041.0086.060298
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
6 փետրվարի 1998 թվականի թիվ 86
ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՒՄԲ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ
1. Հայաստանի կուրորտների խորհրդի, տուրիզմի և էքսկուրսիաների հանրապետական խորհրդի և «Հայաստան» մարզական ընկերության կազմակերպությունների ու դրանց գույքի իրավական կարգավիճակը և կազմն ուսումնասիրելու նպատակով ստեղծել աշխատանքային խումբ հետևյալ կազմով`
Կ. Հայրապետյան - ՀՀ կառավարության աշխատակազմի սոցիալական
հարցերի վարչության պետ
(աշխատանքային խմբի ղեկավար)
Ա. Գևորգյան - ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության
կոլեգիայի անդամ
Ռ. Մարտիրոսյան - Հայաստանի կուրորտների խորհրդի նախագահ
Տ. Պետրոսյան - ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ
Գ. Սիմոնյան - ՀՀ սեփականաշնորհման նախարարի տեղակալ
Ռ. Ստեփանյան - Տուրիզմի և էքսկուրսիաների հանրապետական
խորհրդի նախագահ
Ռ. Ստեփանյան - «Հայաստան» մարզական ընկերության նախագահ
Ս. Օհանյան - ՀՀ կառավարության աշխատակազմի տնտեսության
ենթակառուցվածքների և գյուղատնտեսության
վարչության պետ
2. Աշխատանքային խմբին 20-օրյա ժամկետում ուսումնասիրության արդյունքների մասին տեղեկատվություն ներկայացնել Հայաստանի Հանրապետության վարչապետին: