Սեղմել Esc փակելու համար:
ՕԶՈՆԱՅԻՆ ՇԵՐՏԸ ՔԱՅՔԱՅՈՂ ՆՅՈՒԹԵՐԻ ՆԵՐՄ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

ՕԶՈՆԱՅԻՆ ՇԵՐՏԸ ՔԱՅՔԱՅՈՂ ՆՅՈՒԹԵՐԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԱՆՀԱՏԱԿԱՆ ՉԱՓԱՔԱՆԱԿՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ Կ ...

 

 

040.0591.260507

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«26» մայիսի 2007 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

17 մայիսի 2007 թվականի N 591-Ն

 

ՕԶՈՆԱՅԻՆ ՇԵՐՏԸ ՔԱՅՔԱՅՈՂ ՆՅՈՒԹԵՐԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԱՆՀԱՏԱԿԱՆ ՉԱՓԱՔԱՆԱԿՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Օզոնային շերտը քայքայող նյութերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածի 3-րդ մասի և ի կատարումն Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի նոյեմբերի 23-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի գործունեության միջոցառումների ծրագիրը և գերակա խնդիրները հաստատելու մասին» N 1800-Ն որոշման N 1 հավելվածի 136-րդ կետի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել օզոնային շերտը քայքայող նյութերի ներմուծման անհատական չափաքանակները սահմանելու կարգը` համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2007 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 23-ԻՆ

 

Հավելված

ՀՀ կառավարության

2007 թվականի մայիսի 17-ի

N 591-Ն որոշման

 

ԿԱՐԳ

ՕԶՈՆԱՅԻՆ ՇԵՐՏԸ ՔԱՅՔԱՅՈՂ ՆՅՈՒԹԵՐԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԱՆՀԱՏԱԿԱՆ ՉԱՓԱՔԱՆԱԿՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կարգով կարգավորվում են օզոնային շերտը քայքայող նյութերի ներմուծման անհատական չափաքանակները սահմանելու հետ կապված հարաբերությունները:

2. Օզոնային շերտը քայքայող նյութերի ներմուծման անհատական չափաքանակը սահմանում է Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարարությունը (այսուհետ` լիազոր պետական մարմին)` Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից տվյալ տարվա (այսուհետ` հաշվետու տարի) համար սահմանված ընդհանուր չափաքանակի հիման վրա:

(2-րդ կետը փոփ. 10.10.2019 թիվ 1442-Ն որոշում)

3. Անհատական չափաքանակները սահմանվում են հիմնական և լրացուցիչ փուլերով: Անհատական չափաքանակների սահմանման լրացուցիչ փուլն իրականացվում է այն դեպքում, երբ հաշվետու տարվա համար սահմանված օզոնային շերտը քայքայող նյութերի ներմուծման ընդհանուր չափաքանակների և անհատական չափաքանակների սահմանման հիմնական փուլում սահմանված անհատական չափաքանակների գումարային մեծության միջև առաջանում է դրական տարբերություն: Անհատական չափաքանակների սահմանման լրացուցիչ փուլի իրականացման դեպքում լիազոր մարմինը սույն կարգի 6-րդ կետով սահմանված ժամկետի ավարտից հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում տեղադրում է համապատասխան հայտարարություն` առնվազն 2000 օրինակ տպաքանակ ունեցող հայալեզու օրաթերթում և լիազոր մարմնի պաշտոնական ինտերնետային կայքում, ընդ որում` լրացուցիչ փուլի համար նախատեսված չափաքանակների վերաբերյալ տեղեկատվությունն ինտերնետային կայքում թարմացվում է` այդ չափաքանակի յուրաքանչյուր փոփոխությունից անմիջապես հետո:

(3-րդ կետը փոփ. 29.07.16 թիվ 809-Ն որոշում)

4. Ներմուծողն անհատական չափաքանակներ ստանալու համար (լրացուցիչ և հիմնական փուլերում) լիազոր պետական մարմին է ներկայացնում հետևյալ փաստաթղթերը`

1) Հայաստանի Հանրապետություն օզոնային շերտը քայքայող նյութերի ներմուծման անհատական չափաքանակի տրամադրման մասին հայտ (այսուհետ` հայտ)` համաձայն N 1 ձևի,

2) իրավաբանական անձինք` պետական գրանցման վկայականի պատճենը, իսկ ֆիզիկական անձինք` անձը հաստատող փաստաթղթի պատճենը:

 

II. ԱՆՀԱՏԱԿԱՆ ՉԱՓԱՔԱՆԱԿՆԵՐԻ ՍԱՀՄԱՆՄԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ՓՈՒԼԸ

 

5. Ներմուծողն անհատական չափաքանակների սահմանման հիմնական փուլում չափաքանակ ստանալու համար հայտը լիազոր պետական մարմին է ներկայացնում մինչև հաշվետու տարվան նախորդող տարվա հուլիսի 30-ը:

6. Սույն կարգի 5-րդ կետով նախատեսված ժամկետի ավարտից հետո 30 օրացուցային օրվա ընթացքում լիազոր պետական մարմինն ընդունված հայտերից յուրաքանչյուրի վերաբերյալ ընդունում է հետևյալ որոշումներից մեկը`

1) հայտն ամբողջությամբ բավարարելու և հայտատուին անհատական չափաքանակ տրամադրելու մասին,

2) հայտը մասնակիորեն բավարարելու և հայտատուին անհատական չափաքանակ տրամադրելու մասին,

3) անհատական չափաքանակի տրամադրումը մերժելու մասին:

7. Սույն կարգի 6-րդ կետով նախատեսված ժամկետի ավարտից հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում լիազոր մարմինը հայտատուին գրավոր տեղեկացնում է հայտի վերաբերյալ ընդունված որոշման մասին, և`

1) սույն կարգի 6-րդ կետի 1-ին և 2-րդ ենթակետերում նշված որոշումների ընդունման դեպքում տրամադրում է չափաքանակը` համաձայն 2 ձևի,

2) սույն կարգի 6-րդ կետի 2-րդ և 3-րդ ենթակետերում նշված որոշումների ընդունման դեպքում տրամադրում է չափաքանակի տրամադրումը մերժելու կամ հայտը մասնակիորեն բավարարելու մասին որոշման գրավոր հիմնավորումը:

8. Եթե անհատական չափաքանակների տրամադրման հիմնական փուլում ներկայացված հայտերով խնդրարկվող` օզոնային շերտը քայքայող նյութերի ներմուծման գումարային քանակությունը գերազանցում է հաշվետու տարվա համար սահմանված օզոնային շերտը քայքայող նյութերի ներմուծման ընդհանուր չափաքանակի քանակությունը, ապա անհատական չափաքանակները տրամադրվում են մասնակիորեն, համամասնության սկզբունքով: Սույն կետում նշված` մասնակիորեն տրամադրված անհատական չափաքանակների գումարային քանակությունը չի կարող գերազանցել Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված օզոնային շերտը քայքայող նյութերի ներմուծման ընդհանուր չափաքանակը:

 

III. ԱՆՀԱՏԱԿԱՆ ՉԱՓԱՔԱՆԱԿՆԵՐԻ ՍԱՀՄԱՆՄԱՆ ԼՐԱՑՈՒՑԻՉ ՓՈՒԼԸ

 

9. Անհատական չափաքանակների սահմանման լրացուցիչ փուլն իրականացվում է, եթե ներմուծման ընդհանուր չափաքանակը չի սպառվել անհատական չափաքանակների սահմանման հիմնական փուլի ավարտից հետո:

Անհատական չափաքանակների սահմանման լրացուցիչ փուլում չափաքանակները տրամադրվում են անհատական չափաքանակների սահմանման հիմնական փուլի համար սույն կարգով նախատեսված ընթացակարգով, բացառությամբ հայտերից յուրաքանչյուրի վերաբերյալ որոշումների ընդունման ժամկետի: Անհատական չափաքանակների սահմանման լրացուցիչ փուլում չափաքանակ ստանալու համար ներկայացված հայտերից յուրաքանչյուրի վերաբերյալ լիազոր պետական մարմինը հայտն ստանալուց հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում ընդունում է սույն կարգի 6-րդ կետի 1-3-րդ ենթակետերով նախատեսված որոշումներից մեկը: Որոշումն ընդունելուց հետո 2 աշխատանքային օրվա ընթացքում լիազոր պետական մարմինը հայտատուին գրավոր տեղեկացնում է հայտի վերաբերյալ ընդունված որոշման մասին:

(9-րդ կետը փոփ. 29.07.16 թիվ 809-Ն որոշում)

10. Ներմուծողն անհատական չափաքանակների սահմանման լրացուցիչ փուլում չափաքանակ ստանալու համար հայտը լիազոր պետական մարմին կարող է ներկայացնել անհատական չափաքանակների սահմանման հիմնական փուլի ավարտից հետո` մինչև հաշվետու տարվա հոկտեմբերի 1-ը ներառյալ կամ ընդհանուր չափաքանակի սպառումը:

(10-րդ կետը փոփ. 29.07.16 թիվ 809-Ն որոշում)

10.1. 2013 թվականի համար, բացառության կարգով, անհատական չափաքանակի (քվոտայի) ձեռքբերման առաջին փուլի ավարտը սահմանել 2013 թվականի հունիսի 1-ը:

(10.1-ին կետը լրաց. 25.04.13 թիվ 413-Ն որոշում)

11. (11-րդ կետն ուժը կորցրել է 29.07.16 թիվ 809-Ն որոշում)

(11-րդ կետը փոփ. 25.04.13 թիվ 413-Ն որոշում)

 

IV. ՀԱՅՏԻ ՄԵՐԺՈՒՄԸ

 

12. Անհատական չափաքանակի (լրացուցիչ և հիմնական փուլերում) տրամադրումը կարող է մերժվել, եթե`

1) երկիրը, որտեղից արտահանվելու են օզոնային շերտը քայքայող նյութերը, չի հանդիսանում Մոնրեալի արձանագրության (դրա համապատասխան ուղղման) կողմ,

2) հաշվետու տարվա համար սահմանված` օզոնային շերտը քայքայող նյութերի ընդհանուր չափաքանակն սպառվել է:

 

Ձև N 1

 

ՀԱՅՏ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՕԶՈՆԱՅԻՆ ՇԵՐՏԸ ՔԱՅՔԱՅՈՂ ՆՅՈՒԹԵՐԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԱՆՀԱՏԱԿԱՆ ՉԱՓԱՔԱՆԱԿԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ՄԱՍԻՆ

 

_________________________________________________________________________

(հայտատուի տվյալները (կազմակերպության անվանումը և գտնվելու վայրը կամ

ֆիզիկական անձի անունը, ազգանունը և բնակության վայրը)

 

Սույնով խնդրում եմ տրամադրել 200_ թվականի ընթացքում Հայաստանի Հանրապետություն օզոնային շերտը քայքայող` ստորև նշված նյութերը ներմուծելու անհատական չափաքանակ`

1) ընդամենը` օզոնային շերտը քայքայող քիմիական նյութեր (մաքուր նյութի հաշվարկով).

 

._________________________________________________________________________.

|NN |              Օզոնային շերտը քայքայող նյութը             |Ներմուծման |

|ը/կ|_________________________________________________________|անհատական  |

|   |   անվանումը  |  քիմիական   | միջազգային  |  առևտրային   |չափաքանակի`|

|   |              |  բանաձևը    | տեխնիկական  |  անվանումը   |խնդրարկվող |

|   |              |             | անվանումը   |              |քանակու-   |

|   |              |             |             |              |թյունը (կգ)|

|___|______________|_____________|_____________|______________|___________|

| 1 |       2      |       3     |      4      |       5      |      6    |

|___|______________|_____________|_____________|______________|___________|

|1. |              |             |             |              |           |

|___|______________|_____________|_____________|______________|___________|

|2. |              |             |             |              |           |

|___|______________|_____________|_____________|______________|___________|

|3. |              |             |             |              |           |

|___|______________|_____________|_____________|______________|___________|

|4. |              |             |             |              |           |

._________________________________________________________________________.

 

2) 1-ին կետում նշված քանակության սահմաններում Հայաստանի Հանրապետություն կներմուծվեն օզոնային շերտը քայքայող` ստորև նշված մաքուր նյութերը և օզոնային շերտը քայքայող նյութերի խառնուրդները`

ա. մաքուր տեսքով ներմուծվող օզոնային շերտը քայքայող նյութեր.

 

._________________________________________________________________________.

|NN |       Օզոնային շերտը քայքայող նյութը         |Ներմուծման |Երկիրը,   |

|ը/կ|______________________________________________|անհատական  |որտեղից   |

|   | անվանումը | քիմիական |միջազգային |առևտրային  |չափաքանակի`|արտա-     |

|   |           | բանաձևը  |տեխնիկական |անվանումը  |խնդրարկվող |հանվելու է|

|   |           |          |անվանումը  |           |քանակու-   |          |

|   |           |          |           |           |թյունը (կգ)|          |

|___|___________|__________|___________|___________|___________|__________|

| 1 |      2    |    3     |     4     |     5     |     6     |     7    |

|___|___________|__________|___________|___________|___________|__________|

|1. |           |          |           |           |           |          |

|___|___________|__________|___________|___________|___________|__________|

|2. |           |          |           |           |           |          |

|___|___________|__________|___________|___________|___________|__________|

|3. |           |          |           |           |           |          |

|___|___________|__________|___________|___________|___________|__________|

|4. |           |          |           |           |           |          |

._________________________________________________________________________.

 

բ. օզոնային շերտը քայքայող նյութերի խառնուրդներ.

 

._________________________________________________________________________.

|NN |Խառնուրդի |Խառնուրդում պարունակվող` |Ներմուծ- |Օզոնային   |Երկիրը,   |

|ը/կ|առևտրային |օզոնային շերտը քայքայող  |վելիք    |շերտը      |որտեղից   |

|   |անվանումը |յուրաքանչյուր նյութի     |խառնուրդի|քայքայող   |արտա-     |

|   |          |_________________________|ընդհանուր|նյութի     |հանվելու է|

|   |          |միջազգային     |տեսակարար|քանակու- |ներմուծման |          |

|   |          |տեխնիկական     |կշիռը (%)|թյունը   |անհատական  |          |

|   |          |անվանումը (և   |         | (կգ)    |չափաքանակի`|          |

|   |          |(կամ) քիմիական |         |         |խնդրարկվող |          |

|   |          |բանաձևը)       |         |         |քանակու-   |          |

|   |          |               |         |         |թյունը (կգ)|          |

|___|__________|_______________|_________|_________|___________|__________|

| 1 |     2    |       3       |    4    |    5    |     6     |    7     |

|___|__________|_______________|_________|_________|___________|__________|

|1. |          |_______________|_________|_________|___________|          |

|   |          |               |         |         |           |          |

|   |          |_______________|_________|_________|___________|          |

|   |          |               |         |         |           |          |

|___|__________|_______________|_________|_________|___________|__________|

|2. |          |_______________|_________|_________|___________|          |

|   |          |               |         |         |           |          |

|   |          |_______________|_________|_________|___________|          |

|   |          |               |         |         |           |          |

|___|__________|_______________|_________|_________|___________|__________|

|3. |          |_______________|_________|_________|___________|          |

|   |          |               |         |         |           |          |

|   |          |_______________|_________|_________|___________|          |

|   |          |               |         |         |           |          |

|___|__________|_______________|_________|_________|___________|__________|

|4. |          |_______________|_________|_________|___________|          |

|   |          |               |         |         |           |          |

|   |          |_______________|_________|_________|___________|          |

|   |          |               |         |         |           |          |

._________________________________________________________________________.

 

._____________________________________.

| ՀՀ շրջակա միջավայրի նախարարության   |

_____________________________       |        նշումների համար              |

(հայտատուի (իրավաբանական անձի       |                                     |

ղեկավարի) անունը, ազգանունը         |Հայտն ընդունված է 200  թվականի  -ին  |

կամ ֆիզիկական անձի անունը,          .____________________________ Կ.Տ. ___.

ազգանունը)

 

--------------------

(ստորագրությունը)

 

(1-ին ձևը փոփ. 10.10.2019 թիվ 1442-Ն որոշում)

 

Ձև N 2

 

ՕԶՈՆԱՅԻՆ ՇԵՐՏԸ ՔԱՅՔԱՅՈՂ ՆՅՈՒԹԵՐԻ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԱՆՀԱՏԱԿԱՆ ՉԱՓԱՔԱՆԱԿ N ____

 

Տրված է _________________________________________________________________

(ներմուծողի տվյալները (կազմակերպության անվանումը և գտնվելու վայրը

կամ ֆիզիկական անձի անունը, ազգանունը և բնակության վայրը)

 

այն մասին, որ նրա կողմից 200_ թվականի հունվարի 1-ից մինչև 200_ թվականի դեկտեմբերի 31-ը ընկած ժամանակահատվածում կարող է Հայաստանի Հանրապետություն ներմուծել օզոնային շերտը քայքայող հետևյալ նյութերը` ստորև նշված քանակություններով.

 

._________________________________________________________________________.

|NN |              Օզոնային շերտը քայքայող նյութը             |Ներմուծման |

|ը/կ|_________________________________________________________|անհատական  |

|   |   անվանումը     |քիմիական բանաձևը |միջազգային տեխնիկական|չափաքանակը`|

|   |                 |                 |     անվանումը       |մաքուր     |

|   |                 |                 |                     |նյութի     |

|   |                 |                 |                     |հաշվարկով  |

|   |                 |                 |                     |(կգ)       |

|___|_________________|_________________|_____________________|___________|

| 1 |        2        |         3       |           4         |     5     |

|___|_________________|_________________|_____________________|___________|

|1. |                 |                 |                     |           |

|___|_________________|_________________|_____________________|___________|

|2. |                 |                 |                     |           |

|___|_________________|_________________|_____________________|___________|

|3. |                 |                 |                     |           |

|___|_________________|_________________|_____________________|___________|

|4. |                 |                 |                     |           |

|___|_________________|_________________|_____________________|___________|

|5. |                 |                 |                     |           |

._________________________________________________________________________.

 

Օզոնային շերտը քայքայող նյութերի նշված քանակությունը կարող է ներմուծվել մեկից ավելի խմբաքանակներով:

 

Լիազոր պետական մարմնի ղեկավար __________________ ____________________

(ստորագրությունը)  (անունը, ազգանունը)

 

Տրված է ____ _________ 200 թ.

 

Կ.Տ.

 

 

pin
ՀՀ կառավարություն
17.05.2007
N 591-Ն
Որոշում