Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

ՀՀ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԳՈՒՅՔԱՀԱՐԿԻ ԵՎ ՀՈՂԻ ՀԱՐԿԻ ԵԿԱՄՈՒՏՆԵ ...

 

 

040.0750.260603

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«26» հունիսի 2003 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

29 մայիսի 2003 թվականի N 750-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԳՈՒՅՔԱՀԱՐԿԻ ԵՎ ՀՈՂԻ ՀԱՐԿԻ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՈՒ ՎՃԱՐՈՒՄՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ՄԱՍԻՆ

(2-րդ մաս)

 

Հավելված N 3

Հայաստանի Հանրապետության

կառավարության 2003 թվականի

մայիսի 29-ի N 750-Ն որոշման

 

ԿԱՐԳ

ՖԻԶԻԿԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ԳՈՒՅՔԱՀԱՐԿԻ ԵՎ ՀՈՂԻ ՀԱՐԿԻ ԾԱՆՈՒՑԱԳՐԵՐԻ ՈՒ ԱՆԴՈՐՐԱԳՐԵՐԻ ՏՊԱԳՐՈՒԹՅԱՆ, ՀԱՏԿԱՑՄԱՆ, ՀԱՇՎԱՌՄԱՆ ԵՎ ՊԱՀՊԱՆՄԱՆ

 

1. Սույն կարգով կանոնակարգվում է ֆիզիկական անձանց գույքահարկի և հողի հարկի (այսուհետ` գույքային հարկեր) ծանուցագրերի և վճարումների ընդունման անդորրագրերի (այսուհետ` անդորրագրեր) տպագրության, հատկացման, հաշվառման և պահպանման աշխատանքների կազմակերպումը:

2. Ծանուցագրի և անդորրագրի ձևը հաստատվում է հարկային մարմնի ղեկավարի հրամանով:

(2-րդ կետը փոփ. 23.07.09 թիվ 827-Ն որոշում)

3. Ծանուցագրերի և անդորրագրերի տպագրությունը կազմակերպում է Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և զարգացման նախարարությունը: Անդորրագրերը համարվում են խիստ հաշվառման փաստաթղթեր:

Ծանուցագրերը տպագրվում են առանց համարների, իսկ անդորրագրերը` համարներով ու տառային սերիաներով, և կազմվում են գրքույկներ` յուրաքանչյուրում 50 անդորրագիր (առաջին և երկրորդ օրինակներով, աջ և ձախ կողմերով):

4. Ծանուցագրերի և անդորրագրերի տպագրությունը կազմակերպելու համար համապատասխան մարզպետը (Երևանի քաղաքապետը) տեղական ինքնակառավարման մարմինների ղեկավարների (Երևանի վարչական շրջանի ղեկավարի) կողմից ստացված հայտ-պահանջագրերը` համաձայն N 1 հավելվածի, ամփոփելով, մինչև հաշվետու տարվա մարտի 1-ը Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և զարգացման նախարարություն է ներկայացնում ընդհանուր հայտ-պահանջագիր (N 1 հավելված):

(4-րդ կետը փոփ. 23.07.09 թիվ 827-Ն որոշում)

5. Տեղական ինքնակառավարման մարմինները (Երևանի վարչական շրջանների ղեկավարները), մարզպետարանները և Երևանի քաղաքապետարանը հայտ-պահանջագրերը կազմում են յուրաքանչյուր տարվա համար` ելնելով նախորդ տարվա օգտագործված ծանուցագրերի և անդորրագրերի փաստացի քանակից, դրանց տարեսկզբի ու տարեվերջի մնացորդներից և ակնկալվող քանակներից: Հայտ-պահանջագրերը կազմվում են 2 օրինակից, որոնց կից ներկայացվում է նաև հաշվետվություն` համաձայն N 2 հավելվածի, նախորդ տարում ստացված և օգտագործված անդորրագրերի մասին:

(5-րդ կետը փոփ. 23.07.09 թիվ 827-Ն որոշում)

6. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և զարգացման նախարարությունը հայտ-պահանջագրերն ստանալուց հետո ստուգում է դրանց ճշտությունը, ամփոփում և մեկամսյա ժամկետում կատարում է պատվերը:

(6-րդ կետը փոփ. 23.07.09 թիվ 827-Ն որոշում)

7. Տպարանի կողմից համապատասխան փաստաթղթերի (ապրանքատրանսպորտային բեռնագիր, հաշիվ-ապրանքագիր, պահեստի ելքի անդորրագիր և այլն) հիման վրա ստացված ծանուցագրերն ու անդորրագրերը մուտքագրվում են Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և զարգացման նախարարությունում և, հայտ-պահանջագրերից ելնելով, հատկացվում են մարզպետարաններին (Երևանի քաղաքապետարանին):

(7-րդ կետը փոփ. 23.07.09 թիվ 827-Ն որոշում)

8. Մարզպետարանները (Երևանի քաղաքապետարանը) ծանուցագրերը և անդորրագրերն ստանալիս` ստուգում են ծանուցագրերի քանակի ճշտությունը և անդորրագրերի գրքույկների փաթեթները: Եթե ստացվող փաստաթղթերի քանակությունը ճիշտ չէ (ավելցուկ կամ պակասորդ) կամ անդորրագրերի գրքույկների փաթեթներում հայտնաբերվում է խոտան, ապա Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և զարգացման նախարարության կողմից ծանուցագրերի ու անդորրագրերի հատկացման համար պատասխանատու պաշտոնատար անձի և դրանց ստացման համար մարզպետի կամ Երևանի քաղաքապետի հրամանով նշանակված պատասխանատու անձի կողմից կազմվում է հայտնաբերված ընդհանուր թերությունների խոտանման ակտ (2 օրինակից)` համաձայն N 3 հավելվածի: Ընդհանուր թերությունների խոտանման ակտի մեկ օրինակը պահվում է Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և զարգացման նախարարությունում:

(8-րդ կետը փոփ. 23.07.09 թիվ 827-Ն որոշում)

9. Մարզպետարաններում (Երևանի քաղաքապետարանում) ստացված ծանուցագրերը և անդորրագրերը գրանցվում են հաշվառման գրքում` համաձայն N 4 հավելվածի: Անդորրագրերի գրքույկներում առանձին անդորրագրերի վրա խոտան հայտնաբերելիս` անդորրագրի առաջին և երկրորդ օրինակների վրա անկյունագծերի երկայնքով քաշվում են գծեր և պատասխանատու անձի ստորագրությամբ կատարվում է նշում` «Խոտան»: Չի թույլատրվում անդորրագրերի տրամադրումը մեկ մարզպետարանից մյուսին կամ Երևանի քաղաքապետարանին և հակառակը:

10. Մարզպետարանների (Երևանի քաղաքապետարանի) կողմից ծանուցագրերը և անդորրագրերի գրքույկները տեղական ինքնակառավարման մարմիններին (Երևանի վարչական շրջաններին) հատկացվում են դրանց ղեկավարների կողմից նախապես ներկայացված հայտ-պահանջագրերի հիման վրա: Ծանուցագրերը և անդորրագրերի գրքույկներն ստանում են տեղական ինքնակառավարման մարմինների (Երևանի վարչական շրջանների) ղեկավարների կողմից լիազորված անձինք:

(10-րդ կետը փոփ. 23.07.09 թիվ 827-Ն որոշում)

11. Ծանուցագրերը և անդորրագրերն ստանալուց հետո ենթակա են գրանցման տեղական ինքնակառավարման մարմնում (Երևանի վարչական շրջաններում) վարվող հաշվառման գրքում (N 4 հավելված): Ծանուցագրերի և անդորրագրերի շարժի վերաբերյալ գրանցումները հաշվառման գրքում կատարվում են անմիջապես` ծանուցագրերն ու անդորրագրերն ստացվելու կամ հատկացվելու օրը:

Տեղական ինքնակառավարման մարմիններում (Երևանի վարչական շրջաններում) ծանուցագրերի և անդորրագրերի մուտքագրումը, գրանցումը և հատկացումը կատարվում է տեղական ինքնակառավարման մարմնի (Երևանի վարչական շրջանի) ղեկավարի հրամանով նշանակված պատասխանատու պաշտոնատար անձի կողմից: Նշված պաշտոնատար անձինք չեն կարող միաժամանակ հանդիսանալ գույքային հարկերի վճարումները համակարգողներ:

(11-րդ կետը փոփ. 23.07.09 թիվ 827-Ն որոշում)

12. Բոլոր հաշվառման գրքերում անդորրագրերի յուրաքանչյուր սերիայի (ըստ հերթական շարունակվող համարների) ստացման և հատկացման մասին յուրաքանչյուր գրանցում կատարվում է առանձին տողով: Ստացվելու կամ հատկացվելու մասին գրանցումները կատարվելուց հետո` օրվա վերջում դուրս է բերվում անդորրագրերի առկա մնացորդը:

Տեղական ինքնակառավարման մարմիններում (Երևանի վարչական շրջաններում) վճարումներ համակարգողը յուրաքանչյուր ամսվա արդյունքներով, մինչև տվյալ ամսվան հաջորդող ամսվա 5-ը վճարումներ ընդունողների հետ կազմում է երկկողմանի տեղեկանք` ստացված, օգտագործված (խոտանված) անդորրագրերի մասին, յուրաքանչյուր եռամսյակի արդյունքներով, մինչև տվյալ եռամսյակին հաջորդող ամսվա 15-ը անդորրագրերի և ծանուցագրերի մուտքագրումը, գրանցումը և հատկացումն իրականացնող պատասխանատու անձի հետ կազմում է երկկողմանի ակտ` համայնքում համապատասխան ժամանակաշրջաններում ծանուցագրերի և անդորրագրերի քանակային շարժի (ստացված, օգտագործված, խոտանված, մնացորդ) մասին:

Տեղական ինքնակառավարման մարմինները (Երևանի վարչական շրջանները) սույն կարգի 9-րդ կետին համապատասխան խոտանված անդորրագրերը սույն կարգի 5-րդ կետով սահմանված հաշվետվության (N 2 հավելված) հետ միասին ներկայացնում են համապատասխան մարզպետարան (Երևանի քաղաքապետարան):

Համապատասխան մարզպետարանները (Երևանի քաղաքապետարանը) տեղական ինքնակառավարման մարմիններից (Երևանի վարչական շրջաններից) ստացված, ինչպես նաև սույն կարգի 9-րդ կետին համապատասխան իրենց կողմից հայտնաբերված խոտանված անդորրագրերը սույն կարգի 5-րդ կետով սահմանված հաշվետվության (N 2 հավելված) հետ միասին ներկայացնում են Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և զարգացման նախարարություն:

(12-րդ կետը փոփ. 23.07.09 թիվ 827-Ն որոշում)

13. Տեղական ինքնակառավարման մարմիններում (Երևանի վարչական շրջաններում) վարվող հաշվառման գրքի էջերը համարակալվում, կարվում և կազմվում են, որից հետո ներկայացվում են մարզպետարան (Երևանի քաղաքապետարան)` կնքման և համարակալման: Կնքված և համարակալված գրքերը հերթական համարներով հաշվառվում են մարզպետարանում (Երևանի քաղաքապետարանում): Ծանուցագրերի և անդորրագրերի հաշվառման գիրքը լրանալուց հետո տեղական ինքնակառավարման մարմնի (Երևանի վարչական շրջանի) կողմից նույն կարգով կազմվում է նոր գիրք: Լրացված գրքերը պահվում են տեղական ինքնակառավարման մարմնում (Երևանի վարչական շրջանում)` օրենքով սահմանված ժամկետով և կարգով:

(13-րդ կետը փոփ. 23.07.09 թիվ 827-Ն որոշում)

14. Ծանուցագրերի և անդորրագրերի հատկացումն ու ստացումն ամրագրվում է համապատասխան անձանց ստորագրություններով:

15. Չի թույլատրվում տեղական ինքնակառավարման մարմինների (Երևանի վարչական շրջանների) կողմից անդորրագրերի փոխանակում կամ միմյանց տրամադրում:

(15-րդ կետը փոփ. 23.07.09 թիվ 827-Ն որոշում)

16. Անդորրագրերը պահվում են չհրկիզվող, երկաթյա պահարաններում կամ առանձին այնպիսի տեղերում, որոնք կահավորված են անդորրագրերն անվնաս պահպանելու համար:

17. Մարզպետարաններում, տեղական ինքնակառավարման մարմիններում, Երևանի վարչական շրջաններում ծանուցագրերի և անդորրագրերի գույքագրումը կատարվում է ոչ պակաս, քան տարեկան մեկ անգամ: Գույքագրման արդյունքներով, ինչպես նաև երկկողմանի տեղեկանքով կամ ակտով փաստացի շեղումներ (ավելցուկ, պակասորդ) հայտնաբերվելու դեպքում գրավոր հայտնվում է մարզպետին (Երևանի քաղաքապետին):

(17-րդ կետը փոփ. 23.07.09 թիվ 827-Ն որոշում)

18. Սույն կարգի պահանջների կատարման նկատմամբ վերահսկողությունն իրականացնում է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեն:

(18-րդ կետը փոփ. 23.07.09 թիվ 827-Ն որոշում)

19. Սույն կարգի պահանջները խախտելու համար պաշտոնատար անձինք կրում են պատասխանատվություն` օրենքով սահմանված կարգով:

(3-րդ հավելվածը փոփ. 13.12.2018 թիվ 1425-Ն որոշում)

 

Հավելված N 1

ֆիզիկական անձանց գույքահարկի

և հողի հարկի ծանուցագրերի ու

անդորրագրերի տպագրության,

հատկացման, հաշվառման և

պահպանման կարգի

 

Ձև

 

ՀԱՅՏ-ՊԱՀԱՆՋԱԳԻՐ

 

գույքային հարկերի ծանուցագրերի և անդորրագրերի

 

._________________________________________________________________________.

|Պահանջվող   |Մնացորդը`|Ստացվել |Օգտագործվել |Մնացորդը`|Ակնկալվող|Ծանոթա- |

|փաստաթղթի   |նախորդ   |է նախորդ|է (այդ      |ընթացիկ  |պահանջը  |գրու-   |

|անվանումը   |տարվա    |տարվա   |թվում`      |տարվա    |հաշվետու |թյուն   |

|(ծանուցագիր,|հունվարի |ընթաց-  |խոտանվել է) |հունվարի |տարում   |        |

|անդորրագիր) |1-ի      |քում    |նախորդ տարվա|1-ի      |         |        |

|            |դրությամբ|        |ընթացքում   |դրությամբ|         |        |

|____________|_________|________|____________|_________|_________|________|

|____________|_________|________|____________|_________|_________|________|

|____________|_________|________|____________|_________|_________|________|

|____________|_________|________|____________|_________|_________|________|

._________________________________________________________________________.

 

Ընդամենը պահանջվում է ____________________________ ծանուցագիր:

(տառերով)

 

Ընդամենը պահանջվում են ____________________________ անդորրագրեր:

(տառերով)

 

ՀՀ _____________ մարզպետ (Երևանի քաղաքապետ) __________________________

(անունը, ազգանունը)

 

Հայաստանի Հանրապետության _________ մարզի _____________ համայնքի

 

ղեկավար __________________________

(անունը, ազգանունը)

 

Երևանի ........... վարչական շրջանի ղեկավար ......... (անունը, ազգանունը)

 

    Կ.Տ.                         ____  __________  200  թ.

 

(1-ին հավելվածը փոփ. 23.07.09 թիվ 827-Ն որոշում)

 

Հավելված N 2

ֆիզիկական անձանց գույքահարկի

և հողի հարկի ծանուցագրերի ու

անդորրագրերի տպագրության,

հատկացման, հաշվառման և

պահպանման կարգի

 

Ձև

 

ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ

 

գույքային հարկերի 200 թ. ընթացքում օգտագործված անդորրագրերի մասին

 

._________________________________________________________________________

|NN | Մնացորդը` տարեսկզբին | Մուտքագրվել է տարվա  |Հատկացվել է (այդ թվում`

|ը/կ|                      |      ընթացքում       |խոտանվել է) տարվա

|   |                      |                      |ընթացքում

|   |                      |                      |

|   |______________________|______________________|______________________

|   |ան- |սերիան|համարները |ան- |սերիան|համարները |ան- |սերիան|համարները

|   |դոր-|      |__________|դոր-|      |__________|դոր-|      |__________

|   |րագ-|      |սկզբի|վեր-|րագ-|      |սկզբի|վեր-|րագ-|      |սկզբի|վեր-

|   |րերի|      |հա-  |ջին |րերի|      |հա-  |ջին |րերի|      |հա-  |ջին

|   |թիվը|      |մարը |հա- |թիվը|      |մարը |հա- |թիվը|      |մարը |հա-

|   |    |      |     |մարը|    |      |     |մարը|    |      |     |մարը

|___|____|______|_____|____|____|______|_____|____|____|______|_____|_____

|___|____|______|_____|____|____|______|_____|____|____|______|_____|_____

|___|____|______|_____|____|____|______|_____|____|____|______|_____|_____

._________________________________________________________________________

 

.____ _______________________.

|NN | | Մնացորդը` տարեվերջին |

|ը/կ| |                      |

|   | |                      |

|   | |                      |

|   | |______________________|

|   | |ան- |սերիան|համարները |

|   | |դոր-|      |__________|

|   | |րագ-|      |սկզբի|վեր-|

|   | |րերի|      |հա-  |ջին |

|   | |թիվը|      |մարը |հա- |

|   | |    |      |     |մարը|

|___| |____|______|_____|____|

|___| |____|______|_____|____|

|___| |____|______|_____|____|

.____ _______________________.

 

Կից ներկայացվում են _____________________ խոտանված անդորրագրեր:

 

ՀՀ _____________ մարզպետ (Երևանի քաղաքապետ) __________________________

(անունը, ազգանունը)

 

Հայաստանի Հանրապետության _________ մարզի _____________ համայնքի

 

ղեկավար __________________________

(անունը, ազգանունը)

 

Երևանի ........... վարչական շրջանի ղեկավար ......... (անունը, ազգանունը)

 

    Կ.Տ.                         ____  __________  200  թ.

 

(2-րդ հավելվածը փոփ. 23.07.09 թիվ 827-Ն որոշում)

 

Հավելված N 3

ֆիզիկական անձանց գույքահարկի

և հողի հարկի ծանուցագրերի ու

անդորրագրերի տպագրության,

հատկացման, հաշվառման և

պահպանման կարգի

 

Ձև

 

ԱԿՏ

 

գույքային հարկերի ծանուցագրերի և անդորրագրերի հայտնաբերված

թերությունների խոտանման

 

_____ ___________ 200 թ.

 

._______________________________________________________________________.

|   Մուտքի փաստաթղթի տվյալներով     |              Փաստացի              |

|___________________________________|___________________________________|

|փաստաթղթերի |անդոր- | անդորրագրերի |փաստաթղթերի |անդոր- | անդորրագրերի |

|(ծանուցա-   |րագրերի|  համարները   |(ծանուցա-   |րագրերի|  համարները   |

|գրերի,      |սերիան |______________|գրերի,      |սերիան |______________|

|անդորրագրերի|       |սկզբի  |վերջին|անդորրագրերի|       |սկզբի  |վերջին|

|թիվը)       |       |համարը |համարը|թիվը)       |       |համարը |համարը|

|____________|_______|_______|______|____________|_______|_______|______|

|     1      |   2   |   3   |  4   |     5      |   6   |   7   |  8   |

|____________|_______|_______|______|____________|_______|_______|______|

|____________|_______|_______|______|____________|_______|_______|______|

|____________|_______|_______|______|____________|_______|_______|______|

._______________________________________________________________________.

 

Նշումներ փաստաթղթերի պակասորդի, ավելցուկի և (կամ) խոտանի վերաբերյալ

 

__________________________________________________________________________

__________________________________________________________________________

__________________________________________________________________________

 

Պատասխանատու պաշտոնատար անձինք

 

 ______________________________        _____________________

      (անունը, ազգանունը)                (ստորագրությունը)

 ______________________________        _____________________

      (անունը, ազգանունը)                (ստորագրությունը)

 ______________________________        _____________________

      (անունը, ազգանունը)                (ստորագրությունը)

 

Հավելված N 4

ֆիզիկական անձանց գույքահարկի

և հողի հարկի ծանուցագրերի ու

անդորրագրերի տպագրության,

հատկացման, հաշվառման և

պահպանման կարգի

 

Ձև

 

ՀԱՇՎԱՌՄԱՆ ԳԻՐՔ

 

գույքային հարկերի ծանուցագրերի և անդորրագրերի

 

.______________________________________________________________________

|NN |Ծանուցագրերի   |Հիմնավորող|     Ծանուցագրերի և        |Անդորրագրի

|ը/կ|և  անդորրագրերի|փաստաթղթի |    անդորրագրերի թիվը      |սերիան

|   |ստացման կամ    |անվանումը,|___________________________|

|   |հատկացման      |համարը    |ստաց-|հատկաց-|խոտան- |մնա- |

|   |ամիսը, ամսաթիվը|          |ված է|ված է  |ված    |ցորդը|

|   |               |          |     |       |(կորց- |     |

|   |               |          |     |       |ված) է |     |

|___|_______________|__________|_____|_______|_______|_____|___________

| 1 |       2       |     3    |  4  |   5   |   6   |  7  |     8

|___|_______________|__________|_____|_______|_______|_____|___________

|___|_______________|__________|_____|_______|_______|_____|___________

.______________________________________________________________________

.____ ._________________________________.

|NN | |  Անդորրագրի |Պատասխանատու անձանց|

|ը/կ| |    համարը   |ստորագրությունները |

|   | |_____________|___________________|

|   | |սկզբի |վերջին|հատկացրեց| ստացավ  |

|   | |համարը|համարը|         |         |

|___| |______|______|_________|_________|

| 1 | |  9   |  10  |   11    |   12    |

|___| |______|______|_________|_________|

|___| |______|______|_________|_________|

.____ ._________________________________.

 

 

pin
ՀՀ կառավարություն
20.05.2003
N 750-Ն
Որոշում