Սեղմել Esc փակելու համար:
ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԿԱՑՈՒԹՅԱՆ ԱԿՏԵՐԻ ԳՐԱՆՑՈՒ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԿԱՑՈՒԹՅԱՆ ԱԿՏԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄՆԵՐԻ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ՀՐԱՀԱՆԳՉԱԿԱՆ ՑՈՒՑՈՒՄՆԵՐԸ Հ ...

 

 

102.0097.060607

ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

                                      «06»         06           2007 Թ.

                                        ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 10207233

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ ՀՐԱՄԱՆ

 

14 մայիսի 2007 թվականի N 97-Ն

 

ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԿԱՑՈՒԹՅԱՆ ԱԿՏԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄՆԵՐԻ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ՀՐԱՀԱՆԳՉԱԿԱՆ ՑՈՒՑՈՒՄՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(1-ին մաս)

 

Ղեկավարվելով «Քաղաքացիական կացության ակտերի գրանցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 80-րդ հոդվածի բ) կետով.

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

 

1. Հաստատել`

1) Ծննդի գրանցման վերաբերյալ հրահանգչական ցուցումները (հավելված N 1) կցվում է.

2) Հայրության որոշման գրանցման վերաբերյալ հրահանգչական ցուցումները (հավելված N 2) կցվում է.

3) Ամուսնության գրանցման վերաբերյալ հրահանգչական ցուցումները (հավելված N 3) կցվում է.

4) Ամուսնալուծության գրանցման վերաբերյալ հրահանգչական ցուցումները (հավելված N 4) կցվում է.

5) Որդեգրման (Դստերագրման) գրանցման վերաբերյալ հրահանգչական ցուցումները (հավելված N 5) կցվում է.

6) Մահվան գրանցման վերաբերյալ հրահանգչական ցուցումները (հավելված N 6) կցվում է.

7) Քաղաքացիական կացության ակտերի գրառումներում փոփոխություններ, լրացումներ և ուղղումներ կատարելու վերաբերյալ հրահանգչական ցուցումներ` համաձայն հավելված 7-ի:

2. ՈՒժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի 1999 թվականի օգոստոսի 9-ի «Քաղաքացիական կացության ակտերի գրանցումները կանոնակարգելու մասին» թիվ 1270 հրամանը:

3. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող 10-րդ օրը:

 

Հավելված N 1

ՀՀ արդարադատության նախարարի

2007 թվականի մայիսի 14-ի

N 97-Ն հրամանի

 

ԾՆՆԴԻ ԳՐԱՆՑՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀՐԱՀԱՆԳՉԱԿԱՆ ՑՈՒՑՈՒՄՆԵՐ

 

1. Ծննդի պետական գրանցումն իրականացնում է երեխայի ծննդի կամ ծնողների (ծնողներից մեկի) բնակության վայրի ՔԿԱԳ տարածքային մարմինը (այսուհետ` ՔԿԱԳ մարմին):

Ծննդի ակտի գրանցման մեջ, որպես երեխայի ծննդյան վայր, նշվում է երեխայի փաստացի ծննդյան վայրը կամ այն վայրը, որտեղ գտնվել է երեխան (վարչատարածքային միավորի, քաղաքային կամ գյուղական համայնքի անվանումը), իսկ երեխայի բնակության վայրը` ծնողների (ծնողներից մեկի) մշտական բնակության վայրը:

Եթե երեխան ծնվել է տրանսպորտային միջոցում` ուղերթի ընթացքում, ապա ծննդի պետական գրանցումն իրականացնում է ծնողների (ծնողներից մեկի) բնակության վայրի կամ տրանսպորտային միջոցի ուղերթի տարածքում գտնվող ՔԿԱԳ մարմինը: Այդ դեպքում, որպես երեխայի ծննդյան վայր, նշվում է երեխայի ծննդի պետական գրանցման վայրը:

Կյանքի չորս շաբաթվա ընթացքում մահացած երեխայի մահվան պետական գրանցումն իրականացնում է երեխայի մահվան վայրի ՔԿԱԳ մարմինը, իսկ Երևան քաղաքում` ՔԿԱԳ գործակալության Երևանի հատուկ սպասարկման տարածքային բաժինը:

(1-ին կետը փոփ. 02.12.09 թիվ 300-Ն հրաման)

2. Երեխայի ծննդյան պետական գրանցման հիմքերն են`

ա) ծննդյան մասին սահմանված ձևի փաստաթուղթը` տրված բժշկական այն կազմակերպության կողմից, որտեղ տեղի է ունեցել ծնունդը.

բ) ծննդյան մասին սահմանված ձևի փաստաթուղթը` տրված բժշկական այն կազմակերպության կողմից, որը ցուցաբերել է բժշկական օգնություն ծննդի ժամանակ.

գ) ծննդյան մասին սահմանված ձևի փաստաթուղթը` տրված Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով բժշկական գործունեությամբ զբաղվող անձի (այսուհետ` բժիշկ) կողմից` բժշկական կազմակերպությունից դուրս ծննդի դեպքում.

դ) ծննդյան մասին սահմանված ձևի գրավոր հայտարարությունը` տրված ծննդի ժամանակ ներկա գտնված անձի (անձանց) կողմից` բժշկական կազմակերպությունից դուրս և առանց բժշկական օգնություն ցուցաբերելու ծննդի դեպքում և երեխայի կենդանության և առողջության մասին բժշկական կազմակերպության կողմից տրված տեղեկանքը.

ե) գտնված (ընկեցիկ) երեխային հայտնաբերելու մասին փաստաթուղթ` տրված ոստիկանության կամ խնամակալության և հոգաբարձության մարմնի կողմից` նշելով երեխային հայտնաբերելու ժամանակը, տեղը, հանգամանքները և երեխայի տարիքն ու սեռը հաստատող փաստաթուղթ` տրված բժշկական կազմակերպության կողմից.

զ) բժշկական կազմակերպության կամ բժշկի կողմից տրված պերինատալ մահվան մասին սահմանված ձևի փաստաթուղթը` մահացած ծնված երեխայի պետական գրանցման դեպքում.

է) ծննդի, պերինատալ մահվան և մահվան մասին բժշկական կազմակերպության կամ բժշկի կողմից տրված սահմանված ձևի փաստաթուղթը` կյանքի չորս շաբաթվա ընթացքում մահացած երեխայի ծննդի և մահվան պետական գրանցման դեպքում.

ը) նոտարական կարգով վավերացված փոխադարձ պայմանագիր, երեխային ծննդաբերած կնոջ համաձայնություն` վերարտադրողականության օժանդակ տեխնոլոգիաներից` արհեստական սերմնավորում կամ արհեստական բեղմնավորում և սաղմի ներպատվաստում կամ պտղի հասունացում այլ կնոջ (փոխնակ մոր) միջոցով ծնունդ գրանցելու դեպքերում:

3. Երեխայի ծննդյան մասին գրավոր հայտարարությունը ՔԿԱԳ մարմնում տրվում է ոչ ուշ, քան երեխայի ծննդի օրվանից հետո մեկ տարվա ընթացքում: Մինչև 18 տարեկան երեխաների ծննդի պետական գրանցումը բժշկական կազմակերպության կամ բժշկի կողմից ծննդյան մասին տրված սահմանված ձևի փաստաթղթի առկայության դեպքում իրականացվում է ծնողների (ծնողներից մեկի) կամ շահագրգիռ այլ անձանց գրավոր դիմումի հիման վրա:

Այն դեպքում, երբ ծննդի գրանցման մասին դիմումը ստացվել է երեխայի ծննդյան օրվանից մեկ տարի անց, բայց մինչև նրա 18 տարին լրանալը, ապա ծննդի գրանցումը կատարվում է միայն երեխայի բնակության վայրի ՔԿԱԳ մարմնի կողմից` ծննդի վերականգնված գրանցումների մատյանում` ընդհանուր կարգով` որպես սկզբնական գրանցում, սակայն հերթական համարից հետո լրացնելով` «Գրանցում` ժամկետի բացթողմամբ» (կրճատ ժ/բ տառերը) բառերը: Ընդ որում, դիմողը պետք է բժշկական տեղեկանք ներկայացնի երեխայի առողջության մասին և տեղեկանք` երեխայի ծնողի (ծնողների) բնակության վայրից:

18 տարեկանից բարձր անձանց ծննդի գրանցումը ՔԿԱԳ մարմնի կողմից կատարվում է քաղաքացու դիմումի համաձայն` քաղաքացիական կացության ակտերի գրանցումները վերականգնելու կանոններով սահմանված կարգով:

Գտնված (ընկեցիկ), մահացած ծնված կամ կյանքի չորս շաբաթվա ընթացքում մահացած երեխայի ծննդի պետական գրանցման կարգն ու պայմանները և ժամկետները սահմանված են «ՔԿԱ մասին» ՀՀ օրենքի 15-րդ, 19-րդ և 20-րդ հոդվածներում:

Մահացած ծնված երեխայի մասին ՔԿԱԳ մարմին հայտարարությամբ կարող են դիմել նաև ծնողները, նրանցից մեկը կամ այլ անձինք և ՔԿԱԳ մարմինն իրավունք չունի մերժելու գրանցումը, եթե վերջիններս ներկայացնում են գրանցման համար անհրաժեշտ փաստաթղթեր:

Երեխայի, այդ թվում նաև մահացած ծնված և կյանքի չորս շաբաթվա ընթացքում մահացած երեխայի, ծննդյան գրանցման համար սահմանված ժամկետը բաց թողնելը չի կարող հիմք հանդիսանալ երեխայի ծննդի գրանցումը մերժելու համար:

(3-րդ կետը փոփ. 02.12.09 թիվ 300-Ն հրաման)

4. Ծննդյան ակտի գրանցման մեջ երեխայի անունը գրանցվում է ծնողների համաձայնությամբ, հայրանունը` հոր անվամբ: Երեխայի ազգանունը գրանցվում է նրա ծնողների ազգանվամբ, իսկ եթե ծնողները կրում են տարբեր ազգանուններ, ապա երեխայի ազգանունը գրանցվում է հոր կամ մոր ազգանվամբ` ծնողների համաձայնությամբ:

Երեխայի ծնողների միջև համաձայնության բացակայության դեպքում ծննդյան ակտի գրանցման մեջ երեխայի անունը և (կամ) ազգանունը (ծնողների տարբեր ազգանունների առկայության դեպքում) գրառվում է խնամակալության և հոգաբարձության մարմնի որոշման հիման վրա:

Երեխայի ծննդյան ակտի գրանցման մեջ ամուսնության մեջ գտնվող հայրը և մայրը գրառվում են որպես երեխայի ծնողներ` նրանցից որևէ մեկի դիմումի հիման վրա: Երեխայի մոր մասին տեղեկությունները երեխայի ծննդյան ակտի գրանցման մեջ լրացվում են ծննդյան պետական գրանցման հիմք համարվող փաստաթղթերից մեկի հիման վրա, իսկ հոր մասին տեղեկությունները` ծնողների ամուսնության վկայականի հիման վրա: Նույն կարգով գրանցվում են ծնողների մասին տեղեկությունները, եթե նրանք ամուսնալուծված են, ամուսնությունը դատարանի կողմից անվավեր է ճանաչվել կամ ամուսինը մահացել է և եթե ամուսնալուծության, ամուսնությունն անվավեր ճանաչելու կամ ամուսնու մահից մինչև երեխայի ծննդյան օրը անցել է 300 օրից ոչ ավելի ժամանակ: Այդ դեպքում ՔԿԱԳ մարմին է ներկայացվում նաև հոր մասին տեղեկությունները` ծնողների ամուսնության պետական գրանցումը կամ ամուսնությունը դադարելու ժամանակը հաստատող փաստաթղթեր:

Ծննդի գրանցման «Անհրաժեշտ այլ տեղեկություններ» սյունակում նշվում է ամուսնալուծության կամ մահվան գրանցման ամիսը, ամսաթիվը և տարեթիվը, տեղը և ակտի գրանցման համարը կամ դատարանի անվանումն ու ամուսնությունն անվավեր ճանաչելու մասին վճռի օրինական ուժի մեջ մտնելու ժամանակը:

Այն դեպքում, եթե ծնողների ամուսնությունը գրանցված է ծնունդը գրանցող ՔԿԱԳ մարմնում, ապա վերջինս կարող է չպահանջել ամուսնության վկայականը և երեխայի ծնունդը գրանցել ամուսնության ակտային գրանցման հիման վրա:

Եթե երեխայի ծնողներն ամուսնության մեջ չեն գտնվում, ապա երեխայի հոր մասին տեղեկությունները լրացվում են`

ա) հայրության որոշման հիման վրա, եթե հայրությունը որոշվում և գրանցվում է երեխայի ծննդի պետական գրանցման հետ միաժամանակ.

բ) երեխայի մոր գրավոր հայտարարության հիման վրա, եթե հայրությունը որոշված չէ: Երեխայի հոր ազգանունը գրանցվում է մոր ազգանվամբ, հոր անունը և նրա հայրանունը` մոր ցուցումով: Մոր ցանկությամբ երեխայի ծննդյան ակտի գրանցման մեջ կարող են չլրացվել երեխայի հոր մասին տեղեկությունները:

Ամուսնության մեջ գտնվող անձինք, որոնք նոտարական կարգով վավերացված փոխադարձ պայմանագիր ունեն արհեստական սերմնավորում և արհեստական բեղմնավորում և սաղմի ներպատվաստում կամ պտղի հասունացում այլ կնոջ (փոխնակ մոր) միջոցով երեխա ունենալու մասին ծննդի պետական գրանցման գրքում գրանցվում են որպես այդ մեթոդների կիրառմամբ ծնված երեխայի ծնողներ: Այս դեպքում ծննդյան ակտի գրանցման «Անհրաժեշտ այլ տեղեկություններ» սյունակում համապատասխան նշում է կատարվում համապատասխան նոտարական գրասենյակի անվան և պայմանագրի ժամանակի վերաբերյալ:

Գտնված (ընկեցիկ) երեխայի անվան, հայրանվան և ազգանվան մասին տեղեկությունները նրա ծննդի ակտի գրառման մեջ լրացվում են սույն ցուցումների 3-րդ կետի չորրորդ պարբերությամբ նշված մարմնի կամ կազմակերպության ցուցումով: Գտնված (ընկեցիկ) երեխայի ծննդի ակտի գրառման մեջ նրա ծնողների մասին տեղեկություններ չեն լրացվում:

Ծննդի գրանցման «Անհրաժեշտ այլ տեղեկություններ» սյունակում կատարվում է գրանցում` «Երեխան գտնված է»:

Մահացած ծնված երեխայի ազգանունն ու հայրանունը կամ կյանքի չորս շաբաթվա ընթացքում մահացած երեխայի անունը, ազգանունը և հայրանունը ծննդյան ակտի գրանցման մեջ նշվում է ծնողների (ծնողներից մեկի), բժշկական կազմակերպության գրավոր հայտարարության հիման վրա: Բժշկական կազմակերպությունից դուրս ծննդի դեպքում` այն բժշկական կազմակերպության ղեկավարի կամ բժշկի գրավոր հայտարարության հիման վրա, որը հաստատել է մահացած ծնված երեխայի ծննդի կամ կյանքի չորս շաբաթվա ընթացքում երեխայի մահվան փաստը:

Մահացած ծնված և կյանքի չորս շաբաթվա ընթացքում մահացած երեխայի ծննդյան ակտի գրանցման մեջ մոր վերաբերյալ տեղեկությունները լրացվում են բժշկական կազմակերպության կողմից տրված տեղեկանքի հիման վրա, իսկ հոր մասին տեղեկությունները` ծնողների ամուսնության վկայականի հիման վրա: Ծնողների ամուսնությունը կամ հոր վերաբերյալ տեղեկությունները հաստատող այլ փաստաթղթերի բացակայության դեպքում ծննդյան ակտային գրանցման մեջ երեխայի հայրանուն և հոր վերաբերյալ տեղեկություններ չեն լրացվում: Ծննդյան ակտային գրանցման «Անհրաժեշտ այլ տեղեկություններ» սյունակում նշում է կատարվում այն մասին, որ երեխան մահացել է:

5. Ծննդի պետական գրանցման հիմքերի բացակայության դեպքում երեխայի ծննդի պետական գրանցումը կատարվում է երեխայի ծննդյան փաստը հաստատող` դատարանի օրինական ուժի մեջ մտած վճռի հիման վրա: Այս դեպքում երեխայի անունը, հայրանունը, ազգանունը, ծննդյան ժամանակն ու վայրը ծննդյան ակտային գրանցման մեջ լրացվում են դատարանի օրինական ուժի մեջ մտած վճռի հիման վրա: Եթե ծնողների վերաբերյալ տեղեկությունները դատարանի վճռում նշված չեն, ապա այդ տեղեկությունները ծննդյան ակտային գրանցման մեջ չեն լրացվում:

6. Եթե երեխայի ծննդի մասին բժշկական տեղեկանքում նշված է մոր մինչամուսնական ազգանունը, իսկ անձնագրում (անձնագիրը փոխարինող փաստաթղթում)` ծննդի գրանցման պահին մոր կողմից ամուսնությունը գրանցելիս ստացած ազգանունը, ապա դիմողի կողմից պետք է պարտադիր կարգով ներկայացվի ամուսնության վկայականը, որը կհաստատի, որ տվյալ բժշկական տեղեկանքը տրված է այն կնոջը, որի անձնագիրը (անձնագիրը փոխարինող փաստաթուղթը) ներկայացվել է ՔԿԱԳ մարմին:

Եթե ամուսնությունը գրանցելիս կնոջը տրվել է ամուսնու ազգանունը, սակայն նա անձնագիրը նոր ազգանունով չի փոխել և երեխայի ծննդի մասին բժշկական տեղեկանքում նույնպես մոր մինչամուսնական ազգանունն է նշված, ապա դիմողի կողմից պարտադիր կարգով պետք է ներկայացվի ամուսնության վկայականը: ՔԿԱԳ տվյալ մարմնում ծնողների ամուսնության գրանցման առկայության դեպքում ամուսնության վկայական ներկայացնելը պարտադիր չէ:

Սույն կետի երկրորդ պարբերությամբ նախատեսված դեպքերում ծննդի գրանցման մեջ մոր ազգանունը նշվում է ըստ ամուսնության վկայականի (ամուսնության գրանցման), ընդ որում, ծննդի գրանցման «Անհրաժեշտ այլ տեղեկություն» սյունակում կատարվում է հետևյալ գրանցումը` «Ներկայացված բժշկական տեղեկանքում նշված է մոր մինչամուսնական ազգանունը» կամ «Ներկայացված բժշկական տեղեկանքում և մոր անձնագրում նշված է նրա մինչամուսնական ազգանունը» և նշվում է մոր մինչամուսնական ազգանունը:

7. Եթե երեխան ծնվել է ոչ բժշկական հիմնարկում և ծննդաբերության ժամանակ առանց բժշկական օգնություն ցույց տալու, ծնունդը կարող է գրանցվել վկաների (վկայի) ցուցմունքների և երեխայի առողջության և կենդանության մասին բժշկական տեղեկանքի առկայության դեպքում: Այդպիսի դեպքերում ծննդյան փաստը հաստատվում է մեկ կամ երկու վկայի ստորագրությամբ` ծննդի գրանցման «Երեխայի ծնունդը հաստատող փաստաթղթեր» սյունակում նշելով վկայի ազգանունը, անունը, հայրանունը և բնակության վայրը: Այդ տվյալները նշվում են վկայի անձը հաստատող փաստաթղթի հիման վրա: Վկայի ներկայանալն անհնարին լինելու դեպքում, տվյալ մորից երեխայի ծննդյան փաստի գրավոր հաստատման վերաբերյալ վկայի ստորագրության իսկությունը պետք է վավերացվի նոտարական կարգով, օտարերկրյա պետությունում գտնվող Հայաստանի Հանրապետության քաղաքացիների (երկարատև գործուղում և այլն) ստորագրությունը` Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչության կամ հյուպատոսական հաստատության կողմից, զինծառայողներինը` համապատասխան զորամասի հրամանատարի կողմից:

8. Եթե երեխան ծնվել է օդանավում մոր գտնվելու ժամանակ, ինչպես նաև գնացքում, ապա կապիտանը (գնացքի պետը) երկու վկայի ու բժշկի կամ բուժակի մասնակցությամբ (եթե գնացքում կամ օդանավում կա բժիշկ կամ բուժակ) կարող է ակտ կազմել երեխայի ծննդի մասին: Այդ ակտը ներկայացվում է ծնունդը գրանցող ՔԿԱԳ մարմնին` ծննդի մասին բժշկական տեղեկանքի փոխարեն:

9. Բացառիկ դեպքերում, երբ ծնողներից մեկի անձը հաստատող փաստաթուղթ չի կարող ներկայացվել (հայտնի չէ նրա գտնվելու վայրը, երկարատև գործուղում և այլն), ՔԿԱԳ մարմինն իրավունք չունի մերժել ծննդի գրանցումը: Ծնողի մասին տեղեկությունները, եթե նրա անձը հաստատող փաստաթուղթ չի ներկայացվել, գրանցվում են ամուսնության վկայականի հիման վրա կամ ՔԿԱԳ տվյալ մարմնում ծնողների ամուսնության գրանցման առկայության դեպքում` այդ ակտի գրանցման հիման վրա: Այդ դեպքերում ծննդի գրանցման «Անհրաժեշտ այլ տեղեկություններ» սյունակում նշվում է` «Հոր (մոր) անձը հաստատող փաստաթուղթ չի ներկայացվել, հոր (մոր) մասին տեղեկությունները լրացված են ամուսնության վկայականի (ամուսնության գրանցման) հիման վրա»: Ծնողի (ծնողների) բնակության վայրի, ինչպես նաև կրթության մասին տվյալները գրանցվում են դիմողի բանավոր հայտարարությամբ:

Երեխայի ծնունդը «ՔԿԱ մասին» ՀՀ օրենքի 17-րդ հոդվածի 3-րդ մասի «բ» կետով նախատեսված դեպքերում գրանցելու ժամանակ երեխայի մայրը հարգելի պատճառով ՔԿԱԳ մարմին չներկայանալու դեպքում կարող է դիմողի միջոցով ՔԿԱԳ մարմին ներկայացնել իր կողմից տրված ծննդյան մասին դիմում` վավերացված սույն կարգի 7-րդ կետով նախատեսված կարգով: Երեխայի մոր դիմումը կարող է վավերացված լինել նաև բժշկական կազմակերպության (որտեղ գտնվում է մայրը) ղեկավարի ստորագրությամբ և կնիքով:

10. Եթե երեխան ծնվել է ամուսնալուծության կամ ամուսնությունն անվավեր ճանաչելու օրվանից 300 օր անցնելուց հետո, ապա նախկին ամուսինը որպես երեխայի հայր կարող է գրանցվել միայն հայրության որոշման գրանցման հիման վրա:

11. Եթե երեխայի մայրը, որը գտնվում է գրանցված ամուսնության մեջ, երեխայի ծննդի գրանցման ժամանակ հայտարարում է, որ իր ամուսինը երեխայի հայրը չէ ու խնդրում է երեխայի ծննդի գրանցման մեջ նրան հայր չնշել, ապա նրա խնդրանքը կարող է բավարարվել միայն այդ մասին մոր և նրա ամուսնու գրավոր դիմումի առկայության դեպքում:

Տրված դիմումի մասին ծննդի գրանցման «Անհրաժեշտ այլ տեղեկություններ» սյունակում նշում է կատարվում` «Երեխայի մայրը ամուսնության մեջ է գտնվում քաղաքացի (նշվում է ամուսնու անուն, ազգանունը) հետ, որը, համաձայն ամուսինների դիմումի, չի հանդիսանում երեխայի հայրը»: Ամուսինները ստորագրում են այդ սյունակում:

Եթե երեխայի մոր հետ գրանցված ամուսնության մեջ գտնվող քաղաքացին անձամբ չի կարող ներկայանալ ՔԿԱԳ մարմին այդպիսի դիմում տալու համար, ապա երեխայի հայր չլինելու փաստը հաստատող նրա դիմումը կարող է վավերացվել սույն հրահանգչական ցուցումների 7-րդ կետով սահմանված կարգով:

12. Երեխայի ծնունդը մեկ այլ անձի հայտարարությամբ գրանցելու դեպքում ամուսնության մեջ չգտնվող մոր կողմից սահմանված կարգով տրված գրավոր հայտարարության հիման վրա գրանցվում են հոր մասին տեղեկությունները:

13. Եթե ծնողները կամ նրանցից մեկը չեն հասել ամուսնական տարիքի, ապա երեխայի ծնունդը գրանցվում է ընդհանուր կարգով: Երեխայի ծննդի գրանցման վերաբերյալ անչափահաս ծնողների հոր կամ մոր (խնամակալների) համաձայնությունը չի պահանջվում:

14. Երեխային հայրանուն է շնորհվում հոր անունով կամ այն անձի անունով, որը գրանցված է որպես հայր:

15. Երկվորյակներ և ավելի երեխաներ ծնվելու դեպքում նրանցից յուրաքանչյուրի համար պետք է ներկայացվի ծննդի մասին բժշկական տեղեկանք, որի հիման վրա կատարվում են ծննդի առանձին գրանցումներ և տրվում են առանձին ծննդյան վկայականներ:

16. Այն դեպքերում, երբ երեխայի հոր հետ ամուսնության մեջ չգտնվող երեխայի մայրը մահացել է կամ երեխային հանձնել է պետության լրիվ խնամքին և դաստիարակությանը, հրաժարվել է երեխային վերցնել ծննդատնից կամ անհայտ է նրա բնակության վայրը, իսկ հայրությունը չի որոշվել, երեխայի ծննդի գրանցումը կատարվում է բժշկական հիմնարկի վարչակազմի (որտեղ երեխայի ծննդյան ժամանակ գտնվել է մայրը) դիմումի հիման վրա կամ մանկական հիմնարկի վարչակազմի կամ այն անձի հայտարարության հիման վրա, որի խնամքի տակ գտնվում է երեխան: Մոր մասին տեղեկությունները նշվում են երեխայի ծննդի մասին բժշկական տեղեկանքին համապատասխան: Հոր վերաբերյալ տեղեկություններ չեն նշվում:

Երեխայի մոր անձը հաստատող փաստաթղթի բացակայության դեպքում (երբ մոր վերաբերյալ տեղեկությունները բուժհիմնարկում տրվել են մոր կողմից` բանավոր հայտարարության հիման վրա), այդ տեղեկությունների հավաստիությունը ճշտելու համար բուժհիմնարկի վարչակազմը պետք է դիմի ոստիկանության համապատասխան բաժին: Երբ ոստիկանության ուսումնասիրությունների արդյունքում մոր վերաբերյալ տեղեկություններ չեն հայտնաբերվում և չեն հաստատվում, ապա երեխայի ծննդյան վերաբերյալ բժշկական տեղեկանքում չի նշվում երեխայի մոր անունը: Այս դեպքում ՔԿԱԳ մարմնի կողմից երեխայի ծննդի ակտային գրանցման մեջ ծնողների վերաբերյալ տեղեկությունները չեն լրացվում: Ոստիկանության համապատասխան բաժնի կողմից կատարված ստուգումների հիման վրա բուժհիմնարկին է տրամադրվում համապատասխան տեղեկանք` երեխայի մոր ինքնության վերաբերյալ (անուն, հայրանուն, ազգանուն, անձը հաստատող փաստաթղթի համարը, ժամանակը, բնակության վայրը): Բուժհիմնարկը ոստիկանության բաժնից ստացված փաստաթղթի հիման վրա լրացնում է երեխայի ծննդյան վերաբերյալ բժշկական տեղեկանքը: Մյուս դեպքերում երեխայի ծննդի ակտային գրանցումը ՔԿԱԳ մարմնի կողմից կատարվում է բուժհիմնարկի վարչակազմի (որտեղ ծնվել է երեխան) դիմումի, երեխայի ծննդյան վերաբերյալ բժշկական տեղեկանքի և ոստիկանության համապատասխան տեղեկանքի հիման վրա: Այս դեպքում երեխայի ծննդյան ակտի գրանցման «Հոր մասին տեղեկությունների գրանցման հիմքը» բաժինը չի լրացվում: Այդպիսի երեխայի ծննդի գրանցման մասին ՔԿԱԳ մարմինը եռօրյա ժամկետում գրավոր տեղեկացնում է խնամակալության և հոգաբարձության մարմնին:

17. Ծնողական իրավունքներից զրկելու մասին դատարանի օրինական ուժի մեջ մտած վճռի հիման վրա ծննդի գրանցման «Անհրաժեշտ այլ տեղեկություններ» սյունակում նշվում է` «Ծնողները (հայրը, մայրը) ծնողական իրավունքներից զրկված են դատարանի անվանումը, որոշման ժամանակը և համարը»:

Ծնողական իրավունքներից զրկված ծնողին երեխաների ծննդյան վկայականների կրկնօրինակներ չեն տրվում: Երկու ծնողի ծնողական իրավունքներից զրկված լինելու դեպքում երեխայի ծննդյան վկայականը կարող է տրվել երեխայի խնամակալին (հոգաբարձուին):

Դատարանի օրինական ուժի մեջ մտած վճռի հիման վրա ծնողական իրավունքների վերականգնման դեպքում ծննդի գրանցման մեջ նշում է կատարվում`

«Ծնողների (հոր, մոր) ծնողական իրավունքները վերականգնվել են դատարանի անվանումը, որոշման ժամանակը և համարը»:

18. Դիմողի (դիմողների, կազմակերպության) կողմից ներկայացված փաստաթղթերի բնօրինակներից ՔԿԱԳ մարմնում պահպանվող լուսապատճենները վավերացվում են ՔԿԱԳ մարմնի կնիքով և ղեկավարի ստորագրությամբ:

19. Օտարերկրյա պետության քաղաքացիների (քաղաքացիություն չունեցող անձանց) երեխայի ծնունդը գրանցելիս դիմողի (դիմողների) անձը հաստատող փաստաթղթերը, օտարերկրյա պետության կողմից ծննդյան գրանցման համար հիմք հանդիսացող փաստաթղթերը պետք է թարգմանված լինեն սահմանված կարգով` հայերեն լեզվով, իսկ ծննդյան գրանցման և հոր վերաբերյալ տեղեկությունների գրանցման համար որպես հիմք ներկայացվող փաստաթղթերը` նաև վավերացված օրենքով և ՀՀ միջազգային պայմանագրերով սահմանված կարգով:

 

Հավելված N 2

ՀՀ արդարադատության նախարարի

2007 թվականի մայիսի 14-ի

N 97-Ն հրամանի

 

ՀԱՅՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀՐԱՀԱՆԳՉԱԿԱՆ ՑՈՒՑՈՒՄՆԵՐ

 

1. Հայրության որոշման մասին երեխայի ծննդյան պահին ամուսնության մեջ չգտնվող հոր և մոր համատեղ գրավոր դիմումը տրվում է նրանցից մեկի բնակության վայրի կամ երեխայի ծննդի պետական գրանցման վայրի ՔԿԱԳ տարածքային մարմին (այսուհետ` ՔԿԱԳ մարմին), իսկ դատարանի` օրինական ուժի մեջ մտած վճռի հիման վրա հայրության որոշման պետական գրանցման դեպքում` հայրության կամ հայրության ճանաչման փաստի որոշման մասին վճիռ կայացրած դատարանի գտնվելու վայրի ՔԿԱԳ մարմին: Այն դեպքում, երբ համատեղ դիմում տալը դժվար է, երեխայի հոր և մոր կողմից ՔԿԱԳ մարմին կարող են տրվել առանձին դիմումներ: Այս դեպքում դիմումի ընդունման պահը համարվում է վերջին դիմումի տրման ժամանակը:

2. Հայրության որոշման մասին երեխայի ծննդյան պահին ամուսնության մեջ չգտնվող հոր և մոր համատեղ գրավոր դիմումի հետ միասին ՔԿԱԳ մարմին է (են) ներկայացվում դիմողի ծնողների անձը հաստատող փաստաթղթերի պատճենները: Հայրության որոշման մասին ծնողների համատեղ դիմումին կցվում է երեխայի ծննդյան վկայականը: Եթե հայրության որոշման գրանցումը կատարվում է երեխայի ծննդի գրանցման հետ միաժամանակ, ապա մինչև հայրության ճանաչումը քաղաքացուն ծննդյան վկայական չի տրվում, իսկ ծննդյան ակտային գրանցումն այլ ՔԿԱԳ մարմնում գտնվելու դեպքում պահանջվում է ծննդյան ակտի գրանցման պատճենը: Այդ փաստաթուղթը ստանալուց հետո այն ուսումնասիրվում է ՔԿԱԳ մարմնի կողմից (դրանում կան արդյոք այլ նշումներ` հայրության ճանաչման, չեղյալ հայտարարելու և այլն), որից հետո կատարվում է հայրության որոշման գրանցում:

3. Եթե ծնողներից մեկը հարգելի պատճառով չի կարող ներկայանալ ՔԿԱԳ մարմին` հայրության որոշման գրանցման համար (բնակության վայրի հեռավորության, բուժհիմնարկում մոր գտնվելու, զինվորական ծառայության, երկարատև գործուղման, օտարերկրյա պետությունում գտնվելու կապակցությամբ և այլն), ապա բացակայող անձի ստորագրությունը համատեղ դիմումում պետք է վավերացվի օրենքով և ՀՀ միջազգային պայմանագրերով սահմանված կարգով:

Վերոհիշյալ կարգով վավերացված դիմումը ծնողն ուղարկում է հայրության որոշման գրանցման վայրի ՔԿԱԳ մարմին: Այդպիսի դեպքերում, հայրության որոշման գրանցման «Անհրաժեշտ այլ տեղեկություններ» սյունակում նշվում է` երբ և ում կողմից է հաստատված դիմողի ստորագրությունը:

4. Ամուսնության մեջ չգտնվող ծնողներից մոր հղիության ընթացքում հայրության որոշման դիմում ստանալու դեպքերում քաղաքացիական կացության ակտի գրանցման «Անհրաժեշտ այլ տեղեկություններ» սյունակում նշվում է համատեղ (կամ առանձին) նախնական դիմումի տրման ժամանակը: Հայրության որոշման գրանցումը ՔԿԱԳ մարմնի կողմից իրականացվում է երեխայի ծննդի գրանցման հետ միաժամանակ, եթե մինչև երեխայի ծննդի պետական գրանցումը հոր կամ մոր կողմից հետ չի վերցվել նախկինում տրված դիմումը: Ծնողի, ծնողներից մեկի կողմից հայրության ճանաչումից հրաժարվելու դեպքում ՔԿԱԳ մարմնում նշում է կատարվում` «Դիմումը կորցրել է իր ուժը», որը հաստատվում է դիմումից հրաժարված ծնողի (ծնողների) ստորագրությամբ կամ նրա (նրանց) գրավոր դիմումով: Ծնողի (ծնողների) ՔԿԱԳ մարմին չներկայանալու դեպքում նրանց ստորագրությունը հաստատվում է սույն հրահանգչական ցուցումների 3-րդ կետով սահմանված կարգով:

Եթե երեխայի հոր կամ մոր բնակության վայրի փոխման պատճառով ծննդի և հայրության որոշման գրանցումները կատարվում են ՔԿԱԳ այլ տարածքային մարմնում, ապա այդ մարմնի հարցումով ՔԿԱԳ մարմինը, որտեղ պահվում է նախապես տրված դիմումը, այն ուղարկում է ըստ նշանակության:

5. Երեխայի ծննդյան պահին երեխայի մոր հետ ամուսնության մեջ չգտնվող հոր դիմումի համաձայն հայրության որոշման դեպքերում դիմումի հետ միասին ՔԿԱԳ մարմին ներկայացվում է`

- դիմողի անձը հաստատող փաստաթղթերը.

- եթե երեխայի ծնունդը նախկինում գրանցված է եղել` նրա ծննդյան վկայականը.

- մոր մահվան կամ մորը մահացած ճանաչելու դեպքում` մահվան վկայականը կամ մորը մահացած ճանաչելու մասին դատարանի` օրինական ուժի մեջ մտած վճռի պատճենը.

- մորն անգործունակ ճանաչելու կամ մորը ծնողական իրավունքներից զրկելու դեպքերում դատարանի` օրինական ուժի մեջ մտած վճռի պատճենը.

- մոր գտնվելու վայրը պարզելու անհնարինության դեպքում` մորն անհայտ բացակայող ճանաչելու մասին դատարանի` օրինական ուժի մեջ մտած վճռի պատճենը կամ ոստիկանության համապատասխան մարմինների կողմից տրված տեղեկանք` մոր վերջին հայտնի բնակության վայրից նրա բացակայության մասին.

- խնամակալության և հոգաբարձության մարմնի համաձայնությունը:

Եթե խնամակալության և հոգաբարձության մարմինը երեխայի հայրությունը որոշելու համաձայնություն չի տալիս, ՔԿԱԳ մարմին անհրաժեշտ է ներկայացնել հայրության որոշման մասին դատարանի` օրինական ուժի մեջ մտած վճիռը:

Նշված դեպքերում, հայրության որոշման գրանցումից հետո, այդ մասին եռօրյա ժամկետում տեղեկացվում է երեխայի խնամակալին (հոգաբարձուին), իսկ եթե խնամակալ (հոգաբարձու) չի նշանակված, ապա երեխայի բնակության վայրի խնամակալության և հոգաբարձության մարմիններին:

Հայրության որոշման գրանցման «Անհրաժեշտ այլ տեղեկություններ» սյունակում նշվում է մոր մահը, նրան անգործունակ ճանաչելը, ծնողական իրավունքներից զրկված լինելը կամ նրա գտնվելու վայրը պարզելու անհնարինությունը հաստատող` դիմումին կից ներկայացված փաստաթղթերի մասին:

6. Հայրության որոշման կամ հայրության ճանաչման փաստի հաստատման մասին դատարանի` օրինական ուժի մեջ մտած վճռի հիման վրա հայրության որոշման գրանցման դեպքերում ՔԿԱԳ մարմին հայրության ճանաչման դիմումի հետ միասին ներկայացվում է`

- դիմողի անձը հաստատող փաստաթուղթը.

- լիազորված անձի անձը հաստատող փաստաթուղթը և լիազորագիր` հաստատված օրենքով և ՀՀ միջազգային պայմանագրերով սահմանված կարգով.

- դատարանի օրինական ուժի մեջ մտած վճիռը.

- երեխայի ծննդյան վկայականը:

Հայրության որոշման ակտային գրանցման մեջ երեխայի հոր մասին տեղեկությունները կամ տվյալները լրացվում են հայրության որոշման կամ հայրության ճանաչման փաստի որոշման մասին դատարանի` օրինական ուժի մեջ մտած վճռի հիման վրա: Երեխայի ազգանունը գրանցվում է դիմողի (ծնողի) ցուցումով: Այս հարցով ծնողների միջև վեճի առկայության դեպքում ազգանունը գրանցվում է խնամակալության և հոգաբարձության մարմնի ցուցումով:

7. Հայրության որոշման գրանցումը այն անձանց նկատմամբ, ովքեր դիմում տալու օրը չափահաս են դարձել, կարող է կատարվել միայն նրանց համաձայնությամբ, իսկ եթե նա դատարանի կողմից ճանաչվել է անգործունակ` նրա խնամակալի (հոգաբարձուի) կամ խնամակալության և հոգաբարձության մարմնի համաձայնությամբ: Չափահաս անձանց նկատմամբ հայրության որոշման գրանցման դեպքերում ՔԿԱԳ մարմին հայրության ճանաչման դիմումի հետ միասին ներկայացվում է`

- ծնողների անձը հաստատող փաստաթղթերը.

- չափահաս անձի անձը հաստատող փաստաթուղթը.

- չափահաս անձի ծննդյան վկայականը.

- չափահաս անձի համաձայնությունը, որը կարող է արտահայտված լինել այդ անձի առանձին դիմումում կամ ծնողների (հոր դիմումի) համատեղ դիմումի տակ դրված նրա ստորագրությամբ: Միաժամանակ, չափահասը գրավոր հայտնում է իր ազգանվան փոխման մասին` ցանկանում է կրել հոր ազգանունը, թե պահպանել մոր ազգանունը:

ՔԿԱԳ մարմին է ներկայացվում նաև ՀՀ օրենքով և ՀՀ միջազգային պայմանագրերով նախատեսված այլ փաստաթղթեր:

 

Հայրության որոշման գրանցման վերաբերյալ ընդհանուր հարցեր

 

1. Ստանալով հայրության որոշման մասին դիմումը` ՔԿԱԳ մարմինը ստուգում է ծնողի, ծնողների (դիմողի) անձը հաստատող փաստաթուղթը (երը), դիմումին կցված փաստաթղթերի ամբողջականությունն ու ճշտությունը:

2. Հայրության որոշման մասին դիմումը լրացվում է հստակ և ընթեռնելի ձեռագրով, այն ստորագրվում է ՔԿԱԳ մարմնի աշխատողի ներկայությամբ, որը դիմումի մեջ նշված տեղեկությունները համեմատում է դիմողների անձը հաստատող փաստաթղթերի հետ:

Հայրության որոշման մասին դիմումին կից պետք է ներկայացվի նաև դիմում տվողի (ծնողների) անձը հաստատող փաստաթղթի (երի) լուսապատճենը (ները):

Յուրաքանչյուր դիմում` դրա ստացման օրը, պետք է գրանցվի ՔԿԱԳ մարմնի կողմից` հայրության ճանաչման դիմումների հաշվառման մատյանում:

3. Հայրության ճանաչման դեպքում 10 տարին լրացած երեխայի անվան և ազգանվան փոխումը կարող է կատարվել հաշվի առնելով նրա կարծիքը` գրավոր համաձայնությամբ:

4. Հայրության որոշման գրանցումը կատարվում է անկախ այն բանից, երեխայի հայրը ամուսնության մեջ է, թե ոչ: Այդ իսկ պատճառով հայրության որոշման գրանցման վերաբերյալ նրա կնոջ համաձայնությունը չի պահանջվում:

5. ՔԿԱԳ մարմինը հայրության որոշման մասին դիմում ընդունելիս, եթե երեխայի ծննդյան վկայականում որպես հայր նշված է որոշակի անձ, պարտավոր է երեխայի ծննդյան ակտի գրանցման հիման վրա ստուգել հոր մասին նախկինում նշված տեղեկությունների հիմքերը:

Եթե ծննդի ակտի գրանցումը գտնվում է ՔԿԱԳ այլ տարածքային մարմնում, ապա նշված տեղեկությունները ճշտելու և դիմումին կցելու համար եռօրյա ժամկետում պետք է պահանջվի դրա պատճենը: Այդ դեպքում դիմումը ընդհանուր կարգով` նրա ստացման օրը գրանցվում է մատյանում, իսկ հայրության որոշման գրանցումը կատարվում է դիմողի (դիմողների) ներկայությամբ` ծննդի ակտի գրանցման պատճենը ստանալուց անմիջապես հետո: Ծննդի ակտի գրանցման պատճենը պահանջելու մասին հաղորդվում է ծնողներին (դիմողին) և հաշվի առնելով դրա ստացման իրական հնարավորությունները` նշանակվում է հայրության որոշման գրանցման օրը:

Այն դեպքում, երբ երեխայի ծննդի ակտի գրանցման մեջ որպես հայր նշված է դիմող կնոջ ամուսինը կամ այլ անձ, հայրության որոշման գրանցումը ենթակա է մերժման, մինչև դատարանի կողմից կորոշվի երեխայի ծննդի ակտի գրանցումից հոր մասին տեղեկությունների հանման հարցը:

6. Չի թույլատրվում հայրության որոշման գրանցումը դատական կարգով անգործունակ ճանաչված անձի, ինչպես նաև այդ անձի խնամակալի դիմումով:

7. Եթե երեխայի ծննդի ակտի գրանցումը կորել է, ապա հայրության որոշման գրանցումը հնարավոր է միայն սահմանված կարգով դրա վերականգնումից հետո:

8. Ծննդի և հայրության որոշման միաժամանակյա գրանցման դեպքում ծննդի և հայրության որոշման մասին պարտադիր կարգով կատարվում են առանձին գրանցումներ: Այդ դեպքում ծննդի ակտի գրանցման մեջ երեխայի ազգանունը նշվում է մոր ազգանունով, իսկ նրա հայրանունը և հոր մասին տեղեկությունները` մոր դիմումի հիման վրա: Իսկ եթե ծնողները (հայրը) ցանկանում են, որպեսզի երեխան կրի հոր ազգանունը, ապա այդ տեղեկություններն ուղղվում են հայրության որոշման գրանցման հիման վրա:

9. Ծնողների համատեղ դիմումով հայրության որոշման գրանցման դեպքում երեխայի ազգանունը և անունը որոշվում է ծնողների համաձայնությամբ, իսկ համաձայնության բացակայության դեպքում` խնամակալության և հոգաբարձության մարմնի ցուցումով:

Հոր դիմումով հայրության որոշման գրանցման դեպքում երեխայի ազգանունը որոշվում է հոր ցուցումով:

Հայրության որոշման մասին դիմումի մեջ պետք է նշված լինի այն մասին, թե ինչ ազգանուն պետք է կրի երեխան:

Այն դեպքում, երբ երեխայի հոր մասին տեղեկությունները մոր դիմումի հիման վրա է նախկինում նշվել նրա ծննդի ակտի գրանցման մեջ, բայց չի համապատասխանում այն անձի վերաբերյալ տեղեկություններին, որը որպես երեխայի հայր է որոշվում, ՔԿԱԳ մարմինը չի կարող մերժել հայրության որոշման գրանցումը և երեխայի հոր վերաբերյալ նոր տեղեկություններ մտցնելը:

10. Հայրության որոշման ակտի գրանցման մեջ մոր մասին տեղեկությունները նշվում են երեխայի ծննդի գրանցման կամ ծննդյան վկայականի հիման վրա, այդ թվում և այն դեպքում, երբ մայրը մինչև հայրության որոշման գրանցումը ամուսնացել է և ընդունել ամուսնու ազգանունը: Այդ դեպքում հայրության որոշման գրանցման «Անհրաժեշտ այլ տեղեկություններ» սյունակում նշվում են ամուսնության գրանցման վայրը, ակտի գրանցման համարը, ժամանակը, ինչպես նաև երեխայի մոր այն ազգանունը, որն ամուսնության կապակցությամբ տրվել է նրան:

Հայրության որոշման մասին ծնողների համատեղ դիմումում, որը տրվել է այն ժամանակ, երբ երեխայի մայրն ամուսնությունից հետո ընդունել է ամուսնու ազգանունը` մոր ազգանունը նշվում է անձը հաստատող փաստաթղթին համապատասխան, իսկ փակագծերում գրվում է` «(Մոր մինչամուսնական ազգանունը և)»:

11. Եթե երեխայի ծնողների ամուսնությունը գրանցվել է նրա ծնվելուց հետո, չի թույլատրվում երեխայի ծննդի ակտի գրանցման մեջ հոր մասին տեղեկություններ լրացնել` առանց հայրության որոշման գրանցման:

12. Հայրության որոշման գրանցման հիման վրա ՔԿԱԳ մարմինը նույն օրը տեղեկություններ է լրացնում երեխայի հոր մասին և դրա հետ կապված փոփոխություններ կատարում երեխայի ծննդի ակտի գրանցման մեջ` տալով ծննդյան նոր վկայական: Այս դեպքում ծննդյան նախկին վկայականը սահմանված կարգով չեղյալ է համարվում:

Եթե երեխայի ծննդի ակտի գրանցումը գտնվում է այլ վայրում, ապա ՔԿԱԳ մարմնի կողմից եռօրյա ժամկետում այդ գրանցման առաջին օրինակի գտնվելու վայր ծանուցագիր է ուղարկվում հայրության որոշման գրանցման կապակցությամբ գրանցման մեջ համապատասխան փոփոխություններ կատարելու և ծննդյան նոր վկայական ուղարկելու համար:

Ստացված ծանուցագրի հիման վրա ՔԿԱԳ մարմինը եռօրյա ժամկետում համապատասխան ուղղումներ է կատարում ծննդի ակտի գրանցման մեջ և ուղարկում ծննդյան նոր վկայական: Միաժամանակ, նա ծանուցագիր է ուղարկում ծննդի ակտի գրանցման երկրորդ օրինակի մեջ նույն փոփոխությունները կատարելու համար:

13. Հայրության որոշման գրանցման կապակցությամբ զինապարտների կամ զորակոչիկների ազգանվան կամ հայրանվան փոխման դեպքում` «Զինապարտության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան, ՔԿԱԳ մարմինը մեկշաբաթյա ժամկետում այդ մասին պետք է հայտնի զինվորական կոմիսարիատ, որտեղ զինապարտը կամ զորակոչիկը գտնվում է հաշվառման մեջ և վերջինիս բնակության վայրի ոստիկանության համապատասխան բաժին:

14. Անչափահաս երեխաների նկատմամբ հայրության որոշման գրանցման մասին հաղորդվում է երեխայի մոր բնակության վայրի բնակչության սոցիալական պաշտպանության մարմնին:

15. Հայրության որոշման մասին դատարանի` օրինական ուժի մեջ մտած վճռի բեկանման դեպքում ՔԿԱԳ մարմնի կողմից հայրության որոշման գրանցումը չեղյալ է համարվում:

Հայրության որոշման գրանցման չեղյալ համարելու մասին եռօրյա ժամկետում հաղորդվում է երեխայի ծննդի ակտի գրանցման առաջին և երկրորդ օրինակների գտնվելու վայրի ՔԿԱԳ մարմիններ, որոնք նույն ժամկետում համապատասխան նշում են կատարում ակտի գրանցման մեջ` վերականգնելով նախկին տեղեկությունները:

Հայրության որոշման գրանցումը չեղյալ համարելու դեպքում այն անձին, ով նախկինում գրանցվել է որպես երեխայի հայր, այդ երեխայի ծննդյան կրկնօրինակ վկայականներ և տեղեկանքներ չեն տրվում:

16. Հայրության որոշման գրանցման համար հիմք հանդիսացող օտար լեզվով փաստաթղթերը (անձը հաստատող փաստաթուղթ, դիմում և այլն) պետք է թարգմանված լինեն հայերեն լեզվով և վավերացված` օրենքով սահմանված կարգով:

17. Դիմողի (դիմողների) կողմից ներկայացված փաստաթղթերի բնօրինակներից ՔԿԱԳ մարմնում պահպանվող լուսապատճենները վավերացվում են ՔԿԱԳ մարմնի կնիքով և ղեկավարի ստորագրությամբ:

 

Հավելված N 3

ՀՀ արդարադատության նախարարի

2007 թվականի մայիսի 14-ի

N 97-Ն հրամանի

 

ԱՄՈՒՍՆՈՒԹՅԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀՐԱՀԱՆԳՉԱԿԱՆ ՑՈՒՑՈՒՄՆԵՐ

 

1. Ամուսնության մասին համատեղ դիմումը` ամուսնացողների ընտրությամբ, տրվում է նրանցից մեկի բնակության վայրի ՔԿԱԳ տարածքային մարմին (այսուհետ` ՔԿԱԳ մարմին):

Ամուսնության մասին համատեղ դիմումին կից պետք է ներկայացվեն նաև ամուսնացողների անձը հաստատող փաստաթղթերը (պատճենները ՔԿԱԳ մարմնում պահպանվում են դիմումի հետ միասին):

2. Դիմումն ընդունելիս ՔԿԱԳ մարմնի ղեկավարն ամուսնացողներին ծանոթացնում է ամուսնության գրանցման պայմաններին ու կարգին, նրանց պարզաբանում է իրենց իրավունքներն ու պարտականությունները` որպես ապագա ամուսիններ և ծնողներ:

Ամուսնացողները պարտադիր կարգով նախազգուշացվում են ամուսնությանն արգելք հանդիսացող հանգամանքները թաքցնելու և ՔԿԱԳ մարմիններին սուտ տեղեկություններ հայտնելու համար պատասխանատվության ենթարկվելու մասին:

Համատեղ երեխաներ ունեցող անձանց ամուսնանալու դեպքում ՔԿԱԳ մարմինը կարող է բացատրել հայրությունը որոշելու կարգը:

3. Առանց մշտական հաշվառման ապրող քաղաքացիների ամուսնության գրանցումը կատարվում է ամուսնացող քաղաքացու ժամանակավոր բնակության վայրի ՔԿԱԳ մարմնի կողմից: Այդ դեպքում քաղաքացին պետք է ներկայացնի տեղեկանք ժամանակավոր բնակության վայրից, տրված իրավասու մարմինների կողմից:

4. Նախկինում գրանցված ամուսնության մեջ գտնվող անձինք ՔԿԱԳ մարմին են ներկայացնում նախորդ ամուսնության դադարումը հաստատող փաստաթուղթ (ամուսնալուծության վկայական, ամուսնու մահվան վկայական կամ ամուսնությունն անվավեր ճանաչելու մասին դատարանի օրինական ուժի մեջ մտած վճիռ, օտարերկրյա պետության դատարանի կողմից կայացված ամուսնալուծության մասին օրինական ուժի մեջ մտած վճիռ և այլն):

5. Ամուսնանալ ցանկացող անձանց համաձայնությամբ ՔԿԱԳ մարմինը նշանակում է ամուսնության գրանցման ժամանակը, որի մասին նշում է կատարվում դիմումի վրա, ինչպես նաև դիմումների հաշվառման մատյանում:

6. Օտարերկրյա քաղաքացիները, օտարերկրյա պետությունում բնակվող ՀՀ քաղաքացիները և քաղաքացիություն չունեցող անձինք Հայաստանի Հանրապետությունում ամուսնություն գրանցելիս ներկայացնում են անձնագիրը և տվյալ պետության իրավասու մարմինների կամ դեսպանության (հյուպատոսության) կողմից տրված ընտանեկան կարգավիճակը հաստատող փաստաթուղթ (տեղեկանք, թույլտվություն, հայտարարություն և այլն)` վավերացված Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության դիվանագիտական կամ հյուպատոսական մարմիններում` եթե այլ բան նախատեսված չէ Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով:

6.1 Հայաստանի Հանրապետությունում մշտապես բնակվող օտարերկրյա քաղաքացիները` քաղաքացիության պատկանելության պետությունում արտակարգ իրավիճակի կամ ռազմական դրության կամ պատերազմի դեպքում Հայաստանի Հանրապետությունում ամուսնության պետական գրանցման համար անձնագրին կից ներկայացնում են հայտարարություն` օտարերկրյա պետությունում ամուսնության գրանցման բացակայության մասին:

(6.1-ին կետը լրաց. 16.02.18 թիվ 65-Ն հրաման)

6.2 Հայաստանի Հանրապետությունում մշտապես բնակվող օտարերկրյա քաղաքացիները, ովքեր չեն կարող ներկայացնել քաղաքացիության պատկանելության պետության կողմից տրամադրվող ընտանեկան կարգավիճակի վերաբերյալ համապատասխան փաստաթուղթ` Հայաստանի Հանրապետությունում ամուսնության պետական գրանցման համար անձնագրին կից ներկայացնում են հայտարարություն` օտարերկրյա պետությունում ամուսնության գրանցման բացակայության մասին և սույն կետում նշված փաստաթղթի բացակայությունը հիմնավորող տեղեկատվություն:

(6.2-րդ կետը լրաց. 16.02.18 թիվ 65-Ն հրաման)

7. Օտարերկրյա պետության իրավասու մարմինների կողմից տրված փաստաթուղթը (փաստաթղթերը) և քաղաքացու կամ քաղաքացիություն չունեցող անձի անձը հաստատող փաստաթուղթը թարգմանվում են հայերեն լեզվով` օրենքով սահմանված կարգով:

8. Հայաստանի Հանրապետությունում օտարերկրյա քաղաքացիների, քաղաքացիություն չունեցող անձանց, օտարերկրյա պետությունում մշտապես բնակվող Հայաստանի Հանրապետության քաղաքացիների ամուսնությունը միմյանց և Հայաստանի Հանրապետության քաղաքացիների հետ գրանցվում է ՀՀ արդարադատության նախարարության ՔԿԱԳ գործակալության պետի թույլտվության հիման վրա` ՔԿԱԳ մարմնում:

9. Եթե ամուսնության մասին դիմումը տրվում է ամուսնանալ ցանկացող զինծառայողի կողմից, ըստ ծառայության վայրի, ապա զինծառայողի բնակավայր է համարվում համապատասխան զորամասի կամ հիմնարկի տեղաբաշխման վայրը: Զինծառայողի կողմից ներկայացվում է զինծառայության վայրից տեղեկանք:

10. ՔԿԱԳ մարմիններում ամուսնության մասին դիմումի տրման օրը պետք է գրանցվի դիմումների հաշվառման հատուկ մատյանում, որտեղ նշվում է ամուսնացողների ազգանունը, անունը և հայրանունը, դիմումն ընդունելու ու ամուսնությունը գրանցելու համար նշանակված ժամանակները, իսկ հետագայում նաև` ամուսնության գրանցման համարը և ժամանակը:

Եթե դիմում տալիս ամուսնացողների ներկայությունը ՔԿԱԳ տարածքային մարմնում որևէ պատճառով հնարավոր չէ (միմյանցից հեռու ապրելը, ծանր հիվանդությունը, զինվորական ծառայության մեջ գտնվելը և այլն), ապա դիմումը` ստորագրված ամուսնացող անձի կողմից կարող է ՔԿԱԳ տարածքային մարմնի ներկայացնել նրանցից մեկը: Այդ դեպքում բացակայող անձի ստորագրությունը համատեղ դիմումում պետք է վավերացվի նոտարական կարգով կամ օտարերկրյա պետությունում գտնվող Հայաստանի Հանրապետության հյուպատոսական մարմինների կողմից:

Վերոհիշյալ կարգով վավերացված դիմումը ուղարկվում է ամուսնության գրանցման վայրի ՔԿԱԳ մարմին: Դիմումի ընդունման ժամանակը հաշվարկվում է ՔԿԱԳ մարմին դիմումը մուտքագրվելու օրվանից:

Ստանալով ամուսնության մասին դիմումը ՔԿԱԳ մարմինը ստուգում է դիմողների անձը հաստատող փաստաթղթերը, դիմումին կցված փաստաթղթերի ամբողջականությունն ու ճշտությունը:

11. Ամուսնության պետական գրանցումը տեղի է ունենում ՔԿԱԳ մարմնում` ամուսինների համատեղ դիմում տալու օրվանից մեկ ամիս հետո երեք ամսից ոչ ուշ:

Ամուսնության պետական գրանցման համար մեկամսյա ժամկետի ընթացքը սկսվում է ՔԿԱԳ մարմին ամուսնության մասին դիմում տալու օրվանից և լրանում է հաջորդ ամսվա համապատասխան օրը, իսկ եթե այդ ամիսը չունի համապատասխան օր, ապա ժամկետը լրանում է այդ ամսվա վերջին օրը: Եթե ժամկետը լրանալու օրը համընկնում է ոչ աշխատանքային օրվա հետ, ապա ժամկետը լրանալու օրը համարվում է դրան հաջորդող աշխատանքային օրը:

Ամուսնացող անձանց համատեղ դիմումի հիման վրա ամուսնության պետական գրանցման ժամկետը կարող է կրճատվել հարգելի պատճառների առկայության դեպքում:

Ամուսնության գրանցման ժամկետը կրճատելու համար հիմք հանդիսացող հարգելի պատճառներ են համարվում`

- ամուսնացող անձանց համատեղ երեխա (ներ) ունենալը.

- ամուսնացող կնոջ հղիությունը (առնվազն 12 շաբաթական).

- ամուսնացող անձի զորակոչվելը ժամկետային զինվորական ծառայության.

- ամուսնացող անձի ժամկետային զինվորական ծառայության մեջ գտնվելը:

Սույն կետում նշված հարգելի պատճառները պետք է հաստատված լինեն համապատասխան փաստաթղթերով (բժշկական տեղեկանք, երեխայի ծննդյան և հայրության ճանաչման վկայականներ և այլն):

Հայաստանի Հանրապետությունում օտարերկրյա քաղաքացիների, քաղաքացիություն չունեցող անձանց, օտարերկրյա պետությունում մշտապես բնակվող Հայաստանի Հանրապետության քաղաքացիների ամուսնությունը միմյանց և Հայաստանի Հանրապետության քաղաքացիների հետ ամուսնության գրանցման դեպքում ամուսնության գրանցման ժամկետը կարող է կրճատվել նաև ամուսնացողների կամ նրանցից մեկի Հայաստանի Հանրապետության տարածքից երկարատև ժամանակով մեկնելու (բացակայելու) դեպքում:

Ամուսնության պետական գրանցման ժամկետը` ելնելով կոնկրետ հանգամանքներից, կարող է կրճատվել նաև առանձին դեպքերում` Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության ՔԿԱԳ գործակալության պետի թույլտվությամբ:

(11-րդ կետը փոփ. 18.09.08 թիվ 136-Ն հրաման)

12. Եթե ամուսնանալ ցանկացողները հարգելի պատճառներով չեն կարող ներկայանալ ՔԿԱԳ մարմին նրա կողմից որոշված օրը, ապա ամուսնության գրանցման ժամկետը նրանց խնդրանքով փոխվում է: Այդ մասին նշում է կատարվում ամուսնության մասին դիմումի վրա:

Եթե դիմողները չեն ներկայացել ՔԿԱԳ մարմին` ամուսնության դիմում տալու օրվանից հետո եռամսյա ժամկետում, ապա դիմողները լրացնում են ամուսնության մասին համատեղ նոր դիմում:

13. Ամուսնությունը գրանցվում է միայն ամուսնացող անձանց ներկայությամբ: Ամուսնության գրանցումը լիազորագրով կամ ներկայացուցչի միջոցով, այսինքն` հեռակա կարգով, չի թույլատրվում:

14. Առանձին դեպքերում ամուսնության պետական գրանցումը կարող է կատարվել հիվանդանոցում, տանը կամ այլ վայրերում` ամուսնացող անձանց ներկայությամբ:

Վերոհիշյալ վայրերում ամուսնությունը գրանցելու մասին նշվում է ամուսնության գրանցման «Անհրաժեշտ այլ տեղեկություններ» սյունակում:

15. Ամուսնության պետական գրանցման ժամանակ ամուսնության ակտի գրանցման մեջ ամուսինների ազգանունը լրացվում է նրանց ցանկությամբ (ընդհանուր ազգանուն կամ մինչամուսնական ազգանվան պահպանում):

Եթե ամուսիններն ընտրել են ընդհանուր ազգանուն, ապա այն կարող է լրացվել ամուսիններից մեկի ազգանունով կամ այնպիսի ազգանունով, որը պարունակում է կնոջ և ամուսնու ազգանունը միաժամանակ: Ընդհանուր ազգանունը չի կարող պարունակել երկու ազգանունից ավելի և գրառվում է գծիկով (օրինակ` այրը` Պողոսյան, կինը` Ասատրյան, ընդհանուր ազգանունը` այրը` Պողոսյան-Ասատրյան, կինը` Պողոսյան-Ասատրյան): Եթե ամուսնացողներից մեկն արդեն իսկ կրում է կրկնակի ազգանուն, ՔԿԱԳ մարմինը մերժում է ամուսինների խնդրանքը:

Ամուսնությունը գրանցող ՔԿԱԳ մարմնի աշխատակիցն ամուսնացողներին տեղեկացնում է այն հետևանքների մասին, որոնք կառաջանան նրանց ազգանվան փոխման արդյունքում:

Ընդհանուր ազգանուն կրելու ամուսնացողների ցանկությունը պետք է արտահայտված լինի ամուսնության մասին համատեղ դիմումի մեջ:

16. Հայաստանի Հանրապետության քաղաքացիների անձը հաստատող փաստաթղթերում ՔԿԱԳ մարմինների կողմից ամուսնության գրանցման մասին կատարվում է համապատասխան նշումներ` նշվում է մյուս ամուսնու ազգանունը, անունը և հայրանունը, ծննդյան ժամանակը, ամուսնության գրանցման համարը, վայրը և ժամանակը:

17. Այն դեպքում, երբ ամուսնանալ ցանկացող Հայաստանի Հանրապետության քաղաքացիները կամ նրանցից մեկը ամուսնության պետական գրանցման ժամանակ փոխում են (փոխում է) ազգանունը, ՔԿԱԳ մարմնի ղեկավարը նշում է կատարում նրանց (նրա) անձը հաստատող փաստաթղթում` «Անձնագիրը ենթակա է փոխանակման» և նշել վերջնաժամկետ` մինչև 15 օր:

18. Ամուսնության կապակցությամբ զինապարտի կամ զորակոչիկի ազգանունը փոխելու դեպքում` «Զինապարտության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան, ՔԿԱԳ մարմինը մեկշաբաթյա ժամկետում այդ մասին հայտնում է զինվորական կոմիսարիատ, որտեղ հաշվառման է վերցված զինապարտը կամ զորակոչիկը:

19. Հայաստանի Հանրապետության ընտանեկան օրենսգրքով սահմանված ամուսնության պայմանները խախտելու, ինչպես նաև առանց ընտանիք կազմելու մտադրության ամուսնություն (կեղծ ամուսնություն) գրանցելու դեպքում ամուսնությունն անվավեր կարող է ճանաչվել դատական կարգով:

Ամուսնությունն անվավեր ճանաչելու մասին դատարանի օրինական ուժի մեջ մտած վճիռը (քաղվածքը) ստանալու պահից ՔԿԱԳ մարմինը մեկօրյա ժամկետում չեղյալ է համարում ամուսնության պետական գրանցումը` ակտի երեսի կողմի վերևի մասում նշելով «Գրանցումը չեղյալ է համարվել» բառերը, որը հաստատվում է ՔԿԱԳ մարմնի կնիքով և ղեկավարի ստորագրությամբ:

Ամուսնության գրանցումը չեղյալ համարելու մասին «Նշումների համար» սյունակում նշվում է, թե որտեղ, երբ և որ դատարանի կողմից է կայացվել ամուսնությունն անվավեր ճանաչելու մասին վճիռ: Այդ մասին հաղորդվում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության ՔԿԱԳ գործակալության հանրապետական արխիվին, որը նույն կարգով գրանցման երկրորդ օրինակը համարում է չեղյալ:

Դատարանի կողմից ամուսնությունն անվավեր ճանաչելու դեպքում ամուսնության վկայականի կրկնօրինակ չի տրվում: Անհրաժեշտության դեպքում դատարանի և իրավասու այլ մարմինների հարցումներով նրանց ուղարկվում է անվավեր ճանաչված ակտի գրանցման պատճենը, նշելով ամուսնությունն անվավեր ճանաչված լինելու մասին:

20. ՔԿԱԳ մարմնում պահպանվող դիմողների կողմից ներկայացված փաստաթղթերի բնօրինակների լուսապատճենները վավերացվում են ՔԿԱԳ մարմնի կնիքով և ղեկավարի ստորագրությամբ:

 

Հավելված N 4

ՀՀ արդարադատության նախարարի

2007 թվականի մայիսի 14-ի

N 97-Ն հրամանի

 

ԱՄՈՒՍՆԱԼՈՒԾՈՒԹՅԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀՐԱՀԱՆԳՉԱԿԱՆ ՑՈՒՑՈՒՄՆԵՐ

 

I. Ամուսնալուծության գրանցումը ամուսինների փոխադարձ

համաձայնությամբ

 

1. Համատեղ ապրող ամուսիններն ամուսնալուծությունը գրանցում են իրենց բնակավայրի կամ ամուսնության պետական գրանցման վայրի ՔԿԱԳ տարածքային մարմնում (այսուհետ` ՔԿԱԳ մարմին):

Առանձին ապրող ամուսինների ամուսնալուծությունը գրանցվում է նրանցից որևէ մեկի բնակության վայրի ՔԿԱԳ մարմնում:

(1-ին կետը փոփ. 02.12.09 թիվ 300-Ն հրաման)

2. Ամուսնալուծության գրանցումը ՔԿԱԳ մարմնի կողմից կատարվում է ամուսինների համատեղ դիմումի հիման վրա:

Եթե ամուսիններից մեկը հնարավորություն չունի անձամբ ներկայանալու ՔԿԱԳ մարմին` ամուսնալուծության մասին համատեղ դիմում տալու համար, ապա ամուսինների կամքի արտահայտությունը կարող է ձևակերպվել ամուսնալուծության մասին առանձին հայտարարություններով: Նման հայտարարություն տվող ամուսնու ստորագրությունը պետք է վավերացված լինի օրենքով սահմանված կարգով:

3. Ամուսնալուծության մասին դիմումում պետք է նշվեն ամուսնության ակտի գրառման տվյալները, ամուսնալուծվել ցանկացող ամուսնու անձը հաստատող փաստաթղթի տվյալները և օրենքով նախատեսված այլ տեղեկություններ: Դիմումի հետ միասին պետք է ներկայացվի նաև ամուսնության վկայականը: Եթե ամուսինները ՔԿԱԳ մարմին ամուսնության վկայական չեն ներկայացնում կորստյան պատճառով, ապա նրանցից նոր վկայական պահանջվում է միայն այն դեպքերում, երբ ամուսնության գրանցումը կատարված է այլ ՔԿԱԳ մարմնում:

Ամուսիններն իրավունք ունեն մինչև ամուսնալուծության գրանցումը ցանկացած պահի հրաժարվել ամուսնալուծության մասին իրենց դիմումից:

4. Ամուսնալուծության գրանցումը և ամուսիններից յուրաքանչյուրին ամուսնալուծության վկայականներ տրամադրելը կատարվում է ՔԿԱԳ մարմնի կողմից ամուսնալուծության մասին ամուսինների դիմում տալու օրվանից մեկ ամիս հետո, բայց երեք ամսից ոչ ուշ, երկու ամուսինների ներկայությամբ կամ ամուսիններից մեկի պարտադիր ներկայությամբ և մյուսի` սահմանված կարգով վավերացված համաձայնությամբ:

Ամուսինների կողմից ամուսնալուծության վերաբերյալ դիմումները առանձին հայտարարություններով ձևակերպելու դեպքում սույն կետով նախատեսված մեկամսյա ժամկետի հաշվարկը սկսվում է ՔԿԱԳ մարմին ամուսնալուծության մասին երկրորդ հայտարարությունը տալու օրվանից և լրանում է հաջորդ ամսվա համապատասխան օրը, իսկ եթե այդ ամիսը չունի համապատասխան օր, ապա ժամկետը լրանում է այդ ամսվա վերջին օրը: Եթե ժամկետը լրանալու օրը համընկնում է ոչ աշխատանքային օրվա հետ, ապա ժամկետը լրանալու օրը համարվում է դրան հաջորդող աշխատանքային օրը:

5. Եթե ամուսինները չեն կարող ներկայանալ ՔԿԱԳ մարմին` ամուսնալուծությունը գրանցելու սահմանված օրը, իրենց խնդրանքով գրանցման ժամկետը փոխվում է: Նշված ժամկետում ամուսնալուծությունը չգրանցելու դեպքում ամուսնալուծվողները կարող են նորից ամուսնալուծության մասին դիմում տալ ՔԿԱԳ մարմին, որի դեպքում ամուսնալուծության գրանցման համար նորից նշանակվում է մեկամսյա ժամկետ:

6. Եթե ամուսիններից մեկը հնարավորություն չունի անձամբ ներկայանալու ՔԿԱԳ մարմին` ամուսնալուծությունը գրանցելու համար, ապա ամուսինների կամքի արտահայտությունը կարող է ձևակերպվել ամուսնալուծության մասին առանձին հայտարարություններով: Նման հայտարարություն տվող ամուսնու ստորագրությունը պետք է վավերացված լինի օրենքով սահմանված կարգով:

Եթե ամուսիններից մեկը հարգելի պատճառով չի կարող ներկայանալ ՔԿԱԳ մարմին` ոչ ամուսնալուծության մասին համատեղ դիմում տալու, ոչ էլ ամուսնալուծությունը գրանցելու համար, ապա նա պետք է այդ մասին նշի ամուսնալուծության մասին դիմումում և տա իր գրավոր համաձայնությունը` առանց իրեն ներկայության գրանցելու ամուսնալուծությունը, իսկ իր վկայականը ստանալու համար ՔԿԱԳ մարմին կարող է դիմել նրա կողմից սահմանված կարգով լիազորագիր ունեցող անձը:

Այդ դեպքերում բացակայող ամուսնու ստորագրությունը պետք է վավերացված լինի սույն հրահանգչական ցուցումների 2-րդ կետով սահմանված կարգով:

Ամուսնալուծությունը գրանցելիս բացակայող և ամուսնալուծությունից հետո իր մինչամուսնական ազգանունը կրել ցանկացող ամուսինը պետք է այդ մասին նշի ամուսնալուծության մասին դիմումում:

 

II. Ամուսնալուծության գրանցումը ամուսիններից

մեկի դիմումի հիման վրա

 

7. ՔԿԱԳ մարմիններում ամուսիններից մեկի դիմումի հիման վրա ամուսնալուծությունը կատարվում է այն դեպքերում, եթե ամուսիններից մեկը`

- դատարանի կողմից ճանաչվել է անհայտ բացակայող.

- դատարանի կողմից ճանաչվել է անգործունակ.

- դատապարտվել է ազատազրկման երեք տարուց ոչ պակաս ժամանակով:

8. Անգործունակ ճանաչված ամուսնու խնամակալը նույնպես իրավունք ունի ՔԿԱԳ մարմին դիմում տալու նրա ամուսնալուծության մասին, եթե ամուսիններից մեկն օրենքով սահմանված կարգով ճանաչվել է անհայտ բացակայող, անգործունակ կամ դատապարտվել է ազատազրկման երեք տարուց ոչ պակաս ժամանակով:

9. Ամուսնալուծությունն այն անձանց հետ, որոնք հանցագործություն կատարելու համար դատապարտվել են ազատազրկման ոչ պակաս, քան երեք տարի` կատարվում է ՔԿԱԳ մարմիններում` եթե դատապարտյալը պատիժը կրում է քրեակատարողական հիմնարկում:

10. Ամուսնալուծության մասին դիմումին կցվում է դատարանի օրինական ուժի մեջ մտած վճռի պատճենը (քաղվածքը)` ամուսիններից մեկին անհայտ բացակայող կամ անգործունակ ճանաչելու մասին, ամուսիններից մեկին ոչ պակաս, քան երեք տարի ժամանակով ազատազրկման դատապարտելու վերաբերյալ օրինական ուժի մեջ մտած դատավճռի պատճենը (քաղվածքը), ինչպես նաև ամուսնության վկայականը: Այդպիսի վկայականի բացակայության դեպքում կիրառվում են սույն հրահանգչական ցուցումների 3-րդ կետով նախատեսված կանոնները: Անթույլատրելի է ընդունել այն դիմումները, որոնց անձին անգործունակ ճանաչելու մասին դատարանի օրինական ուժի մեջ մտած վճռի փոխարեն կցված են բժշկական տեղեկանքներ:

Դիմողը (եթե դրա մասին ինքը տեղյակ է) պետք է դիմումում նշի դատապարտված ամուսնու, անգործունակ ամուսնու խնամակալի բնակության վայրը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան անհայտ բացակայող ամուսնու գույքի նկատմամբ նշանակված խնամակալի բնակության վայրը:

11. Դիմում ընդունող ՔԿԱԳ մարմինը Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան ստացված դիմումի մասին տեղեկացնում է քրեական պատիժն իրականացնող հիմնարկում գտնվող ամուսնուն կամ անգործունակ ճանաչված ամուսնու խնամակալին, ինչպես նաև անհայտ բացակայող ամուսնու գույքի նկատմամբ նշանակված խնամակալին կամ գույքի հավատարմագրային կառավարչին, իսկ նրանց բացակայության դեպքում` խնամակալության և հոգաբարձության մարմնին:

Խնամակալության և հոգաբարձության մարմնին տեղյակ է պահվում ամուսնալուծության վերաբերյալ ստացված դիմումի, ամուսնալուծության պետական գրանցման ժամանակի և ամուսնալուծությունից հետո ընտրված ազգանվան մասին:

ՔԿԱԳ մարմինը դիմողին հայտնում է համապատասխան ծանուցում ուղարկելու, ինչպես նաև ծանուցման պատասխանը ստանալու համար նշանակված ժամկետի մասին: Պատասխանը ստանալու համար նշանակված ժամկետը հաշվի առնելով, դիմողին առաջարկվում է ներկայանալ ՔԿԱԳ մարմին` ամուսնալուծությունը գրանցելու համար:

Ծանուցագրով սահմանված ժամկետում դատապարտյալից կամ անգործունակ ամուսնու խնամակալից (խնամակալության և հոգաբարձության մարմնից), անհայտ բացակայող ամուսնու գույքի նկատմամբ նշանակված խնամակալից պատասխան չստանալու դեպքում ՔԿԱԳ մարմինը դիմողի ներկայությամբ գրանցում է ամուսնալուծությունը:

12. Եթե ՔԿԱԳ մարմինը ստացել է երեք տարուց ոչ պակաս ժամանակով ազատազրկման դատապարտված ամուսնու հետ ամուսնալուծվելու մասին դիմում, ապա դիմումի ստացման մասին ծանուցումը դատապարտյալին ուղարկելու հետ մեկտեղ ՔԿԱԳ մարմինը պետք է քրեակատարողական հիմնարկի վարչակազմին խնդրի նշանակված ժամկետում հաստատել, որ դատապարտյալը ծանուցում ստանալու պահին իսկապես գտնվում է քրեական պատիժն իրականացնող հիմնարկում, ինչպես նաև այն, որ նրան հանձնված է ՔԿԱԳ մարմնի ծանուցումը` ամուսնալուծության մասին ստացված դիմումի վերաբերյալ:

Դատապարտյալի քրեական պատիժն իրականացնող հիմնարկում գտնվելու մասին պատասխանը նշանակված ժամկետում չստացվելու դեպքում ամուսնալուծության գրանցումը հետաձգվում է, իսկ քրեական պատիժն իրականացնող հիմնարկի վարչակազմին ուղարկվում է հիշեցում:

Քրեակատարողական հիմնարկի վարչակազմին ծանուցման հետ միասին ՔԿԱԳ մարմնի կողմից ուղարկվում է նաև ամուսնալուծության մասին դիմումի պատճենը: Եթե դատապարտյալը ամուսնալուծության մասին ծանուցման և դիմումի ստացման դեպքում հայտնում է ցանկություն իր կողմից ամուսնալուծություն գրանցելու համար, ապա իր կամքն արտահայտելով ամուսնալուծության մասին դիմումում, ստորագրում է այն, որը հաստատվում է քրեակատարողական հիմնարկի կնիքով և ղեկավարի ստորագրությամբ:

13. Մինչև ամուսնալուծության գրանցումը քրեական պատիժն իրականացնող հիմնարկից ամուսնու ազատվելու վերաբերյալ ՔԿԱԳ մարմնում տեղեկություն ստացվելու դեպքում` այդ մասին հաղորդվում է դիմողին, որի վերաբերյալ դիմումի վրա կատարվում է նշում: Այդ դեպքում ամուսնալուծությունը կատարվում է ընդհանուր կարգով, որը պարզաբանվում է դիմողին:

14. ՔԿԱԳ մարմինը պարզաբանում է ամուսնալուծվողներին, որ ամուսինն առանց կնոջ համաձայնության` նրա հղիության ընթացքում չի կարող ամուսնալուծության դիմում ներկայացնել:

15. Ամուսնալուծությունը գրանցելիս ամուսնուն` իր ցանկությամբ (իսկ անգործունակ ամուսնու նկատմամբ` նրա խնամակալի ցանկությամբ), տրվում է մինչամուսնական ազգանուն:

Եթե դատապարտված ամուսինը հայտնում է, որ ամուսնալուծությունից հետո նա ցանկանում է ստանալ ամուսնալուծության վկայական` նոր ամուսնություն կնքելու նպատակով, ապա ՔԿԱԳ մարմնի կողմից սահմանված կարգով ամուսնալուծություն գրանցելուց հետո դատապարտյալի ամուսնալուծության վկայականն ուղարկվում է համապատասխան քրեակատարողական հիմնարկի վարչակազմին` այն դատապարտյալին հանձնելու համար:

16. Եթե ՔԿԱԳ տարածքային մարմնի կողմից ամուսնալուծություն է գրանցվել անհայտ բացակայող ճանաչված ամուսնու հետ, ապա նրա ի հայտ գալու և նրան անհայտ բացակայող ճանաչելու վերաբերյալ դատարանի` օրինական ուժի մեջ մտած վճռի բեկանման դեպքում, այդ ամուսինը կարող է դիմել ՔԿԱԳ տարածքային մարմին` ամուսնալուծության վկայական ստանալու խնդրանքով:

 

III. Ամուսնալուծության գրանցումը դատարանի օրինական ուժի

մեջ մտած վճռի հիման վրա

 

17. Մինչև ՀՀ ընտանեկան օրենսգրքի և «ՔԿԱ մասին» ՀՀ օրենքի օրինական ուժի մեջ մտնելը (2005 թ. ապրիլի 19) ամուսնությունը դադարում է ամուսնալուծության մասին քաղաքացիական կացության ակտերի գրանցման գրքում ամուսնալուծությունը գրանցելու պահից, այսինքն` ամուսնությունը դադարելու ժամանակը համարվում է ոչ թե ամուսնալուծության մասին դատարանի վճռի արձակման ժամանակը, այլ ամուսիններից թեկուզև մեկի կողմից ՔԿԱԳ մարմնում ամուսնալուծության գրանցման ժամանակը:

18. Ամուսնալուծության գրանցում կարող է կատարվել անկախ ամուսնալուծության մասին դատարանի վճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո անցած ժամկետից:

19. Ամուսնալուծության գրանցումը դատարանի օրինական ուժի մեջ մտած վճռի հիման վրա ՔԿԱԳ մարմնի կողմից կատարվում է ինչպես ամուսիններից երկուսի, այնպես էլ մեկի դիմումի համաձայն, ամուսինների ընտրությամբ` նրանցից որևէ մեկի բնակության վայրի ՔԿԱԳ մարմնում:

ՔԿԱԳ մարմինն իրավունք չունի ամուսնալուծության գրանցումը մերժելու, եթե ամուսինը ամուսնալուծության գրանցման համար դիմել է ոչ թե իր բնակության վայրի, այլ մյուս ամուսնու բնակության վայրի ՔԿԱԳ մարմին:

Եթե ամուսնալուծության մասին դիմումը տրվում է ըստ մյուս ամուսնու բնակության վայրի, որը ամուսնալուծությունը դեռ չի գրանցել ՔԿԱԳ մարմնում, ապա դիմողը պետք է ներկայացնի մյուս ամուսնու բնակության վայրը հաստատող իրավասու մարմիններից տրված փաստաթուղթ: Իսկ եթե ամուսնալուծությունը ՔԿԱԳ տվյալ մարմնում արդեն իսկ գրանցված է եղել ամուսիններից մեկի կողմից, այդպիսի փաստաթուղթ ներկայացնելը պարտադիր չէ:

20. Ամուսնալուծության մասին դիմումին կցվում է դիմողի անձը հաստատող փաստաթղթի լուսապատճենը, ամուսնալուծության մասին դատարանի օրինական ուժի մեջ մտած վճռի պատճենը (քաղվածքը):

21. Եթե ամուսնության ակտի գրանցումը գտնվում է ոչ ամուսնալուծության դիմումն ընդունած ՔԿԱԳ մարմնի արխիվում, ապա վերջինս հարցման միջոցով պահանջում է այն` ամուսնալուծության, ամուսնալուծությունն անվավեր ճանաչելու մասին նշումների առկայության փաստը ստուգելու համար:

Եթե ՔԿԱԳ մարմնին հայտնի է, որ մյուս ամուսինն արդեն գրանցել է ամուսնալուծությունը, ապա ստացված դիմումը վճռի պատճենի (քաղվածքի) հետ ՔԿԱԳ մարմնի կողմից ուղարկվում է ամուսնալուծության գրանցման գտնվելու վայրի ՔԿԱԳ մարմին` դրանում պակասող տեղեկությունները լրացնելու համար: Այդպիսի նյութեր ստացած ՔԿԱԳ մարմինը պարտավոր է եռօրյա ժամկետում լրացումներ կատարել ամուսնալուծության ակտային գրանցման մեջ և վկայականն ուղարկել դիմողի բնակության վայրի ՔԿԱԳ մարմին` դիմողին հանձնելու համար:

22. Ամուսնալուծության գրանցումը լրացնելուց հետո ՔԿԱԳ մարմինը եռօրյա ժամկետում այդ մասին հաղորդում է ուղարկում ամուսնալուծության գրանցման երկրորդ օրինակի գտնվելու վայր` նրանում պակասող համապատասխան տեղեկությունները լրացնելու համար:

23. Ամուսնալուծությունը գրանցելիս ամուսնու ցանկությամբ նրան տրվում է մինչամուսնական ազգանուն:

24. Եթե ամուսնալուծությունը գրանցվում է ամուսիններից մեկի դիմումով, ապա գրանցումը կատարելիս նրա մեջ լրացվում են այդ ամուսնուն վերաբերող բոլոր անհրաժեշտ տեղեկությունները: Մյուս ամուսնու վերաբերյալ նշվում են միայն նրա ազգանունը` մինչ ամուսնալուծվելը, անունը, հայրանունը, ծննդյան ժամանակը:

 

-------------------------------------------------------

ԻՐՏԵԿ - շարունակությունը հաջորդ մասում

 

 

pin
Արդարադատության նախարարություն
14.05.2007
N 97-Ն
Հրաման