Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՄԱՇՏՈՑԻ ԱՆՎ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՄԱՇՏՈՑԻ ԱՆՎԱՆ ՀԻՆ ՁԵՌԱԳՐԵՐԻ ԳԻՏԱՀԵՏԱԶՈՏԱԿԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏԻ ...

 

 

040.0076.100298

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«10» փետրվարի 1998 Թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

10 փետրվարի 1998 թվականի թիվ 78

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՄԱՇՏՈՑԻ ԱՆՎԱՆ ՀԻՆ ՁԵՌԱԳՐԵՐԻ ԳԻՏԱՀԵՏԱԶՈՏԱԿԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏԻ` ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆԻ ՋԵՌՈՒՑՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ, ԳՐԱՊԱՀՈՑԻ ՏԱՆԻՔԻ ՈՒ ՊԱՏԵՐԻ ՋՐԱՄԵԿՈՒՍԱՑՄԱՆ ՆԱԽԱԳԾԱՅԻՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում  է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտի` Մատենադարանի ջեռուցման համակարգի վերականգնման, գրապահոցի տանիքի ու պատերի ջրամեկուսացման նախագծային աշխատանքների իրականացման պատվիրատու համարել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտը` Մատենադարանը:

2. Սույն որոշմամբ նախատեսված աշխատանքների իրականացման նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտին` Մատենադարանին հատկացնել 13988 հազ. դրամ` Հայաստանի Հանրապետության 1998 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին:

3. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտին` Մատենադարանին` ջեռուցման համակարգի վերականգնման առաջնահերթ աշխատանքների իրականացման կապալառու կազմակերպություն ընտրելու նպատակով սահմանված կարգով կազմակերպել և անցկացնել շինարարության պատվերի տեղադրման մրցույթ:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1998 թվականի փետրվարի 10-ից:

 

 

pin
ՀՀ կառավարություն
10.02.1998
N 78
Որոշում