Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԱՎԻԱՑԻԱՅԻ ՕԴԵՐԵՎՈՒԹԱԲ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԱՎԻԱՑԻԱՅԻ ՕԴԵՐԵՎՈՒԹԱԲԱՆԱԿԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍ ...

 

 

040.0383.140407

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«14» ապրիլի 2007 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

15 փետրվարի 2007 թվականի N 383-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԱՎԻԱՑԻԱՅԻ ՕԴԵՐԵՎՈՒԹԱԲԱՆԱԿԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(3-րդ մաս)

 

7) ուղղաձիգ տեսանելիություն: Այն դեպքերում, երբ սպասվում է, որ երկինքը կմնա մթնած կամ կդառնա մթնած, աերոդրոմում առկա կլինեն ուղղաձիգ տեսանելիության դիտումների տվյալներ, և երբ, ըստ կանխատեսման, ուղղաձիգ տեսանելիությունը կբարելավվի և կհասնի կամ կգերազանցի հետևյալ արժեքներից մեկը կամ մի քանիսը, կամ երբ, ըստ կանխատեսման, ուղղաձիգ տեսանելությունը կվատանա և կդառնա հետևյալ արժեքներից մեկից կամ մի քանիսից պակաս` 30, 60, 150 կամ 300 մ (100, 200, 500 կամ 1000 ֆուտ), TREND տիպի կանխատեսման մեջ մատնանշվում է այդ փոփոխությունը.

8) լրացուցիչ չափանիշներ: Նշված փոփոխությունների համար չափանիշները հաշվի առնելով` աերոդրոմի տեղական շահագործողական առումով մինիմումները, բացի 1-ին և 12-րդ կետերում նշվածներից, օգտագործվում են աերոդրոմի օդերևութաբանական մարմնի և համապատասխան օդանավ շահագործողների ու ՕԵՍ-ի մարմինների միջև համաձայնեցմամբ.

9) փոփոխությունների խմբի կիրառումը: TREND տիպի կանխատեսումների փոփոխության ինդեքսների օգտագործման հանձնարարականները բերվում են «Միջազգային աերոնավիգացիայի օդերևութաբանական ապահովման մասին» N 3 հավելվածի A3-3 աղյուսակում:

Այն դեպքերում, երբ սպասվում է տարրերի փոփոխություն, հաղորդման TREND-ային մասը, որը պարունակում է TREND տիպի կանխատեսումը, սկսվում է BECMG կամ TEMPO փոփոխության ինդեքսներից մեկով.

10) BECMG փոփոխության ինդեքսն օգտագործվում է կանխատեսվող փոփոխությունների նկարագրման համար, երբ սպասվում է, որ օդերևութաբանական պայմանները կհասնեն կամ կգերազանցեն սահմանված արժեքը մշտական կամ փոփոխական արագությամբ:

Այն ժամանակահատվածը, որի ընթացքում, կամ այն ժամկետը, որում սպասվում է փոփոխությունը, նշվում է համապատասխանաբար FM, TL կամ AT հապավումներով, որոնցից յուրաքանչյուրին հաջորդում է ժամանակների խումբը ժամերով կամ րոպեներով: Այն դեպքերում, երբ կանխատեսվում է, որ փոփոխությունն սկսվելու և ամբողջությամբ ավարտվելու է TREND տիպի կանխատեսման գործողության ընթացքում, փոփոխության սկիզբը կամ ավարտը նշվում է համապատասխանաբար FM և TL հապավումների օգտագործմամբ համապատասխան ժամանակային խմբերի հետ մեկտեղ: Այն դեպքերում, երբ կանխատեսվում է, որ փոփոխությունն սկսվելու է կանխատեսման` TREND տիպի ժամանակամիջոցի սկզբում, սակայն ավարտվելու է նախքան այս ժամանակամիջոցի լրանալը, FM հապավումը համապատասխան ժամանակային խմբի հետ մեկտեղ բաց է թողնվում, և օգտագործվում է միայն TL հապավումը համապատասխան ժամանակային խմբի հետ մեկտեղ: Այն դեպքերում, երբ կանխատեսվում է, որ փոփոխությունն սկսվելու է TREND տիպի կանխատեսման ժամանակամիջոցի ընթացքում և ավարտվելու է այս ժամանակամիջոցի վերջում, TL հապավումը համապատասխան ժամանակային խմբի հետ մեկտեղ բաց է թողնվում, և օգտագործվում է միայն FM հապավումը համապատասխան ժամանակային խմբի հետ մեկտեղ: Եթե կանխատեսվում է, որ փոփոխությունը տեղի է ունենալու որոշակի ժամկետում` TREND տիպի կանխատեսման ժամանակամիջոցի ընթացքում, օգտագործվում է միայն AT հապավումը համապատասխան ժամանակային խմբի հետ մեկտեղ: Այն դեպքերում, երբ կանխատեսվում է, որ փոփոխությունն սկսվելու է TREND տիպի կանխատեսման ժամանակամիջոցի սկզբում և ավարտվելու է այդ ժամանակամիջոցի վերջում, և երբ կանխատեսվում է, որ փոփոխությունը տեղի է ունենալու TREND տիպի կանխատեսման ժամանակամիջոցի ընթացքում, սակայն փոփոխվելու ժամանակն անհայտ է, FM, TL կամ AT հապավումները համապատասխան ժամանակային խմբերի հետ մեկտեղ բաց են թողնվում, և օգտագործվում է միայն BECMG փոփոխության ինդեքսը:

TEMPO փոփոխության ինդեքսն օգտագործվում է օդերևութաբանական այն պայմանների կանխատեսվող ժամանակային փոփոխությունների նկարագրման համար, որոնք հասնում կամ գերազանցում են սահմանված արժեքները և յուրաքանչյուր առանձին դեպքում պահպանվում են 1 ժ-ից փոքր տևողությամբ ժամանակամիջոցի ընթացքում, իսկ ընդհանուր դեպքերում` այն ժամանակամիջոցի կեսից քիչ, որի ընթացքում կանխատեսվում են փոփոխությունները: Այն ժամանակամիջոցը, որի ընթացքում կանխատեսվում են ժամանակի փոփոխությունները, նշվում է համապատասխանաբար FM և (կամ) TL հապավումների օգնությամբ, որոնցից յուրաքանչյուրին հաջորդում է ժամանակի խումբը ժամերով և րոպեներով: Այն դեպքերում, երբ կանխատեսվում է, որ օդերևութաբանական պայմանների ժամանակային փոփոխությունները կսկսվեն և ամբողջությամբ կավարտվեն TREND տիպի կանխատեսման ժամանակամիջոցի ընթացքում, ժամանակի փոփոխությունների ժամանակամիջոցի սկիզբը և ավարտը նշվում է համապատասխանաբար FM և TL հապավումների կիրառմամբ համապատասխան ժամանակային խմբերի հետ մեկտեղ: Այն դեպքերում, երբ կանխատեսվում է, որ ժամանակային փոփոխությունների ժամանակամիջոցը կսկսվի TREND տիպի կանխատեսման ժամանակամիջոցի սկզբին, սակայն կավարտվի նախքան այս ժամանակամիջոցի լրանալը, FM հապավումը համապատասխան ժամանակային խմբի հետ մեկտեղ բաց է թողնվում, և օգտագործվում է միայն TL հապավումը համապատասխան ժամանակային խմբի հետ մեկտեղ: Այն դեպքերում, երբ կանխատեսվում է, որ ժամանակային փոփոխությունների ժամանակամիջոցը կսկսվի TREND տիպի կանխատեսման ժամանակամիջոցի ընթացքում և կավարտվի այս ժամանակամիջոցի վերջում, TL հապավումը համապատասխան ժամանակային խմբի հետ մեկտեղ բաց է թողնվում, և օգտագործվում է միայն FM հապավումը համապատասխան ժամանակային խմբի հետ մեկտեղ: Եթե կանխատեսվում է, որ ժամանակային փոփոխությունների ժամանակամիջոցն սկսվելու է TREND տիպի կանխատեսման ժամանակամիջոցի սկզբին և ավարտվելու է այս ժամանակամիջոցի վերջում, FM և TL կրճատումները երկուսն էլ համապատասխան ժամանակային խմբերի հետ մեկտեղ բաց են թողնվում, և օգտագործվում է միայն TEMPO փոփոխության ինդեքսը.

11) հաշվի առնելով աերոդրոմի տեղական շահագործման մինիմումները` նշված փոփոխությունների համար չափանիշները, բացի նշվածից, օգտագործվում են աերոդրոմի օդերևութաբանական մարմնի և համապատասխան օդանավ շահագործողների ու ՕԵՍ-ի մարմինների միջև համաձայնեցմամբ:

185. Եթե էական փոփոխություններ չեն սպասվում, դրա մասին նշվում է NOSIG տերմինի օգնությամբ, իսկ PROB ցուցանիշը TREND կանխատեսումներում չի կիրառվում:

186. TREND կանխատեսումների ծածկագրման կանոնները ներկայացված են միջազգային օդերևութաբանական ավիացիոն ծածկագրերի (METAR/SPECI, TAF) ժողովածուի մեջ:

187. Վերթիռի համար կանխատեսումները (ուսումնական թռիչքների համար կամ օտարերկրյա ավիաընկերությունների պահանջով) կազմվում են օդերևութաբանական մարմնի և օդանավ շահագործողների ու ՕԵՍ-ի մարմինների միջև համաձայնեցմամբ:

188. Վերթիռի համար կանխատեսումը տրամադրվում է շահագործողներին և թռիչքային անձնակազմերի անդամներին հարցման համաձայն երեք ժամվա ընթացքում` մինչև սպասվող արտաթիռի ժամանակը:

189. Վերթիռի համար կանխատեսումը վերաբերում է որոշակի ժամանակահատվածի և պարունակում է տեղեկատվություն օդերևութաբանական սպասվող պայմանների մասին ՎՎԳ-ի համալիրի շրջանում: Վերթիռի համար կանխատեսումը պարունակում է տեղեկատվություն գետնամերձ քամու ուղղության և արագության, ջերմաստիճանի, ճնշման (QNH) և ցանկացած այլ տարրերի մասին, որոնց նկատմամբ ձեռք է բերվել տեղային համաձայնություն:

190. Վերթիռի համար օգտագործվող տարրերի ընթացակարգը, տերմինաբանությունը, միավորները և սանդղակները պետք է լինեն այնպիսին, ինչպիսիք են դրանք նույն աերոդրոմի ամփոփագրերում:

191. Վերթիռի համար կանխատեսումներ թողարկող օդերևութաբանական մարմիններն իրականացնում են կանխատեսումների մշտական վերահսկողություն և, ըստ անհրաժեշտության, պատեհաժամ ճշգրտումներ են ներմուծում դրանց մեջ:

192. Վերթիռի համար կանխատեսումների ճշգրտումների թողարկման չափանիշները որոշվում են օդերևութաբանական մարմնի և համապատասխան շահագործողի միջև համաձայնեցմամբ: Այդ չափանիշները մշակվում են յուրաքանչյուր աերոդրոմի համար:

193. GAMET եղանակի կանխատեսումները բաց տեքստի ձևով կազմվում են աերոդրոմի օդերևութաբանական մարմինների կողմից:

194. Ցածր բարձրության թռիչքների գոտիական կանխատեսումները: Այն դեպքերում, երբ թռիչքային 150 էշելոնից ցածր օդային երթևեկության խտությունը պահանջում է այս թռիչքների գոտիական կանխատեսումների պարբերական թողարկում և տարածում, թողարկման հաճախականությունը, այս կանխատեսումների գործողության ձևաչափը և արձանագրված ժամանակը կամ գործողության ժամանակամիջոցը և դրա շտկումների թողարկման չափանիշները սահմանվում են օդերևութաբանական մարմնի կողմից օգտագործողների հետ խորհրդակցությամբ:

195. Այն դեպքերում, երբ թռիչքային 100 էշելոնից ցածր օդային երթևեկության խտությունն առաջացնում է AIRMET տեղեկատվության թողարկման անհրաժեշտություն, այս թռիչքների գոտիական կանխատեսումները կազմվում են օդերևութաբանական համապատասխան լիազոր մարմինների միջև` համաձայնեցված ձևաչափով: Բաց, հապավումներ /կրճատումներ ունեցող տեքստի օգտագործման ժամանակ կանխատեսումը կազմվում է GAMET գոտիական կանխատեսման ձևով, ընդ որում` օգտագործվում են ԻԿԱՕ-ում ընդունված հապավումները և թվային մեծությունները: Քարտեզի ձևաչափի օգտագործման դեպքում կանխատեսումը կազմվում է բարձրությունների քամու և բարձրություններում օդի ջերմաստիճանի կանխատեսման և SIGWX երևույթների կանխատեսման համադրությամբ: Գոտիական կանխատեսումները թողարկվում են երկրի մակերևույթից մինչև թռիչքային 150 էշելոն շերտի համար (անհրաժեշտության դեպքում` ավելի բարձր) և բովանդակում են տվյալներ երթուղու եղանակային երևույթների մասին, որոնք վտանգ են ներկայացնում ցածր բարձրություններում թռիչքների համար, օգտագործվում են AIRMET տեղեկատվության թողարկման համար, ինչպես նաև բովանդակում են լրացուցիչ տվյալներ, որոնք պահանջվում են ցածր բարձրություններում թռիչքների համար:

196. Ցածր բարձրությունների թռիչքների համար գոտիական կանխատեսումները, որոնք նախապատրաստվում են AIRMET տեղեկատվության թողարկման համար, կազմվում են յուրաքանչյուր 6 ժ մեկ, ընդ որում` դրանց գործողության ժամանակամիջոցը կազմում է 6 ժ, և հաղորդվում են համապատասխան հետևող օդերևութաբանական մարմնի և (կամ) աերոդրոմային օդերևութաբանական մարմնի կողմից 1 ժամից ոչ ուշ` դրանց գործողության սկսվելուց առաջ`

1) GAMET գոտիական կանխատեսումների ձևաչափը և բովանդակությունը: GAMET ձևաչափով գոտիական կանխատեսումների նախապատրաստման ժամանակ դրանք ունենում են երկու բաժին. առաջին բաժինը բովանդակում է տվյալներ ցածր բարձրության թռիչքների համար վտանգ ներկայացնող եղանակային երևույթների մասին և օգտագործվում է AIRMET տեղեկատվության թողարկման համար, իսկ երկրորդ բաժինը բովանդակում է ցածր բարձրության թռիչքների համար պահանջվող լրացուցիչ տեղեկատվություն: GAMET ձևաչափով կազմվող գոտիական կանխատեսման տարրերի բովանդակությունը և կարգը համապատասխանում են «Միջազգային աերոնավիգացիայի օդերևութաբանական ապահովման մասին» N 3 հավելվածի «Լրացում 6»-ի աղյուսակ A5-3-ում նշված օրինակին: Երկրորդ բաժնում լրացուցիչ տարրերը ներառվում են տարածաշրջանային աերոնավիգացիոն համաձայնագրին համապատասխան: SIGMET հաղորդման մեջ արդեն մտած տարրերը չեն ներառվում GAMET գոտիական կանխատեսման մեջ.

2) GAMET գոտիական կանխատեսումների շտկումներ: Այն դեպքերում, երբ ցածր բարձրության թռիչքների համար իրենից վտանգ ներկայացնող եղանակային երևույթը ներառված է GAMET գոտիական կանխատեսման մեջ, և կանխատեսված երևույթը տեղի չի ունեցել կամ այլևս չի կանխատեսվում, մտցվում է GAMET AMD շտկումը, որը փոխում է միայն համապատասխան օդերևութաբանական տարրը:

Ցածր բարձրության թռիչքների համար վտանգ ներկայացնող եղանակային երևույթի վերաբերյալ գոտիական կանխատեսման փոփոխության մեջ AIRMET ինֆորմացիայի թողարկման պահանջները ներառվում են «Միջազգային աերոնավիագացիայի օդերևութաբանական ապահովման մասին» N 3 հավելվածի «Լրացում 6»-ում.

3) Ցածր բարձրություններում թռիչքների համար գոտիական կանխատեսումների բովանդակությունը քարտեզների տեսքով: Ցածր բարձրության թռիչքների գոտիական կանխատեսումների նախապատրաստման ժամանակ բարձրությունների քամու և ջերմաստիճանի կանխատեսումը քարտեզի վրա թողարկվում է այն կետերի համար, որոնք միմյանցից հեռու են 500 կմ-ից քիչ, և առնվազն հետևյալ բացարձակ բարձրությունների համար` 600, 1500 և 3000 մ (2000, 5000 և 10 000 ֆուտ) և 4500 մ (15 000 ֆուտ) լեռնային շրջաններում.

4) ցածր բարձրության թռիչքների նախապատրաստման ժամանակ երևույթների կանխատեսումների քարտեզում SIGWX-ը թողարկվում է ցածր բարձրությունների SIGWX կանխատեսման ձևով մինչև 100 էշելոն թռիչքի համար (կամ մինչև 150 էշելոն թռիչքի համար լեռնային շրջաններում և կամ ավելի բարձր էշելոն, եթե անհրաժեշտ է): Ցածր բարձրությունների SIGWX կանխատեսումները ներառում են հետևյալ կետերը`

ա. ըստ «Միջազգային աերոնավիգացիայի օդերևութաբանական ապահովման մասին» N 3 հավելվածի «Լրացում 6»-ի` SIGWX տեղեկատվության թողարկում պահանջող երևույթներ, որոնք ենթադրաբար կազդեն ցածր բարձրության թռիչքների վրա,

բ. ցածր բարձրության թռիչքների` «Միջազգային աերոնավիգացիայի օդերևութաբանական ապահովման մասին» N 3 հավելվածի «Լրացում 6»-ի A5-3 աղյուսակում նշված գոտիական կանխատեսումների տարրեր` բացառությամբ այն տարրերի, որոնք վերաբերում են բարձրություններում առկա օդի ջերմաստիճանին ու քամուն և QNH-ի կանխատեսվող արժեքին.

5) ցածր բարձրություններում իրականացվող գոտիական կանխատեսումների փոխանակումը:

197. Փոխանակումը, որը AIRMET ինֆորմացիայի թողարկման համար նախապատրաստվում է գոտիական կանխատեսումների կողմից ցածր բարձրություններում իրականացվող թռիչքների համար, իրականացվում է աերոդրոմային օդերևութաբանական մարմինների և (կամ) օդերևութաբանական հետևող մարմնի միջև, որը պատասխանատու է համապատասխան շրջանների ցածր բարձրությունների թռիչքների թռիչքային փաստաթղթերի թողարկման համար:

198. Բաց տեքստի ձևով եղանակի կանխատեսումները թռիչքների շրջաններում կանոնավոր չվերթների առկայության դեպքում կազմվում են յուրաքանչյուր 3 ժամը մեկ անգամ 6 ժ գործողության ժամանակահատվածով և 1 ժ-ից ոչ պակաս վաղօրոքությամբ մինչև գործողության սկիզբը:

199. Ոչ շուրջօրյա աշխատանքի ռեժիմով օդանավակայաններում թռիչքների շրջաններում առաջին կանխատեսման գործողության ժամանակահատվածի սկիզբը կարող է շեղվել ստանդարտայինից, իսկ դրա գործողության ժամանակահատվածի տևողությունը կարող է լինել 6 ժ-ից ավելի կամ պակաս:

200. Թռիչքների երթուղիներում և շրջաններում կանխատեսումների ճշգրտումները կազմվում են օդերևութաբանական մարմինների կողմից, երբ սպասվում է`

1) քամին բարձրություններում կփոփոխվի ըստ ուղղության 30 o-ով կամ ավելի, եթե փոփոխությունից առաջ կամ հետո քամու արագությունը կազմում է 60 կմ/ժ կամ ավելի. քամու արագությունը փոփոխվում է 40 կմ/ժ կամ ավելի.

2) գետնամերձ քամու արագությունը հասնում և գերազանցում է 15 մ/վ (30 հանգույց).

3) տուրբուլենտության կամ սառցակալման գոտիների առաջացում կամ նշված երևույթների ինտենսիվության փոփոխություն.

4) կանխատեսվում է եղանակի հետևյալ երևույթներից կամ դրանց զուգակցություններից յուրաքանչյուրի սկիզբը, դադարը և փոփոխությունը`

ա. սառչող (գերսառեցված) տեղումներ,

բ. չափավոր կամ ուժեղ տեղումներ (այդ թվում` տեղատարափային տիպի),

գ. սառցե ասեղներ,

դ. սառչող մառախուղ,

ե. փոշեհողմ, ավազահողմ կամ ձյունահողմ,

զ. փոշեհողմ, ավազահողմ կամ գետնամերձ ձյունահողմ,

է. փոշեփոթորիկ,

ը. ավազափոթորիկ,

թ. ամպրոպ (տեղումներով կամ առանց տեղումների),

ժ. փոթորկանք,

ժա. ձագարաձև ամպ (տոռնադո կամ մրրկասյուն),

ժբ. եղանակի` սույն կանոնակարգի 102-րդ կետում նշված այլ երևույթներ, եթե սպասվում է, որ դրանք կհանգեցնեն տեսանելիության էական փոփոխության.

5) ամպերի բարձրության և (կամ) տեսանելիության ցածրացում (բարձրացում) մինչև հաստատված մինիմումներից ավելի ցածր (բարձր) արժեքները:

Բաց տեքստի ձևով թռիչքի երթուղում և շրջանում կանխատեսման օրինակը ներկայացված է սույն կանոնակարգի N 5 հավելվածում:

201. Կանխատեսումները թռիչքների երթուղիներում և շրջաններում կարող են օգտագործվել իբրև եղանակի կանխատեսումներ` ըստ վայրէջքային հրապարակների:

202. Թռիչքների երթուղիներում և շրջաններում կանխատեսումները և դրանց ճշգրտումները կազմելիս անհրաժեշտ է հաշվի առնել եղանակի` օդանավերի անձնակազմերից ստացվող դիտումների տվյալները:

203. Այլ օդանավակայանների վրա տարածվող թռիչքների երթուղիներում և շրջաններում կանխատեսումները և դրանց ճշգրտումները հաղորդվում են բաց տեքստով, ընդունված կրճատումներով:

 

VIII. ԱԵՐՈԴՐՈՄԻ ՆԱԽԱԶԳՈՒՇԱՑՈՒՄՆԵՐ, SIGMET ԵՎ AIRMET ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՔԱՄՈՒ ՇԵՂՄԱՆ ՄԱՍԻՆ ՆԱԽԱԶԳՈՒՇԱՑՈՒՄՆԵՐԸ ՈՒ ՏԵՂԵԿԱՑՈՒՄՆԵՐԸ

 

Այս գլխին վերաբերող տեխնիկական պահանջները և չափանիշները մանրամասն ներկայացված են «Միջազգային աերոնավիգացիայի օդերևութաբանական ապահովման մասին» N 3 հավելվածի «Լրացում 6»-ում:

204. SIGMET տեղեկատվությունը թողարկվում է օդերևութաբանական հետևող մարմնի կողմից և իրենից ներկայացնում է բաց տեքստով կարճ նկարագրություն թռիչքի երթուղու փաստացի և (կամ) սպասվող այնպիսի եղանակային երևույթների հապավումներով, որոնք կարող են ազդել օդանավերի թռիչքի անվտանգության վրա, ինչպես նաև տարածության ու ժամանակի մեջ երևույթների տվյալների ենթադրվող էվոլյուցիայի վրա:

SIGMET տեղեկատվությունը չեղյալ է համարվում այն ժամանակ, երբ երևույթն այլևս չի նկատվում, կամ երբ չի սպասվում, որ այն կառաջանա տվյալ շրջանում:

SIGMET հաղորդագրության գործողության ժամանակամիջոցը չի գերազանցում 4 ժամը: Հատուկ դեպքերում թողարկվող հրաբխային մոխրի ամպին և արևադարձային ցիկլոններին վերաբերող SIGMET հաղորդագրությունների գործողության ժամանակահատվածը տևում է մինչև 6 ժ:

Հրաբխային մոխրի ամպին և արևադարձային ցիկլոններին վերաբերող SIGMET հաղորդագրությունները պետք է հիմնվեն խորհրդատվական տեղեկատվության վրա, որը տրամադրվում է համապատասխանաբար VAAC և TCAC կողմից, որոնք նշանակված են տարածաշրջանային աերոնավիգացիոն համաձայնագրին համապատասխան:

Օդերևութաբանական հետևող մարմնի և համապատասխան շրջանային կարգավարական կենտրոնի միջև իրականացվում է սերտ համագործակցություն` SIGMET և NOTAM հաղորդումների մեջ ներառված հրաբխային մոխրի մասին տեղեկատվության համաձայնեցվածություն ապահովելու նպատակով:

205. SIGMET հաղորդագրությունները թողարկվում են գործողության ժամանակամիջոցի սկսվելուց 4 ժամից ոչ վաղ: Հրաբխային մոխրի ամպին կամ արևադարձային ցիկլոններին վերաբերող հատուկ SIGMET հաղորդագրությունները թողարկվում են միայն այն դեպքում, եթե դա գործնականորեն հնարավոր է, սակայն ոչ ավելի, քան գործողության ժամանակամիջոցի սկսվելուց առնվազն 12 ժամվա ընթացքում: Հրաբխային մոխրի ամպի կամ արևադարձային ցիկլոնների մասին SIGMET հաղորդագրությունները ճշգրտվում են առնվազն 6 ժամը մեկ:

206. SIGMET հաղորդագրության մեջ ներառվում է ստորև նշված կրճատումների օգտագործմամբ թվարկված երևույթներից միայն մեկը`

1) կրեյսերական մակարդակի բարձրության վրա`

ա. ամպրոպ

բ. թաքնված ամպրոպ OBSC TS,

գ. ամպամածության մեջ EMBD TS,

դ. հաճախակի ամպրոպներ FRQ TS,

ե. փոթորկանքի գիծը շկվալ SQL TS,

զ. թաքնված կարկտով OBSC TSGR,

է. ամպամածության մեջ կարկտով EMBD TSGR,

ը. հաճախակի ամպրոպներ կարկտով FRQ TSGR,

թ. փոթորկանքի շկվալ գիծը կարկտով SQL TSGR,

ժ. արևադարձային ցիկլոն

ժա. արևադարձային ցիկլոն` գետնամերձ քամու 10 րոպե միջինացված արագության,

17 մ/վ (34 հանգ) կամ ավելի

ժբ. գետնամերձ քամու միջին արագությամբ TC (+ցիկլոնի անվանումը),

ժգ. տուրբուլենտություն

ժդ. ուժեղ տուրբուլենտություն SEV TURB,

ժե. սառցակալում

ժզ. ուժեղ սառցակալում SEV ICE,

ժէ. ուժեղ սառցակալում` գերսառեցված

ժը. անձրևի հետևանքով SEV ICE (FZRA),

ժթ. լեռնային ալիք

ի. ուժեղ լեռնային ալիք SEV MTW,

իա. փոշեփոթորիկ

իբ. ուժեղ փոշեփոթորիկ HVY DS,

իգ. ավազափոթորիկ

իդ. ուժեղ ավազափոթորիկ HVY SS,

իե. հրաբխային մոխիր VA (+հրաբխի անվանումը, եթե այն հայտնի է),

իզ. տուրբուլենտություն

իէ. ռադիոակտիվ ամպ RDOACT CLD:

207. SIGMET հաղորդագրության մեջ ներառվում է սույն կանոնակարգի 204-րդ կետում թվարկված երևույթներից մեկը: Ամպրոպի մասին SIGMET տեղեկատվության մեջ չեն ներառվում տուրբուլենտության և սառցակալման մասին տեղեկությունները:

208. SIGMET հաղորդագրությունը կազմվում է թռիչքի բոլոր էշելոնների համար, ներառյալ` ցածր: SIGMET հաղորդագրությունների օրինակները ներկայացված են սույն կանոնակարգի N 5 հավելվածում:

209. Օդերևութաբանական հսկողություն իրականացնող մարմինները, որոնց պատասխանատվության գոտիներն ընդգրկում են մի քանի ԹՏՇ, թողարկում են SIGMET առանձին հաղորդագրություններ յուրաքանչյուր ԹՏՇ-ի և (կամ) կարգավարական շրջանների համար իր պատասխանատվության գոտում:

210. Այն դեպքերում, երբ օդային տարածությունը բաժանված է ԹՏՇ-ի, SIGMET հաղորդագրությունը նույնականացվում է ըստ ՕԵՍ-ի մարմնի տեղադրության պայմանանիշի (ինդեքսի), որն սպասարկում է տվյալ ԹՏՇ-ն:

SIGMET հաղորդագրությունները վերաբերում են օդային ամբողջ տարածությանը տվյալ ԹՏՇ-ի կողմնային եզրագծի սահմաններում, այսինքն` ԹՏՇ-ի:

Հաղորդագրությունների տեքստում նշվում են թռիչքի կոնկրետ էշելոնները, որոնք ենթակա են օդերևութաբանական երևույթների ազդեցությանը:

SIGMET հաղորդագրությունների կազմման և տարածման կանոնները ներկայացված են «SIGMET» տեղեկատվության ձեռնարկում:

211. Անհրաժեշտ է իրականացնել գործողությունների մշտական համաձայնեցում համապատասխան ՇԿԿ-ի հետ SIGMET և NOTAM/ASHTAM տեղեկատվության համաձայնեցված բովանդակության ապահովման նպատակով:

212. AIRMET տեղեկատվությունը թողարկվում է օդերևութաբանական հետևող մարմնի կողմից տարածաշրջանային աերոնավիգացիոն համաձայնագրին համապատասխան` հաշվի առնելով թռիչքային 100 էշելոնից ցածր օդային երթևեկության խտությունը:

213. AIRMET տեղեկատվությունը թռիչքի երթուղում եղանակի փաստացի և (կամ) սպասվող երևույթների համառոտ նկարագրությունն է, որոնք ներառվել են գոտիական կանխատեսման I բաժնում GAMET տեսքով, և որոնք կարող են ազդեցություն գործել օդանավերի անվտանգության վրա: Այն նաև ժամանակի և տարածության մեջ տվյալ երևույթների ենթադրյալ զարգացման համառոտ նկարագրությունն է:

214. 100-ից ցածր էշելոնի (կամ 150-ից ցածր էշելոնի համար լեռնային շրջաններում կամ, ըստ անհրաժեշտության, ավելի բարձր) թռիչքների համար AIRMET հաղորդագրության մեջ ներառվում է ստորև նշված կրճատումների օգտագործմամբ թվարկված երևույթներից միայն մեկը`

1) գետնամերձ քամու արագությունը` գետնամերձ քամու միջին արագությունն ընդարձակ տարածության վրա 15 մ/վ-ից (30 հանգ) բարձր-SFC WSPD (+քամու արագությունը և չափման միավորները).

2) տեսանելիությունը երկրի մակերևույթի մոտ` տեսանելիությունն ընդարձակ տարածության վրա 5000 մ-ից պակաս ներառյալ տեսանելիությունը վատացնող երևույթները-SFC VIS (+ստորև թվարկված որևէ երևույթներից մեկը կամ դրանց համադրումը` DZ, RA, SN, SG, PL, IC, GR, GS, FG, BR, SA, DU, HZ, FU, VA, PO, SQ, FC, DS կամ SS).

3) ամպրոպներ`

    ա. առանձին ամպրոպներ առանց կարկտի        ISOL TS,

    բ. հազվադեպ ամպրոպներ առանց կարկտի       OCNL TS,

    գ. առանձին ամպրոպներ կարկտով             ISOL TSGR,

    դ. հազվադեպ ամպրոպներ կարկտով            OCNL TSGR,

    4) լեռների փակ լինելը` լեռները փակ են    MT OBSC.

5) ամպամածություն` կտրտված կամ համատարած ամպամածություն ընդարձակ տարածության վրա երկրի մակերևույթից 300 մ-ից (1000 ֆուտ) պակաս ստորին սահմանի բարձրությամբ`

ա. կտրտված-BKN CLD (+ ստորին և վերին սահմանների բարձրությունը և չափման միավորները),

բ. համատարած-OVC CLD (+ ստորին և վերին սահմանների բարձրությունը և չափման միավորները).

6) կույտավոր-անձրևային ամպեր`

    ա. առանձին               ISOL CB,

    բ. հազվադեպ              OCNL CB,

    գ. հաճախակի              FRQ CB

7) հզոր կույտավոր ամպեր`

    ա. առանձին               ISOL TCU,

    բ. հազվադեպ              OCNL TCU,

    գ. հաճախակի              FRQ TCU.

8) սառցակալում` չափավոր սառցակալում (բացառությամբ կոնվեկցիոն ամպերում գոյացող սառցակալման)-MOD ICE.

9) տուրբուլենտություն` չափավոր տուրբուլենտություն (բացառությամբ կոնվեկցիոն ամպերում գոյացող տուրբուլենտության)-MOD TURB.

10) լեռնային ալիք` չափավոր լեռնային ալիք-MOD MTW:

215. AIRMET տեղեկատվությունը չպետք է պարունակի ավելորդ նկարագրական նյութ: Երևույթների նկարագրությունում, որոնց նկատմամբ թողարկվել է AIRMET տեղեկատվություն, չպիտի ներկայացվի լրացուցիչ այլ նկարագրական նյութ բացի այն նյութից, որը նշված է սույն կանոնակարգի 214-րդ կետում: Ամպրոպին կամ կույտավոր-անձրևային ամպերին վերաբերող AIRMET տեղեկատվության մեջ չեն հիշատակվում դրանց հետ կապված տուրբուլենտությունն ու սառցակալումը:

216. AIRMET հաղորդագրության հերթական համարն արտացոլում է թիվը, որը թողարկվել է ԹՏՇ-ում ընթացիկ օրվա ՀՀԺ-ի 00.01-ից:

217. AIRMET հաղորդագրության գործողության տևողությունը չի գերազանցում 4 ժամը:

218. AIRMET տեղեկատվությունը չեղյալ է դառնում այն դեպքում, երբ երևույթները չեն դիտվում, կամ էլ չի սպասվում, որ դրանք կառաջանան տվյալ շրջանում:

219. Նախազգուշացումներն աերոդրոմում կազմվում են բաց տեքստով և պարունակում են համառոտ տեղեկատվություն օդերևութաբանական այն պայմանների մասին, որոնք կարող են անբարենպաստ ազդեցություն գործել գետնի վրա գտնվող օդանավերի վրա, այդ թվում` կայանատեղերում գտնվող օդանավերի վրա, ինչպես նաև աերոդրոմային սարքավորման վրա: Նախազգուշացումները թողարկվում են աերոդրոմային օդերևութաբանական մարմնի կողմից և հղվում են շահագործողներին, աերոդրոմային ծառայություններին ու այլ օդանավ շահագործողներին և ՕԵՍ-ի մարմիններին աերոդրոմում թռիչքների օդերևութաբանական ապահովման գծով հրահանգին համապատասխան:

220. Նախազգուշացումներն աերոդրոմում թողարկվում են ստորև թվարկված երևույթներից մեկի կամ մի քանիսի փաստացի կամ սպասվող առաջացման դեպքում`

1) ամպրոպի.

2 կարկտի.

3) 2 ժ-ից ավելի տևողությամբ ձյան.

4) սառչող տեղումների.

5) եղյամի կամ սառցաշերտի.

6) փոշեփոթորկի.

7) ավազափոթորկի.

8) բարձրացող ավազի կամ փոշու.

9) քամու 15 մ/վ (30 հանգ.) և ավելի արագությամբ (հաշվի առած պոռթկումները)` անկախ ուղղությունից.

10) փոթորկանքի.

11) սառնամանիքի.

12) հրաբխային մոխրի.

13) տեղերում համաձայնեցված այլ երևույթների:

221. Նախազգուշացումներն աերոդրոմում չեղյալ են համարվում, երբ դրանցում նշված երևույթներն այլևս չեն դիտվում, և (կամ) չի սպասվում, որ դրանք կառաջանան աերոդրոմում:

Կախված ռեգիոնալ առանձնահատկություններից` կարող են հաստատվել այլ չափանիշներ, որոնք համաձայնեցված են աերոդրոմային օդերևութաբանական մարմնի ու օդանավ շահագործողների և ՕԵՍ-ի մարմինների միջև: Աերոդրոմում նախազգուշացումների օրինակը ներկայացված է սույն կանոնակարգի N 6 հավելվածում:

222. Քամու շեղման մասին նախազգուշացումները տրամադրում է աերոդրոմի` օդերևութաբանական լիազոր մարմնի կողմից նշանակված օդերևութաբանական մարմինն այն աերոդրոմների համար, որտեղ քամու շեղումը համարվում է խնդիր` ըստ օդային երթևեկության սպասարկման համապատասխան մարմնի և շահագրգիռ շահագործողների միջև տեղական մակարդակով կնքված համաձայնագրերի: Քամու շեղման մասին նախազգուշացումները պարունակում են համառոտ տեղեկատվություն քամու դիտվող կամ սպասվող շեղման մասին, որը կարող է անբարենպաստ ազդեցություն գործել օդանավերի վրա վայրէջքամուտի կամ վերթիռի հետագծում ՎՎԳ-ի մակարդակի և (1600 ֆուտ) այդ մակարդակից 500 մ վերև շերտի միջև: Այն դեպքերում, երբ տեղական լեռնագրական պայմաններն առաջացնում են քամու էական շեղում 500 մ (1600 ֆուտ) և ավելի բարձրությունների վրա, 500 մ (1600 ֆուտ) բարձրությունը սահմանային չէ: Տվյալ հարցի վերաբերյալ հրահանգային նյութը ներառված է ցածր բարձրություններում քամու շեղման մասին ձեռնարկում (Doc 9817): Ենթադրվում է, որ քամու շեղման մասին տեղեկացումները լրացնում են քամու շեղման մասին նախազգուշացումներին, և ամբողջության մեջ դրանք կոչված են բարձրացնելու քամու շեղման մասին իրավիճակային տեղյակությունը:

223. Քամու շեղման պայմանները, որպես կանոն, կապված են հետևյալ երևույթների հետ` ամպրոպներ, մանրապոռթկումներ, ձագարաձև ամպեր (տոռնադո կամ ջրի մրրկասյուներ), ճակատային մակերևույթներ, տեղական տեղագրական պայմաններով պայմանավորված ուժեղ գետնամերձ քամի, ծովային զեփյուռ, լեռնային ալիքներ (ներառյալ փոթորկային ոլորակները ցածր բարձրությունների վրա աերոդրոմի շրջանում), ջերմաստիճանային ինվերսիաներ ցածր բարձրություններում:

224. Քամու շեղման առկայության մասին տեղեկությունները հարկավոր է ստանալ հետևյալ կերպ`

1) թռիչքում գտնվող օդանավերից անցկացվող դիտումների օգնությամբ բարձրություն վերցնելու կամ վայրէջքամուտի փուլերում.

2) համապատասխան տվիչների օգնությամբ, որոնք տեղակայված են աերոդրոմի մոտ գոյություն ունեցող բարձրությունների վրա (կայմասյուների կամ աշտարակների).

3) այն աերոդրոմներում, որտեղ քամու շեղման հայտնաբերման համար օգտագործվում է գետնի վրա գտնվող ավտոմատացված սարքավորում քամու շեղման հայտնաբերման կամ հեռացուցային (դիստանցիոն) զոնդավորման համար, թողարկվում է տեղադրված համակարգերի կողմից տեղեկացում քամու շեղման մասին: Քամու շեղման մասին տեղեկացումը պարունակում է համառոտ թարմացվող տեղեկատվություն քամու շեղման առաջացման մասին, որը բնութագրվում է 7,5 մ/վ (15 հանգ) կամ ավելի հանդիպակաց/համընթաց քամու փոփոխությամբ, ինչը կարող է անբարենպաստ ազդեցություն ունենալ օդանավի վրա, կամ վայրէջքմուտի հետագծի ավարտական փուլում, կամ վերթիռի հետագծի սկզբնական փուլում, կամ ՎՎԳ-ի վրա օդանավի հետվայրէջքային թափավազքի, կամ վերթիռի վազքի ժամանակ: Քամու շեղման մասին տեղեկացումները պետք է չեղյալ հայտարարել այն բանից հետո, երբ հանդիպակաց (համընթաց) քամու փոփոխման մեծությունը դառնում է 7,5 մ/վ-ից (15 հանգ) քիչ: Քամու շեղման մասին տեղեկացումը պետք է թարմացնել րոպեում առնվազն մեկ անգամ:

225. Քամու շեղման մասին նախազգուշացումները կազմվում են բաց տեքստով` համաձայն «Միջազգային աերոնավիգացիայի օդերևութաբանական ապահովման մասին» N 3 հավելվածի «Լրացում 6»-ի «A6-3» աղյուսակի: Այն դեպքերում, երբ օդաչուների կողմից դիտվում, հաղորդվում են կամ վերգետնյա սարքավորման միջոցով բացահայտվում են մանրապոռթկումները, քամու շեղման մասին նախազգուշացման մեջ հարկավոր է ներառել մանրապոռթկման վերաբերյալ կոնկրետ հղում` «Նախազգուշացում քամու շեղման մասին. մանրապոռթկում ՎՎԳ-27-ին մոտենալիս»:

226. Այն դեպքերում, երբ թռիչքում գտնվող օդանավից զեկույցն օգտագործվում է քամու շեղման մասին նախազգուշացման նախապատրաստման կամ ավելի վաղ թողարկված նախազգուշացման հաստատման համար, համապատասխան զեկույցը թռիչքում գտնվող օդանավից ներառվում է նախազգուշացման մեջ` առանց փոփոխությունների, օդանավի տեսակի նշումով` «Նախազգուշացում քամու շեղման մասին. Ա 320-ը հաղորդում է քամու չափավոր շեղում ՎՎԳ-09-ին մոտենալիս` 15:00-ին», «Նախազգուշացում քամու շեղման մասին. Ա 320-ը հաղորդում է քամու ուժեղ շեղում հեռավոր և մոտակա շարժաբերների միջև 17:30-ին»:

227. Քամու սպասվող շեղման մասին նախազգուշացումը թողարկվում է աերոօդերևութաբանական նյութի վերլուծության հիման վրա, եթե օդերևութաբանական իրադրությունը, զուգակցվելով տեղական առանձնահատկությունների հետ, նպաստում է քամու չափավոր, ուժեղ, շատ ուժեղ շեղման առաջացմանը:

Քամու շեղման մասին տեղեկատվությունը ներառվում է ATIS հաղորդագրություններում և METAR ամփոփագրերում հաստատված կանոններին համապատասխան:

Օդանավերի անձնակազմերը քամու շեղման մասին զեկույցներում կարող են օգտագործել դասակարգող այնպիսի տերմիններ, ինչպես «չափավոր», «ուժեղ» կամ «շատ ուժեղ», որոնք հիմնված են մեծ չափով դիտվող քամու շեղման ինտենսիվության` իրենց սուբյեկտիվ գնահատականի վրա: Այդպիսի զեկույցները ենթակա են ներառման քամու շեղման մասին նախազգուշացումներում` առանց փոփոխությունների:

Աերոդրոմում քամու շեղման մասին նախազգուշացումների օրինակը ներկայացված է N 6 հավելվածում:

228. Քամու շեղման մասին նախազգուշացումները` ժամանող և (կամ) մեկնող օդանավերի համար նախատեսված, պետք է չեղյալ համարել այն դեպքերում, երբ թռիչքում գտնվող օդանավերից հղվող հաղորդագրություններում նշվում է քամու շեղման բացակայությունը. քամու շեղման մասին նախազգուշացումների վերացման չափանիշները հարկավոր է սահմանել օդերևութաբանական մարմնի և համապատասխան ՕԵՍ-ի միջև համաձայնեցմամբ:

 

IX. ԹՌԻՉՔԱՅԻՆ ԱՆՁՆԱԿԱԶՄԻ ԱՆԴԱՄՆԵՐԻ ԵՎ ՇԱՀԱԳՈՐԾՈՂՆԵՐԻ ՍՊԱՍԱՐԿՈՒՄԸ

 

229. Օդանավ շահագործողները և օդանավի անձնակազմերն ապահովվում են օդերևութաբանական տեղեկատվությամբ, որպեսզի`

1) օդանավի անձնակազմն իրականացնի նախաթռիչքային ծրագրում.

2) օդանավի անձնակազմը թռիչքի ընթացքում իրականացնի վերածրագրում` օգտվելով թռիչքների կատարման կենտրոնացված համակարգերի ձեռնարկից.

3) օդանավի անձնակազմն այն օգտագործի թռիչքից առաջ.

4) օգտվի թռիչքում գտնվող օդանավի անձնակազմը:

230. Օդանավ շահագործողներին և օդանավի անձնակազմի անդամներին օդերևութաբանական տեղեկատվությունը տրամադրվում է այն վայրում, որը որոշվում է խորհրդատվությունների հիման վրա:

231. օդանավերի անձնակազմերի համար նախանշված օդերևութաբանական տեղեկատվությունը պետք է համապատասխանի թռիչքային պահանջներին ժամանակի, թռիչքի բարձրության և երթուղու աշխարհագրական տարածվածության նկատմամբ և պետք է լինի բավարար մինչև վայրէջքի աերոդրոմ թռիչքն ապահովելու համար, որտեղ էլ պլանավորվում է նոր տեղեկատվության ստացումը:

232. Մեկնող օդանավերի անձնակազմերի` օդերևութաբանական տեղեկատվության ապահովումը կատարվում է օդանավ շահագործողների կողմից աերոդրոմային օդերևութաբանական մարմնին հաղորդվող թռիչքների օրվա ծրագրերի հիման վրա, իսկ ծրագրում չնշված առանձին չվերթներինը` աերոդրոմի կարգավարական կետի կարգավարի կողմից տրվող լրացուցիչ հայտերի հիման վրա արտաթիռի ծրագրվող ժամանակից 3 ժ-ից հնարավորինս ոչ ուշ: Դրանք պետք է պարունակեն հետևյալ տեղեկությունները`

1) արտաթիռի (մեկնման) ծրագրվող ժամանակը.

2) նշանակման կետը և ժամանման հաշվարկային ժամանակը.

3) թռիչքի երթուղին, ավիացիոն աշխատանքների տեսակը.

4) այլընտրանքային աերոդրոմները.

5) թռիչքի էշելոնը կամ բարձրությունը.

6) թռիչքի կանոնները (ըստ ՏԹԿ-ի կամ UԹԿ-ի):

233. Առանց օդերևութաբանական մասի` ԱՕԿՔ-ն օդանավերի անձնակազմերին ապահովում է տեղեկատվությամբ, որն ստացվում է հենակետային և այլ աերոդրոմների օդերևութաբանական մարմինների կողմից: Այն աերոդրոմներում, որտեղ բացակայում են օդերևութաբանական մարմինները, թռիչքների ապահովման համար անհրաժեշտ տեղեկատվությունը հայցվում է հենակետային աերոդրոմի օդերևութաբանական մարմնից:

234. Օդանավերի անձնակազմերի համար նախանշված օդերևութաբանական տեղեկատվությունը ներառում է տեղեկություններ հետևյալի մասին` բարձրություններում քամու և օդի ջերմաստիճանի, թռիչքի երթուղում եղանակի հատուկ երևույթների, METAR, SPECI, նաև TREND-ը, TAF կանխատեսումները, կանխատեսումները վերթիռի համար, SIGMET, AIRMET տեղեկատվությունները, որոնք իր տրամադրության տակ ունի օդերևութաբանական մարմինը և որոնք վերաբերում են ծրագրվող թռիչքներին:

235. Օդանավ շահագործողները, օդային երթևեկության կազմակերպման մարմինները և թռիչքային անձնակազմի անդամներն ապահովվում են օդերևութաբանական տեղեկատվությամբ ստորև նշված որևէ միջոցով`

1) ձեռագիր կամ տպագիր նյութով, այդ թվում` հաստատված քարտեզներով և ձևերով.

2) կանոնավոր ցանցի հանգույցների տվյալներով.

3) հրահանգավորմամբ.

4) խորհրդատվությամբ.

5) նախաթռիչքային տեղեկատվության ավտոմատացված համակարգի օգտագործմամբ ինքնուրույն նախապատրաստման և թռիչքային փաստաթղթերի ստացման համար, ընդ որում` թռիչքային անձնակազմի անդամների, օդանավ շահագործողների և օդային երթևեկության սպասարկման մարմինների մոտ պահպանվում է օդերևութաբանական մարմնում անհրաժեշտ խորհրդատվություն ստանալու հնարավորությունը:

236. Թռիչքային փաստաթղթերը նույնպես զետեղվում են հատուկ ցուցափեղկերի կամ ստենդների վրա, որոնք տեղադրվում են այն աշխատասենյակներում, որտեղ անցկացվում է անձնակազմերի նախաթռիչքային նախապատրաստումը:

237. Օդանավերի անձնակազմերը թռիչքից առաջ և թռիչքի ժամանակ ապահովվում են օդերևութաբանական տեղեկատվությամբ:

238. Ըստ հարցման` անցկացվում է թռիչքային անձնակազմի անդամների և (կամ) այլ անձնակազմի հրահանգավորում և (կամ) խորհրդատվություն` կապված թռիչքների կատարման հետ: Խորհրդատվության և (կամ) հրահանգավորման նպատակը թռիչքի տրված երթուղում, վերթիռի, վայրէջքի և այլընտրանքային աերոդրոմներում օդերևութաբանական փաստացի և սպասվող պայմանների մասին տեղեկատվության տրամադրումն է, ըստ որում` դրանք ծառայում են կամ թռիչքային փաստաթղթերում պարունակվող տեղեկատվության պարզաբանման և լրացմանը, կամ էլ թռիչքային տեղեկատվության փոխարինմանը:

239. Հրահանգավորման և (կամ) խորհրդատվության դեպքում անձնակազմին հաղորդվում են`

1) METAR և SPECI ամփոփագրերը վերթիռի, վայրէջքի և այլընտրանքային աերոդրոմներում.

2) կանխատեսումները վերթիռի, վայրէջքի և այլընտրանքային աերոդրոմներում.

3) թռիչքում գտնվող օդանավից SIGMET և AIRMET տեղեկատվությունները, ինչպես նաև զեկույցները, որոնք արտացոլված չեն SIGMET հաղորդագրություններում.

4) ընթացիկ և կանխատեսական տվյալները եղանակի հատուկ երևույթների, բարձրություններում քամու և ջերմաստիճանի, տրոպոպաուզայի բարձրության, տեղեկատվությունն առավելագույն քամու մասին.

5) երկրի արհեստական արբանյակի տվյալները.

6) ՕՌՏ-ի տեղեկատվությունը:

240. 2 ժամից ավելի տևողությամբ թռիչքների դեպքում տրվում են`

1) TAF կանխատեսումներն արտաթիռի և վայրէջքի աերոդրոմներում, ինչպես նաև արտաթիռի այլընտրանքային աերոդրոմներում, երթուղում և վայրէջքի աերոդրոմներում.

2) METAR և SPECI ամփոփագրերն արտաթիռի, վայրէջքի և այլընտրանքային աերոդրոմներում.

3) քամու և ջերմաստիճանի կանխատեսական քարտեզները բարձրություններում.

4) եղանակի հատուկ երևույթների կանխատեսական քարտեզը երթուղում.

5) թռիչքում գտնվող օդանավերից SIGMET տեղեկատվությունը և զեկույցները, որոնք արտացոլված չեն SIGMET հաղորդագրություններում.

6) AIRMET տեղեկատվությունը (ըստ անհրաժեշտության).

7) կույտ անձրևային ամպերի, սառցակալման և տուրբուլենտության վերաբերյալ տեղեկատվություն:

241. Թռիչքային փաստաթղթերը պետք է նախապատրաստված լինեն օդերևութաբանական մարմնի կողմից մինչև արտաթիռի ծրագրված ժամանակը` ոչ պակաս, քան 1 ժ առաջ:

242. Թռիչքային փաստաթղթերը պետք է ներառեն ստորև թվարկված տեղեկատվությունը`

1) քամու, օդի ջերմաստիճանի մասին կանխատեսական տվյալները` ըստ բարձրությունների.

2) տրոպոպաուզայի բարձրությունը և ջերմաստիճանը, ինչպես նաև առավելագույն քամու ուղղությունը, արագությունը և բարձրությունը.

3) եղանակային կանխատեսվող հատուկ երևույթները երթուղում և այդ տեղեկատվության ճշգրտումները.

4) կանխատեսումը վերթիռի համար (համաձայն օդանավ շահագործողի հետ համաձայնագրի).

5) METAR և SPECI ամփոփագրերը, նաև TREND կանխատեսումները վերթիռի և նախատեսված վայրէջքի աերոդրոմներում, արտաթիռի, վայրէջքի այլընտրանքային աերոդրոմներում և երթուղում.

6) TAF կանխատեսումներն արտաթիռի և վայրէջքի աերոդրոմներում, ինչպես նաև արտաթիռի, վայրէջքի այլընտրանքային աերոդրոմներում և երթուղում.

7) թռիչքում գտնվող օդանավերից SIGMET տեղեկատվությունը և զեկույցները, որոնք արտացոլված չեն SIGMET հաղորդագրություններում.

8) թռիչքում գտնվող օդանավերից AIRMET տեղեկատվությունը և զեկույցները, որոնք արտացոլված չեն AIRMET հաղորդագրություններում.

9) կանխատեսումները թռիչքների երթուղիներում և շրջաններում:

243. Թռիչքային փաստաթղթերը տրամադրվում են ընդունված կրճատումներով` քարտեզների, աղյուսակների կամ բաց տեքստի ձևով: Թռիչքային փաստաթղթերի նախապատրաստման համար օդերևութաբանական մարմինները հնարավորինս օգտագործում են Գոտիական կանխատեսումների համաշխարհային համակարգի տեղեկատվությունը:

244. Քամու և ջերմաստիճանի` ԳԿՀԿ-ի կողմից օրվա ընթացքում չորս անգամ նախապատրաստված կանխատեսումները բարձրություններում ուժի մեջ են 6, 12, 18, 24, 30 և 36 ժ օդերևութաբանական տվյալների հավաքումից հետո (ՀՀԺ-ի 00.00, 06.00, 12.00 և 18.00 ժ), որոնց հիման վրա մշակվել են այդ կանխատեսումները, և պատրաստվում են հաղորդման նշված կարգով դիտման ստանդարտ ժամանակից հետո` 6 ժ-ից ոչ ուշ:

245. Եղանակի հատուկ երևույթների` ԳԿՀԿ-ի կողմից նախապատրաստված կանխատեսումները թողարկվում են օրվա ընթացքում չորս անգամ գործողության հաստատված ժամկետների համար (ՀՀԺ-ի 00.00, 06.00, 12.00 և 18.00 ժ):

Յուրաքանչյուր կանխատեսման հաղորդումներն ավարտվում են, երբ դա տեխնիկապես իրագործելի է (առնվազն 12 ժ առաջ` մինչև գործողության հաստատված ժամկետը):

ԻԿԱՕ-ի կողմից շահագործական պահանջների հիման վրա ՀՕԿ-ի կողմից մշակված քարտեզները ներկայացված են սույն կանոնակարգի NN 7 և 8 հավելվածներում:

246. Բարձրություններում քամու և օդի ջերմաստիճանի և եղանակի հատուկ երևույթների կանխատեսական քարտեզները թողարկում են ԳԿՀԿ-ներն օրը 4 անգամ: Քարտեզները գործում են սևեռված ժամկետում` 00.00, 06.00, 12.00, 18.00:

247. Այն դեպքում, եթե կանխատեսումները ներկայացվում են ոչ քարտեզային ձևով` ցածր բարձրություններում թռիչքների համար, այդ թվում` ըստ ՏԹԿ-ի թռիչքների, մինչև թռիչքի էշելոնը` 100 մ (էշելոնը 150 կամ ավելի բարձր լեռնային շրջաններում), թռիչքային փաստաթղթերում ներառվում են`

1) SIGMET և AIRMET տեղեկատվությունը (կամ նախազգուշացումները թռիչքների շրջաններում, եթե AIRMET-ը չի թողարկվում).

2) գոտիական կանխատեսումները GAMET ձևով (կամ կանխատեսումները թռիչքների շրջաններում բաց տեքստով, ռուսերենով և քամու ու ջերմաստիճանի կանխատեսումը բարձրություններում):

248. Ցածր բարձրություններում թռիչքների օդերևութաբանական ապահովման դեպքում հարկավոր է ուշադրություն դարձնել ամպրոպների և լեռնագրական տուրբուլենտության ձևավորման հնարավորության, տեղական քամիների առաջացման, լեռների և լեռնանցքների` ամպերով փակման, ցածր ամպամածության գոյացման վրա:

249. Անհրաժեշտության դեպքում թռիչքային փաստաթղթերը պետք է թարմացնել: Այն դեպքերում, երբ ճշգրտումների ներմուծման անհրաժեշտությունն առաջանում է անմիջապես օդանավի վերթիռից առաջ, օդերևութաբանական մարմինը պետք է անհրաժեշտ ճշգրտումը հղի ՕԵՍ-ի մարմնին` օդանավին հաղորդելու համար:

250. Եթե թռիչքի երթուղին չի տեղավորվում կանխատեսական քարտեզի վրա, անձնակազմին մնացած հատվածամասի համար լրացուցիչ տրվում է կից շրջանի կանխատեսական քարտեզը կամ պայմանների կանխատեսումը երթուղում բաց տեքստի ձևով:

251. Օդերևութաբանական մարմինը թռիչքային անձնակազմի անդամներին տրամադրվող տեղեկատվությունը պահպանում է տպագիր կամ համակարգչային ֆայլերի տեսքով դրա թողարկման պահից 30 օրվա ընթացքում: Այդ տեղեկատվությունը տրամադրվում է` ըստ հարցման ավիացիոն պատահարների կամ միջադեպերի հետաքննությունների անցկացման դեպքերում և պահպանվում է մինչև դրանց ավարտը:

252. Աերոդրոմում այլ օդերևութաբանական մարմիններից ստացված կանխատեսումները ներառվում են թռիչքային փաստաթղթերում` առանց որևէ իմաստային փոփոխությունների: Այն դեպքերում, երբ կանխատեսումն աերոդրոմում ստացված չէ, արտաթիռի աերոդրոմի օդերևութաբանական մարմինը պետք է միջոցառումներ ձեռնարկի այն ստանալու համար:

253. Թռիչքում գտնվող օդանավերն օդերևութաբանական տեղեկատվությամբ ապահովվում են ՕԵՍ-ի համապատասխան մարմնի միջոցով, ինչպես նաև D-VOLMET կամ VOLMET, ATIS ռադիոհաղորդումների միջոցով:

254. ՕԵՍ-ի մարմիններին տրամադրվում է օդերևութաբանական տեղեկատվություն, որը նախանշված է թռիչքում գտնվող օդանավերի համար:

255. Այն դեպքերում, եթե օդերևութաբանական մարմինն օգտագործում է նախաթռիչքային նախապատրաստման ավտոմատացված համակարգը` օդանավ շահագործողներին ու ՕԵՍ-ի մարմիններին և թռիչքային անձնակազմի անդամներին օդերևութաբանական տեղեկատվություն տրամադրելու և ցուցադրելու համար, ներկայացվող փաստաթղթերը պետք է համապատասխանեն սույն կանոնակարգի 229-252-րդ կետերին:

256. Օդանավ շահագործողներին և օդային երթևեկության կազմակերպման մարմիններին ու ավիացիոն այլ շահագրգիռ անձնակազմին օդերևութաբանական տեղեկատվությանը և աերոնավիգացիոն տեղեկատվության ծառայությունների տվյալներին մուտքի միօրինականացված ընդհանուր տերմինալ տրամադրող նախաթռիչքային նախապատրաստման ավտոմատացված համակարգերը պետք է տեղակայվեն պայմանագրային հիման վրա աերոդրոմային օդերևութաբանական մարմնի և օդանավ շահագործողների ու օդային երթևեկության կազմակերպման մարմինների միջև: Ըստ որում` օդերևութաբանական մարմինը պահպանում է օդերևութաբանական տեղեկատվության որակի կառավարման համար պատասխանատվությունը և այն օդերևութաբանական տեղեկատվության որակի ընդհանուր ղեկավարումը, որը տրամադրվում է այդպիսի համակարգերի կողմից:

257. Նախաթռիչքային նախապատրաստման ավտոմատացված համակարգերը թռիչքին ինքնուրույն նախապատրաստման, նախաթռիչքային ծրագրման և թռիչքային փաստաթղթերի կազմման նպատակներով օդերևութաբանական տվյալների տրամադրման համար պետք է`

1) ապահովեն հաստատուն հիմքի վրա տվյալների բազաների պատեհաժամ թարմացումը և օդերևութաբանական պահպանվող տեղեկատվության հավաստիության ու ամբողջականության վերահսկողությունը.

2) օդանավ շահագործողներին, ՕԵՍ-ի մարմիններին և օդանավի անձնակազմերին տրամադրեն համակարգից օգտվելու իրավունք` կապի համապատասխան միջոցների օգտագործմամբ.

3) օգտագործեն կրճատումներով բաց տեքստին մուտքի իրավունք ստանալու և տեքստին հայցելու ընթացակարգերը:

258. Ինքնուրույն հրահանգավորման համար միջոցներ տրամադրող նախաթռիչքային նախապատրաստման ավտոմատացված համակարգերում նախատեսվում է անհրաժեշտության դեպքում օդանավ շահագործողների ու ՕԵՍ-ի մարմինների և օդանավի անձնակազմի անդամների մուտքը խորհրդատվություն ստանալու համար աերոդրոմային օդերևութաբանական մարմնից հեռախոսով կամ կապի այլ միջոցների օգտագործմամբ:

 

X. ՕԴԱՅԻՆ ԵՐԹԵՎԵԿՈՒԹՅԱՆ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻՆ, ՈՐՈՆՈՂԱՓՐԿԱՐԱՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻՆ ԵՎ ԱԵՐՈՆԱՎԻԳԱՑԻՈՆ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆԸ ՏՐԱՄԱԴՐՎՈՂ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ

 

259. Տեղեկատվություն ՕԵՍ-ի մարմինների համար: ՕԵՍ-ի մարմիններն ապահովվում են օդերևութաբանական տեղեկատվությամբ` «Միջազգային աերոնավիգացիայի օդերևութաբանական ապահովման մասին» N 3 հավելվածի «Լրացում 6»-ի «Գլուխ 10»-ի և «Լրացում 9»-ի պահանջներին համապատասխան:

260. Օդերևութաբանական տեղեկատվությամբ ապահովվում են ՕԵՍ-ի հետևյալ կարգավարական կետերը` «Աշտարակ», «Մոտեցում», «Շրջանային կարգավարական կենտրոն» (ՇԿԿ), որոնք ներառում են`

1) օդային երթևեկությունը կառավարելու գործառույթներն իրականացնելու համար անհրաժեշտ օդերևութաբանական տեղեկատվությունը.

2) թռիչքում գտնվող օդանավերի համար անհրաժեշտ օդերևութաբանական տեղեկատվությունը:

261. Վթարային իրավիճակի հետ կապված` ՕԵՍ-ի մարմինների կողմից ցանկացած հարցման դեպքում օդերևութաբանական տեղեկատվությունը տրամադրվում է ամենասեղմ ժամկետում: Օդանավի անձնակազմին տրամադրված օդերևութաբանական թռիչքային փաստաթղթերի պատճենները (տպագրված կամ համակարգչային ֆայլի տեսքով) պահվում են ոչ պակաս, քան 30 օր` նրա թողարկման պահից: Ըստ հարցման` այդ տեղեկատվությունը տրամադրվում է ավիացիոն վթարային միջադեպերի հետաքննության և տեխնիկական հետաքննության համար և պահվում են մինչև այդ հետաքննությունների ավարտը:

262. Աերոդրոմային կարգավարական «Աշտարակ» կետն ապահովվում է`

1) տեղական կանոնավոր և հատուկ ամփոփագրերով, METAR և SPECI ամփոփագրերով, ըստ հարցման` նշանակված և պահուստային աերոդրոմների կանոնավոր ամփոփագրերով.

2) աերոդրոմի TAF և TREND կանխատեսումներով` ներառյալ նրանց ճշգրտումները, ըստ հարցման` նշանակված և պահուստային աերոդրոմների համար կանխատեսումները.

3) աերոդրոմի և քամու շեղման նախազգուշացումներով.

4) SIGMET տեղեկատվությամբ.

5) AIRMET տեղեկատվությամբ (եթե կատարվում են 150 էշելոնից ցածր թռիչքներ).

6) օդերևութաբանական ռադարի տվյալներով.

7) ԹՏՇ-ին վերաբերող օդերևութաբանական լրացուցիչ տեղեկատվությամբ:

263. Աերոդրոմի օդերևութաբանական մարմինը աերոդրոմային կարգավարական «Մոտեցում» կետն ապահովում է`

1) աերոդրոմի տեղական կանոնավոր և հատուկ ամփոփագրերով, METAR և SPECI ամփոփագրերով, ըստ հարցման` նշանակված և պահուստային աերոդրոմների կանոնավոր ամփոփագրերով.

2) աերոդրոմի TAF և TREND կանխատեսումներով` ներառյալ նրանց ճշգրտումները, ըստ հարցման` նշանակված և պահուստային աերոդրոմների համար կանխատեսումներով.

3) աերոդրոմի և քամու շեղման նախազգուշացումներով.

4) SIGMET տեղեկատվությամբ.

5) AIRMET տեղեկատվությամբ (եթե կատարվում են 150 էշելոնից ցածր թռիչքներ).

6) օդերևութաբանական ռադարի տվյալներով.

7) ԹՏՇ-ին վերաբերող օդերևութաբանական լրացուցիչ տեղեկատվությամբ:

264. Աերոդրոմի օդերևութաբանական մարմինը «Շրջանային կարգավարական կենտրոն»-ին (ՇԿԿ) ապահովում է`

1) տեղական կանոնավոր և հատուկ ամփոփագրերով, METAR, SPECI ամփոփագրերով, ըստ հարցման` նշանակված և պահուստային աերոդրոմների կանոնավոր ամփոփագրերով.

2) աերոդրոմի TAF և TREND կանխատեսումներով` ներառյալ նրանց ճշգրտումները, ըստ հարցման` նշանակված և պահուստային աերոդրոմների համար կանխատեսումները.

3) SIGMET տեղեկատվությամբ.

4) AIRMET տեղեկատվությամբ (եթե կատարվում են 150 էշելոնից ցածր թռիչքներ).

5) բարձրություններում քամու և օդի ջերմաստիճանի կանխատեսումները, հատուկ երևույթների կանխատեսումները թռիչքների երթուղիներում իրենց ճշգրտումներով.

6) օդերևութաբանական ռադարի տվյալներով.

7) օդերևութաբանական այլ տեղեկատվությամբ` թռիչքում գտնվող օդանավերի պահանջներն ապահովելու համար:

265. Որոնողափրկարարական ծառայության մարմիններին տրամադրվող տեղեկատվությունը: Որոնողափրկարարական աշխատանքները համակարգող կենտրոններին պետք է տրամադրվեն անհետ կորած օդանավի գտնվելու վերջին վայրի և տվյալ օդանավի` նշված երթուղու օդերևութաբանական պայմանների մասին տեղեկատվություն, որում ընդգրկվում են`

1) եղանակային յուրահատուկ երևույթները` թռիչքի երթուղում.

2) ամպերի քանակը, տեսակը (մասնավորապես, կույտավոր-անձրևային), դրանց ստորին և վերին սահմանների բարձրությունը.

3) տեսանելիությունը և դրա վատթարացումն առաջացնող երևույթները.

4) գետնամերձ քամին և քամին բարձրություններում.

5) գետնի մակերևույթի վիճակը, մասնավորապես, ձյան ծածկույթի կամ ջրի առկայությունը.

6) ճնշումը` ծովի մակարդակի վրա:

266. Ըստ որոնողափրկարարական աշխատանքը համակարգող կենտրոնի հարցման` նշանակված օդերևութաբանական մարմինը պետք է միջոցներ ձեռնարկի անհետ կորած օդանավի անձնակազմին տրված թռիչքային փաստաթղթերի մասին մանրամասն տեղեկություններ ստանալու համար: Որոնողափրկարարական գործողությունների իրականացմանն աջակցելու համար նշանակված օդերևութաբանական մարմինը հարցման դեպքում պետք է ներկայացնի`

1) լրիվ և մանրամասն տեղեկատվություն որոնման շրջանի ընթացիկ և կանխատեսվող օդերևութաբանական պայմանների մասին.

2) տեղեկատվություն թռիչքի երթուղու ընթացիկ և կանխատեսվող օդերևութաբանական պայմանների մասին, այդ թվում` այն թռիչքների երթուղիների, որոնցով որոնողական օդանավերը հեռանում են աերոդրոմից և վերադառնում աերոդրոմ:

267. Օդերևութաբանական լիազոր մարմինը կազմակերպում և եղանակային պայմանների վերջին տեղեկատվությունը ներկայացնում է համապատասխան աերոնավիգացիոն տեղեկատվական ծառայությանը` իր գործառույթներն իրականացնելու համար:

(267-րդ կետը փոփ. 15.03.18 թիվ 253-Ն որոշում)

268. Աերոնավիգացիոն տեղեկատվության ծառայությանն անհրաժեշտության դեպքում տրվում է հետևյալ տեղեկատվությունը`

1) տեղեկատվություն, որը նախատեսված է համապատասխան աերոնավիգացիոն ժողովածուում հրատարակելու համար.

2) տեղեկատվություն NOTAM կամ ASHTAM նախապատրաստելու համար, որը ներառում է`

ա. ավիացիոն օդերևութաբանական սպասարկումն սկսելու, դադարեցնելու և նշանակալից փոփոխությունները,

բ. մթնոլորտ ռադիոակտիվ նյութերի վթարային արտանետումները,

գ. հրաբխային գործունեության առաջացումը.

3) տեղեկատվություն, որն անհրաժեշտ է աերոնավիգացիոն տեղեկատվության շրջաբերականներ նախապատրաստելու համար` ներառելով մասնավորապես`

ա. ավիացիայի օդերևութաբանական սպասարկման հարցերում, կանոններում և դրանց մատուցման միջոցներում սպասվող կարևոր փոփոխությունները,

բ. օդանավերի թռիչքների իրականացման վրա օդերևութաբանական որոշակի երևույթների ազդեցությունը:

 

XI.ԱՎԻԱՑԻՈՆ ԿԼԻՄԱՅԱԲԱՆԱԿԱՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ

 

269. Թռիչքների ծրագրման համար պահանջվող ավիացիոն կլիմայաբանական տեղեկատվությունը նախապատրաստվում է աերոդրոմային կլիմայական աղյուսակների և աերոդրոմային կլիմայական տեսությունների ձևով: Օդերևութաբանական տեղեկատվություն օգտագործողներին այս տեղեկատվությունը տրամադրվում է նրանց և իրավասու օդերևութաբանական մարմնի միջև համաձայնագրին համապատասխան:

270. Այն դեպքերում, երբ հնարավոր չէ իրականացնել ավիացիոն կլիմայաբանական տեղեկատվության պահանջներն ազգային հիմունքներով, ուսումնասիրության տվյալները կարող են հավաքագրվել, մշակվել և պահպանվել հաշվիչ սարքավորումների օգնությամբ, որոնք տրամադրվում են միջազգային օգտագործման համար, և անհրաժեշտ ավիացիոն կլիմայաբանական տեղեկատվության նախապատրաստման համար պատասխանատվությունը կարող է դրվել շահագրգիռ օդերևութաբանական լիազոր մարմինների համաձայնագրին համապատասխան:

271. Ավիացիոն կլիմատոլոգիական տեղեկատվությունը, որպես կանոն, պետք է հիմնվի առնվազն հինգ տարվա ընթացքում իրականացված ուսումնասիրությունների վրա. տեղեկատվության տրամադրման ժամանակ պետք է մատնանշել դիտումների ժամանակամիջոցը: Նոր աերոդրոմների և գոյություն ունեցող աերորդրոմների լրացուցիչ ՎՎԳ-ներին վերաբերող կլիմայաբանական տվյալները պետք է սկսել հավաքել հնարավորինս վաղ` նախքան այս աերորդրոմների կամ ՎՎԳ-ի շահագործումն սկսելը:

272. Աերոդրոմի կլիմայական աղյուսակները: Պայմանավորվող յուրաքանչյուր պետություն պետք է կազմակերպի դիտումների անհրաժեշտ տվյալների հավաքագրում, պահպանում և հնարավորություն ունենա`

1) նախապատրաստել աերորդրոմի կլիմայական աղյուսակներ` տվյալ պետության տարածքում գտնվող բոլոր հիմնական և պահուստային միջազգային աերոդրոմների համար.

2) օդերևութաբանական տեղեկատվություն օգտագործողի և օդերևութաբանական լիազոր մարմնի համաձայնությամբ սահմանված ժամկետներում տրամադրել կլիմայական աղյուսակները:

273. Աերոդրոմային կլիմայական աղյուսակում անհրաժեշտ չափով պետք է լինեն`

1) օդերևութաբանական տարրերի (օրինակ` օդի ջերմաստիճանի) միջին մեծությունները և շեղումները, այդ թվում` առավելագույն ու նվազագույն մեծությունները.

2) աերոդրոմի շրջանում թռիչքների իրականացման վրա ազդող ընթացիկ եղանակային երևույթների (օրինակ` ավազե բուք) առաջացման հաճախականությունը.

3) մեկ տարրի կամ երկու և ավելի տարրերի որոշակի արժեքների համադրության (օրինակ` սահմանափակ տեսանելիության ու ցածր ամպամածության համակցություն) առաջացման հաճախությունը: Աերոդրոմային կլիմայական աղյուսակում պետք է ներառել տեղեկատվություն, որը անհրաժեշտ է աերոդրոմային կլիմայական ամփոփագրեր պատրաստելու համար:

274. Աերոդրոմի կլիմայական ամփոփագրերը: Աերոդրոմի կլիմայական ամփոփագրերը պետք է համապատասխանեն ՀՕԿ-ի կողմից սահմանված ընթացակարգին: Այն դեպքերում, երբ առկա են հաշվողական միջոցներ` տեղեկատվության ներգրավման, մշակման և պահպանման համար, այս ամփոփագրերը պետք է հրապարակել կամ ներկայացնել այլ ձևով` ըստ ավիացիոն օգտատերերի հարցումների: Այն դեպքերում, երբ այս հաշվողական միջոցները բացակայում են, ամփոփագրերը պետք է նախապատրաստել` օգտագործելով ՀՕԿ-ի կողմից սահմանված մոդելները, հրապարակել և անհրաժեշտության դեպքում` թարմացնել:

275. Աերոդրոմային կլիմայական ամփոփագրերը պետք է ներառեն`

1) ՎՎԳ-ում տեսանելիության/տեսանելիության հեռավորության և (կամ) էական ամպամածության (BKN) ամենաստորին շերտի հիմքի հարաբերական բարձրության կամ ժամանակի որոշակի պահի համատարած ամպամածության (OVC) սահմանված մեծություններից ցածր տևողության արժեքների կրկնությունը.

2) ժամանակի որոշակի պահի սահմանված մեծություններից ցածր տեսանելության արժեքների կրկնությունը.

3) էական ամպամածության (BKN) ամենաստորին շերտի հիմքի հարաբերական բարձրության կամ ժամանակի որոշակի պահի համատարած ամպամածության (OVC) սահմանված մեծություններից ցածր տևողության արժեքների կրկնությունը.

4) սահմանված տիրույթների սահմաններում քամու համընկնող ուղղության և արագության կրկնությունը.

5) ժամանակի որոշակի պահի 5 օC-ում մակերևույթի սահմանված տիրույթներում ջերմաստիճանի արժեքների կրկնությունը.

6) միջին արժեքները և դրանցից շեղումները` ներառյալ շահագործման ծրագրման, այդ թվում` թռիչքային բնութագրերի հաշվարկման նպատակների համար անհրաժեշտ օդերևութաբանական տարրերի առավելագույն և նվազագույն արժեքները:

1-6-րդ ենթակետերում հիշատակված կլիմայական ամփոփագրերի մոդելները ներկայացված են ՀՕԿ-ի տեխնիկական կանոնակարգ` փաստաթուղթ N 49-ի 2-րդ հատորի C.3.2-րդ կետում:

276. Օդերևութաբանական դիտումների տվյալների պատճենները: Օդերևութաբանական լիազոր մարմինը, յուրաքանչյուր հարցման համաձայն, հնարավորության սահմաններում, օդերևութաբանական դիտումների տվյալներն անհրաժեշտ հետազոտման, տեխնիկական հետաքննության կամ շահագործողական վերլուծության համար ներկայացնում է այլ օդերևութաբանական լիազոր մարմին, շահագործողներին կամ այլ անձանց, որոնք օդերևութաբանական տվյալներն օգտագործում են միջազգային աերոնավիգացիայի զարգացման համար:

277. Հիմնական ու պահուստային աերոդրոմներին վերաբերող օդերևութաբանական ուսումնասիրությունների տվյալները պետք է հավաքել, մշակել և պահպանել` աերոդրոմի կլիմայական տեղեկատվությունը համապատասխան ձևով նախապատրաստելու համար: Օդերևութաբանական լիազոր մարմինները, ըստ անհրաժեշտության, պետք է փոխանակվեն ավիացիոն կլիմայական տեղեկատվություններով: Այս տեսակի տեղեկատվության անհրաժեշտություն ունեցող շահագործողները, այն ստանալու համար, որպես կանոն, պետք է դիմեն օդերևութաբանական լիազոր մարմնին, որը պատասխանատու է տեղեկատվության նախապատրաստման համար:

 

(հավելվածը խմբ. 10.11.16 թիվ 1174-Ն որոշում)

 

------------------------------------------

ԻՐՏԵԿ - շարունակությունը հաջորդ մասերում

 

 

pin
ՀՀ կառավարություն
15.02.2007
N 383-Ն
Որոշում