040.0084.100298
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
«10» փետրվարի 1998թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
10 փետրվարի 1998 թվականի թիվ 84
ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Ի լրումն Հայաստանի Հանրապետության կառավարության 1996 թվականի սեպտեմբերի 6-ի «Աղետի գոտու վերականգնման վարկի երկրորդ փուլի ծրագրի գործընթացն ապահովելու մասին» թիվ 287 որոշման հավելվածի 1-ին կետի, Գյումրի քաղաքի Մանուշյան 6 բնակելի շենքի ամրացման համար Համաշխարհային բանկի վարկի հաշվին Մունիցիպալ զարգացման ծրագրի իրականացման համար նախատեսված կանխավճարի մնացորդային գումարից լրացուցիչ հատկացնել 60 մլն. դրամ:
2. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզպետին` Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարության հետ համատեղ մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն ներկայացնել Հայաստանի Հանրապետության 1998 թվականի կապիտալ շինարարության պետական պատվերով Գյումրի քաղաքի Մանուշյան 6 բնակելի շենքի ամրացման համար նախատեսված 40,0 մլն. դրամ գումարի հաշվին իրականացվելիք լրացուցիչ շինարարական աշխատանքների տիտղոսացուցակը:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1998 թվականի փետրվարի 10-ից: