041.0087.060298
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
6 փետրվարի 1998 թվականի թիվ 87
ՏԱՐԱԾՔ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
1. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության «Հայջրշին» պետական շինարարական ձեռնարկության Երևանի Վարդանանց փողոցի 13 շենքից 250 քառ. մետր տարածք վարձակալության հատկացնել «Ազատություն» կուսակցության վարչությանը:
2. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությանը` 10-օրյա ժամկետում «Ազատություն» կուսակցության վարչության հետ համատեղ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովել նշված տարածքի վարձակալության պայմանագրի կնքումը: