Սեղմել Esc փակելու համար:
1998 ԹՎԱԿԱՆԻ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՐԱՇԽԻՔ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

1998 ԹՎԱԿԱՆԻ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՐԱՇԽԻՔՆԵՐՈՎ ՄԱՏԱԿԱՐԱՐՎՈՂ ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ԷՆԵՐԳԻԱ ՍՊԱՌՈ ...

 

 

040.0064.060298

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«6» փետրվարի 1998 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

6 փետրվարի 1998 թվական թիվ 64

 

i

1998 ԹՎԱԿԱՆԻ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՐԱՇԽԻՔՆԵՐՈՎ ՄԱՏԱԿԱՐԱՐՎՈՂ ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ԷՆԵՐԳԻԱ ՍՊԱՌՈՂՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ԵՐԱՇԽԻՔՆԵՐ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Էներգետիկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9 հոդվածի և ի կատարումն Հայաստանի Հանրապետության կառավարության 1997 թվականի դեկտեմբերի 2-ի «Հայաստանի Հանրապետության էներգետիկայի ֆինանսական կենսունակության վերականգնման միջոցառումների մասին» թիվ 551 որոշման 6-րդ կետի «զ» ենթակետի, Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել 1998 թվականի Հայաստանի Հանրապետության կառավարության երաշխիքներով մատակարարվող էլեկտրական էներգիա սպառողների ցանկը (կցվում է):

2. Սահմանել, որ Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից էլեկտրամատակարարող ձեռնարկություններին էլեկտրական էներգիայի արժեքի վճարման համար երաշխիքները տրամադրում է Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությունը` էլեկտրական էներգիա սպառող ձեռնարկությունների հետ կնքած պայմանագրերի հիման վրա:

3. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը`

ա) էլեկտրական էներգիայի արժեքի վճարման համար Հայաստանի Հանրապետության կառավարության երաշխիքներ տրամադրել համաձայն «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի և «Հայաստանի Հանրապետության 1998 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համապատասխան հոդվածներով նախատեսված միջոցների չափով.

բ) 10-օրյա ժամկետում հաստատել էլեկտրական էներգիայի սպառողների հետ կնքվող երաշխիքների տրամադրման մասին պայմանագրի ձևը և Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություն էլեկտրամատակարարող ձեռնարկություններին Հայաստանի Հանրապետության կառավարության երաշխիքներ տրամադրելու կարգի վերաբերյալ.

գ) էլեկտրական էներգիա սպառողների կողմից անհրաժեշտ տեղեկատվություն ներկայացվելուց հետո 10-օրյա ժամկետում նրանց հետ կնքել երաշխիքների տրամադրման մասին պայմանագրեր և էլեկտրամատակարարող ձեռնարկություններին տրամադրել Հայաստանի Հանրապետության կառավարության երաշխիքներ.

դ) Հայաստանի Հանրապետության կառավարության երաշխիքներով մատակարարվող էլեկտրական էներգիա սպառող ձեռնարկությունների կողմից պայմանագրային պարտականությունները չկատարվելու դեպքում լուծել նրանց հետ կնքված երաշխիքների տրամադրման մասին պայմանագրերը:

4. Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարությանը, Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությանը և Երևանի քաղաքապետին`

ա) սույն որոշման 2-րդ կետում նշված պայմանագրերի կնքման համար անհրաժեշտ տեղեկությունը 10-օրյա ժամկետում ներկայացնել Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն.

բ) ապահովել էլեկտրական էներգիայի սպառումը` էլեկտրաէներգիայի մատակարարման մասին պայմանագրով սահմանված չափաքանակներին համապատասխան:

5. Հայաստանի Հանրապետության էներգետիկայի նախարարությանը և մարզային էլեկտրական ցանցերի փակ բաժնետիրական ընկերություններին` Հայաստանի Հանրապետության կառավարության երաշխիքներով մատակարարվող էլեկտրական էներգիա սպառող ձեռնարկությունների հետ կնքել էլեկտրաէներգիայի մատակարարման մասին պայմանագրեր Հայաստանի Հանրապետության կառավարության երաշխիքներով սահմանված չափաքանակներին համապատասխան:

6. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության վարչապետի 1995 թվականի դեկտեմբերի 27-ի «Հանրապետության տնտեսության համար առավել կարևոր նշանակություն ունեցող ձեռնարկությունների և կազմակերպությունների գործունեությունն ապահովելու համար դրանց էներգամատակարարման մասին» թիվ 362 որոշումը:

7. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1998 թվականի փետրվարի 6-ից:

 

ՀԱՍՏԱՏՎԱԾ Է

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1998 ԹՎԱԿԱՆԻ

ՓԵՏՐՎԱՐԻ 6-Ի ԹԻՎ 64 ՈՐՈՇՄԱՄԲ

 

ՑԱՆԿ

 

1998 ԹՎԱԿԱՆԻ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՐԱՇԽԻՔՆԵՐՈՎ ՄԱՏԱԿԱՐԱՐՎՈՂ ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ԷՆԵՐԳԻԱ ՍՊԱՌՈՂՆԵՐԻ

 

Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարության

«Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ

 

Երևանի քաղաքապետարանի «Ջրմուղկոյուղի» ՓԲԸ

 

Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության

«Հայջրտնտ» ՓԲԸ

 

 

pin
ՀՀ կառավարություն
06.02.1998
N 64
Որոշում