041.0094.110298
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
11 փետրվարի 1998 թվականի թիվ 94
ՍԵՎԾՈՎՅԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍՆԱԿԻՑ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐՆԵՐԻ ՏԵՂԱԿԱԼՆԵՐԻ ԵՐԵՎԱՆՈՒՄ ԿԱՅԱՆԱԼԻՔ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՀԱՆԴԻՊՄԱՆ ՄԱՍԻՆ
Սևծովյան տնտեսական համագործակցության մասնակից պետությունների էներգետիկայի նախարարների տեղակալների 1998 թվականի փետրվարի 10-11-ը Երևանում կայանալիք աշխատանքային հանդիպման կապակցությամբ`
1. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությանը` նախապատրաստել հանդիպման ծրագիրը և ապահովել հյուրերի Հայաստանում գտնվելու ընթացքում միջոցառումների իրականացումն ըստ արարողակարգի:
2. Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմին` հանդիպման մասնակիցների սպասարկման համար 1998 թվականի փետրվարի 9-12-ը տրամադրել «Վոլգա, մակնիշի 2 ավտոմեքենա:
3. Հայաստանի Հանրապետության արդյունաբերության և առևտրի նախարարությանը` հանդիպման մասնակիցներին (40 մարդ) 1998 թվականի փետրվարի 9-12-ը տեղավորել «Արմենիա» հյուրանոցային համալիրում և ապահովել նրանց սնունդը:
4. Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությանը` ապահովել պատվիրակությունների ընդունումն ու ճանապարհումը պաշտոնական պատվիրակությունների սրահում:
5. Հայաստանի Հանրապետության ներքին գործերի և ազգային անվտանգության նախարարությանը` ապահովել հյուրերի անվտանգությունը Հայաստանում գտնվելու ընթացքում, տրամադրել ուղեկցող անձնակազմեր:
6. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր տեղեկատվության և գրահրատարակչության վարչությանը` լուսաբանել հանդիպումը:
7. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը` հանդիպման անցկացման և մասնակիցների Հայաստանում գտնվելու հետ կապված ծախսերը (9077,5 հազ. դրամի սահմաններում) կատարել Հայաստանի Հանրապետության 1998 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պատվիրակությունների ընդունելության համար նախատեսված միջոցների հաշվին` համաձայն Հայաստանի Հանրապետության էներգետիկայի նախարարության ներկայացրած հաշվետվության: