ և Ազատան գյուղերի հայ կաթողիկե եկեղեցիները սեփականության իրավունքով անհատույց հանձնել Հայ Կաթողիկե եկեղեցու Հայաստանի համայնքին:

2. Հայաստանի Հանրապետության մշակույթի, երիտասարդության հարցերի և սպորտի նախարարությանը մեկամսյա ժամկետում Հայ Կաթողիկե եկեղեցու Հայաստանի համայնքի հետ համատեղ ավարտել նշված եկեղեցիների սահմանված կարգով հանձնման-ընդունման աշխատանքները:

3. Հայաստանի Հանրապետության մշակույթի, երիտասարդության հարցերի և սպորտի նախարարությանն ու Շիրակի մարզպետին երկամսյա ժամկետում Հայ Կաթողիկե եկեղեցու Հայաստանի համայնքի հետ համատեղ ապահովել նշված եկեղեցիների հողատարածքների սահմանների ճշտումը և սահմանված կարգով ձևակերպումը:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1998 թվականի փետրվարի 5-ից:

 

 

pin
ՀՀ կառավարություն
05.02.1998
N 54
Որոշում