Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՄԱՐԶԵՐԻ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

ՀՀ ՄԱՐԶԵՐԻ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ ՕՊՏԻՄԱԼԱՑՄԱՆ ԾՐԱԳՐԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ (7 ...

 

 

040.1911.230107

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«23» հունվարի 2007 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

2 նոյեմբերի 2006 թվականի N 1911-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՐԶԵՐԻ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ ՕՊՏԻՄԱԼԱՑՄԱՆ ԾՐԱԳՐԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(7-րդ մաս)

 

3. Ստորև ներկայացված է Չարենցավանի հիվանդանոցում առաջարկվող մահճակալների թիվը`

 

.________________________________________________________________________.

|   Բուժհիմնարկը    |      Ներկա        |Մահճ. |Մահճակալների|Մահճակալների|

|                   |  բաժանմունքները   |ներկա |ներկա       |առաջարկվող  |

|                   |                   |թիվը  |ծանրաբեռն-  |   թիվը     |

|                   |                   |      |վածությունը |            |

|___________________|___________________|______|____________|____________|

|Չարենցավանի        |վիրաբուժական       |  15  |     40%    |      8     |

|հիվանդանոց         |___________________|______|____________|____________|

|                   |ինֆեկցիոն          |  10  |     17%    |4 (ինֆեկցիոն|

|                   |                   |      |            |պալատ)      |

|                   |___________________|______|____________|____________|

|                   |թերապևտիկ          |  17  |     30%    |13 (մանկական|

|                   |(մանկական և        |      |            |և  մեծերի)  |

|                   |մեծերի)            |      |            |            |

|                   |___________________|______|____________|____________|

|                   |մանկաբարձ/         |  18  |     44%    |     10     |

|                   |գինեկոլոգիա        |      |            |            |

|___________________|___________________|______|____________|____________|

|Ընդամենը           |                   |  60  |     35%    |     35     |

.________________________________________________________________________.

4. 2006 թ. երկրորդ կիսամյակի ընթացքում «Չարենցավանի պոլիկլինիկա» փակ բաժնետիրական ընկերությունն առանձնացման ձևով վերակազմակերպել` ստեղծելով «Ալափարսի առողջության առաջնային պահպանման կենտրոն» փակ բաժնետիրական ընկերություն:

5. Չարենցավանի պոլիկլինիկայի տուբերկուլոզային կաբինետը վերանվանել տուբերկուլոզի դեմ պայքարի կաբինետ` վերապահելով նրան դիսպանսեր հսկողության գործառույթ:

6. Չարենցավանի ստոմատոլոգիական պոլիկլինիկան ներկայացնել սեփականաշնորհման:

Այսպիսով Հրազդանի և Չարենցավանի տարածաշրջաններում մահճակալային ֆոնդը կկրճատվի 105-ով և հնարավոր կլինի ազատել Հրազդանի բժշկական կենտրոնի մասնաշենքերի մոտ կեսը. Հրազդանի պոլիկլինիկայի մեկ մասնաշենքը, Չարենցավանի հիվանդանոցի գլխավոր մասնաշենքի մեկ թևը, ինֆեկցիոն և կանանց կոնսուլտացիայի մասնաշենքերը, ընդամենը` շուրջ 7000 քմ տարածք:

 

IV. Նաիրիի տարածաշրջան

 

Նաիրիի տարածաշրջանում գործում են հետևյալ բժշկական կազմակերպությունները` «Նաիրիի պոլիկլինիկա» փակ բաժնետիրական ընկերությունը, «Նաիրիի հիվանդանոց» փակ բաժնետիրական ընկերությունը, «Նոր Հաճնի պոլիկլինիկա» փակ բաժնետիրական ընկերությունը, «Բուժականի գյուղական բժշկական ամբուլատորիա» փակ բաժնետիրական ընկերությունը, «Արգելի առողջության կենտրոն» փակ բաժնետիրական ընկերությունը:

Որոշվել է`

1. «Նաիրիի հիվանդանոց» փակ բաժնետիրական ընկերությունը և «Նաիրիի պոլիկլինիկա» փակ բաժնետիրական ընկերությունը միաձուլման ձևով վերակազմակերպել` ստեղծելով «Նաիրիի բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերություն: «Նաիրիի բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի կառավարման լիազորությունները վերապահել Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզպետին:

«Նաիրիի բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության բոլոր ծառայությունները կենտրոնացնել հիվանդանոցի գլխավոր և պոլիկլինիկական մասնաշենքերում` միավորելով մեծերի և մանկական թերապևտիկ բաժանմունքները, մանկաբարձական և գինեկոլոգիական բաժանմունքները, իսկ ինֆեկցիոն բաժանմունքը վերածել ինֆեկցիոն պալատի` միաժամանակ կրճատելով ստացիոնար մահճակալների ընդհանուր թիվը և հասցնելով այն 40-ի (թերապևտիկ` 15, վիրաբուժական` 10, մանկաբարձ-գինեկոլոգիական` 12, ինֆեկցիոն` 3):

«Նաիրիի բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության կազմում նախատեսվում է ստեղծել մեկ ախտորոշիչ կենտրոն` ստացիոնար և ամբուլատոր ծառայությունների համար, իսկ պոլիկլինիկայի նեղ մասնագետներին ինտեգրել հիվանդանոցի կազմ:

«Նաիրիի բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության մանկաբարձագինեկոլոգիական բաժանմունքի մասնաշենքը` շուրջ 2500 քառ. մետր մակերեսով տարածք, ազատել և հանձնել Հայաստանի Հանրապետության կառավարության առընթեր պետական գույքի կառավարման վարչությանը` բաժնետոմսերի հետգնման և մարման միջոցով նվազեցնելով «Նաիրիի բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալը:

Ներկայացված է «Նաիրիի բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության ստացիոնար ծառայությունների առաջարկվող կառուցվածքը`

 

.___________________________________________________________.

|Բուժհիմնարկը|Բաժանմունքները |Մահճա- |Մահճակալ-|Մահճակալների|

|            |               |կալների|ների     |առաջարկվող  |

|            |               |ներկա  |ներկա    |   թիվը     |

|            |               |թիվը   |ծանրաբեռն|            |

|            |               |       |վածու-   |            |

|            |               |       |թյունը   |            |

|            |               |       |(%)      |            |

|____________|_______________|_______|_________|____________|

|«Նաիրիի     |թերապևտիկ      |  20   |     31  |            |

|բժշկական    |_______________|_______|_________|     15     |

|կենտրոն» փակ|մանկական       |   5   |     40  |            |

|բաժնետիրական|_______________|_______|_________|____________|

|ընկերություն|վիրաբուժական   |  15   |     27  |     10     |

|            |_______________|_______|_________|____________|

|            |մանկաբարձական  |  10   |     55  |     12     |

|            |_______________|_______|_________|            |

|            |գինեկոլոգիական |  10   |     18  |            |

|            |_______________|_______|_________|____________|

|            |ինֆեկցիոն      |   5   |     34  |3 (ինֆեկցիոն|

|            |               |       |         |հիվանդասեն- |

|            |               |       |         |յակ)        |

|____________|_______________|_______|_________|____________|

|Ընդամենը    |               |  65   |     33  |     40     |

.___________________________________________________________.

2. 2006 թ. երկրորդ կիսամյակի ընթացքում «Նաիրիի պոլիկլինիկա» փակ բաժնետիրական ընկերությունն առանձնացման ձևով վերակազմակերպել` ստեղծելով «Զովունու առողջության առաջնային պահպանման կենտրոն» փակ բաժնետիրական ընկերություն, «Քանաքեռավանի առողջության առաջնային պահպանման կենտրոն» փակ բաժնետիրական ընկերություն, «Պռոշյանի առողջության առաջնային պահպանման կենտրոն» փակ բաժնետիրական ընկերություն, «Նոր-Գեղիի առողջության առաջնային պահպանման կենտրոն» փակ բաժնետիրական ընկերություն, «Քասախի առողջության առաջնային պահպանման կենտրոն» փակ բաժնետիրական ընկերություն և «Մրգաշենի առողջության առաջնային պահպանման կենտրոն» փակ բաժնետիրական ընկերություն: Նշված առողջության առաջնային պահպանման կենտրոնների բազայի վրա աստիճանաբար կձևավորվեն ընտանեկան բժշկի գրասենյակներ:

3. Նաիրիի պոլիկլինիկայի տուբերկուլոզային կաբինետը վերանվանել տուբերկուլոզի դեմ պայքարի կաբինետ` վերապահելով նրան դիսպանսեր հսկողության գործառույթ Նաիրիի, ինչպես նաև Նոր Հաճնի բնակչության տուբերկուլոզային ծառայության համար:

4. Այսպիսով, նկարագրված օպտիմալացման ծրագրի իրականացման արդյունքում մարզի առողջապահական համակարգում կգործեն`

1 ծննդատուն (Աբովյանում),

1 պոլիկլինիկա (Նոր Հաճն),

4 բժշկական կենտրոն (Աբովյան, Հրազդան, Չարենցավան և Նաիրի),

1 ընտանեկան բժշկության կենտրոն` Գառնիում,

32 առողջության առաջնային պահպանման կենտրոն (ներառյալ Բյուրեղավանը և Արգելը):

Ծրագրի արդյունքում ընդհանուր մահճակալային ֆոնդը 743-ից կկրճատվի 250-ի, և կօտարվի շուրջ 8500 քառ. մետր մակերեսով տարածք:

Ծրագրի արդյունքում ընդհանուր մահճակալային ֆոնդը 473-ից կկրճատվի 250-ի, և կօտարվի շուրջ 10622 քառ. մետր մակերեսով տարածք:

Նախատեսված միջոցառումները չեն ազդի Կոտայքի մարզի բնակչությանը տրամադրվող բժշկական ծառայությունների ֆիզիկական մատչելիության վրա, քանի որ փոփոխություններ առաջարկելիս հաշվի է առնվել բժշկական հաստատությունների աշխարհագրական տեղակայումը: Ակնկալվում է նաև, որ օպտիմալացման արդյունքում ազատված շենքերի պահպանման և վարչական ծախսերի կրճատման հաշվին կբարելավվի բժշկական հիմնարկների տեխնիկական հագեցվածությունը, որն իր հերթին կբարձրացնի տրամադրվող բժշկական ծառայությունների որակը, այդ թվում նաև` շտապ օգնության ծառայության, ինչը կնպաստի բժշկական ծառայությունների ֆիզիկական մատչելիության աճին: Մարզում ընտանեկան բժիշկների գրասենյակների ծավալումը ոչ միայն հնարավորություն կտա առավել մատչելի դարձնել բնակչությանը տրամադրվող բժշկական օգնությունը, այլև կուժեղացնի առողջության առաջնային պահպանման օղակի և հիվանդանոցների միջև կապը:

Ծախսերի կրճատման հաշվին կավելանան նաև պետական պատվերի շրջանակներում կազմակերպվող բժշկական օգնության ծավալները` հանգեցնելով բնակչությանը և, մասնավորապես, սոցիալապես անապահով խմբերին տրամադրվող ծառայությունների ֆինանսական մատչելիության աճին:

(7-րդ հավելվածը փոփ. 27.09.07 թիվ 1218-Ն, 25.12.08 թիվ 1572-Ն, 17.09.09 թիվ 1052-Ն որոշումներ)

 

Հավելված N 8

i

ՀՀ կառավարության

2006 թվականի նոյեմբերի 2-ի

N 1911-Ն որոշման

 

ԾՐԱԳԻՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՕՊՏԻՄԱԼԱՑՄԱՆ

 

Ներկա իրավիճակը

 

Ներկա իրավիճակի նկարագրում ներկայացված առողջապահական հիմնարկների հզորությունների և գործունեության մասին բոլոր տվյալները, ինչպես նաև ամբուլատոր-պոլիկլինիկական համակարգի կողմից սպասարկվող բնակչության թվերը տրամադրվել են մարզպետարանի առողջապահության վարչության կողմից:

Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզում գործում են թվով 16 առողջապահական պետական փակ բաժնետիրական ընկերություններ, այդ թվում`

. հիվանդանոցներ` 3 (Կապան, Գորիս, Սիսիան)

. պոլիկլինիկաներ` 3 (Կապան, Գորիս, Սիսիան)

. բժշկական կենտրոններ (միավորումներ)` 3 (Մեղրի, Քաջարան, Ագարակ)

. դիսպանսերներ` 2 (նյարդահոգեբուժական, հակատուբերկուլոզային)

. առողջության կենտրոններ` 2 (Տաթև, Դարբաս)

. գյուղական բժշկական ամբուլատորիաներ` 2 (Վերիշեն, Անգեղակոթ)

. մարզային արյան փոխներարկման կայան` 1:

Մարզում կան վեց մասնավոր առողջապահական հիմնարկներ` «Մինաս» բժշկական կենտրոնը Մեղրի քաղաքում, «Սյունիք» ախտորոշիչ կենտրոնը Գորիսում, ինչպես նաև չորս ստոմատոլոգիական պոլիկլինիկաներ (Կապան, Գորիս, Սիսիան, Քաջարան):

Ամբուլատոր-պոլիկլինիկական հիմնարկների ենթակայությամբ աշխատում են 101 բուժակ-մանկաբարձական կետեր:

Բժշկական ծառայությունների օգտագործման մակարդակների վերլուծությունը ցույց է տալիս, որ ամբուլատոր-պոլիկլինիկական համակարգում մեկ բնակչին ընկնող տարեկան հաճախումների թիվը կազմում է 0.6 (Տաթևի ԱԿ) -3.3 (Կապանի պոլիկլինիկա), միջին հաշվով 1.9 (տես աղյուսակ 1): 100 բնակչին ընկնող հիվանդանոցային ընդունելությունների թիվը` 4: Ընդհանուր մահճակալային ֆոնդը` 725 մահճակալ, որի ծանրաբեռնվածությունը միջին հաշվով 33% է: Բացառություն է կազմում Սյունիքի նյարդահոգեբուժական դիսպանսերի հոգեբուժական բաժանմունքը, որտեղ գրանցվել է մահճակալների 70% և ավելի ծանրաբեռնվածություն 67 օր բուժման միջին տևողությամբ: Հատկապես թերբեռնված են աշխատում Մեղրու բժշկական կենտրոնի ստացիոնար բաժանմունքները (աղյուսակ 4):

Մարզի առողջապահական համակարգում աշխատում է ընդամենը` 304 բժիշկ, 684 բուժքույր և 326 այլ աշխատող:

 

ԱՄԲՈՒԼԱՏՈՐ-ՊՈԼԻԿԼԻՆԻԿԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ

 

Աղյուսակ 1. Մարզի ամբուլատոր-պոլիկլինիկական բուժհիմնարկներն ու

ծառայությունների օգտագործումը (01.01.2005 թ. դրությամբ)

 

._________________________________________________________________________.

|NN |    Բուժհաստատության անվանումը   |Ենթակայությունը|Տարեկան  |Մեկ      |

|ը/կ|                                 |               |հաճախում-|բնակչին  |

|   |                                 |               |ների թիվը|ընկնող   |

|   |                                 |               |         |տարեկան  |

|   |                                 |               |         |հաճախումը|

|___|_________________________________|_______________|_________|_________|

|1. | Կապանի տարածքային պոլիկլինիկա   |ՀՀ Սյունիքի    |   173400|      3.3|

|   |                                 |մարզպետարան    |         |         |

|___|_________________________________|_______________|_________|_________|

|2. |Քաջարանի բժշկական կենտրոնի       |ՀՀ Սյունիքի    |    11700|      1.3|

|   |պոլիկլինիկա                      |մարզպետարան    |         |         |

|___|_________________________________|_______________|_________|_________|

|   |Ընդամենը` Կապանի տարածաշրջան     |               |   185100|      3.0|

|___|_________________________________|_______________|_________|_________|

|3. |Գորիսի Ամիրյանի անվան պոլիկլինիկա|ՀՀ Սյունիքի    |    42600|      1.2|

|   |                                 |մարզպետարան    |         |         |

|___|_________________________________|_______________|_________|_________|

|4. |Տաթևի  առողջության կենտրոն       |ՀՀ Սյունիքի    |     3900|      0.6|

|   |                                 |մարզպետարան    |         |         |

|___|_________________________________|_______________|_________|_________|

|5. |Վերիշենի բժշկական ամբուլատորիա   |ՀՀ Սյունիքի    |     3000|      0.8|

|   |                                 |մարզպետարան    |         |         |

|___|_________________________________|_______________|_________|_________|

|   |Ընդամենը` Գորիսի տարածաշրջան     |               |    49500|      1.1|

|___|_________________________________|_______________|_________|_________|

|6. |Սիսիանի պոլիկլինիկա              |ՀՀ Սյունիքի    |    42000|      1.5|

|   |                                 |մարզպետարան    |         |         |

|___|_________________________________|_______________|_________|_________|

|7. |Անգեղակոթի բժշկական              |ՀՀ Սյունիքի    |     4200|      1.1|

|   |ամբուլատորիա                     |մարզպետարան    |         |         |

|___|_________________________________|_______________|_________|_________|

|8. |Դարբասի առողջության կենտրոն      |ՀՀ Սյունիքի    |     3900|      0.9|

|   |                                 |մարզպետարան    |         |         |

|___|_________________________________|_______________|_________|_________|

|   |Ընդամենը` Սիսիանի տարածաշրջան    |               |    50100|      1.4|

|___|_________________________________|_______________|_________|_________|

|9. |Մեղրու բժշկական կենտրոնի         |ՀՀ Սյունիքի    |    15000|      2.2|

|   |պոլիկլինիկա                      |մարզպետարան    |         |         |

|___|_________________________________|_______________|_________|_________|

|10.|Ագարակի հիվանդանոցի պոլիկլինիկա  |ՀՀ Սյունիքի    |    16700|      3.2|

|   |                                 |մարզպետարան    |         |         |

|___|_________________________________|_______________|_________|_________|

|   |Ընդամենը` Մեղրու տարածաշրջան     |               |    31700|      2.7|

|___|_________________________________|_______________|_________|_________|

|   |Ընդամենը                         |               |   316400|      1.9|

._________________________________________________________________________.

 

Աղյուսակ 2. Սյունիքի մարզի ամբուլատոր-պոլիկլինիկական համակարգի

կադրային ներուժը

 

._________________________________________________________________________.

|   Ամբուլատոր-պոլիկլինիկական     |Ընտա- |Թերա-|Մանկա-|Մանկա-|Նեղ   |Բուժ-|

|   բուժհաստատության անվանումը    |նեկան |պևտ  |բույժ |բարձ- |մասնա-|քույր|

|                                 |բժիշկ |     |      |գինե- |գետ   |     |

|                                 |      |     |      |կոլոգ |      |     |

|_________________________________|______|_____|______|______|______|_____|

|1. Կապան տարածքային պոլիկլինիկա  |     7|   15|    14|      |    28|   92|

|_________________________________|______|_____|______|______|______|_____|

|2. Քաջարանի բժշկական կենտրոնի    |     2|    3|     1|     1|     5|   21|

|պոլիկլինիկա                      |      |     |      |      |      |     |

|_________________________________|______|_____|______|______|______|_____|

|Ընդամենը` Կապանի տարածաշրջան     |     9|   18|    15|     1|    33|  113|

|_________________________________|______|_____|______|______|______|_____|

|3. Գորիսի Ամիրյանի անվան         |     2|    8|     6|      |    16|   62|

|պոլիկլինիկա                      |      |     |      |      |      |     |

|_________________________________|______|_____|______|______|______|_____|

|4. Տաթևի  առողջության կենտրոն    |     1|    1|     1|      |      |    7|

|_________________________________|______|_____|______|______|______|_____|

|5. Վերիշենի բժշկական             |     1|     |      |      |      |    5|

|ամբուլատորիա                     |      |     |      |      |      |     |

|_________________________________|______|_____|______|______|______|_____|

|Ընդամենը` Գորիսի տարածաշրջան     |     4|    9|     7|      |    16|   74|

|_________________________________|______|_____|______|______|______|_____|

|6. Սիսիանի պոլիկլինիկա           |     2|    7|     7|      |    10|   44|

|_________________________________|______|_____|______|______|______|_____|

|7. Անգեղակոթի բժշկական           |     1|     |      |      |      |    6|

|ամբուլատորիա                     |      |     |      |      |      |     |

|_________________________________|______|_____|______|______|______|_____|

|8. Դարբասի առողջության կենտրոն   |     1|     |      |      |     1|    5|

|_________________________________|______|_____|______|______|______|_____|

|Ընդամենը` Սիսիանի տարածաշրջան    |     4|    7|     7|     0|    11|   55|

|_________________________________|______|_____|______|______|______|_____|

|9. Մեղրու բժշկական կենտրոնի      |     1|    3|     2|     1|     3|   24|

|պոլիկլինիկա                      |      |     |      |      |      |     |

|_________________________________|______|_____|______|______|______|_____|

|10. Ագարակի հիվանդանոցի          |      |    2|     2|     1|     5|    5|

|պոլիկլինիկա                      |      |     |      |      |      |     |

|_________________________________|______|_____|______|______|______|_____|

|Ընդամենը` Մեղրու տարածաշրջան     |     1|    5|     4|     2|     8|   29|

|_________________________________|______|_____|______|______|______|_____|

|Ընդամենը                         |    18|   39|    33|     3|    68|  271|

._________________________________________________________________________.

 

ՀԻՎԱՆԴԱՆՈՑԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ

 

Աղյուսակ 3. Մարզի հիվանդանոցային համակարգի հզորությունն ու

ծանրաբեռնվածությունը

 

._________________________________________________________________________.

|     Հիվանդանոցն ու     |Ընդուն-|Վիրահատու-|Մահճա- |Մահճա-|Մահճա-|Բուժման|

|     բաժանմունքները     |ված    |թյունների |կալների|կալ-  |կալ-  |միջին  |

|                        |հիվանդ-|թիվը      |թիվը   |օրերի |ների  |տևողու |

|                        |ները   |          |       |թիվը  |զբաղ- |թյունը |

|                        |       |          |       |      |վածու-|       |

|                        |       |          |       |      |թյան  |       |

|                        |       |          |       |      |  %-ը |       |

|________________________|_______|__________|_______|______|______|_______|

|Կապանի հիվանդանոց       |       |          |       |      |      |       |

|________________________|_______|__________|_______|______|______|_______|

|վիրաբուժական            |    538|       524|     61|  6427|   32%|   11.9|

|________________________|_______|__________|_______|______|______|_______|

|թերապևտիկ               |    350|          |     42|  5306|   38%|   15.2|

|________________________|_______|__________|_______|______|______|_______|

|մանկական                |    179|          |     24|  2034|   26%|   11.4|

|________________________|_______|__________|_______|______|______|_______|

|ինֆեկցիոն               |    167|          |     20|  2023|   31%|   12.1|

|________________________|_______|__________|_______|______|______|_______|

|վերակենդանացման         |       |          |   (10)|      |      |    1.6|

|________________________|_______|__________|_______|______|______|_______|

|մանկաբարձագինեկոլոգիական|    667|       223|     43|  3687|   26%|    5.5|

|________________________|_______|__________|_______|______|______|_______|

|մաշկավեներաբանական      |       |          |       |      |      |       |

|(գործում է 2005թ.)      |       |          |   (10)|      |      |       |

|________________________|_______|__________|_______|______|______|_______|

|Ընդամենը                |   1914|       747|    190| 19477|   31%|   10.2|

|________________________|_______|__________|_______|______|______|_______|

|Սյունիքի մարզային       |       |          |       |      |      |       |

|նյարդահոգեբուժական      |       |          |       |      |      |       |

|դիսպանսեր               |       |          |       |      |      |       |

|________________________|_______|__________|_______|______|______|_______|

|նարկոլոգիական           |     32|          |     10|   535|   16%|   16.7|

|________________________|_______|__________|_______|______|______|_______|

|հոգեբուժական            |    244|          |     70| 16349|   71%|   67.0|

|________________________|_______|__________|_______|______|______|_______|

|Ընդամենը                |    276|          |     80| 16884|   64%|   61.2|

|________________________|_______|__________|_______|______|______|_______|

|Սյունիքի մարզային       |       |          |       |      |      |       |

|հակատուբերկուլոզային    |       |          |       |      |      |       |

|դիսպանսեր               |       |          |       |      |      |       |

|________________________|_______|__________|_______|______|______|_______|

|տուբերկուլոզային        |     49|          |     30|  2548|   26%|   52.0|

|________________________|_______|__________|_______|______|______|_______|

|Քաջարանի բժշկական       |       |          |       |      |      |       |

|կենտրոն                 |       |          |       |      |      |       |

|________________________|_______|__________|_______|______|______|_______|

|վիրաբուժական            |    102|        30|12 /10/|  1610|   41%|   15.8|

|________________________|_______|__________|_______|______|______|_______|

|թերապևտիկ               |    105|          |12  /5/|  1635|   41%|   15.6|

|________________________|_______|__________|_______|______|______|_______|

|մանկական                |     50|          |11  /5/|   400|   11%|    8.0|

|________________________|_______|__________|_______|______|______|_______|

|ինֆեկցիոն               |     78|          | 5  /3/|   832|   50%|   10.7|

|________________________|_______|__________|_______|______|______|_______|

|մանկաբարձագինեկոլոգիական|    126|        29|10  /7/|   748|   23%|    5.9|

|________________________|_______|__________|_______|______|______|_______|

|Ընդամենը                |    461|        59|50 /30/|  5225|   32%|   11.3|

|________________________|_______|__________|_______|______|______|_______|

|Գորիսի հիվանդանոց       |       |          |       |      |      |       |

|________________________|_______|__________|_______|______|______|_______|

|ինֆեկցիոն               |     83|          |     10|   784|   24%|    9.4|

|________________________|_______|__________|_______|______|______|_______|

|մանկական ինֆեկցիոն      |    133|          |     10|  1420|   43%|   10.7|

|________________________|_______|__________|_______|______|______|_______|

|գինեկոլոգիական          |    130|          |     10|   531|   16%|    4.1|

|________________________|_______|__________|_______|______|______|_______|

|տուբերկուլոզային        |     55|          |     25|  2928|   35%|   53.2|

|________________________|_______|__________|_______|______|______|_______|

|թերապևտիկ               |    139|          |     20|  1341|   20%|    9.6|

|________________________|_______|__________|_______|______|______|_______|

|մանկաբարձական 1         |    616|        25|     30|  4207|   42%|    6.8|

|________________________|_______|__________|_______|______|______|_______|

|մանկաբարձական 2         |     92|          |     10|   712|   22%|    7.7|

|________________________|_______|__________|_______|______|______|_______|

|մանկական                |    159|          |     15|  2202|   44%|   13.8|

|________________________|_______|__________|_______|______|______|_______|

|սրտաբանական             |    134|          |     15|   998|   20%|    7.4|

|________________________|_______|__________|_______|______|______|_______|

|վիրաբուժական            |    526|       394|     60|  4664|   24%|    8.9|

|________________________|_______|__________|_______|______|______|_______|

|վերակենդանացման         |       |          |   (10)|      |      |       |

|________________________|_______|__________|_______|______|______|_______|

|Ընդամենը                |   2067|       419|    205| 19787|   29%|    9.6|

|________________________|_______|__________|_______|______|______|_______|

|Սիսիանի հիվանդանոց      |       |          |       |      |      |       |

|________________________|_______|__________|_______|______|______|_______|

|թերապևտիկ               |    192|          |     15|  2688|   54%|   14.0|

|________________________|_______|__________|_______|______|______|_______|

|վիրաբուժական            |    188|        84|     15|  2256|   46%|   12.0|

|________________________|_______|__________|_______|______|______|_______|

|մանկաբարձագինեկոլոգիական|    548|        36|     25|  3288|   40%|    6.0|

|________________________|_______|__________|_______|______|______|_______|

|մանկական                |     82|          |     15|   656|   13%|    8.0|

|________________________|_______|__________|_______|______|______|_______|

|ինֆեկցիոն               |     71|          |     20|   568|    9%|    8.0|

|________________________|_______|__________|_______|______|______|_______|

|                        |       |          |    (6)|      |      |       |

|________________________|_______|__________|_______|______|______|_______|

|Ընդամենը                |   1081|       120|     90|  9456|   32%|    8.7|

|________________________|_______|__________|_______|______|______|_______|

|Մեղրու բժշկական կենտրոն |       |          |       |      |      |       |

|________________________|_______|__________|_______|______|______|_______|

|թերապևտիկ               |     80|          |10  /5/|   729|   22%|    9.1|

|________________________|_______|__________|_______|______|______|_______|

|վիրաբուժական            |     79|        14|     10|   629|   19%|    8.0|

|________________________|_______|__________|_______|______|______|_______|

|մանկական                |     52|          |      5|   399|   24%|    7.7|

|________________________|_______|__________|_______|______|______|_______|

|ինֆեկցիոն               |     38|          |10  /5/|   342|   10%|    9.0|

|________________________|_______|__________|_______|______|______|_______|

|մանկաբարձագինեկոլոգիական|     60|        15|      5|   291|   18%|    4.9|

|________________________|_______|__________|_______|______|______|_______|

|Ընդամենը                |    309|        29|40 /30/|  2390|   19%|    7.7|

|________________________|_______|__________|_______|______|______|_______|

|Ագարակի հիվանդանոց      |       |          |       |      |      |       |

|________________________|_______|__________|_______|______|______|_______|

|մանկաբարձագինեկոլոգիական|    131|        31|      7|   710|   31%|    5.4|

|________________________|_______|__________|_______|______|______|_______|

|թերապևտիկ               |     50|          |      5|   531|   32%|   10.6|

|________________________|_______|__________|_______|______|______|_______|

|վիրաբուժական            |    125|        55|     10|  1066|   32%|    8.5|

|________________________|_______|__________|_______|______|______|_______|

|մանկական                |     66|          |      5|   583|   35%|    8.8|

|________________________|_______|__________|_______|______|______|_______|

|ինֆեկցիոն               |     43|          |      3|   462|   47%|   10.7|

|________________________|_______|__________|_______|______|______|_______|

|Ընդամենը                |    415|        86|     30|  3352|   34%|    8.1|

._________________________________________________________________________.

 

Աղյուսակում փակագծերում նշված են 2005 թ. ընթացքում մահճակալների թվերում տեղ գտած փոփոխությունները: Վերակենդանացման մահճակալների թիվը հիվանդանոցի մահճակալների ընդհանուր թվի և մահճակալների ծանրաբեռնվածության հաշվարկ կատարելիս հաշվի չի առնվել:

 

Աղյուսակ 4. Հիվանդանոցային համակարգի կադրային ներուժը (բժիշկներ)

 

._________________________________________________________________________.

|Մասնագիտու-   |Կապանի|Սյու- |Սյու- |Քաջա- |Գորիսի |Սիսի- |Մեղրու|Ագա- |  |

|թյուններ      |հիվան-|նիքի  |նիքի  |րանի  |Ռ.     |անի   |բժշկա-|րակի |  |

|              |դանոց |մար-  |մար-  |բժշկա-|Յոլյանի|հիվան-|կան   |հիվան|  |

|              |      |զային |զային |կան   |անվան  |դանոց |կենտ- |դանոց|  |

|              |      |նյարդա|հակա- |կենտ- |հիվան- |      |րոն   |     |  |

|              |      |հոգե- |տուբեր|րոն   |դանոց  |      |      |     |  |

|              |      |բու-  |կուլո-|      |       |      |      |     |  |

|              |      |ժական |զային |      |       |      |      |     |  |

|              |      |դիսպան|դիսպան|      |       |      |      |     |  |

|              |      |սեր   |սեր   |      |       |      |      |     |  |

|______________|______|______|______|______|_______|______|______|_____|__|

|թերապևտ       |3     |1     |1     |1     |4      |2     |1     |2    |15|

|______________|______|______|______|______|_______|______|______|_____|__|

|մանկաբույժ    |2     |      |      |1     |3      |1     |1     |2    |10|

|______________|______|______|______|______|_______|______|______|_____|__|

|նեոնատոլոգ    |      |      |      |      |3      |1     |      |     | 4|

|______________|______|______|______|______|_______|______|______|_____|__|

|վիրաբույժ     |2     |      |      |1     |6      |1     |1     |2    |13|

|______________|______|______|______|______|_______|______|______|_____|__|

|մանկաբարձ-    |      |      |      |      |       |      |      |     |  |

|գինեկոլոգ     |3     |      |      |1     |6      |3     |1     |1    |15|

|______________|______|______|______|______|_______|______|______|_____|__|

|ինֆեկցիոնիստ  |1     |      |      |      |2      |1     |      |     | 4|

|______________|______|______|______|______|_______|______|______|_____|__|

|ուրոլոգ       |1     |      |      |1     |1      |      |      |     | 3|

|______________|______|______|______|______|_______|______|______|_____|__|

|ուռուցքաբան   |1     |      |      |      |1      |      |      |     | 2|

|______________|______|______|______|______|_______|______|______|_____|__|

|պրոկտոլոգ     |      |      |      |      |1      |      |      |1    | 2|

|______________|______|______|______|______|_______|______|______|_____|__|

|սրտաբան       |1     |      |      |      |1      |1     |      |     | 3|

|______________|______|______|______|______|_______|______|______|_____|__|

|դեղագետ       |2     |      |      |      |1      |      |      |     | 3|

|______________|______|______|______|______|_______|______|______|_____|__|

|սոնոգրաֆիստ   |3     |      |      |      |1      |1     |      |     | 5|

|______________|______|______|______|______|_______|______|______|_____|__|

|բժիշկ-լաբորանտ|6     |      |      |1     |1      |2     |      |     |10|

|______________|______|______|______|______|_______|______|______|_____|__|

|քիթ-կոկորդ-   |      |      |      |      |       |      |      |     |  |

|ականջաբան     |2     |      |      |      |1      |1     |      |1    | 5|

|______________|______|______|______|______|_______|______|______|_____|__|

|ակնաբույժ     |1     |      |      |      |1      |      |      |     | 2|

|______________|______|______|______|______|_______|______|______|_____|__|

|պաթանատոմ     |1     |      |      |      |1      |1     |      |     | 3|

|______________|______|______|______|______|_______|______|______|_____|__|

|ռադիոլոգ/     |      |      |      |      |       |      |      |     |  |

|ռենտգենոլոգ   |1     |      |      |      |1      |      |      |     | 2|

|______________|______|______|______|______|_______|______|______|_____|__|

|էնդոսկոպիստ   |      |      |      |      |1      |      |      |     | 1|

|______________|______|______|______|______|_______|______|______|_____|__|

|մաշկավեներաբան|1     |      |      |      |       |      |      |     | 1|

|______________|______|______|______|______|_______|______|______|_____|__|

|նյարդաբան     |4     |      |      |      |2      |      |     1|     | 7|

|______________|______|______|______|______|_______|______|______|_____|__|

|վնասվածքաբան  |1     |      |      |      |1      |      |     1|     | 3|

|______________|______|______|______|______|_______|______|______|_____|__|

|ֆիզիոթերապևտ  |1     |      |      |1     |1      |      |      |     | 3|

|______________|______|______|______|______|_______|______|______|_____|__|

|անեսթեզիոլոգ  |2     |      |      |      |1      |      |      |     | 3|

|______________|______|______|______|______|_______|______|______|_____|__|

|ֆթիզիատր      |      |      |1     |      |2      |      |      |     | 3|

|______________|______|______|______|______|_______|______|______|_____|__|

|հոգեբույժ     |      |2     |      |      |       |      |      |     | 2|

|______________|______|______|______|______|_______|______|______|_____|__|

|բժիշկ -       |      |      |      |      |       |      |      |     |  |

|վիճակագիր     |1     |      |      |      |1      |      |      |     | 2|

|______________|______|______|______|______|_______|______|______|_____|__|

|շտապ օգնության|      |      |      |      |       |      |      |     |  |

|բժիշկ         |1     |      |      |      |1      |      |      |     | 2|

|______________|______|______|______|______|_______|______|______|_____|__|

|ստոմատոլոգ    |      |      |      |      |2      |1     |      |1    | 4|

._________________________________________________________________________.

 

ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՕՊՏԻՄԱԼԱՑՄԱՆ ՊԼԱՆ

 

Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի առողջապահության համակարգի կողմից իրականացվող ծառայությունների արդյունավետության ու որակի բարձրացման նպատակով առաջարկվում է վերակազմակերպել գործող համակարգը` ելնելով հետևյալ չափանիշներից և սկզբունքներից`

գյուղական բժշկական ամբուլատորիաների առանձնացում տարածքային պոլիկլինիկաների կազմից` անկախ ընտանեկան բժշկի գրասենյակների ստեղծման և համայնքների ներգրավման համար բարենպաստ պայմանների ապահովման նպատակով,

կրկնվող, միանման գործառույթներ իրականացնող և թերծանրաբեռնվածությամբ աշխատող ծառայությունների միավորում,

լաբորատոր-ախտորոշիչ ծառայությունների միավորում,

չօգտագործվող կամ անարդյունավետ օգտագործվող տարածքների օտարում,

հարկ եղած դեպքում տարածքային պոլիկլինիկաների և հիվանդանոցների միավորում` նշված բժշկական կազմակերպությունների գործունեության ուսումնասիրության արդյունքների հիման վրա:

Ըստ առանձին տարածաշրջանների մարզի` առողջապահության համակարգում կկատարվեն հետևյալ կառուցվածքային փոփոխությունները` կազմակերպությունների վերակազմակերպման և լուծարման աշխատանքներն իրականացնելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի և «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի պահանջներին համապատասխան.

 

I. Կապանի տարածաշրջան

 

Կապանի տարածաշրջանում գործում են «Կապանի հիվանդանոց», «Կապանի տարածքային պոլիկլինիկա», «Սյունիքի մարզային հակատուբերկուլյոզային դիսպանսեր», «Սյունիքի մարզային նյարդահոգեբուժական դիսպանսեր», «Քաջարանի բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերությունները:

Տարածաշրջանի բնակչության բուժօգնության և սպասարկման գործընթացը կանոնակարգելու նպատակով որոշվեց.

1. «Կապանի պոլիկլինիկա» փակ բաժնետիրական ընկերությունն առանձնացման ձևով վերակազմակերպել` ստեղծելով «Արծվանիկի առողջության առաջնային պահպանման կենտրոն» փակ բաժնետիրական ընկերություն, «Նորաշենիկի առողջության առաջնային պահպանման կենտրոն», «Շիկահողի առողջության առաջնային պահպանման կենտրոն» փակ բաժնետիրական ընկերություններ:

2. Միացման ձևով վերակազմակերպել «Շիկահողի առողջության առաջնային պահպանման կենտրոն» փակ բաժնետիրական ընկերությունը` այն միացնելով «Նորաշենիկի առողջության առաջնային պահպանման կենտրոն» փակ բաժնետիրական ընկերությանը:

3. «Կապանի հիվանդանոց» փակ բաժնետիրական ընկերությունը, «Սյունիքի մարզային հակատուբերկուլյոզային դիսպանսեր» փակ բաժնետիրական ընկերությունը և «Կապանի պոլիկլինիկա» փակ բաժնետիրական ընկերությունը միաձուլման ձևով վերակազմակերպել` ստեղծելով «Կապանի բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերություն:

4. «Կապանի բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության հիվանդանոցում մահճակալների թիվը կրճատել 85-ով` այն հասցնելով 105-ի, և բաժանմունքները կենտրոնացնել առկա 5 բուժական մասնաշենքերից 3-ում:

5. (5-րդ կետն ուժը կորցրել է 25.09.15 թիվ 1099-Ն որոշում)

i

6. «Կապանի բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության հիվանդանոցի ներսում միավորել ինֆեկցիոն և մաշկավեներաբանական բաժանմունքները` այդ բաժնին հատկացնելով 10 մահճակալ:

Ստորև ներկայացված է «Կապանի բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության հիվանդանոցի բաժանմունքների առաջարկվող կազմն ու մահճակալների թիվը`

 

._________________________________________________________________________.

|Բուժհիմնարկը     |    Ներկա        |Մահճակալ-|Մահճակալների|Մահճակալների  |

|                 |բաժանմունքները   |ների     |ներկա       |առաջարկվող    |

|                 |                 |ներկա    |ծանրաբեռնվա-|    թիվը      |

|                 |                 |թիվը     |ծությունը   |              |

|                 |                 |         |   (%)      |              |

|_________________|_________________|_________|____________|______________|

|«Կապանի բժշկական |վիրաբուժական     |  61     |   32       |    25        |

|կենտրոն» փակ     |_________________|_________|____________|______________|

|բաժնետիրական     |թերապևտիկ        |  42     |   38       |    20        |

|ընկերություն     |_________________|_________|____________|______________|

|                 |մանկական         |  24     |   26       |    10        |

|                 |_________________|_________|____________|______________|

|                 |վերակենդանացման  |  (10)   |            |    (5)       |

|_________________|_________________|_________|____________|______________|

|                 |մանկաբարձա-      |  43     |   26       |    20        |

|                 |գինեկոլոգիական   |         |            |              |

|_________________|_________________|_________|____________|______________|

|                 |ինֆեկցիոն        |  20     |   31       |    10        |

|_________________|_________________|_________|____________|              |

|                 |մաշկավեներաբա-   |  (10)   |            |              |

|                 |նական            |         |            |              |

|_________________|_________________|_________|____________|______________|

|                 |տուբերկուլյոզային|  -      |   -        |    30        |

|_________________|_________________|_________|____________|______________|

|Ընդամենը         |                 |  190    |   31       |    105       |

._________________________________________________________________________.

 

Աղյուսակում ներկայացված վերակենդանացման մահճակալների թիվը հիվանդանոցի մահճակալների ընդհանուր թվի և մահճակալների ծանրաբեռնվածության հաշվարկ կատարելիս հաշվի չի առնվել:

7. «Կապանի բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության հիվանդանոցի վիրաբուժական մասնաշենքը կոնսերվացնել` այն թողնելով որպես պահուստային մասնաշենք:

8. «Կապանի բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության պոլիկլինիկայում ստեղծել տուբերկուլյոզի դեմ պայքարի կաբինետ` նրան վերապահելով դիսպանսեր հսկողության, իսկ գործող լաբորատորիային` խորխի բակտերիոսկոպիկ հետազոտության գործառույթ:

9. Քաջարան քաղաքում «Քաջարանի բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության ստացիոնար և պոլիկլինիկական ծառայությունները կենտրոնացնել պոլիկլինիկայի մասնաշենքում` ազատելով և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությանը հանձնելով «Քաջարանի բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության հիվանդանոցի 6 մասնաշենքը: Բաժնետոմսերի հետգնման և մարման միջոցով նվազեցնել «Քաջարանի բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալը:

10. «Քաջարանի բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության մահճակալների ընդհանուր թիվը կրճատել 10-ով և այն հասցնել 20 մահճակալի, որը ներառում է 8 վիրաբուժական և 6 թերապևտիկ (ներառյալ` մանկականը), 2 ինֆեկցիոն և 4 մանկաբարձագինեկոլոգիական մահճակալներ:

Ստորև ներկայացված է «Քաջարանի բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության ստացիոնար մասի առաջարկվող կառուցվածքը`

 

._________________________________________________________________________.

|Բուժհիմնարկը     |    Ներկա        |Մահճակալ-|Մահճակալների|Մահճակալների  |

|                 |բաժանմունքները   |ների     |ներկա       |առաջարկվող    |

|                 |                 |ներկա    |ծանրաբեռնվա-|    թիվը      |

|                 |                 |թիվը     |ծությունը   |              |

|                 |                 |         |   (%)      |              |

|_________________|_________________|_________|____________|______________|

|«Քաջարանի        |վիրաբուժական     |   10    |41          | 8            |

|բժշկական         |_________________|_________|____________|______________|

|կենտրոն» փակ     |թերապևտիկ        |  5      |41          | 6            |

|բաժնետիրական     |_________________|_________|____________|              |

|ընկերություն     |մանկական         |  5      |11          |              |

|                 |_________________|_________|____________|______________|

|                 |ինֆեկցիոն        |  3      |50          | 2            |

|                 |_________________|_________|____________|______________|

|                 |մանկաբարձա-      |  7      |23          | 4            |

|                 |գինեկոլոգիական   |         |            |              |

|_________________|_________________|_________|____________|______________|

|Ընդամենը         |                 | 30      |32          | 20           |

._________________________________________________________________________.

 

II. Գորիսի տարածաշրջան

 

Գորիսի տարածաշրջանում գործում են «Գորիսի Լ. Յոլյանի անվան հիվանդանոց», «Գորիսի Ս. Ամիրյանի անվան պոլիկլինիկա», «Սյունիքի մարզային արյան փոխներարկման կայան», «Տաթևի առողջության կենտրոն», «Վերիշենի բժշկական ամբուլատորիա» փակ բաժնետիրական ընկերությունները:

Տարածաշրջանի բնակչության բուժօգնության և սպասարկման գործընթացը կանոնակարգելու նպատակով որոշվեց.

1. «Գորիսի Ս. Ամիրյանի անվան պոլիկլինիկա» փակ բաժնետիրական ընկերությունն առանձնացման ձևով վերակազմակերպել` ստեղծելով «Տեղի առողջության առաջնային պահպանման կենտրոն» փակ բաժնետիրական ընկերություն և «Խնձորեսկի առողջության առաջնային պահպանման կենտրոն» փակ բաժնետիրական ընկերություն:

2. «Գորիսի Լ. Յոլյանի անվան հիվանդանոց» փակ բաժնետիրական ընկերությունը և «Գորիսի Ս. Ամիրյանի անվան պոլիկլինիկա» փակ բաժնետիրական ընկերությունը միաձուլման ձևով վերակազմակերպել` ստեղծելով «Գորիսի բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերություն:

i

3. «Գորիսի բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերությունում առաջարկվող բաժանմունքները և մահճակալների թիվը`

 

._____________________________________________________________________.

|Բժշկական                 |Բաժանմունքները     |Մահճա- |Մահճա- |Նախա-  |

|կազմակերպությունը        |                   |կալների|կալների|տեսվող |

|                         |                   |ներկա  |ներկա  |մահճա- |

|                         |                   |թիվը   |ծանրա- |կալների|

|                         |                   |       |բեռնվա-|թիվը   |

|                         |                   |       |ծու-   |       |

|                         |                   |       |թյունը |       |

|                         |                   |       |(%)    |       |

|_________________________|___________________|_______|_______|_______|

|«Գորիսի բժշկական կենտրոն»|ինֆեկցիոն          |10     |24     |10     |

|փակ բաժնետիրական         |___________________|_______|_______|       |

|ընկերություն             |մանկական ինֆեկցիոն |10     |43     |       |

|                         |___________________|_______|_______|_______|

|                         |թերապևտիկ          |20     |20     |20     |

|                         |___________________|_______|_______|       |

|                         |սրտաբանական        |15     |20     |       |

|                         |___________________|_______|_______|_______|

|                         |մանկաբարձական 1    |30     |42     |25     |

|                         |___________________|_______|_______|       |

|                         |մանկաբարձական 2    |10     |22     |       |

|                         |___________________|_______|_______|       |

|                         |գինեկոլոգիական     |10     |16     |       |

|                         |___________________|_______|_______|_______|

|                         |մանկական           |15     |44     |10     |

|                         |___________________|_______|_______|_______|

|                         |վիրաբուժական       |60     |24     |25     |

|                         |___________________|_______|_______|_______|

|                         |վերակենդանացման    |(10)   |-      |(5)    |

|                         |___________________|_______|_______|_______|

|                         |հակատուբերկուլյոզա-|25     |60     |20     |

|                         |յին                |       |       |       |

|_________________________|___________________|_______|_______|_______|

|Ընդամենը                 |                   |205    |29     |110    |

._____________________________________________________________________.

 

Աղյուսակում ներկայացված վերակենդանացման բաժանմունքի մահճակալների թիվը հիվանդանոցի մահճակալների ընդհանուր թվի և մահճակալների ծանրաբեռնվածության հաշվարկը կատարելիս հաշվի չի առնվել:

(3-րդ կետը փոփ. 20.02.14 թիվ 159-Ն, 15.04.16 թիվ 467-Ն որոշումներ)

i

4. «Գորիսի բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության պոլիկլինիկայի մեծահասակների և մանկական ծառայությունները տեղակայել «Գորիսի բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության պոլիկլինիկայի մեծահասակների մասնաշենքի մեկ հատվածում: Նույն հատվածում տեղակայել «Սյունիքի մարզային արյան փոխներարկման կայան» փակ բաժնետիրական ընկերությունը` վերջինիս անհատույց և անժամկետ օգտագործման իրավունքով տրամադրելով տարածք:

(4-րդ կետը փոփ. 03.09.10 թիվ 1172-Ն, 24.04.11 թիվ 699-Ն, 20.02.14 թիվ 159-Ն որոշումներ)

i

4.1. Գորիսի բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության հակատուբերկուլյոզային բաժանմունքը տեղակայել «Գորիսի բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության ուսումնական մասնաշենքում:

(4.1-ին կետը լրաց. 15.04.16 թիվ 467-Ն որոշում)

5. Գորիսի քաղաքապետարանին պատկանող «Գորիսի բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության պոլիկլինիկայի մանկական մասնաշենքն ազատել և հանձնել քաղաքապետարանին: Բաժնետոմսերի հետգնման և մարման միջոցով նվազեցնել «Գորիսի բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալը:

(5-րդ կետը փոփ. 03.09.10 թիվ 1172-Ն որոշում)

6. «Գորիսի բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության պոլիկլինիկայում ստեղծել տուբերկուլյոզի դեմ պայքարի կաբինետ և գործող լաբորատորիային վերապահել խորխի բակտերիոսկոպիկ հետազոտության գործառույթ:

7. Գորիսի տարածաշրջանի «Տաթևի առողջության կենտրոն» փակ բաժնետիրական ընկերությունն առանձնացման ձևով վերակազմակերպել` ստեղծելով «Շինուհայրի առողջության առաջնային պահպանման կենտրոն» փակ բաժնետիրական ընկերություն, որի կողմից կսպասարկվի Շինուհայրի, Խոտի, Հարժիսի գյուղական համայնքների բնակչությունը:

 

III. Սիսիանի տարածաշրջան

 

Սիսիանի տարածաշրջանում գործում են «Սիսիանի հիվանդանոց», «Սիսիանի պոլիկլինիկա», «Դարբասի առողջության կենտրոն», «Անգեղակոթի բժշկական ամբուլատորիա» փակ բաժնետիրական ընկերությունները:

Տարածաշրջանի բնակչության բուժօգնության և սպասարկման գործընթացը կանոնակարգելու նպատակով որոշվեց.

1. «Սիսիանի պոլիկլինիկա» փակ բաժնետիրական ընկերությունը առանձնացման ձևով վերակազմակերպել` ստեղծելով «Գորայքի առողջության առաջնային պահպանման կենտրոն» փակ բաժնետիրական ընկերություն, «Բռնակոթի առողջության առաջնային պահպանման կենտրոն» փակ բաժնետիրական ընկերություն և «Դաստակերտի առողջության առաջնային պահպանման կենտրոն» փակ բաժնետիրական ընկերություն:

2. «Սիսիանի հիվանդանոց» փակ բաժնետիրական ընկերությունը և «Սիսիանի պոլիկլինիկա» փակ բաժնետիրական ընկերությունը միաձուլման ձևով վերակազմակերպել` ստեղծելով «Սիսիանի բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերություն:

3. Միացման ձևով վերակազմակերպել «Դաստակերտի առողջության առաջնային պահպանման կենտրոն» փակ բաժնետիրական ընկերությունը` այն միացնելով «Սիսիանի բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերությանը:

4. «Սիսիանի բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության պոլիկլինիկայի ծառայությունները Սիսիանի քաղաքապետարանի ենթակայության տակ գտնվող շենքից տեղափոխել բժշկական կենտրոնի հիվանդանոցի մասնաշենք:

5. «Սիսիանի բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության հիվանդանոցում միավորել մանկական և մեծերի թերապևտիկ բաժանմունքները:

Ստորև ներկայացված են հիվանդանոցի առաջարկվող կառուցվածքն ու մահճակալների թիվը`

 

._________________________________________________________________________.

|Բուժհիմնարկը     |Բաժանմունքները   |Մահճակալ-|Մահճակալների|Մահճակալների  |

|                 |                 |ների     |ներկա       |առաջարկվող    |

|                 |                 |ներկա    |ծանրաբեռնվա-|թիվը          |

|                 |                 |թիվը     |ծությունը   |              |

|                 |                 |         |   (%)      |              |

|_________________|_________________|_________|____________|______________|

|«Սիսիանի բժշկական|թերապևտիկ        |   15    |    54      |              |

|կենտրոն» փակ     |_________________|_________|____________|    18        |

|բաժնետիրական     |մանկական         |   15    |    13      |              |

|ընկերություն     |_________________|_________|____________|______________|

|                 |վիրաբուժական     |   15    |    46      |    12        |

|                 |_________________|_________|____________|______________|

|                 |մանկաբարձա-      |   25    |    40      |    15        |

|                 |գինեկոլոգիական   |         |            |              |

|                 |_________________|_________|____________|______________|

|                 |ինֆեկցիոն        |   20    |    9       |    5         |

|_________________|_________________|_________|____________|______________|

|                 |վերակենդանացման  |   (6)   |    -       |    (3)       |

|_________________|_________________|_________|____________|______________|

|Ընդամենը         |                 |   90    |    32      |    50        |

._________________________________________________________________________.

 

Աղյուսակում ներկայացված վերակենդանացման մահճակալների թիվը հիվանդանոցի մահճակալների ընդհանուր թվի և մահճակալների ծանրաբեռնվածության հաշվարկ կատարելիս հաշվի չի առնվել:

6. «Սիսիանի բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության պոլիկլինիկայի կազմում գտնվող տուբերկուլյոզային կաբինետը վերանվանել տուբերկուլյոզի դեմ պայքարի կաբինետ` գործող լաբորատորիային վերապահելով խորխի բակտերիոսկոպիկ հետազոտության գործառույթ:

7. «Սիսիանի բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության գույքի կազմից առանձնացնել հիվանդանոցի ինֆեկցիոն մասնաշենքից շուրջ 300 քառ. մետր մակերեսով տարածք և այն սեփականության իրավունքով հանձնել Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությանը` հետագայում այն պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության և «Սյունիքի մարզային փորձագիտական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության Սիսիանի մասնաճյուղին ամրակցելու նպատակով: Բաժնետոմսերի հետգնման և մարման միջոցով նվազեցնել «Սիսիանի բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալը:

 

IV. Մեղրու տարածաշրջան

 

Մեղրի քաղաքում ներկայումս գործում է «Մեղրու բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերությունը, որն ստեղծվել է «Մեղրու հիվանդանոց» և «Մեղրու պոլիկլինիկա» փակ բաժնետիրական ընկերությունների միաձուլման եղանակով: Բժշկական կենտրոնն ընդգրկում է պոլիկլինիկական և ստացիոնար բաժանմունքներ: Ագարակ քաղաքում գործում է մեկ բազմապրոֆիլային հիվանդանոց` ներառելով ստացիոնար և պոլիկլինիկական բաժանմունքներ:

Տարածաշրջանի բնակչության բուժօգնության և սպասարկման գործընթացը կանոնակարգելու նպատակով որոշվեց.

1. «Մեղրու բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության մահճակալների թիվը կրճատել 10-ով և այն հասցնել 20-ի:

 

._________________________________________________________________________.

|Բուժհիմնարկը     |Բաժանմունքները   |Մահճակալ-|Մահճակալների|Մահճակալների  |

|                 |                 |ների     |ներկա       |առաջարկվող    |

|                 |                 |ներկա    |ծանրաբեռնվա-|թիվը          |

|                 |                 |թիվը     |ծությունը   |              |

|                 |                 |         |   (%)      |              |

|_________________|_________________|_________|____________|______________|

|«Մեղրու բժշկական |թերապևտիկ        |   5     |     22     |      5       |

|կենտրոն» փակ     |_________________|_________|____________|______________|

|բաժնետիրական     |վիրաբուժական     |   10    |     19     |      3       |

|ընկերություն     |_________________|_________|____________|______________|

|                 |մանկաբարձա-      |   -     |     -      |      3       |

|                 |գինեկոլոգիական   |         |            |              |

|                 |_________________|_________|____________|______________|

|                 |մանկական         |   5     |     24     |      6       |

|                 |_________________|_________|____________|______________|

|                 |ինֆեկցիոն        |   5     |     10     |      3       |

|_________________|_________________|_________|____________|______________|

|Ընդամենը         |                 |   30    |     19     |      20      |

._________________________________________________________________________.

 

2. (2-րդ կետն ուժը կորցրել է 17.09.09 թիվ 1052-Ն որոշում)

3. (3-րդ կետն ուժը կորցրել է 03.09.10 թիվ 1172-Ն որոշում)

i

4. «Մեղրու բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության գույքի կազմից առանձնացնել պոլիկլինիկական մասնաշենքից շուրջ 300 քառ. մետր մակերեսով տարածք և այն սեփականության իրավունքով հանձնել Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությանը` հետագայում այն պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության և «Սյունիքի մարզային փորձագիտական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության Մեղրու մասնաճյուղին ամրակցելու նպատակով: Բաժնետոմսերի հետգնման և մարման միջոցով նվազեցնել «Մեղրու բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալը:

5. «Մեղրու բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության պոլիկլինիկայի տուբերկուլյոզային կաբինետը վերանվանել տուբերկուլյոզի դեմ պայքարի կաբինետ` գործող լաբորատորիային վերապահելով խորխի բակտերիոսկոպիկ հետազոտության գործառույթ:

6. «Ագարակի հիվանդանոց» փակ բաժնետիրական ընկերության մահճակալների թիվը կրճատել 5-ով և այն հասցնել 25-ի:

7. «Ագարակի հիվանդանոց» փակ բաժնետիրական ընկերության գույքի կազմից սահմանված կարգով առանձնացնել ինֆեկցիոն բաժանմունքի և ծննդատան մասնաշենքերը և հանձնել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությանը: Բաժնետոմսերի հետգնման և մարման միջոցով նվազեցնել «Ագարակի հիվանդանոց» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալը:

8. «Ագարակի հիվանդանոց» փակ բաժնետիրական ընկերության հիվանդանոցի պոլիկլինիկական մասում ստեղծել տուբերկուլյոզի դեմ պայքարի կաբինետ` գործող լաբորատորիային վերապահելով խորխի բակտերիոսկոպիկ հետազոտության գործառույթ:

i

8.1. «Մեղրու բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերությունը և «Ագարակի հիվանդանոց» փակ բաժնետիրական ընկերությունը միաձուլման ձևով վերակազմակերպել` ստեղծելով «Մեղրու տարածաշրջանային բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերություն: «Մեղրու տարածաշրջանային բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության ծառայությունները տեղակայել նախկին «Մեղրու բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության պոլիկլինիկական և հիվանդանոցային մասնաշենքերում և նախկին «Ագարակի հիվանդանոց» փակ բաժնետիրական ընկերության տարածքում: «Մեղրու տարածաշրջանային բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերությունը կունենա 45 մահճակալ (20` Մեղրի, 25` Ագարակ)` Մեղրիում թողնելով թերապևտիկ և մանկական ծառայությունները, իսկ Ագարակում կենտրոնացնելով վիրաբուժական, մանկաբարձագինեկոլոգիական և ինֆեկցիոն ծառայությունները:

 

.________________________________________________________.

|«Մեղրու տարա-|Բաժանմունքները|Մահճա- |Մահճակալնե-|Մահճա- |

|ծաշրջանային  |              |կալների|րի ներկա   |կալների|

|բժշկական     |              |ներկա  |ծանրաբեռնը-|առաջարկ|

|կենտրոն» ՓԲԸ |              |թիվը   |վածությունը|վող    |

|             |              |       |(տոկոս)    |թիվը   |

|_____________|______________|_______|___________|_______|

|Մեղրիի հիվան-|թերապևտիկ     |   5   |    34     |  10   |

|դանոցային    |______________|_______|___________|_______|

|ծառայություն-|վիրաբուժական  |   3   |    13     |   0   |

|ներ          |______________|_______|___________|_______|

|             |մանկական      |   6   |    24     |  10   |

|             |______________|_______|___________|_______|

|             |ինֆեկցիոն     |   3   |    19     |   0   |

|             |______________|_______|___________|_______|

|             |մանկաբարձագինե|   3   |    35     |   0   |

|             |կոլոգիական    |       |           |       |

|_____________|______________|_______|___________|_______|

| ընդամենը    |              |  20   |    26     |  20   |

|_____________|______________|_______|___________|_______|

|Ագարակի հիվան|մանկաբարձագինե|   5   |    82     |  10   |

|դանոցային    |կոլոգիական    |       |           |       |

|ծառայություն-|______________|_______|___________|_______|

|ներ          |թերապևտիկ     |   5   |    28     |   0   |

|             |______________|_______|___________|_______|

|             |վիրաբուժական  |   5   |    58     |  10   |

|             |______________|_______|___________|_______|

|             |մանկական      |   5   |    41     |   0   |

|             |______________|_______|___________|_______|

|             |ինֆեկցիոն     |   5   |   100     |   5   |

|_____________|______________|_______|___________|_______|

| ընդամենը    |              |  25   |    62     |  25   |

|_____________|______________|_______|___________|_______|

| Ընդամենը    |              |  45   |           |  45   |

.________________________________________________________.

 

--------------------------------------------------

ԻՐՏԵԿ - շարունակությունը հաջորդ մասերում

 

 

pin
ՀՀ կառավարություն
02.11.2006
N 1911-Ն
Որոշում