Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՄԱՐԶԵՐԻ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՄԱՐԶԵՐԻ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ ՕՊՏԻՄԱԼԱՑՄԱՆ ԾՐԱԳՐԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

040.1911.230107

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«23» հունվարի 2007 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

2 նոյեմբերի 2006 թվականի N 1911-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՐԶԵՐԻ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ ՕՊՏԻՄԱԼԱՑՄԱՆ ԾՐԱԳՐԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(1-ին մաս)

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 115-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետը, «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 67-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետը, 68-րդ հոդվածի 7-րդ մասը, Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել.

ա) Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի առողջապահության համակարգի օպտիմալացման ծրագիրը` համաձայն N 1 հավելվածի.

բ) Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի առողջապահության համակարգի օպտիմալացման ծրագիրը` համաձայն N 2 հավելվածի.

գ) Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի առողջապահության համակարգի օպտիմալացման ծրագիրը` համաձայն N 3 հավելվածի.

դ) Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի առողջապահության համակարգի օպտիմալացման ծրագիրը` համաձայն N 4 հավելվածի.

ե) Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի առողջապահության համակարգի օպտիմալացման ծրագիրը` համաձայն N 5 հավելվածի.

զ) Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի առողջապահության համակարգի օպտիմալացման ծրագիրը` համաձայն N 6 հավելվածի.

է) Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի առողջապահության համակարգի օպտիմալացման ծրագիրը` համաձայն N 7 հավելվածի.

ը) Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի առողջապահության համակարգի օպտիմալացման ծրագիրը` համաձայն N 8 հավելվածի.

թ) Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի առողջապահության համակարգի օպտիմալացման ծրագիրը` համաձայն N 9 հավելվածի.

ժ) Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզի առողջապահության համակարգի օպտիմալացման ծրագիրը` համաձայն N 10 հավելվածի:

2. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարին, Հայաստանի Հանրապետության Արագածոտնի, Արմավիրի, Արարատի, Գեղարքունիքի, Լոռու, Տավուշի, Կոտայքի, Սյունիքի, Շիրակի և Վայոց ձորի մարզպետների հետ համատեղ`

ա) սույն որոշման ուժի մեջ մտնելուց 4-ամսյա ժամկետում գնահատել մարզային առողջապահական համակարգերի օպտիմալացման ծրագրերում ներառված բժշկական հաստատությունների շենքային պայմանները, դրանց կապիտալ վերանորոգման համար անհրաժեշտ շինարարական աշխատանքների ծավալները և ներդրումների չափերը` առանձնացնելով օպտիմալացման ծրագրերով նախատեսված ծառայությունների վերակազմակերպման համար պահանջվող շինարարական աշխատանքների ծավալները և ներդրումների չափերը.

բ) սույն որոշման ուժի մեջ մտնելուց 4-ամսյա ժամկետում իրականացնել մարզային առողջապահական համակարգերի օպտիմալացման ծրագրերում ներառված բժշկական հաստատություններում առկա գույքի և բժշկական սարքավորումների գույքագրում և Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություն առողջապահական ծառայություններ մատուցող կազմակերպությունների գույքի և սարքավորումների արդիականացման վերաբերյալ.

գ) մինչև 2009 թ. վերջը իրականացնել մարզային առողջապահական համակարգերի օպտիմալացման պլաններում ներառված բժշկական հաստատությունների կառավարման կառուցվածքների արդիականացում` կազմակերպելով ղեկավար անձնակազմի վերապատրաստում.

դ) սույն որոշման ուժի մեջ մտնելուց 4 ամսյա ժամկետում իրականացնել մարզերի առողջապահական համակարգերի բժշկական կադրերով համալրվածության ուսումնասիրություն` մշակելով և իրականացնելով առկա մասնագիտական ներուժի և հմտությունների բարելավման կրթական ծրագիր:

3. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարին` Հայաստանի Հանրապետության ֆինանսների և Էկոնոմիկայի նախարարի հետ համատեղ` մարզային առողջապահական համակարգերի օպտիմալացման պլաններում ներառված բժշկական հաստատությունների շենքային պայմանների, դրանց կապիտալ վերանորոգման և սարքավորումներով վերազինման համար անհրաժեշտ ներդրումների չափերի գնահատման հիման վրա սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություն` ներդրումների իրականացման համար անհրաժեշտ ֆինանսական միջոցների տրամադրման և ՀՀ մարզերում ներդրումների իրականացման ժամանակացույցի վերաբերյալ` ներդրումային ծրագրերի իրականացման վերջնաժամկետ սահմանելով 2012 թվականի դեկտեմբերի 31-ը:

4. Հայաստանի Հանրապետության Արագածոտնի, Արմավիրի, Արարատի, Գեղարքունիքի, Լոռու, Տավուշի, Կոտայքի, Սյունիքի, Շիրակի և Վայոց ձորի մարզպետներին`

ա) մինչև 2007 թ. հունիսի 1-ը ավարտել Հայաստանի Հանրապետության Արագածոտնի, Արմավիրի, Արարատի, Գեղարքունիքի, Լոռու, Տավուշի, Կոտայքի, Սյունիքի, Շիրակի և Վայոց ձորի մարզերի առողջապահության համակարգերի օպտիմալացման ծրագրերից բխող` առողջապահական կազմակերպությունների վերակազմակերպման և լուծարման աշխատանքների իրականացումը` Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի և «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի պահանջներին համապատասխան.

բ) մինչև 2007 թվականի հունիսի 30-ը Հայաստանի Հանրապետության կառավարություն և Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարություն ներկայացնել հաշվետվություն Հայաստանի Հանրապետության Արագածոտնի, Արմավիրի, Արարատի, Գեղարքունիքի, Լոռու, Տավուշի, Կոտայքի, Սյունիքի, Շիրակի և Վայոց ձորի մարզերի առողջապահության համակարգերի օպտիմալացման ծրագրերի իրականացման գործընթացի մասին:

5. Առողջապահական համակարգի օպտիմալացման արդյունքում ազատված անշարժ գույքը (տարածքները) հանձնել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության տնօրինությանը:

6. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին` սույն որոշման 5-րդ կետում նշված գույքի հանձնման-ընդունման աշխատանքների ավարտից հետո 6-ամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարություն սահմանված կարգով ներկայացնել առաջարկություններ դրանց հետագա օգտագործման և տնօրինման վերաբերյալ:

7. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

(նախաբանը փոփ. 23.12.2021 թիվ 2110-Ն որոշում)

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2007 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 17-ԻՆ

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության

2006 թվականի նոյեմբերի 2-ի

N 1911-Ն որոշման

 

ԾՐԱԳԻՐ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՕՊՏԻՄԱԼԱՑՄԱՆ

 

Ներկա իրավիճակը

 

Ներկա իրավիճակի նկարագրում ներկայացված առողջապահական հիմնարկների հզորությունների և գործունեության մասին բոլոր տվյալները, ինչպես նաև ամբուլատոր-պոլիկլինիկական համակարգի կողմից սպասարկվող բնակչության թվերը տրամադրվել են մարզպետարանի առողջապահության վարչության կողմից:

Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզում ներկայում գործում է 26 բժշկական կազմակերպություն, որից`

. հիվանդանոց` 4 (Աշտարակ, Ապարան, Թալին, Ծաղկահովիտ)

. պոլիկլինիկա` 4 (Աշտարակ, Ապարան, Թալին, Ծաղկահովիտ)

. առողջության կենտրոն` 3 (Արտենի, Արագած, Արագածավան)

. գյուղական բժշկական ամբուլատորիա` 14

. մարզային շտապ օգնության կայան` 1 (Աշտարակ)

Ամբուլատոր-պոլիկլինիկական հիմնարկների ենթակայությամբ գործում են 92 բուժակ-մանկաբարձական կետեր:

Ամբուլատոր պոլիկլինիկական համակարգում մեկ բնակչին ընկնող տարեկան հաճախումների թիվը կազմում է 0.9 (ՈՒջանի, Ոսկեվազի բժշկական ամբուլատորիա, Արագածավանի առողջության կենտրոն) -4.5 (Մաստարայի բժշկական ամբուլատորիա), միջին հաշվով 1.9 (տես աղյուսակ 1):

100 բնակչին ընկնող հիվանդանոցային ընդունելությունների թիվը` 3: Ընդհանուր մահճակալային ֆոնդը` 426 մահճակալ, որի ծանրաբեռնվածությունը 12% (Արտենի առողջության կենտրոն) -30% (Աշտարակի հիվանդանոց) է: Հատկապես թերբեռնված են աշխատում առողջության կենտրոնների ստացիոնար բաժինները (0-15%):

Մարզում առողջապահական համակարգում աշխատում է ընդամենը` 193 բժիշկ, 644 բուժքույր և 180 այլ աշխատող:

 

ԱՄԲՈՒԼԱՏՈՐ-ՊՈԼԻԿԼԻՆԻԿԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ

 

Աղյուսակ 1. Արագածոտնի մարզի ամբուլատոր-պոլիկլինիկական բուժհիմնարկներն ու ծառայությունների օգտագործումը (01.01.2005թ. դրությամբ)

 

._________________________________________________________________________.

|N  |    Բուժհաստատության անվանումը    |Ենթակայություն|Տարեկան  |Մեկ      |

|___|                                  |              |հաճախում-|բնակչին  |

|   |                                  |              |ների թիվը|ընկնող   |

|   |                                  |              |         |տարեկան  |

|   |                                  |              |         |հաճախումը|

|___|__________________________________|______________|_________|_________|

|1. |Աշտարակի պոլիկլինիկա              |մարզային      |    50403|      2.5|

|___|__________________________________|______________|_________|_________|

|2. |Արուճի գյուղական բժշկական         |համայնքային   |     6023|      2.1|

|   |ամբուլատորիա                      |              |         |         |

|___|__________________________________|______________|_________|_________|

|3. |Բյուրականի գյուղական բժշկական     |համայնքային   |     6340|      1.3|

|   |ամբուլատորիա                      |              |         |         |

|___|__________________________________|______________|_________|_________|

|4. |Կոշի գյուղական բժշկական           |համայնքային   |     6974|      1.7|

|   |ամբուլատորիա                      |              |         |         |

|___|__________________________________|______________|_________|_________|

|5. |Կարբիի գյուղական բժշկական         |համայնքային   |     9827|      1.1|

|   |ամբուլատորիա                      |              |         |         |

|___|__________________________________|______________|_________|_________|

|6. |Ոսկեվազի գյուղական բժշկական       |համայնքային   |     4755|      0.9|

|   |ամբուլատորիա                      |              |         |         |

|___|__________________________________|______________|_________|_________|

|7. |Սասունիկի գյուղական բժշկական      |համայնքային   |     6974|      2.5|

|   |ամբուլատորիա                      |              |         |         |

|___|__________________________________|______________|_________|_________|

|8. |Օշականի գյուղական բժշկական        |համայնքային   |     6974|      1.4|

|   |ամբուլատորիա                      |              |         |         |

|___|__________________________________|______________|_________|_________|

|9. |ՈՒջանի գյուղական բժշկական         |համայնքային   |     3804|      0.9|

|   |ամբուլատորիա                      |              |         |         |

|___|__________________________________|______________|_________|_________|

|10.|Փարպու գյուղական բժշկական         |համայնքային   |    10778|      2.7|

|   |ամբուլատորիա                      |              |         |         |

|___|__________________________________|______________|_________|_________|

|   |Ընդամենը` Աշտարակի տարածաշրջան    |              |   112852|      1.8|

|___|__________________________________|______________|_________|_________|

|11.|Ապարանի պոլիկլինիկա               |մարզային      |    19020|      1.8|

|___|__________________________________|______________|_________|_________|

|12.|Արագածի առողջության կենտրոն       |համայնքային   |     6657|      1.4|

|___|__________________________________|______________|_________|_________|

|13.|Շենավանի գյուղական բժշկական       |համայնքային   |     8559|      2.3|

|   |ամբուլատորիա                      |              |         |         |

|___|__________________________________|______________|_________|_________|

|14.|Քուչակի գյուղական բժշկական        |համայնքային   |     6023|      2.0|

|   |ամբուլատորիա                      |              |         |         |

|___|__________________________________|______________|_________|_________|

|   |Ընդամենը` Ապարանի տարածաշրջան     |              |    40259|      1.8|

|___|__________________________________|______________|_________|_________|

|15.|Թալինի պոլիկլինիկա                |մարզային      |    38040|      2.3|

|___|__________________________________|______________|_________|_________|

|16.|Արտենիի առողջության կենտրոն       |մարզային      |     5389|      1.3|

|___|__________________________________|______________|_________|_________|

|17.|Արագածավանի առողջության կենտրոն   |համայնքային   |     4438|      0.9|

|___|__________________________________|______________|_________|_________|

|18.|Ագարակի գյուղական բժշկական        |համայնքային   |     6023|      1.7|

|   |ամբուլատորիա                      |              |         |         |

|___|__________________________________|______________|_________|_________|

|19.|Ն. Բազմաբերդի գյուղական բժշկական  |համայնքային   |    20922|      3.4|

|   |ամբուլատորիա                      |              |         |         |

|___|__________________________________|______________|_________|_________|

|20.|Մաստարայի գյուղական բժշկական      |համայնքային   |    17435|      4.5|

|   |ամբուլատորիա                      |              |         |         |

|___|__________________________________|______________|_________|_________|

|   |Ընդամենը` Թալինի տարածաշրջան      |              |    92247|      2.3|

|___|__________________________________|______________|_________|_________|

|21.|Ծաղկահովտի պոլիկլինիկա            |մարզային      |    15553|      1.0|

|___|__________________________________|______________|_________|_________|

|   |Ընդամենը` Արագածի տարածաշրջան     |              |    15553|      1.0|

|___|__________________________________|______________|_________|_________|

|   |Ընդամենը` ամբողջ մարզում          |              |   260911|      1.9|

._________________________________________________________________________.

 

Աղյուսակ 2. Մարզի ամբուլատոր-պոլիկլինիկական համակարգի կադրային ներուժը

 

._________________________________________________________________________.

|NN |Բուժհաստատության             |Ընտա- |Թերա-|Մանկա-|Մանկա-|Նեղ   |Բուժ-|

|ը/կ|անվանումը                    |նեկան |պևտ  |բույժ |բարձ- |մասնա-|քույր|

|   |                             |բժիշկ |     |      |գինե- |գետ   |     |

|   |                             |      |     |      |կոլոգ |      |     |

|___|_____________________________|______|_____|______|______|______|_____|

|1. |Աշտարակի պոլիկլինիկա         |     -|   12|     9|     1|    25|   69|

|___|_____________________________|______|_____|______|______|______|_____|

|2. |Արուճի գյուղական բժշկական    |     1|    -|     -|     -|     -|    7|

|   |ամբուլատորիա                 |      |     |      |      |      |     |

|___|_____________________________|______|_____|______|______|______|_____|

|3. |Բյուրականի գյուղական բժշկական|     -|    1|     1|     1|     -|    7|

|   |ամբուլատորիա                 |      |     |      |      |      |     |

|___|_____________________________|______|_____|______|______|______|_____|

|4. |Կոշի գյուղական բժշկական      |     -|    1|     1|     -|     -|   11|

|   |ամբուլատորիա                 |      |     |      |      |      |     |

|___|_____________________________|______|_____|______|______|______|_____|

|5. |Կարբիի գյուղական բժշկական    |     2|    1|     -|     -|     -|   11|

|   |ամբուլատորիա                 |      |     |      |      |      |     |

|___|_____________________________|______|_____|______|______|______|_____|

|6. |Ոսկեվազի գյուղական բժշկական  |     -|    1|     -|     1|     -|   15|

|   |ամբուլատորիա                 |      |     |      |      |      |     |

|___|_____________________________|______|_____|______|______|______|_____|

|7. |Սասունիկի գյուղական բժշկական |     -|    1|     1|     -|     -|    3|

|   |ամբուլատորիա                 |      |     |      |      |      |     |

|___|_____________________________|______|_____|______|______|______|_____|

|8. |Օշականի գյուղական բժշկական   |     -|    3|     -|     -|     1|    9|

|   |ամբուլատորիա                 |      |     |      |      |      |     |

|___|_____________________________|______|_____|______|______|______|_____|

|9. |ՈՒջանի գյուղական բժշկական    |     -|    1|     1|     1|     -|   10|

|   |ամբուլատորիա                 |      |     |      |      |      |     |

|___|_____________________________|______|_____|______|______|______|_____|

|10.|Փարպու գյուղական բժշկական    |     -|    2|     -|     -|     1|    6|

|   |ամբուլատորիա                 |      |     |      |      |      |     |

|___|_____________________________|______|_____|______|______|______|_____|

|   |Ընդամենը` Աշտարակի           |     3|   23|    13|     4|    27|  148|

|   |տարածաշրջան                  |      |     |      |      |      |     |

|___|_____________________________|______|_____|______|______|______|_____|

|11.|Ապարանի պոլիկլինիկա          |     -|    2|     2|     -|     7|   31|

|___|_____________________________|______|_____|______|______|______|_____|

|12.|Արագածի առողջության կենտրոն  |     -|    -|     1|     1|     2|    7|

|___|_____________________________|______|_____|______|______|______|_____|

|13.|Շենավանի գյուղական բժշկական  |     1|    -|     -|     -|     -|    8|

|   |ամբուլատորիա                 |      |     |      |      |      |     |

|___|_____________________________|______|_____|______|______|______|_____|

|14.|Քուչակի գյուղական բժշկական   |     -|    2|     1|     -|     -|    6|

|   |ամբուլատորիա                 |      |     |      |      |      |     |

|___|_____________________________|______|_____|______|______|______|_____|

|   |Ընդամենը` Ապարանի տարածաշրջան|     1|    4|     4|     1|     9|   52|

|___|_____________________________|______|_____|______|______|______|_____|

|15.|Թալինի պոլիկլինիկա           |     -|    6|     4|     -|    14|   54|

|___|_____________________________|______|_____|______|______|______|_____|

|16.|Արտենիի առողջության կենտրոն  |     -|    1|     1|     1|     -|   16|

|___|_____________________________|______|_____|______|______|______|_____|

|17.|Արագածավանի առողջության      |      |     |      |      |      |    8|

|   |կենտրոն                      |      |     |      |      |      |     |

|___|_____________________________|______|_____|______|______|______|_____|

|18.|Ագարակի գյուղական բժշկական   |     2|    -|     -|     -|     -|    7|

|   |ամբուլատորիա                 |      |     |      |      |      |     |

|___|_____________________________|______|_____|______|______|______|_____|

|19.|Ն. Բազմաբերդի գյուղական      |     2|    1|     -|     -|     -|    9|

|   |բժշկական ամբուլատորիա        |      |     |      |      |      |     |

|___|_____________________________|______|_____|______|______|______|_____|

|20.|Մաստարայի գյուղական բժշկական |     1|    -|     -|     1|     -|    6|

|   |ամբուլատորիա                 |      |     |      |      |      |     |

|___|_____________________________|______|_____|______|______|______|_____|

|   |Ընդամենը` Թալինի տարածաշրջան |     5|    8|     5|     2|    14|  100|

|___|_____________________________|______|_____|______|______|______|_____|

|21.|Ծաղկահովտի պոլիկլինիկա       |     -|    2|     2|     -|     2|   32|

|___|_____________________________|______|_____|______|______|______|_____|

|   |Ընդամենը` Արագածի տարածաշրջան|     -|    2|     2|     -|     2|   32|

|___|_____________________________|______|_____|______|______|______|_____|

|   |Ընդամենը` ամբողջ մարզում     |     9|   37|    24|     7|    52|  332|

._________________________________________________________________________.

 

ՀԻՎԱՆԴԱՆՈՑԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ

 

Աղյուսակ 3. Մարզի հիվանդանոցային համակարգի հզորությունն ու

ծանրաբեռնվածությունը

 

._________________________________________________________________________.

|     Հիվանդանոցն ու    |ընդուն-|Վիրահա-  |Մահճա- |Մահ-  |Մահճա- |Բուժման |

|     բաժանմունքները    |ված    |տություն-|կալների|ճակալ-|կալների|միջին   |

|                       |հիվանդ-|ների     |թիվը   |օրերի |զբաղ-  |տևողու- |

|                       |ներ    |թիվը     |       |թիվը  |վածու- |թյունը  |

|                       |       |         |       |      |թյունը |        |

|_________________________________________________________________________|

|                          Աշտարակի հիվանդանոց                            |

|_________________________________________________________________________|

|վիրաբուժական           |    514|      433|     45|  5378|    36%|    10.5|

|_______________________|_______|_________|_______|______|_______|________|

|թերապևտիկ              |    228|        -|     30|  2389|    24%|    10.5|

|_______________________|_______|_________|_______|______|_______|________|

|մանկական               |    204|        -|     10|  1471|    45%|     7.2|

|_______________________|_______|_________|_______|______|_______|________|

|ինֆեկցիոն              |     80|        -|     10|   879|    27%|    11.0|

|_______________________|_______|_________|_______|______|_______|________|

|մանկաբարձ-գինեկոլոգիակ.|    889|      237|     45|  3542|    24%|     4.0|

|_______________________|_______|_________|_______|______|_______|________|

|վերակենդանացման        |     85|         |    (5)|      |       |     7.0|

|_______________________|_______|_________|_______|______|_______|________|

|Ընդամենը               |   2000|      670|    140| 13659|    30%|     6.8|

|_________________________________________________________________________|

|                          Ապարանի հիվանդանոց                             |

|_________________________________________________________________________|

|վիրաբուժական           |    206|      124|     25|  1375|    17%|     6.7|

|_______________________|_______|_________|_______|______|_______|________|

|թերապևտիկ              |    116|        -|     15|   614|    12%|     5.3|

|_______________________|_______|_________|_______|______|_______|________|

|մանկական               |    113|        -|     10|   759|    23%|     6.7|

|_______________________|_______|_________|_______|______|_______|________|

|ինֆեկցիոն              |    10 |        -|     10|    80|     2%|     8.0|

|_______________________|_______|_________|_______|______|_______|________|

|մանկաբարձակ.           |    224|       19|     15|  1157|    23%|     5.2|

|_______________________|_______|_________|_______|______|_______|________|

|գինեկոլոգիակ.          |    262|       49|      5|   512|    31%|     2.0|

|_______________________|_______|_________|_______|______|_______|________|

|տուբերկուլոզի բուժման  |     39|        -|     30|  1244|    13%|    31.9|

|_______________________|_______|_________|_______|______|_______|________|

|վերակենդանացման        |     38|         |    (4)|      |       |     3.2|

|_______________________|_______|_________|_______|______|_______|________|

|Ընդամենը               |   1008|      192|    110|  5741|    16%|     5.7|

|_________________________________________________________________________|

|                           Թալինի հիվանդանոց                             |

|_________________________________________________________________________|

|վիրաբուժական           |    197|      197|     30|  1235|    12%|     6.3|

|_______________________|_______|_________|_______|______|_______|________|

|թերապևտիկ              |    115|        -|     10|  1061|    32%|     9.2|

|_______________________|_______|_________|_______|______|_______|________|

|մանկական               |    110|        -|     15|   727|    15%|     6.6|

|_______________________|_______|_________|_______|______|_______|________|

|ինֆեկցիոն              |     89|        -|     10|   794|    24%|     8.9|

|_______________________|_______|_________|_______|______|_______|________|

|գինեկոլոգիակ.          |    160|         |     15|   600|    12%|     3.8|

|_______________________|_______|_________|_______|______|_______|________|

|ծննդաբերական           |    373|         |     20|  1038|    16%|     2.8|

|_______________________|_______|_________|_______|______|_______|________|

|վերակենդանացման        |     23|         |    (6)|      |       |     3.1|

|_______________________|_______|_________|_______|______|_______|________|

|Ընդամենը               |   1067|      197|    100|  5455|    16%|     5.1|

|_________________________________________________________________________|

|                         Ծաղկահովտի հիվանդանոց                           |

|_________________________________________________________________________|

|վիրաբուժական           |    103|       76|     10|   780|    24%|     7.6|

|_______________________|_______|_________|_______|______|_______|________|

|թերապևտիկ              |    103|        -|     10|   652|    20%|     6.3|

|_______________________|_______|_________|_______|______|_______|________|

|մանկական               |    104|        -|      5|   527|    32%|     5.1|

|_______________________|_______|_________|_______|______|_______|________|

|մանկաբարձ-գինեկոլոգիակ.|    145|       98|     10|  1487|    45%|    10.3|

|_______________________|_______|_________|_______|______|_______|________|

|վերակենդանաց           |       |         |    (5)|      |       |        |

|_______________________|_______|_________|_______|______|_______|________|

|Ընդամենը               |    455|      174|     35|  3446|    30%|     7.6|

|_________________________________________________________________________|

|                      Արտենիի առողջության կենտրոն                        |

|_________________________________________________________________________|

|մանկաբարձա-            |       |         |       |      |       |        |

|գինեկոլոգիական         |    134|       20|     15|   572|    12%|     4.3|

|_______________________|_______|_________|_______|______|_______|________|

|Ընդամենը               |    134|       20|     15|   572|    12%|     4.3|

|_________________________________________________________________________|

|                    Արագածավանի առողջության կենտրոն                      |

|_________________________________________________________________________|

|մանկաբարձա-            |       |         |       |      |       |        |

|գինեկոլոգիական         |      -|        -|     10|     -|      0|      - |

|_______________________|_______|_________|_______|______|_______|________|

|Ընդամենը               |       |         |     10|      |      0|        |

|_________________________________________________________________________|

|                      Արագածի առողջության կենտրոն                        |

|_________________________________________________________________________|

|թերապևտիկ              |     76|        -|      9|   532|    18%|     7.0|

|_______________________|_______|_________|_______|______|_______|________|

|ծննդատուն              |     90|         |      7|   270|    12%|     3.0|

|_______________________|_______|_________|_______|______|_______|________|

|Ընդամենը               |    166|         |     16|   802|    15%|     4.8|

|_______________________|_______|_________|_______|______|_______|________|

|Ընդամենը` մարզում      |   4792|     1253|    426| 29675|    21%|     6.2|

._________________________________________________________________________.

 

Աղյուսակում ներկայացված վերակենդանացման մահճակալների թիվը հիվանդանոցի մահճակալների ընդհանուր թվի և մահճակալների ծանրաբեռնվածության հաշվարկ կատարելիս հաշվի չի առնվել:

 

Աղյուսակ 4. Հիվանդանոցային համակարգի կադրային ներուժը

 

._________________________________________________________________________.

|Մասնագիտությունը    |Աշտարակի  |Ապարանի   |Թալինի    |Ծաղկահովտի|Ընդամենը|

|                    |հիվանդանոց|հիվանդանոց|հիվանդանոց|հիվանդանոց|        |

|____________________|__________|__________|__________|__________|________|

|թերապևտ             |         3|         3|         1|         2|       9|

|____________________|__________|__________|__________|__________|________|

|մանկաբույժ          |         2|         3|         2|         1|       8|

|____________________|__________|__________|__________|__________|________|

|վիրաբույժ           |         5|         3|         3|         2|      13|

|____________________|__________|__________|__________|__________|________|

|մանկաբարձ-գինեկոլոգ |        10|         1|         5|         1|      17|

|____________________|__________|__________|__________|__________|________|

|ինֆեկցիոնիստ        |         1|          |         1|          |       2|

|____________________|__________|__________|__________|__________|________|

|վնասվածքաբան        |          |         1|          |          |       1|

|____________________|__________|__________|__________|__________|________|

|ուրոլոգ             |          |          |          |          |        |

|____________________|__________|__________|__________|__________|________|

|թոքաբան             |          |          |          |          |        |

|____________________|__________|__________|__________|__________|________|

|սրտաբան             |          |          |          |          |        |

|____________________|__________|__________|__________|__________|________|

|էնդոկրինոլոգ        |          |          |          |          |        |

|____________________|__________|__________|__________|__________|________|

|քիթ-կոկորդ-ականջաբան|         1|          |         1|          |       2|

|____________________|__________|__________|__________|__________|________|

|ակնաբույժ           |          |          |          |          |        |

|____________________|__________|__________|__________|__________|________|

|պաթանատոմ           |          |          |          |         1|       1|

|____________________|__________|__________|__________|__________|________|

|անեսթեզիոլոգ -      |          |          |          |          |        |

|ռեանիմատոլոգ        |          |         1|         1|          |       2|

|____________________|__________|__________|__________|__________|________|

|լաբորատոր բժիշկ     |         4|         3|         1|         1|       9|

|____________________|__________|__________|__________|__________|________|

|գաստրոէնտերոլոգ     |          |          |          |          |        |

|____________________|__________|__________|__________|__________|________|

|նեֆրոլոգ            |          |          |          |          |        |

|____________________|__________|__________|__________|__________|________|

|մաշկավեներաբան      |          |          |          |          |        |

|____________________|__________|__________|__________|__________|________|

|ռևմատոլոգ           |         1|          |          |          |       1|

|____________________|__________|__________|__________|__________|________|

|նյարդաբան           |         1|          |          |          |       1|

._________________________________________________________________________.

 

Ինչպես ցույց է տրված աղյուսակում տարածաշրջանային հիվանդանոցներում կա նեղ մասնագետների պահանջարկ, սակայն որոշ մասնագիտությունների գծով այդ կադրերն առկա են պոլիկլինիկական համակարգում` օր. ակնաբույժ, ուրոլոգ, մաշկավեներաբան, ներզատաբան և այլն:

 

ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՕՊՏԻՄԱԼԱՑՄԱՆ ՊԼԱՆ

 

Արագածոտնի մարզի առողջապահական համակարգի կողմից իրականացվող ծառայությունների արդյունավետության ու որակի բարձրացման առումով առաջարկվում է վերակազմակերպել գործող համակարգը` ելնելով հետևյալ չափանիշներից և սկզբունքներից:

. կրկնվող, միանման գործառույթներ իրականացնող և թերծանրաբեռնությամբ աշխատող ծառայությունների միավորում,

. լաբորատոր-ախտորոշիչ ծառայությունների միավորում,

. չօգտագործվող կամ անարդյունավետ օգտագործվող տարածքների օտարում,

. հարկ եղած դեպքում տարածքային պոլիկլինիկաների և հիվանդանոցների միավորում` հիշյալ բժշկական կազմակերպությունների գործունեության ուսումնասիրության արդյունքների հիման վրա:

Մարզի առողջապահական համակարգում ըստ առանձին տարածաշրջանների կկատարվեն հետևյալ կառուցվածքային փոփոխությունները` կազմակերպությունների վերակազմավորման և լուծարման աշխատանքներն իրականացնելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի և «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի պահանջներին համապատասխան.

 

I. Աշտարակի տարածաշրջան

 

Աշտարակի տարածաշրջանում գործում են «Աշտարակի պոլիկլինիկա», «Աշտարակի հիվանդանոց» և «Աշտարակի մարզային շտապ օգնության կայան» փակ բաժնետիրական ընկերությունները: Տարածաշրջանի բնակչության բուժօգնության և սպասարկման գործընթացը կանոնակարգելու նպատակով նախատեսվում է.

1. Աշտարակի պոլիկլինիկա» փակ բաժնետիրական ընկերությունը, «Աշտարակի հիվանդանոց» փակ բաժնետիրական ընկերությունը և «Աշտարակի մարզային շտապ օգնության կայան» փակ բաժնետիրական ընկերությունը միաձուլման ձևով վերակազմակերպել` ստեղծելով «Աշտարակի բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերություն: Պոլիկլինիկական նեղ մասնագիտական և ախտորոշիչ ծառայությունները միավորել հիվանդանոցային համանուն ծառայությունների հետ` պոլիկլինիկայի շենքում թողնելով միայն բժշկական օգնության և սպասարկման առաջնային օղակի կաբինետները` հետագայում դրանք ընտանեկան բժշկության կենտրոնի վերածելու նպատակով:

(1-ին կետը փոփ. 14.06.07 թիվ 770-Ն որոշում)

2. Հիվանդանոցային ծառայությունները (մահճակալների թիվն օպտիմալացնելուց հետո) կենտրոնացնել հիվանդանոցի N 1 մասնաշենքում: Արդյունքում ազատել և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությանը հանձնել հիվանդանոցի հիմնական մասնաշենքը` շուրջ 2000 քառ. մետր բաժնետոմսերի հետգնման և մարման ճանապարհով նվազեցնելով «Աշտարակի բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալը.

2.1. «Աշտարակի բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության (պետական գրանցման համարը` 03Ա076985) գույքի կազմից Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով առանձնացնել Աշտարակի Գ. Նարեկացու 61 հասցեում գտնվող, 1549638 դրամ հաշվեկշռային արժեք և 1362 քառ. մետր մակերես ունեցող N 2 մասնաշենքը և այն ամրացնել «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին:

2.2. «Աշտարակի բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության N 2 մասնաշենքի հաշվեկշռային արժեքի չափով` բաժնետոմսերի հետգնման և մարման միջոցով նվազեցնել ընկերության կանոնադրական կապիտալը:

2.3. Սույն բաժնի 2.2-րդ կետում նշված մասնաշենքի առանձնացման ժամանակ հաշվարկվող ավելացված արժեքի հարկը վճարել «Հայաստանի Հանրապետության 2017 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 9-րդ կետով սահմանված կարգով:

3. Օպտիմալացման ենթարկել «Աշտարակի բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության հիվանդանոցային ծառայությունները` կրճատելով մահճակալների թիվը` այն 70-ից հասցնելով 45-ի, այդ թվում` վիրաբուժական բաժանմունք` 15, թերապևտիկ, մանկական, ինֆեկցիոն բաժանմունքներ` 15, մանկաբարձագինեկոլոգիական բաժանմունք` 10, վերակենդանացման բաժանմունք` 5 մահճակալ:

4. Աշտարակի պոլիկլինիկայի տուբերկուլոզային կաբինետը վերանվանել տուբերկուլոզի դեմ պայքարի կաբինետ` վերապահելով նրան դիսպանսեր հսկողության գործառույթ: Կազմակերպել խորխի բակտերիոսկոպիկ հետազոտության գործառույթ պոլիկլինիկայի լաբորատորիայի կազմում:

5. Առաջարկել Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի ՈՒշիի համայնքի ղեկավարին մշակել և համայնքի ավագանու հաստատմանը սահմանված կարգով ներկայացնել «ՈՒշիի առողջության առաջնային պահպանման կենտրոն» համայնքային ոչ առևտրային կազմակերպությունը լուծարելու մասին համայնքի ավագանու որոշման նախագիծը:

6. Առաջարկել Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Կարբիի համայնքի ղեկավարին «ՈՒշիի առողջության առաջնային պահպանման կենտրոն» համայնքային ոչ առևտրային կազմակերպության լուծարումից հետո ապահովել ՈՒշի բնակավայրում «Կարբիի առողջության առաջնային պահպանման կենտրոն» համայնքային ոչ առևտրային կազմակերպության կողմից բուժակ-մանկաբարձական կետի ստեղծումը:

(Աշտարակի տարածաշրջան բաժինը փոփ. 10.08.17 թիվ 958-Ն որոշում)

 

II. Թալինի տարածաշրջան

 

Թալինի տարածաշրջանում գործում են «Թալինի պոլիկլինիկա», «Թալինի հիվանդանոց» փակ բաժնետիրական ընկերությունները և մարզային շտապ օգնության կայանի Թալինի մասնաճյուղը: Որոշվում է`

1. Միաձուլման ձևով վերակազմակերպել «Թալինի հիվանդանոց» փակ բաժնետիրական ընկերությունը, «Թալինի պոլիկլինիկա» փակ բաժնետիրական ընկերությունը` ստեղծելով «Թալինի բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերություն:

2. «Աշտարակի մարզային շտապ բժշկական օգնության կայան» փակ բաժնետիրական ընկերության գույքի կազմից օրենքով սահմանված կարգով առանձնացնել Թալինի մասնաճյուղի գույքը և օրենքով սահմանված կարգով հանձնել «Թալինի բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերությանը, սահմանված կարգով ավելացնելով «Թալինի բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալը և նվազեցնելով «Աշտարակի մարզային շտապ բժշկական օգնության կայան» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալը:

3. Պոլիկլինիկայի նեղ մասնագետներին և ախտորոշիչ ծառայությունները տեղափոխել հիվանդանոցի կազմ, իսկ պոլիկլինիկայում թողնել միայն առաջնային օղակի բժիշկներին` հետագայում այն վերածելով ընտանեկան բժշկության կենտրոնի:

4. Թալինի պոլիկլինիկայի ստորաբաժանում կազմող, սակայն առանձին շենքում տեղադրված ստոմատոլոգիական բաժանմունքը տեղափոխել Թալինի պոլիկլինիկայի ներկայում դատարկ` երրորդ հարկ, ազատելով և օտարելով վերոհիշյալ բաժանմունքի 1200 քառակուսի մետր մակերեսով շենքը:

5. Օպտիմալացնել հիվանդանոցի ծառայությունները` մահճակալների թիվը կրճատելով 40-ի: Քանի որ հիվանդանոցի շենքը գտնվում է գերազանց վիճակում և ոչ մի վերանորոգման կարիք չունի, մինչդեռ ինֆեկցիոն բաժանմունքը գործում է առանձին վատ վիճակում գտնվող շենքում` առաջարկվում է այն տեղափոխել հիվանդանոցի վերանորոգված առաջին հարկ` հինգ մահճակալով և առանձին մուտքի ստեղծմամբ: Արդյունքում կազատվի ինֆեկցիոն հիվանդանոցի մասնաշենքը` շուրջ 500 քմ:

6. Հաշվի առնելով տարածաշրջանում գործող Արտենի և Արագածավան առողջության կենտրոնների ստացիոնար բաժինների թերբեռնվածությունը (0-12% մահճակալների ծանրաբեռնվածություն)` կրճատել Արտենի առողջության կենտրոնի ստացիոնար մահճակալների թիվը 15-ից 5-ի, Արագածավանի առողջության կենտրոնի ստացիոնար մասը լուծարել:

7. Օրենքով սահմանված կարգով առանձնացնել «Արագածավանի առողջության կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության ստացիոնար մասի գույքը և այն սահմանված կարգով հանձնել «Թալինի բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերությանը` համապատասխան չափով նվազեցնելով «Արագածավանի բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալը և ավելացնելով «Թալինի բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալը:

8. Ստորև ներկայացված է Թալինի տարածաշրջանի ստացիոնար բժշկական կազմակերպությունների առաջարկվող կառուցվածքը.

 

._________________________________________________________________________.

|    Բժշկական       |  Բաժանմունքները  |Մահճակալ-  |Մահճակալ-|Մահճակալների|

|  կազմակերպության  |                  |ների ներկա |ների     |առաջարկվող  |

|    անվանումը      |                  |ծանրաբեռն- |ներկա    |թիվը        |

|                   |                  |վածությունը|թիվը     |            |

|                   |                  |   %       |         |            |

|___________________|__________________|___________|_________|____________|

|Թալինի հիվանդանոց  |վիրաբուժական      |     12    |    30   |     10     |

|                   |__________________|___________|_________|____________|

|                   |թերապևտիկ         |     32    |    15   |10 (5` մեծեր|

|                   |__________________|___________|_________|և  5`       |

|                   |մանկական          |     15    |    10   |մանկական)   |

|                   |__________________|___________|_________|____________|

|                   |ինֆեկցիոն         |     24    |    10   |8 (ինֆեկցիոն|

|                   |                  |           |         |պալատ)      |

|                   |__________________|___________|_________|____________|

|                   |գինեկոլոգիական    |     12    |    15   |      6     |

|                   |__________________|___________|_________|____________|

|                   |ծննդաբերական      |     16    |    20   |      6     |

|___________________|__________________|___________|_________|____________|

|Ընդամենը           |                  |     16    |   100   |     40     |

|___________________|__________________|___________|_________|____________|

|Արտենի առողջության |մանկաբարձա-       |     12    |    15   |5 (Թալինի   |

|կենտրոն            |գինեկոլոգիական    |           |         |հիվանդանոցի |

|                   |                  |           |         |մասնաճյուղ) |

|___________________|__________________|___________|_________|____________|

|Արագածավանի        |մանկաբարձա-       |      0    |   10    |      0     |

|առողջության կենտրոն|գինեկոլոգիական    |           |         |            |

|___________________|__________________|___________|_________|____________|

|Ընդամենը           |                  |    15%    |  125    |     45     |

|տարածաշրջանում     |                  |           |         |            |

._________________________________________________________________________.

 

5. Թալինի պոլիկլինիկայի տուբերկուլոզային կաբինետը վերանվանել տուբերկուլոզի դեմ պայքարի կաբինետ` վերապահելով նրան դիսպանսեր հսկողության գործառույթ: Կազմակերպել խորխի բակտերիոսկոպիկ հետազոտության գործառույթ պոլիկլինիկայի լաբորատորիայի կազմում:

 

III. Ապարանի տարածաշրջան

 

Ապարանի տարածաշրջանում գործում են «Ապարանի պոլիկլինիկա», «Ապարանի հիվանդանոց» փակ բաժնետիրական ընկերությունները` տեղակայված միևնույն շենքում: Հիվանդանոցի կազմում գործում է նաև շտապ օգնության կայանը: Նախատեսվում է.

1. Ապարանի պոլիկլինիկա» փակ բաժնետիրական ընկերությունը և «Ապարանի հիվանդանոց» փակ բաժնետիրական ընկերությունը միաձուլման ձևով վերակազմակերպել` ստեղծելով «Ապարանի բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերություն` հիվանդանոցային ստացիոնար մահճակալների թիվը հասցնելով 50-ի, և պոլիկլինիկական նեղ մասնագիտական ու ախտորոշիչ ծառայությունները միավորել հիվանդանոցային համանուն ծառայությունների հետ:

(1-ին կետը փոփ. 14.06.07 թիվ 770-Ն որոշում)

2. Արագածի առողջության կենտրոնի ստացիոնար մահճակալները կրճատել 5-ի, այն վերածելով Ապարանի բժշկական կենտրոնի մասնաճյուղի:

Ստորև ներկայացված է Ապարանի տարածաշրջանի ստացիոնար բժշկական հիմնարկների առաջարկվող կառուցվածքը:

 

._________________________________________________________________________.

|    Բժշկական       |  Բաժանմունքները  |Մահճակալ-  |Մահճակալ-|Նախատեսվող  |

|  կազմակերպության  |                  |ների ներկա |ների     |մահճակալների|

|    անվանումը      |                  |ծանրաբեռն- |ներկա    |թիվը        |

|                   |                  |վածությունը|թիվը     |            |

|                   |                  |   %       |         |            |

|___________________|__________________|___________|_________|____________|

|Ապարանի հիվանդանոց |վիրաբուժական      |     17    |    25   |     20     |

|                   |__________________|___________|_________|____________|

|                   |թերապևտիկ         |     12    |    15   |            |

|                   |__________________|___________|_________|     15     |

|                   |մանկական          |     23    |    10   |            |

|                   |__________________|___________|_________|____________|

|                   |ինֆեկցիոն         |      2    |    10   |      0     |

|                   |__________________|___________|_________|____________|

|                   |մանկաբարձական     |     23    |    15   |      6     |

|                   |__________________|___________|_________|            |

|                   |գինեկոլոգիական    |     31    |     5   |      4     |

|___________________|__________________|___________|_________|____________|

|Ընդամենը           |                  |     16    |    80   |     45     |

|___________________|__________________|___________|_________|____________|

|Արագածի առողջության|թերապևտիկ         |     18    |     9   |      3     |

|կենտրոն            |                  |           |         |            |

|___________________|__________________|___________|_________|____________|

|                   |մանկաբարձական     |     12    |     7   |      2     |

|___________________|__________________|___________|_________|____________|

|Ընդամենը           |                  |     15    |    16   |      5     |

|___________________|__________________|___________|_________|____________|

|Ընդամենը           |                  |     16    |   126   |     55     |

|տարածաշրջանում     |                  |           |         |            |

._________________________________________________________________________.

(2-րդ կետը փոփ. 12.12.13 թիվ 1387-Ն որոշում)

3. (3-րդ կետն ուժը կորցրել է 12.12.13 թիվ 1387-Ն որոշում)

4. Ապարանի պոլիկլինիկայի տուբերկուլոզային կաբինետը վերանվանել տուբերկուլոզի դեմ պայքարի կաբինետ` վերապահելով նրան դիսպանսեր հսկողության գործառույթ: Կազմակերպել խորխի բակտերիոսկոպիկ հետազոտության գործառույթ պոլիկլինիկայի լաբորատորիայի կազմում:

 

IV. Արագածի տարածաշրջան

 

Ծաղկահովիտ գյուղում ներկայում գործում է «Ծաղկահովտի պոլիկլինիկա», «Ծաղկահովտի հիվանդանոց» փակ բաժնետիրական ընկերությունները և մարզային շտապ օգնության կայանի Ծաղկահովտի մասնաճյուղը: Նախատեսվում է.

1. «Ծաղկահովտի բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերությունը վերանվանել «Ծաղկահովտի առողջության կենտրոն» փակ բաժնետիրական ընկերություն:

(1-ին կետը փոփ. 14.06.07 թիվ 770-Ն որոշում)

1.1. «Ծաղկահովտի առողջության կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության հիվանդանոցային ծառայությունները (մահճակալների օպտիմալացումից հետո) կենտրոնացնել հիմնական մասնաշենքի առաջին հարկում: Արդյունքում` ազատել, «Ծաղկահովտի առողջության կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության գույքի կազմից առանձնացնել և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությանն ամրացնել 189 քառ. մետր մակերես և 525.0 հազ. դրամ հաշվեկշռային սկզբնական արժեք ունեցող ավտոտնակները, 134.4 քառ. մետր մակերես և 230.0 հազ. դրամ հաշվեկշռային սկզբնական արժեք ունեցող կաթսայատունը, 397.15 քառ. մետր մակերես և 2,250.0 հազ. դրամ հաշվեկշռային սկզբնական արժեք ունեցող ինֆեկցիոն շենքը (այսուհետ` գույք)` համապատասխան չափով, բաժնետոմսերի հետգնման և մարման միջոցով` նվազեցնելով «Ծաղկահովտի առողջության կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալը:

1.2. Սույն բաժնի 1.1-ին կետում նշված գույքի առանձնացման ժամանակ հաշվարկվող ավելացված արժեքի հարկը վճարել «Հայաստանի Հանրապետության 2017 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 9-րդ կետով սահմանված կարգով:

1.3. Օպտիմալացման ենթարկել «Ծաղկահովտի առողջության կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության հիվանդանոցային ծառայությունները` կրճատելով մահճակալների թիվը` այն 20-ից հասցնելով 7-ի, այդ թվում` վիրաբուժական բաժանմունք` 2, թերապևտիկ և մանկական բաժանմունքներ` 3, մանկաբարձագինեկոլոգիական բաժանմունք` 2:

2. Օտարել ազատված շենքերը` ավելի քան 1000 քառակուսի մետր ընդհանուր տարածքով, ներառյալ արդեն իսկ փակ, սակայն հիվանդանոցի հաշվեկշռի վրա գտնվող ինֆեկցիոն մասնաշենքը:

3. Ծաղկահովտի պոլիկլինիկայի տուբերկուլոզային կաբինետը վերանվանել տուբերկուլոզի դեմ պայքարի կաբինետ` վերապահելով նրան դիսպանսեր հսկողության գործառույթ: Կազմակերպել խորխի բակտերիոսկոպիկ հետազոտության գործառույթ պոլիկլինիկայի լաբորատորիայի կազմում:

Այսպիսով, նշված օպտիմալացման ծրագրի իրականացման արդյունքում մարզում կունենանք`

բժշկական կենտրոններ` երեք (Աշտարակ, Ապարան և Թալին),

առողջության կենտրոններ` երեք (Արտենի, Ծաղկահովիտ և Արագած),

առողջության առաջնային պահպանման կենտրոններ` տասնհինգ (ներառյալ Արագածավանը):

Ծրագրի արդյունքում ընդհանուր մահճակալային ֆոնդը կկրճատվի 426-ից 190 (70` Աշտարակ, 55` Ապարան, 45` Թալին, 20` Ծաղկահովիտ) և կկրճատվի շուրջ 6300 քառակուսի մետր անօգտագործելի տարածք: Ծրագրի իրականացումը կհանգեցնի թերբեռնված ախտորոշիչ ծառայությունների և վարչական համակարգերի միավորման, ինչպես նաև առողջապահական համակարգի ռեսուրսների, ներառյալ` կադրային ներուժի ռացիոնալ օգտագործման:

Նախատեսված միջոցառումները չեն ազդի Արագածոտնի մարզի բնակչությանը տրամադրվող բժշկական ծառայությունների ֆիզիկական մատչելիության վրա, քանի որ փոփոխություններ առաջարկելիս հաշվի է առնվել բժշկական հաստատությունների աշխարհագրական տեղակայումը: Ակնկալվում է նաև, որ օպտիմալացման արդյունքում ազատված շենքերի պահպանման և վարչական ծախսերի կրճատման հաշվին կբարելավվի բժշկական հիմնարկների տեխնիկական հագեցվածությունը, որն իր հերթին կբարձրացնի տրամադրվող բժշկական ծառայությունների որակը, այդ թվում նաև շտապ օգնության ծառայության, ինչը կնպաստի բժշկական ծառայությունների ֆիզիկական մատչելիության աճին: Մարզում ընտանեկան բժիշկների գրասենյակների ծավալումը ոչ միայն հնարավորություն կտա առավել մատչելի դարձնել բնակչությանը տրամադրվող բժշկական օգնությունը, այլև կուժեղացնի առողջության առաջնային պահպանման օղակի և հիվանդանոցների միջև կապը:

Ծախսերի կրճատման հաշվին կավելանան նաև պետական պատվերի շրջանակներում կազմակերպվող բժշկական օգնության ծավալները` հանգեցնելով բնակչությանը և, մասնավորապես, սոցիալապես անապահով խմբերին տրամադրվող ծառայությունների ֆինանսական մատչելիության աճին:

3.1. Սույն որոշման N 1 հավելվածի «I. Աշտարակի տարածաշրջան» գլխի 1-ին կետի համաձայն վերակազմակերպվող «Աշտարակի մարզային շտապ օգնության կայան» փակ բաժնետիրական ընկերության գույքի կազմից առանձնացնել Ծաղկահովտի մասնաճյուղի շարժական գույքը և այն, որպես սեփականություն, հանձնել «Ծաղկահովտի առողջության կենտրոն» փակ բաժնետիրական ընկերությանը:

(3.1-րդ կետը լրաց. 14.06.07 թիվ 770-Ն որոշում)

(Արագածի տարածաշրջան բաժինը փոփ. 10.08.17 թիվ 958-Ն որոշում)

(1-ին հավելվածը փոփ. 27.09.07 թիվ 1218-Ն, 25.12.08 թիվ 1572-Ն որոշումներ)

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության

2006 թվականի նոյեմբերի 2-ի

N 1911-Ն որոշման

 

ԾՐԱԳԻՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՕՊՏԻՄԱԼԱՑՄԱՆ

 

Ներկա իրավիճակը

 

Ներկա իրավիճակի նկարագրում ներկայացված առողջապահական հիմնարկների հզորությունների և գործունեության մասին բոլոր տվյալները, ինչպես նաև ամբուլատոր-պոլիկլինիկական համակարգի կողմից սպասարկվող բնակչության թվերը տրամադրվել են մարզպետարանի առողջապահության վարչության կողմից:

Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզում գործում են թվով 61 առողջապահական պետական փակ բաժնետիրական ընկերություններ, այդ թվում`

. հիվանդանոց` 3 (Արմավիր, Վաղարշապատ, Մեծամոր),

. ծննդատուն` 1 (Վաղարշապատ),

. կանանց կոնսուլտացիա առանձին իրավաբանական անձի կարգավիճակով` 1 (Վաղարշապատ),

. հակատուբերկուլոզային դիսպանսեր` 1 (Վաղարշապատ),

. պոլիկլինիկա` 3 (Արմավիր, Վաղարշապատ. Մեծամոր),

. առողջության կենտրոն` 8 (Բաղրամյանի մոր և մանկան առողջության պահպանման կենտրոնը և Երվանդաշատի առողջության կենտրոնը` Բաղրամյանի տարածաշրջանում, Մրգաշատի, Լենուղու, Մարգարայի, Ջանֆիդայի և Արմավիրի առողջության կենտրոնները` Արմավիրի տարածաշրջանում և Գայի առողջության կենտրոն` Վաղարշապատի տարածաշրջանում),

. մարզային արյան փոխներարկման կայան` 1 (Արմավիր քաղաքում),

. համայնքային ենթակայության գյուղական բժշկական ամբուլատորիաներ` 43:

Առողջության կենտրոնների և գյուղական ամբուլատորիաների ենթակայությամբ գործում են նաև 39 բուժակ-մանկաբարձական կետեր:

Ամբուլատոր-պոլիկլինիկական համակարգում մեկ բնակչին ընկնող տարեկան հաճախումների թիվը կազմում է 0.2 (Արևիկի բժշկական ամբուլատորիա) - 3.1 (Բաղրամյանի մոր և մանկան առողջության պահպանման կենտրոն), միջին հաշվով 1.3 (աղյուսակ 1), 100 բնակչին ընկնող հիվանդանոցային ընդունելությունների թիվը` 3.4: Ընդհանուր մահճակալային ֆոնդը կազմում է 665 մահճակալ, որի միջին ծանրաբեռնվածությունը 30% է: Առողջության կենտրոններից հինգում (Արմավիրի, Մրգաշատի, Գայի, Բաղրամյանի մոր և մանկան, Երվանդաշատի) կան ստացիոնար մահճակալներ` ընդամենը` 50 մահճակալ, որոնցից փաստացի գործում են միայն Երվանդաշատի` 10 և Բաղրամյանի մոր և մանկան առողջության պահպանման կենտրոնի քսան մահճակալներից` 6 մանկական մահճակալը:

Մարզում առողջապահական համակարգում աշխատում է ընդամենը` 413 բժիշկ, 987 բուժքույր և 522 այլ աշխատող:

 

ԱՄԲՈՒԼԱՏՈՐ-ՊՈԼԻԿԼԻՆԻԿԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ

 

Աղյուսակ 1. Արմավիրի մարզի ամբուլատոր-պոլիկլինիկական բուժհիմնարկները

և ծառայությունների օգտագործումը (01.01.2005 թ. դրությամբ)

 

._______________________________________________________________________.

|       Բուժհաստատության անվանումը               |Տարեկան  |Մեկ բնակչին |

|                                                |հաճախում-|ընկնող      |

|                                                |ների թիվը|տարեկան     |

|                                                |         |հաճախումը   |

|________________________________________________|_________|____________|

|1. |Արմավիրի պոլիկլինիկա                        |   108308|         2.9|

|___|____________________________________________|_________|____________|

|2. |Վաղարշապատի պոլիկլինիկա                     |    70478|         1.2|

|___|____________________________________________|_________|____________|

|3. |Մեծամորի պոլիկլինիկա                        |    26886|         2.2|

|___|____________________________________________|_________|____________|

|4. |Բաղրամյանի մոր և  մանկան առողջության կենտրոն|    12309|         3.1|

|___|____________________________________________|_________|____________|

|5. |Արմավիրի առողջության կենտրոն                |     5199|         1.0|

|___|____________________________________________|_________|____________|

|6. |Լենուղու առողջության կենտրոն                |     3133|         1.0|

|___|____________________________________________|_________|____________|

|7. |Մրգաշատի առողջության կենտրոն                |     3736|         0.8|

|___|____________________________________________|_________|____________|

|8. |Մարգարայի առողջության կենտրոն               |     3041|         1.2|

|___|____________________________________________|_________|____________|

|9. |Վարդանաշենի առողջության կենտրոն             |     1580|         0.7|

|___|____________________________________________|_________|____________|

|10.|Տանձուտի բժշկական ամբուլատորիա              |     1884|         0.9|

|___|____________________________________________|_________|____________|

|11.|Հոկտեմբերի բժշկական ամբուլատորիա            |     3573|         0.7|

|___|____________________________________________|_________|____________|

|12.|Ձերժինսկու բժշկական ամբուլատորիա            |     1695|         1.1|

|___|____________________________________________|_________|____________|

|13.|Արգավանդի բժշկական ամբուլատորիա             |     3314|         1.4|

|___|____________________________________________|_________|____________|

|14.|Փշատավանի բժշկական ամբուլատորիա             |     2029|         0.7|

|___|____________________________________________|_________|____________|

|15.|Սովետականի բժշկական ամբուլատորիա            |     1927|         1.0|

|___|____________________________________________|_________|____________|

|16.|Արևիկի  բժշկական ամբուլատորիա               |     1127|         0.4|

|___|____________________________________________|_________|____________|

|17.|Բամբակաշատի բժշկական ամբուլատորիա           |     2150|         0.6|

|___|____________________________________________|_________|____________|

|18.|Մայիսյանի բժշկական ամբուլատորիա             |     1444|         1.0|

|___|____________________________________________|_________|____________|

|19.|Գետաշենի բժշկական ամբուլատորիա              |     3689|         1.2|

|___|____________________________________________|_________|____________|

|20.|Շենավանի բժշկական ամբուլատորիա              |     3108|         1.1|

|___|____________________________________________|_________|____________|

|21.|Նոր Արտագերսի բժշկական ամբուլատորիա         |     2531|         1.2|

|___|____________________________________________|_________|____________|

|22.|Զարթոնքի բժշկական ամբուլատորիա              |     2972|         0.5|

|___|____________________________________________|_________|____________|

|23.|Նալբանդյանի բժշկական ամբուլատորիա           |     4567|         0.6|

|___|____________________________________________|_________|____________|

|24.|Ջանֆիդայի բժշկական ամբուլատորիա             |     2102|         0.7|

|___|____________________________________________|_________|____________|

|25.|Նորապատի բժշկական ամբուլատորիա              |     2114|         0.7|

|___|____________________________________________|_________|____________|

|26.|Հացիկի բժշկական ամբուլատորիա                |     1417|         0.6|

|___|____________________________________________|_________|____________|

|27.|Խանջյանի բժշկական ամբուլատորիա              |     1765|         0.5|

|___|____________________________________________|_________|____________|

|28.|Գայի բժշկական ամբուլատորիա                  |     3818|         0.6|

|___|____________________________________________|_________|____________|

|29.|Ոսկեհատի բժշկական ամբուլատորիա              |     2158|         0.9|

|___|____________________________________________|_________|____________|

|30.|Ջրառատի բժշկական ամբուլատորիա               |     3918|         0.8|

|___|____________________________________________|_________|____________|

|31.|Գրիբոյեդովի բժշկական ամբուլատորիա           |     1780|         0.9|

|___|____________________________________________|_________|____________|

|32.|Խորոնքի բժշկական ամբուլատորիա               |     2754|         0.7|

|___|____________________________________________|_________|____________|

|33.|Առատաշենի բժշկական ամբուլատորիա             |     4130|         1.0|

|___|____________________________________________|_________|____________|

|34.|Ակնալճի բժշկական ամբուլատորիա               |     1823|         0.6|

|___|____________________________________________|_________|____________|

|35.|Արաքսի բժշկական ամբուլատորիա                |     1051|         0.7|

|___|____________________________________________|_________|____________|

|36.|Արշալույսի բժշկական ամբուլատորիա            |     2537|         0.7|

|___|____________________________________________|_________|____________|

|37.|Հայթաղի բժշկական ամբուլատորիա               |     2368|         0.9|

|___|____________________________________________|_________|____________|

|38.|Արագածի բժշկական ամբուլատորիա               |     3915|         1.0|

|___|____________________________________________|_________|____________|

|39.|Սամաղարի բժշկական ամբուլատորիա              |     4350|         0.6|

|___|____________________________________________|_________|____________|

|40.|Նորակերտի բժշկական ամբուլատորիա             |     1729|         0.5|

._______________________________________________________________________.

 

-----------------------------------------

ԻՐՏԵԿ - շարունակությունը հաջորդ մասերում

 

րչո

 

 

pin
ՀՀ կառավարություն
02.11.2006
N 1911-Ն
Որոշում