Սեղմել Esc փակելու համար:
«ՀԱՅՈՍԿԻ» ՀՆՊՁ-ԻՆ ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻՑ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ՀԱՅՈՍԿԻ» ՀՆՊՁ-ԻՆ ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻՑ ՎԱՐԿ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

040.0062.050298

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ
Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«5» ՓԵՏՐՎԱՐԻ 1998 Թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

5 փետրվարի 1998 թվականի թիվ 62

 

«ՀԱՅՈՍԿԻ» ՀՆՊՁ-ԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻՑ ՎԱՐԿ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետությունում ոսկու և այլ թանկարժեք մետաղների արդյունահանման ու վերամշակման և լեռնամետալուրգիական ձեռնարկությունների համալիր բիզնես-ծրագրերի կազմման, այդ արտադրությունների զարգացման գործում համաշխարհային փորձի օգտագործման, օտարերկրյա ներդրումների ներգրավման նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության 1997 թվականի պետական բյուջեով ձեռնարկությունների վերակառուցման համար նախատեսված գումարներից «Հայոսկի» ՀՆՊՁ-ին հատկացնել 200 մլն դրամ վարկ 6 տարի ժամկետով` տարեկան 1 տոկոս տոկոսադրույքով, մարումը և տոկոսների վճարումը նախատեսելով 4-րդ տարվանից սկսած տարեկան հավասար մասերով, կիսամյակ կտրվածքով:

2. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը, Հայաստանի Հանրապետության արդյունաբերության և առևտրի նախարարությանն ու Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարությանը` մինչև 1998 թվականի հունվարի 30-ը մշակել օտարերկրյա խորհրդատուներին ներկայացվող հիմնական պահանջները և Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություններ խորհրդատուների ընտրության կարգի ու սույն որոշման 1-ին կետում նշված աշխատանքները կազմակերպելու վերաբերյալ:

 

 

pin
ՀՀ կառավարություն
05.02.1998
N 62
Որոշում