Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՄԱՐԶԵՐԻ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

ՀՀ ՄԱՐԶԵՐԻ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ ՕՊՏԻՄԱԼԱՑՄԱՆ ԾՐԱԳՐԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ (6 ...

 

 

040.1911.230107

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«23» հունվարի 2007 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

2 նոյեմբերի 2006 թվականի N 1911-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՐԶԵՐԻ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ ՕՊՏԻՄԱԼԱՑՄԱՆ ԾՐԱԳՐԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(6-րդ մաս)

 

._________________________________________________________________________.

|«Դիլիջանի բժշկական կենտրոն»     |Մահճակալների|Մահճակալների  |Մահճակալների|

|փակ բաժնետիրական ընկերություն   |ներկա թիվը  |ներկա զբաղվա- |առաջարկվող  |

|                                |            |ծությունը (%) |թիվը        |

|________________________________|____________|______________|____________|

|Թերապևտիկ                       |      15    |       33     |            |

|________________________________|____________|______________|    15      |

|Մանկական                        |      10    |       18     |            |

|________________________________|____________|______________|____________|

|Վիրաբուժական                    |      30    |       10     |     5      |

|________________________________|____________|______________|____________|

|Ինֆեկցիոն                       |      10    |       25     |     8      |

|________________________________|____________|______________|____________|

|Մանկաբարձական, ներառյալ         |      15    |       39     |            |

|պաթոլոգիան                      |            |              |            |

|________________________________|____________|______________|    12      |

|Գինեկոլոգիական                  |      10    |       11     |            |

|________________________________|____________|______________|____________|

|Ընդամենը                        |      90    |       21     |    40      |

._________________________________________________________________________.

 

4. «Դիլիջանի բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության պոլիկլինիկայի նեղ մասնագիտական և առաջնային օղակի ծառայությունները միավորել հիվանդանոցային ծառայությունների հետ, որպես վերջինիս ամբուլատոր ծառայություն, իսկ հիվանդանոցում ստեղծել լաբորատոր-ախտորոշիչ կենտրոն, որը կօգտագործվի բժշկական կենտրոնի բոլոր ծառայությունների կողմից: Նշված բոլոր ծառայությունները տեղադրել հիվանդանոցի հիմնական` նորակառույց մասնաշենքում:

5. (5-րդ կետն ուժը կորցրել է 25.09.15 թիվ 1099-Ն որոշում)

6. «Դիլիջանի բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության պոլիկլինիկայի տուբերկուլյոզային կաբինետը վերանվանել տուբերկուլյոզի դեմ պայքարի կաբինետ:

 

II. Իջևանի տարածաշրջան

 

Իջևանի տարածաշրջանում գործում են «Իջևանի հիվանդանոց» փակ բաժնետիրական ընկերությունը, «Իջևանի պոլիկլինիկա» փակ բաժնետիրական ընկերությունը, «Իջևանի մոր և մանկան առողջության պահպանման կենտրոն» փակ բաժնետիրական ընկերությունը, «Իջևանի ստոմատոլոգիական պոլիկլինիկա» փակ բաժնետիրական ընկերությունը, «Աչաջրի առողջության կենտրոն» փակ բաժնետիրական ընկերությունը և երկու գյուղական բժշկական ամբուլատորիաներ` «Սևքարի բժշկական ամբուլատորիա» փակ բաժնետիրական ընկերությունը և «Գանձաքարի բժշկական ամբուլատորիա» փակ բաժնետիրական ընկերությունը:

Տարածաշրջանի բնակչության բուժօգնության և սպասարկման գործընթացը կանոնակարգելու նպատակով որոշվեց.

1. «Իջևանի պոլիկլինիկա» փակ բաժնետիրական ընկերությունը վերակազմակերպել առանձնացման ձևով` ստեղծելով «Այգեհովտի առողջության առաջնային պահպանման կենտրոն» փակ բաժնետիրական ընկերություն, «Ազատամուտի առողջության առաջնային պահպանման կենտրոն» փակ բաժնետիրական ընկերություն, «Խաշթառակի առողջության առաջնային պահպանման կենտրոն» փակ բաժնետիրական ընկերություն, «Գետահովտի առողջության առաջնային պահպանման կենտրոն» փակ բաժնետիրական ընկերություն: Վերակազմակերպման արդյունքում ստեղծվող փակ բաժնետիրական ընկերությունների բաժնետոմսերի կառավարման լիազորությունը վերապահել Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզպետին:

2. «Իջևանի հիվանդանոց» փակ բաժնետիրական ընկերությունը և «Իջևանի պոլիկլինիկա» փակ բաժնետիրական ընկերությունը միաձուլման ձևով վերակազմակերպել` ստեղծելով «Իջևանի բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերություն:

i

3. «Իջևանի բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության ստացիոնար ծառայությունները ենթարկել ներքին օպտիմալացման` մեծահասակների և մանկական թերապևտիկ բաժանմունքները միավորելով մեկ թերապևտիկ ծառայության մեջ` մանկաբարձական, հղիության պաթոլոգիայի և գինեկոլոգիական բաժանմունքները, ինչպես նաև ընդհանուր վիրաբուժական, վնասվածքաբանական և քիթ-կոկորդ-ականջաբանական բաժանմունքները` մեկ վիրաբուժական ծառայության մեջ: Կրճատել մահճակալների թիվը` ըստ ստորև ներկայացված կառուցվածքի`

 

.____________________________________________________________________.

|«Իջևանի  բժշկական կենտրոն» |Մահճակալների|Մահճակալների  |Մահճակալների|

|փակ բաժնետիրական           |ներկա թիվը  |ներկա զբաղվա- |առաջարկվող  |

|ընկերություն               |            |ծությունը (%) |թիվը        |

|___________________________|____________|______________|____________|

|Վիրաբուժական               |   25       |     41       |            |

|___________________________|____________|______________|            |

|Տրավմատոլոգիայի            |   10       |     29       |   24       |

|___________________________|____________|______________|            |

|Քիթ-կոկորդ-ականջաբանական   |   5        |     10       |            |

|___________________________|____________|______________|____________|

|Թերապևտիկ`  ներառյալ       |   20       |     23       |   20       |

|նյարդաբանականը             |            |              |            |

|___________________________|____________|______________|            |

|Մանկական                   |   10       |     13       |            |

|___________________________|____________|______________|____________|

|Ծննդաբերական               |   20       |     21       |   25       |

|___________________________|____________|______________|            |

|Հղիության պաթոլոգիայի      |   10       |     13       |            |

|___________________________|____________|______________|            |

|Գինեկոլոգիական             |   10       |     26       |            |

|___________________________|____________|______________|____________|

|Ինֆեկցիոն                  |   10       |     17       |    1       |

|___________________________|____________|______________|____________|

|Ընդամենը                   |   120      |     24       |   70       |

.____________________________________________________________________.

(3-րդ կետը փոփ. 12.12.13 թիվ 1387-Ն որոշում)

4. (4-րդ կետն ուժը կորցրել է 25.12.08 թիվ 1572-Ն որոշում)

4.1. «Իջևանի բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության ընտանեկան բժիշկներին և ամբուլատոր նեղ մասնագիտական ծառայությունները համապատասխանաբար ամբուլատոր նեղ մասնագետներին` (ինֆեկցիոնիստ, քիթ-կոկորդ-ականջաբան, նյարդաբան, սրտաբան, վիրաբույժ, էնդոկրինոլոգ, ակնաբույժ, բժիշկ-լաբորանտ և ֆունկցիոնալ դիագնոստիկայի մասնագետներ (ռենտգենոլոգ, գաստրոսկոպիստ-կոլոնոսկոպիստ, սոնոգրաֆիստ) տեղափոխել «Իջևանի մոր և մանկան առողջության պահպանման կենտրոն» փակ բաժնետիրական ընկերություն: «Իջևանի բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության գույքի կազմից առանձնացնել նշված ամբուլատոր նեղ մասնագիտական ծառայությունների գույքը և հանձնել «Իջևանի մոր և մանկան առողջության պահպանման կենտրոն» փակ բաժնետիրական ընկերությանը: Բաժնետոմսերի հետգնման և մարման եղանակով նվազեցնել «Իջևանի բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալը և նոր բաժնետոմսերի թողարկման և տեղաբաշխման միջոցով ավելացնել «Իջևանի մոր և մանկան առողջության պահպանման կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալը:

«Իջևանի մոր և մանկան առողջության պահպանման կենտրոն» փակ բաժնետիրական ընկերությունը վերանվանել «Իջևանի առողջության առաջնային պահպանման կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության` վերապահովելով նրան առողջության առաջնային պահպանման և նեղ մասնագիտական արտահիվանդանոցային ծառայությունների իրականացման գործառույթներ (ինֆեկցիոնիստ, քիթ-կոկորդ-ականջաբան, նյարդաբան, սրտաբան, վիրաբույժ, էնդոկրինոլոգ, ակնաբույժ, բժիշկ-լաբորանտ և ֆունկցիոնալ դիագնոստիկայի մասնագետներ (ռենտգենոլոգ, գաստրոսկոպիստ-կոլոնոսկոպիստ, սոնոգրաֆիստ):

«Իջևանի առողջության առաջնային պահպանման կենտրոն» փակ բաժնետիրական ընկերությունը տեղափոխել «Իջևանի բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության պոլիկլինիկայի շենք` ազատելով և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությանը հանձնելով նախկին «Մոր և մանկան առողջության պահպանման կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության շենքը:

«Իջևանի բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության գույքի կազմից առանձնացնել պոլիկլինիկայի մասնաշենքը և սեփականության իրավունքով հանձնել «Իջևանի առողջության առաջնային պահպանման կենտրոն» փակ բաժնետիրական ընկերությանը` բաժնետոմսերի հետգնման և մարման միջոցով նվազեցնելով «Իջևանի բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալը և նոր բաժնետոմսերի թողարկման և տեղաբաշխման միջոցով ավելացնելով «Իջևանի առողջության առաջնային պահպանման կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալը:

i

5. «Իջևանի բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության պոլիկլինիկայի գործող լաբորատորիային վերապահել խորխի բակտերիոսկոպիկ հետազոտման գործառույթ:

(5-րդ կետը փոփ. 12.12.13 թիվ 1387-Ն որոշում)

6. «Իջևանի բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության պոլիկլինիկայի տուբերկուլյոզային կաբինետը վերանվանել տուբերկուլյոզի դեմ պայքարի կաբինետ:

7. «Աչաջրի առողջության կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության մահճակալների թիվը կրճատել 5-ով` այն հասցնելով 5-ի:

8. «Իջևանի ստոմատոլոգիական պոլիկլինիկա» փակ բաժնետիրական ընկերությունը ներկայացնել մասնավորեցման:

 

III. Նոյեմբերյանի տարածաշրջան

 

i

«Նոյեմբերյանի տարածաշրջանում գտնվում են «Նոյեմբերյանի հիվանդանոց» փակ բաժնետիրական ընկերությունը, «Նոյեմբերյանի պոլիկլինիկա» փակ բաժնետիրական ընկերությունը, ինչպես նաև անկախ իրավաբանական անձի կարգավիճակ ունեցող «Կոթիի բժշկական ամբուլատորիա» փակ բաժնետիրական ընկերությունը, «Կողբի բժշկական ամբուլատորիա» փակ բաժնետիրական ընկերությունը, «Բերդավանի բժշկական ամբուլատորիա» փակ բաժնետիրական ընկերությունը և «Այրումի բժշկական ամբուլատորիա» փակ բաժնետիրական ընկերությունը:

Տարածաշրջանի բնակչության բուժօգնության և սպասարկման գործընթացը կանոնակարգելու նպատակով որոշվեց.

1. «Նոյեմբերյանի պոլիկլինիկա» փակ բաժնետիրական ընկերության գույքի կազմից առանձնացնել պոլիկլինիկայի (շուրջ 893 քառ. մ տարածք) և Բագրատաշենի գյուղական համայնքում տեղակայված գյուղական բժշկական ամբուլատորիայի (շուրջ 481 քառ. մ տարածք) շենքերը և հանձնել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությանը: Բաժնետոմսերի հետգնման և մարման միջոցով` համապատասխան չափով նվազեցնել «Նոյեմբերյանի պոլիկլինիկա» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալը:

«Նոյեմբերյանի պոլիկլինիկա» փակ բաժնետիրական ընկերության գույքի կազմից առանձնացնել «Նոյեմբերյանի պոլիկլինիկա» փակ բաժնետիրական ընկերության կազմում հաշվառված` Ոսկևանի, Զորականի և Բագրատաշենի գյուղական համայնքների բժշկական ամբուլատորիաների գույքը և սեփականության իրավունքով հանձնել «Ոսկևանի բժշկական ամբուլատորիա», «Զորականի գյուղական բժշկական ամբուլատորիա» և «Բագրատաշենի գյուղական բժշկական ամբուլատորիա» փակ բաժնետիրական ընկերություններին: Բաժնետոմսերի հետգնման և մարման միջոցով` համապատասխան չափով նվազեցնել «Նոյեմբերյանի պոլիկլինիկա» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալը:

Բաժնետոմսերի թողարկման և տեղաբաշխման միջոցով ավելացնել «Ոսկևանի բժշկական ամբուլատորիա», «Զորականի գյուղական բժշկական ամբուլատորիա» և «Բագրատաշենի գյուղական բժշկական ամբուլատորիա» փակ բաժնետիրական ընկերությունների կանոնադրական կապիտալները:

2. «Նոյեմբերյանի պոլիկլինիկա» փակ բաժնետիրական ընկերությունը և «Նոյեմբերյանի հիվանդանոց» փակ բաժնետիրական ընկերությունը միաձուլման ձևով վերակազմակերպել` ստեղծելով «Նոյեմբերյանի բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերություն:

3. «Նոյեմբերյանի բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության պոլիկլինիկայի նեղ մասնագիտական ծառայությունները միավորել հիվանդանոցային ծառայությունների հետ, որպես վերջինիս ամբուլատոր ծառայություն, և հիվանդանոցում ստեղծել լաբորատոր-ախտորոշիչ կենտրոն, որը կօգտագործվի բժշկական կենտրոնի բոլոր ծառայությունների կողմից: Նշված բոլոր ծառայությունները կենտրոնացնել հիվանդանոցի շենքում` առաջնային օղակի և ամբուլատոր օղակի ծառայությունները տեղադրելով ներկայիս առաջին հարկում: Մանկական և մեծերի թերապևտիկ բաժանմունքները` միավորել մեկ թերապևտիկ ծառայության մեջ` 15 մահճակալով, ինչպես նաև մանկաբարձական, գինեկոլոգիական և հղիության պաթոլոգիայի բաժանմունքները:

Ստորև ներկայացված է «Նոյեմբերյանի բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության հիվանդանոցի առաջարկվող կառուցվածքը`

 

._________________________________________________________________________.

|«Նոյեմբերյանի բժշկական կենտրոն» |Մահճակալների|Մահճակալների  |Մահճակալների|

|փակ բաժնետիրական ընկերություն   |ներկա թիվը  |ներկա զբաղվա- |առաջարկվող  |

|                                |            |ծությունը (%) |թիվը        |

|________________________________|____________|______________|____________|

|Վիրաբուժական                    |    12      |     76       |     12     |

|________________________________|____________|______________|____________|

|Թերապևտիկ                       |    10      |     67       |     15     |

|________________________________|____________|______________|            |

|Մանկական                        |    8       |     23       |            |

|________________________________|____________|______________|____________|

|Մանկաբարձական                   |    11      |     36       |     20     |

|________________________________|____________|______________|            |

|Հղիության պաթոլոգիայի           |    4       |     40       |            |

|________________________________|____________|______________|            |

|Գինեկոլոգիական                  |    5       |     22       |            |

|________________________________|____________|______________|____________|

|Ինֆեկցիոն                       |    10      |     17       |     8      |

|________________________________|____________|______________|____________|

|Ընդամենը                        |    60      |     43       |     55     |

._________________________________________________________________________.

 

4. «Նոյեմբերյանի բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության պոլիկլինիկայի տուբերկուլյոզային կաբինետը վերանվանել տուբերկուլյոզի դեմ պայքարի կաբինետ:

(Նոյեմբերյանի տարածաշրջանի մասով փոփ. 03.06.10 թիվ 687-Ն որոշում)

 

IV. Բերդի տարածաշրջան

 

i

Բերդի տարածաշրջանում գործում են «Բերդի հիվանդանոց» փակ բաժնետիրական ընկերությունը, «Բերդի պոլիկլինիկա» փակ բաժնետիրական ընկերությունը, «Այգեձորի առողջության կենտրոն» փակ բաժնետիրական ընկերությունը, «Արծվաբերդի առողջության կենտրոն» փակ բաժնետիրական ընկերությունը և «Պառավաքարի բժշկական ամբուլատորիա» փակ բաժնետիրական ընկերությունը:

Տարածաշրջանի բնակչության բուժօգնության և սպասարկման գործընթացը կանոնակարգելու նպատակով որոշվեց.

1. «Բերդի պոլիկլինիկա» փակ բաժնետիրական ընկերությունն առանձնացման ձևով վերակազմակերպել` ստեղծելով «Մոսեսգեղի առողջության առաջնային պահպանման կենտրոն» փակ բաժնետիրական ընկերություն, «Նավուրի առողջության առաջնային պահպանման կենտրոն» փակ բաժնետիրական ընկերություն, «Ներքին Կարմիր աղբյուրի առողջության առաջնային պահպանման կենտրոն» փակ բաժնետիրական ընկերություն:

2. «Բերդի պոլիկլինիկա» փակ բաժնետիրական ընկերությունը և «Բերդի հիվանդանոց» փակ բաժնետիրական ընկերությունը միաձուլման ձևով վերակազմակերպել` ստեղծելով «Բերդի բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերություն:

3. «Բերդի բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության պոլիկլինիկայի նեղ մասնագիտական ծառայությունները միավորել հիվանդանոցային ծառայությունների հետ, որպես վերջինիս ամբուլատոր ծառայություն, և հիվանդանոցում ստեղծել լաբորատոր-ախտորոշիչ կենտրոն: «Բերդի բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության բոլոր հիվանդանոցային ծառայությունները` ներառյալ ինֆեկցիոն և լաբորատոր-ախտորոշիչ բաժանմունքը, տեղակայել բժշկական կենտրոնի պոլիկլինիկական մասնաշենքում, իսկ բժշկական կենտրոնի առողջության առաջնային պահպանման ծառայությունները և վարչական հատվածը տեղափոխել ինֆեկցիոն մասնաշենք:

i

4. Միավորել ընդհանուր վիրաբուժական և քիթ-կոկորդ-ականջաբանական բաժանմունքները, մանկական և մեծերի թերապևտիկ բաժանմունքները, ինչպես նաև մանկաբարձական, հղիության պաթոլոգիայի և գինեկոլոգիական բաժանմունքները: «Բերդի բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերությունն օրենքով սահմանված կարգով ապահովում է նաև Բերդի տարածաշրջանում Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության զորամասերի զինծառայողների, նրանց ընտանիքների անդամների և զինծառայողներին հավասարեցված անձանց բժշկական օգնությունն ու սպասարկումը, որի արդյունքում «Բերդի բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության հիվանդանոցի մահճակալային ընդհանուր ֆոնդը նախատեսել 70 մահճակալ, որը ներառում է մանկաբարձագինեկոլոգիական, թերապևտիկ, մանկական, քիթ-կոկորդ-ականջաբանական, վիրաբուժական, ինֆեկցիոն, ինտենսիվ թերապիայի և N 1 թերապևտիկ բաժանմունքների մահճակալները:

Ստորև ներկայացված են «Բերդի բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության հիվանդանոցի` առաջարկվող կառուցվածքն ու մահճակալների թիվը`

 

.___________________________________________________________________.

|«Բերդի բժշկական կենտրոն» |Մահճակալների|Մահճակալների |Մահճակալների  |

|փակ բաժնետիրական         |թիվը` մինչև |առաջարկվող   |առաջարկվող    |

|ընկերություն             |2006 թվականը|թիվը` 2006   |թիվը          |

|                         |            |թվականի      |              |

|                         |            |դրությամբ    |              |

|_________________________|____________|_____________|______________|

|Մանկաբարձական            |     10     |             |              |

|_________________________|____________|      20     |     5        |

|Գինեկոլոգիական           |      8     |             |              |

|_________________________|____________|             |              |

|Հղիության պաթոլոգիայի    |      5     |             |              |

|_________________________|____________|_____________|______________|

|Թերապևտիկ                |     10     |      10     |      9       |

|_________________________|____________|             |              |

|Մանկական                 |      5     |      10     |              |

|_________________________|____________|_____________|______________|

|Քիթ-կոկորդ-ականջաբանական |      2     |             |              |

|_________________________|____________|      12     |      8       |

|Վիրաբուժական             |     10     |             |              |

|_________________________|____________|_____________|______________|

|Ինֆեկցիոն                |     10     |       8     |3 (մեկտեղանոց |

|                         |            |             |մեկուսարաններ)|

|_________________________|____________|_____________|______________|

|Ինտենսիվ թերապիա         |     -      |       -     |      5       |

|_________________________|____________|_____________|______________|

|N 1 թերապևտիկ  բաժանմունք|           -|            -|            40|

|_________________________|____________|_____________|______________|

|Ընդամենը                 |    60      |      60     |     70       |

.___________________________________________________________________.

(4-րդ կետը փոփ. 12.04.18 թիվ 440-Ն որոշում)

 

5. «Բերդի բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության պոլիկլինիկայի տուբերկուլյոզային կաբինետը վերանվանել տուբերկուլյոզի դեմ պայքարի կաբինետ:

6. «Այգեձորի առողջության կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության ստացիոնար բաժնում նախատեսել 4 բուժօգնության մահճակալ (2` մանկական և 2` մեծահասակների):

7. (7-րդ կետն ուժը կորցրել է 25.09.15 թիվ 1099-Ն որոշում)

i

8. «Արծվաբերդի առողջության կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության մահճակալների թիվը կրճատել 10-ով և այն հասցնել 20-ի:

i

9. «Հաղարծնի առողջության առաջնային պահպանման կենտրոն», «Դիլիջանի բժշկական կենտրոն», «Այգեհովտի առողջության առաջնային պահպանման կենտրոն», «Ազատամուտի առողջության առաջնային պահպանման կենտրոն», «Խաշթառակի առողջության առաջնային պահպանման կենտրոն», «Գետահովտի առողջության առաջնային պահպանման կենտրոն», «Իջևանի բժշկական կենտրոն», «Ոսկևանի առողջության առաջնային պահպանման կենտրոն», «Հաղթանակի առողջության առաջնային պահպանման կենտրոն», «Բագրատաշենի առողջության առաջնային պահպանման կենտրոն», «Նոյեմբերյանի բժշկական կենտրոն», «Մոսեսգեղի առողջության առաջնային պահպանման կենտրոն», «Նավուրի առողջության առաջնային պահպանման կենտրոն», «Ներքին Կարմիր աղբյուրի առողջության առաջնային պահպանման կենտրոն», և «Արծվաբերդի առողջության կենտրոն» փակ բաժնետիրական ընկերությունների բաժնետոմսերի կառավարման լիազորությունները վերապահել Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզպետին: «Բերդի բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի կառավարման լիազորությունները վերապահել Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարին:

Առաջարկվող օպտիմալացման գործընթացների արդյունքում մարզում կգործեն`

4 բժշկական կենտրոն` Դիլիջանում, Իջևանում, Նոյեմբերյանում և Բերդում,

3 առողջության կենտրոն` Արծվաբերդում, Աչաջրում և Այգեձորում,

19 առողջության առաջնային պահպանման կենտրոն` Իջևանում և գյուղական վայրերում:

Ընդհանուր մահճակալային ֆոնդը կկազմի 274 (40` Դիլիջան, 80` Իջևան, 55` Նոյեմբերյան, 70` Բերդ, 5` Աչաջուր, 20` Արծվաբերդ, 4` Այգեձոր), կազատվի 2 մասնաշենք («Իջևանի մոր և մանկան առողջության պահպանման կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության և «Նոյեմբերյանի պոլիկլինիկա» փակ բաժնետիրական ընկերության շենքերը):

Նախատեսված միջոցառումները չեն ազդի Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի բնակչությանը մատուցվող բժշկական ծառայությունների ֆիզիկական մատչելիության վրա, քանի որ փոփոխություններ առաջարկելիս հաշվի են առնվել բժշկական հաստատությունների աշխարհագրական դիրքը և սահմանամերձ շրջանների առկայությունը: Ակնկալվում է նաև, որ օպտիմալացման արդյունքում ազատված շենքերի պահպանման և վարչական ծախսերի կրճատման հաշվին կբարելավվի բժշկական հիմնարկների տեխնիկական հագեցվածությունը, որն իր հերթին կբարձրացնի տրամադրվող բժշկական ծառայությունների որակը, այդ թվում` նաև շտապ օգնության ծառայության որակը, ինչը կնպաստի բժշկական ծառայությունների ֆիզիկական մատչելիության աճին: Մարզում ընտանեկան բժիշկների գրասենյակների ծավալումը ոչ միայն հնարավորություն կընձեռի առավել մատչելի դարձնել ու բնակչությանը տրամադրվող բժշկական օգնությունը, այլև կամրապնդի առողջության առաջնային պահպանման օղակի և հիվանդանոցների միջև կապը:

Ծախսերի կրճատման հաշվին կավելանան նաև պետական պատվերի շրջանակներում կազմակերպվող բժշկական օգնության ծավալները` հանգեցնելով բնակչությանը և, մասնավորապես, սոցիալապես անապահով խմբերին մատուցվող ծառայությունների ֆինանսական մատչելիության աճին:

(9-րդ կետը փոփ. 25.09.15 թիվ 1099-Ն, 12.04.18 թիվ 440-Ն որոշումներ)

 

(6-րդ հավելվածը փոփ. 27.09.07 թիվ 1218-Ն, 25.12.08 թիվ 1572-Ն, 20.08.09 թիվ 946-Ն, 17.09.09 թիվ 1052-Ն, 24.04.11 թիվ 699-Ն որոշումներ)

 

Հավելված N 7

i

ՀՀ կառավարության

2006 թվականի նոյեմբերի 2-ի

N 1911-Ն որոշման

 

ԾՐԱԳԻՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՕՊՏԻՄԱԼԱՑՄԱՆ

 

Ներկա իրավիճակը

 

Ներկա իրավիճակի նկարագրում ներկայացված առողջապահական հիմնարկների հզորությունների և գործունեության մասին բոլոր տվյալները, ինչպես նաև ամբուլատոր-պոլիկլինիկական համակարգի կողմից սպասարկվող բնակչության թվերը տրամադրվել են մարզպետարանի առողջապահության վարչության կողմից:

Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզում գործում են թվով 29 առողջապահական կազմակերպություններ, այդ թվում`

. հիվանդանոցներ` 4 (Հրազդան, Չարենցավան, Աբովյան, Նաիրի)

. պոլիկլինիկաներ` 5 (Հրազդան, Չարենցավան, Աբովյան, Նաիրի, Նոր Հաճն)

. ծննդատներ` 2 (Հրազդան, Աբովյան)

. ստոմատոլոգիական պոլիկլինիկաներ` 3 (Հրազդան, Չարենցավան, Աբովյան (սեփական))

. առողջության կենտրոններ` 3 (Արգել, Բյուրեղավան, Գառնի)

. գյուղական բժշկական ամբուլատորիաներ` 10 (Ծաղկաձոր, Լեռնանիստ, Մեղրաձոր, Բջնի, Արզական, Ջրվեժ, Առինջ, Բալահովիտ, Արզնի, Բուժական)

. մարզային արյան բանկ` 1

. «Նշտար» սահմանափակ պատասխանատվության ընկերություն (սեփական):

Ամբուլատոր-պոլիկլինիկական հիմնարկների ենթակայությամբ գործում են 31 բուժակ-մանկաբարձական կետեր:

Ամբուլատոր-պոլիկլինիկական համակարգում մեկ բնակչին ընկնող տարեկան հաճախումների թիվը կազմում է 0.2 (Մեղրաձորի բժշկական ամբուլատորիա) -2.4 (Բյուրեղավանի առողջության կենտրոն), միջին հաշվով 1.4 (տես աղյուսակ 1): 100 բնակչին ընկնող հիվանդանոցային ընդունելությունների թիվը` 3:

Ընդհանուր մահճակալային ֆոնդը` 473 մահճակալ, որի ծանրաբեռնվածությունը 11 (Գառնու առողջության կենտրոնի մանկական բաժանմունք) -62% (Հրազդանի ծննդատան մանկաբարձական բաժանմունք) է, միջին հաշվով` 37%: Մարզի առողջապահական համակարգում աշխատում է ընդամենը 1699 մարդ, այդ թվում` 379 բժիշկ, 875 միջին բուժաշխատող, 203 կրտսեր բուժաշխատող և 220 այլ աշխատող:

 

ԱՄԲՈՒԼԱՏՈՐ-ՊՈԼԻԿԼԻՆԻԿԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ

 

Աղյուսակ 1. Մարզի ամբուլատոր-պոլիկլինիկական բուժհիմնարկները և

ծառայությունների օգտագործումը (01.01.2005թ. դրությամբ)

 

._________________________________________________________________________.

|NN |    Բուժհաստատության անվանումը   |Ենթակայությունը|Տարեկան  |Մեկ      |

|ը/կ|                                 |               |հաճախում-|բնակչին  |

|   |                                 |               |ների թիվը|ընկնող   |

|   |                                 |               |         |տարեկան  |

|   |                                 |               |         |հաճախումը|

|___|_________________________________|_______________|_________|_________|

|1. |Աբովյանի պոլիկլինիկա             |մարզպետարան    |   124254|      1.7|

|___|_________________________________|_______________|_________|_________|

|2. |Արզնու ամբուլատորիա              |մարզպետարան    |     5018|      2.0|

|___|_________________________________|_______________|_________|_________|

|3. |Ջրվեժի ամբուլատորիա              |մարզպետարան    |     5383|      0.9|

|___|_________________________________|_______________|_________|_________|

|4. |Բալահովտի ամբուլատորիա           |մարզպետարան    |     3870|      0.9|

|___|_________________________________|_______________|_________|_________|

|5. |Գառնու առողջության կենտրոն       |մարզպետարան    |    22605|      2.1|

|___|_________________________________|_______________|_________|_________|

|6. |Բյուրեղավանի առողջության կենտրոն |համայնքային    |    20762|      2.4|

|___|_________________________________|_______________|_________|_________|

|7. |Առինջի ամբուլատորիա              |համայնքային    |     5268|      1.1|

|___|_________________________________|_______________|_________|_________|

|   |Ընդամենը` Աբովյանի տարածաշրջան   |               |   187160|      1.7|

|___|_________________________________|_______________|_________|_________|

|8. |Հրազդանի պոլիկլինիկա             |մարզպետարան    |    66673|      1.1|

|___|_________________________________|_______________|_________|_________|

|9. |Մեղրաձորի ամբուլատորիա           |համայնքային    |     1227|      0.2|

|___|_________________________________|_______________|_________|_________|

|10.|Ծաղկաձորի ամբուլատորիա           |մարզպետարան    |     1642|      1.1|

|___|_________________________________|_______________|_________|_________|

|11.|Լեռնանիստի ամբուլատորիա          |համայնքային    |     1983|      0.6|

|___|_________________________________|_______________|_________|_________|

|   |Ընդամենը` Հրազդանի տարածաշրջան   |               |    71525|      1.0|

|___|_________________________________|_______________|_________|_________|

|12.|Չարենցավանի պոլիկլինիկա          |մարզպետարան    |    47000|      1.6|

|___|_________________________________|_______________|_________|_________|

|13.|Արզականի ամբուլատորիա            |մարզպետարան    |     3388|      1.1|

|___|_________________________________|_______________|_________|_________|

|14.|Բջնիի ամբուլատորիա               |մարզպետարան    |     1215|      0.4|

|___|_________________________________|_______________|_________|_________|

|   |Ընդամենը` Չարենցավանի տարածաշրջան|               |    51603|      1.5|

|___|_________________________________|_______________|_________|_________|

|15.|Նաիրիի պոլիկլինիկա               |մարզպետարան    |    49235|      1.3|

|___|_________________________________|_______________|_________|_________|

|16.|Նոր Հաճնի պոլիկլինիկա            |մարզպետարան    |    15394|      1.2|

|___|_________________________________|_______________|_________|_________|

|17.|Արգելի առողջության կենտրոն       |մարզպետարան    |     4350|      0.7|

|___|_________________________________|_______________|_________|_________|

|18.|Բուժականի ամբուլատորիա           |համայնքային    |      465|      0.3|

|___|_________________________________|_______________|_________|_________|

|   |Ընդամենը` Նաիրիի տարածաշրջան     |               |    69444|      1.2|

|___|_________________________________|_______________|_________|_________|

|   |Ընդամենը` ամբողջ մարզում         |               |   379732|      1.4|

._________________________________________________________________________.

 

Աղյուսակ 2. Կոտայքի մարզի ամբուլատոր-պոլիկլինիկական համակարգի կադրային

ներուժը

 

._________________________________________________________________________.

|   Ամբուլատոր-պոլիկլինիկական     |Ընտա- |Թերա-|Մանկա-|Մանկա-|Նեղ   |Բուժ-|

|   բուժհաստատության անվանումը    |նեկան |պևտ  |բույժ |բարձ- |մասնա-|քույր|

|                                 |բժիշկ |     |      |գինե- |գետ   |     |

|                                 |      |     |      |կոլոգ |      |     |

|_________________________________|______|_____|______|______|______|_____|

|1. Աբովյանի պոլիկլինիկա          |     -|   21|    19|     -|    31|  126|

|_________________________________|______|_____|______|______|______|_____|

|2. Արզնու ամբուլատորիա           |     1|    1|     -|     -|     -|    2|

|_________________________________|______|_____|______|______|______|_____|

|3. Ջրվեժի ամբուլատորիա           |     2|    -|     1|     -|     -|    8|

|_________________________________|______|_____|______|______|______|_____|

|4. Բալահովտի ամբուլատորիա        |     2|    1|     -|     -|     -|    6|

|_________________________________|______|_____|______|______|______|_____|

|5. Առինջի ամբուլատորիա           |     2|    -|     -|     1|     1|    7|

|_________________________________|______|_____|______|______|______|_____|

|6. Գառնու առողջության կենտրոն    |     -|    2|     2|     2|    12|   39|

|_________________________________|______|_____|______|______|______|_____|

|7. Բյուրեղավանի առողջության      |     -|    4|     2|     1|     8|   18|

|   կենտրոն                       |      |     |      |      |      |     |

|_________________________________|______|_____|______|______|______|_____|

|   Ընդամենը` Աբովյանի տարածաշրջան|     7|   29|    24|     4|    52|  206|

|_________________________________|______|_____|______|______|______|_____|

|8. Հրազդանի պոլիկլինիկա          |     -|   17|    15|     -|    24|  118|

|_________________________________|______|_____|______|______|______|_____|

|9. Չարենցավանի պոլիկլինիկա       |     -|   10|     6|     -|    19|   57|

|_________________________________|______|_____|______|______|______|_____|

|10. Արզականի ամբուլատորիա        |     1|    1|     -|     1|     -|    5|

|_________________________________|______|_____|______|______|______|_____|

|11. Մեղրաձորի ամբուլատորիա       |     -|    1|     1|     -|     -|    9|

|_________________________________|______|_____|______|______|______|_____|

|12. Ծաղկաձորի ամբուլատորիա       |     1|    -|     -|     -|     -|    3|

|_________________________________|______|_____|______|______|______|_____|

|13. Լեռնանիստի ամբուլատորիա      |     -|    1|     1|     -|     1|    2|

|_________________________________|______|_____|______|______|______|_____|

|14. Բջնիի ամբուլատորիա           |     -|    1|     1|     1|     -|    6|

|_________________________________|______|_____|______|______|______|_____|

|Ընդամենը` Հրազդանի և             |      |     |      |      |      |     |

|Չարենցավանի տարածաշրջաններում    |     2|   31|    24|     2|    44|  200|

|_________________________________|______|_____|______|______|______|_____|

|15. Նաիրիի պոլիկլինիկա           |     2|   17|    12|     2|    23|   98|

|_________________________________|______|_____|______|______|______|_____|

|16. Նոր Հաճնի պոլիկլինիկա        |     -|    5|     4|     3|    15|   26|

|_________________________________|______|_____|______|______|______|_____|

|17. Արգելի առողջության կենտրոն   |     2|    1|     0|     1|     -|   14|

|_________________________________|______|_____|______|______|______|_____|

|18. Բուժականի ամբուլատորիա       |     -|    1|     1|     -|     -|    3|

|_________________________________|______|_____|______|______|______|_____|

|    Ընդամենը` Նաիրիի տարածաշրջան |     4|   24|    17|     6|    38|  141|

|_________________________________|______|_____|______|______|______|_____|

|    Ընդամենը` Կոտայքի մարզ       |    13|   84|    65|    12|   134|  547|

._________________________________________________________________________.

 

ՀԻՎԱՆԴԱՆՈՑԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ

 

Աղյուսակ 3. Մարզի հիվանդանոցային համակարգի հզորությունն ու

ծանրաբեռնվածությունը

 

._________________________________________________________________________.

|     Հիվանդանոցն ու     |Ընդուն-|Վիրահատու-|Մահճա- |Մահճա-|Մահճա-|Բուժման|

|     բաժանմունքները     |ված    |թյունների |կալների|կալ-  |կալ-  |միջին  |

|                        |հիվանդ-|թիվը      |թիվը   |օրերի |ների  |տևողու |

|                        |ները   |          |       |թիվը  |զբաղ- |թյունը |

|                        |       |          |       |      |վածու-|       |

|                        |       |          |       |      |թյունը|       |

|________________________|_______|__________|_______|______|______|_______|

|Աբովյանի հիվանդանոց     |       |          |       |      |      |       |

|________________________|_______|__________|_______|______|______|_______|

|վիրաբուժական            |    498|       383|     35|  5063|   44%|   10.2|

|________________________|_______|__________|_______|______|______|_______|

|թերապևտիկ               |    409|          |     30|  5272|   53%|   12.9|

|________________________|_______|__________|_______|______|______|_______|

|մանկական                |    263|          |     15|  1503|   30%|    5.7|

|________________________|_______|__________|_______|______|______|_______|

|ինֆեկցիոն               |    162|          |     20|  1797|   27%|   11.1|

|________________________|_______|__________|_______|______|______|_______|

|վերակենդանացման         |    247|          |    (5)|      |      |    3.0|

|________________________|_______|__________|_______|______|______|_______|

|Ընդամենը                |   1579|       383|    100| 13635|   41%|    9.1|

|________________________|_______|__________|_______|______|______|_______|

|Աբովյանի ծննդատուն      |       |          |       |      |      |       |

|________________________|_______|__________|_______|______|______|_______|

|մանկաբարձական           |   1325|       142|     40|  5284|   41%|    4.0|

|________________________|_______|__________|_______|______|______|_______|

|հղիության պաթոլոգիա     |    197|          |     15|   784|   16%|    4.0|

|________________________|_______|__________|_______|______|______|_______|

|ցերեկային ստացիոնար     |    486|          |      8|   496|   19%|    1.0|

|________________________|_______|__________|_______|______|______|_______|

|գինեկոլոգիական          |    377|       156|     10|  1508|   47%|    4.0|

|________________________|_______|__________|_______|______|______|_______|

|Ընդամենը                |   2385|       298|     73|  8072|   35%|    3.4|

|________________________|_______|__________|_______|______|______|_______|

|Հրազդանի հիվանդանոց     |       |          |       |      |      |       |

|________________________|_______|__________|_______|______|______|_______|

|վիրաբուժական            |    611|       483|     40|  5330|   40%|    8.7|

|________________________|_______|__________|_______|______|______|_______|

|թերապևտիկ               |    393|          |     30|  4490|   45%|   11.4|

|________________________|_______|__________|_______|______|______|_______|

|մանկական                |    156|          |     10|   889|   27%|    5.7|

|________________________|_______|__________|_______|______|______|_______|

|ինֆեկցիոն               |    103|          |     15|   982|   20%|    9.5|

|________________________|_______|__________|_______|______|______|_______|

|վերակենդանացում         |    134|          |    (6)|   413|   21%|    3.1|

|________________________|_______|__________|_______|______|______|_______|

|Ընդամենը                |   1397|       483|     95| 12104|   37%|    8.7|

|________________________|_______|__________|_______|______|______|_______|

|Հրազդանի ծննդատուն      |       |          |       |      |      |       |

|________________________|_______|__________|_______|______|______|_______|

|մանկաբարձական           |    912|       225|     20|  3938|   62%|    4.3|

|________________________|_______|__________|_______|______|______|_______|

|հղիության պաթոլոգիա     |    120|          |     20|   959|   15%|    8.0|

|________________________|_______|__________|_______|______|______|_______|

|գինեկոլոգիական` ներառյալ|    285|       562|     20|  1849|   32%|    6.5|

|________________________|_______|__________|_______|______|      |_______|

|ցերեկային ստացիոնար     |    225|          |       |   225|      |    1.0|

|________________________|_______|__________|_______|______|______|_______|

|Ընդամենը                |   1542|       787|     60|  6971|   36%|    4.5|

|________________________|_______|__________|_______|______|______|_______|

|Չարենցավանի հիվանդանոց  |       |          |       |      |      |       |

|________________________|_______|__________|_______|______|______|_______|

|վիրաբուժական            |    231|       151|     15|  1994|   40%|    8.6|

|________________________|_______|__________|_______|______|______|_______|

|ինֆեկցիոն               |     77|          |     10|   577|   17%|    7.5|

|________________________|_______|__________|_______|______|______|_______|

|թերապևտիկ               |    214|          |     17|  1698|   30%|    7.9|

|________________________|_______|__________|_______|______|______|_______|

|մանկաբարձագինեկոլոգիական|    527|       252|     18|  2623|   44%|    5.0|

|________________________|_______|__________|_______|______|______|_______|

|Ընդամենը                |   1049|       403|     60|  6892|   35%|    6.5|

|________________________|_______|__________|_______|______|______|_______|

|Նաիրիի հիվանդանոց       |       |          |       |      |      |       |

|________________________|_______|__________|_______|______|______|_______|

|թերապևտիկ               |    202|          |     20|  2059|   31%|   10.2|

|________________________|_______|__________|_______|______|______|_______|

|վիրաբուժական            |    174|       119|     15|  1353|   27%|    7.8|

|________________________|_______|__________|_______|______|______|_______|

|մանկաբարձական           |    469|        11|     10|  1825|   55%|    3.9|

|________________________|_______|__________|_______|______|______|_______|

|գինեկոլոգիական          |    100|        38|     10|   587|   18%|    5.9|

|________________________|_______|__________|_______|______|______|_______|

|մանկական                |     99|          |      5|   655|   40%|    6.6|

|________________________|_______|__________|_______|______|______|_______|

|ինֆեկցիոն               |     60|          |      5|   555|   34%|    9.3|

|________________________|_______|__________|_______|______|______|_______|

|Ընդամենը                |   1104|       168|     65|  7034|   33%|    6.4|

|________________________|_______|__________|_______|______|______|_______|

|Գառնու առողջության      |       |          |       |      |      |       |

|կենտրոն                 |       |          |       |      |      |       |

|________________________|_______|__________|_______|______|______|_______|

|մանկաբարձագինեկոլոգիական|     76|          |     10|   385|   12%|    5.1|

|________________________|_______|__________|_______|______|______|_______|

|մանկական                |     60|          |      5|   180|   11%|    3.0|

|________________________|_______|__________|_______|______|______|_______|

|թերապևտիկ               |      0|          |      5|     0|      |       |

|________________________|_______|__________|_______|______|______|_______|

|Ընդամենը                |    136|          |     20|   565|    9%|    4.2|

._________________________________________________________________________.

 

Աղյուսակում վերակենդանացման մահճակալների թիվը հիվանդանոցի մահճակալների ընդհանուր թվի և մահճակալների ծանրաբեռնվածության հաշվարկ կատարելիս հաշվի չի առնվել:

 

Աղյուսակ 4. Հիվանդանոցային համակարգի կադրային ներուժը

 

._________________________________________________________________________.

|Մասնագիտություն- |Աբով- |Աբով- |Հրազ- |Հրազ- |Նաիրիի|Չարեն-|Գառնու |Ընդա-|

|ները             |յանի  |յանի  |դանի  |դանի  |հիվան-|ցավանի|առողջու|մենը |

|                 |հիվան-|ծննդա-|հիվան-|ծննդա-|դանոց |հիվան-|թյան   |     |

|                 |դանոց |տուն  |դանոց |տուն  |      |դանոց |կենտրոն|     |

|_________________|______|______|______|______|______|______|_______|_____|

|թերապևտ          |     3|      |     1|     1|     1|     1|      2|    9|

|_________________|______|______|______|______|______|______|_______|_____|

|մանկաբույժ       |     2|      |     2|      |     1|      |      2|    7|

|_________________|______|______|______|______|______|______|_______|_____|

|վիրաբույժ        |     3|      |     3|      |     2|     1|      1|   10|

|_________________|______|______|______|______|______|______|_______|_____|

|մանկաբարձ-       |      |      |      |      |      |      |       |     |

|գինեկոլոգ        |     1|     8|     1|     8|     5|     5|      2|   30|

|_________________|______|______|______|______|______|______|_______|_____|

|ինֆեկցիոնիստ     |     2|      |     1|      |     1|     1|       |    5|

|_________________|______|______|______|______|______|______|_______|_____|

|ուրոլոգ          |     1|      |      |      |      |     1|       |    2|

|_________________|______|______|______|______|______|______|_______|_____|

|սրտաբան          |     2|      |     1|      |     1|     1|      1|    6|

|_________________|______|______|______|______|______|______|_______|_____|

|քիթ-կոկորդ-      |     1|      |     1|      |     1|      |      1|    4|

|ականջաբան        |      |      |      |      |      |      |       |     |

|_________________|______|______|______|______|______|______|_______|_____|

|ակնաբույժ        |      |      |     1|      |      |      |      1|    2|

|_________________|______|______|______|______|______|______|_______|_____|

|պաթանատոմ        |     1|      |     1|     1|      |      |       |    3|

|_________________|______|______|______|______|______|______|_______|_____|

|համաճարակաբան    |      |      |      |      |      |      |      1|    1|

|_________________|______|______|______|______|______|______|_______|_____|

|ռադիոլոգ/        |     1|      |     1|      |      |     1|       |    3|

|ռենտգենոլոգ      |      |      |      |      |      |      |       |     |

|_________________|______|______|______|______|______|______|_______|_____|

|նեոնատոլոգ       |      |     3|      |     3|     2|     1|      1|   10|

|_________________|______|______|______|______|______|______|_______|_____|

|նյարդաբան        |     1|      |     1|      |     1|     1|       |    4|

|_________________|______|______|______|______|______|______|_______|_____|

|վնասվածքաբան     |     2|      |     1|      |      |     1|       |    4|

|_________________|______|______|______|______|______|______|_______|_____|

|ֆիզիոթերապևտ     |      |      |      |      |      |     1|       |    1|

|_________________|______|______|______|______|______|______|_______|_____|

|անեսթեզիոլոգ -   |     6|     3|     2|     1|     1|     1|       |   14|

|ռեանիմատոլոգ     |      |      |      |      |      |      |       |     |

|_________________|______|______|______|______|______|______|_______|_____|

|շտապ օգնության   |     5|      |     1|      |     2|     1|      1|   10|

|բժիշկ            |      |      |      |      |      |      |       |     |

|_________________|______|______|______|______|______|______|_______|_____|

|բժիշկ-լաբորանտ   |     2|      |     2|     1|     1|     1|      1|    8|

|_________________|______|______|______|______|______|______|_______|_____|

|սոնոգրաֆիստ      |     2|      |     2|     1|      |      |      1|    6|

|_________________|______|______|______|______|______|______|_______|_____|

|բժիշկ-վիճակագիր  |     1|     1|     1|      |      |      |       |    3|

|_________________|______|______|______|______|______|______|_______|_____|

|էնդոսկոպիստ      |      |      |     1|      |      |      |       |    1|

|_________________|______|______|______|______|______|______|_______|_____|

|ստոմատոլոգ       |      |      |     1|      |      |      |      3|    4|

|_________________|______|______|______|______|______|______|_______|_____|

|մաշկավեներաբան   |      |      |      |      |      |     1|       |    1|

._________________________________________________________________________.

 

ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՕՊՏԻՄԱԼԱՑՄԱՆ ՊԼԱՆ

 

Կոտայքի մարզի առողջապահական համակարգի կողմից իրականացվող ծառայությունների արդյունավետության ու որակի բարձրացման առումով առաջարկվում է վերակազմակերպել գործող համակարգը` ելնելով հետևյալ չափանիշներից և սկզբունքներից`

. գյուղական բժշկական ամբուլատորիաների առանձնացում տարածքային պոլիկլինիկաների կազմից` անկախ ընտանեկան բժշկի գրասենյակների ստեղծման և համայնքների ներգրավման համար բարենպաստ պայմանների ապահովման նպատակով,

. կրկնվող, միանման գործառույթներ իրականացնող և թերծանրաբեռնությամբ աշխատող ծառայությունների միավորում,

. լաբորատոր-ախտորոշիչ ծառայությունների միավորում,

. չօգտագործվող կամ անարդյունավետ օգտագործվող տարածքների օտարում,

. հարկ եղած դեպքում տարածքային պոլիկլինիկաների և հիվանդանոցների միավորում` հիշյալ բժշկական կազմակերպությունների գործունեության ուսումնասիրության արդյունքների հիման վրա:

Մարզի առողջապահական համակարգում` ըստ առանձին տարածաշրջանների կկատարվեն հետևյալ կառուցվածքային փոփոխությունները` կազմակերպությունների վերակազմավորման և լուծարման աշխատանքներն իրականացնելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի և «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի պահանջներին համապատասխան:

 

I. Աբովյանի տարածաշրջան

 

Աբովյանի տարածաշրջանում գործում են հետևյալ բժշկական կազմակերպությունները` «Աբովյանի պոլիկլինիկա» փակ բաժնետիրական ընկերությունը, «Աբովյանի հիվանդանոց» փակ բաժնետիրական ընկերությունը, «Աբովյանի ծննդատուն» փակ բաժնետիրական ընկերությունը, թվով 4 գյուղական բժշկական ամբուլատորիաներ (Արզնու, Ջրվեժի, Բալահովտի, Առինջի) և 2 գյուղական առողջության կենտրոններ (Գառնու և Բյուրեղավանի):

Որոշվել է`

1. «Աբովյանի հիվանդանոց» բակ բաժնետիրական ընկերությունը և «Աբովյանի պոլիկլինիկա» փակ բաժնետիրական ընկերությունը միաձուլման ձևով վերակազմակերպել` ստեղծելով «Աբովյանի բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերություն: Հիվանդանոցում մահճակալների թիվն իջեցնել 100-ից 55-ի, միավորել մանկական և մեծերի թերապևտիկ բաժանմունքները մեկ թերապևտիկ ծառայության մեջ` 25 մահճակալով: Ստորև ներկայացված է Աբովյանի հիվանդանոցում առաջարկվող մահճակալների թիվը`

 

.____________________________________________________________________.

|   Բուժհիմնարկը    |   Ներկա       |Մահճ. |Մահճակալների|Մահճակալների|

|                   |բաժանմունքները |ներկա |ներկա       |առաջարկվող  |

|                   |               |թիվը  |ծանրաբեռն-  |   թիվը     |

|                   |               |      |վածությունը |            |

|___________________|_______________|______|____________|____________|

|Աբովյանի հիվանդանոց|վիրաբուժական   |  35  |     44%    |     20     |

|                   |_______________|______|____________|____________|

|                   |թերապևտիկ      |  30  |     53%    |            |

|                   |_______________|______|____________|     25     |

|                   |մանկական       |  15  |     30%    |            |

|                   |_______________|______|____________|____________|

|                   |ինֆեկցիոն      |  20  |     27%    |     10     |

|                   |_______________|______|____________|____________|

|                   |վերակենդանացման|  (5) |     43%    |     (3)    |

|___________________|_______________|______|____________|____________|

|Ընդամենը           |               | 100  |     41%    |     55     |

.____________________________________________________________________.

 

Աղյուսակում վերակենդանացման մահճակալների թիվը հիվանդանոցի մահճակալների ընդհանուր թվի և մահճակալների ծանրաբեռնվածության հաշվարկ կատարելիս հաշվի չի առնվել:

2. Հիվանդանոցի ինֆեկցիոն բաժանմունքը` 10 մահճակալով տեղափոխել հիվանդանոցի մասնաշենք, որի արդյունքում ինֆեկցիոն հիվանդանոցի մասնաշենքը (շուրջ 2500 քմ) կազատվի և կօտարվի: Բաժնետոմսերի հետգնման և մարման եղանակով նվազեցնել «Աբովյանի բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալը:

3. Աբովյանի ծննդատանն առաջարկվում է միավորել նորմալ ծննդաբերական և հղիության պաթոլոգիայի բաժինները մեկ մանկաբարձական բաժնում` 25 մահճակալով, իսկ գինեկոլոգիական մահճակալների թիվն իջեցնել 10-ի: Այսպիսով մահճակալների ընդհանուր թիվը կկազմի 35, որից երկու մահճակալը կհատկացվի ցերեկային ստացիոնարին:

 

.________________________________________________________________________.

|   Բուժհիմնարկը    |      Ներկա        |Մահճ. |Մահճակալների|Մահճակալների|

|                   |  բաժանմունքները   |ներկա |ներկա       |առաջարկվող  |

|                   |                   |թիվը  |ծանրաբեռն-  |   թիվը     |

|                   |                   |      |վածությունը |            |

|___________________|___________________|______|____________|____________|

|Աբովյանի ծննդատուն |մանկաբարձական      |  40  |     41%    |            |

|                   |___________________|______|____________|     25     |

|                   |հղիության պաթոլոգիա|  15  |     16%    |            |

|                   |___________________|______|____________|____________|

|                   |ցերեկային ստացիոնար|   8  |     19%    |10 (ներառյալ|

|                   |                   |      |            |2` ցերեկային|

|                   |                   |      |            |ստացիոնար)  |

|                   |___________________|______|____________|            |

|                   |գինեկոլոգիական     |  10  |     47%    |            |

|___________________|___________________|______|____________|____________|

|Ընդամենը           |                   |  73  |     35%    |     35     |

.________________________________________________________________________.

 

4. Գառնու առողջության կենտրոնը վերածել ընտանեկան բժշկության կենտրոնի, ստացիոնար մասը կրճատելով մինչև 5 մահճակալ: Արդյունքում կազատվի և կօտարվի Գառնու առողջության կենտրոնի մեկ մասնաշենքը` շուրջ 367 քմ տարածքով:

5. 2006 թ. երկրորդ կիսամյակի ընթացքում «Աբովյանի պոլիկլինիկա» փակ բաժնետիրական ընկերությունն առանձնացման ձևով վերակազմակերպել` ստեղծելով «Գեղաշենի առողջության առաջնային պահպանման կենտրոն» փակ բաժնետիրական ընկերություն, «Ձորաղբյուրի առողջության առաջնային պահպանման կենտրոն» փակ բաժնետիրական ընկերություն, «Մայակովսկու առողջության առաջնային պահպանման կենտրոն» փակ բաժնետիրական ընկերություն, «Կոտայքի առողջության առաջնային պահպանման կենտրոն» փակ բաժնետիրական ընկերություն, «Արամուսի առողջության առաջնային պահպանման կենտրոն» փակ բաժնետիրական ընկերություն, «Ակունքի առողջության առաջնային պահպանման կենտրոն» փակ բաժնետիրական ընկերություն:

«Աբովյանի բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերությունն առանձնացման ձևով վերակազմակերպել` ստեղծելով «Վերին Պտղնիի առողջության առաջնային պահպանման կենտրոն» փակ բաժնետիրական ընկերություն, «Զառի առողջության առաջնային պահպանման կենտրոն» փակ բաժնետիրական ընկերություն և «Կապուտանի առողջության առաջնային պահպանման կենտրոն» փակ բաժնետիրական ընկերություն: Նոր ստեղծված փակ բաժնետիրական ընկերությունների բաժնետոմսերի կառավարման լիազորությունները վերապահել Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզպետին:

6. Շուրջ 2000 բնակչի սպասարկող Ակունք համայնքի բուժակ-մանկաբարձական կետը վերածել բժշկական ամբուլատորիայի` վերջինս առանձնացնելով Աբովյանի պոլիկլինիկայի կազմից:

7. Աբովյանի հանրապետական հակատուբերկուլոզային դիսպանսերին կից գործող Աբովյանի շրջանի տուբերկուլոզով հիվանդներին սպասարկող կաբինետը տեղափոխել Աբովյանի պոլիկլինիկա` վերանվանելով այն տուբերկուլոզի դեմ պայքարի կաբինետ` վերապահելով նրան դիսպանսեր հսկողության գործառույթ: Կազմակերպել խորխի բակտերիոսկոպիկ հետազոտության գործառույթ պոլիկլինիկայի լաբորատորիայի կազմում:

8. Վերոհիշյալ օպտիմալացման գործընթացների արդյունքում տարածաշրջանում մահճակալային ֆոնդը կկրճատվի 86-ով և հնարավոր կլինի ազատել Աբովյանի հիվանդանոցի ինֆեկցիոն և Գառնու առողջության կենտրոնի մեկ մասնաշենքը, ընդամենը` շուրջ 2867 քմ:

 

II. Հրազդանի տարածաշրջան

 

Հրազդանի տարածաշրջանում գործում են «Հրազդանի պոլիկլինիկա» փակ բաժնետիրական ընկերությունը, «Հրազդանի հիվանդանոց» փակ բաժնետիրական ընկերությունը, «Մարզային արյան փոխներարկման կայան» փակ բաժնետիրական ընկերությունը, «Հրազդանի ծննդատուն» փակ բաժնետիրական ընկերությունը, «Հրազդանի ստոմատոլոգիական պոլիկլինիկա» փակ բաժնետիրական ընկերությունը և 3 գյուղական բժշկական ամբուլատորիաներ` «Մեղրաձորի բժշկական ամբուլատորիա» փակ բաժնետիրական ընկերությունը, «Ծաղկաձորի բժշկական ամբուլատորիա» փակ բաժնետիրական ընկերությունը, «Լեռնանիստի բժշկական ամբուլատորիա» փակ բաժնետիրական ընկերությունը:

Տարածաշրջանի բնակչության բուժօգնության և սպասարկման գործընթացը կանոնակարգելու նպատակով որոշվեց.

1. «Հրազդանի պոլիկլինիկա» փակ բաժնետիրական ընկերությունն առանձնացման ձևով վերակազմակերպել` ստեղծելով «Քաղսիի առողջության առաջնային պահպանման կենտրոն» փակ բաժնետիրական ընկերություն և «Սոլակի առողջության առաջնային պահպանման կենտրոն» փակ բաժնետիրական ընկերություն: Նոր ստեղծված փակ բաժնետիրական ընկերությունների բաժնետոմսերի կառավարման լիազորությունները վերապահել Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզպետին:

2. «Հրազդանի պոլիկլինիկա» փակ բաժնետիրական ընկերությունը և «Հրազդանի հիվանդանոց» փակ բաժնետիրական ընկերությունը միաձուլման ձևով վերակազմակերպել` ստեղծելով «Հրազդանի բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերություն: «Հրազդանի բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի կառավարման լիազորությունները վերապահել Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզպետին:

2.1. «Հրազդանի ծննդատուն» փակ բաժնետիրական ընկերության մեկ` մանկաբարձական բաժնում միավորել ծննդաբերական և հղիության պաթոլոգիայի բաժինները` 25 մահճակալով, իսկ գինեկոլոգիական մահճակալների թիվը հասցնել 10-ի: Այսպիսով, մահճակալների ընդհանուր թիվը կկազմի 35` առկա 60-ի փոխարեն: Մինչև 2010 թվականի հուլիս ամիսը «Հրազդանի ծննդատուն» փակ բաժնետիրական ընկերությունը միացման ձևով վերակազմակերպել` միացնելով վերջինս «Հրազդանի բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերությանը: Նոր բաժնետոմսերի թողարկման և տեղաբաշխման միջոցով ավելացնել «Հրազդանի բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալը:

3. Միավորել «Հրազդանի բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության հիվանդանոցի ու պոլիկլինիկայի լաբորատոր-ախտորոշիչ, ռենտգեն-դիագնոստիկ բաժանմունքները և նեղ մասնագիտական ծառայությունները:

4. «Հրազդանի բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության պոլիկլինիկայի մասնաշենքից (նախկինում N 2 պոլիկլինիկա) պոլիկլինիկական ծառայությունները տեղափոխել «Հրազդանի բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության մասնաշենք: Ազատել և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությանը հանձնել «Հրազդանի բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության պոլիկլինիկայի մեկ մասնաշենքը` շուրջ 850 քառ. մետր մակերեսով տարածք: Բաժնետոմսերի հետգնման և մարման միջոցով նվազեցնել «Հրազդանի բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալը:

5. «Հրազդանի բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության հիվանդանոցային մահճակալների թիվը կրճատել 75-ով` սահմանելով 80 մահճակալ համաձայն ներկայացված կառուցվածքի`

 

.___________________________________________________________.

|Բուժհիմնարկը|Ներկա          |Մահճա- |Մահճակալ-|Մահճակալների|

|            |բաժանմունքները |կալների|ների     |առաջարկվող  |

|            |               |ներկա  |ներկա    |   թիվը     |

|            |               |թիվը   |ծանրաբեռն|            |

|            |               |       |վածու-   |            |

|            |               |       |թյունը   |            |

|            |               |       |(%)      |            |

|____________|_______________|_______|_________|____________|

|«Հրազդանի   |վիրաբուժական   |  40   |     40  |     20     |

|բժշկական    |_______________|_______|_________|____________|

|կենտրոն» փակ|թերապևտիկ      |  30   |     45  |            |

|բաժնետիրական|_______________|_______|_________|     20     |

|ընկերություն|մանկական       |  10   |     27  |            |

|            |_______________|_______|_________|____________|

|            |ինֆեկցիոն      |  15   |     20  |5 (ինֆեկցիոն|

|            |               |       |         |հիվանդասեն- |

|            |               |       |         |յակ)        |

|            |_______________|_______|_________|____________|

|            |մանկաբարձական  |  20   |     62  |    25      |

|            |_______________|_______|_________|            |

|            |հղիության      |  20   |     15  |            |

|            |պաթոլոգիայի    |       |         |            |

|            |_______________|_______|_________|____________|

|            |գինեկոլոգիական |  20   |     32  |    10      |

|            |_______________|_______|_________|____________|

|            |վերակենդանացման|  (6)  |         |    (5)     |

|____________|_______________|_______|_________|____________|

|Ընդամենը    |               | 155   |     37  |     80     |

.___________________________________________________________.

 

Աղյուսակում ներկայացված վերակենդանացման մահճակալների թիվը հիվանդանոցի մահճակալների ընդհանուր թվի և մահճակալների ծանրաբեռնվածության հաշվարկ կատարելիս` հաշվի չի առնվել:

i

6. «Հրազդանի բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության բոլոր ծառայությունները տեղակայել «Հրազդանի բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության 1-4-րդ մասնաշենքերի 1-3-րդ հարկերում` ազատելով բոլոր 4 մասնաշենքի 4-րդ հարկերն ամբողջությամբ: 2010 թվականին «Հրազդանի ծննդատուն» փակ բաժնետիրական ընկերության վերակազմակերպումից հետո առանձնացնել նախկին «Հրազդանի ծննդատուն» փակ բաժնետիրական ընկերության` Հրազդան քաղաքի Սպանդարյան 24 հասցեում գտնվող շենքը, շինությունները և հողամասը (այսուհետ` գույք), որից` 17830 հազ. դրամ հաշվեկշռային արժեքով ու 822.14 քառ. մետր մակերեսով 1-ին մասնաշենքի տարածքը, 420.3 քառ. մետր մակերեսով շինությունները և 0,722 հեկտար հողամասն ամրացնել «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին, 4692.38 հազ. դրամ հաշվեկշռային արժեքով 304.7 քառ. մետր մակերեսով 1-ին մասնաշենքի 1-ին հարկն ամրացնել «Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին` այն Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության Կոտայքի մարզային բաժնին տրամադրելու նպատակով, իսկ 17387,6 հազ. դրամ հաշվեկշռային արժեքով ու 1128,25 քառ. մետր մակերեսով 2-րդ մասնաշենքը և 0,23 հեկտար ընդհանուր մակերեսով հողամասը` «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին` բաժնետոմսերի հետգնման և մարման միջոցով նվազեցնելով «Հրազդանի բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալը:

(6-րդ կետը փոփ. 20.05.10 թիվ 582-Ն, 18.03.11 թիվ 272-Ն, 04.08.11 թիվ 1094-Ն որոշումներ)

7. (7-րդ կետը չեղյալ է ճանաչվել 19.12.13 թիվ 1450-Ն որոշում)

i

8. (8-րդ կետն ուժը կորցրել է 25.12.08 թիվ 1572-Ն որոշում)

9. «Հրազդանի բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության պոլիկլինիկայի տուբերկուլյոզային կաբինետը վերանվանել տուբերկուլյոզի դեմ պայքարի կաբինետ` լաբորատորիային վերապահելով խորխի բակտերիոսկոպիկ հետազոտության գործառույթ:

10. «Հրազդանի ստոմատոլոգիական պոլիկլինիկա» փակ բաժնետիրական ընկերությունն ներկայացնել մասնավորեցման:

 

III. Չարենցավանի տարածաշրջան

 

Չարենցավանի տարածաշրջանում գործում են «Չարենցավանի պոլիկլինիկա», «Չարենցավանի հիվանդանոց» փակ բաժնետիրական ընկերությունները, Չարենցավանի ստոմատոլոգիական պոլիկլինիկան, ինչպես նաև Արզականի և Բջնիի ամբուլատորիաները:

Որոշվել է`

1. «Չարենցավանի հիվանդանոց» փակ բաժնետիրական ընկերությունը և «Չարենցավանի պոլիկլինիկա» փակ բաժնետիրական ընկերությունները միաձուլման ձևով վերակազմակերպել` ստեղծելով «Չարենցավանի բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերություն:

2. Չարենցավանի հիվանդանոցի ստացիոնար ծառայություններն առաջարկվում է կենտրոնացնել մեկ` գլխավոր մասնաշենքում` կրճատելով մահճակալների թիվը 60-ից 35-ի: Արդյունքում կազատվեն հիվանդանոցի գլխավոր մասնաշենքի մեկ թևը և հիվանդանոցի ինֆեկցիոն մասնաշենքը (2335.9 քմ): «Չարենցավանի հիվանդանոց» փակ բաժնետիրական ընկերության գույքի կազմից սահմանված կարգով առանձնացնել ինֆեկցիոն մասնաշենքը, ինչպես նաև կանանց կոնսուլտացիայի 587 քմ մասնաշենքը և հանձնել ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությանը` սահմանված կարգով նվազեցնելով «Չարենցավանի հիվանդանոց» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալը:

 

--------------------------------------------------

ԻՐՏԵԿ - շարունակությունը հաջորդ մասերում

 

 

pin
ՀՀ կառավարություն
02.11.2006
N 1911-Ն
Որոշում