Սեղմել Esc փակելու համար:
«ԱՐԺԵԹՂԹԵՐԻ ՇՈՒԿԱՅԻ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԿԱՆՈՆ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ԱՐԺԵԹՂԹԵՐԻ ՇՈՒԿԱՅԻ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԿԱՆՈՆԱԳԻՐՔԸ» ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ (3-ՐԴ ՄԱՍ)

 

 

050.0713.070307

ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

                                      «07»         03           2007 Թ.

                                        ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 05007114

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ

ՈՐՈՇՈՒՄ

 

5 դեկտեմբերի 2006 թվականի N 713-Ն

 

«ԱՐԺԵԹՂԹԵՐԻ ՇՈՒԿԱՅԻ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԿԱՆՈՆԱԳԻՐՔԸ» ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(3-րդ մաս)

 

ԱՐԺԵԹՂԹԵՐԻ ՇՈՒԿԱՅԻ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԿԱՆՈՆԱԳԻՐՔ

(3-րդ մաս)

 

ԳԼՈՒԽ 34. ՀԱՇՎԵՏՈՒ ԹՈՂԱՐԿՈՂԻ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻ ԵՎ ԽՈՇՈՐ ՍԵՓԱԿԱՆԱՏԵՐԵՐԻ ՀԱՅՏԱՐԱՐԱԳԻՐԸ (ԿԱՆՈՆ 36-1.)

 

34.1. Խոշոր սեփականատիրոջ կողմից ներկայացվող հայտարարագիրը պետք է ներառի սույն կանոնագրքի 31-րդ գլխով սահմանված տեղեկությունները և համապատասխանի սույն կանոնագրքի 35-2(Ա) ձևին:

34.2. Հաշվետու թողարկողի ղեկավարի հայտարարագիրը պետք է ներառի`

ա) ղեկավարի անունը, ազգանունը, հայրանունը, եթե վերջինս օգտագործվում է, կապի միջոցները, բնակության և գտնվելու վայրը, քաղաքացիությունը, անձնագրի կամ անձը հաստատող այլ փաստաթղթի համարը և սերիան, այն պաշտոնը, որն անձը զբաղեցնում է տվյալ հաշվետու թողարկողի մոտ, ինչպես նաև որևէ այլ կազմակերպությունում` բացահայտելով գործատուի անվանումը, գտնվելու և բնակության վայրը, պաշտոնի հակիրճ նկարագրությունը` ֆիզիկական անձի դեպքում կամ անվանումը, բնակության և գտնվելու վայրը, կապի միջոցները, գրանցման երկիրը և անձի հիմնական գործունեության տեսակներն ըստ կանոնադրության` իրավաբանական անձի դեպքում.

բ) թողարկողի անվանումը, ղեկավարին սեփականության իրավունքով պատկանող տվյալ թողարկողի բաժնային արժեթղթերի քանակը, դասը, անվանական արժեքը (առկայության դեպքում):

34.3. Բացի սույն գլխով սահմանված տեղեկություններից, հաշվետու թողարկողի ղեկավարն իրավունք ունի ներառել նաև լրացուցիչ տեղեկություններ, որոնք, իր կարծիքով, ապահովում են իր մասին տեղեկությունների առավել բացահայտում: Լրացուցիչ տեղեկություններ չներկայացնելը չի հանգեցնում տեղեկությունների բացթողման կամ խեղաթյուրման:

34.4. Հայտարարագիրը ներկայացվում է ըստ սույն կանոնագրքի ձև 35-2(Ա)-ի` ֆիզիկական անձանց և ձև 35-2(Բ)-ի` իրավաբանական անձանց համար:

 

ԳԼՈՒԽ 35. ԲԱԺՆԱՅԻՆ ԱՐԺԵԹՂԹԵՐԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՀԱՅՏԱՐԱՐԱԳԻՐԸ (ԿԱՆՈՆ 37-1.)

 

35.1. Բաժնային արժեթղթերի սեփականության ընդհանուր հայտարարագիրը պետք է ներառի`

ա) սեփականատիրոջ և նրա հետ համագործակցող անձանց անունը, ազգանունը, հայրանունը, եթե վերջինս օգտագործվում է, կապի միջոցները, բնակության և գտնվելու վայրը, քաղաքացիությունը, անձնագրի կամ անձը հաստատող այլ փաստաթղթի համարը և սերիան` ֆիզիկական անձի դեպքում կամ անվանումը, բնակության և գտնվելու վայրը, կապի միջոցները, գրանցման երկիրը` իրավաբանական անձի դեպքում.

բ) ամիսն ու ամսաթիվը, երբ անձը և իր հետ համատեղ գործող անձինք դարձել են նշանակալից սեփականատեր.

գ) թողարկողի անվանումը, հայտարարագրվող արժեթղթերի դասը, քանակը և անվանական արժեքը (առկայության դեպքում).

35.2. Բացի սույն գլխով սահմանված տեղեկություններից, հայտարարագրող անձն իրավունք ունի ներառել նաև լրացուցիչ տեղեկություններ, որոնք, իր կարծիքով, ապահովում են հայտարարագրողի և գործարքի մասին տեղեկությունների առավել բացահայտում: Լրացուցիչ տեղեկություններ չներկայացնելը չի հանգեցնում տեղեկությունների բացթողման կամ խեղաթյուրման:

35.3. Սույն գլխով սահմանված հայտարարագիրը և դրանում ներառված տեղեկությունների փոփոխությունները Կենտրոնական բանկ և թողարկողին են ներկայացվում նշանակալից սեփականատեր դառնալու պահից (հայտարարագրվող արժեթղթերի նկատմամբ սեփականության իրավունքը կենտրոնական դեպոզիտարիայում կամ պահառուի մոտ գրանցվելու պահից) 30 օրվա ընթացքում:

35.4. Սույն գլխով սահմանված հայտարարագիրը պետք է համապատասխանի սույն կանոնագրքի ձև 35-2(Ա)-ին` ֆիզիկական անձանց և ձև 35-2(Բ)-ին` իրավաբանական անձանց համար:

 

ԳԼՈՒԽ 36. ՀԱՅՏԱՐԱՐԱԳՐՄԱՆ ԱՆՀԱՐԿԻ ԿՐԿՆՈՒԹՅԱՆ ԲԱՑԱՌՈՒՄ (ԿԱՆՈՆ 38-3.)

 

36.1. Սույն կանոնագրքի 35-2(Ա) և 35-2(Բ) ձևերին համապատասխան ներկայացված հայտարարագրում ներառված տեղեկությունների փոփոխությունները ներկայացվում են նույն ձևերով` բացահայտելով նախկին հայտարարագրի ներկայացման ամիսը, ամսաթիվն ու տարեթիվը, ինչպես նաև նշելով, որ նոր հայտարարագիրը ներկայացվում է որպես նախկինում ներկայացված հայտարարագրի լրացում:

36.2. Եթե ֆիզիկական անձը ներկայացրել է սույն կանոնագրքի ձև 35-2(Ա)-ին կամ իրավաբանական անձը` սույն կանոնագրքի ձև 35-2(Բ)-ին համապատասխանող հայտարարագիր, որպես նշանակալից, բայց ոչ խոշոր սեփականատեր, և հայտարարագրի ներկայացումից հետո փոփոխվել է`

36.2.1. հայտարարագրողի անունը, հայրանունը կամ ազգանունը (անվանումը), բնակության վայրը (գտնվելու վայրը), կապի միջոցները, քաղաքացիությունը, հայտարարագրողի պաշտոնը տվյալ հաշվետու թողարկողի կամ դրա հետ փոխկապված անձի կազմում, կամ հայտարարագրողը ձեռք է բերել պաշտոն տվյալ թողարկողի մոտ կամ այնպիսի կազմակերպությունում, որը տվյալ հաշվետու թողարկողի հետ փոխկապված է համարվում «Արժեթղթերի շուկայի կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն (բացառությամբ այն դեպքերի, երբ հայտարարագրողը պաշտոն է զբաղեցրել հաշվետու թողարկողի հետ փոխկապված կազմակերպությունում, և միաժամանակ դադարեցվել են նրա պաշտոնեական պարտականությունները (նա ազատվել է աշխատանքից կամ չի վերընտրվել ղեկավար անձանց կազմում) տվյալ թողարկողի մոտ), հայտարարագրողի և նրա հետ համագործակցող անձանց «Արժեթղթերի շուկայի կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին կետի «ե» ենթակետով սահմանված և հայտարարագրողի կողմից հայտարարագրված մտադրությունը կամ հայտարարագրումից հետո ոչ ավելի, քան 12 ամսվա ընթացքում ձեռք է բերել (օտարել) կամ նախատեսում է ձեռքբերել (օտարել), այդ թվում` գրավոր կամ բանավոր պայմանավորվածությամբ կամ տվյալ դասի արժեթղթերի ձեռքբերման կամ փոխարկման իրավունք տվող արժեթղթերի տիրապետմամբ, տվյալ թողարկողի հայտարարագրվող արժեթղթերի 2%-ից ավելին (բացառությամբ այն դեպքի, երբ հայտարարագրվող արժեթղթերի ձեռքբերումը կատարվել է կամ նախատեսվում է կատարել հայտարարագրվող արժեթղթերի դասին պատկանող արժեթղթերի ազդագիրը ներառող հայտարարագրի հիման վրա), ապա հայտարարագրողը պարտավոր է նախկինում ներկայացված հայտարարագիրը լրացնել սույն կանոնագրքի 36.1 կետին համապատասխան կամ ներկայացնել նոր հայտարարագիր` փոփոխության պահից 10 օրվա ընթացքում:

36.2.2. հայտարարագրված արժեթղթերի քանակը, որի արդյունքում նշանակալից սեփականատերը դարձել է խոշոր սեփականատեր, ապա հայտարարագրողը պարտավոր է նախկինում ներկայացված հայտարարագիրը լրացնել սույն կանոնագրքի 36.1 կետին համապատասխան` 10 օրվա ընթացքում, ինչպես նաև դրանից հետո կատարվող փոփոխությունները ներկայացնել սույն կանոնագրքի 36.3 կետին համապատասխան:

36.3. Եթե ֆիզիկական անձը ներկայացրել է սույն կանոնագրքի ձև 35-2(Ա)-ին, իսկ իրավաբանական անձը` ձև 35-2(Բ)-ին համապատասխանող հայտարարագիր` որպես խոշոր սեփականատեր և հայտարարագրի ներկայացումից հետո փոփոխվել է`

36.3.1. հայտարարագրողի անունը, հայրանունը կամ ազգանունը (անվանումը), բնակության վայրը (գտնվելու վայրը), կապի միջոցները, քաղաքացիությունը (գրանցման երկիրը), հայտարարագրողի պաշտոնը տվյալ հաշվետու թողարկողի կամ դրա հետ փոխկապված անձի կազմում, կամ հայտարարագրողը ձեռք է բերել պաշտոն տվյալ թողարկողի մոտ կամ այնպիսի կազմակերպությունում, որը տվյալ հաշվետու թողարկողի հետ փոխկապված է համարվում «Արժեթղթերի շուկայի կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն կամ հայտարարագրված արժեթղթերի քանակը (բացառությամբ այն դեպքի, երբ խոշոր սեփականատերը դարձել է նշանակալից սեփականատեր), ապա հատարարագրողը պարտավոր է ներկայացված հայտարարագիրը լրացնել սույն կանոնագրքի 36.1 կետին համապատասխան կամ ներկայացնել նոր հայտարարագիր` յուրաքանչյուր ամսվան հաջորդող ամսվա մինչև 16-ը:

36.3.2. Հայտարարագրված արժեթղթերի քանակը, ըստ որի` հայտարարագրողը և իր հետ համագործակցող անձինք դարձել են նշանակալից, բայց ոչ խոշոր սեփականատեր, ապա հայտարարագրողը պարտավոր է ներկայացնել նոր հայտարարագիր` որպես նշանակալից սեփականատեր` նշանակալից սեփականատեր դառնալու պահից 10-օրյա ժամկետում:

36.4 Եթե ֆիզիկական անձը ներկայացրել է սույն կանոնագրքի ձև 35-2(Ա)-ին, իսկ իրավաբանական անձը` ձև 35-2(Բ)-ին համապատասխանող հայտարարագիր` որպես հաշվետու թողարկողի ղեկավար, և հայտարարագրի ներկայացումից հետո փոփոխվել է`

36.4.1. հայտարարագրողի անունը, հայրանունը կամ ազգանունը (անվանումը), բնակության վայրը (գտնվելու վայրը), կապի միջոցները, քաղաքացիությունը (գրանցման երկիրը), հայտարարագրողի պաշտոնը տվյալ հաշվետու թողարկողի կամ դրա հետ փոխկապված անձի կազմում, կամ հայտարարագրողը ձեռք է բերել նաև նոր պաշտոն տվյալ թողարկողի մոտ կամ այնպիսի կազմակերպությունում, որը տվյալ հաշվետու թողարկողի հետ փոխկապված է համարվում «Արժեթղթերի շուկայի կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն (բացառությամբ այն դեպքերի, երբ հայտարարագրողի պաշտոնավարումը դադարեցվել է նրա մահվան (գործունեությունն առանց իրավահաջորդի դադարման) արդյունքում), ինչպես նաև հայտարարագրված արժեթղթերի քանակը (բացառությամբ սույն կանոնագրքի 36.4.2 կետով նախատեսված դեպքի), ապա հայտարարագրողը պարտավոր է նախկինում ներկայացված հայտարարագիրը լրացնել սույն կանոնագրքի 36.1 կետին համապատասխան կամ ներկայացնել նոր հայտարարագիր` մինչև փոփոխության պահին հաջորդող ամսվա 16-ը.

36.4.2. հայտարարագրված արժեթղթերի քանակը, ըստ որի` հայտարարագրողը և իր հետ համագործակցող անձինք դարձել են նշանակալից, բայց ոչ խոշոր սեփականատեր, ապա հայտարարագրողը պարտավոր է ներկայացնել նոր հայտարարագիր` որպես նշանակալից սեփականատեր` նշանակալից սեփականատեր դառնալու պահից 10-օրյա ժամկետում:

36.5. Եթե որևէ նշանակալից, բայց ոչ խոշոր սեփականատեր միաժամանակ ղեկավար է, ապա այդ անձը ներկայացնում է միայն սույն կանոնագրքի ձև 35-2(Ա)` ֆիզիկական անձանց և ձև 35-2(Բ)` իրավաբանական անձանց համար սահմանված հայտարարագիրը, իսկ դրանում ներառված տեղեկությունների փոփոխությունները` սույն կանոնագրքի 36.2 կետի համաձայն:

36.6. Եթե հաշվետու թողարկողի կողմից «Արժեթղթերի շուկայի կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9, 20 կամ 23-րդ հոդվածների համաձայն ներկայացված հայտարարագրում ներառված է սույն կանոնագրքի 35-2(Ա) կամ 35-2(Բ) ձևերին համապատասխանող հայտարարագիրը, ապա տվյալ թողարկողի բաժնային արժեթղթերի նշանակալից ձեռքբերողը, ղեկավարը կամ խոշոր սեփականատերը կարող է չներկայացնել հայատարարագիր, եթե ներկայացված հայատարարագիրը համապատասխանում է սույն կանոնագրքի 36.4 կետին: Սույն կետով նախատեսված կարգով ներկայացված հայատարարագրի տեղեկությունների փոփոխությունները ներկայացվում են լրացումներով` սույն կամ սույն կանոնագրքի 36.1 կետով սահմանված կարգով:

36.7. Կենտրոնական դեպոզիտարիան կամ որևէ պահառու, որի մոտ գրանցվում է հաշվետու թողարկողի բաժնային արժեթղթի սեփականության իրավունքը, պարտավոր է սեփականատիրոջ կողմից տվյալ թողարկողի բաժնային արժեթղթի միևնույն դասի նշանակալից կամ խոշոր սեփականատեր դառնալու` սեփականության իրավունքը գրանցելու պահից եռօրյա ժամկետում սեփականատիրոջը տրամադրվող քաղվածքում ներառել կամ այլ գրավոր ձևով նրան տեղեկացնել արժեթղթերի հայտարարագրի սահմանված ժամկետում ներկայացման պահանջի մասին:

 

ԲԱԺԻՆ 11. ՓԱՍՏԱԹՂԹԱՅԻՆ ԱՐԺԵԹՂԹԵՐԻ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄ

 

ԳԼՈՒԽ 37. ՓԱՍՏԱԹՂԹԱՅԻՆ ԱՐԺԵԹՂԹԵՐԻ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄՆԵՐԸ (ԿԱՆՈՆ 42.1-1.)

 

37.1. Հայաստանի Հանրապետության տարածքում արգելվում է.

37.1.1. փաստաթղթային արժեթուղթ թողարկել կամ թողարկման նպատակով այն առաքել, փաստաթղթային արժեթղթի թողարկման կամ թողարկման շրջանակներում վաճառքի առաջարկություն անել, թողարկումը կամ առաջարկը գովազդել կամ այլ կերպ տարածել ու հրապարակել, նման արժեթղթերի տեղաբաշխմանը մասնակցել, ինչպես նաև փաստաթղթային արժեթուղթ վաճառել կամ վաճառքի նպատակով այն առաքել, վաճառելու կամ գնելու առաջարկ անել, նման առաջարկություն գովազդել կամ այլ կերպ տարածել կամ հրապարակել նման առաջարկը, կամ նման արժեթուղթ գնելու առաջարկի հրավեր անել, նման արժեթղթերի տեղաբաշխմանը մասնակցել` բացառությամբ սույն կանոնագրքի 38-րդ գլխով նախատեսված արժեթղթերի,

37.1.2. ֆոնդային բորսայում որևէ փաստաթղթային արժեթուղթ գրանցել և ցուցակել կամ այլ կերպ թույլատրել տվյալ ֆոնդային բորսայի միջոցների օգտագործմամբ նման արժեթղթերով գործարքներ իրականացնել, ինչպես նաև նման գործարք գրանցել,

37.1.3. Կենտրոնական դեպոզիտարիայի կողմից փաստաթղթային արժեթղթի տիրապետող գրանցել, պահել, նման արժեթղթերի ռեեստր վարել կամ նման արժեթղթերով հաշվարկներ իրականացնել:

 

ԳԼՈՒԽ 38. ԲԱՑԱՌՈՒԹՅՈՒՆ ԿԱԶՄՈՂ ԱՐԺԵԹՂԹԵՐԻ ՏԵՍԱԿՆԵՐԸ (ԿԱՆՈՆ 42.1-2.)

 

38.1. Սույն կանոնագրքի 37.1.1 կետի սահմանափակումները չեն տարածվում փաստաթղթային այն արժեթղթերի վրա, որոնք` հրապարակայնորեն վաճառվող չեն համարվում Օրենքի 41-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն.

38.2. Սույն կանոնագրքի 37.1.3 կետի սահմանափակումը չի տարածվում այն արժեթղթերի վրա, որոնք հրապարակայնորեն վաճառվող չեն համարվում Օրենքի 41-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն:

 

ՄԱՍ III. ԱՐԺԵԹՂԹԵՐԸ: ԱՐԺԵԹՂԹԵՐԻ ԱՌԵՎՏՈՒՐ

 

ԲԱԺԻՆ 12. ՖՈՆԴԱՅԻՆ ԲՈՐՍԱՅԻՑ ԴՈՒՐՍ ԿԱՏԱՐՎԱԾ ԳՈՐԾԱՐՔՆԵՐԻ ՀԱՅՏԱՐԱՐԱԳՐՈՒՄ

 

ԳԼՈՒԽ 39. ՖՈՆԴԱՅԻՆ ԲՈՐՍԱՅԻՑ ԴՈՒՐՍ ԿԱՏԱՐՎԱԾ ԳՈՐԾԱՐՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՈՒՄ (ԿԱՆՈՆ 47.4-1.)

 

39.1. Բրոքերային (դիլերային) ընկերությունը ֆոնդային բորսայում ցուցակված կամ չցուցակված վաճառքի արտոնության հիման վրա վաճառվող արժեթղթերով ֆոնդային բորսայից դուրս որևէ գործարք (ֆոնդային բորսայից դուրս կատարած գործարք) կատարելիս պարտավոր է գործարքի կնքումից հետո, ֆոնդային բորսայի կողմից սահմանված ժամկետում, տեղեկատվություն ներկայացնել ֆոնդային բորսային:

39.2. Ֆոնդային բորսայից դուրս կատարված գործարքների վերաբերյալ տեղեկատվությունը պետք է ներառի.

39.2.1. թողարկողի անվանումը.

39.2.2. արժեթղթի դասը.

39.2.3. գործարքի տեսակը (առք, վաճառք).

39.2.4. գործարքի առարկա հանդիսացած արժեթղթերի քանակը, մեկ արժեթղթի գինը և գործարքի ընդհանուր գումարը.

39.2.5. գործարքի կնքման ժամանակը (րոպե/ժամ/օր/ամիս/տարի):

39.3. Սույն կանոնագրքի 39.2 կետով սահմանված տեղեկությունները ներկայացվում են համաձայն սույն կանոնագրքի 47.4-1(բ) ձևի, եթե հաշվետվության այլ ձև ֆոնդային բորսայի կողմից չի սահմանված:

39.4. Սույն գլխին համապատասխան ֆոնդային բորսա ներկայացվող տեղեկատվությունը պետք է.

39.4.1. ներառի տեղեկատվության ներկայացման ամսաթիվը.

39.4.2. բրոքերային (դիլերային) ընկերության անվանումը և կազմակերպական- իրավական ձևը.

39.4.3. դրույթ` հետևյալ բովանդակությամբ` «Սույնով ես հայտնում եմ ֆոնդային բորսայում ցուցակված կամ չցուցակված վաճառքի արտոնության հիման վրա վաճառվող արժեթղթերով ֆոնդային բորսայից դուրս կատարած գործարքների մասին և հավաստիացնում եմ, որ սույն ներկայացվող տեղեկատվությունը ստույգ է, և լիակատար գիտակցում եմ, որ որևէ էական փաստի խեղաթյուրումը կամ բացթողումը կարող է հանգեցնել պատասխանատվության միջոցների կիրառմանը»:

39.4.4. ներկայացված լինի բրոքերի/դիլերի ստորագրությամբ (ստորագրությունը կապույտ գույնով գրող գրիչով):

 

ԲԱԺԻՆ 13. ՖՈՆԴԱՅԻՆ ԲՈՐՍԱՅՈՒՄ ՄԵԿ ԿԱՄ ԱՎԵԼԻ ԱՆՁԱՆՑՈՎ ԱՐԺԵԹՈՒՂԹ ԳՆԵԼՈՒ ԵՎ (ԿԱՄ) ՎԱՃԱՌԵԼՈՒ ՄԻ ՇԱՐՔ ԳՈՐԾԱՐՔՆԵՐ ԿԱՏԱՐԵԼԸ

(13-րդ բաժինն ուժը կորցրել է 11.09.2020 թիվ 150-Ն որոշում)

 

ԲԱԺԻՆ 14. ԱՐԺԵԹՂԹԵՐԻ ՊԱՐՏԱԴԻՐ ՑՈՒՑԱԿՈՒՄ

(14-րդ բաժինն ուժը կորցրել է 06.02.07 թիվ 32-Ն որոշում)

 

ՄԱՍ IV. ՄԱՍՆԱԳԻՏԱՑՎԱԾ ԱՆՁԻՆՔ

 

ԲԱԺԻՆ 15. ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄ

(15-րդ բաժինն ուժը կորցրել է 15.01.08 թիվ 15-Ն և 16-Ն որոշումներ)

 

ԲԱԺԻՆ 16. ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ՁԵՎԸ

(16-րդ բաժինն ուժը կորցրել է 15.01.08 թիվ 16-Ն որոշում)

 

ԲԱԺԻՆ 17. ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ԴԻՄՈՒՄ

(17-րդ բաժինն ուժը կորցրել է 15.01.08 թիվ 16-Ն որոշում)

 

--------------------------------------------

ԻՐՏԵԿ - շարունակությունը հաջորդ մասերում

 

 

pin
Կենտրոնական բանկի խորհուրդ
05.12.2006
N 713-Ն
Որոշում