Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՄԱՐԶԵՐԻ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

ՀՀ ՄԱՐԶԵՐԻ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ ՕՊՏԻՄԱԼԱՑՄԱՆ ԾՐԱԳՐԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ (9 ...

 

 

040.1911.230107

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«23» հունվարի 2007 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

2 նոյեմբերի 2006 թվականի N 1911-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՐԶԵՐԻ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ ՕՊՏԻՄԱԼԱՑՄԱՆ ԾՐԱԳՐԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(10-րդ մաս)

 

Հավելված N 10

ՀՀ կառավարության

2006 թվականի նոյեմբերի 2-ի

N 1911-Ն որոշման

 

ԾՐԱԳԻՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՕՊՏԻՄԱԼԱՑՄԱՆ

 

Ներկա իրավիճակը

 

Ներկա իրավիճակի նկարագրում ներկայացված առողջապահական հիմնարկների հզորությունների և գործունեության մասին բոլոր տվյալները, ինչպես նաև ամբուլատոր-պոլիկլինիկական համակարգի կողմից սպասարկվող բնակչության թվերը տրամադրվել են մարզպետարանի առողջապահության վարչության կողմից:

Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզում գործում են թվով 7 առողջապահական փակ բաժնետիրական ընկերություններ, այդ թվում`

. հիվանդանոց` 1 (Եղեգնաձոր)

. պոլիկլինիկա` 1 (Եղեգնաձոր)

. բուժական միավորում` 2 (Վայք, Ջերմուկ)

. առողջության կենտրոն` 2 (Հռիփսիմե, Արենի)

. ատամնաբուժարան` 1 (Եղեգնաձոր):

Մարզում կան 3 գյուղական բժշկական ամբուլատորիաներ` Զառիթափի, Մալիշկայի և Աղավնաձորի, Զառիթափի բժշկական ամբուլատորիաները` Վայքի բուժմիավորման, իսկ Մալիշկայի և Աղավնաձորի բժշկական ամբուլատորիաները` Եղեգնաձորի պոլիկլինիկայի կազմում (աղյուսակ 2): Համակարգում գործում են նաև 40 բուժակ-մանկաբարձական կետեր:

Ամբուլատոր համակարգում մեկ բնակչին ընկնող տարեկան միջին հաճախումների թիվը շատ ցածր է` կազմում է 0.3 (Վայքի բուժական միավորում) -0.9 (Ջերմուկի հիվանդանոց), միջին հաշվով 0.6 հաճախում (աղյուսակ 3): 100 բնակչին ընկնող հիվանդանոցային ընդունելությունների թիվը` 4:

Ընդհանուր մահճակալային ֆոնդը` 190 մահճակալ, որի ծանրաբեռնվածությունը 8% (Արենի առողջության կենտրոն) -31% է (Եղեգնաձորի հիվանդանոց): Ջերմուկի և Վայքի հիվանդանոցները ևս զգալի թերբեռնված են (աղյուսակ 4):

Մարզի առողջապահական համակարգում աշխատում է ընդամենը` 98 բժիշկ, 222 բուժքույր և 136 այլ աշխատող:

 

ԱՄԲՈՒԼԱՏՈՐ-ՊՈԼԻԿԼԻՆԻԿԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ

 

Աղյուսակ 1. Մարզի ամբուլատոր-պոլիկլինիկական բուժհիմնարկները և

ազգաբնակչության տեղաբաշխումն ըստ սպասարկման տարածքների

(01.01.2005 թ. դրությամբ)

 

._________________________________________________________________________.

|NN |       Բուժհաստատության անվանումը      |Ենթակայությունը|Սպասարկվող   |

|ը/կ|                                       |               |բնակչությունը|

|___|_______________________________________|_______________|_____________|

|1. |Եղեգնաձորի պոլիկլինիկա                 |Մարզպետարան    |        23121|

|___|_______________________________________|_______________|_____________|

|   |. Աղավնաձորի բժշկական ամբուլատորիա     |Եղեգնաձորի     |         1948|

|   |                                       |պոլիկլինիկա    |             |

|___|_______________________________________|_______________|_____________|

|   |. Մալիշկայի բժշկական ամբուլատորիա      |Եղեգնաձորի     |         4591|

|   |                                       |պոլիկլինիկա    |             |

|___|_______________________________________|_______________|_____________|

|   |Ընդամենը                               |               |        29660|

|___|_______________________________________|_______________|_____________|

|2. |Վայքի բուժական միավորում               |Մարզպետարան    |        14318|

|___|_______________________________________|_______________|_____________|

|   |. Զառիթափի բժշկական ամբուլատորիա       |Վայքի բուժական |         1424|

|   |                                       |միավորում      |             |

|___|_______________________________________|_______________|_____________|

|   |Ընդամենը                               |               |        15742|

|___|_______________________________________|_______________|_____________|

|3. |Ջերմուկի հիվանդանոց                    |Մարզպետարան    |         6600|

|___|_______________________________________|_______________|_____________|

|4. |«Հռիփսիմե» առողջության կենտրոն         |Մարզպետարան    |         6428|

|___|_______________________________________|_______________|_____________|

|5. |Արենիի առողջության կենտրոն             |Մարզպետարան    |         7177|

._________________________________________________________________________.

 

Աղյուսակ 2. Ամբուլատոր-պոլիկլինիկական ծառայությունների օգտագործումը

 

._____________________________________________________________________.

|   Ամբուլատոր-պոլիկլինիկական     |      Տարեկան       |Մեկ բնակչին   |

|   բուժհաստատության անվանումը    |    հաճախումների    |ընկնող տարեկան|

|                                 |        թիվը        |հաճախումների  |

|                                 |                    |միջին թիվը    |

|_________________________________|____________________|______________|

|Եղեգնաձորի պոլիկլինիկա           |               20222|           0.7|

|_________________________________|____________________|______________|

|Վայքի բուժական միավորում         |                4240|           0.3|

|_________________________________|____________________|______________|

|Ջերմուկի հիվանդանոց              |                5724|           0.9|

|_________________________________|____________________|______________|

|«Հռիփսիմե» առողջության կենտրոն   |                3363|           0.5|

|_________________________________|____________________|______________|

|Արենիի առողջության կենտրոն       |                3995|           0.6|

|_________________________________|____________________|______________|

|Ընդամենը                         |               37544|           0.6|

._____________________________________________________________________.

 

Աղյուսակ 3. Վայոց ձորի մարզի ամբուլատոր-պոլիկլինիկական համակարգի

կադրային ներուժը

 

._________________________________________________________________________.

|NN |    Ամբուլատոր-     |        Հաստիքների/ֆիզիկական անձերի թիվը        |

|ը/կ|   պոլիկլինիկական   |________________________________________________|

|   |  բուժհաստատության  |ընտա- |թերա-|մանկա-|մանկա-|նեղ   |բուժ- | այլ   |

|   |      անվանումը     |նեկան |պևտ  |բույժ |բարձ- |մասնա-|քույր |       |

|   |                    |բժիշկ |     |      |գինե- |գետ   |      |       |

|   |                    |      |     |      |կոլոգ |      |      |       |

|___|____________________|______|_____|______|______|______|______|_______|

|1. |Եղեգնաձորի          | 2.5/2|6.0/6| 6.0/6| 2.0/3|16.25/|40.75/|27.0/25|

|   |պոլիկլինիկա         |      |     |      |      |    19|   70 |       |

|___|____________________|______|_____|______|______|______|______|_______|

|2. |Վայքի բուժական      | 1.0/1|4.0/4| 3.0/3| 1.0/1| 3.0/6|9.0/10|26.0/26|

|   |միավորում           |      |     |      |      |      |      |       |

|___|____________________|______|_____|______|______|______|______|_______|

|3. |Ջերմուկի հիվանդանոց |     -|2.0/2| 2.0/2| 2.0/2| 3.0/3| 6.0/6|15.0/12|

|   |(պոլիկլինիկական մաս)|      |     |      |      |      |      |       |

|___|____________________|______|_____|______|______|______|______|_______|

|4. |«Հռիփսիմե»          | 2.0/2|    -|     -| 1.0/1|     -|12.0/ |  7.0/7|

|   |առողջության կենտրոն |      |     |      |      |      |    12|       |

|___|____________________|______|_____|______|______|______|______|_______|

|5. |Արենիի առողջության  | 1.0/1|    -| 1.0/1|     -|     -| 3.0/3|12.0/12|

|   |կենտրոն             |      |     |      |      |      |      |       |

|___|____________________|______|_____|______|______|______|______|_______|

|6. |Եղեգնաձորի          |     -|    -|     -|     -| 2.0/1| 1.0/1|  1.0/1|

|   |ատամնաբուժարան      |      |     |      |      |      |      |       |

|___|____________________|______|_____|______|______|______|______|_______|

|   |Ընդամենը            | 6.5/6|12/12| 12/12|  6/7 |24.25/|71.75/|  88/83|

|   |                    |      |     |      |      |   29 |   102|       |

._________________________________________________________________________.

 

ՀԻՎԱՆԴԱՆՈՑԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ

 

Աղյուսակ 4. Մարզի հիվանդանոցային համակարգի հզորությունն ու

ծանրաբեռնվածությունը

 

._________________________________________________________________________.

|Հիվանդանոցն ու  |Ընդունված |Վիրահատու-|Մահճա- |Մահճակալ-|Մահճա- |Բուժման |

|բաժանմունքները  |հիվանդները|թյունների |կալների|օրերի    |կալների|միջին   |

|                |          |թիվը      |թիվը   |թիվը     |զբաղվա-|տևողու- |

|                |          |          |       |         |ծության|թյունը  |

|                |          |          |       |         |  %-ը  |        |

|________________|__________|__________|_______|_________|_______|________|

|Եղեգնաձորի      |          |          |       |         |       |        |

|հիվանդանոց      |          |          |       |         |       |        |

|________________|__________|__________|_______|_________|_______|________|

|Վիրաբուժական    |       463|          |     20|     3189|     48|     6.9|

|________________|__________|__________|_______|_________|_______|________|

|Թերապևտիկ       |       139|          |     20|     1091|     17|     7.8|

|________________|__________|__________|_______|_________|_______|________|

|Մանկական        |        86|          |     10|      687|     21|     8.0|

|________________|__________|__________|_______|_________|_______|________|

|Ինֆեկցիոն       |        84|          |     15|      788|     16|     9.4|

|________________|__________|__________|_______|_________|_______|________|

|Մանկաբարձա-     |          |          |       |         |       |        |

|գինեկոլոգիական  |       621|          |     25|     3313|     40|     5.3|

|________________|__________|__________|_______|_________|_______|________|

|Ընդամենը        |      1393|       601|     90|     9068|     31|     6.5|

|________________|__________|__________|_______|_________|_______|________|

|Վայքի բուժական  |          |          |       |         |       |        |

|միավորման       |          |          |       |         |       |        |

|հիվանդանոց      |          |          |       |         |       |        |

|________________|__________|__________|_______|_________|_______|________|

|Վիրաբուժական    |       313|          |     15|     1898|     38|     6.1|

|________________|__________|__________|_______|_________|_______|________|

|Թերապևտիկ       |        63|          |     15|      428|      9|     6.8|

|________________|__________|__________|_______|_________|_______|________|

|Մանկական        |        44|          |     10|      336|     10|     7.6|

|________________|__________|__________|_______|_________|_______|________|

|Ինֆեկցիոն       |        11|          |     10|      140|      4|    12.7|

|________________|__________|__________|_______|_________|_______|________|

|Մանկաբարձա-     |          |          |       |         |       |        |

|գինեկոլոգիական  |       252|          |     15|     1158|     23|     4.6|

|________________|__________|__________|_______|_________|_______|________|

|Ընդամենը        |       683|       354|     65|     3960|     18|     5.8|

|________________|__________|__________|_______|_________|_______|________|

|Ջերմուկի        |          |          |       |         |       |        |

|հիվանդանոց      |          |          |       |         |       |        |

|________________|__________|__________|_______|_________|_______|________|

|Վիրաբուժական    |        36|          |     10|      279|      8|     7.8|

|________________|__________|__________|_______|_________|_______|________|

|Թերապևտիկ       |        61|          |      5|      523|     32|     8.6|

|________________|__________|__________|_______|_________|_______|________|

|Մանկական        |        35|          |      5|      218|     13|     6.2|

|________________|__________|__________|_______|_________|_______|________|

|Մանկաբարձա-     |          |          |       |         |       |        |

|գինեկոլոգիական  |       115|          |      5|      466|     28|     4.1|

|________________|__________|__________|_______|_________|_______|________|

|Ընդամենը        |       247|       172|     25|     1486|     18|     6.0|

|________________|__________|__________|_______|_________|_______|________|

|Արենիի          |          |          |       |         |       |        |

|առողջության     |          |          |       |         |       |        |

|կենտրոն         |          |          |       |         |       |        |

|________________|__________|__________|_______|_________|_______|________|

|Ընդհանուր       |        42|          |      4|      125|      9|     3.0|

|________________|__________|__________|_______|_________|_______|________|

|Մանկական        |        21|          |      6|      141|      7|     6.7|

|________________|__________|__________|_______|_________|_______|________|

|Ընդամենը        |        63|          |     10|      266|      8|     4.2|

._________________________________________________________________________.

 

Աղյուսակ 5. Հիվանդանոցային համակարգի կադրային ներուժը

 

.________________________________________________________________________.

|     Մասնագիտությունները     |Եղեգնաձորի|Վայքի բուժ-|Ջերմուկի  |Ընդամենը|

|                             |հիվանդանոց|միավորում  |հիվանդանոց|        |

|_____________________________|__________|___________|__________|________|

|թերապևտ                      |         1|          4|         2|       7|

|_____________________________|__________|___________|__________|________|

|մանկաբույժ                   |         1|          4|         2|       7|

|_____________________________|__________|___________|__________|________|

|նեոնատոլոգ                   |         1|          2|          |       3|

|_____________________________|__________|___________|__________|________|

|վիրաբույժ                    |         4|          2|          |       6|

|_____________________________|__________|___________|__________|________|

|մանկաբարձ-գինեկոլոգ          |         3|          3|         2|       8|

|_____________________________|__________|___________|__________|________|

|ինֆեկցիոնիստ                 |         1|          1|          |       2|

|_____________________________|__________|___________|__________|________|

|ուրոլոգ                      |          |          1|          |       1|

|_____________________________|__________|___________|__________|________|

|սրտաբան                      |         1|          1|         1|       3|

|_____________________________|__________|___________|__________|________|

|դեղագետ                      |          |           |          |        |

|_____________________________|__________|___________|__________|________|

|սոնոգրաֆիստ                  |         1|           |          |       1|

|_____________________________|__________|___________|__________|________|

|բժիշկ-լաբորանտ               |         2|          4|          |       6|

|_____________________________|__________|___________|__________|________|

|քիթ-կոկորդ-ականջաբան         |         1|          1|          |       2|

|_____________________________|__________|___________|__________|________|

|ակնաբույժ                    |         1|          1|          |       2|

|_____________________________|__________|___________|__________|________|

|պաթանատոմ                    |         1|           |          |       1|

|_____________________________|__________|___________|__________|________|

|ռադիոլոգ/ռենտգենոլոգ         |         1|           |          |       1|

|_____________________________|__________|___________|__________|________|

|էնդոկրինոլոգ                 |          |          1|         1|       2|

|_____________________________|__________|___________|__________|________|

|մաշկավեներաբան               |          |           |          |        |

|_____________________________|__________|___________|__________|________|

|նյարդաբան                    |         1|          1|         1|       3|

|_____________________________|__________|___________|__________|________|

|վնասվածքաբան                 |          |           |          |        |

|_____________________________|__________|___________|__________|________|

|ֆիզիոթերապևտ                 |          |           |          |        |

|_____________________________|__________|___________|__________|________|

|անեսթեզիոլոգ                 |         1|          1|          |       2|

|_____________________________|__________|___________|__________|________|

|ֆթիզիատր                     |          |           |          |        |

|_____________________________|__________|___________|__________|________|

|հոգեբույժ                    |          |           |          |        |

|_____________________________|__________|___________|__________|________|

|բժիշկ-վիճակագիր              |          |           |          |        |

|_____________________________|__________|___________|__________|________|

|շտապ օգնության բժիշկ         |         1|           |          |       1|

|_____________________________|__________|___________|__________|________|

|բուժքույր                    |        42|         10|         6|      58|

.________________________________________________________________________.

 

ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՕՊՏԻՄԱԼԱՑՄԱՆ ՊԼԱՆ

 

Վայոց ձորի մարզի առողջապահական համակարգի կողմից իրականացվող ծառայությունների արդյունավետության ու որակի բարձրացման առումով առաջարկվում է վերակազմակերպել գործող համակարգը` ելնելով հետևյալ չափանիշներից և սկզբունքներից`

. գյուղական բժշկական ամբուլատորիաների առանձնացում տարածքային պոլիկլինիկաների կազմից` անկախ ընտանեկան բժշկի գրասենյակների ստեղծման և համայնքների ներգրավման համար բարենպաստ պայմանների ապահովման նպատակով,

. կրկնվող, միանման գործառույթներ իրականացնող և թերծանրաբեռնությամբ աշխատող ծառայությունների միավորում,

. լաբորատոր-ախտորոշիչ ծառայությունների միավորում,

. չօգտագործվող կամ անարդյունավետ օգտագործվող տարածքների օտարում,

. հարկ եղած դեպքում տարածքային պոլիկլինիկաների և հիվանդանոցների միավորում` հիշյալ բժշկական կազմակերպությունների գործունեության ուսումնասիրության արդյունքների հիման վրա:

Մարզի առողջապահական համակարգում` ըստ առանձին տարածաշրջանների կկատարվեն հետևյալ կառուցվածքային փոփոխությունները` կազմակերպությունների վերակազմավորման և լուծարման աշխատանքներն իրականացնելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի և «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի պահանջներին համապատասխան:

 

I. Եղեգնաձորի տարածաշրջան

 

Եղեգնաձորի տարածաշրջանում գործում են Եղեգնաձորի պոլիկլինիկան, Եղեգնաձորի հիվանդանոցը, Արենիի և «Հռիփսիմե» առողջության կենտրոնները, որոնք գործում են փակ բաժնետիրական ընկերության կարգավիճակով:

Որոշվել է`

1. «Եղեգնաձորի հիվանդանոց» փակ բաժնետիրական ընկերությունը և «Եղեգնաձորի պոլիկլինիկա» փակ բաժնետիրական ընկերությունը միաձուլման ձևով վերակազմակերպել` ստեղծելով «Եղեգնաձորի բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերություն: «Եղեգնաձորի բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի կառավարման լիազորությունները վերապահել Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզպետին: «Եղեգնաձորի բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության հիվանդանոցի մահճակալների թիվը կրճատել 40-ով և այն հասցնել 50-ի: «Եղեգնաձորի բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության հիվանդանոցի ինֆեկցիոն բաժանմունքը տեղափոխել հիվանդանոցի շենքի առաջին հարկ` նախատեսելով առանձին մուտք և ապահովելով դրա մեկուսացվածությունը հիվանդանոցի մյուս ծառայություններից:

Ստորև ներկայացվում է «Եղեգնաձորի բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության մահճակալների առաջարկվող թիվը` ըստ առանձին բաժանմունքների`

 

._____________________________________________________________________.

|Բաժանմունքի         |Մահճակալների|Մահճակալների       |Մահճակալների   |

|անվանումը           |ներկա թիվը  |զբաղվածությունը (%)|առաջարկվող թիվը|

|____________________|____________|___________________|_______________|

|Վիրաբուժական        |      20    |         48        |      15       |

|____________________|____________|___________________|_______________|

|Թերապևտիկ           |      20    |         17        |      15       |

|____________________|____________|___________________|               |

|Մանկական            |      10    |         20        |               |

|____________________|____________|___________________|_______________|

|Ինֆեկցիոն           |      15    |         16        |       5       |

|____________________|____________|___________________|_______________|

|Մանկաբարձա-         |            |                   |               |

|գինեկոլոգիական      |      25    |         40        |      15       |

|____________________|____________|___________________|_______________|

|Ընդամենը            |      90    |         31        |      50       |

._____________________________________________________________________.

 

2. 2006 թ. երկրորդ կիսամյակի ընթացքում «Եղեգնաձորի պոլիկլինիկա» փակ բաժնետիրական ընկերությունն առանձնացման ձևով վերակազմակերպել` ստեղծելով «Մալիշկայի առողջության առաջնային պահպանման կենտրոն» փակ բաժնետիրական ընկերություն և Աղավնաձորի առողջության առաջնային պահպանման կենտրոն» փակ բաժնետիրական ընկերություն:

3. «Եղեգնաձորի բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության հաշվեկշռից հանել և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությանը հանձնել «Աղավնաձորի ամբուլատորիա» փակ բաժնետիրական ընկերության նախկին շենքը` շուրջ 757.17 քառ. մետր մակերեսով տարածք: Բաժնետոմսերի հետգնման և մարման միջոցով նվազեցնել «Եղեգնաձորի բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալը:

(3-րդ կետը փոփ. 31.07.14 թիվ 778-Ն որոշում)

3.1. «Եղեգնաձորի բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության պոլիկլինիկական ծառայությունները, բացառությամբ ռենտգեն ծառայության, տեղակայել բժշկական կենտրոնի հիվանդանոցային մասնաշենքում: Ազատել և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությանը հանձնել «Եղեգնաձորի բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության պոլիկլինիկական մասնաշենքը և դրա օգտագործման ու սպասարկման համար առանձնացված հողամասը` սահմանելով, որ նշված գործընթացը կիրականացվի Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով չափագրում իրականացնելուց և նշված տարածքը որպես առանձին գույքային միավոր գրանցելուց հետո: Բաժնետոմսերի ձեռքբերման և մարման միջոցով նվազեցնել «Եղեգնաձորի բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալը:

(3.1-ին կետը լրաց. 23.01.14 թիվ 50-Ն որոշում)

3.2. 2014 թվականի առաջին կիսամյակի ընթացքում կրճատել «Եղեգնաձորի բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության մահճակալների թիվը` 50-ից հասցնելով 45-ի: «Եղեգնաձորի բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության ինֆեկցիոն ծառայությունը տեղափոխել «Վայքի բուժական միավորում» փակ բաժնետիրական ընկերություն: «Եղեգնաձորի բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության գույքի կազմից օրենքով սահմանված կարգով առանձնացնել ինֆեկցիոն ծառայության գույքը և այն սեփականության իրավունքով` սահմանված կարգով հանձնել «Վայքի բուժական միավորում» փակ բաժնետիրական ընկերությանը:

(3.2-րդ կետը լրաց. 23.01.14 թիվ 50-Ն որոշում)

4. Եղեգնաձորի պոլիկլինիկայի տուբերկուլոզային կաբինետը վերանվանել տուբերկուլոզի դեմ պայքարի կաբինետ:

5. Արենիի առողջության կենտրոնի ստացիոնար մասը լուծարել` ելնելով չափազանց ցածր զբաղվածության ցուցանիշներից (11.2%) և այն վերածել ընտանեկան բժշկի գրասենյակի:

6. «Եղեգնաձորի բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության (փոխատու կողմ) Եղեգնաձոր քաղաքի Վայքի փողոցի N 1 հասցեում գտնվող` 159 քառ. մետր մակերեսով տարածքով դիահերձարանի մասնաշենքից (անշարժ գույքի նկատմամբ իրավունքի պետական գրանցման վկայական N 17112017-10-0004) շուրջ 79 քառ. մետր մակերեսով տարածքը` անհատույց և անժամկետ օգտագործման իրավունքով տրամադրել Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության «Դատաբժշկական գիտագործնական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը: Դիահերձարանի մնացած` շուրջ 80 քառ. մետր մակերեսով տարածքում ծավալել «Եղեգնաձորի բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության պաթոլոգիաանատոմիական ծառայությունը:

7. Մինչև 2022 թվականի առաջին եռամսյակի ավարտն ստեղծել «Վայոց ձորի մարզային հիվանդանոց» փակ բաժնետիրական ընկերություն: «Վայոց ձորի մարզային հիվանդանոց» փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի կառավարման լիազորությունները վերապահել Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզպետարանին: Նորաստեղծ «Վայոց ձորի մարզային հիվանդանոց» փակ բաժնետիրական ընկերության համար Եղեգնաձոր քաղաքում կառուցել նոր մասնաշենք:

8. «Եղեգնաձորի բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության գույքի կազմից` օրենքով սահմանված կարգով առանձնացնել վիրաբուժական, թերապևտիկ, մանկական, մանկաբարձագինեկոլոգիական և ինֆեկցիոն բաժանմունքների գույքը և այն սահմանված կարգով հանձնել նորաստեղծ «Վայոց ձորի մարզային հիվանդանոց» փակ բաժնետիրական ընկերությանը: «Վայոց ձորի մարզային հիվանդանոց» փակ բաժնետիրական ընկերության կազմում ծավալել հեմոդիալիզի բաժանմունք: Ազատել և Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեին հանձնել Եղեգնաձոր քաղաքի Վայքի փողոցի N 1 հասցեում գտնվող «Եղեգնաձորի բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության բոլոր մասնաշենքերը, բացի հիվանդանոցային շենքի (4224.5 քառ. մետր) շուրջ 2338 քառ. մետր մակերեսով տարածքով ծննդատան հատվածից և 159 քառ. մետր մակերեսով տարածքով դիահերձարանի մասնաշենքերից (անշարժ գույքի նկատմամբ իրավունքի պետական գրանցման վկայական N 17112017-10-0004), ինչպես նաև Եղեգնաձոր քաղաքի Վ. Գևորգյան փողոցի N 1 հասցեում գտնվող` 1133.88 քառ. մետր մակերեսով տարածքով պոլիկլինիկայի մասնաշենքը (անշարժ գույքի նկատմամբ իրավունքի պետական գրանցման վկայական N 30072014-10-0013): Թույլատրել «Եղեգնաձորի բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերությանը, ազատվող շենքերի և գույքի հաշվեկշռային արժեքների չափով, բաժնետոմսերի ձեռքբերման և մարման միջոցով, նվազեցնել ընկերության կանոնադրական կապիտալի չափը:

Ստորև ներկայացված է «Վայոց ձորի մարզային հիվանդանոց» փակ բաժնետիրական ընկերության առաջարկվող կառուցվածքը.

 

.________________________________________________.

|«Վայոց ձորի մարզային հիվանդանոց» |Մահճակալների  |

|ՓԲԸ-ի ծառայությունները           |առաջարկվող    |

|                                 |    թիվը      |

|_________________________________|______________|

|Վիրաբուժական                     |     10       |

|_________________________________|______________|

|Թերապևտիկ                        |      8       |

|_________________________________|______________|

|Մանկաբուժական                    |      6       |

|_________________________________|______________|

|Ինֆեկցիոն                        |      2       |

|_________________________________|______________|

|Մանկաբարձագինեկոլոգիական         |     10       |

|_________________________________|______________|

|Վերակենդանացման                  |     (5)      |

|_________________________________|______________|

|Ընդամենը                         |     36       |

.________________________________________________.

 

Աղյուսակում վերակենդանացման մահճակալների թիվը մահճակալների ընդհանուր թվի մեջ չի հաշվարկվել:

9. «Եղեգնաձորի բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերությունը վերանվանել «Եղեգնաձորի պոլիկլինիկա» փակ բաժնետիրական ընկերության` կազմակերպությունում կենտրոնացնելով Եղեգնաձոր քաղաքի պոլիկլինիկական ծառայությունները` ներառյալ դիագնոստիկ և լաբորատոր բաժանմունքները: «Եղեգնաձորի պոլիկլինիկա» փակ բաժնետիրական ընկերության ծառայությունները տեղակայել նախկին «Եղեգնաձորի բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերությանը պատկանող հիվանդանոցային մասնաշենքի (4224.5 քառ. մետր) շուրջ 2338 քառ. մետր մակերեսով տարածքով ծննդատան հատվածում:

10. «Հռիփսիմե» գյուղական բժշկական ամբուլատորիա», «Աղավնաձորի առողջության առաջնային պահպանման կենտրոն», «Արենիի առողջության առաջնային պահպանման կենտրոն», «Մալիշկայի առողջության առաջնային պահպանման կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունները վերակազմավորման ձևով վերակազմակերպել «Հռիփսիմե» գյուղական բժշկական ամբուլատորիա», «Աղավնաձորի առողջության առաջնային պահպանման կենտրոն», «Արենիի առողջության առաջնային պահպանման կենտրոն», «Մալիշկայի առողջության առաջնային պահպանման կենտրոն» փակ բաժնետիրական ընկերությունների: Վերակազմակերպել «Հռիփսիմե» գյուղական բժշկական ամբուլատորիա», «Աղավնաձորի առողջության առաջնային պահպանման կենտրոն», «Արենիի առողջության առաջնային պահպանման կենտրոն», «Մալիշկայի առողջության առաջնային պահպանման կենտրոն» փակ բաժնետիրական ընկերությունները` վերջիններս միացնելով «Եղեգնաձորի պոլիկլինիկա» փակ բաժնետիրական ընկերությանը:

 

(Եղեգնաձորը փոփ. 10.10.2019 թիվ 1425-Ն որոշում)

 

II. Վայքի տարածաշրջան

 

Վայքի տարածաշրջանում գործում է «Վայքի բուժական միավորում» փակ բաժնետիրական ընկերությունը` կազմված ստացիոնար և պոլիկլինիկական մասերից:

Ջերմուկ քաղաքում գտնվում է «Ջերմուկի հիվանդանոց» փակ բաժնետիրական ընկերությունը` կազմված ամբուլատոր և ստացիոնար մասերից:

Տարածաշրջանի բնակչության բուժօգնության և սպասարկման գործընթացը կանոնակարգելու նպատակով որոշվեց.

1. «Վայքի բուժական միավորում» փակ բաժնետիրական ընկերության հիվանդանոցի մահճակալների թիվը կրճատել 40-ով` այն հասցնելով 30 մահճակալի:

Ստորև ներկայացվում է «Վայքի բուժական միավորում» փակ բաժնետիրական ընկերության հիվանդանոցի մահճակալների առաջարկվող թիվը` ըստ առանձին բաժանմունքների`

 

._____________________________________________________________________.

|Բաժանմունքի         |Մահճակալների|Մահճակալների       |Մահճակալների   |

|անվանումը           |ներկա թիվը  |զբաղվածությունը (%)|առաջարկվող թիվը|

|____________________|____________|___________________|_______________|

|Վիրաբուժական        |     15     |         38        |      10       |

|____________________|____________|___________________|_______________|

|Թերապևտիկ           |     20     |         17        |      10       |

|____________________|____________|___________________|               |

|Մանկական            |     10     |          1        |               |

|____________________|____________|___________________|_______________|

|Ինֆեկցիոն           |     10     |          4        |       5       |

|____________________|____________|___________________|_______________|

|Մանկաբարձա-         |            |                   |               |

|գինեկոլոգիական      |     15     |         23        |       5       |

|____________________|____________|___________________|_______________|

|Ընդամենը            |     70     |         18        |      30       |

._____________________________________________________________________.

 

2. (2-րդ կետն ուժը կորցրել է 25.09.15 թիվ 1099-Ն որոշում)

3. «Ջերմուկի հիվանդանոց» փակ բաժնետիրական ընկերությունը վերանվանել «Ջերմուկի առողջության կենտրոն» փակ բաժնետիրական ընկերություն և վերջինիս կազմում թողնել 10 անհետաձգելի բուժօգնության մահճակալ:

4. «Ջերմուկի առողջության կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության առաջնային օղակի ծառայությունները տեղակայել 2003 թվականին կառուցված ընտանեկան բժշկության կենտրոնի շենքում:

5. «Ջերմուկի առողջության կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության կազմում ստեղծել տուբերկուլյոզի դեմ պայքարի կաբինետ, իսկ պոլիկլինիկայի կազմում գործող լաբորատորիային վերապահել խորխի բակտերիոսկոպիկ հետազոտության գործառույթ:

6. «Վայքի բուժական միավորում» փակ բաժնետիրական ընկերությունն առանձնացման ձևով վերակազմակերպել` ստեղծելով «Զառիթափի առողջության առաջնային պահպանման կենտրոն» փակ բաժնետիրական ընկերություն: «Զառիթափի առողջության առաջնային պահպանման կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի կառավարման լիազորությունները վերապահել Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզպետին:

7. «Վայքի բուժական միավորում» փակ բաժնետիրական ընկերության գույքի կազմից առանձնացնել «Զառիթափի առողջության առաջնային պահպանման կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության նախկին շենքը` 450 քառ. մետր մակերեսով, և հանձնել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությանը: Բաժնետոմսերի հետգնման և մարման միջոցով նվազեցնել «Վայքի բուժական միավորում» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալը:

8. «Վայքի բուժական միավորում» փակ բաժնետիրական ընկերության պոլիկլինիկայի տուբերկուլյոզային կաբինետը վերանվանել տուբերկուլյոզի դեմ պայքարի կաբինետ:

Նկարագրված վերակազմակերպման գործընթացների արդյունքում մարզում կգործեն`

երկու բժշկական կենտրոն` Եղեգնաձորում և Վայքում,

մեկ առողջության կենտրոն` Ջերմուկ քաղաքում,

հինգ անկախ գյուղական բժշկական ամբուլատորիա` Մալիշկայում, Զառիթափում, Հռիփսիմեում, Աղավնաձորում, Արենիում:

9. «Վայոց ձորի մարզային հիվանդանոց» փակ բաժնետիրական ընկերություն ստեղծելուց հետո «Վայքի բուժական միավորում» փակ բաժնետիրական ընկերության գույքի կազմից` օրենքով սահմանված կարգով առանձնացնել վիրաբուժական, թերապևտիկ, մանկական, ինֆեկցիոն և մանկաբարձագինեկոլոգիական բաժանմունքների գույքը և այն հանձնել նորաստեղծ «Վայոց ձորի մարզային հիվանդանոց» փակ բաժնետիրական ընկերությանը: Բաժնետոմսերի թողարկման ու տեղաբաշխման եղանակով ավելացնել «Վայոց ձորի մարզային հիվանդանոց» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալը: Ազատել և Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեին հանձնել «Վայքի բուժական միավորում» փակ բաժնետիրական ընկերության Վայք քաղաքի Շահումյան 91 հասցեում գտնվող բոլոր մասնաշենքերը` բացի առաջին` պոլիկլինիկական մասնաշենքից` շուրջ 1657.8 քառ. մետր մակերեսով տարածքով: Թույլատրել «Վայքի բուժական միավորում» փակ բաժնետիրական ընկերությանը, ազատվող շենքերի և գույքի հաշվեկշռային արժեքների չափով, բաժնետոմսերի ձեռքբերման և մարման միջոցով, նվազեցնել ընկերության կանոնադրական կապիտալի չափը:

10. «Վայքի բուժական միավորում» փակ բաժնետիրական ընկերությունը վերանվանել «Վայքի պոլիկլինիկա» փակ բաժնետիրական ընկերության` կազմակերպությունում կենտրոնացնելով Վայք քաղաքի պոլիկլինիկական և շտապ բժշկական օգնության ծառայությունները: «Վայքի պոլիկլինիկա» փակ բաժնետիրական ընկերության ծառայությունները տեղակայել նախկին «Վայքի բուժական միավորում» փակ բաժնետիրական ընկերությանը պատկանող` շուրջ 1657.8 քառ. մետր մակերեսով տարածքով առաջին մասնաշենքում:

11. «Զառիթափի առողջության առաջնային պահպանման կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը վերակազմավորման ձևով վերակազմակերպել «Զառիթափի առողջության առաջնային պահպանման կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության: Վերակազմակերպել «Զառիթափի առողջության առաջնային պահպանման կենտրոն» փակ բաժնետիրական ընկերությունը` այն միացնելով «Վայքի պոլիկլինիկա» փակ բաժնետիրական ընկերությանը:

 

(Վայքը փոփ. 10.10.2019 թիվ 1425-Ն որոշում)

(8-րդ կետը փոփ. 25.09.15 թիվ 1099-Ն որոշում)

 

(10-րդ հավելվածը փոփ. 27.09.07 թիվ 1218-Ն, 23.01.14 թիվ 50-Ն որոշումներ)

 

 

pin
ՀՀ կառավարություն
02.11.2006
N 1911-Ն
Որոշում